휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 29일자 본문
ՌԴ խաղաղապահները ռեզերվային ուժեր են առաջ քաշել Փառուխում ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնելու համար: 러시아 연방 평화유지군은 파루크에서 아제르바이잔 군대의 진격을 막기 위한 예비군을 배치하였다.
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամբի «Տելեգրամ»-ի ալիքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Փառուխում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել։ 예레반, 3월 29일, 아르멘프레스: 나고르노 카라바흐에서 러시아 평화유지군의 "텔레그램" 채널은 파루크에서 아제르바이잔 군대의 진격을 막기 위해 러시아 연방 평화유지군 사령부의 명령으로 예비군을 배치하기로 결정하였다는 공지문을 유포하였다.
«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի հատվածում անցել են կողմերի միջև շփման գիծը՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար։ Այս պահին բնակավայրը գտնվում է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։ "3월 24일에 아제르바이잔 군대는 파루크 정착촌 지역에서 당사자간 접촉선을 넘어 3자성명서의 1항을 위반하였습니다. 러시아 평화유지군 사령부는 아제르바이잔 군대의 추가적인 진격을 방지하고자 예비군을 배치하는 결정을 내렸습니다. 현재 정착촌에는 러시아 연방의 평화유지군 사령부의 통제하에 있습니다."라고 공지문에 명시되었다.
Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել. արձանագրում են մասնագետն ու նախարարությունը: 비닐봉지 판매금지는 원하는 결과를 얻지 못했다. - 전문가와 부처기록
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել: Այս փաստն արձանագրում են առևտրի կետերը, բնապահպանական կազմակերպությունները և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: 예레반, 3월 29일, 아르멘프레스: 비닐봉지와 봉투의 판매금지는 원하는 결과를 얻지 못하였다. 이 사실은 판매처, 환경단체와 아르메니아 환경부에 기록되었다.
«Արմենպրես»-ի հետ զրույցում մի քանի խոշոր սուպերմարկետներում նշեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի կտրուկ նվազում դեռևս չկա, բայց նկատվում է փոփոխություն: Արդեն կան մարդիկ, որոնք օգտվում են տոպրակների այլընտրանքային տարբերակներից՝ կտոր, թուղթ: Կան նաև գնորդներ, որոնք հենց պոլիէթիլենային տոպրակն են բազմակի անգամ օգտագործում: Սուպերմարկետներում արձանագրում են, որ այլընտրանքային ու բազմակի տոպրակներ օգտագործողների թիվը մեծ չէ: "아르멘프레스"와의 인터뷰에서 여러 거대 슈퍼마켓에서 급격한 감소는 여전히 없지만 변화가 감지되고 있다고 언급하였다. 이미 봉지의 대용품인 천, 종이 봉지를 사용하는 사람이 있다. 또한 자신의 비닐봉투를 여러 번 사용하는 구매자가 있다. 슈퍼마켓에서는 대용품과 다수의 봉지를 이용하는 사람의 수가 많지 않음이 기록되고 있다.
«Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ դեռևս ուսումնասիրությունների համար շուտ է, քանի որ, ըստ ստացված տվյալների՝ առայժմ դրական արդյունք չկա: Երևանում որոշ սուպերմարկետներում տոպրակները փոխարինվել են ավելի հաստ տեսակներով ու դրվել վաճառքի, բայց կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները դեռ դուրս չեն եկել շրջանառությունից և օգտագործվում են մեծ քանակով: "친환경 쓰레기" 환경단체의 수장인 호이프시메 므크르뜨치안은 아직 연구하기에는 이르다, 왜냐하면 수신된 자료에 따르면, 여전히 긍정적인 결과가 없기 때문이다. 예레반에서 일부 슈퍼마켓에서는 봉지를 훨씬 두꺼운 재질로 변경하여 판매하고 있지만 재활용을 위해 고안되었던 봉지는 여전히 유통되지 않고 있으며, 대량으로 이용되고 있기 때문이다.
Նրա կարծիքով՝ մարզերում պատկերն ավելի վատ է, ու մի քանի խանութներ այցելություններից պարզ է դարձել, որ դեռևս չեն հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից՝ մեկնաբանելով, որ տեղեկացված չեն եղել: 그에 따르면, 주지방에서 상황은 더 안 좋으며, 여러 가게를 방문하면서 알려지지가 않았다고 언급되면서 아직 비닐봉지가 포기되지 않았음이 밝혀졌다.
«Վստահաբար կարող եմ ասել, որ օրենքն ընդունելուց առաջ ճիշտ քայլեր չեն ձեռնարկվել: Համապատասխան կառույցների հետ աշխատանք նախապես չի տարվել, նշվում է, որ ծանուցումներ եղել են, բայց դա բավարար չէ: Այս պահին կարելի է ասել, որ գործընթացը մի փոքր հունի մեջ է մտնում, բայց դա չի նշանակում, որ պոլիէթիլենային աղբը նվազելու է: Ամենևին, ավելի է շատանալու, որովհետև մարդիկ նորից գնում են ու օգտագործում են շատ ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ»,- եզրափակեց Հռիփսիմե Մկրտչյանը: "저는 법이 채택되기전 올바른 조치를 취하지 않았음을 확실하게 말할 수 있습니다. 관련 구조에 관한 업무가 사전에 수행되지 않았으며 공고가 되었지만 그것은 충분하지 않았습니다. 현재 절차는 조금더 나아지고 있다고 말할 수 있지만, 그것이 비닐 쓰레기가 감소할 것을 의미하지는 않습니다. 반면 더욱 많아질 것입니다. 왜냐하면 사람들은 다시 구매하고 보다 두꺼운 비닐봉지를 이용하고 있기 때문입니다."라고 흐르이프시메 므끄르뜨치안은 결론지었다.
Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել ու հետախուզվողի հայտնաբերել: 아르마비르 경찰은 불법마약유통에 대한 사건을 적발하였고 수배자를 발견하였다.
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին, ժամը 22-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել ու թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի՝ մեքենայով հանդերձ։ 예레반, 3월 29일, 아르멘프레스: 아르메니아 경찰의 아르마비르 지부의 경찰관은 3월 17일, 22시경 아르마비르시의 예레바니안 대로에서 마약소지와 사용혐의로 차량에서 4명을 적발하여 구금하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ Երևանի 37-ամյա բնակչի մոտից հայտնաբերվեց ընդհանուր մոտ 5 գրամ կանեփանման զանգվածով երկու փաթեթ, իսկ 65-ամյա տղամարդու մոտից՝ դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով գլանակ։ "아르멘프레스"에 아르메니아 경찰이 알려온 바와 같이, 개인수색을 통해 예레반의 37세 주민에게서 총 5그램의 대마초 덩어리 2개를 발견하였으며, 65세의 남성에게서는 연두색 덩어리와 회색 흔적이 있는 실린더를 발견하였다.
«Պարզվեց նաև, որ բերման ենթարկվածներից 54-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "또한 연행되었던 54세의 남성은 러시아 연방의 집행부로부터 수배중이었던 것으로 밝혀졌습니다."라고 공지문에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 3월 31일자 (0) | 2022.04.02 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 3월 30일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 28일자 (0) | 2022.04.02 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 25일자 (0) | 2022.04.01 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 24일자 (0) | 2022.04.01 |