휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 7일자 본문
Մեղադրանքներ են առաջադրվել «Երևանի ոսկերչական գործարան»-ի նախկին և ներկա տնօրեններին: "예레반 보석공장"의 전현직 이사에 대한 기소가 제기되었다.
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը: 예레반, 4월 7일, 아르멘프레스: 아르메니아 검찰의 국익보호부에서 실시된 조사에 따라 "예레반 보석공장" 회사의 담당공무원이 민사사건의 틀에서 2017년부터 2018년에 "그노몬"사와 "상호결제행위"의 근거가 되는 계약서를 법원에 제출하지 않은 것에 대한 자료를 접수하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ նույն անձինք նաև չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները, ինչի հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, և ծանրաբեռնվել շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 검찰은 동일 인물이 또한 파기법원에 의해 등재된 미비점을 시정하지 않았으며 이로 인하여 국가지분에 대하여 회사는 1,092,593.543 드람 채권을 받을 기회를 박탈하였고, 대략 56,000,000 드람의 국세를 납부할 의무를 지게 되었다고 언급하였음을 알려왔다.
Նշված փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: 언급된 사실과 관련하여 아르메니아 검찰의 국익보호과에서 아르메니아 형법 제 315조 2항에 따라 형사사건을 계시하였으며, 이에 대한 사전조사로 아르메니아 조사위원회의 예레반시 수사과와 노르크-마라쉬 행정구역의 수사과에 할당되었다.
- ԵՔՔՎ = Երևան քաղաքի քննչական վարչությունում 예레반시 수사과
Կատարվող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Մասնավորապես, վերոնշյալ պայմաններում Գ.Կ.-ն «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պարագայում Է.Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պարտավորությունների վճարման ժամկետները: 실시된 예비조사를 통해 확보된 증거를 통해 "그노몬"사의 이사인 E.G는 "예레반 보석공장"사의 이사인 G.K와 사전공모하였으며, 물질적 이익을 위해 자신에게 법률에서 정한 자신의 권한을 명확하게 하라고 촉구하였다. 특히, 위에서 언급된 조건에서 G.K는 "공개주식회사"에 대한 아르메니아 법률의 요구사항을 위반할 목적으로 2012년부터 2016년까지 "예레반 보석공장"사의 주주들에 의해 개최된 이사회에서 긍정적인 의견이 부재하고 단일거대게약을 체결할 권리를 가지지 않은 상태에서 E.G와 상호결제행위계약을 체결하였으며 이를 통해 "예레반 보석공장-1"과 "그노몬"사의 상호검증계약을 부당하게 연장하였다.
Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում: 세계 굴지의 하이테크 기업들중 하나인 NVIDIA사는 아르메니아에 연구센터를 건립하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: 예레반, 4월 7일, 아르멘프레스: 세계 굴지의 하이테크 기업들중 하나인 NVIDIA사는 아르메니아에서 연구센터를 건립하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 페이스북 소셜네트워크의 페이지에서 아르메니아 국회의 부의장 하콥 아르샤끼안은 게재하였다.
«2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։
Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը:" 2019년 아르메니아 총리 니콜 파쉬니안이 이끄는 대표단은 실리콘 벨리에 있는 NVIDIA사의 본사를 방문하였습니다. 회사의 설립자이자 CEO인 젠센 후앙과 회담을 통해 NVIDIA와의 협력가능성에 대해 논의하였습니다. 오늘날 NVIDIA가 아르메니아에 오고 있다는 소식을 전해듣고 행복합니다. 270조 달러의 연매출과 전세계적으로 2만명이상의 직원을 보유한 세계의 선도적인 첨단기술 기업들중 하나가 예레반에서 자신의 새로운 사무실을 엽니다. 아르메니아 지사는 Omniverse과 시물레이션 기술사의 부사장인 데 네바레디안이 이끌것입니다."
Փաշինյանը ներկայացրեց այն սկզբունքային հարցերը, որոնք պետք է դառնան Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա: 파쉬니안은 아제르바이잔과 협상주제가 되어야할 근본적인 문제를 제시하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա: 예레반, 4월 7일, 아르멘프레스: 아르메니아측에게는 나고르노 카라바흐 국민의 안전보장과, 그들의 권리 및 자유에 대한 보호 뿐만 아니라 나고르노 카라바흐의 최종지위에 대한 확정은 매우 중요하다. 이 문제들은 평화의제에 대한 아르메니아 측의 답변에 속해 있으며 협상의 주제가 되어야한다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ապրիլի 6-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում իր և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 국무회의에서 자신의 발언에서 4월 6일에 유럽평의회 의장인 샤를 미셀의 중재로 브뤼셀에서 그와 아제르바이잔 대통령의 회담을 언급하면서 말하였다.
«Հանդիպման արդյունքներում 2 հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Առաջինը՝ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանգրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է իմի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրեն»,-ասաց Փաշինյանը: "회담의 결과로 두 문제에 대한 결정이 내려졌습니다. 첫째, 양국의 외교부는 미래 평화협정에 대한 사전준비작업을 시작하고, 이를 위해 협상과 접촉을 개최할 것입니다. 이는 평화협정에 대한 아르메니아와 아제르바이잔의 제시된 원칙과 문제들이 나에게로 가져와야하며 협상을 통해 도달해야함을 의미합니다."라고 파쉬니안은 말했다.
Փաշինյանը հիշեցրեց՝ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների հայկական կողմն ընդգծել է, որ դրանցում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա: «Սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը: Եվ մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա»,-ասաց վարչապետը: 파쉬니안은 답변으로써 아제르바이잔의 요구사항에 대한 아르메니아 측이 아르메니아측에게는 받아들일 수 있는 것이 아무것도 없음을 상기시켰다. "하지만 그것들은 평화의제의 문제로 완성되지 못하였습니다. 그리고 우리에게는 나고르노 카라바흐 국민의 안전보장과 그들의 권리 및 자유보호 뿐만 아니라 나고르노 카라바흐의 최종지위에 대한 확인은 근본적인 의미를 지니고 있습니다. 이 문제들은 평화의제에 관한 우리의 답변에 포함되어 있으며 협상의 주체가 되어야만 합니다."라고 총리는 말했다.
- ամբողջացնել = ամբողջական դարձնել 완성되다
- ճշգրտում = ճշգրտել 확인하다 = ստուգել
Նա ընդգծեց՝ հայկական կողմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այս գործընթացում էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը, և պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ: 그는 아르메니아 측은 이전 뿐만 아니라 지금도 이러한 과정에서 OSCE 민스크 그룹 공동의장의 참여가 필수라고 생각하며 그런 방향으로 계속 노력해야한다고 강조하였다.
«Բրյուսելում հաջորդ որոշումը, որը կայացվեց մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր: Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները, այդ թվում ՌԴ-ի միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ 1 տարի: Եվ ի վերջո այդպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք: Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,-ասաց Փաշինյանը: "브뤼셀에서 차기 결정은 4월말까지 아르메니아-아제르바이잔 국경의 획정문제에 대한 양자 위원회의 설립에 대한 것이었습니다. 그 위원회는 이중권한을 가지게 될 것입니다. 첫째 국경획정, 즉 국경선 실무이고 두번째는 국경을 따라 보안과 안전을 보장하는 것입니다. 이 주제에 관한 토론은 러시아 연방의 중재를 통해 약 1년간 지속되어 왔습니다. 그리고 최종적으로 그와 같은 타협안에 도달하였습니다. 아시다시피 아제르바이잔의 통제하에 놓인 아르메니아의 영토가 있으며 아르메니아 통제하에 위치한 아제르바이잔 영토가 있습니다. 이 문제들은 당연하게도 입증된 프로토콜과 법적 의미를 가진 사실을 기반으로 협상결과를 통해 해결되어야합니다."라고 파쉬니안은 말했다.
- բնականաբար դե յուրե 당연하게도
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 9일자 (0) | 2022.05.06 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 8일자 (0) | 2022.05.06 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 6일자 (0) | 2022.05.05 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 5일자 (0) | 2022.04.05 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 4일자 (0) | 2022.04.03 |