휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 13일자 본문
Հայկական արտադրության հեռակառավարվող մարտական մեքենան կարող է փոխարինել զինվորին հենց մարտի դաշտում: 아르메니아산 원격제어 전투차량은 전장에서 군인을 대체할 수 있다.
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ինժեներների ստեղծած տեխնիկան կարող է զինվորին փոխարինել հենց մարտական գործողությունների ժամանակ։ «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանի խոսքով՝ սարքը՝ «Սկորպիոնը», մարդու չափերի է և կարող է անել այն, ինչ զինվորը, այսինքն՝ լիարժեք մարտ վարել։ 예레반, 4월 13일, 아르멘프레스: 아르메니아 기술자에 의해 제조된 장비는 군사행위시 군인을 대체할 수 있다. "이사텍 로보틱스" 사의 창립자 바한 이사자니안의 말에 따르면, "스콜피온" 장치는 사람크기을 하고 있으며 군인 다시말해, 완전한 전투를 할 수 있다.
«Ռոբոտ-զինվորը», ինչպես սարքն անվանում են հիմնադիրները, պատրաստ է 2017-ից, բայց դեռ չի ընդունվել փորձարկումների ու հետագա սերիական արտադրության համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության հիմնադիրը նշեց՝ «ցամաքային անօդաչուի» գաղափարը ծագել էր 2000-ականների սկզբին։ 설립자들이 장치라 부르는 "로봇군인"은 2017년부터 준비되고 있지만 여전히 테스트 및 추가 양산에 대한 승인되지 않았다. "아르멘프레스"와의 인터뷰에서 회사의 창립자는 "지상드론"의 아이디어가 2000년대 초반에 떠올랐다고 언급하였다.
Ավարտելով Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը և վերադառնալով բանակից՝ Իսաջանյանը և իր եղբայրը 2000-ականներին բացել են ինժեներական ընկերություն, որը սկսել էր պատրաստել հեռակառավարվող կոնստրուկցիաներ, հիմնականում` դարպասներ։ Հետագա տարիներին կատարել են նաև ավելի բարդ պատվերներ, օրինակ` ամերիկյան մի ընկերության համար արտադրական ռոբոտներ են նախագծել և հավաքել արհեստական ադամանդներ տաշելու համար։ Գործի շուրջ համախմբել են ծրագրավորողների, ինժեներների և մեխանիկների։ Իսկ հիմա Իսաջանյանը աշխատում է եղբոր և հոր հետ։ 아르메니아 공과대학의 기계공학부를 졸업하고 전역한 후 이사자니안과 그의 형제들은 2000년대 엔지니어링 회사를 열어 주로 게이트 중심의 원격제어 구조물을 만들기 시작하였다. 이후 몇년동안 예를 들면, 미국의 한 회사를 위해 제조로봇을 설계하고 인공 다이아몬드를 조립하는 것과 같은 보다 복잡한 주문도 수행하였다. 사건의 중심으로 프로그래머, 공학자 및 기계공이 모여들었다. 그리고 지금 이사자니안은 형제와 아버지와 일하고 있다.
«Հիշում եմ, որ ծառայությունից վերադարձա, եղբորս հետ որոշեցինք հեռակառավարվող սարք ստեղծել, որը կօգտագործվի բանակում։ 2016-ի պատերազմից հետո հասկացանք, որ պետք է արագացնենք սարքի ստեղծման գործընթացը։ Քառօրյա պատերազմը դարձավ հիմնական դրդապատճառը, և, թողնելով ընտանիքս Բելառուսում, եկա Հայաստան։ 2017 թվականին արդեն ունեինք նախնական նմուշը»,- նշեց նա։ "전역하고 형제들과 군대에서 사용되어질 원격제어 장치를 만들기로 결정하였을 때를 기억합니다. 2016년 전쟁이후 우리는 장치를 만드는 절차를 가속화해야한다는 것을 이해하였습니다. 4일 전쟁은 주도니 동기가 되었고 내 가족들은 벨라루스에 남겨놓고 아르메니아로 왔습니다. 2017년 이미 우리는 예비견본을 가지고 있었습니다."라고 그는 말했다.
Չի լինի թղթային որևէ շրջանառություն, կներառվեն բոլոր պատվիրատուները. էլեկտրոնային գնումների համակարգն արդիականացվում է: 어떠한 종이의 배포는 없으며, 모든 주문이 포함될 것이다. 전자조달시스템이 현대화되고 있다.
- պատվիրատու
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգն արդիականացման կարիք ունի: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթաց: 예레반, 4월 13일, 아르멘프레스: 아르메니아에서 전자조달시스템은 현대화에 대한 필요성이 있다. 이런 목적으로 아르메니아 재정부는 전자조달에 대한 현대화 과정을 시작하였다.
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ նպատակն է ունենալ արդի պահանջներին բավարարող նոր էլեկտրոնային գնումների համակարգ՝ ներառելով բոլոր պատվիրատուներին: "아르멘프레스"와의 인터뷰에서 아르메니아 재정부의 조달정책부장 세르게이 샤흐나자리안은 목표는 현대적인 요구사항을 충족하며 모든 주문자를 포함하는 새로운 전자조달시스템을 가지는 것이라고 말하였다.
«Այսօր ոչ բոլոր պատվիրատուներն են, որ էլեկտրոնային գնումների համակարգում են: Օրինակ, չեն ընդգրկվում պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքների ստեղծած առևտրային կազմակերպությունները: Այս կատեգորիաներն էլեկտրոնային գնումների համակարգի ներքո ներառված չեն: Արդիականացման արդյունքում կունենանք լիարժեք էլեկտրոնային համակարգ, չի լինի թղթային որևէ շրջանառություն, ավելի կբարձրանա համակարգի թափանցիկության մակարդակը»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը: "오늘날 모든 주문이 전자조달시스템에 있는 것은 아닙니다. 예를 들어, 국가비영리조직, 자치구의 비영리조직, 자치구기반 영리법인은 포함되지 않습니다. 이러한 범주는 전자조달시스템의 내부에 보함되지 않습니다. 현대화의 결과로 인해 어떠한 종이유통이 없는, 시스템의 보다 투명성의 수준을 높일 수 있는 완전한 전자조달시스템을 가지게 될 것입니다."라고 세르게이 사흐나자리안은 말했다.
Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նախատեսվում է ստեղծել մի նոր համակարգ, որը կընդգրկի գնումների բոլոր բիզնես պրոցեսները, նոր գործիքակազմի շնորհիվ կլինեն առավել ճշգրիտ տվյալներ: Դա էլ իր հերթին կօժանդակի թափանցիկության բարձրացմանը, վերլուծության բավարար մակարդակի ապահովմանը: 부처 대표는 새로운 시스템이 만들어질 예정이며 이는 모든 조달사업의 절차로 확대될 것이고 새로운 도구로 인하여 보다 정확한 자료가 있을 것이기 때문이라고 강조하였다. 이는 차례로 투명성의 제고를 도울 것이고 분석에 대한 충분한 수준을 보장할 것이다.
Ժողովրդավարությունը միջոց է, որպեսզի Հայաստանը լինի մաքսիմալ մրցունակ․ վարչապետ: 민주주의는 아르메니아가 최대 경쟁력을 갖추기 위한 수단이다. - 총리
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հայտարարություններին, որ Հայաստանը, ընտրելով ժողովրդավարությունը, զիջել է անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը միշտ եղել է և շարունակելու է լինել։ 예레반, 4월 13일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 아르메니아가 민주주의를 선택함으로써 안보를 포기했다는 성명에 대해 대답하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 아르메니아 총리는 그러한 문제는 항상 있어왔으며 계속하여 있을 것이라 언급하였다.
«Եվ հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է շատ անկեղծ և ազնիվ լինենք և տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանանք։ Իմ գնահատականը այն է, որ մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում, և դա է պատճառը, որ մենք առերեսվում ենք այս ամեն ինչին»,- ասաց վարչապետը։ "그리고 그 문제는 우리의 관심사에 있어야합니다. 우리는 매우 솔직하고 성실해야하며 발생한 것에 대해 유전학적 수준에서 무엇이 일어났는지를 이해해야합니다. 나의 평가는 이렇습니다. 우리는 실제로 민주주의 문제에 있어 너무 늦었습니다. 그리고 그것은 우리가 이 모든 것에 직면해 있는 이유이기도 합니다."라고 총리는 말했다.
Վարչապետի կարծիքով՝ պետք է խոսել նրա մասին, թե ինչպիսի՞ մրցունակ պետություն են ստեղծել, թե ինչպե՞ս են քաղաքականություն վարել։ 총리의 생각에 따르면, 어떻게 경쟁력 있는 국가를 만들것인가, 어떻게 정치를 했는가에 대해 말해야만 한다.
«Եկեք խոստովանենք, որ մենք վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն։ Սա այնքան հստակ է։ Այս ամբիոնից բազմիցս եմ անդրադարձել, ուղղակի այսօր ցանկացա, որ հարցերին անդրադառնամ այն տեսանկյունից, որոնց նախկինում ոչ մի անգամ չեմ անդրադարձել կամ շատ մակերեսային եմ անդրադարձել։ Լավ ո՞րն էր մեր պատկերացումը, ի՞նչ էր լինելու հետո։ Այդ բոլոր պատկերացումները, որոնք ունեցել ենք, այդ պատկերացումները իրավական որևէ հիմք չեն ունեցել։ Եվ մենք մեր պատկերացումներին համարժեք պետական ինստիտուտներ չենք ունեցել և մենք մեր պատկերացումներին համարժեք մրցունակ պետություն չենք ունեցել։ Սա իմ համոզմունքն է»,- շեշտեց Փաշինյանը։ "우리가 폭동을 연기하는 정책을 추구했음을 고백합시다. 이것은 너무도 분명합니다. 나는 이 연단에서 몇번이고 언급하였지만, 오늘은 문제에 대해 이전에 한번도 언급하지 않거나 아주 피상적으로 언급한 적이 있는 다른 관점에서 해결하고 싶습니다. 우리의 생각으로 좋았던 것은 무엇이었습니까? 이후에 무엇이 일어났었을까요? 우리가 가졌던 그 모든 생각들은 법적 근거가 없었습니다. 그리고 우리는 우리의 생각에 적합한 국가기관을 가지고 있지 않았으며 우리는 우리의 생각에 적잘한 경쟁국가도 가지고 있지 않았습니다. 이것이 나의 확신입니다."라고 파쉬니안은 강조하였다.
- խոստովանել 고백하다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 15일자 (0) | 2022.05.07 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 14일자 (0) | 2022.05.07 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 12일자 (0) | 2022.05.06 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 11일자 (0) | 2022.05.06 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 9일자 (0) | 2022.05.06 |