휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 15일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 15일자

LifeChallenger 2022. 5. 7. 03:11
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1080686.jpg

 

 

 

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան: 아르메니아는 러시아 가스에 대해 루블로 지불하기 시작하였다. -케로비안

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԲԿ»-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ», - հավելել է նա։ 예레반, 4월 15일, 아르멘프레스: 아르메니아는 러시아 가스에 대해 루블화로 지불하기 시작하였다. "아르멘프레스'가 보도한 바와 같이 "RBK"에 경제부 장관 바한 케로비안은 발표하였다. "국가통화로 나아가야합니다. 러시아 당국으로부터의 제안이 있습니다." 라고 그는 덧붙였다.

 

Վահան Քերոբյանի տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլիով, բայց համապատասխան փոխարժեքով։ Նրա խոսքով ՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլիով։ 바한 케로비안의 정보에 따르면, 최근 여러 지불이 관련 환율을 통해 루블로 이루어졌다. 그의 말에 따르면, 가격은 달러화로 책정되지만, 지불은 루블화로 실시되고 있다. 

 

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ևս հաստատել է տեղեկությունը։ "가즈프롬"의 공식대표인 세르게이 꾸프리야노브도 정보를 확인하였다. 

 

«Իսկապես, «Գազպրոմ»-ի ՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է Կուպրիյանովը։ 실제로 "가즈프롬"의 아르메니아 가스의 공급조건은 이미 여러 해이며 이는 가스에 대하여 루블로 지급되는 것이 허용되었으며 이 기회를 사용하고 있다"고 쿠프리야노프는 말했다. 

 

Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու համար: 3월 23일 아르메니아 부총리 므헤르 그리고리안은 아르메니아가 러시아와 공급되고 있는 가스에 대해 루블로 지불하는 것에 대해 협상하고 있다고 발표하였다. 

 

 

Բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է․ վարչապետը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին: 하우징펀드의 상당부분이 소모되었다. 총리는 주택개량프로그램의 본격화에 대하여 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին և հույս հայտնեց, որ այն կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի խնդիրներ ներկայացրեց ոլորտում։ 예레반, 4월 15일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 주택개량프로그램의 본격화에 대하여 발표하였으며 그것이 대규모 경제프로그램이 되기를 희망하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 정부의 4월 15일자 국무회의에서 파쉬니안은 분야에서 여러 문제를 제기하였다.

 

«Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չեն օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունեն։ Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Բացի այդ, հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-ից 30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգոխնայողության համար»,- ասաց Փաշինյանը։ "소비에트 시절부터, 특히 주지방에서 많은 경우에 아파트가 지어졌으며, 그것들중 상당 부분은 단순히 사용되지 않고 있으며 버려진 지역의 상태로 남아있습니다. 우리의 눈앞에 닥친 두번째 문제는 다음과 같습니다. 이 과정에서 공화국에 임대아파트의 수요가 급격하게 증가하고 있으며, 가격이 상승하고 있습니다. 게다가 알려진 상황으로 인해 향후 해외일자리로 떠나는 우리 국민들의 일자리와 관련하여 불확실성이 발생했으며, 우리는 이런 범주에서 우리 국민들에게 보조금을 지원하는 대출을 제안하고 다만 그 비용의 20%에서 30%까지 아파트의 에너지 절약에 대해 사용한다는 조건에서 그들의 아파트를 개조하도록 제안하는 국가 프로그램을 운영하는 것을 생각하였습니다." 라고 파쉬니안은 말했다. 

 

Վարչապետը ակնկալում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի և գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումը իրեն կարդարացնի։ 파쉬니안은 중장기적인 국면으로 국민들은 전기 및 가스에 대한 적은 임대료를 지불하고 이러한 투자는 그 자체로 정당화될 것이라 기대하고 있다. 

 

«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիները իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ, նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։ "우리는 이 대출 프로그램을 통해 국민들이 자신의 아파트의 사용하지 않는 부분을 임대하여 관광분야에도 제안을 할 수 있을 것이라 기대하고 있습니다. 우리는 이 프로그램의 틀안에서 만약 해외일자리로 갈 수 없는 경우, 해외로 일하기 위해 떠나는 우리 아르메니아 국민들에게 잠재적 일자리를 보장할 것이라 기대하고 있습니다."라고 파쉬니안은 말했다.  

 

Վարչապետը հուսով է, որ քաղաքացիները ակտիվություն կցուցաբերեն և կմասնակցեն ծրագրին։ 총리는 시민들이 해당 프로그램에 적극적으로 참여하기를 바라고 있다. 

 

 

Հայաստան էլեկտրոմոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան գնով․ վարչապետ: 아르메니아에서 전기차는 32% 보다 저렴한 가격으로 수입가능하다. -총리

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ դեռևս 2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է համապատասխան որոշում, որի կետերից մեկով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել, և ամեն երկրին տրվել է որոշակի չափաքանակի քվոտա։ 예레반, 4월 15일, 아르멘프레스: 정부는 아르메니아 영토로 수입되는 전기모터가 장착된 교통수단에 대해 관세특전을 부여하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이 경제부 장관 바한 케로비안은 2022년 3월 17일에 유라시아 경제위원회에 의해 관련 결정안이 채택되었으며 이 조항들중 하나를 통해 전기 모터가 장착된 차량의 수입에 관한 관세특전을 적용하는 것에 대한 결정안이 내려졌으며 모든 나라에서 특정 할당량이 정해졌다.  

 

- ԵՏՀ 유라시아 경제연합

 

«Այդ շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ազատվում են մաքսային մաքսատուրքից։ Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա, հաշվի առնելով այն, որ էապես ավելանում է ներմուծվող էլեկտրական շարժիչով մեքենաների քանակը»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ արտոնություն կտրամադրվի 6400 մեքենաների համար, որովհետև ցանկանում են որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնց ներմուծման գործընթացը երկար է տևում։ "해당 틀안에서 수입되는 전기모터를 장착한 자동차는 관세가 면제됩니다. 아르메니아에서는 7천대의 차량쿼터가 적용되었으며, 그것을 고려하면, 수입되는 전기모터가 장착된 차량의 수는 크게 증가할 것입니다."라고 케로비안은 6400대의 차량에 특전이 제공될 것이라 언급하면서 말했다. 왜냐하면 일부 절차에 따라 신형 자동차에 대한 수입절차가 오래 걸린다는 것을 고려해야하기 때문이다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments