휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 14일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 14일자

LifeChallenger 2022. 5. 7. 02:45
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1080612.jpg

 

 

 

1998 թվականին իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու համար. Փաշինյան: 1998년에 정권교체는 카라바흐를 무엇으로부터 구하려는 것이 아니고 정권을 장악하기 위한 것이었다. -파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ նախորդ օրը իր ելույթին հետևած՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին: 예레반, 4월 14일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 국회에서 나고르노-카라바흐의 분쟁해결문제와 3대 대통령 세르지 사르크시안의 성명을 언급하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 파쉬니안은 정부프로그램의 수행과정과 결과에 대한 2021년 보고서의 제출에 대한 그의 최종연설에서 전날 그의 연설에 제 3대 대통령 세르지 사르키시안의 언급을 거론하였다. 

 

«Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թթ տեղի ունեցող իրադարձությունների շղթան: Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք»,-ասաց Փաշինյանը: "어제 나는 이 강단에서 1998-2018년에 발생하였던 일련의 사건에 대해 발표하였습니다. 그리고 세르지 사르크시안이 자신이 카라바흐 문제의 단계적 해결과 관련하여 결코 협상한 적이 없음을 말하면서 단지 하나의 에피소드를 언급한 것은 우연이 아닙니다." 라고 파쉬니안은 말했다.  

 

- պատահական 우연의 

- ընդամենը 단지

 

Ապա նա մեջբերեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

Ապա վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին արձագանքել: 이어서 그는 "단계적이고 포괄적인 차이에 대해 내가 여러 번 말한 적이 있으며, 또한 포괄적 옵션은 하루 또는 한 시간에 구현할 수 없으며 분명히 단계적으로 해결되어야한다고 상세히 설명하였다"는 세르지 사르크시안의 발표를 인용하였다. 이어 총리는 왜 세르지 사르크시안은 오직 그 에피소드만을 언급하는지에 대해 질문하였다. 

 

- հանգամանորեն 상세히

- միանշանակ 분명히

 

«Որովհետև այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականին իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, քանի որ միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում էր, որ ինքն այն ժամանակ 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էր մնալ վարչապետ՝ Ղարաբաղի հարցի համար: Ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Բայց նույն ինքը մոռանում է՝ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալո՞ւ էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,-ասաց Փաշինյանը: "왜냐하면 이 에피소드의 해명만으로도 1998년의 정권교체는 카라바흐를 무엇으로부터 구하기 위한 것이 아닌 정권을 장악하기 위한 것이라는 근본적인 문제를 해결하고 있기 때문입니다. 이것이 그가 오직 이 에피소드만을 언급하는 이유입니다. 왜냐하면 오직 이 에피소드에 대한 해명만이 자세한 설명없이 20년간 역사를 모두에게 다른 맥락을 가지고 있음을 강조하기 때문입니다. 2020년 전쟁이후 세르지 사르크시안이 2018년으로 되돌아가 자신이 그 시간에 두차례 대통령의 직위를 맡은 후 카라바흐 문제에 대하여 총리로 남고 싶다고 말한 것은 우연이 아닙니다. 모든 것에 대한 합법성은 카라바흐 문제입니다. 하지만 그는 스스로 카라바흐 문제를 해결하기 위해 남아있었다고 여기에서 발표하였음을 잊어버리고 있습니다. 2018년 4월 17일에 이 연단에서 협상이 중단되었으며 낙관론을 고무하지 말고 아제르바이잔의 기대는 협상과정에서 비현실적이며 우리에게 받아드려질 수 없다고 말한 당시 카라바흐 문제는 어떻게 해결되었습니까? 아제르바이잔의 비현실적인 요구를 그는 어떻게 받아드릴까요?"라고 파쉬니안은 말했다. 

 

Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերից ևս մեկը, որով Սարգսյանն ասել է, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: 파쉬니안은 오랜 시간동안 아제르바이잔이 카라바흐 문제를 군사적 방법으로 해결하지 않을 것이라는 희망을 가지지 말라고 말했던 사르크시안의 연설들 중 또 하나를 인용하였다. 

 

«Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ո՞վ է: Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Պատերազմը կարելի էր կանխել՝ Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց նա: "이것도 실질적으로 전쟁상황의 유발자가 누구인지에 대한 문제에 대한 답변입니다. 우리 정부가 전쟁의 주범입니까? 아니면 우리 정부가 아닙니까? 세르쥐 사르크시안이 언급한 비현실적이고 수용할 수 없는 요구를 이행한 결과로 전쟁을 막을 수 있었습니다." 라고 그는 말했다.  

 

Վերադառնալով փուլայինի, փաթեթայինի տրամաբանությանը՝ Փաշինյանն ասաց.  단계적이고 포괄적인 논리로 돌아가서 파쉬니안은 말했다. 

 

«Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ Ղարաբաղի հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր: 2016-ի փաթեթով էլ է այդպես, 2018-ի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի վրա շատ հստակ գրված է, որ նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսում է կառավարությունների միջև բանակցություններ՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ-ի հայեր և ԼՂ-ի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ-ի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին. չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, տարածքների մասին չեմ խոսում»: "여전히 1997년에 해당 문제는 처음에는 카라바흐 문제로, 이후에는 평화협정으로 부분적으로 나누어질 예정이었습니다. 2016년의 패키지도 그와 같으며, 2018년 패키지도 그와 같습니다. 그 패키지에는 초기원칙에 대한 합의가 이루어진 후 나고르노 카라바흐 대표자들의 참여하에 정부간 협상을 시작한다고 매우 분명하게 명시되어 있습니다. 나고르노 카라바흐 대표자들을 말하자면 나고르노 카라바흐의 아르메니아 사람과 나고르노 카라바흐의 아제르바이잔 사람들을 의미합니다. 그리고 거기에는 해당 조직의 요구대로 나고르노 카라바흐의 아제르바이잔 사람들은 협상테이블에 앉게 될 것이고 1996년 부터 테이블에 있었던 해당 문제가 해결되지 않을 때까지, 슈쉬문제가 해결되지 않을 때까지 어떠한 합의가 없을 것이었습니다. 세르지 사르크시안은 슈쉬를 양도하려고 했을까요? 넘겨주지 않는다면 전쟁은 시작될 것이었으며 내가 영토를 제외하고 영토에 대해 말하지 않았으면 슈쉬뿐만 아니라 카라바흐의 일부분을 넘겨주려 했었을까요?"

 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի մասին հայտարարություններին՝ նա ասաց, որ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա, դա հետո պետք է քննարկվեր: 라친 회랑에 대한 성명을 언급하면서 그는 라친 회랑의 넓이에 관한 문서 뿐만 아니라 어떤 것도 존재하지 않는다고 말했다. 그것은 추후에 논의되어져야만 한다. 

 

«Եվ դեռ այս փուլայինին մի փուլ էլ է ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը: Մեզ այսօր ասում են, թե Ղարաբաղը հանձնեցինք, հանձնում ենք կամ ուզում ենք հանձնել: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև, եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանը շատ հստակ ասում էր, որ առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն 50 տարի կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, հետո 50-100 տարուց հետո կտեսնեն»,-ասաց նա: "그리고 여전히 이 단계에서 하나의 단계가 추가되었습니다. 안보이사회에서 나고르노 카바라흐의 현 상태가 결정했어야 했습니다. 그들은 오늘 우리가 카라바흐를 넘겨주었고 넘겨주려고 하거나 우리가 넘기기를 원한다고 말하고 있습니다. 만약 우리가 카라바흐를 넘겨주길 원했다면, 세르지 사르크시안이 남겨놓은 협상논리를 끝까지 수행하였을 것이고 그것을 통해 카라바흐를 넘겨주게 될 것입니다. 왜냐하면, 만약 국민투표가 있더라도 국민투표는 당사자간 합의된 기한내에 이루어져야 하기 때문입니다. 아제르바이잔은 향후 50년간 국민투표가 없을 것이고 아제르바이잔인들을 카라바흐로 돌려보내고, 그와 더불어 50년간 함께 살아갈 것이고 아제르바이잔의 정착촌에 사람들이 살게될 것이며 이후 50년에서 100년 후를 볼 것이라 명확하게 말하고 있습니다."라고 그는 말했다. 

 

- եթե նույնիսկ 비록 ~있더라도

- հանրաքվե 국민투표

- կողք կողք 나란히

 

 

 

Համաշխարհային բանկի ղեկավարը կոչ Է արել դուրս գրելու աղքատ երկրների պարտքը գների աճի լույսով: 세계은행총재는 가난한 국가의 부채를 물가 상승에 비추어 청산해야한다고 촉구하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը նախազգուշացրել Է ամենաաղքատ երկրներում կենսապայմանների վատթարացման մասին՝ պարենի գների աճի լույսով եւ առաջարկել Է դուրս գրել դրանց պարտքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 14-ին գերմանական Wirtschaftswoche հանդեսում հրապարակված հարցազրույցում: 예레반, 4월 14일, 아르멘프레스: 세계은행총재 데비드 멜파스는 식량가격의 상승에 비추어 가장 가난한 국가들에서 생활여건이 악화될 것이며 그들의 부채를 청산하도록 제안하는 경고를 하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 그는 4월 14일에 독일의 Wirtschaftswoche 잡지에 게재된 인터뷰에서 발표하였다. 

 

«Բարձր գնաճն ամենաաղքատ պետությունների համար տնտեսական եւ սոցիալական աղետ Է»,- ասել Է Մելպասը: Նա նշել Է, որ որքան աղքատ Է երկիրը, այնքան նրա համար ավելի բարդ Է դիմակայել գների աճին եւ դրա հետեւանքներին: Ուկրաինայի պատերազմը պետք Է այժմ վերաիմաստավորման բերի հարուստ երկրներում: Մենք պետք Է ազատենք աղքատ պետություններին իրենց կեղեքող պարտքերից»,- շարունակել Է Համաշխարհային բանկի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: "높은 인플레이션은 최빈국에 대한 경제 및 사회적 재앙이다"라고 멜파스는 언급하였다. 그는 국가가 가난할수록 그들에게는 물가상승과 그 결과에 대처하기가 더욱 어렵다고 지적하였다. 우크라이나 전쟁은 현재 부유한 국가에서 재해석되어햐 한다. "우리는 가난한 국가들에게 자신들을 옥죄이는 부채로부터 탕감해줘야합니다."라고 세계은행총재가 말했다고 타스통신이 보도하였다.  

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments