휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 28일자 본문
Ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ. կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում: 교사는 최대 40만 드람의 월급을 받을 수 있다. 정부는 관련 결정안을 채택하였다.
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: 예레반, 4월 28일, 아르멘프레스: 정부는 교사의 자발적인 인증, 자발적인 인증결과에 따른 교사들의 비율과 그것에 정해진 추가수당을 제공, 자발적 인증 위원회의 구성을 승인하였다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 정부의 정기회기에서 법안은 교육부 장관 바흐람 두마니안이 제출하였다.
- հատկացնել = նշանակել 정하다
«Ինչպես գիտեք, 2021 թվականին առաջին անգամ իրագործվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 7 առարկաների գծով` 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-ից 50 տոկոս՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից: 70-ից մինչև 100 տոկոս արդյունքի դեպքում 30, 40, 50 տոկոս աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե օրինակ` միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացման դեպքում ևս չէր ապահովվում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Եվ առաջացավ դրույքաչափի փոփոխության մասին գաղափարը: Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում»,- ասաց Դումանյանը: "아시다시피, 2021년 처음으로 7개 과목의 선에서 7-12학년에서 수업을 진행하고 있는 교사를 대상으로 교사들의 자발적 인증절차가 실시되었으며, 이로 인해 관련 인증과정에서 보여준 결과에 따라 교사들의 월급은 30에서 50% 인상되었습니다. 70에서 최대 100% 결과의 경우, 30, 40, 50% 월급인상이 예정되어 있습니다. 따라서, 자발인증을 거친 교사들의 비율에 대한 변경이 발생할 필요가 제기되었으며, 왜냐하면 50% 추가된 경우, 예를 들어 평균월급이 12만 5천 드람이었다면, 50% 추가된 경우 경쟁력이 있고 매력적인 월급을 받는다는 사실은 변하지 않습니다. 그리고 비율변경에 대한 아이디어가 제기되었습니다. 관련 변경안은 법률에 제기되었습니다."라고 두마니안은 말했다.
Նախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ: 장관의 말에 따르면, 초안에 따라 자발적인 인증을 거친 교사들의 비율은 20만 드람이 될 것을 제안되고 있다.
Նիկոլ Փաշինյանը կրթության ոլորտում լրջագույն խնդիր է տեսնում: 니콜 파쉬니안은 교육분야에서 심각한 문제가 있다고 여긴다.
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության առաջնահերթությունն է եղել, և դա միշտ էլ մնալու է առաջնահերթություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 4월 28일, 아르멘프레스: 2018년부터 최근 일반교육분야의 개혁은 정부의 최우선 과제였으며, 그것은 항상 최우선과제에 머물러 있을 것이다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 국무회기에 아르메니아 총리 니콜 파쉬니안은 말했다.
«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, վերաբերվում է կրթության ոլորտին: Ցանկացած թերություն, բաց, որ տեսնում ենք` սկսած անվտանգությունից մինչև դիվանագիտություն, պետական կառավարում, առնչվում է կրթության ոլորտի հետ: Եվ դրա համար կրթությունը հարցերի հարցն է: Այսինքն կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Կրթությունը ցկյանս գործընթաց է, որը չի ավարտվում բուհում և դպրոցում, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինել լրացնել: Մենք այսօր լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում: Մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն: Թվում էր, թե նախորդ դարի առաջին կեսին այդ խնդիրը հաղթահարվել է, բայց հիմա եկեք առերեսվենք այդ խնդրի հետ: Եվ անգրագիտությունը արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Եկեք սա էլ խոստովանենք ի վերջո»,- ընդգծեց Փաշինյանը: "우리는 오늘날 우리의 생활에서 직면하고 있는 문제가 교육분야와 관련이 있다는 확신에서 출발하고 있습니다. 우리가 보고 있는 모든 결점이 안보에서 외교, 국가행정에까지 교육분야와 관련이 있습니다. 그리고 그를 위하여 교육은 문제의 문제입니다. 즉, 교육이 있고, 남겨진 모든 문제가 있습니다. 교육은 대학교와 학교에서 끝나지 않는 평생의 과정이지만 취학전 교육과 일반교육에서 야기되는 격차는 나중에 평생동안 채워지지 않을 수 있습니다. 우리는 교육분야에서 오늘날 가장 심각한 문제를 가지고 있습니다. 우리는 그에 대하여 말하지 않았지만 2019년 조사에 따르면, 문맹은 우리 사회에 다시 스며들고 있습니다. 지난 세기의 전반부에 이 문제는 극복된 것처럼 보였지만, 지금은 그 문제에 직면하고 있습니다. 그리고 문맹은 우리 사람의 모든 분야에서 나타나고 있습니다. 이것도 마지막으로 인정합시다."라고 파쉬니안은 강조하였다.
- ցկյանս = ամբողջ կյանքում 인생, 평생
Վարչապետի խոսքով` կրթության ոլորտում բազմաշերտ խնդիրներ կան, և այդ խնդիրներից առաջնայինը Կառավարության համար եղել է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը: 총리의 말에 따르면, 교육분야에 다각적인 문제가 있으며 그 문제들 중 첫번째는 정부에게 있어 교사의 월급과 교사의 업무경쟁력입니다.
«Մենք արձանագրել ենք, որ մեր հանրակրթության ոլորտում կան ուսուցիչներ, որ ամսական կտրվածքով ստանում են 30 հազար դրամ աշխատավարձ: Սա լրջագույն համակարգային խնդիր է: Իսկ առավելագույնը ուսուցիչները ստանում են 150-170 հազար դրամ աշխատավարձ: Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը մեզ համար միշտ եղել է օրակարգում»,- եզրափակեց Փաշինյանը: "우리는 우리의 일반교육분야에서 3만 드람의 월급을 받고 있는 교사들을 가지고 있습니다. 이것은 가장 심각한 제도적 문제입니다. 그리고 최대로 교사들은 15만에서 17만 드람의 월급을 받고 있습니다. 교사들의 월급인상은 우리에게 있어 항상 이제였습니다."라고 파쉬니안은 결론지었다.
Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում: 정부는 군사교육분에서 매우 진지한 개혁을 예정하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 4월 28일, 아르멘프레스: 정부는 군사교육분야에서 매우 진지한 개혁을 예정하고 있다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 국무회의에 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 발표하였다.
«Զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, որ Կառավարության առաջիկա նիստերից մեկում մենք խոսակցություն կունենանք նաև այդ թեմայով»,- ասաց Փաշինյանը: "군사교육분야에서 매우 진지한 개혁이 예정되고 있습니다. 나는 정부의 향후 회의들 중 하나에서 우리는 이 주제와 관한 회의를 가질 것임을 확신합니다."라고 파쉬니안은 말햇다.
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին: 니콜 파쉬니안은 지하철의 아자프니악 역의 건설단계의 시작에 대해 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղուց քննարկվում է Երևանում Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: 예레반, 4월 28일, 아르멘프레스: 예레반의 지하철 아자프니악 역사를 건설하는 것에 대한 공개입찰에서 승자가 있다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 4월 28일 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 오래전에 예레반에서 아자프니악 역사의 건설문제와 가능성이 논의되고 있었다고 말했다.
«Մենք սկսել ենք գործնական փուլը: Հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է՝ մտնում ենք շինարարության փուլ»,- ասաց Փաշինյանը: "우리는 실용적인 단계를 시작했습니다. 역사의 설계에 대한 입찰을 공개하였습니다. 입찰결과에 따라 승자가 있었으며 오늘날 설계자가 구체적으로 아자프니악 역사의 디자인을 준비하기 위한 재정적 문제가 논의될 것이며, 이는 우리가 건설단계에 돌입하였음을 의미합니다."라고 파쉬니안은 말했다.
Նրա խոսքով` «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին: 그에 말에 따르면, "Parking City Service"사에 의해 예레반 자치구에서 벌생한 8억 5천만 드람의 손실에 대한 보상에 대해 7억 5천만 드람의 역사설계업무에 투입된다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 30일자 (0) | 2022.05.08 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 29일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 27일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 26일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 25일자 (0) | 2022.05.08 |