휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 27일자 본문
Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ: 예레반의 여러 도로를 봉쇄한 이유로 18명이 연행되었다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: 예레반, 4월 27일, 아르멘프레스: 예레반의 여러 도로를 봉쇄한 이유로 18명이 연행되었다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르메니아 경찰의 홍보실에서 알려왔다.
Ոստիկանությունից նշեցին, որ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար: 경찰은 행정법에 관한 법률 제 182조 (경찰관의 적법한 요구를 이행하지 않는)에서 정한 행위와 관련하여 공화국광장에서 11명을 연행하였으며 7명은 투마니안 거리에서 연행하였다.
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա է անցկացնում` փակելով փողոցներ: 야당은 예레반의 다양한 구역에서 인식캠페인을 벌이고 있으며 거리를 봉쇄하였다.
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են ընդլայնել մսամթերքի առևտրի ծավալները: 아르메니아와 러시아는 육류거래량을 확대하려고 하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև մսամթերքի առևտրի ոլորտում նոր համագործակցություններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» թեմայով քննարկում։ 예레반, 4월 27일, 아르멘프레스: 아르메니아와 러시아 간 육류거래분야에서 새로운 협력과 기회를 창출할 목적으로 아르메니아 경제부의 조치를 통해 "육류 및 육류가공무역분야에서 아르메니아와 러시아 협력확대에 관한 전망"을 개최하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շեշտեց, որ դատելով թե՛ հայկական, թե՛ ռուսական արտադրողների կողմից նկատվող ոգևորությունից, կարծում է, որ այս հանդիպման անհրաժեշտությունը կար, և հաջորդիվ նմանատիպ քննարկումները պետք է կրեն հաճախակի բնույթ: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 경제부 차관 아르만 호조얀은 아르메니아이든, 러시아이든 생산자에 의해 관찰된 열정으로부터 판단하였을 때 이 회담에 대한 필요성이 있고, 이어서 그와 같은 논의가 자주 있어야한다고 생각한다고 강조하였다.
- ոգևորություն = հոգեկան բարձր տրամադրություն 높은 정신적 분위기, 열정
«Ընդհանուր առմամբ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52 800 տոննա մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 տոկոսը: Եվ մեր գործընկերների հետ որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը, որպեսզի առաջատար ռուսական կազմակերպությունները հնարավորություն ունենան ծանոթանալու մեր կազմակերպությունների հետ և երկուստեք ներկայացնել հնարավոր համագործակցության ուղղությունները: Մասնակիցները նաև կքննարկեն, թե ինչպես կարող են ընդլայնել առևտրաշրջանառությունը և կամրապնդեն հետագա կապը»,- ասաց նախարարի տեղակալը: "일반적으로 2021년에 아르메니아는 대략 52,800 톤의 육류를 수입하였으며, 그중 러시아는 대략 12.1톤을 차지하고 있다. 그리고 주요 러시아 조직이 우리 조직과 친숙해지고 가능한 협력방향을 모색할 수 있는 기회를 가지도록 하기 위해서 우리 파트너와 이 행사를 조직하기로 결정하였습니다. 참가자들은 또한 어떻게 무역규모를 확대할 수 있는지, 추가적인 유대를 강화할 수 있을지 논의하게 될 것입니다."라고 차관은 말했다.
Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների գործարար պատվիրակությունը և Հայաստանի մսամթերքի արտադրության ոլորտի կազմակերպությունների և ընկերությունների, էկոնոմիկայի նախարարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ 행사에는 러시아 육류생산업에 종사하고 있는 거대기업과 기구의 사업대표단과 아르메니아 육류제조업의 기구 및 회사, 경제부와 그와 병행되는 기관의 대표들이 참석할 것이다.
Մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում. ՊԵԿ: 5월 1일부터 상품신고서의 제출절차가 변경될 것이다. - 국세청
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը: 예레반, 4월 27일, 아르멘프레스: 세관서비스에서 시작된 개혁의 틀안에서 세관신고서의 제출절차가 간소화되고 개선되는 작업이 계속되고 있다. 특히, 세관통제의 효율을 높이고 절차를 규제하기 위하여 세관가치액의 크기와 세관가치의 산정방법의 신고절차가 개정되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով, ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում: "아르멘프레스"에 아르메니아 국세청이 알려온 바와 같이, 5월 1일부터 상품신고서의 제출절차가 변경될 것이다. 대외경제활동의 참여자들은 세관가치의 산정방법을 올바르게 적용하기 위하여 상품의 신고서를 trade.gov.am의 "아르메니아 대외무역의 국내단일창구" 시스템에 제출해야한다.
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ) մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետևյալ փաստաթղթերը. 위원회는 기업가들에게 신고서를 세관가치의 산정한 거래가격의 (1번 방법) 방법을 통하도록 권고하고 있으며, 1번과 다른 방법으로 제출하는 경우 신고서에서 어떤 정보를 근거로 산출되었는지에 대한 근거를 제공하도록 권고하고 있다. 또한, 신고된 정보는 신뢰할 수 있고 문서적 근거를 가져야하지만 증빙서류는 자동위험관리시스템을 통해 신고서가 위험("노란색" 또는 "빨간색"의 절차가 선택되어짐)으로써 자격을 갖추어질 때만 세관에 제출되어야만 한다. 이 경우에 신고자는 세관기관에 적어도 다음과 같은 서류를 제출해야한다.
Կարևոր է հիշել, որ ապրանքների հայտարարագրում մաքսային արժեքին առնչվող բոլոր տեղեկությունները պետք է ունենան փաստաթղթային հավաստում, որոնք հետագայում կարող են պահանջվել մաքսային մարմինների կողմից: 상품신고서에서 세관가치와 관련된 모든 정보는 문서화되어야하며, 이는 향후 세관당국에 의해 요구되어질 수 있음을 기억해야한다.
Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի 1-ին մեթոդից տարբերվող այլ մեթոդների ընտրության դեպքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա ներկայացվել է մաքսային արժեքի որոշման մեթոդը և մաքսային արժեքի մեծությունը։ 위원회는 동시에 세관가치의 산정거래액의 1번 방법과 다른 방법을 선택한 경우에 신고자는 세관당국에 해당 정보와 문서를 제출해야하며, 그 근거로 세관가치의 산정방법과 세관가치의 크기를 제출해야한다고 알렸다.
Օրինակ, մաքսային արժեքի որոշման 2-րդ մեթոդը ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պարտավոր է (համաձայն ԵՏՀ 257 որոշման) հայտարարագրի 44-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը» դաշտում լրացնել նախորդ հայտարարագրի համարը, որի հիման վրա որոշվել է մաքսային արժեքի 2-րդ մեթոդը, իսկ մաքսային արժեքի որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ մեթոդները ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պետք է (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1 կետի 4 և 9 ենթակետերի և 108 հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն) ապրանքային հայտարարագրի 44-րդ դաշտում նշի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է մաքսային արժեքի մեծությունը և մեթոդը։ 예를 들어, 세관가치의 두번째 산정방법을 선택한 경우, 신고자는 세관가치의 두번째 방법을 산정한 근거로 (유라시아 경제위원회의 제 257 결정안에 따라) 신고서의 제 44 조 "추가정보/제출서류"란에 이전 신고서의 번호를 기입해야하며 세관가치의 세번째, 4번째 및 6번째 산정방법을 선택한 경우, 신고자는 (유라시아 경제연합의 세관법 제 106조 1항의 4절과 9절 및 제 108조 1항의 10절에 따라) 세관가치의 크기와 방법을 산정한 근거로 상품 신고서의 44번 항목에 해당 정보와 서류를 채워야한다.
- ԵՏՀ 유라시아 경제위원회
Այն հայտարարագրերը, որոնք ռիսկերի կառավարման համակարգի միջոցով կստանան «դեղին» կամ «կարմիր» ուղի միջերեսային արտացոլում, ապա հայտարարատուն պետք է ներկայանա մաքսային մարմին և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի մաքսային հսկողության: Հետագայում, ծրագրային որոշակի կարգավորումներից հետո, հայտարարատուն կարող է փաստաթղթերն ամբողջությամբ նաև ներկայացնել առցանց: 위험관리시스템을 통해 "노란색" 또는 "빨간색" 경로의 인터페이스 반영을 받은 신고서의 신고인은 세관에 출두하여 필요한 서류를 세관당국에 제출해야한다. 향후, 프로그램의 특정 설정이후 신고자는 서류를 온전히 온라인으로 제출할 수 있다.
- միջերես 인터페이스
- արտացոլում 반영
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով (մեթոդ 1) որոշելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում, ներկայացված տեղեկատվության արժանահավատության ստուգման համար, մաքսային մարմինները հայտարարատուներից կարող են պահանջել գործարքի արժեքը հիմնավորող հավելյալ փաստաթղթեր: Հակառակ դեպքում՝ առաջարկվում է այլ մեթոդների ընտրություն, ըստ հերթականության՝ նախորդը բացառելու սկզբունքով։ 수입되어진 상품의 세관가치는 거래액의 수단 (방법 1)을 통해 결정하기 위하여 통관동안에 제출되어진 정보의 진위여부를 확인하기 위해 세관당국은 신고자에게 거래액을 증명하는 추가적인 서류를 요구할 수 있다. 그렇지 않으면 이전에 배제된 방법에 따른 순서에 따라 다른 방법을 선택하는 것이 제안되고 있다.
Ի դեպ, չի բացառվում, որ հայտարարատուի կողմից գործարքի գնի մեթոդից այլ մեթոդի ընտրության և հայտարարագրման դեպքում, հայտարարատուի ներկայացրած տեղեկատվությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարող է հիմք չընդունվել մաքսային մարմինների կողմից (քանի որ հայտարարատուն չի տիրապետում հայտարարագրված տեղեկատվությունների ընդհանուր շտեմարանին և հիմնականում չի կարող առանց մաքսային մարմիններ հետ խորհրդակցության տիրապետել դիտարկվող ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ընդունված նույնական կամ համանման ապրանքների արժեքների մեծություններին և այդ մաքսային արժեքները ներկայացնող փաստաթղթերին): Նման դեպքերից խուսափելու համար, ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրելու դեպքում չներկայացնել սխալ, թերի կամ չճշգրտված տեղեկություններ։ Հակառակ դեպքում՝ հայտարարագիրը ենթակա կլինի լրացուցիչ ճշգրտման, ինչը հայտարարատուից կպահանջի հավելյալ ժամանակ և ֆինանսական ռեսուրս: Իսկ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պարագայում՝ էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման գործընթացը և տնտեսվարողը զերծ կմնա տարատեսակ անհարմարություններից: 그런데, 신고자에 의해 거래가격의 수단에서 다른 방법을 선택하고 신고한 경우, 신고자가 제출한 정보는 여러 객관적인 이유로 세관당국에 의해 받아드려지지 않을 수 있음을 배제하지 말아야한다. (왜냐하면 신고자는 신고된 정보의 일반적인 데이타베이스에 접근할 수 없고 대체로 세관당국과 협의없이는 검토 기간 동안 세관당국이 수락한 동일한 또는 유사한 상품의 가치규모 및 해당 세관가치를 제출한 서류에 접근할 수 없기 때문이다.) 그와 같은 경우를 방지하기 위하여 국세청은 기업가들에게 세관가치의 거래가격을 통해 신고하는 경우 잘못되고, 불완전하거나 부정확한 정보를 제출하지 않도록 권고하고 있다. 그렇지 않으면, 신고서는 추가적인 조사 대상이 될 것이며, 이는 신고자로부터 추가적인 시간과 재정적 부담을 요구할 것이다. 그리고 정확한 정보를 제출하는 경우, 상품의 신고절차가 크게 촉진되고 기업가들은 다양한 불편을 피할 수 있다.
2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը: 2023년부터 의료종사자들의 의무인증요구가 발효될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականից ուժի մեջ է մտնում բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 예레반, 4월 27일, 아르멘프레스: 2023년 의료종사자들의 의무인증요구가 발효될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 기자와의 인터뷰에서 이에 대하여 보건부 장관 아나히뜨 아바네시안은 말했다.
Նրա խոսքով՝ բուժաշխատողները հինգ տարվա ընթացքում պիտի հավաքեն որոշակի կրեդիտային միավորներ և ստանան հավաստագրեր: «Հիմա լայնածավալ վերապատրաստման աշխատանքներ են արվում, կրեդիտավորման կուրսեր ենք անցկացնում: Դրանք թե օնլայն հարթակներում, և թե առկա դասընթացների ձևով վարվելու են, որ մենք 2023 թվականին պատրաստ լինենք հավաստագրմանը»,-ասաց նա, հավելելով, որ բուժհիմնարկների հավաստագրումն ուղղած է նրան, որ կրթություն ստանալուց հետո մարդ պետք է անընդհատ տեղյակ լինի արդի բժշկագիտության նորություններին: 그녀의 말에 따르면, 의료종사자들은 5년간 특정 학점을 이수하고 인증서를 취득해야한다. "현재 대규모 교육업무가 실행되고 있으며, 학점인증이 진행되고 있습니다. 그것들은 온라인 플랫폼이든지, 기존 수업형태로든지 진행되고 있으며, 우리는 2023년에 인증을 준비할 예정입니다."라고 그녀는 의료기관의 인증서는 교육을 받은 후 사람들은 현대의학의 소식을 지속적으로 받을 것이라 덧붙이면서 말하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 29일자 (0) | 2022.05.08 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 28일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 26일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 25일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 22일자 (0) | 2022.05.08 |