휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 30일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 30일자

LifeChallenger 2022. 5. 8. 21:24
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1082055.jpg

 

 

 

Հայաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ կան. ԱԱԾ 아르메니아에서 대규모 무질서의 조직 및 실행하는 것은 실질적인 위험이 있다. -국가안보청

 

- զանգված 대규모, 다량의

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն՝ հորդորելով տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար: 예레반, 4월 30일, 아르멘프레스: 현재 아르메니아 공화국에는 대규모의 무질서를 조직하고 실행하려는 실질적인 위험이 존재한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국가보안청은 가능한 위협에 굴복하지 말고 시민들의 높은 책임을 보여줄 것과 사회속에 증오와 적대감이 퍼지는 것을 자제하고 대중연설에서 폭력을 선동하거나 폭력으로 인식되는 표현을 삼가하며 이는 국가내부안보의 교란 또는 기타 범죄행위를 저지르기 위한 실질적인 전제조건을 조성할 수 있다고 권고하면서 공지문을 유포하였다. 

 

Հայտարարության մեջ զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն: 공지문에서 아르메니아 국가안보청은 공공안전을 보장하고 국가 및 시민의 권익과 정당한 이익을 보호하기 위하여 아르메니아 공화국 내부의 안보를 불안정하게 하는 어떤 유형의 행위를 무력화하기 위해 법률에서 정한 조치를 취할 것이라 경고하였다. 

 

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին: 국가 안보청이 작전상황을 완전히 통제하고 있으며 헌법질서의 기초와 국가안보에 반한 범죄의 예방, 억제 및 그것의 적발을 위해 지속적인 투쟁을 수행할 것임을 명시하였다. 또한 일반 대중에게 오로지 준법 행위을 준수하고 개인적 또는 정치의 편협한 동기에 굴복하지 말고 국가 내부의 안보를 저해하는 도발적인 선동과 권고에 귀기울이지 말 것을 촉구하였다. 

 

 

Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են․ Փաշինյան 나라에서 실시되고 있는 교육개혁은 애국심의 가장 큰 예시이다. - 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը: 예레반, 4월 30일, 아르멘프레스: 나라에서 실시되고 있는 교육개혁은 애국심의 가장 큰 예시이다. 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 4월 30일, 시민의 날과 관련하여 교육부 장관 산하 학생위원회 구성원들과의 회담에서 언급하였다. 

 

«Կարծում եմ, որ այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք կրթության ոլորտում, ինձ համար հայրենասիրության ամենամեծ օրինակն են։ Ինչու․ երբ պարզվում է, որ կրթությունը մեր երկրում հասանելի չէ երեխաների մի զգալի մասին, ես դա համարում եմ հակահայրենասիրության արդյունք, իսկ երբ ասում եմ՝ հայրենասիրություն, ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր երեխաները պետք է պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Պետք է կարողանանք մեր երեխաներին այս հասանելիությունն ապահովել և նրանց համոզել, ապացուցել, որ կրթությունը հայրենասիրության ամենամեծ արտահայտումն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը՝ ընգծելով, որ հայրենասիրությունը պետք է կապված լինի ոչ միայն բազկի, այլև մտքի, հոգևոր կյանքի, արժեքների, մշակույթի, գիտության հետ։ "내가 생각하기에 우리가 교육분야에서 실행하고 있는 개혁은 나에게 있어 애국심의 가장 큰 예시입니다. 왜일까요? 우리나라에서 아동의 상당수가 교육을 받지 못하고 있다는 것이 밝혀졌을 때, 나는 그것이 애국심에 반하는 결과라고 여깁니다. 그리고 내가 애국심에 대해 말할 때 나는 아르메니아에서 모든 아동들이 적절한 교육을 받을 기회를 가져야함을 이해합니다. 우리는 우리의 아이들에게 이러한 접근을 보장하고, 교육이 애국심의 가장 큰 표현임을 그들을 설득하고 증명해야만 합니다."라고 "아르멘프레스"가 보도한 바와 같이 파쉬니안은 애국심은 팔 뿐만 아니라 생각, 정신적인 삶, 가치, 문화, 과학과 연결되어야만 한다고 강조하면서 말했다. 

 

- բազուկ 팔

 

Վարչապետի բնութագրմամբ՝ դժվար է ընկալելը, որ, մի կողմից, կարելի է խոսել հայրենասիրության մասին, մյուս կողմից՝ խուսափել հարկերը վճարելուց։ «Ես այս երկու հասկացությունների համատեղումը դժվարանում եմ իրականացնել․ հարկերից խուսափողը որքանո՞վ կարող է հյարենասեր համարվել»,-նկատել է նա։ 총리의 설명에 따르면, 한편으로 애국심에 대해 말할 수 있는 있어도 다른 한편으로 세금을 납부하는 것을 피하는 것은 이해하기 어렵다. "나는 이 두가지 개념의 비교가 결합되는 것이 어렵다고 여깁니다. 탈세자가 어떻게 애국을 거론할 수 있습니까? "라고 그는 지적하였다. 

 

Փաշինյանը, պատասխանելով Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հարցերին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը ժոսղովրդավարության առանցքային ինստիտուտներից է, իսկ անվտանգության ապահովման համար չի կարող միայն մեկ մեխանիզմ գոյություն ունենալ։ «Մենք մեծ շեշտ ենք կատարել բանակի վրա և ճիշտ ենք արել, սակայն միայն բանակով անվտանգություն ապահովել հնարավոր չէ։ Անվտանգության ապահովման ամենամեծ երաշխիքը, որը երբևէ գոյություն է ունեցել, խաղաղությունն է, որը ցավոք սրտի, միշտ չէ, որ հնարավոր է եղել ապահովել»,-նշել է ՀՀ վարչապետը։ 파쉬니안은 아르메니아의 다양한 학교학생들의 질문에 대답하면서 시민사회는 민주주의의 핵심기관들 중 하나이며, 보안을 보장하는데 있어 단 하나의 메카니즘이 존재할 수 없다고 말하였다. "우리는 군대를 굉장히 중시하고 옳은 일을 했지만, 단지 군대만으로 안보를 보장할 수는 없습니다. 여태까지 존재하였던 안보보장의 가장 큰 보증은 불행히도 항상 보장할 수 있었던 것이 아닌 평화입니다.'라고 아르메니아 총리는 언급하였다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments