휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 2일자 본문
Ոստիկանները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին: 경찰은 아르센 바바얀을 구속하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: Բաբայանը բերման ենթարկվեց փողոց փակելու փորձի ժամանակ: 예레반, 5월 2일, 아르멘프레스: 경찰은 바흐라미안 대로에서 시위참여자들 중 "조국" 정당의 회원인 아르센 바바얀을 구속하였다. 바바얀은 거리봉쇄를 시도하려는 순간 구속되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Բաբայանը նշեց, թե ոչինչ չի անում: Ոստիկանի խոսքով՝ բերման են ենթարկում՝ օրինական պահանջ չկատարելու համար: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르센은 아무것도 하지 않았다고 말하였다. 경찰의 말에 따르면 이들은 적법한 요구를 이행하지 않는 것에 대하여 구속되었다.
«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Բաղրամյան պողոտա-Պռոշյան հատվածում ոստիկաններին հաջողվել է մասնակի վերականգնել երթևեկությունը: "아르멘프레스"의 특파원은 사건장소에서 바흐라미얀 대로와 프로샨 구역에서 경찰은 부분적으로 교통을 복구하였다고 알려왔다.
Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ: 예레반의 여러 거리를 봉쇄한 혐의로 189명이 구속되었다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: 예레반, 5월 2일, 아르멘프레스: 예레반의 여러 도로를 봉쇄한 혐의로 11시경 189명이 구속되었다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르메니아 경찰 홍보실에서 알려왔다.
Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար: 그들은 행정명령에 대한 법률 제 182조 (경찰관의 적법한 요구사항을 이행하지 않는 것)에서 정한 행위로 인해 구속되었다고 경찰은 언급하였다.
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է իրականացնում՝ փակելով փողոցներ: 야당은 예레반의 여러 구역에서 거리를 봉쇄한 채 시위를 실시하고 있다.
Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ: 이쉬한 사하테리안은 지지자들에게 따뜻하게 옷을 입고 프랑스 광장으로 돌아갈 것을 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք: 예레반, 5월 2일, 아르멘프레스: 아르메니아 혁명동맹의 최고위원회 대표인 이쉬한 사하텔리안은 야당의 불복종행위는 2시까지 계속될 것이며 6시에 프랑스광장에서 집회가 개최될 것이라 발표하였다.
«Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Սաղաթելյանը: "18시에 집회를 열고, 그 때까지 우리는 여기에 있을 것이며 다양한 시위를 계속할 것입니다. 이 과정에서 비가 오는 상황에는 그 누구도 아플 필요가 없습니다. 여러분 각자는 우리에게 중요합니다. 여러분, 당신의 하루를 그렇게 정리하십시오 끊임없이 이 광장에 사람들이 있도록.. 만약 4시간 동안 여기에 있을 수 없다면, 집에 가서 따뜻한 옷을 입고 다시 돌아오십시오."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 프랑스 광장에서 지지자들을 보면서 사하텔리안은 말했다.
Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 244 անձ: 예레반의 여러 거리를 봉쇄한 것에 대해 244명이 구속되었다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 244 անձ: 예레반, 5월 2일, 아르멘프레스: 예레반의 여러 거리를 봉쇄한 것에 대해 2시경 244명이 구속되었다.
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: 이에 대하여 아르멘프레스에 아르메니아 경찰의 홍보실에서 알려왔다.
Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար: 그들은 행정명령에 대한 법률 제 182조 (경찰관의 적법한 요구사항을 이행하지 않는 것)에서 정한 행위로 인해 구속되었다고 경찰은 언급하였다.
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է իրականացնում՝ փակելով փողոցներ: 야당은 예레반의 여러 구역에서 거리를 봉쇄한 채 시위를 실시하고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 4일자 (0) | 2022.05.09 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 3일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 30일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 29일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 28일자 (0) | 2022.05.08 |