휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 4일자 본문
Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հավաքի մասնակիցները մտադիր են զավթել ԱԺ շենքը. ԱԱԾ 집회참가자들이 국회건물을 점거할 의사가 있다는 작전정보를 입수하였다.
- զավթել 침입하다
- մտադիր 의도
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. 예레반, 5월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청은 공지문을 유포하였다. "아르멘프레스"의 보도에 다르면, 공지문안에는 특히, 다음과 같이 언급되어 있다.
«Հարգելի հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: "존경하는 동포여러분, 아르메니아 국가안보청에서 예레반 시에서 개최되고 있는 집회 조직원들이 오늘 개최되고 있는 아르메니아 국회 정기 회기 동안에 선동을 통해 불법행위를 촉발하고 집회 참가자들에게 국회 건물을 점거하라고 지시하며 그런 방식으로 국가 내부 안보를 불안정하게 하고 공공질서와 안보를 방해하는 어떤 행동을 하도록 강요한다는 신뢰할 수 있는 작전정보를 입수하였습니다.
- սադրանք 선동
- հրահրել = կրակը բորբոքել 불을 지피다, 선동하다
- դրդել 지시하다
- հարկադրել = ստիպել մի բան անել 무엇을 하도록 강요하다
- ապակայունացնել = անկայուն դարձնել 불안정하게 하다
- խաթարել 방해하다
Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: 국가안보청은 집회 조직위와 참가자들에게 엄중하게 경고합니다. 불법적인 행위를 하는 것을 자제하십시오. 그렇지 않다면 행위의 모든 책임은 주최측에서 지게 됩니다.
- ձեռնպահ մնալ = չեզոքություն պահպանել 중립을 유지하다, 삼가다
Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»: 국가안보청은 모든 준법시민들에게 도발에 굴복하지 말고, 불법적인 조치를 자제하고, 도발에 관심을 기울이지 말 것을 촉구합니다. 그렇지 않으면 형사책임의 모든 부담은 동등하게 분담할 것입니다."
- տուրք տալ = հակառակ իր կամքի ենթարկվել որևէ բանի 자신의 의지에 반하여 어떤 것에 복종하다, 굴복하다
- չտրվել = ամբողջ ուշադրությունը 관심을 기울이다.
Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ: 자발적인 인증을 받은 470명 이상의 교사는 6월에 월급의 두배규모를 받을 것이다.
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հատ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ մյուս ուսուցիչների համար, սկսած այս տարվա ամռանից, ատեստավորման գործընթացը կբացվի: Վարչապետը հույս հայտնեց, որ մնացած ուսուցիչները կօգտվեն այդ հնարավորությունից: 예레반, 5월 4일, 아르멘프레스: 아르메니아에서 470명이상의 교사가 자발적 인증의 결과로 6월에 월급의 두배를 받을 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회에서 대정부질의시간에 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안이 언급하였다. 그는 다른 교사들은 올해 여름부터 인증절차가 공개될 것이라고 전했다. 총리는 나머지 교사들이 이 기회를 이용하기를 희망하였다.
«Սա նաև քաղաքական հարց է: Երբ 2019 թվականին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը, շատ ուսուցիչներից ստացանք արձագանք այն մասին, որ համահարթ, նույն չափով բոլորինը բարձրացնելը ճիշտ չէ: Կան ուսուցիչներ, որոնք արժանի են ավելիին: Մենք որոշեցինք որդեգրել հետևյալ քաղաքականությունը, ոչ թե մենք որոշենք, թե որքան կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, այլ ուսուցիչներն իրենք որոշեն՝ օգտվելով կամավոր ատեստավորման գործընթացից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: "이것은 정책의 문제이기도 합니다. 2019년에 10% 교사월급을 인상하였을 때, 많은 교사들로부터 모든 이들을 동일하게 인상하는 것은 옳지 않다는 반응을 받았습니다. 더 많이 받을 자격이 있는 교사들이 있습니다. 우리는 얼마나 교사들의 월급을 인상할지에 대해 우리가 결정하는 것이 아닌, 법에 따라 자발적인 인증절차를 통해 교사들이 스스로 정하는 추가적인 정책을 채택하기로 결정하였습니다." 라고 니콜 파쉬니안은 말했다.
ՀՀ վարչապետը նշեց, որ այս նախաձեռնությամբ կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել են հանգրվանի: Ուսուցիչների աշխատավարձները կրկնապատկվել են մի քանի գործողությունների հանրագումարով: 아르메니아 총리는 이러한 사전조치로 중요한 개혁들 중 하나가 결실을 맺었다고 언급하였다. 교사들의 월급은 여러 가지 조치로 인하여 두배로 인상되었다.
«Դա արվում է նրա համար, որ մենք բոլորս՝ կառավարությունը, ծնողները, երեխաները համոզվեն, որ դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ: Խնդիրն այն չէ, որ մենք կասկածում ենք ուսուցիչների որակավորման: Պարզապես մենք հնարավորություն ենք տալիս, որ ուսուցիչները սեփական որակավորման մակարդակը բարձրացնելու խթան ունենան»,-ասաց վարչապետը: "그것은 우리 모두가, 정부, 학부모, 어린이들이 적법한 자격을 갖춘 교사들에게 교육을 받도록 하기 위한 것이었습니다. 문제는 우리가 교사들의 자질을 의심하고 있다는 것이 아닙니다. 단지 우리는 교사들에게 자신의 자질수준을 향상시키도록 동기를 부여한 것 뿐입니다."라고 총리는 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 6일자 (0) | 2022.05.09 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 5일자 (0) | 2022.05.09 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 3일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 2일자 (0) | 2022.05.08 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 30일자 (0) | 2022.05.08 |