휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 5월 20일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 5월 20일자

LifeChallenger 2022. 5. 21. 03:59
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/05/1083691.jpg

 

 

 

Քննիչը սպանության մեջ կասկածվող անձի մորից պահանջել և ստացել է 40 հազար դոլար կաշառք: 수사관이 살인용의자의 어머니에게 4만 달러의 뇌물을 요구하여 수수하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: 예레반, 5월 20일, 아르멘프레스: 조사위원회의 공무원에 의해 거액의 뇌물을 요구하고 편취한 사건이 밝혀졌다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին Հատուկ քննչական ծառայության (ՀԿԳ) քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է ս.թ. հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ.Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19.400.000 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար: "아르멘프레스"의 보도에 다르면, 이에 대하여 국가안보청이 아르메니아 조사위원회 꼬따이크 주의 조사부에 속한 아보비안 조사과의 이전 특별조사청의 수사관의 직위에 있던 S.S는 (같은 해 1월에 해임되였다) 국가기관의 공무원으로 일하면서 아르메니아 조사위원회 꼬따이크 주의 조사부에서 항상 정부대표의 기능을 수행하여 왔으며, 조사중인 살인사건으로 개시된 형사사건에 따라 피고인 H.A에게 제기되었던 기소를 보다 감소된 기간으로 수감할 예정인 조항을 변경하는 것에 대해 후자의 어머니인 A.A로 부터 대략 19,400,000 드람에 해당하는 4만 달러의 뇌물금액을 요구하여 받았다. 

 

Նույն միջոցառումների շրջանակներում պարզվել է, որ Ս.Ս-ն իր պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար վերջինիս հորից ստացել է շուրջ 230.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք-գումար: 동일 조치의 틀안에서 S.S는 자신이 공직에 있는 동안에 수사중이었던 또 다른 형사 사건의 피고인에게 유리한 일정 조치를 행하기 위해 후자의 아버지로부터 대략 23만 드람에 해당하는 500 달러의 뇌물금액을 받았다. 

 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: 사건과 관련하여 아르메니아 국가보안청에서 사전준비된 자료를 법률에서 정한 절차에 따라 아르메니아 반부패위원회에 5월 17일에 이관되었고 위에 언급된 사건과 연루된 사람들은 아르메니아 반부패 위원회로 이송하였다. 

 

 

Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց: 아르메니아에 민주주의를 가져온 것처럼 우리는 평화를 가져올 것입니다. 총리는 단결을 촉구하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 5월 20일, 아르멘프레스: 민주주의는 오늘날 아르메니아 공화국의 주권과 독립을 보장하고 수호하는 가장 중요한 핵심요소이다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 민주주의 아르메니아 포럼에서 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 자신의 연설에서 발표하였다. 

 

«Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին մենք պետք է պատասխանենք: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը և ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Կարծում եմ, որ երկրորդ հարցի պատասխանը և այդ հարցի պատասխանը ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առնացքային գործոնն է: Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո, ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ընդհանրապես, կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին, շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված: Ընդհանրապես վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը: Ոմանք դա մեկնաբանում են, որ բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Եվ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի: Այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որոնք կայացրել է»,- ասաց վարչապետը: "제가 생각하기에 우리가 반드시 대답해야할 매우 중요한 두가지 질문이 있습니다. 첫째, 민주주의가 얼마만큼 국가안보를 수호하고 보호할 수 있습니까? 그리고 민주주의가 국가의 자주권과 안보를 얼마만큼 수호하고 보호할 수 있습니까? 제가 생각하기에 두번째 질문의 대답과 해당 질문의 대답은 이미 여러분께 말씀드렸습니다. 민주주의가 오늘날 아르메니아 공화국의 자주권과 안보를 보장하고 지키는 가장 중요한 핵심요소이라고. 그리고 우리의 임무는 민주주의가, 네, 내부안보를 포함하여 국가의 대외안보를 지킬 수 있음을 증명하는 것입니다. 그리고, 이와 관련하여 아르메니아 정부가 채택하고, 아르메니아 국민들이 위임한 평화의제를 강조하고 싶습니다. 보편적으로, 제가 생각하기에는 이미 말한 바와 같이 최종 국가의 핵심결정은 민주주의적 규칙에 부합하고, 헌법을 통해, 법률에 따른 정해진 절차에 따라 국민에 의해 내려진다는 논리로써 평화의제의 공식화 및 논의는 무척 중요합니다. 그리고 자신이 결정을 내릴 때 충분한 정보를 가질 수 있도록 우리가 완전하고 적절한 정보를 국민들에게 제공하는 것은 매우 중요합니다. 일반적으로 최근에 매우 자주 평화의제와 관련된 문제, 협상절차, 역사를 거론합니다. 일각에서는 그것을 구 정권와 현 정권간 논쟁으로 해석하기도 합니다. 그것은 아무런 관련이 없습니다. 그리고 우리 정부, 우리 내각은 국민들에게 적당한 깊이을 가진 현안 문제와 향후 결정을 내리기 위해서 우리에게 일어난 일에 대하여 국민들에게 충분하고 적절한 정보를 제공하는 것을 자신의 의무라고 생각하고 있습니다. 그 정보의 분석을 근거로 아르메니아 공화국의 국민들은 내릴 결정을 내렸습니다." 라고 총리는 말했다. 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար տարիներ պայքարել են Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար և կատարել են իրենց առաքելությունը՝ չնայած այն դեռ չի ավարտվել: 니콜 파쉬니안은 수년간 아르메니아에서 민주주의를 확립하기 위해 투쟁하였으며 아직 그것이 끝나지는 않았지만 자신의 임무를 수행하여 왔다고 언급하였다. 

 

«Հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բերենք խաղաղություն, որովհետև, կարծում եմ, մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ ես առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը այս առաքելության շուրջ համախմբած է: Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է: "지금 민주주의를 강화하기 위하여 우리는 또 다른 사명을 두고 단결하는 것이 매우 중요합니다. 아르메니아 공화국에서 민주주의를 가져온 것처럼 아르메니아 공화국에 평화를 가져올 것입니다. 왜냐하면, 제가 생각하기에 하나는 다른 하나 없이는 매우 어렵게 존재할 수 있기 때문입니다. 그리고 나는 아르메니아 공화국에는 이 임무에 앞서 단결된 정치세력이 있다고 적어도 기쁨과 자부심으로 언급할 수 있습니다. 제가 생각하기에 이 임무를 둘러쌓고 아르메니아 공화국의 모든 민주주의 세력은 단결해야합니다. 왜냐하면 하나는 다른 하나의 연속이기 때문입니다. 

 

Սա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետը և տեսլականը, բայց, կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ մենք իրապես անկեղծ, իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում: Ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ: Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն»,- ընդգծեց Փաշինյանը: 이것이 우리가 모든 문제에 있어 통일된 견해와 관점을 가져야함을 의미하지 않습니다. 하지만 제가 생각하기에 이 단계에서 정말 거짓없고, 서로의 눈을 바라보며, 우리나라의 최근 30년의 역사를 분석하고 이것이 정직한 분위기에서, 성실한 분위기에서 할 수 있다는 것은 너무나도 중요합니다. 민주주의는 이를 위한 충분한 조건을 만듭니다. 그러므로 민주주의 사명의 지속은 평화의 사명이며, 훨씬 무겁고, 훨씬 어려우며 훨씬 큰 힘과 의지를 요구하는 사명입니다. 우리가 해당 사명을 수행할 것이라 나는 확신합니다. 그리고 또 나는 확신합니다. 왜냐하면 만약 확신이 없다면 책임을 지거나 감당할 의무가 없기 때문입니다." 라고 파쉬니안은 강조하였다.    

 

- չափազանց 너무나도

 

 

Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն: 국공립대학의 163개 전공에서 지원자가 없다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն: 예레반, 5월 20일, 아르멘프레스: 시험결과에 따르면 공화국의 국공립대학의 163개 전공에서 지원자가 없다. 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝  նշելով, որ ամեն տարի ոչ պետական բուհերի մի շարք մասնագիտություններում դիմորդների զրո քանակը միշտ հաճախ է գրանցվել, սակայն այժմ ունեն նաև 9 պետական բուհեր, որոնք այս կամ այն մասնագիտություններում դիմորդ չունեն: "아르멘프레스"와의 간담회에서 이에 대하여 평가 및 시험센터의 부국장 까로 나시비안은 매년 공립대학의 여러 전공에 지원자의 0 숫자가 항상 자주 등록되었지만 현재 9개 국립대학도 이 전공에서 지원자가 없음을 지적하면서 말하였다. 

 

«Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա» ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Թատերագիտություն», «Կինոգիտություն» ուղղություններով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների ՝ շվիի, սրնգի, տավղի, ինչպես նաև ջութակի, դիրիժորական բաժիններում»,- ասաց Կարո Նասիբյանը: "저는 쉬락주의 M. 날반디안 국립대학의 "수학"과에 대한 어떠한 사람도 지원하지 않았다는 것에 더욱 놀랐습니다. H. 투마니안 국립대학에서도 동일 학과에 아무런 지원도 없습니다. 예레반 국립 극장 및 영화협회 "연극학", "영화학"과에 아무런 지원자가 없다는 것도 이해할 수 없습니다. 국립국악음악대의 쉬비, 플루트, 하프 뿐만 아니라 바이올린, 지휘과에도 지원자가 없습니다."라고 까로 나시비안은 말했다. 

 

Կարո Նասիբյանը հատուկ նշեց. երբ ասում են, օրինակ, մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդներ չկան, ի նկատի չունեն, որ այդ առարկայով ընդհանրապես հետաքրքրվողներ չկան: Օրինակ՝ կիրառական մաթեմատիկայի և ՏՏ ոլորտի դիմորդները շատ են, բայց սրան հակառակ մաթեմատիկայի ուսուցիչներ դարձողների թիվն է զրո՝ հատկապես Շիրակի և Վանաձորի համալսարաններում: 까로 나시비안은 예를 들어 수학전공에 지원자가 없다고 말할 때 해당 과목에 전혀 흥미가 없다는 것을 의미하는 것이 아니라고 특히 언급하였다. 예를 들어, 응용수학과 IT 분야의 지원자들은 매우 많다. 하지만 그와 반대로 수학교사가 되는 사람의 수는 0이며, 특히, 쉬락 및 바나조르의 대학교가 그러하다.

 

Մասնագետը հավելեց, որ հիմնական մրցույթից հետո շատ դեպքերում այդ թափուր հաստիքները որոշ չափով համալրվում են: 전문가는 본선이후 많은 경우에 해당 공석이 어느 정도 채워진다고 덧붙였다. 

 

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես, առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա» և «Կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու: 평가시험센터는 지원자들 사이에서 다양한 대학교의 가장 인기 있는 전공을 선정하였다. 특히, 1위는 므히타르 헤라추 의료대학의 "의료직", 2위에는 예레반국립대학의 "정보학" 및 "응용수학", 3위에는 아르메니아 국립 경제대학교의 "경영", 4위는 예레반국립대학교의 "법학", 5위에는 아르메니아 국립 경제대학교의 "재무" 전공이다. 이 과목들의 경쟁률은 매우 높을 것이다. 

 

 

Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են Լարսում հերթերի մասին. նախարարը մատնանշում է խնդրի լուծման համար տարվող աշխատանքները: 아르메니아 운송업체들은 나르스에서의 대기에 대하여 경고하고 있다. 장관은 문제를 해결하기 위해 수행되고 있는 작업을 지적하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետ հասնելու համար հայկական բեռնատարները լուրջ խնդիրների առաջ են կանգնել, օրեր շարունակ հերթերի մեջ են նաև շուտ փչացող ապրանքները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մատնանշում է, թե իշխանությունը լուծման ինչ տարբերակներ է քննարկում, ինչ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ. քննարկվող տարբերակներից է ԵԱՏՄ բեռնատարներն առանձին հերթով անցկացնելը: 예레반, 5월 20일, 아르멘프레스: 베린 나르스 검문소에 도달하기 위해 아르메니아 운송업체는 심각한 문제에 직면해 있으며, 상하기 쉬운 상품들이 며칠동안 연속 대기열은 있다. 아르메니아 경제부 장관 바한 케로비안은 당국이 해결에 관한 어떤 옵션이 논의되고 있는지, 러시아 측과 어떤 실무를 진행하고 있는지에 대해 지적하였다. 논의되고 있는 옵션들 중 하나는 유라시아 경제연합의 운송업체를 최우선으로 통과시키는 것이다.  

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարորդ Մարտին Դավթյանը, ով Ռուսաստան է փոխադրում կաթնամթերք, ասաց, որ Բագրատաշենի անցակետից դուրս է եկել դեռ մայիսի 3-ին, միայն մոտ 14 օր կանգնել է Թբիլիսին շրջանցող ճանապարհին, ճանապարհային ոստիկանությունն այդ ժամանակ չի թողել, որ ոչ մի բեռնատար անցնի: Վարորդը նշեց ՝ երկու անգամ ճանապարհային ոստիկաններին մոտեցել է, ասել, որ կաթնամթերք է տանում, որը պահպանման ժամկետ ունի: "아르멘프레스"와의 인터뷰에서 러시아로 유제품을 운송하는 운전수 마르띤 다브티안은 5월 3일 바그라따센 검문소를 나왔고, 교통경찰이 당시 트럭 한 대도 지나지 못하게 하는 바람에 14일 가까이 트빌리시 우회도록에 서있었다고 말하였다. 운전수는 두번 교통경찰이 다가와 유통기한이 있는 유제품을 먹는다고 말했다고 언급하였다. 

 

Լարսի անցակետ հասնելու համար նման հերթ վարորդը դեռ չի հիշում: «Մենք տանջվում ենք այստեղ: Վառելիք էլ չունենք: Մեքենայի սառնարանն աշխատում է, օրը ամենաքիչը 20 լիտր սալյարկա վառվում է: Վառելիք էլ չունենք արդեն: Ուտելիքն էլ դեսից դենից թանկ գներով վաճառում են տեղացիները, գնում, ուտում ենք»,-ասաց Մարտին Դավթյանը: 나르스 검문소에 도달하기 위하여 그와 같은 대기열에 대하여 운전수는 여전히 기억하지 못한다. "우리는 여기에서 고통받고 있습니다. 연료가 없습니다. 차량의 냉장장치가 작동중이며, 하루에 최저 20리터의 연료가 연소되고 있습니다. 연료도 더이상 없습니다. 먹을 것도 현지인들이 집집마다 비싼 가격으로 팔고 있으며, 우리는 가서 먹습니다."라고 마르띤 다브티안은 말했다.   

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments