휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 18일자 본문
Մի խումբ անձինք ներխուժել են զորամասի տարածք, հայհոյել ու քաշքշել են գնդապետին. հարուցվել է քրեական գործ: 한 무리의 사람들이 부대영역에 침입하여 부대장에게 욕설을 하고 여기 저기 끌고 다녔다. - 형사사건이 개시되었다.
- հայհոյել 욕설을 하다
- քաշքշել = Այս ու այն կողմ քաշել 여기 저기 끌고다니다
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նրանք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: 예레반, 5월 18일, 아르멘프레스: 5월 17일 오후 2시 5분경, 한 무리의 사람들이 정해진 절차를 위반하고 아르메니아 국방부 N 부대의 구역을 진입하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 조사위원회는 그들이 군사구역을 떠날 것에 복종하지 않고 공무수행과 관련하여 군수부대의 부사령관의 합법적인 요구에 불응하면서, 그에게 욕설을 하고 이리 저리 끌고 다니며 플라스틱 병으로 얼굴을 가격함으로써 그에게 폭력을 가하였다고 밝혔다.
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին: 사건과 관련하여 군부대 또는 특수경비 군사구역에 불법적으로 진입하고, 심각한 모욕을 가하며 공무원에 대해 폭력을 가한 혐의로 형사사건이 개시되었다. 형사사건의 예비조사는 수사과에서 배정하기로 결정되었다.
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: 예비조사 동안 실시된 긴급조치의 결과로 공무원에 대한 폭력을 행사하고 심각한 모역을 가한 사람들 중 가릭과 아르투르 갈레얀 형제 뿐만 아니라 시민인 아즈쿠쉬 마르띠로시안으로 3명의 신원이 밝혀졌다.
Գարիկ Գալեյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: 가릭 갈레얀은 체포되어 기소되었다.
Անհնազանդության ակցիաների պատճառով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը: 불복종 시위로 인해 예레반 지하철의 운행이 마비되었다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ 예레반, 5월 18일, 아르멘프레스: 정치적 불복종 시위 도중 까렌 데미르치안 예레반 지하철의 정상적인 운행이 마비되었다.
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի տարածած հաղորդագրությունից: 이에 대하여 "아르멘프레스"는 "까렌 데미르찌안 예레반 메트로"가 유포한 공지문을 전한다.
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ "지하철 "에리따사르다깐" 역에서 시민들은 지하철 운행을 방해하면서 불복종 시위를 실시하였습니다.
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշված է հաղորդագրության մեջ: 현재 혼잡을 초래하지 않도록 지하철의 모든 역사의 출입문은 닫혀있습니다. 정상적인 업무는 재개되는 대로 추가적인 안내문을 전해드리겠습니다." 라고 공지문에 언급되었다.
Քննչական կոմիտեն պարզել է Հրազդանում զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. երեք անձի մեղադրանք է առաջադրվել: 조사위원회는 흐라즈단에서의 무장사건의 여러 정황을 밝혀냈다. 3명의 남성이 기소되었다.
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը: 예레반, 5월 18일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회 꼬따이크 주 수사과에서 조사된 형사사건에 따라 취해진 대규모 수사 및 기타 사법조치 뿐만 아니라 아르메니아 경찰관과 합동으로 실시한 조치의 결과로 동기, 참가인원의 범위 및 신원을 포함하여 흐라즈단시에서 발생한 무장사건의 여러 정황이 밝혀졌다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, միջադեպի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2021թ. հոկտեմբերի 7-ին Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, որոնցով տեղեկացվել է երեք երիտասարդների՝ «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիշյալ բուժհաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ: "아르멘프레스"에 아르메니아 조사위원회가 알려온 바와 같이 2021년 10월 17일에 흐라즈단과 세반의 의료센터로부터 "총상"의 진단에 따라 상기 의료기관으로 3명의 청년들이 이송되었다는 사건에 대한 신고가 접수되었다.
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան, Վանաձոր և Ծաղկաձոր քաղաքների բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1999, 2000 և 1991թթ.: 사건과 관련하여 형사사건이 개시되었다. 실시된 조치로 인해 의료센터로 이송된 사람들의 신원이 흐라즈단, 바나조르 및 짜흐까조르 시의 주민이며 출생년도는 각각, 1999, 2000 및 1991년생임이 밝혀졌다.
Ըստ աղբյուրի՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջիններս նշված վնասվածքները ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: 소식통에 따르면, 후자들이 언급된 부상을 2021년 10월 7일에 흐라즈단시에서 발생한 총격전에 입었다는 것에 대한 자료가 접수되었다.
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո հրազենային վնասվածքներ ստացած երկու անձանց Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխել վերջիններիս ընկերը, ով, սակայն, փորձելով պարտակել հանցագործության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմնից թաքցրել է սույն հանգամանքը, ինչպես նաև՝ ավտոմեքենան, որով ընկերներին տեղափոխել է հիվանդանոց: 수사를 통해 사건직후 총상을 입은 두명의 사람들이 세반의료센터로 후자들의 친구를 이송하였지만 범죄를 은폐하기 위해 조사에 큰 의미가 있는 정황과 절차를 실시한 기관에게 해당 사실 뿐만 아니라 친구들을 병원으로 이송한 차량을 은페하였다는 사실자료가 확보되었다.
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, ինչպես նաև՝ տարբեր տրամաչափերի պարկուճներ, գնդակներ, գնդակների բեկորներ, դանակ, բազմաթիվ արնանման հետքեր, հրազենային վնասվածքներ: Արնանման հետքեր են հայտնաբերվել նաև վերոհիշյալ ավտոմեքենայում»,- ասվում է հաղորդագրության մեջ: "예비조사과정에서 사건현장에 대한 조사가 실시되었으며 이 과정에서 형사사건에 따른 증거적 의미를 갖는 여러 물건들 뿐만 아니라 다양한 구경의 탄창, 탄약, 탄피, 칼, 다량의 혈흔, 총상들이 발견되어 압수되었습니다. 앞서 언급된 차량에서도 혈흔이 발견되었습니다."라고 공지문에 명시되었다.
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական, դատաձգաբանական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատապայթունատեխնիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, անհատականացվել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդների գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ, համաձայն որոնց, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից երկուսը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։ Երրորդ երիտասարդին ևս մեղադրանք է առաջադրվել։ 형사사건에 따른 중요한 의미를 가진 정황을 밝힐 목적으로 법의학, 범죄과학, 법의학적 수사기법, 부검, 복합적 법의학 및 생물학적 검사가 지정되었으며, 수색이 실행되었고, 20여명 이상의 사람들이 심문되었으며, 병원으로 이송된 청년의 행위를 개별화하였고 범죄평가가 주어졌습니다. 그에 따라 사건집행기관의 결정으로 병원에 이송된 청년들 중 두명은 피해자로 인정되었고, 사건경위를 조사받았습니다. 3번째 청년은 기소되었습니다.
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել զինված միջադեպին ևս մեկ անձի մասնակից լինելու վերաբերյալ, ով Հրազդան քաղաքի՝ 1989 թ. ծնված բնակիչ է: Որոշում է կայացվել՝ վերջինիս որպես մեղադրյալ ներգարվելու վերաբերյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2022թ. մայիսի 16-ին վերջինս ինքնակամ ներկայացել է իրավապահներին և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ ընկերներին հիվանդանոց տեղափոխած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: "조사를 통해 무장사건에 가담한 흐라즈단시의 1989년생 주민인 한 명에 대한 사실자료가 확보되었습니다. 후자는 피고인으로써 포함시키는 결정이 내려졌으며, 그에 대하여 수배조치가 내려졌으며, 예방조치로 구금이 결정되었습니다. 2022년 5월 16일에 후자는 스스로 법 집행기관에 출두하였습니다. 그에 대하여 예방조치로 보석이 적용되었습니다."라고 아르메니아 조사위원회는 친구들을 병원으로 이송한 청년을 기소하였고, 예방조치로 그에 대하여 구금이 결정되었다고 덧붙이면서 발표하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 20일자 (0) | 2022.05.21 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 19일자 (0) | 2022.05.19 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 17일자 (0) | 2022.05.18 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 16일자 (0) | 2022.05.16 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 14일자 (0) | 2022.05.14 |