휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 23일자 본문
Սպանություն Գյումրիում. ամուսինը դանակահարել է նախկին կնոջը: 귬리에서 살인사건. 남편이 전처를 칼로 찔렀다.
ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 22.25 րոպեին շտապօգնության կայանից ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն է։ 귬리, 5월 23일, 아르멘프레스: 5월 22일에 귬리에서 살인사건이 발생하였다. 22시 25분에 구급대로부터 경찰의 무쉬지부에 아니 지구의 교회인근에 칼에 찔리는 사건이 발생하였다는 신고가 접수되었다. 사건현장으로 출발한 수사팀은 빠루이르 세박대로 8번지의 건물의 아파트들 중 한 곳에서 복부와 턱 주위에 베이고 찔린 상처를 지닌 여성의 시체가 발견하였다. 피해자는 언급된 주소의 주민인 43세의 시라누쉬 M으로 밝혀졌다.
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քրեական հետախուզության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ կնոջը վնասվածքներ էր պատճառել նրա ամուսինը։ Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ 법의학자의 예비 결론에 따르면, 복부 주변에 6번, 그리고 턱 주위에 1번의 베이고 찔린 상처가 있었다. 아르메니아 경찰의 홍보실은 "아르멘프레스"에 전해왔다. 지역내 탐문조사를 포함한 범죄수사로 착수된 작전수사 조치의 결과로 여성은 그의 남편에게 상처를 입은 것으로 밝혀졌다. 해당 남성은 발견되어 무쉬 지부로 이송되었다. 개인 수색을 통해 그에게서 예비자료에 따라 범죄도구인 칼이 발견되었다.
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ 49세의 남성은 예비조사기관으로 송취되었다.
Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։ 사건과 관련하여 아르메니아 형법 제 104 조 1항에 의거하여 살해사건으로 형사사건이 개시되었다. 남성을 체포되었다. 동기를 포함하여 사건정황이 예비조사를 통해 밝혀지고 있다.
10 տոկոս հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նաև նպաստներն ու աջակցության որոշ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա: 10% 상환을 받을 권리가 보조금 및 지원금에 대한 특정 유형의 비현금 방식을 통해 받고 있는 국민들에게도 확대된다.
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի,10 տոկոսի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։ 예레반, 5월 23일, 아르멘프레스: 2022년 7월 1일부터 비현금 방식에 따른 거래로 행하여지는 연금 수령자이외 10% 규모의 상환권리가 보조금 수령자에게도 있게된다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 노동사회문제부는 상환을 받을 권리가 보조금 및 지원금에 대한 다음과 같은 유형의 비현금 방식으로 받는 국민들에게도 확대된다.
ընտանեկան նպաստ 가족보조금
սոցիալական նպաստ, 사회보조금
ծերության նպաստ, 노령보조금
հաշմանդամության նպաստ, 장애보조금
կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, 생계지원수당
մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, 만 2세 아동양육수당
երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն, 셋째 이후 자녀의 출생에 따른 5만 드람의 지원금
պատվովճար, 사례금
պարգևավճար։ 보너스
Վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: 위에 언급된 지급금을 비현금방식으로 받기 위하여 수혜자는 서면으로 개인신분증과 서비스와 계약이 체결된 은행을 선택하여 통합사회서비스의 해당 주거지역을 관할하는 지역센터에 신청할 수 있다.
Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով: 사회 및 가족 보조금을 비현금 방식으로 받기 위하여 수혜자의 가족 구성원들 중 한 명은 통합사회서비스의 해당 주거지역 관할 지역센터에 신청할 수 있다. 국민들에 의해 제출된 신청서는 성인가족 모두에 의해 서명되어야한다. 또한 계좌는 신청자의 이름으로 개설될 것이다.
소제목
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 25일자 (0) | 2022.05.25 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 24일자 (0) | 2022.05.25 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 21일자 (0) | 2022.05.22 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 20일자 (0) | 2022.05.21 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 19일자 (0) | 2022.05.19 |