휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 19일자 본문
Հայաստանում ԱՁ են հաշվառել 1900-ից ավելի ՌԴ և 20 Ուկրաինայի քաղաքացիներ. գրանցվել են նաև ՍՊԸ-ներ: 아르메니아에서 자영업에 1900명 이상의 러시아 연방 및 20명의 우크라이나 국민이 등록되었다. - 유한책임회사도 등록되었다.
- ԱՁ = Անհատ ձեռներեց 자영업자
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հաշվառել են համապատասխանաբար 1907 և 20 ԱՁ-ներ (անհատ ձեռներեց), ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել են նաև ՍՊԸ-ներ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից: 예레반, 5월 19일, 아르멘프레스: 우크라이나에서 개전된 이래로 아르메니아에서 러시아와 우크라이나 시민들은 각각 1907 명과 20명이 자영업에 등록하였으며, 러시아 연방과 우크라이나 국민 또는 법인의 참여로 유한책임회사도 등록되었다. "아르멘프레스"의 질문에 이에 대하여 아르메니아 법무부가 답변하면서 알려왔다.
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ՌԴ-ի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ այս տարվա փետրվարի 24-ից մինչև մայիսի 17-ը գրանցվել է 1011 ՍՊԸ: Թվով 1907 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։ 법무부의 법인등기부에 러시아 연방의 국민 및 법인의 참여로 올해 2월 24일부터 5월 17일까지 1011개의 유한책임공사가 등록되었다. 또한, 1907명의 시민이 자영업을 등록하였다.
Ուկրաինայի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ փետրվարի 24-ից մայիսի 17-ը գրանցվել է 20 ՍՊԸ, և թվով 20 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։ 우크라이나 국민 및 법인의 참여로 2월 24이리부터 5월 17일까지 20개의 유한책임공사가 등록되었으며 20명의 국민이 자영업에 등록되었다.
Իսկ ինչ վերաբերում է նրանց տնտեսական գործունեության ոլորտին, ապա նախարարությունից տեղեկացրել են, որ առավել հաճախ, որպես գործունեության տեսակ, ընտրված է ծրագրային ապահովման մշակում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն։ 그들의 경제활동분야와 관련하여 업종으로 대부분 소프트웨어의 개발 뿐만 아니라 정보기술 및 컴퓨터 기술 분야의 업종을 선택하였다고 부처는 알려왔다.
Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում․ Սրբուհի Գալյան: 야당중에 그에 대하여 불법자산의 몰수소송이 실행되고 있는 사람들이 있다. - 스르부히 갈리안
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր գործընկերների շարքում կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ 예레반, 5월 19일, 아르멘프레스: 야당인사들 중 그에 대하여 불법자산의 몰수소송이 실시되고 있는 사람들이 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회의 임시회기에서 이에 대하여 아르메니아 검찰청 차장인 스르부히 갈리안은 며칠 동안 시위를 하고 있는 야당인사들 중에 그에 대하여 불법출처를 가진 자산의 몰수소송이 실시되고 있는 사람들이 있는지에 대한 "국민계약" 정당의 국회의원 호빅 아하자리안의 질문에 대답하면서 말하였다.
- օրեր շարունակ 며칠 동안
«Այո, կան, բայց մի բան էի ուզում նշել, որ իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգայնորեն ընդունված իրավական գործիքներ, որոնք այսպես թե այնպես պետք է զարգացած պետությունները ունենան, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը հենց այդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ մի դեպքում մենք՝ որպես իրավական պետության ներկայացուցիչներ այս գաղափարներից, իհարկե, հրաժարվել չենք կարող»,- ասաց Գալյանը։ "네, 있습니다. 하지만 저는 한가지 점을 지적하고 싶습니다. 법치국가를 건설하는 과정에서 국제적으로 채택된 사법도구가 있습니다. 어떤 식으로든 선진국은 가져야만 하며 불법출처를 가진 자산의 몰수에 대한 법률을 바로 그 중요한 도구들 중 하나여야만 합니다. 제 생각으로는 어떤 경우에도 우리는 법치국가의 대표로써 당연하게도 이러한 생각을 포기할 수는 없습니다."라고 갈리안은 말했다.
- այսպես թե այնպես 어떤 식으로든
- զարգացած պետություն 선진국
Ըստ Գալյանի՝ Ազգային ժողովում ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հենց միտված է այդ ինստիտուտի առավել արդյունավետ կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում՝ ցանկացած ժամանակում։ 갈리안에 따르면, 국회에 제출된 "불법출처를 가진 자산의 몰수에 관한" 법안에는 여러 수정 및 개정을 이행하는데 있어 법안은 언제든지 아르메니아 공화국에서 해당 법제를 보다 효과적으로 적용하는 것을 목표로 한다.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր հերթին հարցրեց, թե փողոցային պայքարին մասնակցող ընդդիմության քանի՞ ներկայացուցիչ է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ "국민계약" 정당의 국회의원 바하그 알렉사니안은 자신의 차례에 거리에서 투쟁에 참가하고 있는 야당의 몇 명의 대표가 불법출처를 가진 자산의 몰수사건에 연루되어 있는지에 대하여 질의하였다.
Գալյանը պատասխանեց, որ այս պահին կդժվարանա թիվ ասել, միևնույն ժամանակ շեշտելով՝ Դատախազության համար իրականում էական նշանակություն չունի, թե գործով անցնող անձը ընդդիմադիր է, թե իշխանամետ է կամ ինչ քաղաքական հայացքներ ունի։ 갈리안은 현재 숫자를 언급하는 것은 어렵다고 대답하면서 동시에 검찰청에 있어 사건과 연루된 사람이 야당인지, 여당인지 또는 어떤 정치적 견해가 있는지에 대해 크게 중요하지 않다고 강조하였다.
Իշխանափոխության համար Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջ առկա չէ. ՊԵԿ նախագահ: 정권교체에 관하여 아르메니아의 국민들 대다수는 원하지 않는다. -국세청장
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանափոխության համար Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջ առկա չէ: 예레반, 5월 19일, 아르멘프레스: 아르메니아 국민들 대다수는 정권교체에 대한 요구가 존재하지 않는다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국무회의이후 기자와의 브리핑에서 이에 대하여 아르메니아 국세청장 루스딴 바다시안이 말하였다.
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը իր ընտրությունն արդեն կատարել է: «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում եք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե′ հանրության ներգրավվածության առումով, թե′ հանրային պահանջի ձևակերպման և թե′ այն մթնոլորտի, որով ընթանում էին 2018 թվականի հավաքները»,-ասաց նա: 그의 말에 따르면, 아르메니아 국민 대다수는 이미 자신들의 선택을 실행했다. "2018년의 사태를 오늘날의 사태와 비교한다면, 대중의 참여 측면에서나 사회적 요구의 형성 및 2018년 집회가 진행되고 있었던 그러한 분위기와는 관계가 없습니다.
- աղերս 관계
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին: 범죄조직을 이끄는 그룹을 만들고 이끈 혐의로 "고리스" 교도소의 수감자가 기소되었다.
- ենթամշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 5월 19일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 슈니크 주지방의 수사부에서 범죄계층에서 최상위 지위를 유지하고 언급된 지위를 가진 사람에 의한 범죄조직을 이끄는 그룹을 만들고, 이끌며, 조직화에 참여하고, 가담하며, 범죄계층의 최상위 지위를 가진 사람에게 적용된 모든 정황을 밝히기 위해 수사를 수행하고 있다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով «քրեական հեղինակություն», գտնվելով արգելանքի տակ՝ ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: "아르멘프레스"에 조사위원회가 알려온 바와 같이, "고리스" 교도소에 수감중인 42세의 죄수는 범죄계급을 통해 사람들 사이의 위계적 관계를 이용한 사람들의 통합회원을 차지하고, "범죄당국"으로 여겨져 범죄조직을 가진 그룹을 지휘한 혐의로 체포되었다.
- հանդիսանալ 차지하다
Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում, այսպես կոչված կարգուկանոն հաստատելու և պահելու նպատակով, տարբեր անձանց և մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների: 특히, 후자는 자신과 동일 교도소에 수감되어 있는 사람들에 대해 통제를 실시하였으며, 그들 사이에서 소위 "질서"를 확립하고 유지할 목적으로 다양한 사람들과 사적문제와 관련된 분쟁을 자신의 불법조직을 이용하여 해결하기 위해 구체적인 지시와 명령을 하달하였으며, 그룹화를 통해 얻은 불법이익을 구성하고 통제하였으며, 각종 수감자와 죄수의 이름으로 수락되어진 소포물을 관리하였으며, 금지된 통신수단을 체계화하였음이 밝혀졌다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 21일자 (0) | 2022.05.22 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 20일자 (0) | 2022.05.21 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 18일자 (0) | 2022.05.19 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 17일자 (0) | 2022.05.18 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 16일자 (0) | 2022.05.16 |