휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 24일자 본문
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ: 바르샤바 증권거래소는 아르메니아 증권거래소의 지분 65.03%를 인수할 것이다. - 중앙은행
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ 예레반, 5월 24일, 아르멘프레스: 5월 24일 회의의 결과로 아르메니아 중앙은행의 위원회는 바르샤바 증권거래소에 의한 아르메니아 증권 거래소의 인수에 동의하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԲ-ից, առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ "아르멘프레스"에 아르메니아 중앙은행이 알려온 바와 같이, 현 계약조건에 따르면, 바르샤바 증권거래소는 아르메니아 증권거래소의 지분 65.03% (967개 주식)을 인수할 것이다. 아르메니아 중앙은행은 25.2%의 지분을 유지하고 나머지 9.95%는 아르메니아 증권 거래소의 소유 지분이다.
Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։ 거래가치는 대략 8억 73백만 드람에 달할 것이며, 그 중 일부 (약 4억 99백만 드람)는 주식구매계약에 대한 서명이후 지불될 것이며, 나머지 부분은 주식구매의 계약조건에 따라 예정된 절차가 종료된 이후 지불될 것이다.
ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ 바르샤바 증권거래소에 의한 아르메니아 증권거래소의 인수의사에 대해 2020년 9월에 발표했으며, 이후 필요조사가 실시되었으며, 향후 5개년 개발프로그램이 고안되었으며, 필요한 기업승인이 실시되었다.
Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 միլիոն դրամ կհատկացվի: 아쟈프니악에서 지하철역의 건설에 대한 설계실무에 대해 5억 54백만 드람이 할당될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ 예레반, 5월 24일, 아르멘프레스: 예레반시의 아자프니악 지구에서 지하철역의 설계실무에 대해 예레반시의 예산에서 5억 54천만 드람이 할당될 것이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։ "아르멘프레스"의 보도에 따르면, 안건은 예레반 시정부에서 개최된 정기장로회에서 37표의 찬성을 받았다.
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,-ասաց նա։ "아르멘프레스"의 보도에 따르면, 예레반 시장의 1차장 레본 홉한니시안은 이 결정에 따라 설계실무의 첫단계에 자금의 조달이 될 것이라고 덧붙였다. "우리는 설계실무와 관련된 명확한 기한을 요청하였습니다."라고 그는 말했다.
Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա: 4월 28일자 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 예레반 지하철의 아자프니악 역사를 건설하기 위하여 발표된 입찰의 승자가 있다고 언급하였다.
«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին: "Parking City Service"사에 의해 예레반 자치구에 할당된 8억 5천만드람의 피해보상에 관하여 7억 5천만 드람이 역사의 설계실무에 보내질 것이다.
Պատժատեսակներից կազատվեն անձինք, որոնց գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվի: 새로운 형법에 따라 저지른 행위는 더이상 범죄에 해당되지 않는 사람들은 처벌되지 않는다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներից ազատել այն անձանց, որոնց կատարած արարքները այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով հանցագործություններ չեն համարվի. գույքի բռնագրավում պատժատեսակից կազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված բռնագանձման ակտն Օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կատարված չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: 예레반, 5월 24일, 아르멘프레스: 아르메니아에서 올해 7월 1일부터 발효되는 새로운 형법에 따라 범죄로 간주되지 않는 저지른 행위를 한 사람들은 기본적이고 추가적인 처벌에서 자유로워진다. 자산몰수의 경우에 법률이 발효되는 순간을 기준으로 저지른 몰수 행위을 이행하지 않는 자는 처벌이 면제된다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 형법 제정에 관한 법안은 아르메니아 법무부 차관 아르피네 사르크시안이 제출하였다.
Քրեական նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ-ի կողմից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք նոր իրավիճակի, նոր օրենսգրքային մոտեցումների հետ, բնականաբար պետք է լինի այնպիսի օրենք, որն անցումային ժամանակահատվածը շատ հստակ կերպով իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան կկարգավորի»,-ասաց Սարգսյանը: 새로운 형법은 2021년 5월 5일에 국회에서 채택되었다. "우리가 새로운 상황과 새로운 법률적 접근성을 다루고 있다는 정황을 고려하여 당연하게도 전환기한을 매우 특별한 방식으로 법적 확실성의 기초와 관련하여 제정되는 그러한 법률을 가져야만 합니다."라고 사르크시안은 말했다.
Օրենքով կարգավորվում են մի շարք հարցեր: 법률에 따라 여러 문제들이 규제된다.
«Նախատեսվում է նաև, որ Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից պետք է ազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում»,-ասաց փոխնախարարը: "법률의 발효이후 2003년 4월 18일에 채택된 형법에 따라 2022년 7월 1일까지 법률의 발효되어진 판결을 통해 유죄판결을 받은 사람들은 새로운 형법에 의해 저지른 행위가 더이상 범죄로 간주되지 않아 처벌에서 면제되어질 예정입니다."라고 차관은 말했다.
Դեսպան Հովհաննիսյանը «Japan Airlines»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարները: 호브한니시안 대사는 "Japan Airline"의 대표들과 아르메니아 직항편의 실시에 관한 전망을 논의하였다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines» ավիաընկերության Միջազգային ուղիների ռազմավարության խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և Միջազգային ուղիների մարքեթինգի բաժնի մենեջեր Արան Սատոյի հետ: 예레반, 5월 24일, 아르멘프레스: 일본주재 아르메니아 대사인 아레그 호브한니시안은 "Japan Airline" 항공사의 국제항공전략팀의 부국장 따추로 아사미와 국제항공마케팅과의 부서장 아란 사토이와 회의를 가졌다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման հիմնական թեման համավարակից հետո Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարներն էին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց վերոնշյալ ուղղության գրավչությունը՝ այդ թվում նաև Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա և այլ շրջաններ տարանցիկ թռիչքներ իրականացնելու հնարավորությունների համատեքստում: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 대사관은 회담의 주요 주제는 펜데믹이후 일본에서 아르메니아행 직항편의 실시에 관한 전망이었으며, 이와 관련하여 아르메니아 대사는 담화자들에게 아르메니아를 통해 유럽과 기타 지역으로의 환승편을 실시할 가능성의 맥락에서 위에 언급된 직항편의 매력을 제시하였다.
Նոր նախագծի համաձայն՝ չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամով: 새로운 법안에 따라, 예정되지 않은 장소에 쓰레기를 투기하는 것에 대해 국민들에게 5만드람의 벌금이 부과될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 예레반, 5월 24일, 아르멘프레스: 예레반에서 지정되지 않은 장소에 쓰레기를 투기하는 것에 대하여 국민들에게 5천드람이 아닌 5만드람의 벌금이 부과될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 예레반 장로회의에서 시장 흐라챠 사르크시안이 말하였다.
Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։ 그의 말에 따르면, 법안은 곧 정부에 제출될 것이다.
«Կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,-ասաց նա։ "제가 생각하기에 다음 금요일까지 행정법 위반에 대한 법률 개정을 하기 위해 제출될 것입니다." 라고 그는 말했다.
Անդրադառնալով աղբի տեսակավորմանը, քաղաքապետ Սարգսյանը հավելեց, որ Դավիթաշեն վարչական շրջանում պիլոտային ծրագիր կիրականացվի։ 쓰레기 분류를 언급하면서, 사르크시안 시장은 다비타센 행정구역에서 시범프로그램이 실시될 것이라고 덧붙였다.
«Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»,-ասաց նա։ "쓰레기 분류지점은 상당히 적으며 효율성이 낮습니다. 그러한 이유로 새로운 쓰레기통 구매입찰을 실시하였으며 쓰레기 분리수거가 실행될 다비타센 행정구역을 연구하였습니다."라고 그는 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 26일자 (0) | 2022.05.26 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 25일자 (0) | 2022.05.25 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 23일자 (0) | 2022.05.24 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 21일자 (0) | 2022.05.22 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 20일자 (0) | 2022.05.21 |