휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 25일자 본문
Զինծառայողը 200 դոլարի դիմաց օտարերկրյա գործակալին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպք: 군인이 200 달러의 댓가로 외국 정보원에 군사기밀을 넘겨주었다. - 국가안보청은 반역사건을 적발하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բացահայտել են պետական դավաճանության ևս մեկ դեպք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից: 예레반, 5월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청 직원들은 또 하나의 반역사건을 적발하였다. 이에 대하여 "아르멘프레스"는 국가안보청이 유포한 공지문을 전달한다.
«Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ: "국가안보청의 군사방첩부에 의해 착수된 작전수사의 효과적인 조치로 인해 아르메니아 국민 D. KH는 군인으로 복무 중 N 군부대의 관할하에 위치한 국경선을 따라 설치된 전투기지의 좌표와 장비, 무장, 교대근무중인 군인의 수와 전투임무수행과 관련된 기타 정보를 보유하고 있었음이 밝혀졌다. 서술된 조건에서 후자는 2022년 1월에 "페이스북" 소셜 네트워크를 통해 외국특수부의 담당자와 친해지고, 그에 의해 매수되었으며, 이후 2022년 1월부터 3월까지 언급된 기간동안 휴대폰의 "WhatsApp" 앱 뿐만 아니라 "페이스북" 소셜 네트워크의 "메신저" 응용프로그램을 통해 외국특수부의 담당자에게 국가 및 기관의 기밀에 해당하는, 자신의 군부대 관할하에 있는 전투기지의 배치장소와 전투임무수행과 관련된 기타 자료를 전달하였다. 그와 같은 스파이 활동으로 국가반역을 저질렀고, 아르메니아 영토보전과 대외안보에 대해 피해를 입혔고, 그를 댓가로 은행송금방식으로 외국특수부에 의해 송금된 200 달러의 수수료를 받았다."라고 공지문에 언급되었다.
- հանդիսանալ = հանդես գալ որպես 로써 행동하다
- տիրապետել 지배하다, 장악하다
Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը: 야당은 대통령 관저와 안보리 건물의 봉쇄를 중단하였다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը: 예레반, 5월 25일, 아르멘프레스: "저항" 운동의 구성원들은 아르메니아 대통령 관저 뿐만 아니라 안보리 건물의 출입구를 열었다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում նշեց, որ նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 혁명동맹의 회원인 이쉬한 사하텔리안은 연설을 가졌으며, 그 와중에 대통령 관저와 안보리 건물의 출입구를 봉쇄하는 그들의 행동으로 인해 대통령 보좌관 뿐만 아니라 안보리 직원들은 안으로 들어갈 수 없다고 언급하였다.
Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը: 사하텔리안은 더이상 건물봉쇄을 유지하는 것은 무의미하다고 덧붙였다. 왜냐하면 두 건물에는 사람이 없기 때문이다. "나는 현재 안보리 건물 앞과 대통령 관서의 다른 출입구 근처에 있는 우리의 다른 동포들에게 봉쇄를 중지하고 행진을 통해 다른 불복종 시위를 계속하도록 우리에게 합류하기를 촉구합니다." 라고 사하텔리안은 말했다.
Նա հավելեց, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը: Նրա խոսքով՝ սա է իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթանակի հասնելու բանաձևը: 그는 같은 방식으로 계속하고, 압력을 톺이고, 불복종과 시위규모와 수를 늘려야 한다고 덧붙였다. 그의 말에 따르면, 이것은 그들의 목적에 도달하는 로드맵이고 승리에 도달하는 공식이다.
8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորվել է 24-ամյա երիտասարդը: 8세 소녀아동을 대상으로 음란한 행위를 시킨 혐의로 24세 청년이 구금되었다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1998թ. ծնված երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: 예레반, 5월 25일, 아르멘프레스: 1998년생 청년은 컴퓨터 게임 동아리에서 자신의 성적요구를 충족시키기 위하여, 동아리에 방문한 2014년생 소녀에게 음란행위를 시켰다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 조사위원회는 공지문을 유포하였다.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ: "아르메니아 조사위원회의 예레반시 조사국센터와 로르크-마라쉬 행정구역의 제3 수사과에서 조사된 형사사건에 따라 실시된 수사 및 기타 사법조치로 인해 14세 미만의 소녀아동에게 음란행위를 시킨 여러 정황이 밝혀졌다.
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: 형사사건의 예비조사에 따라 2022년 5월 22일 12시 10분경, 1998년생, 만 16세를 넘긴 청년은 컴퓨터게임 동아리에서 자신의 성적 욕구를 충족하기 위해, 동아리에 방문한 12세가 넘지 않은 2014년생 소녀에게 음란행위를 시켰다."라고 공지문에 언급되었다. 24세의 청년은 기소되었으며 예방조치로써 후자에 대해 구금이 적용되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 27일자 (0) | 2022.05.27 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 26일자 (0) | 2022.05.26 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 24일자 (0) | 2022.05.25 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 23일자 (0) | 2022.05.24 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 21일자 (0) | 2022.05.22 |