휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 1일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 1일자

LifeChallenger 2022. 6. 1. 20:12
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1084790.jpg

 

 

 

Հայաստանում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվն աճում է: 아르메니아에서 소규모 기업의 수가 증가하고 있다. 

 

- միկրոձեռնարկատիրություն 소규모  

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկման հատուկ համակարգում միկրոձեռնարկատիրության դաշտում գործողների թիվն աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի հարցին, թե ինչ միտում է նկատվում միկրոձեռնարկատիրության ոլորտում: 예레반, 6월 1일, 아르멘프레스: 아르메니아에서 특별세금시스템에서 소규모 분야에서 사업가의 수가 증가하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국세청장 루스딴 바다시안은 국회 상임 위원회의 공동회기에서 "아르메니아 공화국 2021년 국가예산이행에 관한" 연례보고서 제출에 관해 소규모 기업의 분야에서 관찰되고 있는 트렌드가 무엇인지에 관한 국민계약 정당의 호비크 아하자리안의 질문에 대답하면서 말하였다. 

 

«Աճում են: Մեր 100 հազար հարկ վճարողների մեջ միկրոյի և շրջհարկի թվերը բնականաբար շատ մեծ են: Եթե նայենք նաև միտումները, բնականաբար աճ են գրանցում, ավելի շատ են բացվում թե շրջհարկի դաշտում գործող, թե միկրոձեռնարկատիրության դաշտում գործողները»,-ասաց Բադասյանը: "증가하고 있습니다. 우리의 10만 납부자들 안에서 중소기업의 수는 당연히 많이 있습니다. 만약 우리가 추세를 본다면, 당연히 증가하고 있으며, 중견기업 분야에서의 운영자이든지, 소기업분야에서의 운영자든지 훨씬 많이 개설되고 있습니다."라고 바다시안은 말했다.  

 

Հովիկ Աղազարյանը նշեց՝ անցյալ տարվա տվյալով մոտ 45 հազար միկրոձեռնարկատիրական ընկերություն կար: Բադասյանն ասաց, որ մոտավորապես նույն թիվն է մնացել: 호비크 아하자리안은 이전 년도의 자료에 따르면, 대략 4만 5천 중소기업이 있었다고 언급하였다. 바다시안은 거의 동일한 수가 유지되고 있다고 말했다. 

 

Ըստ նրա՝ կառավարությունը քաղաքականություն է մշակում, որ ոչ թե այդ համակարգերը սահմանափակեն, այլ պետբյուջեի եկամուտների վրա բացասական գործունեություն տեղի չունենա՝ հատուկ համակարգեր-ընդհանուր համակարգ գործարքների արդյունքում:그에 따르면, 정부는 특별시스템과 일반시스템의 교환으로 인한 해당 시스템을 제한하지 않고 국가예산의 수입에 부정적인 활동이 발생하지 않기 위한 정책을 개발하고 있다. 

 

 

ՊԵԿ նախագահը բավականին անհանգստացնող է համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը: 국세청장은 마약의 불법유통문제가 심히 우려스럽다고 여기고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին անհանգստացնող է համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ 예레반, 6월 1일, 아르멘프레스: 국세청장 루스딴 바다시안은 마약의 불법밀매 문제가 심히 우려스럽다고 여기고 있다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국 2021년 국가예산이행에 관한' 연례보고서의 논의 시간에 "국민계약" 정당의 국회의원 미카엘 투마시안은 국세청의 마약불법밀매의 방지에 관하여 어떤 조치를 취하고 있는지에 대해 질의하였다. 

 

«Նշեմ, որ թեման բավականին անհանգստացնող է ինձ համար, որովհետև մեծ հավանականությամբ դրանք սահմանը հատելով են հասնում և ապօրինի շրջանառվում։ Այդ աշխատանքի շրջանակներում, կարծում եմ, տեխնիկական միջոցները անընդհատ բարելավման կարիք ունեն։ Այսինքն՝ թմրամիջոցների մեծ մասը միևնույն է հայտնաբերվում է «Ռապիսկան» սարքավորումների միջոցով։ Հաջորդ կարևոր ուղղությունը շնագիտական կենտրոնի զարգացումն է, որովհետև, որքան էլ տեխնիկան զարգանա, այնուամենայնիվ, մաքսային ծառայությունների և այլ պետական մարմինների կողմից շների կիրառմամբ թմրամիջոցների հայտնաբերելու դեպքերը ևս շատանում են, և այդ հարցին մեծ կարևորություն է տրվում»,- ասաց Բադասյանը։ "해당 주제에 관하여 저는 상당히 우려스럽습니다. 왜냐하면 그것들이 국경을 넘어 도착하고 불법밀매를 행할 가능성이 높기 때문입니다. 해당 작업의 틀안에서 제가 생각하기로는 기술적 조치가 끊임없이 개선될 필요가 있습니다. 다시말해, 마약의 대다수는 "라피스깐" 장비를 통해 동일하게 적발되고 있습니다. 중요한 다음 방향은 마약견센터의 개발입니다. 왜냐하면 아무리 기술이 발전한다고 하더라도, 그럼에도 불구하고 세관 및 기타 국가기관에 의해 개를 활용한 마약적발사례는 매우 많으며, 해당 문제에 큰 중요성을 부여하기 때문입니다."라고 바다시안은 말했다. 

 

ՊԵԿ նախագահի կարծիքով՝ արդյունավետ կլինի, եթե պետական մարմինները միասնական թիմեր ձևավորեն և այդ թիմերի միջոցով տեղեկություններ փոխանակեն, համատեղ միջոցառումներ մշակեն և իրականացնեն։국세청장의 의견에 따르면, 만약 국가기관이 통합팀을 구성하고 해당 팀에 의해 정보를 교환하고 공동으로 조치를 개발하고 실행한다면 매우 효과적일 것이다. 

 

 

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան. ՊԵԿ-ը դիմել է ԿԲ: 암호화폐를 통한 탈세, 자금세탁사례가 있습니다. 국세청은 중앙은행에 신청하였다. 

 

- Կրիպտոակտիվ 암호화폐

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան, ՊԵԿ-ից ԿԲ-ին հորդորել են կարգավորել ոլորտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 예레반, 6월 1일, 아르멘프레스: 암호화폐를 통해 탈세와 자금세탁사례가 있으며, 국세청으로부터 중앙은행에 해당 분야를 규제할 것을 촉구하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국세청장 루스딴 바다시안은 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국 2021년 국가예산이행에 관한" 연례보고서의 제출시에 국회의원의 질문에 대답하면서 말하였다. 

 

«Ունեցել ենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում և էլեկտրոնային դրամապանակի կամ այլ միջոցների վրա կրիպտոակտիվի բացում»,- ասաց Բադասյանը: 작전수사조치를 통해, 거액의 현금제공을 댓가로 암호화폐를 취득하고, 전자지갑 또는 기타 수단으로 암호화폐를 개방한 사례를 가지고 있습니다."라고 바다시안은 말했다. 

 

Ըստ նրա, սակայն, այդ գործողությունները որևէ արդյունք չեն ունեցել՝ նաև այն պատճառով, որ հստակ կարգավորված չէ, թե կրիպտոակտիվները, ի վերջո, ի՞նչ են և ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն, դրանցով գործարքներն ինչպե՞ս են իրականացվում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով: 하지만, 그에 따르면, 해당 행위는 결과적으로 암호화폐가 무엇이고, 어떤 법적 지위를 가지는지, 그것을 통한 거래를 어떻게 수행되는지 특별하게 규제되지 않았기 때문에 아무런 결과를 가지지 못하였다. 국세청장은 세계는 규제의 길로 가고 있다고 강조하였다. 

 

«Եվ մենք Կենտրոնական բանկին բազմիցս խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի, որովհետև չկարգավորելով՝ մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ, աշխարհում դրա փորձն արդեն կա: Եվ կրիպտոակտիվների միջոցով թե´ հարկերից խուսափելու, թե´ փողերի լվացման դեպքեր, բնական է, որ կան, և բնական է, որ այդ հարցը շուտափույթ պետք է կարգավորել՝ այդ թվում հարկային վարչարարությունը կազմակերպելու համար»,- ասաց նա: "그리고 우리는 중앙은행에 해당 분야를 반드시 규제해야한다고 수없이 요청하였습니다. 왜냐하면, 규제하지 않는다면 우리는 수많은 은밀한 거래를 허용하는 것이며, 동시에 세계에서 그와 같은 경험이 있었습니다. 또한 암호화폐를 통해 탈세라든지, 자금세탁사례이든지, 있는 것이 당연하며, 해당 문제가 조세행정을 조직하는 것을 포함하여 조속히 규제되어야하는 것도 당연한 것입니다."라고 그는 말했다. 

 

 

Շուտով կմեկնարկեն Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները. Արմեն Ղուլարյան: 곧 예레반의 주요 건설계획의 개발작업이 시작될 것이다. -아르멘 훌라리안

 

- Հատակագիծ 건설계획

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են մայրաքաղաքի գլխավոր հատտկագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ։ 예레반, 6월 1일, 아르멘프레스: 예레반 시정부에 의해 수도의 주요 건설계획의 개발작업이 실시되고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 도시건설위원회의 위원장인 아르멘 훌라리안은 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국 2021년 국가예산이행에 관한" 연례 보고서의 제출시기에 말하였다. 

 

«Կոմիտեն նաև իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անդրադարձ է ունեցել գլխավոր հատակագծի առաջադրանքին։ Առաջադրանքը արդեն հաստատված է և շուտով կմեկնարկի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, հիմնական քաղաքաշինական փաստաթուղթը կկանոնակարգի Երևանում կառուցապատման գործընթացները»,- ասաց Ղուլարյանը։ "위원회는 자신에게 주어진 권한의 틀안에서 주요 건설계획의 직무에 대해 언급하였습니다. 해당 직무는 이미 승인되었으며, 곧 주요 건설계획의 개발업무가 시작될 것이며 주요 도시계획 문서는 예레반에서 건설과정을 규정화할 것입니다."라고 훌라리안은 말했다. 

 

- առաջադրանք 직무, 과제

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ Երևանում այսօր արդեն իսկ կան տրանսպորտային և այլ լուրջ խնդիրներ։ 도시건설위원회의 위원장의 말에 따르면, 예레반에서 오늘날 이미 교통과 기타 심각한 문제가 있다. 

 

«Այսօր այն քաղաքաշինական փաստաթուղթը, որը պետք է կանոնակարգի ոլորտը, առաջին հերթին գլխավոր հատակագիծն է։ Եվ, կարծում եմ, օր առաջ պետք է կարողանանք սկսել մշակումը և ավարտին հասցնել այդ կարևորագույն փաստաթուղթը, որի համաձայն նաև պետք է կառուցապատվի մեր մայրաքաղաքը»,- եզրափակեց Ղուլարյանը։ "오늘날 분야를 규정해야할 도시건설문서는 가장 먼저 주요 건설계획이며 제가 생각하기에 며칠전에 임무를 개발하기 시작할 수 있어야하며 해당 가장 중요한 문서를 완성해야만 합니다. 그에 따라 우리의 수도를 건설해야만합니다."라고 훌라리안은 결론지었다. 

 

 

Երևանում և մարզերում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են. Գլխավոր դատախազություն: 예레반과 주지방에서 아동을 대상으로 저지러진 범죄사례가 증가하고 있다. -검찰청

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: 예레반, 6월 1일, 아르멘프레스: 아르메니아 검찰청에서 아동을 대상으로 저지러진 범죄에 따른 재판전 형사소송의 적법성에 대해 검찰통제와 혐의방어상태를 조사하였다. 

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երևան քաղաքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են։ Մասնավորապես, եթե 2019թ.-ին ստացվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 204 հաղորդում, 2020թ.-ին՝ 259 հաղորդում, ապա 2021թ.-ին՝ 292 հաղորդում: 이에 대하여 "아르멘프레스"에 검찰청은 조사한 결과 공화국의 주지방 뿐만 아니라 예레반시에서도 아동을 대상으로 저질러진 범죄사례는 증가하고 있음이 밝혀졌다고 알려왔다. 특히, 2019년 아동을 대상으로 저질러진 범죄에 대해 204건이 보고되었으며, 2020년 259건, 2021년 292건이 보고되었다. 

 

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններից շարունակում են գերակշռել նրանց ծեծի ենթարկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և այլ դեպքերը: 아동을 대상으로 저질러진 범죄들 중 그들에 대한 구타, 심한 신체적 고통 또는 심한 정신적 고통의 유발, 16세 미만의 아동과 성관계, 아동을 대상으로 한 음란행위, 부모 또는 기타 가까운 친척과 아동간 약속이행의 방해, 부모에 의한 아동을 키우는 데 악의적으로 회피하거나 기타 사례가 우세하였다. 

 

- տեսակցություն 약속을 정함

 

2021թ.-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննված՝ 90 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ: 2021년 동안 기소의견으로 아동을 대상으로 저질러진 범죄사건을 통해 조사된 90건의 형사사건, 101명에 대해 판결이 내려졌다. 

 

Նման հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց շուրջ 52%-ը եղել են 18-35 տարեկան, իսկ 40%-ը՝ 35 տարեկանից բարձր տարիքի անձինք: Ընդ որում, կատարված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների շուրջ 40%-ը կատարվել է այն անձանց կողմից, որոնց վրա, ըստ էության, դրված է երեխաներին դաստիարակելու պարտականություն։ 그와 같은 범죄에 대해 형사사건에 따라 기소된 사람들 중 대략 52%는 18-35살이며, 40%는 35세 이상의 연령대이다. 게다가, 실행된 연구조사의 결과에 따르면 아동을 대상으로 저질러진 범죄의 대략 40%는 사실상 아동을 양육해야할 책임이 있는 사람에 의해 저질러졌다. 

 

Տարեցտարի նկատվում է անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանություն ահազանգելու, անձամբ ոստիկանության բաժին ներկայանալու և հաղորդում տալու դեպքերի աճ։ Եթե 2020թ. արձանագրվել է նման ընդամենը 2 դեպք, ապա 2021թ. ընթացքում արձանագրվել է 11 դեպք:

Նշված դեպքերի վերլուծությունը փաստում է, որ մինչև 16 տարեկան երեխաների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգերն առավելապես վերաբերել են նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը՝ գործադրված երեխային դաստիարակելու պարտականություն ունեցող անձանց կողմից։ 해마다 청소년에 의해 자신들을 대상으로 저질러진 범죄에 대해 아르메니아 경찰에 신고하고, 직접 경찰서에 출석하고 신고하는 사례의 증가가 관찰되고 있다. 2020년 2건이 신고되었다면, 2021년 동안 11건이 신고되었다. 언급된 사례의 분석은 16세 미만의 아동에 의해 자신들을 대상으로 저질러진 범죄에 대해 신고는 아동을 양육해야할 책임을 가진 개인에 의해 주로 그들에 대해 가해지는 신체적 폭력과 관련이 있다.  

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments