휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 3일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 3일자

LifeChallenger 2022. 6. 3. 18:24
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1085041.jpg

 

 

 

0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար: 0%의 수입관세율이 전기차와 900개 이상의 제품에 부과된다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա՝ մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից կիրառվում էր մաքսատուրքի  15 տոկոս դրույքաչափը: 예레반, 6월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국 정부의 4월 16일부터 발효되는 결정안에 따라 전기이동교통수단의 수입은 면세된다. 최대 6400개의 관세할당이 설정되었다. 기존에 2021년 1월 1일부터 관세 15% 비율이 적용되고 있었다. 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների և խեկի մսամթերքի համար: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국세청은 기타 여러 제품에 대해 관세특혜와 관세할당이 설정되었다고 언급하면서 발표하였다. 예를 들어, 6만톤 이하 규모의 백설탕을 아르메니아로 수입하는 경우에 0% 비율이 적용되고 있다. 돼지고기의 경우 7500톤, 소고기제품 및 반가공제품의 경우 5000톤이하로 적용된다.  

- խեկ = կիսեփ, լրիվ չեփված 반쯤 익힌 것

 

Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը, կառավարության որոշմամբ, Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետն է մարտից 28-սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը: 관세할당을 이용하려면 정부의 결정안에 따라 경제부인 발행기관의 라이센스가 필요하다. 관세할당기간은 3월 28일부터 9월 30일까지이다. 

 

 

Ֆլայ Արնան ստացել է օդային փոխադրումների իրականացման հավաստագիր: 플라이 아르나는 항공운영인증서를 받았다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։ 예레반, 6월 3일, 아르멘프레스: "플라이 아르나 아르메니아 국영항공사" 항공사는 아르메니아 국익기금과 에이르 아라비아사 그룹의 공동투자는 회사가 항공사업자면허(AOC)와 정규상업 항공운영인증서(AOL)를 받았다고 알려왔다. 이는 플라이 아르나 항공사가 예레반 츠바르트노츠 국제공항에서 운항을 시작하도록 허락받았음을 의미한다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները: "아르멘프레스"에 항공사가 알려온 바와 같이, 인증서와 면허를 받았다는 것은 항공사가 모든 전문표준에 부합하며 항공운항에 필요한 모든 안전규칙을 준수하고 아르메니아 민간항공위원회에 의한 종합검사를 통과하면서 운항을 실시할 준비가 되어 있음을 의미한다. 

 

Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։ 플라이 아르나는 항개시의 최종시기를 결정하기 위하여 민간항공위원회와 협력하고 있다.

 

 

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուց կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 예레반 시정부의 공무원이 불법적인 건설에 대해 시민들로부터 뇌물을 받았다. 형사사건의 예비조사가 완료되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք: 예레반, 6월 3일, 아르멘프레스: 아르메니아 반부패 위원회에서 조사된 형사사건에 따라 확보된 충분한 증거를 종합하여 예레반 시정부 직원의 도시건설 및 토지관리부의 제3 구역과장의 직위를 가진 A.S와 동일 과의 직원들 중 K.S는 사전협의에 따라 A.B에게 유리하게 명백한 불법적인 행동에 대해 개인적으로 거액의 뇌물을 받았다.  

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ 1.500.000-2.000.000 ՀՀ դրամի չափով և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով: "아르멘프레스"에 반부패위원회가 알려온 바와 같이, 제기된 혐의에 따르면, K.S는 예레반시 주민 A.B에 의해 2022년 3월에 건물마당에 허가없이 무단으로 발코니를 지은 사실을 적발하고 해당 행위에 대해 과태료 1.500.000-2.000.000 드람이 예상됨을 알리고 주민에게 유리하게 문제를 해결하는 조건을 맞추기 위해 후자에게 다음날 시정부에 출석하여 과장 A.S를 만날 것을 제안하였음이 증명되었다. 

 

- մեղադրանք 혐의, 기소

- պայմանավորվածություն = միմյանց հետ պայմանավորված լինելը 상호 조건을 맞추다

 

2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ  Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար: 2022년 4월 11일에 A.B는 예레반 시정부를 방문하여 A.S와 K.S는 사전협의를 통해 자신들의 공직을 이용하여 A.B로부터 거액의 30만 드람의 뇌물을 요구하였다. 후자는 공무원들에게 뇌물을 주는 요구를 받아드렸으며, 이후 K.S는 주지 않는 경우 행정상 책임에 대한 조치를 취하겠다고 말하면서정기적으로 A.B로부터 뇌물을 요구하였다. 

 

2022 թվականի ապրիլի 28-ին Ա. Բ.-ն Կ. Ս.-ի ավտոմեքենայի մեջ նրան է փոխանցել 300.000 ՀՀ դրամ կաշառքը, որից անմիջապես հետո Կ. Ս.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի զննությամբ: 2022년 4월 28일에 A.B와 K.S의 차량에서 그에게 30만 드람의 뇌물을 건냈으며, 그 직후 K.S는 아르메니아 경찰에 의해 체포되었으며 차량검사를 통해 뇌물금액은 적발되었다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments