휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 5월 30일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 5월 30일자

LifeChallenger 2022. 5. 31. 03:33
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/05/1084598.jpg

 

 

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել: 정부 제 3 청사부근에서 발생한 폭동으로 5명이 검거되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամների և ոստիկանության միջև Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 5 մարդ բերման է ենթարկվել: 예레반, 5월 30일, 아르멘프레스 : "저항" 운동의 구성원들과 경찰간 정부 제 3청사부근에서 발생한 폭동으로 5명이 검거되었다. 

 

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու համար: "아르멘프레스"에 경찰 홍보실에서 시민들이 훌리건 행위로 인하여 검거되었다고 알려왔다.  

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ տեղեկացրին, որ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն արդեն իսկ գտնվում են ոստիկանության համապատասխան բաժնում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։ 아르메니아 인권변호사무실에서도 인권변호의 신속대응팀이 검거된 사람들의 권리와 관련된 문제를 파악하고 변호를 보장받기 위하여 이미 경찰의 관련 수사과에 배치되었다고 알려왔다. 

 

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կրկին բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև 정부 제 3 청사 부근에서 다시 시위자들과 경찰간 충돌이 발생하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կրկին բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: 예레반, 5월 30일, 아르멘프레스: 정부 제 3 청사 부근에서 시위대와 경찰간 다시 충돌이 발생하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ որոշ ժամանակ մնալուց հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ իրենց խնդիրը համարում են կատարված և շարունակում են երթը Հանրապետության փողոցով: "아르멘프레스"의 보도에 따르면, 정부 제 3청사 부근에서 시간이 한 동안 머문 후에 야당은 자신들의 임무를 완수되었고, 계속하여 공화국 거리에서 행진을 하겠다고 발표하였다.  

 

Ցուցարարները երթով շարժվեցին, սակայն որոշ ժամանակ անց նրանցից մի քանիսը, որոնց թվում նաև ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, կրկին վերադարձան կառավարության 3-րդ մասնաշենք և փորձեցին մուտք գործել շենք, որից հետո էլ սկսվեց բախումը: 시위대는 행진하기 위해 이동하였지만, 얼마 지나 그들 중 아르메니아 혁명동맹 회원, 국회의원 이쉬한 사하텔리안 등 몇 명은 재차 정부 제 3 청사로 돌아갔고 건물에 진입하려고 시도하였으며, 이후에 충돌이 시작되었다. 

 

Ոստիկանության ծառայողները մի խումբ անձանց բերման ենթարկեցին: 경찰청은 한 무리의 사람들을 검거하였다. 

 

Իրավիճակն ի վերջո հանդարտվեց, որից հետո ընդդիմադիրները շարունակում են երթը: 사태는 마침내 진정되었으며, 이후 야당은 행진을 계속하였다. 

 

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսում է փոխադրումները Երևան- Բաթումի-Երևան երթուղով: "남부코카서스 철도"사는 예레반-바투미-예레반의 노선을 따라 운행을 시작한다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 14-ից կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ 예레반, 5월 30일, 아르멘프레스: "남부코카서스 철도"사는 예레반-바투미-예레반의 노선을 따라 6월 14일부터 여름 여객운송을 실시하기 시작할 것이다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ընկերությունից, ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ 해당 회사가 "아르멘프레스"에 알려온 바와 같이, 하계 여객운송시즌은 9월 30일까지 지속될 것이다. 

 

Ի տարբերություն նախորդ տարիների ՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ 작년과는 달리, 바투미 노선에 다른 운송은 일주일에 두번 예레반에서 화요일과 금요일에, 바투미에서의 출발은 수요일과 토요일에 운행될 것이다. 

 

Շաբաթվա մյուս օրերին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։ 다른 요일에 여객운송은 예레반-트빌리시-예레반 노선이 운행될 것이며, 예레반에서 월요일, 수요일, 목요일, 토요일, 일요일에, 반면 트릴리쉬에서의 운송은 월요일, 화요일, 목요일, 금요일, 일요일에 실시될 것이다. 두 국제노선의 결합은 트빌리쉬 방향으로의 수요 증가와 관련이 있다. 

 

Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններով։ 두 국제기차는 SRC에 의해 2021년에 구매된 현대적이고 편안한 객차가 배치될 것이다. 객차는 현대적인 에어컨 시스템과 WiFi, 장애인용 편의시설을 갖추고 있다.

 

- ՀԿԵ = «Հարավկովկասյան երկաթուղի» = SRC (South Caucasus Railway Company)

 

 

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Սեյրան Օհանյանի ապօրինի գույքը. հայցադիմումն ընդունվել է վարույթ: 검찰은 세이란 오하니안의 불법자산을 몰수할 것을 요구하였다. -기소가 받아들여졌다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: 예레반, 5월 30일, 아르멘프레스: 예레반시의 1심 법원은 2022년 4월 27일에 불법출처를 가진 자산의 몰수에 관한 소송이 제기되어 수락되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հայցադիմումի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և  նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ "아르멘프레스"에 검찰청에서 알려온 바와 같이, 기소에 따르면 아르메니아 검찰의 불법출처를 가진 자산의 몰수사건에 따른 부서는 법원에 세이란 오하니안과 그와 관련된 3명에 관하여 아르메니아 공화국에서 하기의 재산에 관하여 몰수할 것을 제출하였다. 

 

Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։ 예레반 시에 위치한 2개의 공공구역과 바하그니 구에 위치한 개인주택 뿐만 아니라 1대의 운송차량, 그리고 불가능한 경우, 평균시장가치에 해당하는 총 1,092,538,513 드람이다. 

 

477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: 불법자금의 잔액으로 477,473,907 드람 뿐만 아니라 개인의 법적 소득이 증명되지 않았으며 불법출처를 가지고 있으나 불법출처를 가진 자산의 몰수에 관한 법률 제 20조 4항에 근거하여 몰수할 수 없는 600,762,179 드람,  

 

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց հընթացս կտեղեկացվի: 아르메니아 검찰청의 불법출처를 가진 자산의 몰수사건과 관련된 부서는 다른 사건에 따라 이미 사전예방조치를 취하였으며, 불법자산의 몰수에 관한 소송을 진행하였고 추후 공지할 예정이다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments