휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 6월 2일자 본문
Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել: 7월 1일부터 아파트와 자동차의 매매을 현금으로 더이상 지불할 수 없다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 2-ի հերթական նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 예레반, 6월 2일, 아르멘프레스: 현금거래의 유통을 줄이는 것은 정부개혁에서 가장 중요한 방향들 중 하나이다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 정부의 6월 2일자 정기회의에서 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안이 발표하였다.
«Ուզում եմ հիշեցնել, որ մեր նպատակադրումը և պլանավորումը այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովենք»,- ասաց Փաշինյանը։ "나는 우리의 목적과 계획이 2022년 7월 1일부터 더이상 아파트와 자동차 매매를 현금으로 실시할 수 없다는 것임을 상기시켜드리고 싶습니다. 모든 거래는 비현금으로 되어야합니다. 물론, 우리는 부칙으로 이 모든 것을 보장되어야합니다."라고 파쉬니안은 말했다.
- ենթաօրենսդրական ակտեր 부칙
Ըստ վարչապետի՝ ներդրվելու է այնպիսի կարգավորում, որ եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ։ «Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել։ Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել։ Ընդհակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել, նաև սրա հետ մենք լրջագույն հարակից էֆեկտներ կստանանք՝ սկսած ֆիսկալ էֆեկտից, ավարտած հակակոռուպցիոն էֆեկտով։ Այնպես որ, սրա հետ կապված բոլոր ենթաօրենսդրական ակտերը շատ արագ պետք է մշակել, որպեսզի մեր նպատակադրումներին հասնենք»,- եզրափակեց Փաշինյանը։ 파쉬니안에 따르면, 어떤 경우라도 현금지불이 거래에서 발생하고 비현금 이체가 기록되지 않는다면, 그것은 향후 거래가 무효화되는 근거가 될 수 있는 규정이 도입될 것이다. "그러니 조심하세요. 우리가 사람들의 삶을 복잡하게 한다고 생각하지 말아주세요. 반대로 우리는 사람들의 삶을 간소화하고 싶어하며, 이것으로 우리는 재정효과에서부터 반부패 효과까지 매우 심각한 부작용을 얻게 될 것입니다. 그러니 이와 관련된 모든 부칙은 우리의 목적을 이루기 위해서 매우 빠르게 개발되어야합니다."라고 파쉬니안은 결론지었다.
- հարակից էֆեկտ 부작용
Կառավարությունը պատրաստել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարեփոխումների լուրջ փաթեթ: 정부는 바즈겐 사르크시안 군사대학 개혁의 심중한 패키지를 준비하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը պատրաստել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարեփոխումների շատ լուրջ փաթեթ և՛ բովանդակային, և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի առումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 2-ի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 예레반, 6월 2일, 아르멘프레스: 정부는 내용이나 물리적 기반시설과 관련하여 바즈겐 사르크시안 군사대학 개혁의 매우 심중한 패키지를 준비하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 정부의 6월 2일 회기에서 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안이 발표하였다.
«Գիտեք, որ Զինված ուժերի բարեփոխումների շատ կարևոր փուլ ենք թևակոխում, և այս որոշումը (ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային պետական բնակարան տրամադրելու մասին որոշումը- խմբ.), կարծում եմ, որ պետք է ունենա անկյունաքարային նշանակություն, որովհետև պատգամավոր եղած տարիներին էլ այս մասին արտահայտվել եմ, որ մեզ համար մեծ խնդիր է, երբ Հայաստանի Հանրապետությունում սպան ծառայում է գնդապետի կոչումով և կյանքի մեծ մասը անցկացրել է սարերում, ապա ինչպե՞ս հոգա իր բնակարանի կարիքները։ Այսինքն՝ եթե պետական պատշաճ մեխանիզմներ չկան, դա խնդիր է, և սրանով ուզում ենք արմատապես լուծել այդ խնդիրը»,- ասաց Փաշինյանը։ "아시다시피, 군사개혁의 매우 중요한 단계로 진입하고 있으며 이 결정안은 (군사교육기관을 졸업한 장교에게 국영주택을 제공하는 것에 대한 결정안) 제가 생각하기에 초석의 가치를 지녀야만 합니다. 왜냐하면 제가 국회의원으로 재직하는 동안에도 나는 그것이 우리에게 큰 문제라고 밝힌 적이 있습니다. 아르메니아 공화국에서 장교가 대령으로 복무할 때 삶의 대부분을 산에서 보낸다면, 어떻게 자신의 아파트의 필요성을 돌볼 수 있겠습니까? 다시말해, 만약 국가에 적절한 메카니즘이 없다면 그것은 문제이고 우리는 해당 문제를 근본적으로 해결하고자 합니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը հիշեցրեց, որ զինծառայողների համար նախատեսված հիփոթեքային ծրագիրը, որն ունի բավականին լավ ակտիվություն և պահանջարկ։ Նրա խոսքով՝ այդ ծրագրի ֆինանսավորումը ևս պետք է ավելացնել։ 총리는 꽤 좋은 활동과 수요가 있는 군인을 위해 예정되어있는 모기지 프로그램을 상기시켰다. 그의 말에 따르면, 해당 프로그램의 재정은 또한 증원해야만 한다.
«Մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ զինվորականը կենտրոնանա իր պրոֆեսիոնալ գործի վրա՝ ունենալով հնարավորինս շատ սոցիալական երաշխիքներ»,- եզրափակեց Փաշինյանը։ "우리는 군인이 가능한 많은 사회적 보장을 받으면서 자신의 직무에 집중할 수 있도록 기회를 창출하기 위해 이 길로 가야만 합니다."라고 파쉬니안은 결론지었다.
Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է: 반부패위원회는 지난 해 부패성격의 280건의 형사사건을 조사하였다. 2022년에 작업량은 증가되었다.
- ծանրաբեռնվածություն = աշխատանքային ծանրաբեռնություն 작업량
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, այս տարի ծանրաբեռնվածությունն աճել է 110 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: 예레반, 6월 2일, 아르멘프레스: 반부패위원회는 2021년에 부패성격의 280건의 형사사건을 조사하였으며, 올해 작업량은 110% 증가하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 반부패위원회의 회장 사순 하차뜨리안은 국회 상임위원회 공동회기에서 "아르메니아 공화국 2021년 국가예산이행에 관한" 연례보고서의 논의시간에 말하였다.
Խաչատրյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն 2021-ի հոկտեմբերի 23-ին, նույն օրը մեկնարկել է կոմիտեի գործունեությունը, այսպիսով՝ իր ներկայացվածը վերաբերում է կոմիտեի գործունեության այդ 2 ամիսներին: 하차뜨리안은 반부패위원회에 대한 법률은 단지 2021년 10월 23일에 완전히 발효되었으며 같은 날 위원회의 활동을 시작했고, 그래서 자신의 제출목록은 위원회의 활동에 대한 해당 2개월을 기준으로 함을 상기시켰다.
2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով կոմիտեին հատկացվել է 870 մլն դրամ: «Կոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ կոմիտեին հատկացվել է 341.1 մլն դրամ: «Հաշվետու ժամանակահատվածում հաստիքները համալրվել են մասամբ և մինչև տարեվերջ ժամանակի սղության պատճառով գնման գործընթացները մնացել են անավարտ, ինչով պայմանավորված 2021 թվականին ծախսը կազմել է 175.9 մլն դրամ կամ հատկացված միջոցների 51.6 տոկոսը, տարբերություն 165 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,-ասաց Խաչատրյանը: 2021년 11월-12월 기간에 반부패위원회의 활동을 보장하기 위해 위원회에 8억 7천만 드람이 할당되었다. "부패사건의 수사보장" 프로그램의 "부패사건에 관한 수사의 효율성 제고" 조치에 따라 위원회에 3억 4110만 드람이 할당되었다. "보고기간에 공식문서는 부분적으로 채워졌으며 연말까지 시간부족으로 인하여 조달절차가 완료되지 않은 상태로 남아있으며 이로 인한 2021년 지출은 1억 7590만 드람 또는 할당된 자금의 51.6%에 달하고, 차액은 1억 65백만 드람이 국가예산으로 반환되었습니다."라고 하차뜨리안은 말했다.
- հաստիք = պաշտոնական փաստաթուղթ 공식문서
- համալրվել = որևէ բանի սահմանված քանակը լրացնել 어떤 것의 정해진 수량을 채우다
Հանցագործությունների դեպքերը նախորդ տարի աճել են ավելի քան 3700-ով: 범죄건수는 지난 해 3700건 이상 증가되었다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի արձանագրվել է հանցագործության 30 հազար 245 դեպք, որը 2020-ի համեմատ աճել է շուրջ 14 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: 예레반, 6월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 지난해 범죄에 관해 30245건이 기록되었고, 이는 2020년에 비해 14% 증가되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 검찰청의 사무총장 흐마약 나바사르디안은 국회 상임위원회 공동회기에서 "아르메니아 공화국 2021년 국가예산이행에 관한" 연례보고서의 논의시간에 말하였다.
«Նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30 հազար 245 դեպք, երբ այդ դեպքերը 2020-ին 26 հազար 468 էին: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն աճել են 3777-ով կամ 14.3 տոկոսով»,-ասաց Նավասարդյանը: "지난 해 공화국에서 범죄에 관한 30245건이 기록되었으며, 해당 사건들은 2020년 26468건이었습니다. 지난해에 비해 범죄사건은 3777건 또는 14.3% 증가되었습니다."라고 나바사르디안은 말했다.
Միայն 2021-ին հանրապետության նախաքննության մարմինների կողմից քննվել է 44 հազար 751 քրեական գործ, 2020-ին այդ թիվը 34 հազար 737 էր: Նախորդ տարվա համեմատ քննված քրեական գործերի թիվն աճել է 10 հազար 14-ով կամ 28.8 տոկոսով: 단지 2021년 공화국의 예비조사기관에 의해 44751건의 범죄사건이 조사되었으며, 2020년 해당수는 34737건이었다. 지난 해에 비해 조사된 형사사건의 수는 10014건 또는 28.8% 증가되었다.
Նախաքննության մարմինների քննիչների տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 76.1 քրեական գործ՝ 2020 թվականի 65 քրեական գործի դիմաց: 예비조사기관의 수사관의 연간작업량은 2020년 65건에 비해 76.1건에 달한다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 6월 4일자 (0) | 2022.06.05 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 6월 3일자 (0) | 2022.06.03 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 1일자 (0) | 2022.06.01 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 31일자 (0) | 2022.06.01 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 30일자 (0) | 2022.05.31 |