휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 6월 8일자 본문
Աշխատանքի ընդունելու համար ուսուցչից գումար պահանջած նախկին տնօրենը զրկվել է մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից: 고용에 대해 교사로부터 금품을 요구한 이전 교장은 교육활동에 참여할 권리를 박탈당했다.
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի դպրոցներից մեկի նախկին տնօրենը, որն ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար էր պահանջել, զրկվել է այսուհետ որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ 예레반, 6월 8일, 아르멘프레스: 교사로부터 고용의 댓가로 금품을 요구한 예레반 학교들 중 한 곳의 이전 교장이 특정 직위를 맡고 교육활동에 참여할 권리를 박탈당했다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "페이스북" 소셜네트워크의 페이지에 게재된 게시물을 통해 교육부 차관 잔나 안드레아시안은 알렸다.
«Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ "작년 가을 예레반 학교들 중 한곳에서 교사로부터 고용의 댓가로 금품을 요구하고 이후 정기적으로 금품을 받은 정황이 언급된 녹음은 큰 화제가 되었습니다. 녹음을 근거로 현재 이미 이전 교장은 부처에 의해 인증서가 박탈당했습니다.
Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Միջադեպի մյուս մասնակիցների մասով նույնպես կայացված են համապատասխան վճիռներ։ 이미 판결이 내려졌으며, 이를 통해 전 교장은 특정직위를 맡고 교육활동에 참여하는 권리를 박탈당했습니다. 사건의 다른 참가자들 중 일부도 관련 판결이 내려졌습니다.
Գիտեմ, որ նման դեպքերի մասին ներքին խոսակցություններ լինում են, բայց շատերը խուսափում են բարձրաձայնել։ Կարծում եմ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ բարձրաձայնել պետք է, և որ դա կունենա հետևանք։ 제가 알기로는 유사한 사건에 대해 내부 소문도 있지만 많은 이들이 말하기를 꺼립니다. 제가 생각하기에 이 사건은 목소리를 높이고 결과를 가질 필요가 있음을 보여줍니다.
8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով 58-ամյա տղամարդը կալանավորվել է: 8살 아동에 대하여 음란행위를 저지른 혐의로 58세의 남성이 구금되었다.
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ: 예레반, 6월 8일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 타부쉬 주지방의 조사부에서 조사된 형사사건에 따라 취해진 조치로 인해 8세 아동에 대해 행하여진 음란행위의 여러 정황이 밝혀졌다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել: "아르멘프레스"에 조사위원회가 알려온 바와 같이, 타부쉬 주지방의 58세 주민이 2022년 5월 27일에 제정신이 아닌 상태로 같은 아파트에 거주하고 있는 아동의 부모가 집에 부재중이라는 것을 알게 되고, 이런 정황을 틈타, 8세 소녀를 대상으로 음란행위를 저질렀지만, 이웃 여자가 아동의 도와달라는 부르짖고 우는 소리를 듣고 구조하러 왔다는 것에 대한 사실자료가 확보되었다.
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ:
58-ամյա տղամարդը ձերբակալվել է: 사건과 관련하여 아르메니아 형법 제 142조 3항 2절의 조항에 따라 형사사건이 개시되었다. 아동은 피해자로 아동의 어머니는 피해자의 대리인으로 인정되었으며, 58세 남성은 체포되었다.
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը: 예비조사를 하는 과정에서 수사 및 필요한 사법행위가 이루어졌고, 58세의 남성을 포함하여 여러 사람들이 심문을 받았다.
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել: 확보된 충분한 증거를 토대로 그는 기소되었다.
Համաշխարհային բանկը Հայաստանում 2022-ին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ: 세계은행은 아르메니아에서 2022년 3.5%의 경제성장을 예상하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2022 թվականին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին՝ 4.6 տոկոս: 예레반, 6월 8일, 아르멘프레스: 세계은행은 아르메니아에 대해 2022년 3.5%의 경제성장, 2023년에 4.6%를 예상하고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: "아르멘프레스"의 보도에 따르면, 세계은행의 세계경제전망보고서가 출판되었다.
Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (#GEP) հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքները: 세계은해의 세계경제전망 6월 보고서는 우크라이나에서 진행되고 있는 전쟁과 그로 인한 여파로 유럽과 중앙아시아의 지역경제가 2022년 3% 감소된다고 전망하였다.
Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5 տոկոս , իսկ 2023-ին` 4,6 տոկոս, իսկ 2024-ին՝ 4.9 տոկոս: 보고서에서 아르메니아에서 경제성장은 2022년 3.5%, 2023년 4.6%, 그리고 2024년에는 4.9%로 예상하고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 6월 10일자 (0) | 2022.06.15 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 6월 9일자 (0) | 2022.06.15 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 7일자 (0) | 2022.06.08 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 6일자 (0) | 2022.06.08 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 4일자 (0) | 2022.06.05 |