휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 6일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 6일자

LifeChallenger 2022. 6. 8. 03:02
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1085205.jpg

 

 

 

Իջևանում 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 이제반에서 17살 소녀의 사망사건과 관련하여 형사사건이 개시되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 6월 6일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회 따부쉬 주지방의 수사과에서 17세 소녀의 사망에 관한 모든 정황을 밝히기 위해 수사가 진행되고 있다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հիշեցնում են Քննչական կոմիտեից, 2022թ. հունիսի 3-ին ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։ "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회에서 알려온 바와 같이, 2022년 6월 3일 오후 6시 50분경, 의료센타로부터 타부쉬주의 이제반 자치구 주택들중 한 곳에서 2005년 출생한 소녀의 시체가 매달린 상태로 발견되었다는 신고가 접수되었다. 

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: 즉각적으로 현장으로 작전수사팀이 파견되었다. 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: 사건과 관련하여 아르메니아 형법 제 110조 1항에 따라 형사사건이 개시되었다. 

 

 

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: 통합시험은 6월 7일부터 시작될 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը: 예레반, 6월 6일, 아르멘프레스: 6월 7일에 올해 통합시험이 시작된다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "페이스북" 소셜네트워크 페이지에 게재된 게시물을 통해 평가시험센터의 언론담당 하차누쉬 그리고리안이 알려왔다. 

 

Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: 예레반과 주지방에서 14개소 시험소가 운영될 것이다. 첫번째 시험은 생물학과 지리이다. 

 

Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176): 생물학을 치루기 위해 1635명의 신청자 (작년 1304명이었던) 가 등록하였으며 지리에는 127명 (2021년에는 176명)이 등록하였다. 

 

 

Սպառողն՝ առավել պահանջատեր. սննդամթերքի անվտանգության ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ: 소비자는 더 까다롭다. 식품안전분야에서 긍정적인 움직임이 관찰되고 있다. 

 

- տեղաշարժ = նկատելի շարժում 눈에 띄는 움직임

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ դա ոչ միայն տեսչական մարմնի լավ աշխատանքի, այլև հասարակության պահանջատիրության մակարդակի բարձրացման արդյունք է: 예레반, 6월 6일, 아르멘프레스: 아르메니아에서 식품안전분야에서 최근 몇년간 긍정적인 움직임이 관찰되고 있다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 식품안전검사기관의 식품안전부장 바헤 다니엘리안은 그것은 검사기관에 좋은 일일 뿐만 아니라 대중의 요구수준을 높인 결과라고 언급하였다. 

 

«Դեռ 2007 թվականին, երբ ստեղծվեց Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչությունը, այդ ժամանակ ես տեսուչ էի աշխատում Երևան քաղաքում: Վերահսկողության ընթացքում չկար այնպիսի մի խանութ, որտեղ չգտնեինք պիտանելիության ժամկետն անցած մեծաքանակ ապրանք: Դա պայմանավորված էր ոչ միայն վատ վերահսկողությամբ, այլև քաղաքացիների շրջանում իրազեկման պակասով: Քաղաքացիների շրջանում չկար ձևավորված այն մշակույթը, որ ապրանք գնելիս ուշադրություն դարձնեն ապրանքի պիտանելիության ժամկետին: Այսօր իրացման ցանցում մենք ունենք բոլորովին այլ պատկեր: Այսօր կարող ենք եզակի դեպքեր գտնել, երբ վաճառվում է պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք»,-ասաց Վահե Դանիելյանը: "국립 식품안전 및 수의검사부가 설립되었던 2007년 당시에 예레반시에서 검사관으로 일하고 있었습니다. 검사를 하는 동안 유통기한이 지난 대다수의 제품이 발견되지 않는 곳은 없었습니다. 그것은 통제가 미흡했을 뿐만 아니라 시민들 사이에 인식부족에 기인하였습니다. 시민들 사이에는 제품을 구매할 때 제품의 유통기간에 주의를 기울이는 문화가 형성되지 않았습니다. 오늘날 판매망에서 우리는 완전히 다른 양상을 가지고 있습니다. 오늘날 우리는 유통기한이 지난 제품이 판매될 때 독특한 사례를 발견할 수 있습니다."라고 바헤 다니엘리안은 말했다. 

 

Միայն ապրանքի պիտանելիության ժամկետին հետևելը քիչ է, և, ըստ Վահե Դանիելյանի, եթե ցանկանում ենք խոսել սննդամթերքի անվտանգությունից, սպառողների պաշտպանված լինելուց, ապա պետք է ուշադրություն դարձնել ապրանքի վրա առկա ամբողջ տեղեկատվությանը, որը վերաբերում է սպառողին: Այնտեղ նշված է թե բաղադրությունը, թե առկա ալերգենների մասին տեղեկատվությունը: Տեսչական մարմնի տեսլականն այն է, որ համապատասխան իրազեկման աշխատանքներում քաղաքացիների ուշադրության կենտրոնում պահեն մակնշման ամբողջական տեքստը: 단지 제품의 유통기한을 따르는 것만으로는 충분하지 않으며, 바헤 다니엘리안에 따르면, 우리는 식품안전, 소비자보호를 말하고자 한다면, 소비자에게 제공되는 제품에 존재하는 모든 정보에 관심을 기울려야만 한다. 거기에는 성분이든지, 존재하는 알레르기에 대한 정보가 언급되어 있다. 검사기관의 비전은 관련 인식제고의 활동에서 시민들의 관심사를 표시된 모든 텍스트에 고정시키는 것이다. 

 

- տեսլական 비전, 목표

 

«Այսօր խոսում ենք նույն կաթնայուղի փոխարինիչով արտադրանքի մասին և ունենք օրենսդրական նախաձեռնություն, որ դրանք առանձին վաճառվեն: Մենք այս նախաձեռնությունը չէինք ունենա, եթե մեր սպառողները կարդային մակնշման վրա առկա տեղեկատվությունը, կատարեին գիտակցված գնում և չգնեին այդ արտադրանքը որպես թթվասեր»,-ասաց Վահե Դանիելյանը: "오늘날 우리는 동일한 유지방 대체용 제품에 대해 말하고 있으며, 우리는 그것들을 별도로 판매하도록 하는 법안을 가지고 있습니다. 우리는 만약 우리의 소비자들이 라벨에 존재하는 정보를 읽고 의식적으로 구매를 행하고 그 제품이 샤워크림인지 몰랐다면, 이 법안을 발의하지 않았을 겁니다."라고 바헤 다니엘리안은 말했다.  

 

Դրական տեղաշարժ նկատվում է նաև տնտեսվարողների մոտեցումներում: Դա երևում է տնտեսվարողների գործունեության կասեցումների թվի նվազմամբ: 2021 թվականին տեսչական մարմնի կողմից 60-ից ավելի տնտեսվարողների մոտ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել: Դրա նախորդող տարիներին այդ քանակը եղել է ավելի մեծ: 기업의 접근방식에도 긍정적인 변화가 관찰되고 있다. 그것은 영업활동정지의 수가 준 것으로 확인된다. 2021년 검사기관에 의해 60개 이상의 기업의 영업정지에 관한 결정이 내려졌다. 이전년도에 해당 수는 보다 컸었다. 

 

 

Շուկայում պետք է լինի բացառապես սպանդանոցային ծագման մսամթերք. ՍԱՏՄ-ն շարունակելու է վերահսկողությունը: 시장에서는 오직 도축된 육류제품만이 있어야한다. 식품안전검사기관은 감독을 지속하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խնդիր է դրել ավարտին հասցնել մսամթերքի շուկայում իրականացվող բարեփոխումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ շուկայում սպանդանոցային ծագման միս-մսեղիք իրացնելու գործում բավական առաջընթաց են գրանցել: 예레반, 6월 6일, 아르멘프레스: 식품안전검사기관은 육류시장에서 실시되고 있는 개혁을 완수하는 과제를 설정하였다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 식품안전검사기관의 식품안전부장 바헤 다니엘리안은 시장에서 도축된 육류판매에 관한 업무에서 상당한 진전이 있었다고 언급하였다. 

 

«Սպանդանոցային ծագման մսի իրացման նկատմամբ վերահսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Բավական մեծ արդյունքներ ունենք այս դաշտում: Իրացման ցանցում վերահսկողությունը խստացնելով՝ հասել ենք նրան, որ շուկայում առկա միս-մսեղիքի գերակշիռ մեծամասնությունը ուղեկցվում է սպանդանոցային ծագման փաստը հավաստող տեղեկանքով: Այս ընթացքում ավելացավ նաև սպանդանոցների թիվը: Նպատակն այն է, որ կարողանանք ամբողջական ծածկույթ ապահովել հանրապետության տարածքում: Ցավոք, դեռ եզակի դեպքեր արձանագրում ենք, երբ քաղաքացիների կողմից մորթ է իրականցվում, և այդ միսը զարտուղի ճանապարհներով հասցվում է իրացման ցանց: Խնդիրն ամբողջությամբ վերացված չէ, և պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումը դառնա ընդամենը խոսք, այլ ոչ թե իրականություն»,-ասաց Վահե Դանիելյանը: "도축된 육류의 판매에 관한 감독은 우리의 일상적인 관심사입니다. 이 분야에서 상당한 효과가 있었습니다. 판매망에서 감독을 강화함으로써, 시장에서 존재하는 육류 및 육류제품의 대부분이 도축원산지 사실을 확인하는 증명서가 첨부되었습니다. 이 과정에서 도축장의 수도 증가하였습니다. 목표는 공화국의 영토에서 전체 커버리지를 제공하는 것에 있습니다. 아쉽게도 여전히 시민에 의해 도축이 실시되고 해당 육류가 비포장도로를 통해 판매망에 도달하고 있다는 특이한 사례가 등록되고 있습니다. 문제는 완전하게 해결된 것이 아니며 우리는 아르메니아에서 비도축원산지를 가진 육류의 판매를 단지 말뿐이 아닌 현실로 만들어야합니다."라고 바헤 다니엘리안은 말했다. 

 

 

Ոստիկանները Երևանում թմրավաճառության դեպք են բացահայտել. երեք անձ ձերբակալվել է: 경찰은 에레반에서 마약유통사건을 적발하였다. 3명이 체포되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են իրացրել հունիսի 1-ին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ: 예레반, 6월 6일, 아르멘프레스: 형사과의 불법마약유통 퇴치부의 직원들은 마액의 판매와 관해서 6월 1일 센가비 지부의 범죄수사과와 협력하여 운영정보를 입수하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Թամանցիների փողոցից նրանք բերման են ենթարկեցին երեք տղամարդու` «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ: 아르멘프레스"에 아르메니아 경찰이 알려온 바와 같이, 타만치네르 대로에서 그들은  "기아" 브랜드의 차량에 타고 있던 3명의 남성을 연행하였다.

 

«Նրանցից երկուսի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինով լցված հինգ փաթեթ: "그들중 2명을 수색한 결과 메스암페타민이 들어있는 5개의 포장이 발견되었습니다. 


Հետագա միջոցառումներով հաջողվեց պարզել, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր մայրաքաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվեց Երևանի Արին-Բերդի փողոցում, սակայն նկատելով իրավապահներին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով դիմեց փախուստի: Հետապնդումը կարճ տևեց. ԲՄՎ-ն վթարի ենթարկվեց, իսկ այդ ընթացքում 30-ամյա տղամարդը մեքենայի պատուհանից նետեց մեկ փաթեթ: 추가적인 조치를 통해 수도의 크릴로비 대로의 주민인 30살의 남성이 그들에게 마약을 판매했음이 밝혀졌습니다. 그는 예레반의 아린베르드 대로에서 발견되었지만 집행관들을 발견하고 자신의 "BMW" 차량을 타고 도주하였다. 추적이 잠시 이어졌고, BMW는 사고를 냈고, 그 과정에서 30살의 남성은 차량 창문 밖으로 하나의 포장을 더졌습니다. 


Դեպքի վայրի զննությամբ փաթեթը հայտնաբերվեց: Փաթեթում ավելի քան 11 գրամ մեթամֆետամին կար: Բերման ենթարկվածը ոստիկանությունում հայտնեց, որ փաթեթն իրենն է: Ավելին, բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրեց իր աշխատավայրում թաքցրած ևս մեկ փաթեթ, որի մեջ եղած ափիոնը կշռեց 585 գրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 현장을 조사한 결과, 해당 포장이 발견되었습니다. 포장에는 11 그람 이상의 메스암페타민이 있었습니다. 구금자는 경찰서에서 해당 포장이 자신의 것임을 밝혔습니다. 다시 말해서 해명작업으로 인해 자신의 직장에서 585 그람의 아편이 들어있는 또 하나의 포장을 제출하였습니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments