휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 15일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 15일자

LifeChallenger 2022. 6. 16. 07:56
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1086033.jpg

 

 

 

https://www.google.com/maps

 

Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան: 라르스에서 매일 170-200대의 차량을 서비스하는 추가적인 지점이 설치되 것이며, 유라시아 경제연합의 차량은 특혜를 받을 것이다. 

 

- սպասարկել  대기하다, 서비스하다

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ՝ պատասխանելով  ՔՊ-ից Խաչատուր Սուքիասյանի՝ Լարսի անցակետում հերթերի խնդրի վերաբերյալ հարցին: 예레반, 6월 15일, 아르멘프레스: 베린 라르스 검문소에서 대기문제를 해결하기 위해 기존 세관지점에서 멀지 않는 거리에 추가적인 지점을 설치하기로 합의가 이루어졌으며, 그것은 매일 170-200대의 차량에 대한 서비스를 할 수 있으며, 유라시아 경제연합국의 화물에 대해서 일부 특혜가 있을 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국회에서 아르메니아 국토관리 및 기반시설부 장관 그넬 사노시안은 국민계약 정당의 하차뚜르 수키아시안의 라르스 검문소에서 대기문제에 관한 질문에 대답하면서 말하였다.   

 

Գնել Սանոսյանը նկատեց՝ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա: «Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,-ասաց նախարարը: 그넬 사노시안은 계절성을 고려하면 청과류의 수출문제가 있을 경우 심각한 문제라고 지적하였다. "문제는 꽤 객관적입니다. 흑해에서 선박을 통해 많은 화물의 이동이 육로로 변경되었음을 고려하여, 이로 인하여 라르스에서 이와 같은 문제가 발생하였습니다. 그리고 모든 파트너가 이와 같은 상황을 벗어나기 위해 상당한 노력을 기울이고 있음은 분명합니다."라고 장관은 말했다. 

 

- ցամաք 육로, 육상

 

Նա ընդգծեց՝ այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, շատ բանի մասին է խոսում: 검문소의 수용능력이 하루에 400대임에도 700대의 차량을 서비스하고 있다는 사실은 많은 점에서 의미가 있다고 강조하였다. 

 

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում: Սանոսյանը հայտնեց, որ ռուս և վրացի գործընկերների հետ նրանք բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ: «Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար»,-ասաց Սանոսյանը: 며칠 전에  아르메니아 경제부 장관과 아르메니아 국토관리 및 인프라부 차관과 국세청의 공무원들은 라르스 검문소를 방문하였다. 사노시안은 러시아와 조지아의 파트너와 그들은 상황을 더욱 개선하기 위해 수많은 논의를 가졌다고 밝혔다. "그리고 다음과 같은 협의를 가졌습니다. 가까운 시일내에 러시아 연방 정부의 관련 결정안에 따라 추가적인 지점이 오늘날 운영되고 있는 세관지점에서 멀지 않는 거리에 설치될 것이며 하루에 170-200대의 차량을 서비스하고 유라시아 경제연합국에 대해서 일부 특혜가 있을 것입니다. 특혜는 유라시아 경제연합국에 대해, 특히 우리에게 있어 훨씬 큽니다.'라고 사노시안은 말했다.  

 

Խոսելով այս պահին առկա հերթերից՝ նա ասաց, որ հերթում սպասող մեքենաների քանակը բավականին մեղմվել է:  Խնդիր կար նաև ժամանակին Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, այս պահին այդ առումով խնդիր չկա, մեկ օր են մեքենաները մնում: Իսկ մյուս ուղղությամբ հայկական մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է: 현재 존재하는 대기열에 대해 말하자면, 그는 대기중인 차량의 수가 상당히 감소하였다고 말하였다. 러시아에서 조지아로 지나가는 방향으로 일시적인 문제가 있었는데, 현재 그와 관련하여 문제는 없으며, 차량이 머무는 시간은 하루 정도이다. 그리고 다른 방향으로 아르메니아 차량의 수는 400-500대 정도이다.  

 

 

Ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը․ Անդրանիկ Քոչարյանը՝ «Դիմադրության» շարժման որոշման մասին: 야당은 조성된 상황을 정확히 평가하였다. -안드라니크 코차리안, "저항" 운동의 결정에 대해서

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ «Դիմադրության» շարժման՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշմանը։ 예레반, 6월 15일, 아르멘프레스: "국민계약" 정당의 국회의원이자 아르메니아 국회의 국방안보상임위원회의 회장인 안드라니크 코차리안은 프랑스 광장에서 텐트를 모집하는 결정에 대해  "저항" 운동을 언급하였다.

 

«Կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և ճանապարհը բացեցին՝ խոչընդոտներ չառաջացնելու մեր քաղաքացիների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։ "제가 생각하기에, 야당은 조성된 상황을 정확히 판단하여 우리의 시민들에게 방해가 되지 않도록 길을 열었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 기자와의 인터뷰에서 코차리안은 말했다. 

 

Քոչարյանի խոսքով՝ իշխող խմբակցությունը պատրաստ է ցանկացած հարց քննարկել Ազգային ժողովում, քանի որ Հայաստանին համերաշխություն է պետք։ 코차리안의 말에 따르면, 여당은 어떠한 문제라도 국회에서 논의할 준비가 되어있으며 아르메니아에서 연대가 필요하기 때문이다.

 

«Բնականաբար, իրենք պետք է իրենց այդ որոշումը արձանագրեին հաղթանակով և պետք է տեսնեին, որ եթե իրենք չլինեին, Հայաստանի Հանրապետությունը ոչնչացված պետք է լիներ։ Դա այդպես չէ: Մենք էլ ասում ենք, որ Հայաստանին համերաշխություն է պետք, և համերաշխության հարթակն Ազգային ժողովն է։ Ինչո՞ւ են փախել Ազգային ժողովից, ինչո՞ւ չեն վերադառնում։ Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությանը պետք է ընդդիմություն, և, եթե ընդդիմությունն ակնկալիք ունի ապագայում դառնալ իշխանություն, պետք է շարժվի Սահմանադրության պահանջներով»,- ասաց Քոչարյանը։ "당연히, 그들 자신은 해당 결정을 승리로써 기록해야하며, 만약 그렇지 않다면, 아르메니아 공화국이 멸망했을 것이라는 사실을 알아야 합니다. 그것은 그렇지 않습니다. 우리도 아르메니아에서 단결이 필요하다고 말하고 있으며, 연대의 기반은 국회입니다. 왜 국회에서 도망쳤습니까? 왜 돌아오지 않습니까? 나는 수없이 말했습니다. 여당은 야당이 필요하고 야당이 미래에 여당이 되기를 바란다면 헌법의 요구에 따라야합니다."라고 코차리안은 말했다. 

 

 

Քոչարյանը, Սարգսյանը և Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս. Վարչապետը փաստեր ներկայացրեց: 코차리안, 사르크시안 및 연맹은 아르차흐를 아제르바이잔의 일부로 인정하였다. -총리는 사실을 제시하였다.

 

- դաշնակցություն 동맹, 연맹

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով ու ռազմավարությամբ, կատարյալ սուտ են: 예레반, 6월 15일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 나고르노 카라바흐를 둘러싼 협상과정의 역사 내내 "아르차흐는 결코 아제르바이잔에 귀속되지 않는다"는 원칙과 전략에 따라 진행되었다는 주장은 완전히 거짓말이라고 말하였다. 

 

«Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց վարչապետը: "해당 주장은 완전히 거짓말입니다. 왜냐하면 협상과정의 역사 내내, 로베르트 코차리안이든지, 세르지 사르크시안이든지, 다라서 그들의 정치적 동반자인 연맹은 아르차흐를 아제르바이잔의 일부로써 인정하였으며, "아르차흐는 결코 아제르바이잔에 귀속되지 않는다"는 원칙에 따라 진행하지 않았기 때문입니다."라고 "아르멘프레스'의 보도에 따르면, 국회에서 연설할 때 총리는 발표하였다. 

 

- արբանյակ 위성, 동반자

 

Վարչապետն իր հայտարարությունը հիմնավորող փաստեր և ապացույցներ ներկայացրեց: 총리는 자신의 발표를 입증하는 팩트와 증거를 제시하였다. 

 

«1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, ընդհանուր պետության առաջարկը, որում ասվում է, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Երկրորդ մեջբերումն ընդհանուր պետություն փաթեթից. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Այս մասին, բնականաբար, իմացել են և´ Ռոբերտ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը, և´ Դաշնակցությունը: Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ընդհակառակը՝ վերը նշված տարբերակը հիմք ընդունելով, նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ավելին, նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած անկախության հռչակագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և նրա արդյունքները»,- ընդգծեց Փաշինյանը: "1998년 11월 25일에 아르메니아의 당시 정권은 로베르트 코차리안의 주도하에 협상의 근거로써 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장에 의해 제시된, "나고르노 카라바흐는 공화국의 형식을 가진 국가 및 영토로 구성되어 있으며 아제르바이잔과 함께 국제적으로 인정받는 국경에서 공통 국가를 형성한다"고 명시되어 있으며, 두번째 인용문에는 "공통 국가" 패키지 중 "나고르노 카라바흐 국민들은 신분증으로써 "나고르노 카라바흐"라는 특별표시가 있는 아제르바이잔 여권을 갖게 된다는 소위 "공통국가"의 제안을 받아드리는데 동의하였습니다. 당연하게도 로베르트 코차리안이든, 세르지 사르크시안이든, 연맹은 이에 대하여 알고 있었습니다. 왜 그들이 공동의장의 이와 같은 제안에 대응을 하지 않았는지, 아르차흐가 절대 아제르바이잔에 귀속되지 않을 것이라고 한 것인지 이상합니다. 오히려, 위에 언급된 옵션을 근거로 채택함으로써 그들은 아르차흐가 아제르바이잔에 귀속될 수 있다는 것을 배제하지 않았을 뿐만 아니라 아제르바이잔의 영토의 전체 틀안에서 아르차흐가 아제르바이잔에 귀속되어야한다는 협상패키지의 핵심논리에 동의하였습니다. 게다가, 그들은 이 단계에서 1991년 9월 2일에 아르차흐가 채택한 독립선언문과 1991년 12월 10일 독립에 관한 투표와 그 결과를 무시하였습니다."라고 파쉬니안은 강조하였다. 

 

Վարչապետը հիշեցրեց, որ ընդհանուր պետություն բանակցային փաթեթին հաջորդել է, այսպես կոչված, տարածքների փոխանակման փաթեթը: 총리는 "공통국가" 협상패키지에 이어, 소위 영토교환 패키지가 뒤따른다는 점을 상기시켰다. 

 

«Ուզում եմ ընդգծել, որ այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ, որովհետև նշված փաթեթի իմաստն այն է, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը: Այսինքն՝ եթե Հայաստանը պետք է իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք: Այստեղ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք, կարծում եմ, չկա: Մանավանդ, որ խնդրո առարկա նախագծում հենց ուղիղ էլ գրված է, որ Հայաստանը տալու է Մեղրիի, Ադրբեջանը՝ Լաչինի շրջանը, Շուշին և Լեռնային Ղարաբաղը: Ուշադրություն դարձրեք, Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տվողը, նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, թե Ղարաբաղը Ադրբեջանինն է Շուշիի և Լաչինի հետ, ինչպես Մեղրին է Հայաստանինը, որն իր հերթին տալիս է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը ստանալու համար: "저는 이 협상패키지에 따라 아르메니아의 당시 통치자들이 아르차흐를 아제르바이잔의 일부로써 인정하였음을 강조하고 싶습니다. 왜일까요? 왜냐하면 언급된 패키지의 의미는 아르메니아가 아제르바이잔에게 메흐리 주변를 넘겨주고 대신 나고르노 카라바흐를 받는 것이기 때문입니다. 즉, 만약 아르메니아가 자신의 주권영토의 일부를 카라바흐를 얻는 조건으로 아제르바이잔에 넘긴다면, 그것은 카라바흐가 아제르바이잔의 영토임을 인정했다는 의미입니다. 저는 여기에 추가적인 설명이 필요하지 않는다고 생각합니다. 특히, 문제의 초안에는 직접적으로 아르메니아가 메흐리를 주고, 아제르바이잔이 라친 구역, 슈쉬와 나고르보 카라바흐를 준다고 명시되어 있습니다. 아제르바이잔이 나고르노 카라바흐를 아르메니아에 주는 사람임을 유념하십시오. 이것은 코차리안이 카라바흐가 아제르바이잔에 슈쉬와 라친과 함께, 메흐리가 아르메니아에 속해 있는 것처럼, 속해있음을 받아드렸다는 것을 의미합니다.  

 

- մանավանդ = հատկապես 특히 

 

Այսինքն՝ բանակցային վերը նշված հանրահայտ կոնցեպտների քննարկմամբ, մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Դաշնակցություն եռյակը իր իշխանավարության տարիներին մի դեպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդ պարագայում ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է»,- շեշտեց վարչապետը: 다시말해, 위에 언급한 잘 알려진 협상개념의 논의에 따라, 우리는 로베르트 코차리안, 세르지 사르크시안 및 연맹 트로이카가 자신들의 집권기간에 하나의 경우에 아르차흐가 아제르바이잔에 귀속될 수 있다는 것을 받아드렸으며, 두번째 경우에는 아르차흐가 아제르바이잔의 일부임을 인정하였습니다."라고 총리는 강조하였다. 

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ այս իրողությունները ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում: 국가수장의 말에 따르면, 이러한 현실은 마드리드 조약의 논의과정에서 더욱 강화되었다. 

 

«Այդ սկզբունքները հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես Հայաստանին և Ադրբեջանին են ներկայացվել 2007 թվականին Մադրիդում և հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք: Երբ դա տեղի ունեցավ, Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էր և իշխող թիմի անդամ էր ու հենարան: Նկատի ունեմ, ինչպես բանակցային ողջ նախորդ ընթացքում, այնպես էլ Մադրիդյան սկզբունքների ընդունման ժամանակ նրանք համատեղ պատասխանատվություն էին կրում: Եվ ահա արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն: 해당 원칙을 상기시켜 드리자면, 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장에 의해 공식적으로 아르메니아와 아제르바이잔에 2007년 마드리드에서 제시되었으며, 아르메니아 측은 협상의 근거로써 그것들을 받아드리는데 동의하였습니다. 그 일이 있을 때, 로베르트 코차리안은 국가의 수장이었으며, 세르지 사르크시안은 총리였고, 연맹 또한 정부의 일부였으며 집권여당의 일부였으며, 기둥이었습니다. 제 말은 전체 협상의 이전 과정에서 뿐만 아니라, 마드리드 원칙을 채택하는 동안에도 그들은 공동으로 책임을 지고 있었습니다. 그리고 당시 마드리드 원칙은 협상의 근거로 채택되면서 아르메니아의 당시 지도자들은 카라바흐가 아제르바이잔의 일부로써 받아드렸으며, 카라바흐가 아제르바이잔의 밖에 있을 가능성을 배제하였습니다. 

 

Ինչպես է հիմնավորվում իմ ասածը: Ինչպես հայտնի է, Մադրիդյան սկզբունքներով սահմանվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. այդ դեպքում ո՞ւ ր մնաց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեն: Եթե դու ասում ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, փաստորեն հայտարարում ես, որ անցյալում՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն կարգավիճակի առումով որոշիչ չի եղել: Եթե որոշիչ չի եղել, ինչո՞ւ ես ասում, թե կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, իսկ եթե ասում ես, թե նախկինում տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակի հարցով որոշիչ չի եղել, փլուզում ես Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայկական ամբողջ խոսույթն ու բանաձևը, որովհետև հայկական կողմի ամբողջ ասելիքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միանգամայն օրինական եղանակով, այն է՝ հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից: 저의 말을 어떻게 입증할까요? 알려진 바와 같이, 마드리드 원칙에 따라 나고르노 카라바흐의 미래 지위는 양측에 의해 결정되어야 합니다. 즉, 아르메니아와 아제르바이잔간 합의된 기간동안 실시된 투표를 통해 결정되어저야 합니다. 떠오르는 첫번째 질문은 다음과 같습니다. 그렇다면, 1991년 12월 10일에 나고르노 카라바흐에서 실시된 독립투표는 어디에 있습니가? 만약 당신이 아르차흐의 지위는 미래에 실시될 투표를 통해 결정되어야고 말한다면, 과거 1991년 12월 10일에 실시된 투표가 지위와 관련하여 결정이 아니라고 실제로 말하고 있는 것입니다. 만약 결정이 내려지지 않았다면, 왜 당신은 지위가 미래에 실시될 투표에 의해 결정되어야한다고 말하고 있습니까? 그리고 이전에 실시된 투표가 아르차흐의 지위문제를 결정하지 못한다고 말한다면, 나고르노 카라바흐 문제에 대한 아르메니아 전체의 담론과 공식입장을 파괴하고 있습니다. 왜냐하면 아르메니아 측의 해야할 모든 것은 나고르노 카라바흐가 결코 아제르바이잔에 속하지 않으며 완전히 합법적인 방법으로, 즉 투표로 소비에트 아제르바이잔의 귀속에서 벗어났습니다.

 

- բանաձև 공식적인 입장

 

Սա եղել է հայկական խոսույթը 1991 թվականից ի վեր, և ահա 2000-ականների կեսին Մադրիդյան սկզբունքները և ձևակերպումները ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Դաշնակցություն եռյակը, փաստորեն, Լեռնային Ղարաբաղը վերադարձրել են Ղարաբաղի կազմ, որովհետև ասել, որ 1991 թվականի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքվեով անկախություն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, և այդ կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով: Ավելին՝ Մադրիդյան սկզբունքներով բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելը Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ, որովհետև այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար»,- եզրափակեց Փաշինյանը: 이것은 1991년이래로 아르메니아의 담론이었으며 이후 2000년대 중반 마드리드 원칙과 공식화가 채택되면서, 로베르트 코차리안-세르지 사르크시안-연맹의 트리오는 실제로 나고르노 카라바흐를 1991년 10일 개최되었던 투표가 아르차흐의 지위를 결정하지 않았다고 말하면서, 다시말해 나고르노 카라바흐는 해당 투표로 독립을 쟁취한 것이 아니고, 지위를 획득한 것이 아니며, 해당 지위는 향후 개최될 투표에 의해 결정될 것이라 말하면서 아제르바이잔에 반환하였습니다. 또한, 마드리드 원칙에 따라 나고르노 카라바흐가 아제르바이잔에 귀속되지 않는 것이 배제되었습니다. 왜일까요? 왜냐하면 해당 원칙에 따라 아제르바이잔은 나고르노 카라바흐의 지위에 대한 결정문제에서 거부권을 행사할 수 있기 때문입니다. 다시말해, 자신들에게 있어 원하지 않는 어떠한 지위의 강화도 허락하지 않을 기회를 가진 것입니다."라고 파쉬니안은 결론지었다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments