휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 6월 16일자 본문
«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք: "까르푸" 슈퍼마켓에서 유통기한이 지난 식품이 발견되어 폐기되었다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք: 예레반, 6월 16일, 아르멘프레스; 아르메니아 식품안전검사시관의 예레반 시내 검사관들은 수도의 베린 안따라인 131번지와 파브스또스 부잔드 45번지에 위치한 "까르푸" 슈퍼마켓에서 실시된 감독조치과정에서 유통기한이 지난 식품들이 발견되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՍԱՏՄ-ից, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. դոնաթ (6 հատ), կարմիր պղպեղ Մառանիկ (2 հատ), հոլանդական սոուս «Քարֆուր» (9 հատ), կաթնաշոռային արտադրանք «Դանիսիմո» (4 հատ), բիոյոգուրտ «Ակտիվիա» սև սալոր (3 հատ), պանիր «Բրի Պրեզիդենտ» (1 հատ), մայոնեզ «Միստր Ռիկկո» (10 հատ), կետչուպ «Կալվե Օստրի Բրազիլսկի» (7 հատ), կետչուպ «Կալվե Բավարսկի» (1 հատ), կետչուպ «Կալվե Տոմատնի» (4 հատ), պանչետա «Բիելլա» հում ապխտած երշիկ (4 հատ): "아르멘프레스"에 식품안전검사기관에서 알려온 바와 같이, 다음과 같은 식품들이 유통기한이 지났다. 도너츠 (6개), 고추가루 마라닉 (2개), 더치 소스 "까르푸" (9개), 코티즈 치즈제품 "다니시모" (10개), 케찹 "깔베 오스뜨리 브라질스키" (7개), 케찹 "칼베 바바르스끼" (1개), 케찹 "발베 또마뜨니" (4개), 판체따 "비엘라" 훈제 소제지 (4개) 등 이다.
Անկախ գումարի չափից՝ նոտարական գրասենյակների, առողջապահական, կրթական հաստատությունների վճարումները կլինեն անկանխիկ: 금액의 규모와 상관없이, 공증사무소, 의료 및 교육시설에 수수료는 비현금이 될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով: 예레반, 6월 16일, 아르멘프레스: 2022년 7월 1일부터 "비현금거래에 관한" 법률이 발표되며, 이후 여러 거래는 오직 비현금방식으로 실시되어야한다.
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են: "아르멘프레스"의 기자회견에서 실시된 아르메니아 중앙은행 부총재 호브한네스 하차뜨리안은 사전준비작업이 마무리 단계에 있다고 언급하였다.
«Օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի հետ կապված աշխատանքներն ավարտված են: Տնտեսավարող սուբյեկտների անկանխիկ վճարումների ընդունման տեսանկյունից պետական կառավարման մարմինների, բիզնեսների, ֆինանսական կազմակերպությունների կողմից նախապատրաստվել են տերմինալների սերտիֆիկացման նախնական աշխատանքները: Ըստ էության, ֆինանսական կազմակերպություններն այսօր պատրաստ են ակտիվացնել ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունման գործառույթը: Դա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է ՀԴՄ-ներով վճարումներն ընդունեն, առանձին պոստտերմինալներ նույնպես կարող են տեղադրել, պարզապես բավական մատչելի է ՀԴՄ սարքերն ակտիվացնելը»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը: "법률 및 하위법률 조항과 관련된 작업이 완료되었습니다. 경제주체의 비현금 지불에 대한 수용의 관점에서 국가행정기관, 기업, 금융기관에 의해 터미널에 대한 사전인증작업이 사전준비되었습니다. 실제로, 금융기관은 오늘 금전등록 장치에 카드를 통한 지불수용기능을 활성화하도록 준비했습니다. 이것은 모든 이들이 금전등록기를 통해 지불을 채택해야만 하는 것을 의미하지는 않습니다. 별도의 우편단말기를 설치할 수 있으며, 간단히 금전등록기를 활성화하는 것은 매우 저렴합니다."라고 호브한네스 하차뜨리안은 말했다.
- ՀԴՄ = հսկիչ դրամարկղային մեքենա 금전등록기
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը տարածվելու է մի շարք գործարքների վրա: 300 հազար դրամից ավելի բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: 아르메니아 법무부 차관 에라누히 투마니안은 "비현금 거래에 관한" 법률이 여러 거래에 적용될 것이라 알려왔다. 30만 드람 이상의 모든 거래는 비현금방식으로 실시되어야한다.
«Այս սահմանաչափի հետ կապված բացառություն են կազմելու գրավատները: Նախատեսվում է, որ հուլիսի 1-ից գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե գումարը գերազանցի 80 հազար դրամը: 2023 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կդառնա 50 հազար դրամ և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ»,-ասաց Երանուհի Թումանյանցը: "이 제한한도와 관련하여 전당포는 예외가 됩니다. 7월 1일부터 전당포는 만약 금액이 8만드람을 초과한다면, 오직 비현금방식으로 대출을 제공할 것으로 예상하고 있습니다. 2023년 1월 1일에 해당 수치는 5만 드람이 될 것이고 2024년 1월 1일부터는 2만 드람이 될 것입니다."라고 에라누히 투마니안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 6월 20일자 (0) | 2022.06.22 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 6월 17일자 (3) | 2022.06.18 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 15일자 (0) | 2022.06.16 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 13일자 (0) | 2022.06.15 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 10일자 (0) | 2022.06.15 |