휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 23일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 23일자

LifeChallenger 2022. 6. 24. 04:08
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1086699.jpg

 

 

 

 

FLYONE ARMENIA ավիաընկերության ուղևորների թիվը հատել է 100 հազարի սահմանը: FLYONE ARMENIA 항공사의 승객수가 10만명을 돌파하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ ավիացիոն շուկա մուտք գործելուց ավելի քան 6 ամիս անց արդեն տեղափոխել է 100․000 ուղևոր: 예레반, 6월 23일, 아르멘프레스: FLYONE ARMENIA 아르메니아의 첫 국영항공사는 항공시장에 진출한지 6개월만에 이미 10만 명의 승객을 수송했다고 발표하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերությունից հիշեցնում են, որ արագ զարգացող ընկերությունը ժամանակակից նավատորմի և մասնագիտական բարձր որակներ ունեցող անձնակազմի շնորհիվ վստահորեն իրականացում է ուղևորներին հասանելի ավիացիոն ծառայություններ մատուցելու առաքելությունը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 항공사는 빠르게 발전하고 있는 회사는 현대적인 항공편단과 높은 전문적인 품질을 가진 직원들 덕분에 자신있게 승객에게 가능한 항공서비스를 제공한다는 사명을 수행하고 있음을 상기시켰다.

 

- նավատորմ 선단

 

FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Սոչի, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Քիշնև, Բեյրութ և Թբիլիսի։

Ընկերությունից նշում են, որ նախատեսում են ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվն ու ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ։ FLYONE ARMENIA 항공사의 첫 운행은 2021년 12월 18일에 이루어졌다. 회사는 이미 유럽, 러시아 연방 및 중동의 도시들, 특히, 모스코바, 소치, 리온, 파리, 이스탄불, 키시나우와 트빌리시행 항공편을 운행하고 있다. 회사는 운항 항공기편을 증편할 예정이며 국제표준에 합당한 서비스를 제공함으로써 항공 목적지도를 확대할 예정이다. 

 

 

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան: 아르마비르 주에 4만 3천 톤의 포도 구매계약을 체결하는 것과 관련하여 어려움이 있다. -케로비안

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան: 예레반, 6월 23일, 아르멘프레스: 아르메니아 경제부 장관 바한 케로비안의 말에 따르면, 아르마비르 주에서 4만 3천 톤의 포도 구매계약을 체결하는 것과 관련하여 어려움이 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար: "아르멘프레스"의 보도에 따르면, 국무회의이후 질의답변에서 장관은 정부가 조달을 촉진하기 위한 여러 가지 결정안을 가지고 있다고 말하였다. 

 

«Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասաց նա: "우리는 해당 목록으로 작업하고 있습니다. 이미 일부 계약이 체결되었으며, 나머지는 7월 1일까지 체결되기를 희망하고 있습니다."라고 그는 말했다. 

 

Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին` Քերոբյանը նշեց, որ Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս պատժամիջոցներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ: 페리 운송을 언급하면서, 케로비안은 유럽의 많은 회사들이 러시아에 대해 제재를 적용하고 있으며, 세계에서 가장 거대한 운송사인 APM 또한 러시아 연방에 대해 제재를 적용하고 있다고 언급하였다. 

 

«Հիմա մենք բանակցում ենք, որ այդ պատժամիջոցները մեր լաստանավերի վրա չկիրառվեն»,-հավելեց նախարարը: "현재 우리는 해당 제재가 우리의 선박에 대해 적용되지 않도록 협상하고 있습니다."라고 장관은 덧붙였다.

 

 

Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երևանում: Fly Arna는 예레반에 사무실을 개설하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ 예레반, 6월 23일, 아르멘프레스: 예레반의 "츠바르트노츠" 국제 공항의 이전 VIP 동의 1층에서 아르메니아 국영항공사 및 아르메니아 국익기금과 Air Arabia 그룹이 공동 인수한 Fly Arna사의 본사의 공식개소식이 개최되었다.

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fly Arna ընկերությունից, նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով  ՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։ "아르멘프레스"에 Fly Arna 사가 알려온 바와 같이, 새로운 사무실은 개방형 작업공간(open environment) 형태로 업무 및 휴식을 위해 예정된 별도의 공간이 있으며, 회의실과 컨퍼런스룸이 갖추어져 있다. 같은 날 당사는 자신의 첫 항공기를 받았으며 공식적으로 항공편의 개시에 관하여 발표하였다. 상업일정에 다르면, 항공편은 2022년 7월 3일부터 개시될 것이다. 

 

«Fly Arna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են, և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք (ww.flyarn.com), կապ հաստատելով զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Fly Arna의 항공권은 이미 판매되고 있으며 고객들은 Fly Arna의 공식 사이트인 (www.flyarn.com)에 방문하고, 센터(+374 41 38 00 83) 또는 여행사에 전화로 연결하여 항공권을 예약할 수 있습니다. 

 

Ըստ աղբյուրի՝ մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին։ 소식통에 따르면, 첫 개시 비행은 "츠바르트노츠" 국제공항에서 헝가리 및 샤름 엘 세이크 행이 2022년 7월 3일에 운행될 것이다. 항공사는 항공편의 지리를 확장하기 위한 작업을 실시하고 있으며, 곧 새로운 노선에 대하여 발표할 것이다. 

 

 

Երևանում քամին վնասել է շինությունների տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր: 예레반에서 바람으로 인하여 건물 지붕이 손상되었으며, 나무가 부러지고 전선이 뜯겼다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած ահազանգեր է ստացել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր: 예레반, 6월 23일, 아르멘프레스: 국가위기관리센터는 6월 23일, 오후 7시 44분부터 바람으로 인해 예레반의 아자프니악, 에레부니 및 시내 행정구역에서 건물지붕이 손상되고, 나무가 부러지고 전선이 뜯겼다는 신고를 접수하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքերի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: "아르멘프레스"에 아르메니아 긴급사태부가 알려온 바와 같이, 현장에 긴급상황부의 구조대 예레반시 구조부의 소방대와 구조대의 중대구조업무실시센터의 구조팀이 파견되었다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments