휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 6월 21일자 본문
Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը: 예레반-예라스흐-고리스-메흐리-이란 국경의 국제주요도로가 재건되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը։ 예레반, 6월 21일, 아르멘프레스: M-2 예레반-예라스흐-고리스-메흐리-이란 국경의 국제 주요도로구간이 재건되고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներից լուսանկարներ է հրապարակել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: "아르멘프레스"의 보도에 따르면, "도로부서" 기금이 재건업무에 관한 사진을 게재하였다.
16.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ 16.9 Km의 길이를 가진 도로는 바요츠 초르 주를 지나가고 있다.
Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։ 재건 작업은 2021년에 시작되었으며 작업 종료는 2022년 중으로 예정되어 있다.
Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։ 건설은 "바이크 RCC"사가 실행하고 있으며 건설기술감독은 "하이디 컨설트"사가 실행하고 있다.
Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։ Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։ 건설기간중에 인공 구조물의 건설과 블록의 설치작업이 실시되고 있으며, 아스팔트 층 위에 시멘트가 포장될 것이다. 이 프로그램에는 도로구간에 존재하는 교량의 수리와 도로 비품 등이 포함되었다.
Առանց Փաստաբանական դպրոցում սովորելու հնարավոր կլինի քննություն տալ և ստանալ փաստաբանի որակավորում: 로스쿨에서 공부하지 않고도 변호사 자격을 취득하는 시험을 볼 수 있다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է վերանայել փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը. առանց Փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել այնպիսի անձինք, որոնք ունեն միաժամանակ և իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան և իրավաբանի առնվազն 7 տարվա մասնագիտական ստաժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: 예레반, 6월 21일, 아르멘프레스: 법학 학사, 법학 석사 또는 법학 학위를 동시에 소지한 사람이나 7년 이상의 전문 경력을 보유하고 있는 사람은 아르메니아에서 로스쿨에서 교육과정을 거치는 것 없이 변호사 자격시험에 참여할 수 있는, 변호사 교육 및 자격에 관한 절차가 검토될 예정이다. "아르멘프레스"의 보도에 따르면, "변호에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정 및 수정을 실행하는 것에 대해 그리고 아르메니아 공화국의 형법에서 추가를 실행하는 것에 대한 법안 패키지가 국회 인권보호에 관한 상임위원회에서 긍정적인 결론을 받았다.
- Փաստաբանություն 변호
Փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նախագծով առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը, նախատեսվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել փաստաբանների կարգապահական վարույթները: Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները՝ հատկապես հանրային պաշտպանների գործունեության բնագավառում: 패키지는 국회 위원회 회의에서 아르메니아 법무부 차관 그리고르 미나시안에 의해 제출되었다. 법안에 따라 변호인협회의 내부 운영을 어느 정도 검토하도록 제안되었으며, 징계 위원회의 구성이 예정되어 있고, 이로 변호인의 징계절차를 보다 효율적으로 실시하게 될 것이다. 특히, 국선변호사의 활동분야에서 변호인협회 이사회의 권한이 확대되었다.
ԵԱՏՄ-ի երկրները համաձայնության են եկել զարգացնելու եվրասիական տրանսպորտային երթուղիները: 유라시아 경제연합국은 유라시아 운송경로를 개발하기로 합의하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնելու եվրասիական տրանսպորտային միջացքների եւ երթուղիների զարգացման աշխատանքը: Ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: 예레반, 6월 21일, 아르멘프레스: 유라시아 경제연합의 참가국은 유라시아 운송수단과 경로를 개발하는 업무를 강화하도록 준비하고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 6월 21일 이에 대하여 기자들에게 유라시아 경제위원회의 이사회 회장 미하일 미아스니코비츠는 유라시아 정부간 이사회의 결과를 발표하면서 말하였다.
Ընդունվեց որոշում՝ նպատակաուղղված տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում եվրասիական տրանսպորտային միջացքների եւ երթուղիների զարգացման աշխատանքի ակտիվացմանը»,- նշել Է Մյասնիկովիչը: "유라시아 운송회랑과 경로의 개발업무의 강화를 포함하여 운송 기반시설에 대한 결정이 내려졌습니다."라고 미아스니코비츠는 언급하였다.
Մասնավորապես, նրա խոսքով՝ կա առաջարկություն «գցելու Հարավային երկաթուղի Հայաստանում, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա - Արեւմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար՝ դեպի Բելառուսի Հանրապետություն ճյուղավորմամբ, կառուցելու Եվրոպա - Արեւմտյան Չինաստան երկաթուղի եւ Չինաստան – Ղրղզստանի Հանրապետություն – Ուզբեկստան երկաթուղի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 특히, 그의 말에 따르면, "아르메니아에서의 남부철도 건설, 유럽과 서부 중국의 자동차전용도로의 개발에 관한 M-1 자동차도로의 재건, 벨라루스행 지선을 따라 유럽과 서부 중국의 철도와 중국-기르기스탄-우즈벡스탄의 철도의 건설"에 관한 제안이 있었다고 TACC 통신을 보도하였다.
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբ; 아르메니아 공정위는 계란시장에서 운영중인 5개 회사에 관한 소송을 개시하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում: 예레반, 6월 21일, 아르멘프레스: 아르메니아 공정위는 계란유통분야에서 연구를 실시하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ: "아르멘프레스"의 보도에 따르면, 위원회는 "페이스북" 페이지에 조사결과로 "아르즈누 또흐마인 ITC" 공개주식회사, "프로젝트 인터-인베스트", "아쉬따락 계란", "루사게르띠 엘리트" 유한 책임회사와 "아락스 가금류" 폐쇄주식회사에 대하여 계란유통분야에서 독과점 위치를 남용하여 반경쟁협약을 위반한 것에 대한 소송을 제기하였다고 알려왔다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 6월 23일자 (0) | 2022.06.24 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 6월 22일자 (0) | 2022.06.23 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 20일자 (0) | 2022.06.22 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 17일자 (3) | 2022.06.18 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 16일자 (0) | 2022.06.17 |