휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 24일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 24일자

LifeChallenger 2022. 6. 24. 18:23
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1086799.jpg

 

 

 

Բայդենը կրկին շրջանցել է 907-րդ լրացումը. Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ 바이든은 다시 907 조를 통과시켰다. 아르메니아 국가위원회는 미국에 의한 아제르바이잔에 군수 지원 제공을 우려하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն՝ արձանագրելով, որ այս որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների: 예레반, 6월 24일, 아르멘프레스: 미국 대통령 조 바이든은 다시 아제르바이잔의 부패한 정권에게 미국의 직접적인 군사 지원을 제공하는 "자유지원법"의 제 907 조를 통과시켰다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국가위원회는 아르메니아와 아르차흐에 맞서 아제르바이잔에 의해 실행되고 있는 지속적인 폭력에도 불구하고 이러한 결정이 내려졌다고 언급하면서 발표하였다.

 

- հեճուկս 에도 불구하고 

 

«Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառելու Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն՝ կրկին շրջանցելով 907-րդ լրացումը, քաջալերում է նախագահ Ալիևին՝ շարունակել հայ ռազմագերիների անօրինական ազատազրկումը, մահաբեր հարձակումներն Արցախի դեմ և հայկական սուվերեն տարածքի շարունակվող օկուպացիան»,- փաստի առթիվ ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը: Նա նշել է, որ հանձնախումբը շարունակելու է աշխատանքն ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ՝ բացառելու ամերիկյան ռազմական աջակցությունն Ադրբեջանին և սահմանափակելու 907-րդ լրացումը շրջանցելու գործում նախագահի իշխանությունը: "아제르바이잔 군사지원을 제공하는데 있어 가능하도록 한 바이든 대통령의 결정은 또다시 907 조를 통과시켰으며, 알리예프 대통령이 계속하여 아르메니아 전쟁포로의 불법적인 구금, 아르차흐에 대한 치명적인 공격과 아르메니아 주권영토에 대한 지속적인 점거를 장려하고 있는 것입니다."라고 사실과 관련하여 아르메니아 국가위원회 회장 아람 함파리안은 말했다. 그는 위원회가 미국 상원 및 하원 수장들과 미국의 아제르바이잔에 대한 군사지원을 배제하고, 907 조를 통과시키려는 대통령의 명령서를 제한하도록 지속적인 노력을 할 것이라 언급하였다.  

 

Բայդենը դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը: 바이든이 아직 대선 후보였던 시기에 미국은"아제르바이잔으로 군사장비의 흐름을 차단해야한다는",  "자유지원법" 907 조를 준수해야한다고 말하였다. 하지만 대통령이된, 2021년에 그의 이전 성명을 철회하였으며 예산년도에 아제르바이잔에 직접적인 군사 지원 제공을 포함시켰다.  

 

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 미국 의회가 1992년에 채택한 "자유지원법" 907조는 아제르바이잔에 제공되는 지원은 단지 인도적 지원으로만 제한하였다. 그것은 미국이 해당 국가가 아르메니아와 아르차흐에 대한 봉쇄와 무력 사용 옵션을 해제하기 위한 조치를 취할 때까지 아제르바이잔 정부에게 지원을 제공해서는 안 된다는 것을 전제로 한다. 

 

2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: 2022년 의회에 의해 907조에 대한 수정안은 대통령에 의한 강령의 중단 및 아제르바이잔에 군사 지원 제공을 허용하고 있다. 

 

 

Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի. նախաքննությունն ավարտվել է: 뇌물을 댓가로 불법 운전면허증을 발급한 것에 대하여 28 명이 기소되었다. 예비조사가 종결되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ: 예레반, 6월 24일, 아르멘프레스: 아르메니아 반부패 위원회에서 수사된 다수의 형사사건에 따라 확보된 충분한 증거를 종합하여 30여명이 아르메니아 경찰의 "교통경찰"대의 공무원에게 뇌물을 제공하고, 그를 댓가로 형식상의 실기시험을 받고 정해진 절차를 위반하여 운전면허증을 받았음이 입증되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք, տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին: "아르멘프레스"에 반부패위원회에서 알려온 바와 같이, 예비조사를 통해 스삐딱 시의 주민인 V. SH는 2020년 8월부터 2021년 3월 기간동안 다수의 사람들에게서 301만 드람을 받았으며, 그 중 일부인 140만 드람을 사전에 체결된 협의에 따라, 뇌물로써 아르메니아 교통경찰 예레반시 시험등록과의 검사관 A.S에게 건내졌음이 밝혀졌다.

  

Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի հետևանքով նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: V.SH의 지원을 통해 받은 뇌물의 댓가로 교통경찰 검사관은 언급된 시민들에게서 형식상의 실시시험을 채택하였고, 그들에게 적절한 운전기술에 대한 테스트 없이 운전면허증을 교부하였다. 동시에 A.S는 공식적인 권한을 남용하여, 받은 뇌물을 댓가로 뇌물을 제공한 사람들이 시험을 적절하게 통과한 것에 대한 허위 기록서를 작성하였으며, 이로 인해 언급된 사람들에게 정해진 절차를 위반하여 운전면허증을 교부하였다. 

 

 

ԿԳՄՍ-ն ներկայացրել է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանելու մասին նախագիծը: 교육부는 학급내 학생의 최대 수를 제한하는 것에 대한 법안을 제출하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ-ից: 예레반, 6월 24일, 아르멘프레스: 아르메니아 교육부는 일반교육을 위한 학교의 학급 구성 절차에 관한 법안을 공개 토론을 위해 제출하였다. 이에 대하여 "아르멘프레스"에 교육부가 알려왔다. 

 

Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների՝ իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։ 학급 구성에 관하여 초등 및 중등과정에서 최대 25명, 그리고 고등과정에서 최대 20명의 학생을 가지는 것을 의무화할 예정이다. 새로운 법안에 따라 강화된 이러한 규정은 새로운 일반교육표준의 도입과 함께 현실이 될 것이다. 언급된 조항은 아르메니아에서 새로운 표준이 완전히 도입될 뿐만 아니라 적용을 위하여 설정된 기한을 고려하여 2026년 9월부터 발효될 것이다. 그때까지 향후 몇 년은 학교의 물리적 기반시설의 확충, 교사 수와 관련된 문제를 분석하고 개별 학교에 따른 상황의 조정을 계획하는 데 사용되어질 것이다. 

 

Նշենք, որ գործող կարգով ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Լինում են դեպքեր, երբ այդ նորմերը չեն պահպանվում, և աշակերտների թիվը դասարանում 35 սովորողից գերազանցվում է։ Տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաև սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է։ 운영 중인 절차에 따라 교육시설에서 학생의 최대 수는 35명으로 정해져 있다. 그러한 규범을 준수되지 않는 경우가 있으며 학생 수가 학급내 35명을 초과하는 경우가 있다. 수년간 지속적으로 교육과정의 담당자 뿐만 아니라 학부모가 초과된 학급에서 교육의 질을 보장할 수 없다는 권리를 근거로 불만을 표명하였다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments