휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 29일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 29일자

LifeChallenger 2022. 7. 1. 04:08
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1087163.jpg

 

 

 

Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ: 신고 및 윤리에 관한 새로운 전자시스템이 도입될 것이다. 

 

- բարեվարքություն 윤리

- հայտարարագրել = ցույց տալ 선언하다

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից հաջողված կոռուպցիայի կանխարգելումը իրենից ենթադրելու է նորարական այն բոլոր գործիքների և մեխանիզմների օգտագործումը, որոնք հնարավոր կդարձնեն չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հենց ծագման վայրում: 예레반, 6월 29일, 아르멘프레스: 부패방지위원회의 관점에서 성공적인 부패방지는 가능한 부패 위험을 원천적으로 중단할 수 있는 모든 혁신적인 도구와 기술의 사용을 의미한다. 

 

- նորարական 혁신적인

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկմանը այս մասին ասաց Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: "아르멘프레스"가 전한 바와 같이, 신고 및 윤리에 관한 새로운 전자시스템의 도입에 대하여 부패방지위원회의 예정된 공동업무논의에서 위원회의 의장 하이꾸히 하루츄니안은 이에 대하여 말하였다. 

 

«Այս առնչությամբ նորություն չէ ասել, որ պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգման գործընթացը ամբողջությամբ ստուգվում է ժամանակից թվային և էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Հայտարարագրման համակարգը, որը այս պահին կա և շահագործվում է հանձնաժողովի կողմից, մշակվել և ներդրվել է դեռևս 2011 թվականին»,- ասաց Հարությունյանը: "이와 관련하여 공무원의 자산상태 확인절차는 완전히 디지털 및 전자메카니즘을 통해 확인될 것임은 자명한 사실입니다. 현재 있고, 위원회에 의해 운영되고 있는 신고시스템은 2011년에 고안되고 도입되었습니다."라고 하루츄니안은 말했다. 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացմամբ՝ տվյալների ծավալը, որոնք հավաքագրվում են հանձնաժողովի կողմից, ենթադրում են արդյունավետ կառավարում, որը ֆիզիկական տարածքում մարդկանց միջոցով իրականացնելու տեսանկյունից պահանջում է բավականին մեծ ռեսուրսներ և նույնիսկ այդ ռեսուրսների առկայության պարագայում չկա վստահություն, թե որքանով դա օգտակար կլինի: 부패방지 위원회의 대표에 따르면, 

위원회에 의해 수집되는 데이터의 양은 물리적 공간에서 사람들을 통해 구현해야한다는 관점에서 꽤 큰 위험을 야기하기에 효과적인 관리가 필요함을 의미하며, 이러한 자원을 가용한다하더라도 얼마나 유용할지에 대해 확실하지 않는다. 

 

«Որպես խնդիր տվյալների արդյունավետ կառավարման, դրանց մշակման, դրանց մշակման արդյունքում առավել օգտակարություն ստանալու համար հենց դիմում ենք թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներին: Համակարգը, որը նախագծվել է առայժմ որպես տեխնիկական առաջադրանք, իրենից ներկայացնում և հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների միջոցով, մասնավորապես՝ ալգոռիթմերի միջոցով, ավտոմատացված կերպով որոշումների կայացման և երբեմն նաև արհեստական բանականության օգտագործման միջոցով, որոնք իսկապես պետությանը հուշում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս տեսանկյունից հանձնաժողովը գրեթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը, դրանց ֆիզիկական, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից, թե ինչպես են գործող համակարգերը արդյունավետ ապահովում տվյալների հավաքագրումը, ինչպես է տեղի ունենում այդ տվյալների մթերումը»,- եզրափակեց Հարությունյանը: "문제로서 자료의 효과적인 관리와 그것들을 처리하고, 처리로 최대한 활용하기 위해서 우리는 디지털과 정보 메카니즘에 의존하고 있습니다. 지금까지 기술적 요구사항으로 설계된 시스템은 특히, 알고리즘, 자동화된 의사결정과 때때로 인공지능의 활용을 통해 국가에 잠재된 부패 위험을 경고하는  현대 기술에서 제공하는 가능성에 기반을 두고 있습니다. 이러한 관점에서 위원회는 거의 1년동안 기존의 유사 시스템과 그것들의 물리적 뿐만 아니라 기술적 능력의 관점에서 운영되고 있는 시스템이 자료 수집에 있어서 효과적으로 보장하는 방법, 해당 자료의 획득 방법을 연구하였습니다."라고 하루츄니안은 결론지었다. 

 

 

Գործերի ձգձգումներ, ուշացած արդարադատություն. Վարդապետյանն առանձնացրեց դատական համակարգի խնդիրները: 사건의 지연, 늦은 판결 -바르다뻬띠안은 사법시스템의 문제를 거론하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հուլիսի 29-ի արտահերթ նիստի  ընթացքում իր ելույթում գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք տեսնում է դատական համակարգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդապետյանը նշեց, որ առաջին խնդիրը գործընթացների, այլ ոչ թե խնդիրների կենտրոնացվածություն է: 예레반, 6월 29일, 아르멘프레스: 국회 6월 29일자 정기회의 도중 그의 연설에서 검찰총장 후보인 안나 바르다뻬띠안은 사법시스템에서 보여지는 여러 문제를 거론하였다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 바르다뻬띠안은 현행 문제는 문제의 집중화가 아닌 절차상의 문제라고 언급하였다. 

 

«Մենք ունենք անթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով՝ ճիշտ, բայց բովանդակային առումով՝ ոչ լիարժեք: Դրա արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր, բայց ունենում ենք հատվածային կամ շատ քիչ քանակով լուծված գործեր, որը հանգեցնում է նրան, որ մարդու մոտ ձևավորվում է անարդարության զգացողություն: Թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է լինելու միշտ, ուշացած արդարադատությունն է, պրոցեսների, այլ ոչ թե արդյունքի վրա կենտրոնացվածությունը»,- նշեց Վարդապետյանը: "우리는 형식적인 측면에서 정확하지만 내용적인 측면에서는 불완전한 수많은 수사 및 사법절차을 가지고 있습니다. 그로 인하여 우리는 복잡한 소송절차와 과중한 업무량, 엄청난 수의 클레임을 가지고 있지만, 부분적으로 또는 매우 적은 수의 완결된 사건을 가지고 있으며, 그것은 사람들에게 불신의 감정을 형성하는 것으로 이어지고 있습니다. 제가 항상 초점을 두고 있는 첫번째 문제는 결과의 집중이 아닌 프로세스에 집중하는 지연된 판결입니다."라고 바르다뻬띠안은 말했다.

 

Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ դատախազական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու միջոցով հնարավոր կլինի լուծել մինչդատական վարույթում առկա ձգձգումները: Վերբալ ապացույցները պետք է նվազեն քրեադատավարական մեխանիզմների մեջ՝ տեղը զիջելով փաստաթղթավորված գործունեությանը։

«Մենք այլևս իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից, մենք, կարծես, ամբողջ քրեադատավարական մեխանիզմը ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին: Ասում ենք՝ արի ցուցմունք տուր, լավագույն դեպքում առաջարկում ենք պաշտպանություն: Բայց 21-րդ դարում, երբ մեր սոցիալական ողջ կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր, պահանջել, որ անձը գա և ստանձնի բեռ՝ հանցագործության մասին մեզ հայտնելու համար, սա ժամանակավրեպ է, պետք է այս մոտեցումից ազատվել»,-ասաց նա: 검찰총장 후보자의 말에 따르면, 효과적인 검찰수사의 구현을 통해 예심소송에서 존재하는 지연을 해결할 수 있을 것이다. 구두상의 증거는 형법 메카니즘에서 축소되어야 하며 문서화 작업에 자리를 내어주어야 한다. "우리는 더이상 구두 증거 또는 피해자의 항의로만 사건에 대한 정보를 얻을 권리가 없습니다. 우리는 전체 형법 메카니즘에서 피해자 또는 증인의 어깨에 부담을 주고 있는 것 같습니다. 우리는 와서 증언하라고 말하고, 최선을 다해 변호를 제공합니다. 하지만 21세기에는, 우리의 모든 사회 활동이 문서화된 흔적을 남기고 누군가 와서 정황에 대해 우리에게 신고할 부담을 떠안는 것을 요구하는 시대가 도래했다면, 우리는 이러한 접근방식을 포기해야합니다."라고 그는 말했다. 

 

 

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող. ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ: 비거주조직은 2022년 1월부터 부가가치세 납세자로 간주되고 있다. 국세청은 "e-VAT" 시스템을 도입하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենսդրական փոփոխության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։ 예레반, 6월 29일, 법률개정에 따라, 2022년 1월 1일부터 아르메니아 공화국에서 VAT 납세자는 아르메니아 개인에게 전자서비스를 제공하는 비거주조직이 포함된다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից, նշելով, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել «e-VAT»  համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։ "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 국세청은 철차를 효과적으로 구성할 목적으로 "e-VAT" 시스템을 도입하였다고 언급하면서 발표하였다. 비거주조직에게 몇 분안에 등록하고 필요한 보고서를 제출하고 은행이체를 위한 필요한 송금을 통해 세금을 납부하도록 허용한다. 

 

Համակարգը կառուցված է հնարավորինս պարզ և հարմար՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կիրառելու համար։ Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումն իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաև՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։ 시스템은 비거주조직에 의해 적용하기 위해 가능한 간단하고 편리하도록 구축하였다. 시스템을 통해 세무기관에 회계가 간소화 방식으로 구현되었을 뿐만 아니라 "EKENG" 사에 의해 특수목적법인의 담당자를 위해 전자서명 제공을 위한 간편화 작업이 고안되었다. 왜냐하면 조직의 담당자가 아르메니아에 등록되지 않고 체류증이 없기 때문이다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

반응형
Comments