휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 6월 28일자 본문
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է. Մեխակ Ապրեսյան: 지난 해 같은 기간에 비해 관광객의 수가 증가하였다. -메학 아쁘레시안
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի համավարակով եւ 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի զբոսաշրջությունը որոշակի անկում էր գրանցել: Սակայն, ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ոլորտը քիչ-քիչ արթնանում է: 예레반, 6월 28일, 아르멘프레스: 코로나바이러스 팬데믹과 44일간의 전쟁으로 인해 아르메니아 관광업은 어느 정도 감소를 기록하였다. 하지만, "아르멘프레스"와의 인터뷰에서 아르메니아 관광협회의 회장 메학 아쁘레시안은 분야가 서서히 깨어나고 있다고 말하였다.
2022թ. առաջին եռամսյակին ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը շուրջ 250 հազարի է հասել, ինչը, ըստ Ապրեսյանի, 2,9 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: «Բայց, ցավոք, դեռ պակաս է 2020թ. առաջին եռամսյակի համեմատ: Այդ տարվա առաջին եռամսյակում, ինչպես գիտեք, դեռ կորոնավիրուսը չէր սկսվել»,-նշեց նա: 2022년 1분기에 내수관광의 방문자수는 대략 25만 건에 도달하였으며, 이는 아쁘레시안에 따르면, 지난 해 동일 기간의 수치에 비해 2.9배 상승하였다. "하지만, 안타깝게도, 여전히 2020년 1분기에 비해서는 부족합니다. 해당 년도의 1분기에는 아시다시피 아직 코로나바이러스가 시작되지 않았습니다."라고 그는 언급하였다.
Հայաստանի բոլոր անկյունները հետաքրքիր են օտարերկրյա զբոսաշրջիկներին: Մեխակ Ապրեսյանն ասում է՝ ամենադժվար հարցն է, թե ո՞ր ուղղությունն է ավելի գրավիչ նրանց համար: 아르메니아의 모든 구석은 외국 관광객에게는 흥미롭다. 메학 아쁘레시안은 가장 어려운 문제는 어느 방향이 그들에게 보다 매력적인가에 대한 것이라고 말하였다.
Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզ եւ համայնք, պայմանավորված առանձնահատկություններով, իր գրավչությունն ունի, ինչը գիտեն իրենց հանգիստը մշտապես Հայաստանում անցկացնող օտարերկրացի զբոսաշրջիկները. «Փաթեթները ձեւավորվում են՝ պայմանավորված նրանով, թե ի՞նչ նպատակով են եկել Հայաստան, ի՞նչ ճաշակ ունեն եւ ի՞նչ սպասելիքներ»: 아쁘레시안의 말에 따르면, 아르메니아의 모든 주와 자치구는 그 특성으로 인하여 각자의 매력을 가지고 있으며, 이는 자신들의 휴식을 영구적으로 아르메니아에서 보내고 있는 외국 관광객들에게 알려져 있다. "패키지는 어떤 목적을 가지고 아르메니아에 왔는지, 어떤 취향을 가지고 있는지와 어떤 기대를 가지고 있는지에 따라 형성되고 있다"
Ապրեսյանն արձանագրում է՝ ցավոք, դեռեւս կազմակերպված, խմբային զբոսաշրջությունը չի մտել իր կայուն վերականգնման փուլի մեջ, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հիմնական մասը անհատներ են: Եվրոպայից, Ճապոնիայից, Չինաստանից, հեռավոր արեւելյան երկրներից, ԱՄՆ-ից խմբային այցելություններ չկան. «Դեռեւս զգուշավորություն կա՝ տարածաշրջանում անկայուն վիճակով պայմանավորված»:아쁘레시안은 안타깝게도 여전히 조직회된, 그룹 관광은 지속적으로 형성하는 단계안에 진입하지 못하였고, 아르메니아에 도착한 관광객의 대부분은 개인이라고 언급하였다. 유럽, 일본, 중국, 극동국가들, 미국으로부터 그룹방문은 없다. "아직 지역의 불안정한 상황으로 인해 주의가 필요합니다."
Ռուս-ուկրաինական հարաբերություններով պայմանավորված՝ Ապրեսյանն ասում է՝ մարտի սկզբին Ռուսաստանից բավականին մեծ թվով այցելություններ են եղել, բայց ոչ պլանավորված հանգստի համար: 러시아와 우크라이나 관계로 인해, 아쁘레시안은 3월 초순에 러시아로부터 상당한 수의 방문객이 왔지만 계획된 휴가를 위한 것은 아니었다고 말했다.
«Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ մոտ 115 հազար այցելություն է գրանցվել հիմնականում Ռուսաստանից, 4-5 հազար էլ՝ Ուկրաինայից եւ Բելառուսից: Մեզ մոտ ակտիվ սեզոնը սկսվում է մարտի կեսերին. հիմնական այցելուներն իրանցիներն են, ովքեր այդ օրերին նախընտրում են մեր երկրում նշել իրենց Ամանորը»,-նշեց նա: "우크라이나 위기로 인해 약 11만 5천 건의 방문이 주로 러시아로부터 등록되었고, 우크라이나와 벨라루스로부터 4-5건이 등록되었습니다. 우리의 성수기는 3월 중순부터 시작되었으며, 주된 방문은 해당 기간에 우리나라에서 그들의 새해를 축하하는 것을 선호하는 이란인들이었습니다."라고 그는 말하였다.
Թումոյի «42 Երևան» դպրոցը Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների ցանկում 8-րդ տեղում է: 투모 "42 예레반" 학교는 전세계 100대 혁신대학목록에서 8위를 차지하였다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումոյի «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցն ընդգրկվել է Համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների 2022 թ. ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ MIT-ի, Սթենֆորդի և Բերքլիի համալսարանների հետ նույն շարքում «42 Երևանը» 8-րդ տեղում է։ 예레반, 6월 28일, 아르멘프레스: 투모 "42 예레반" 무료 프로그래밍 학교는 전세계 100대 혁신대학의 2022년 목록에 포함되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, MIT, 스템포드 및 버클링 대학과 동일 선상에서 "42 예레반"은 8위를 차지하였다.
Ծրագրավորման դպրոցը նաև առաջինն է WURI-ի «Թոփ 50 Էթիկական արժեք ունեցող համալսարանների» վարկանիշային ցուցակում: Իրական ազդեցություն ունեցող աշխարհի համալսարանների հանձնաժողովը գնահատում է իրական ներդրումները հասարակության մեջ և կարևորում հետազոտական ու կրթական ծրագրերի նորարարական մոտեցումները: 프로그래밍 학교는 또한 WURI의 "윤리적 가치를 가진 50대 대학"에서 상위 목록에서 첫번째이다. 실질적인 영향력을 가진 세계 대학 위원회는 사회내부에서의 실질적인 기여와 연구 및 교육프로그램의 혁신적인 접근방식을 평가하고 있다.
42 Երևանը ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում: 42 예레반은 무료 프로그램밍 학교이며 목적은 분야의 최고 미래 전문가를 양성하는 것이다. 유럽연합에 의해 재정지원되고 있는 EU 투모 엔지니어링 및 응용과학단지의 주요 프로젝트들 중 하나이며, 투모 연구소들 중 일부에 속한 센터는 프랑스의 선도적인 42개의 프로그래밍 학교들의 목록에 이미 서울, 리오데자네이루, 모스크바, 암스테르담 및 26개 전세계 다른 도시에 위치하고 있다.
«42» կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները:
Ուսումնական պլանն առաջարկում է 150-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: "42" 교육프로그램은 학생들이 실질적인 과제를 수행하고, 자신의 능력을 향상시킬 수 있는 게임 디자인을 가진, 자체 플랫폼에 기반을 두고 있다. 커리큘럼은 현장의 최신 요구를 반영할 수 있도록 지속적인 업데이트로 150개 이상의 프로젝트를 제공한다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 6월 30일자 (0) | 2022.07.01 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 6월 29일자 (0) | 2022.07.01 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 27일자 (0) | 2022.06.29 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 24일자 (0) | 2022.06.24 |
[아르메니아 신문기사] 2022년 6월 23일자 (0) | 2022.06.24 |