휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 22일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 22일자)

LifeChallenger 2020. 4. 22. 15:16
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Հայաստանում արտադրված հեռուստանովելները հետաքրքրություն են առաջացրել միջազգային հարթակում: 아르메니아에서 제작된 "텔라노벨라"가 세계무대에서 관심을 이끌었다.

 

- հեռուստանովել 텔라노벨라, TV 소설(일일연속극)

- հետաքրքրություն առաջացնել 관심을 이끌다

- հարթակ (기차역의)플랫폼, 무대

 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Academy Films» պրոդյուսերական ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված տարբեր հեռուստանովելներ ադապտացվել են, ենթարկվել սցենարական որոշ փոփոխությունների և վերանկարահանվել ԱՄՆ-ի կոնկրետ լսարանի համար: 예레반, 4월 22일, 아르멘프레스: "아카데미 영화" 제작사의 주도로 아르메니아에서 창작된 다양한 "텔라노벨라"들이 제작되었으며 시나리오의 일부수정을 거쳐 미국의 실제 시청자를 위해 재촬영되었다. 

 

- պրոդյուսեր 프로듀서, (영화.연극)제작자 -> պրոդյուսերական 제작의 

- նախաձեռնել 계획하다, 주도하다 -> նախաձեռնություն 주도, 주도권, 계획

- ենթարկել 진압하다, 정복하다 -> ենթարկվել 순종하다

- սցենար 시나리오, 대본

- նկարահանել 촬영하다 -> վերանկարահանել 재촬영하다 -> վերանկարահանվել 재촬영되다

- կոնկրետ 실질적인, 구체적인

- լսարան 시청자

 

Այս մասին ընկերության գլխավոր տնօրեն Արամ Թորոսյանն ասաց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ տեսակապով զրույցի ընթացքում: 이에 대하여 회사의 총괄이사인 아람 토로시안은 "아르멘프레스" 국영통신사의 아람 아나니안과의 영상대화를 하는 동안 말했다. 

 

- պետական լրատվական գործակալություն 국영통신사

 

Թորոսյանը կարծում է, որ հայկական կինոարտադրության ոլորտում դրական առաջընթաց կա. մեծ է արտերկրի ֆիլմարտադրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: «Դա պայմանավորված է մի քանի գործոնով: Էական է գին-որակ հարաբերակցությունը: Դրսի ֆիլմարտադրողները մինչև համավարակի տարածումը ուշադրություն դարձրին մեր պոտենցիալին: Հայաստանում արտադրված ինտելեկտուալ և ստեղծագործական պրոդուկտը, որը կարող է ԱՄՆ-ի կոնկրետ լսարանի համար հետաքրքիր լինել, ադապտացրել ենք Ամերիկայի հեռուստադիտողի համար. թարգմանել ենք, սցենարական փոփոխություններ իրականացրել: Ադապտացված տարբերակներում մասնակցել են անգլախոս դերասաններ, աշխատել են հայ և օտարերկրացի ռեժիսորներ: Մի նկարահանման հրապարակում եղել է երկու ռեժիսոր. մեկը ներկայացրել է ԱՄՆ-ն, մյուսը՝ Հայաստանը»,-պատմեց Թորոսյանը: 토로시안은 아르메니아 영화제작부문에서 긍정적인 진전이 있으며 아르메니아에 대한 외국영화제작자들의 관심이 고조되고 있다고 생각하고 있다. "그것은 여러요인에 기인합니다. 가성비는 필수입니다. 전염병의 확산이전까지 외부 영화제작자들은 우리의 잠재력에 주목하였습니다. 미국의 실제 시청자가 관심을 가질 만한 아르메니아에서 제작된 지적이고 창의적인 작품은 미국의 TV 시청자에 맞게 조정되고 번역되었으며 시나리오의 수정을 하였습니다. 수정된 버전에서는 영어를 구사할 수 있는 배우들이 참여하였고 아르메니아와 외국감독들이 작업을 했습니다. 하나의 촬영장에 두명의 감독이 있었으며 한명은 미국을, 다른 사람은 미국을 대표합니다." 라고 토르시안은 말했다.     

 

- առաջընթաց 과정, 진전

- նկատմամբ 에 관한

- պայմանավոր 조건적으로 -> պայմանավորված ~로 때문에, ~로 인해 -> պայմանավորվածություն 협의

- գին-որակ հարաբերակցություն 가성비 (հարաբերակցություն - 비율)

- պոտենցիալ 잠재력

- ադապտացնել 조정하다 

- նկարահանման հրապարակ 촬영장

 

 

Նա շեշտեց, որ երկու հեռուստանախագիծ են իրականացրել: Ֆիլմերը սարսափ ժանրի են, որոնք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: «Դրանք բավականին որակյալ են՝ հատկապես հաշվի առնելով բյուջեն: Երկուսն էլ ընդգրկվել են «Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխության Daytime Emmy Awards-ի կարճ ցուցակում: Դա մեծ հաջողություն է, քանի որ հեռուստանովելների նկարահանման գործընթացքում 90 տոկոս ներգրավված մասնագետները՝ դերասանները, օպերատորները, լուսավորողները և այլք Հայաստանից են: Տիտրերում հիմնականում հայերի անուններ են: Դա հետաքրքիր կլինի, և հնարավոր է՝ այլ պրոդյուսերական ընկերություններ գան Հայաստան և այստեղ կինո նկարեն»,-ընդգծեց պրոդյուսերը: 그는 두개의 TV 프로젝트가 구현되었음을 강조하였다. 영화는 미국에서 수요가 큰 호러장르이다. "그것들은 특히 예산을 고려하면 상당히 품질이 우수합니다. 둘다 미국 TV 수상식 "에미"의 주간에미상의 단편에 선정되었습니다. 그것은 커다란 성공입니다. 왜냐하면 텔라노벨라의 촬영과정에서 배우, 연출가, 조명팀 등 관련전문가의 90%가 아르메니아 출신입니다. 엔딩크레딧에는 주로 아르메니아인의 이름들이 있습니다. 그것은 흥미롭게도 다른 제작사가 아르메니아에 와서 영화를 촬영하도록 만들 수 있습니다."라고 제작자는 강조하였다. 

 

- սարսափ 공포, 호러

- պահանջարկ 수요

- որակյալ 품질이 좋은

- հաշվի առնել 고려하다

- բյուջեն 예산

- ընդգրկվել 선정되다

- հեռուստատեսային TV

- մրցանակաբաշխություն 시상식 - մրցանակ(상)+բաշխել(분배하다)+ություն

- ներգրավել 관련시키다, 참여시키다

- մասնագետ 전문가

- տիտրեր 엔딩크레딧

- հիմնականում 주로

 

 

Թորոսյանի խոսքով՝ առ այսօր կինոարտադրության համար ֆինանսական միջոցներ է ներդնում պետությունը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով գումարը բաշխում է տարբեր կինոարտադրողների միջև: Կան պրոդյուսերներ, որոնք կարողանում են նաև այլ գումարներ գտնել կոմերցիոն ֆիլմերի միջոցով: 토로시안의 말에 따르면 현재까지 주정부는 영화제작에 아르메니아 국립영화관을 통해 자금을 다른 영화제작가에게 분배하는 재정적 수단으로 투자하고 있다. 또는 제작사들은 상업적 영화를 통해 다른 자금을 찾을 수 있다 

 

- առ այսօր 현재까지

- ներդնել 투자하다, 끼워넣다.

- կինոկենտրոն 영화관

- կոմերցիոն 상업적

 

 

«Academy Films» պրոդյուսերական ընկերությունն ստեղծում է ուղղություն, որը թույլ կտա նաև այլ ֆինանսական միջոցներ ներգրավել ֆիլմարտադրությունում, երբ կինոարտադրողը կախված չի լինի X քանակի գումարից, այլ նաև պետության օգնությամբ կկարողանա առավել տեսանելի դարձնել Հայաստանի կինոարտադրությունը: "아카데미 영화" 제작사는 또 다른 재정적 수단을 영화제작에 참여토록 허락하는 방향을 제시한다. 영화제작자가 일정량의 돈에 의존하지 못하는 경우, 정부의 도움으로 아르메니아의 영화제작이 더욱 가시화될 수 있다.

 

- կախված լինել 의존하다

- տեսանել 보다, 관람하다 -> տեսանելի 가시적인, 뚜렷한

 

Թորոսյանը վստահ է՝ տարբեր երկրներից ավելի շատ պրոդյուսերական ընկերություններ կգան Հայաստան իրենց ֆիլմարտադրությունը տեղայնացնելու, ինչը մեծ օգուտ կարող է բերել մեր տնտեսությանը: «Տուրիստական փաթեթները ազատված են ԱԱՀ-ից, քանի որ դա համարվում է ծառայությունների արտահանում, թեև ծառայությունները մատուցվում են ՀՀ տարածքում: Նույնը պետք է կինոյի մասով, հատկապես, երբ արտերկրի շուկայի համար ֆիլմեր են նկարահանվում ՀՀ տարածքում (սակայն ներքին շուկայի համար արտադրվող ֆիլմերի համար էլ արժե հանել)»,-ասաց նա: 토로시안은 다른 나라로부터 더 많은 제작사가 그들의 영화제작을 현지화하기 위해 아르메니아에 올 것이고 그것은 우리의 경제에 큰 도움을 가져올 것이라 확신하고 있다. "관광패키지는 부가세가 면제됩니다. 왜냐하면 그것은 서비스 수출로 여겨지거나 서비스가 아르메니아 영토에서 제공되고 있기 때문입니다. 영화부문에도 마찬가지여야합니다. 특히, 외국시장을 위한 영화들이 아르메니아 영토에서 제작되는 경우에 (하지만 국내시장을 위해 제작되는 영화들도 가치가 있습니다)." 라고 그는 말했다.  

 

- վստահ 확신하는

- տեղայնացնել 현지화하다

- ԱԱՀ = ավելացված արժեքի հարկ 부가세

- ազատել 면제하다, 면세하다

- արտահանում 수출

- մատուցել 주다, 서비스하다, 시중들다

 

 

Պրոդյուսերը շեշտեց, որ նկարահանել են երկու ֆիլմ Հայաստանի և Արցախի մասին: «Ունենք վիդեոնյութերի մեծ գրադարան: Նկարահանել ենք տարբեր հետաքրքիր նախաձեռնություններ: Մենք հնարավորինս օժանդակելու ենք թե՛ Զբոսաշրջության պետական կոմիտեին, թե՛ ոլորտում ներգրավված իրավաբանական, ֆիզիկական անձանց նյութերով, որոնք մենք ունենք: Մեր ֆիլմերը տրամադրել ենք հյուրանոցային տնտեսությունների, գիդերին, տուրիստական կազմակերպությունների, որպեսզի ըստ ցանկության օգտագործեն այդ վիդեոնյութերը»,-տեղեկացրեց Արամ Թորոայանը: 제작가는 아르메니아와 아르차흐에 대한 두개의 영화가 제작되었다고 강조했다. "우리는 영상자료의 커다란 도서관을 가지고 있습니다. 다양한 흥미로운 기획물을 촬영하고 있습니다. 우리는 그것이 국가관광위원회이든, 우리가 가지고 있는 분야와 관련한 법인, 자연인의 자료이든 가능한 도울 것입니다. 우리의 영화는 원하는대로 그 영상자료를 사용하도록 호텔업, 가이드, 관광기관에 제공되었습니다."라고 아람 토로시안은 알려주었다. 

 

- գրադարան 도서관

- վիդեոնյութ 영상자료

- նախաձեռնություն 계획, 주도

- օժանդակել 돕다, 지원하다, 보호하다

- զբոսաշրջության պետական կոմիտե 국가관광위원회

- իրավաբանական անձ 법인 <-> ֆիզիկական անձ 자연인

- տրամադրել 제공하다

- տեղեկացնել 알리다

 

Նա չմոռացավ անդրադառնալ նաև «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնին՝ նշելով, որ նախորդ տարի այն անցկացվել է «Ավրորա» ֆորումի շրջանակում: «Այն բաց է, և մենք մեծ քանակով դիմումներ ենք ստացել արտերկրի ռեժիսորներից: Փառատոնին ֆիլմեր ենք ցուցադրել ՀՀ ազգային ժողովի բակում, «Loft»-ում: Այս տարի ցուցադրություններ էինք նախատեսել նաև ՀՀ մարզերում:

«Հնարավոր է՝ 2020-ին փառատոնն անցկացնենք առցանց»,-եզրափակեց Արամ Թորոսյանը: 그는 지난해 "오로라"라는 포럼의 틀안에서 개최되었던 것을 지적하며 "급변하는 세계"라는 TV 프로그램 및 영화제를 언급하는 것을 잊지 않았다. "그것이 개최되면서 우리는 외국감독들로부터 많은 양의 신청을 받았었습니다. 축제에서 우리는 아르메니아 국회마당인 "로프트"에서 영화를 상영하였습니다. 우리는 아르메니아 지방에서 올해의 영화를 예상하고 있었습니다. "2020축제는 가능한 온라인으로 개최할 것입니다."라고 아람 토로시안은 결론지었다.

 

- անդրադառնալ 언급하다

- բարեփոխել 개혁하다 -> բարեփոխում 개혁

- հեռուստահաղորդում TV 프로그램

- փառատոն 축제

- Ավրորա 오로라, 여명의 여신

- դիմում 신청

- ռեժիսոր 감독

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments