휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 23일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 23일자)

LifeChallenger 2020. 4. 23. 19:48
반응형

출처 : 픽사베이

 

 

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մեր երկրում բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի: "아르메니아공화국"일보에서 우리나라의 사업은 우대조건이 있다. 

 

- արտոն 특권 -> արտոնյալ 특권의 -> արտոնյալ պայմաններ 우대조건 -> արտոնյալ ժամկետ 유예기간

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների և Հայաստանի կողմից իրականացվող քայլերի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հետ: Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Մենք աշխարհի այն երկրներից ենք, որը տնտեսական լայն աջակցության ծրագրեր է սկսել: Աշխարհի ոչ բոլոր երկրներում այդպիսի ծրագրեր կան: Աշխարհի ոչ բոլոր երկրներում են բիզնեսին զրո տոկոսով վարկ տալիս: Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի: Պետության խնդիրն է ապահովել մի շարք կարևոր պայմաններ: Առաջինը՝ ազատ շուկայական, մրցակցային միջավայրն է, որն ապահովված է: Երկրորդ խնդիրը բարենպաստ միկրոմիջավայրն է, մասնավորապես, կոռուպցիայից զերծ համակարգը, որը նույնպես կա: Եվ երրորդը, իհարկե, ֆինանսական միջոցներին հնարավորինս աջակցելն է, որը հիմա տեղի է ունենում: Մնացած պրոբլեմները մակրոտնտեսական պրոբլեմներ են, որոնք որոշ չափով մեզանից դուրս են: Օրինակ, ծով չունենք, մեծ հողային ֆոնդ չունենք, սպառման համար ներքին մեծ շուկա չունենք և այլն: Տրանսպորտային առումով ևս խնդիրներ կան՝ երկաթուղի չկա դեպի ՌԴ: Ակնհայտ է, որ այդ խնդիրը Հայաստանից դուրս է: Հիմա այսպիսի իրավիճակների հետ կապված պետությունն ինչ-որ մեղմացնող քայլեր իրականացնում է, բայց հիմնական կարևոր պրոբլեմները մեր երկրում, կարծում եմ, լուծված են, և հիմա մնում է աշխատել»: 예레반, 4월 23일, 아르멘프레스: "팬더믹의 결과로 야기된 경제문제와 아르메니아가 취한 단계에 대하여 "아르메니아 공화국"일보는 국회의 "나의 단계" 파벌의 회원인 게보르크 빠뽀얀과 대화를 가졌다. 의원은 특히 언급했다. "우리는 광범위한 경제 지원 프로그램을 시작한 세계국가들중 하나입니다. 세계에서 모든 나라가 그러한 프로그램이 있는 것은 아닙니다. 세계의 모든 나라들이 사업에 0%의 대출을 해주는 것은 아닙니다. 우리나라는 사업에 우대조건을 갖는 그러한 나라들중에 있습니다. 국가의 임무는 여러 중요조건을 보장하는 것입니다. 첫째, 보호되는 자유시장, 경쟁환경입니다. 두번째 임무는 특히, 부패가 없는 시스템이 존재하는 유리한 미시환경입니다. 그리고, 셋째, 물론 지금 일어나고 있는 것에 재정적 수단을 최대한 지원하는 것입니다. 나머지 문제는 어느정도 우리에게서 벗어난 거시경제의 문제입니다. 예를 들어, 바다가 없고, 큰 토지기금이 없고, 소비를 위한 큰 국내시장이 없는 것 등입니다. 운송을 하는데도 러시아로의 철도가 없다는 문제가 있습니다. 그러한 문제는 아르메니아에서 벗어난 것임은 분명합니다. 이제 이러한 상황과 관련하여 정부는 어떤 완화단계를 수행하고 있습니다. 하지만 내가 생각하기에는 주된 중요문제가 우리나라에 해결되었고 지금은 일해야합니다." 

  

 

- համավարակ 팬더믹

- հետևանք 결과

- առաջանալ 생기다, 야기하다

- պատգամավոր 국회의원, 하원의원

- աջակցել 지원하다 -> աջակցություն 지원

- խնդիր 임무, 업무

- ապահովել 보호하다, 보장하다

- մրցակցային 경쟁하는 

- միջավայր 환경 -> միկրոմիջավայր 미시환경

- բարենպաստ 유리한

- կոռուպցիա 부패

- զերծ 없는

- հնարավորինս 최대한

- մնացած 나머지

- որոշ չափով 어느 정도

- մակրոտնտես 거시경제

- երկաթուղ 철도

- ակնհայտ 분명한

- մեղմացնել 완화하다

 

 

 

Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի․ Գևորգ Պապոյան: 우리나라는 사업에 우대조건이 있는 그런 나라이다. 게보르크 빠뽀얀:

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների և Հայաստանի կողմից իրականացվող քայլերի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հետ։ 예레반, 4월 23일, 아르멘프레스: 팬데믹의 결과로 야기된 경제문제와 아르메니아에 의해 실행된 단계에 대하여 "아르메니아 공화국" 일보는 국회 "나의 단계" 파벌의 회원인 게보르크 빠뽀얀과 대화하였다. 

 

–Պարոն Պապոյան, այս իրավիճակն առաջին հերթին ի՞նչ խնդիրներ է առաջացնում մեզ համար։ 빠뽀얀씨 이 상황은 우선 우리에게 어떤 문제를 발생시키나요? 

–Ինչպես մեր, այնպես էլ աշխարհի բոլոր երկրների համար ամենամեծ խնդիրը տեղաշարժի սահմանափակման առաջացումն է ոչ միայն երկրների միջև, այնպես էլ երկրների ներսում, ինչի հետևանքով տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ չեն գործում։ Եթե անգամ որոշ երկրներում թույլատրվում է, ապա դրանք գործում են շատ ցածր արդյունավետությամբ, քան նախկինում, ինչը հանգեցնում է առաջարկի կրճատման։ Դա էլ իր հերթին տնտեսության համար բերում է բացասական հետևանքներ, գործազրկություն է առաջանում և այլ վարչական խնդիրներ։ Այնպես որ, այս խնդիրը, որ ունենք, միայն մերը չէ, առհասարակ, աշխարհի գրեթե բոլոր երկրներում այն կա։ 우리처럼 세계 모든 나라들도 가장 큰 문제는 국가간뿐만아니라 국내에서도 이동제한이 발생하는 것입니다. 어쨌든 경제활동의 수많은 유형이 작동하지 않습니다. 비록 일부 국가들에서 허용되더라도, 이후 그것들은 이전보다 공급의 감소를 초래하여 매우 낮은 효율로 작동하고 있습니다. 그것도 결국 경제에 부정적인 결과를 오고, 실업이 발생하며 다른 행정문제가 발생합니다. 따라서 우리가 가지고 있는 문제는 오직 우리만의 것이 아니고 일반적으로 거의 모든 국가들에 있습니다.  

 

 

- Ինչպես ~, այնպես էլ ~처럼 ~역시

- առաջին հերթին 우선

- ինչի հետևանքով 어쨌든 

- ոչ միայն ~, այնպես էլ ~ 뿐만아니라 ~도

- եթե անգամ 비록 ~하더라도

- քան նախկինում 이전보다

- առաջարկ 공급, 제안

- կրճատում 감소

- հանգեցնել (결과를) 초래하다

- իր հերթին 결국

- գործազրկություն 실업

- հասարակ 보통의 -> առհասարակ 일반적으로 

 

 

–Կա՞ն թեկուզ մոտավոր հաշվարկներ, թե դեռ որքան կշարունակվի այս վիճակը։ 이 상황이 얼마나 지속될지 대략적인 계산이 있습니까? 

–Այս պահին դա ոչ ոք չի կարող ասել, դժվար է գնահատել, բայց կարող ենք ասել, որ սա սովորական տնտեսական խնդիր չէ և տնտեսական վայրիվերումների ցիկլերի մեջ չի տեղավորվում, սա առողջապահական ճգնաժամ է, որը հանգեցրել է տնտեսական խնդիրների։ Քանի դեռ այն չի հաղթահարվել, կարող ենք ասել, որ այս վիճակը կպահպանվի, իհարկե, վարքագծային փոփոխություններ տեղի կունենան, և մարդիկ իրավիճակին կհարմարվեն։ Բայց, ըստ էության, եթե անգամ դա տեղի ունենա և վարքագծային փոփոխության արդյունքում հիվանդությունը չհաղթահարվի, բայց մարդիկ իրավիճակին հարմարվեն և ըստ դրա ապրեն, ապա այդ պարագայում ևս կարող ենք համարել, որ առողջապահական խնդիրը մասամբ լուծվել է, և դա կարող է դառնալ տնտեսական խնդիրների լուծման սկիզբը։ 현재로서는 그것은 아무도 말할 수 없습니다. 평가하기 어렵습니다. 하지만 이것이 일반적인 경제문제가 아니고 경제붕괴의 주기에 맞지 않으며 이것은 경제문제를 야기하는 보건상의 위기라고 말할 수 있습니다. 그것이 극복되지 않는한 이 상황이 유지될 것이고 물론 행동변화가 일어날 것이며 사람들은 상황에 적응할 것이라고 말할 수 있습니다. 그러나 실제로는 비록 그것이 일어난다하더라도 행동변화의 결과로 질병을 극복하지 못하게 될것입니다. 하지만, 사람들은 상황에 적응하고 그에 따라 살아간다면 그런 경우에도 보건문제가 부분적으로 해결되었다고 여길 수 있습니다. 그리고 그것은 경제문제의 해결의 시작이 될 수 있습니다. 

 

- թեկուզ 적어도 

- գնահատել 평가하다

- ցիկլեր 주기

- վայրիվերել 붕괴하다 -> վայրիվերում 붕괴

- տեղավորվել 자리잡다

- քանի դեռ ~하는 한

- վարքագծ 행동

 

 

–Իրավիճակին հարմարվելու մասին խոսեցիք, բայց, օրինակ, Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի հետ կապված արդեն միջադեպ է տեղի ունեցել, աշխատակիցները պահանջում են թույլ տալ գնալ աշխատանքի, ֆինանսական խնդիրներ կան, որոնք էլ սոցիալական դժվարություններ են առաջացնում։ 당신은 상황에 적응하는 것에 대하여 말하였지만 예를 들어 바나조르에서 "글로리아" 공장과 관련된 사건이 발생하였고 직원들은 직장에 가도록 허용할 것을 요구하고 있습니다. 재정적인 문제가 있고 거기에도 사회적 어려움이 야기되고 있습니다.   

–Հասկանալի է, նմանատիպ խնդիրներ կարող են լինել և առաջանում են։ Խնդիրները միայն առողջապահական չեն, նաև տնտեսական են, սոցիալական են, որոնք մեկ ամբողջ համատեքստում են, բայց մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ պետք է նախ և առաջ ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին, որովհետև սա արվում է իրենց առողջությունը, կյանքը պահպանելու համար։ Կարող ենք ամեն ինչ բացել և սկսել աշխատել, բայց այդ պարագայում պետք է գիտակցենք, որ մեզանից շատերը վարակվելու են, և հետևաբար կունենանք առողջապահական և մարդկային կյանքերի մասով, այսպես ասած, ոչ լավ իրավիճակ։ 비슷한 문제가 있거나 발생할 수 있다는 것은 분명합니다. 문제는 하나의 전체 맥락에서 단지 보건에만 있는 것이 아니라 경제에도 사회에도 있습니다. 그러나, 우리 국민들은 우선 이해를 가지고 상황에 접근해야한다는 것을 이해해야만 합니다. 왜냐하면 이것은 자신의 건강과 생명을 유지하기 위해 행해지고 있기 때문입니다. 우리는 모든 것을 개방하고 일을 시작할 수 있습니다. 그러나 그런 경우 우리들중 많은 사람이 감염될 것을 알아야합니다. 그러므로 보건과 사람과 사람들의 삶이라는 측면에서 말하자면 좋지 않는 상황을 가질 것입니다. 

 

- միջադեպ 사건

- հասկանալի 이해할 수 있는

- նմանատիպ 비슷한, 유사한

- նախ և առաջ 우선적으로 

- ըմբռնում 인식, 인지

- հետևաբար 그러므로 

- այսպես ասած 말하자면

 

 

–Իսկ այս իրավիճակում, երբ տնտեսությունն, այսպես ասած, դանդաղ է աշխատում, շրջանառությունը նվազել է, եկամուտները, ըստ այդմ, թե մարդկանց, թե պետության ևս նվազել են, որքա՞ն ժամանակ Հայաստանը պատրաստ կլինի այս վիճակին ըստ արժանվույն դիմակայելու։ 이 상황에서 경제가, 말하자면, 천천히 작동되고, 매출이 감소하며 이로 인해 개인이든, 국가이든 소득이 줄어드는 경우 아르메니아는 얼마나 오래 이 상황에 대해 가치있게 저항할 준비가 되어있습니까?   

–Ես չեմ կարող դա գնահատել, դա կախված է նրանից, թե այս իրավիճակն ինչպես կշարունակվի, հետևաբար, ուզում եմ նշել, որ սցենարը որպես այդպիսին այն չէ, թե ինչքան կդիմանանք կամ ինչքան է պետք։ Սցենարն այն է, որ այս համավարակը պետք է կառավարելի լինի, որպեսզի առողջապահությունը հասցնի բոլոր հիվանդներին սպասարկել, քանի առողջապահությունը հասցնում է բոլոր հիվանդներին սպասարկել, անկախ նրանից՝ իրենց մոտ սիմպտոմ է, թե ծանր դեպք, կարող ենք ասել, որ լուրջ պրոբլեմներ չենք ունենա և այդ պարագայում հարյուրավոր մարդկային կյանքեր կփրկենք։ Խնդիրն այն է, որ մեր առողջապահությունը կարողանա նորմալ սպասարկել այս իրավիճակում։ Այս սահմանափակումներն էլ հենց այն բանի համար են, որ վարակի տարածումը մեծ ծավալների չհասնի և լինի կառավարելի առողջապահական տեսանկյունից։ Մենք հռչակել ենք, որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, և հետևաբար ամեն ինչ անելու ենք, որ մարդկանց կյանքեր փրկենք։ 나는 그것을 평가할 수 없습니다. 그것은 이 상황이 얼마나 지속될지에 달려있습니다. 그러므로, 시나리오는 얼마만큼 견디거나 얼마만큼 해야하는 그와 같은 것이 아니라는 것을 언급하고 싶습니다. 시나리오는 모든 환자가 보건 서비스를 제공받도록, 증상에 상관없이 얼마나 많은 의료서비스가 모든 환자에게 전달되도록, 이 전염병을 다루기 쉬워야만 한다는 것입니다. 중증의 경우라도 심각한 문제를 가지지 않을 것이며, 그런 경우 수백명의 인명을 구할 수 있을 것이라 말할 수 있습니다. 문제는 우리의 의료시스템이 이 상황에서 정상적으로 서비스를 할 수 있냐는 것에 있습니다. 이런 제한도 바로 감염 확산이 대규모에 도달하지 않도록 건강관리의 관점에서 다루기 쉽게 하기 위한 것입니다. 우리는 사람의 생명이 가장 높은 가치임을 선언했습니다. 그러므로 최선을 다해 사람의 생명을 구할 것입니다.  

 

- շրջանառություն 매출, 수익

- նվազել 감소하다

- եկամուտ 수입, 소득

- ըստ արժանվույն 가치있게

- սցենար 시나리오

- կառավարելի 다루기 쉬운

- հասնել 도달하다 -> հասցնել 전달되다

- մեծ ծավալներ 대규모

- հռչակել 선언하다

 

 

–Վարչապետը նշեց, որ ստեղծված իրավիճակի հետևանքով տնտեսության որոշ ճյուղեր կարող են ավելի բարենպաստ պայմաններում հայտնվել, ինչպե՞ս կմեկնաբանեք։ 총리는 현 상황의 결과로 일부 경제 분야는 더 유리한 조건에서 있다고 언급했습니다. 당신은 어떻게 논평하시겠습니까? 

–Հիմա, տեսեք, ինչ է առաջանում. համաշխարհային ՀՆԱ-ն կտրուկ կրճատվում է, բազմաթիվ ընկերություններ տարբեր շուկաներում, որոնք տասնյակ տարիներով հեգեմոն դերակատարություն են ունեցել և ոչ ոք հնարավորություն չի ունեցել մտնելու այդ շուկաներ, նրանք հիմա շուկաներից դուրս են գալիս։ Սա առաջացնելու է ինչպես փոփոխություն մարդկանց մոտ, այնպես էլ նոր հնարավորություն, որպեսզի նոր բիզնեսները մտնեն այդ շուկաներ, փորձեն իրենց։ Եթե, օրինակ, կարողանանք մեր տեղական արտադրությամբ, մեր գյուղմթերքներով, մեր գյուղատնտեսական մթերքներ մշակող արդյունաբերությամբ մտնել, օրինակ, այն շուկաներ, որոնք ավանդաբար մերը չեն եղել, և փորձել ապահովել այդ շուկաներն համապատասխան արտադրանքով, ապա, բնականաբար, դա կարող է հնարավորություն դառնալ մեզ համար։ Ցանկացած ճգնաժամ լի է ինչպես մարտահրավերներով, այնպես էլ հնարավորություններով։ Ճգնաժամի արդյունքում միշտ լինում են ընկերություններ կամ երկրներ, որոնք շատ ավելի հաղթող են դուրս գալիս, և այնպիսիք, որոնք շատ ավելի վատ վիճակում են հայտնվում։ Այդ ամեն ինչը կախված է տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից։ Այս համատեքստում եթե մեր բիզնեսը պրոակտիվ գտնվի, կարծում եմ, մեծ հաջողություն կարող է արձանագրել։ Նույնը վերաբերում է նաև մեր գյուղացիական տնտեսություններին։ Հիմա ակնհայտ է, որ հատկապես այս համավարակի ֆոնին ապագայում լավ մթերքների, բնական մթերքների պահանջարկն աշխարհում բարձր է լինելու։ Այս պարագայում ունենք հնարավորություն արտադրելու բարձրորակ գյուղմթերքներ և մատակարարելու այն շուկաներին, որոնք ունեն դրանք սպառելու հնարավորություն։ Սրանով է պայմանավորված մեր կոչը՝ օրինակ, մեր գյուղացիությանը, որ հատկապես այս տարի մեր երկրում չպետք է մնա որևէ անմշակ հողակտոր։ 이제 어떻게 되는지 보세요. 세계 GDP는 급격히 감소하고 수십년에 걸쳐 주도적 역할을 해왔고 아무도 그 시장에 진출할 기회를 가지지 못했던 다양한 시장에서 수많은 기업들이 지금 시장을 떠나고 있습니다. 이것은 사람을 변화시킬뿐만아니라 새로운 기회를 야기할 것입니다. 그래서 새로운 비지니스가 그 시장에 진입하기 위해 스스로 변화할 것입니다. 예를 들어, 우리의 지역생산물, 농산물, 농업가공산업이 전통적으로 우리 시장이 아니었던 그러한 시장에 진입할 수 있고 그런 시장에 적절한 제품을 제공하려 노력한다면 그것은 당연히 우리에게는 기회가 될 수 있습니다. 어떤 위기이든 도전뿐만 아니라 기회로 가득합니다. 위기의 결과에는 항상 훨씬 더 성공하는 그런 기업이나 국가가 있는가 하면 훨씬 더 나쁜 상황에 처한 기업이나 국가가 있습니다. 그 모든 것은 객관적이고 주관적인 상황에 달려있습니다. 이러한 맥락에서 우리의 사업이 능동적이라면 제가 생각하기에는, 커다란 성공을 거둘 수 있을 겁니다. 우리의 농업도 마찬가지입니다. 지금 특히 이 전염병의 배경에서 앞으로 좋은 식품, 천연식품의 수요가 세계에서 높아질 것은 분명합니다. 이 경우, 우리는 고품질 농산물을 생산하여 그것들을 소진할 기회를 가질 그 시장에 제공할 기회를 가질 것입니다. 이로 인해 예를 들어 우리 농민들에게 특히 올해 우리나라에서는 그 어떤 경작되지 않은 땅이 없어야한다는 것을 요청드립니다.      

 

- ճյուղ 1) 나뭇가지, 지점, 2) (사업)분야

- բարենպաստ 유리한

- հայտնել 알리다 -> հայտնվել 알려지다

- մեկնաբանել 논평하다 -> մեկնաբանություն 논평하다

- առաջանալ 끌어내다

- ՀՆԱ = համախառ ներքին արդյունք GDP

- կտրուկ 급격히

- կրճատ 짧아지는 -> կրճատել 감소하다 -> կրճատվել 감소되다 

- տասնյակ 10년

- հեգեմոն 패권

- դերակատարություն 역할

- տեղական 지방, 지역

- գյուղմթերք 농산물

- արդյունաբերություն 산업

- ավանդաբար 전통적으로 

- ապահովել 1) 보호하다, 2) 공급하다

- համապատասխան 합당한, 적절한

- բնականաբար 당연한

- ցանկանալ 바라다 -> ցանկացած 어떤

- մարտահրավեր 도전

- հանգամանք 상황

- օբյեկտիվ 객관적인 <-> սուբյեկտիվ 주관적인

- պրոակտիվ 능동적인

- ակնհայտ 명백한 

- հատկապես 특히

- ֆոն 배경

- մթերք 식품

- մատակարարել 제공하다

- սպառել 소진하다

- անմշակ հողակտոր 휴경지

 

 

–Այդ ուղերձն ուղղված է բիզնեսին ու առանձին ընկերությունների՞, թե՞ պետությունն ինքն էլ էական անելիքներ ունի։ 그러한 메시지는 사업가와 개별 기업을 대상으로 합니까? 아니면 국가 자체로도 중요한 행동을 가져야합니까? 

–Այստեղ երկկողմանի է, չի կարող պետությունը քայլ անել, բայց բիզնեսը չարձագանքի, և հակառակը՝ բիզնեսն էլ չպետք է միայնակ մնա։ Այս առւմով մենք աշխարհի այն երկրներից ենք, որը տնտեսական լայն աջակցության ծրագրեր է սկսել։ Աշխարհի ոչ բոլոր երկրներում այդպիսի ծրագրեր կան։ Աշխարհի ոչ բոլոր երկրներում են բիզնեսին զրո տոկոսով վարկ տալիս։ Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի։ Պետության խնդիրն է ապահովել մի շարք կարևոր պայմաններ։ Առաջինը՝ ազատ շուկայական, մրցակցային միջավայրն է, որն ապահովված է։ Երկրորդ խնդիրը բարենպաստ միկրոմիջավայրն է, մասնավորապես, կոռուպցիայից զերծ համակարգը, որը նույնպես կա։ Եվ երրորդը, իհարկե, ֆինանսական միջոցներին հնարավորինս աջակցելն է, որը հիմա տեղի է ունենում։ Մնացած պրոբլեմները մակրոտնտեսական են, որոնք որոշ չափով մեզանից դուրս են։ Օրինակ, ծով չունենք, մեծ հողային ֆոնդ չունենք, սպառման համար ներքին մեծ շուկա չունենք եւ այլն։ Տրանսպորտային առումով ևս խնդիրներ կան՝ երկաթուղի չկա դեպի ՌԴ։ Ակնհայտ է, որ այդ խնդիրը Հայաստանից դուրս է։ Հիմա այսպիսի իրավիճակների հետ կապված պետությունն ինչ-որ մեղմացնող քայլեր իրականացնում է, բայց հիմնական կարևոր պրոբլեմները մեր երկրում, կարծում եմ, լուծված են, և հիմա մնում է աշխատել։ 여기에는 양면성이 있습니다. 국가가 조치를 취할 수 없고 사업은 응답하지 않습니다. 반대의 경우에도 사업은 홀로 머물러서는 안됩니다. 이런 측면에서 우리는 광범위한 경제 지원 프로그램을 시작한 세계의 그런 국가들중 하나입니다. 세계의 모든 국가가 그러한 프로그램을 갖는 것은 아닙니다. 세계의 모든 국가에서 기업에게 0% 대출을 주는 것은 아닙니다. 우리나라는 사업에 우대조건이 있는 그런 나라들중 하나입니다. 국가의 임무는 여러 중요한 조건을 보장하는 것입니다.  첫째, 보호되는 자유시장, 경쟁환경입니다. 두번째 임무는 특히, 부패가 없는 시스템이 존재하는 유리한 미시환경입니다. 그리고, 셋째, 물론 지금 일어나고 있는 것에 재정적 수단을 최대한 지원하는 것입니다. 나머지 문제는 어느정도 우리에게서 벗어난 거시경제의 문제입니다. 예를 들어, 바다가 없고, 큰 토지기금이 없고, 소비를 위한 큰 국내시장이 없는 것 등입니다. 운송을 하는데도 러시아로의 철도가 없다는 문제가 있습니다. 그러한 문제는 아르메니아에서 벗어난 것임은 분명합니다. 이제 이러한 상황과 관련하여 정부는 어떤 완화단계를 수행하고 있습니다. 하지만 내가 생각하기에는 주된 중요문제가 우리나라에 해결되었고 지금은 일해야합니다."  

 

- ուղերձ 메세지

- երկկողմանի 쌍방의, 양면을 가진

- քայլ անել 조치를 취하다

- արձագանքել 응답하다

- հակառակ 반대로

- առւմով ~한 면에서

 

 

 

 

Պարետի նոր որոշմամբ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: (긴급사태기간의) 통제관의 새로운 결정으로 지역간 이동제한이 없어지고 검문소가 사라지다.

 

- անցակետ 검문소

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրության ռեժիմի պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ 예레반, 4월 23일, 아르멘프레스: 긴급사태기간의 통제관의 새로운 결정으로 긴급사태선언으로 인해 아르메니아 전지역에서 자유이동 및 경제활동에 대한 일시적인 제한규정에서 변경과 추가사항이 실행되었으며 그것은 4월 22일 23시 59분부터 유효화된다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대해 아르메니아 부총리이자 아르메니아 긴급사태통제관인 띠그란 아비니안은 그의 페이스북 페이지에 게재하였다.

 

- իրավունք 권리, 권한

- ժամանակավոր 임시의, 일시적

- կարգավորում 규제, 규정

 

«Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները»,- գրել է Ավինյանը: "따라서, 지역간 이동제한은 없어지고 검문소는 사라집니다. 대신, 효력은 다른 제한에 대해 강화된 통제를 실행하는 방향으로 초점을 맞출 것입니다. 또한 우리는 개별 지역 사회에서 감염확산의 위험정도에 따라 특별제도를 논리적으로 규제할 것입니다. 개인의 이동과 대중교통과 관련된 나머지 제한은 유지됩니다."라고 아비니안은 게재했다. 

 

- փոխարեն 대신에

- ուժեր (법적) 효력

- կենտրոնացվել 초점을 맞추다

- վերահսկողություն 제어

- ուժեղացվել 강화되다

- առաջնորդել 안내하다

- առանձին 개별

- աստիճան 정도

- կախել 걸다 -> կախվել (스스로) 걸다 -> կախված ~에 따라

- տրամաբանություն 논리 -> տրամաբանությամբ 논리적으로, 합리적으로

 

 

Նա նաև հայտնել է, որ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ 그는 또한 경제활동의 일부 유형에 관한 일시적인 제한은 없어졌다고 발표했다. 특히, 

 

 

Մշակող արդյունաբերության հատվածում՝ 제조업분야에서

Պոլիգրաֆիական գործունեություն 인쇄업의 활동
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն 제초제 및 기타 농약제의 생산
Քարի սղոցում, մշակում և հարդարում 석재의 절단, 가공 및 마무리
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն 금속 건축골조의 제작
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն 전선의 연결장치 제조
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում 기성 금속제품, 기계 및 장비의 수리
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում 산업기계 및 장비의 설치

 

- մշակել 처리하다, 개발하다

- պոլիգրաֆիա 인쇄업

- թունաքիմիկատ 제초제

- ագրոքիմիա 농약

- սղոց 톱 -> սղոցել 톱질하다

- հարդարել 손질하다, 다듬다

- կոնստրուկցիա 골조

- Էլեկտրահաղորդալարեր 전선

- սարքվածք 장치 -> սարքավորանք 장비

- արտադրատեսակ 생산품

- պատրաստի արտադրատեսակներ 기성품

- արդյունաբերական 산업의 

 

 

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝ 도매업, 소매업, 자동차 및 오토바이 수리업 분야

Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների 일부 하위유형을 제외한 지불 또는 계약을 기초한 도매업
Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր 농업기계, 장비 및 예비부품의 도매업 
Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր 광업, 건설업 및 토목업을 위한 기계의 도매업
Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ 비전문적 상점에서 일부 소매업 유형

 

- մեծածախ առևտուր 도매 <-> մանրածախ առևտուր 소매

- մոտոցիկլներ 오토바이

- վարձատրություն 보수, 지불

- հիմունք 기초

- ենթատեսակ 하위유형

- պահեստամաս 예비부품

- հանքարդյունաբերություն 광업 - հանք(광산)+արդյունաբերություն(산업)

- քաղաքացիական շինարարություն 토목

 

 

Տեղեկատվություն, կապ հատվածում՝ 정보 통신분야

Գրքերի հրատարակություն 도서출판업
Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում TV프로그램의 제작, 편집 및 배포

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը 부동산과 관련된 활동분야

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝ 전문, 과학 및 기술활동분야
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ 기술검사 및 분석
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում 자연 및 기술과학부문에서 과학연구 및 실험개발

 

 

- տեղեկատվություն 정보

- կապ 통신

- հետարտադրություն 편성, 편집

- հատված 부문

- փորձարկում 검사

- վերլուծություն 분석

- հետազոտություն 연구

- բնագավառ 부문

 

 

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝ 관리 및 지원활동분야

Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ։ 활동이 제한되지 않은 사업활동을 지원하는 행정 및 해당회사와 관련된 그외 추가활동

 

- ձեռնարկատեր 사업가 -> ձեռնարկատիրական 사업의 

 

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ 봉사이외 서비스분야

Արհեստակցական միությունների գործունեություն 노조활동
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում 컴퓨터 및 통신장비의 수리
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում 가전제품의 수리
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում։ 가정용 장치, 실내원예장치의 수리

 

- սպասարկել 시중들다, 봉사하다

- ծառայություն 서비스

- արհեստակցական միություն 노조, 노동조합

- կենցաղային 가정용 -> կենցաղային էլեկտրոնային սարքվածք 가전제품

 

«Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ: "전염병 위생 및 안전뿐만아니라 기타 규칙은 개별적인 활동의 유형에 정의되어집니다."

 

 

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: "섬유의 최종생산", "의류생산", "신발생산", "전력장비의 생산", "가구생산" 및 "스포츠클럽의 활동"의 하위유형, 뿐만아리나 기타 개별사례는 제한의 예외적용으로 고려되어질 수 있습니다. 

 

- մանածագործվածք 섬유

- վերջնամշակում 최종처리 -> 최종생산

- կահույք 가구

- դիտարկվել 고려되어지다, 심사숙고하다.

- սահմանափակում 제한

- կիրառել 적용하다

- հնարավորություն 기회, 가능성

 

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով»,- գրել է Ավինյանը: 예외를 얻기 위한 신청서는 온라인 https://covid19.gov.am/hy 사이트를 통해 다운로드 받을 수 있습니다." 아비니안은 게재했다.

 

 

 

ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները աճել են 12,1 տոկոսով: 아르메니아에서 1분기 아파트 1평방미터의 평균시장가격이 12.1% 증가했다.

 

- եռամսյակ 분기

- մակերես 면적 

 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում 2020 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է պետական գրանցման 42 հազար 720 գործարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։ 예레반, 4월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 부동산시장에서 2020년 1분기에 국가 등록에 42,720건의 거래가 이행되었습니다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대해 토지대장위원회가 알려왔다.

 

- գրանցել 등록하다

- Կադաստր 토지대장

 

«2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն աճել են 13.5 %-ով, սակայն 2019-ի 4-րդ եռամսյակի համեմատ դրանք նվազել են 21,6 տոկոսով։ Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մարզերի քաղաքներում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6%-ով: "2019년 동일기간에 비해 거래는 13.5% 증가되었지만 2019년 4분기에 비해서 그것은 21.6% 감소되었다. 예레반에서 2020년 1분기에 아파트단지내 아파트의 1평방미터당 평균시장 가격은 2019년 4분기에 비해 3.2% 증가되었으며 2019년 1분기에 비해 12.1% 증가되었습니다"고 메세지에서 밝혔다. 지방도시에서 2020년 1분기 아파트단지내 아파트의 1평방미터당 평균시장 가격은 2019년 4분기에 비해 2.4% 증가되었으며 2019년 1분기에 비해 6.6% 증가되었다.  

 

- համեմատ 비교 -> համեմատել 비교하다

- բազմաբնակարան բնակելի շենք 아파트단지

 

- հաղորդագրություն 메세지 

 

 

 

Գրանցված աշխատատեղերի քանակը մարտ ամսին ավելացել է 3700-ով: 등록된 일자리수는 3월에만 3700개가 추가되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտ ամսին հայտարարագրված աշխատատեղերի քանակը փետրվարի համեմատ ավելացել է 3700-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր արդյոք նվազե՞լ է գրանցված աշխատողների քանակը: 예레반, 4월 23일, 아르멘프레스: 아르메니아 3월 발표된 일자리 수는 2월에 비해 3700개 증가되었다. "아르멘프레스"의 보도에 따르면 국세청장 다비트 아나니안은 긴급사태선언이후 등록된 일자리수가 감소했는지에 대한 질문을 언급하면서 이에 대하여 기자회견에서 밝혔다. 

 

- ասուլիս 기자회견

- Պետական եկամուտների կոմիտե 국세청

- անդրադառնալ 언급하다

- ի վեր 이후

 

«Մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է մինչև ապրիլի 20-ը: Ապրիլի 21-ի դրությամբ մենք ունեինք արդեն վերլուծված տեղեկատվություն: Մարտ ամսվա տվյալներով փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է աշխատատեղերի ոչ թե նվազում, այլ աճ՝ շուրջ 3700 աշխատատեղով: 619 հազար 900 աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ՝ մարտ ամսվա համար: Եվ 616 հազար 200 աշխատատեղ հայտարագրվել է մարտի 20-ի դրությամբ՝ փետրվար ամսվա համար»,-ասաց Անանյանը: "3월 

소득세의 추산은 4월 20일까지 발표됩니다. 4월 21일의 상황에서 우리는 벌써 분석되어진 정보를 가지고 있습니다. 3월 자료로 2월에 비해 일자리가 감소한 것이 아니라 대략 3700건의 일자리가 증가되었음이 등록되었습니다. 3월기준 619,000건의 일자리가 4월 21일에 공표되었습니다. 그리고 2월기준 616,200건의 일자리가 3월 20일에 공표되었습니다."

라고 아나니안은 말했다.

 

- եկամտային հարկ 소득세

- հաշվարկ 추산

 

 

Իսկ հունվարի համեմատ փետրվարի աշխատատեղերի աճը եղել է 14,4 հազար: «Եվ 3700-ի աճը մենք համարում ենք որոշակիորեն պայմանավորված համաճարակային իրավիճակով: Մեր կարծիքով՝ ապրիլ ամսվա ընթացքում ավելի շատ կունենանք ազդեցության իրական պատկերը»,-ասաց նա: 그리고 1월에 비해 2월 일자리의 증가는 14,400건입니다. "그리고 3700건의 증가는 우리가 어느 정도 전염병의 상황으로 인한 것이라 고려하고 있습니다. 우리의 생각으로는 4월동안 훨씬 더 현실적인 숫자를 가질 것입니다." 라고 그는 말했다.  

 

- որոշակիորեն 어느 정도

- ազդեցություն 효과

- պատկեր 이미지, 그림, 양상

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments