휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 21일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 21일자)

LifeChallenger 2020. 4. 21. 18:48
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Տուրիզմի հայ փորձագետները հետկորոնավիրուսային վերականգնման հնարավոր ժամկետներ են նախանշում: 아르메니아의 관광전문가는 코로나바이러스이후의 복구가능기간을 예상하다.

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայում լավատես են, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները և «ոտքի կանգնեցնել» ոլորտը։ Ոլորտի վերականգնման նախնական ժամկետն ըստ զբոսաշրջության ոլորտի փորձագետ և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարող է լինել 2021-ի ապրիլ ամիսը, միևնույն ժամանակ, նա փորձեց չբացառել նաև ավելի արագ վերականգնման սցենարները։ 예레반, 4월 21일, 아르멘프레스: 아르메니아 관광협회는 코로나바이러스의 극복이후 관광여행업이 입은 피해와 "복구"분야를 가능한 빨리 회복할 수 있다고 낙관하고 있다. 분야의 회복예상시기는 관광여행업의 전문가이자 아르메니아 관광협회 회장인 메하크 아쁘레시안에 따르면 2021년 4월일 수 있으며 동시에 그는 보다 빠른 회복시나리오를 배제하지 않으려고 했다.

 

- ֆեդերացիա 연맹

- զբոսաշրջություն 관광여행업

 

«Այսօր, մինչև հունիս կան չեղարկումներ, հիվանդությունն էլ, ցավոք, դեռևս տարածվում է։ Հույս ունենք, որ մինչև 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Մենք կարող ենք տուրիստական ակտիվություն սպասել 2021 թվականի ապրիլից ոչ շուտ, սակայն, եթե իրանական շուկան ակտիվանա, ապա մենք մարտ ամսից կարող ենք զբոսաշրջիկների հոսք ունենալ հարևան երկրից։ Պետք չէ բացառել նաև այս իրավիճակից արագ վերականգնվելու հանգամանքը։ Հուսանք, որ գոնե Ամանորին Հայաստանում կունենանք զբոսաշրջիկների հոսք, քանի որ վերջին տարիներին այս միտումը բավականին ակտիվ նկատվում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ապրեսյանը։ Նա շեշտեց, որ տուրիստական ակտիվությունը կապված է նաև միջազգային ավիափոխադրումների վերականգնման հետ, իսկ մինչ այդ պետք է կենտրոնանալ հետաքրքիր ու բացառիկ զբոսաշրջային փաթեթների ձևավորման, մրցունակ առաջարկների, ինչպես նաև ագրեսիվ գովազդային արշավների կազմակերպման վրա, քանի որ համավարակից հետո, հնարավոր է, շատերը ցանկանան լրացնել բաց թողնված հնարավորությունները։ "오늘 6월까지 취소가 있으며, 불행히도, 질병은 여전히 확산되고 있습니다. 희망을 가집시다. 2021년 4월말까지는 코로나바이러스의 위험이 사라질 것입니다. 우리는 2021년도 4월부터 곧 관광활동을 기대할 수 있습니다. 하지만, 이란시장이 활성화된다면 그 후 우리는 3월부터 이웃국가로부터 관광객이 유입될 수 있습니다. 또한 이 사태로부터 빠르게 회복될 상황도 배제할 필요는 없습니다. 적어도 새해에는 아르메니아에 관광객이 유입될 수 있기를 희망합니다. 왜냐하면 최근 몇년간 이러한 추세는 상당히 활발해졌기 때문입니다."라고 "아르멘프레스"와의 인터뷰에서 아쁘레시안은 말했다. 그는 관광의 활성화는 또한 국제항공운송의 회복과 연결되어져 있으며 그때까지 재미있고 독특한 관광패키지의 형성, 경쟁력있는 제안, 적극적인 광고캠페인의 구성과 같은 것에 집중해야한다고 강조하였다. 왜냐하면 전염병이후 많은이들이 기회를 놓치고 싶어할 수도 있기 때문이다.     

 

- ակտիվություն 활동

- չեղարկել 취소하다 -> չեղարկում 취소

- զբոսաշրջիկ 관광객

- հոսք 유입

- հանգամանք 

- հանգամանք 상황, 조건

- ավիափոխադրում 항공운송

- բացառիկ 특출한

- զբոսաշրջային փաթեթ 관광패키지

- մրցունակ 경쟁력있는

- ագրեսիվ 공격적인

- գովազդային արշավներ 광고캠페인

 

«Մենք ունենք հիմնական շուկա, պարզապես պետք է ճիշտ ժամանակին, ագրեսիվ ձևով աշխարհին ներկայանանք և ցույց տանք, որ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն գոյություն ունի, և շարունակում է զարգանալ, ունի ավելի լավ առաջարկներ։ Ստեղծված իրավիճակում մենք պետք է օգտվենք առիթից և համաշխարհային շուկային դեպի մեզ կանչենք»,- նշեց Ապրեսյանը։ 우리는 중요한 시장을 가지고 있습니다. 향후 적시에 공격적으로 세계에 제시하고 아르메니아가 어떠한 관광지가 존재하는지, 지속적으로 개발중이며 더 나은 제안을 가지고 있음을 보여주어야만 합니다. 만들어진 상황에서 우리는 기회를 포착하고 세계시장을 우리에게 불러들어야합니다." 라고 아쁘레시안은 지적했다. 

 

- զբոսաշրջային ուղղություն գոյություն 관광지

- գոյություն 존재

- առիթ 핑계, 구실

 

 

Զբոսաշրջության ոլորտը համարվում է տարատեսակ ցնցումների նկատմամբ ամենազգայուններից մեկը, հատկապես, երբ, ստեղծվում է տարածաշրջանային անկայունություն, բռնկվում են պատերազմներ կամ գլուխ են բարձրացնում համաճարակները։ 관광부문은 특히, 주변지역의 불안정이 발생하는 경우, 전쟁이 발발하거나 전염병이 발생하는 경우 등, 다양한 충격에 의해 가장 민감한 것들중에 하나로 여겨진다.  

 

- տարատեսակ 다양한

- ցնցում 충격

- անկայունություն 불안정

 

Ապրեսյանը շեշտեց, որ զբոսաշրջության համար նման վերջին հարվածը 2009 թվականի ապրիլին սկսված H1N1 վիրուսի համաճարակն էր։ 아쁘레시안은 관광업에 대한 최근 타격은 2009년 4월에 시작된 H1N1 바이러스 전염병이었다라고 강조하였다.

 

- հարված 타격

 

«ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով այդ ընթացքում գրանցվել է զբոսաշրջային այցելությունների 4 տոկոս նվազում։ Այդ նույն տարվա վերջին եռամսյակում կամաց-կամաց սկսվեց ոլորտի վերականգնման գործընթաց։ 2010 թվականին, երբ, ըստ էության, H1N1 վիրուսի վտանգն անցել էր, արձանագրվել էր համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աննախադեպ աճ՝ 6,6 տոկոս»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ "유엔세계관광협회의 자료에 따르면 이 기간동안 관광객의 방문의 4% 감소가 보고되었습니다. 같은해 마지막 분기에 업계의 회복과정이 서서히 시작되었습니다. 2010년 본질적으로 H1N1 바이러스의 위험이 사라졌을때 전세계 관광방문의 전례없는 증가는 6.6%를 기록했습니다."라고 아르메니아 관광협회 회장은 말했다.  

 

- այցելություն 방문

- եռամսյակ 분기

- գործընթաց 과정

- էություն 본질 -> ըստ էության 본질적으로

- վտանգ 위험

- արձանագրվել 기록되다

- աննախադեպ 전례없는

 

 

Նա վստահ է, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կնպաստի նաև կորոնավիրուսի պատճառով տուժած մի շարք այլ ոլորտների ճգնաժամի հաղթահարմանը։ 그는 관광업의 회복이 코로나바이러스로 인해 상처입은 여러 다른 분야의 위기극복에 도움이 될 것이라 확신했다. 

 

- վստահ 확신하는

- տուժել 상처입다

- նպաստել 돕다

 

Համավարակի պատճառով Հայաստանում տուժել են բոլոր տուրիստական ընկերությունները, հյուրանոցները, հյուրատներն ու սպասարկման ոլորտում աշխատող մի շարք այլ կազմակերպություններ։ 전염병으로 인해 아르메니아에서 모든 관광회사, 호텔, 게스트하우스와 서비스분야에서 종사하는 여러 다른 기관들이 피해를 입었다.  

 

- սպասարկել 봉사하다 -> սպասարկում 봉사

- կազմակերպություն 기관

 

 

Տուժած տուրիստական ընկերություններից մեկը “Visit Armenia” DMC & Travel-ն է, որի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախնական արված բոլոր ամրագրումները չեղարկված են մինչև հուլիս։ 피해를 입은 관광회사중 하나는 "Vist Armenia" DMC & Travel이며, 그것의 창업자 블라디미르 게보르기안은 "아르멘프레스"와의 대화에서 7월까지 이전에 행해졌던 모든 예약이 취소되었다고 언급하였다.

 

- հիմնադիր 설립자, 창업자

- ամրագրում 예약

- նախնական 초기의, 이전의

 

 

«Վերջին տուրը պետք է լիներ մարտի 23-ին, որը չեղարկել են։ Այս պահի դրությամբ չեղարկված են բոլոր տուրերը մինչև հուլիս, քանի որ բոլոր ճանապարհները փակ են։ Նմանատիպ իրավիճակ է բոլոր այն ընկերություններում, որոնք զբաղվում են ներգնա տուրիզմով, անգամ ամառվա վերջին ամսին էլ չեղարկված ամրագրումներ կան։ Արտագնա տուրիզմի դեպքում էլ իրավիճակը մեղմ ասած բարվոք վիճակում չէ․ կորոնավիրուսի պատճառով շատերը միջոցներ չեն ունենա, ինչպես նաև չեղարկված են բոլոր չվերթները գրեթե ամբողջ աշխարհում և դեռ ոչ ոք չգիտի, թե դրանք երբ կվերականգնվեն»,- նշեց Գևորգյանը։ "마지막 관광은 3월 23일이었으나 취소되었습니다. 현재의 상황으로 인해 모든 도로가 폐쇄되었기 때문에 7월까지 모든 관광은 취소되었습니다. 인바운드 관광에 종사하는 모든 회사들의 상황은 비슷하며 여름 마지막 달조차도 취소된 예약이 있습니다. 아웃바운드 관광의 경우에도 상황은 약간 좋은 상황은 아닙니다. 코로나바이러스로 인해 많은 것들이 대응책을 가지지 못하고 있으며 뿐만아니라 전세계에서 거의 모든 항공편이 취소되었습니다. 그리고 여전히 아무도 그것이 언제 회복될지 모르고 있습니다."라고 게보르기안은 말했다.      

 

- տուր 1) 증여, 주문 2) = շրջան 기간, 3) 투어

- նմանատիպ 유사한, 비슷한

- ներգնա զբոսաշրջություն = ներգնա տուրիզմ 인바운드 관광 <-> արտագնա տուրիզմ 아웃바운드 관광

- անգամ 1) 번, 횟수 2) 조차도

- մեղմ 약간, 부드러운

- բարվոք 문제없는, 좋은

- ինչպես նաև 뿐만 아니라

- չվերթ 항공편

- գրեթե 거의

 

 

Նա ասաց, որ արտակարգ դրության ավարտից հետո, երբ թույլ տան վերսկսել աշխատանքները, իրենք պետք է կրկին մարքեթինգային ծախսեր անեն, PR ծրագրեր են մշակելու, ինչպես նաև մասնակցելու են միջազգային ցուցահանդեսների։ 그는 긴급사태의 종료이후, 업무 재개를 허용하면 자신은 마케팅비용을 다시 지불하고 PR 프로그램을 개발할 것이며 뿐만아니라 국제전시회에도 참석해야만 한다고 말했다.

 

- մարքեթինգ 마케팅

- մշակել 개발하다

- ցուցահանդես 전시회

 

«Մենք պետք է քայլեր անենք ներքին տուրիզմի ոլորտում, քանի որ այդ ուղղությունն ամենահեռանկարայինն է այս պարագայում։ Մարդիկ կարող են այս տարի սկսել բացահայտել Հայաստանն ու Արցախը, սա էլ իր հերթին կբերի մարզերում տնտեսական ակտիվության։ Ներգնա տուրիզմի մասով էլ, կարծում եմ, որ մեր պետությունը պետք է մարքեթինգային ծախսեր անի երկրի թիրախային շուկաների ուղղությամբ»,- ասաց Գևորգյանը։ "우리는 국내관광분야에서 조치를 취해야만 합니다. 왜냐하면 이러한 방향이 이런 상황에서 가장 유망한 것이기 때문입니다. 사람들은 올해 아르메니아와 아르차흐를 발견하기 시작할 수 있습니다. 이로 인해 지역에서 경제활동으로 이어질 것입니다. 인바운드 관광의 부분에서도 주정부는 국가 표적시장의 방향으로 마케팅비용을 지불해야만 한다고 생각합니다."라고 게보르기안은 말했다.  

 

- ներքին 내부의 

- հեռանկարային 유망한, 전망이 있는

- պարագա 경우 -> ամեն պարագայում 어쨌든

- բացահայտել 발견하다

- թիրախային 목표의 

 

 

Նրա խոսքով, որպեսզի զբոսաշրջության ոլորտը կրկին նոր թափ առնի, պետությունը պետք է իրականացնի գովազդային արշավներ, կազմակերպվեն ինֆո տուրեր տուրօպերատորների, ինչպես նաև լրագրողների համար։ 그의 말에 따르면 관광분야가 다시 새로운 추진력을 얻기 위해서는 주정부가 광고캠페인을 수행하고 여행사뿐만 아니라 언론을 위한 정보여행을 조직해야한다.  

 

- գովազդային արշավներ 광고캠페인

- ինֆո տուրեր 정보여행

- տուրօպերատոր 여행사

 

 

ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակից տնտեսական լուրջ խնդիրներից խուսափելու համար գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում։ 아르메니아 정부는 주어진 상황으로부터 심각한 경제문제를 피하기 위해서 코로나바이러스의 경제적 결과의 중화하기 위해 14가지 대응을 적용하였다.

 

- խուսափել 피하다

 

 

Այդ միջոցառումներից 2-ի շահառու է հանդիսանում “Visit Armenia” DMC & Travel ընկերությունը, որի ղեկավարությունը արտակարգ դրության օրերին չի կրճատել իր աշխատողներին՝ ստանձնել է սոցիալական պատասխանատվություն։  이런 대응책들중 두번째 수혜자는 긴급사태기간중에 그의 직원을 줄이지 않고 사회적 책임을 다한 "Visit Armenia” DMC & Travel이다.  

 

- շահառու 수혜자

- հանդիսանալ 이다, 보이다

- ղեկավարություն 리더쉽, 지도력

- կրճատել 줄이다

 

«Պետությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար միջոցառումների փաթեթներ է մշակել և մենք էլ օգտվել ենք մեզ ընձեռնված հնարավորությունից և դիմել ենք 2 ծրագրի։ 5-րդ ծրագրով մենք արդեն ստացել ենք աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի չափով ֆինանսավորում։ 8-րդ ծրագրով մեր աշխատակիցները դիմել են և սպասում ենք պատասխանի, հույս ունենք, որ կհաստատվի»,- ընդգծեց Վլադիմիր Գևորգյանը։ "정부는 코로나바이러스의 결과를 중화하기 위해서 일련의 조치를 실행했으며 우리도 우리에게 주어진 기회를 이용하여 두가지 프로그램을 신청했습니다. 5번째 프로그램으로 우리는 이미 급여기금의 20%에 해당하는 자금지원을 받았습니다. 우리의 직원들은 8번째 프로그램을 신청했으며 받아드려지기를 희망하며 답변을 기다리고 있습니다." 블라디미르 게보르기안은 강조했다.  

 

- ֆինանսավորում 자금지원 

 

 

Արտակարգ դրության օրերին Հայաստանում արգելվել է բոլոր սրճարանների, ռեստորանների, տուրիստական գործակալությունների և սպասարկման ոլորտի մի շարք այլ ընկերությունների գործունեությունը։ 긴급사태기간에 아르메니아에서는 모든 까페, 음식점, 관광여행사 및 서비스분야의 여러 다른 회사의 활동이 금지되었다. 

 

 

 

Ընդունվել է օրենք՝ Հայաստան ներգաղթը խթանելու համար 아르메니아 이민을 촉진하기 위한 법안이 채택되다.

 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնակչության աճի բացասական միտումներ ունեցող երկրի համար ներգաղթին նպաստող միջավայրի ապահովումը ժողովրդագրական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Մի շարք երկրներում դրա համար մշակվում են հատուկ միջոցներ, օրինակ, ԱՄՆ-ում գործում է ներգաղթի կատարելագործված համակարգ։ Վերոհիշյալ քաղաքականությունը պետությունների զարգացման անկյունաքարերից է, քանի որ մարդկային կապիտալն այսօր համարվում է ամենաթանկը և ապագայում այն էլ ավելի է արժևորվելու։ Զարգացած երկրներում մարդկային կապիտալին բաժին է հասնում ազգային հարստության 70-80 տոկոսը։ Համաշխարհային մարդկային կապիտալի մոտավորապես 60 տոկոսը պատկանում է Մեծ յոթնյակի երկրներին։ Այն այդ երկրների ազգային հարստությունների մոտ 80 տոկոսն է կազմում։ Մեծ յոթնյակը Մեծ ութնյակի վերածած Ռուսաստանի ազգային կապիտալում վերջինիս մասնաբաժինը 50 տոկոս է։ 예레반, 4월 21일, 아르멘프레스: 인구증가의 부정적인 추세를 갖는 국가에서 이민에 기여하는 환경의 제공은 인구통계정책의 핵심방향이다. 일부 국가에서는 그러한 목적으로 특별한 조치를 발전시킨다. 예를 들어 미국에서는 개선된 이민제도가 있다. 위에서 언급한 정책은 국가발전의 초석이다. 왜냐하면 인적자본은 오늘날 가장 비싸고 향후에 그이상의 가치가 있기 때문이다. 선진국에서 인적자본부문은 국가자산의 70-80%에 해당한다. 세계인적자본의 대략 60%가 G7 국가에 속한다. 이것은 그 나라의 국부에 대략 80%을 구성하고 있다. G7을 G8으로 전환된 러시아의 자본에서 후자의 비율은 50%이다.   

 

- բացասական 부정적인

- միտում 동향, 추세

- նպաստել 기여하다, 이바지하다

- միջավայր 환경

- ժողովրդագրություն 인구통계 -> ժողովրդագրական 인구통계의

- առանցք 중점, 핵심

- կատարելագործել 향상하다, 개선하다

- անկյունաքար 초석

- համարվել 여겨지다

- բաժին 부문

- մոտավորապես 대략

- պատկանել 속하다

- վերածել 전환하다

- մասնաբաժին 비율

 

 

Պետությունների ազգային կապիտալները հատուկ մեթոդներով հաշվարկում են Համաշխարհային բանկի մասնագետները։ Ըստ վերջինիս հրապարակած վիճակագրության, ԱՄՆ-ի մարդկային կապիտալը գնահատվել է 95 տրիլիոն դոլար, որն ազգային հարստության 77 տոկոսն է և համաշխարհային ազգային կապիտալի 26 տոկոսն է կազմում։ Չինաստանի մարդկային կապիտալը նույնպես այդ երկրի ազգային հարստության 77 տոկոսն է, բայց դրա համար ասիական այս երկիրը հատկացնում է 25 տրիլիոն դոլար։ Ռուսաստանի դեպքում այն գնահատվում է 50 տրիլիոն դոլար։ 세계금융전문가는 공화국의 국가자본을 특별한 방법으로 계산한다. 최근 발표된 통계에 따르면 미국의 인적자본은 국가자산의 77%, 세계의 국가자산의 26%에 해당하는 95조달러로 평가되고 있다. 중국의 인적자본 역시 나라의 국가자산의 77%이지만 그에 대해 이 아시아국가는 25조달러에 해당한다. 러시아의 경우 50조 달러로 평가되고 있다.

 

- մեթոդ 방법, 수단

- հրապարակել 발표하다

- վիճակագրություն 통계

- գնահատել 평가하다 

- տրիլիոն 1조

- հատկացնել 할당하다, 해당하다

 

 

Մարդկային կապիտալի արժեքն ուղիղ համեմատական է բնակչության բարձր զարգացվածության ցուցանիշի հետ։ Այս ցուցանիշով Հայաստանը ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով 170 երկրի շարքում միջին հորիզոնականներում է, տարբեր տարիներին տեղաշարժվելով 75-80-րդ հորիզոնականներում, բայց զարգացվածության մակարդակով միշտ առաջ է տարածաշրջանի երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից։ 인적자본의 가치는 높은 인구개발지수와 정비례한다. 이 지수에서 아르메니아는 유엔에서 발표한 자료에 따르면 170개국중에 다른 연도에 75-80위로 이동하여 중간 등급에 있지만, 개발수준에서는 항상 조지아, 터키 및 아제르바이잔의 주변국가보다 앞서 있다.   

 

- ՄԱԿ = Միավորված Ազգերի Կազմակերպություն 유엔

- հորիզոնական 수평의, 등급의

- տեղաշարժել 이동하다 

 

Թվում է, թե Հայաստանում ներգաղթն ապահովելու համար պետք է ստեղծված լինեին բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները և այն խթանող գործոնները։ Բայց պարզվում է, որ մեր մաքսային օրենսգրքում մինչ օրս գործում են այնպիսի դրույթներ, որոնց համաձայն՝ Հայաստան մշտական բնակության համար ժամանող մեր հայրենակիցները և նման ցանկություն հայտնած այլ ազգերի ներկայացուցիչներ պատկառելի մաքսավճարներ են մուծում սեփական տան ապրանքները Հայաստան բերելու համար՝ հաճախ այդ վճարումների մասին իմանալով վերջին պահին՝ մուտքի մաքսակետում։ Փաստն անտրամաբանական է՝ հատկապես պետականորեն իր առջև բնակչության աճի խնդիր դրած պետության համար։ Եթե նույնիսկ այս երեւույթը շատ դեպքերում վճռորոշ դեր չի ունենում Հայաստանում մշտական բնակություն հաստատելու՝ անձանց որոշումների վրա, այնուամենայնիվ, ներգաղթի համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով էական բացթողում է։ 아르메니아에서 이민을 보장하기 위해 모든 가능한 유리한 조건 및 그것을 촉진하는 요소가 만들어졌어야 하는 것 같다. 하지만 우리의 세관법에는 지금까지 아르메니아 영주권을 위해 도착한 아르메니아인과 그와 같은 소망을 신청한 다른 국가의 국민들은 자신의 가정용품을 아르메니아로 가져오는데 종종 그 지불에 대하여 세관의 입구에서 마지막 순간에 알게되는 상당한 관세를 지불하고 있다는 의견이 작동하고 있는 것으로 밝혀졌다. 이러한 사실은 특히, 인구증가의 문제에 직면한 국가에서는 말이 안된다. 비록 이런 형상이 많은 경우에서 아르메니아에서 영주권을 결정하는 중요한 역할을 갖는 것이 아니더라도 사람들의 결정에 있어서 이러한 것들은 이민에 있어서 유리한 조건을 제공한다는 것은 중대한 누락이다.       

 

 

Իսկ ներգաղթ դեպի Հայաստան, չնայած փոքր ծավալներով, բայց կա, և վերջին երկու տարվա համամասնություններով նույնիսկ այդ ցուցանիշների աճ է գրանցվել։ 2017 թ. Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1,301 մարդ, ովքեր հատուկ և ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների հետ միասին կազմել են 6,042 մարդ։ 2019 թ. արդեն Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 7,986, որից 2,079-ը ցանկացել են մշտապես բնակվել հանրապետությունում։ 그리고, 아르메니아로의 이민은 비록 작은 규모이지만 존재하며 최근 2년간 그 지표는 증가한 것으로 기독되었다. 2017년 아르메니아에서 특별 및 임시 체류자격을 받은 사람을 포함한 6042명에 달하는 사람들에서 1301명이 영주권을 받았다. 2019년 아르메니아에서 거주자격을 받은 외국인의 수는 7986명에 달하며. 그중 2079명은 공화국에서 영구히 거주하기를 희망했다.

 

 

Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար վերադարձածների գերակշիռ մասը մերձավոր սփյուռքի ներկայացուցիչներ են։ Հանրապետություն են ժամանում հիմնականում տարածաշրջանի կամ մեզ մոտ գտնվող երկրներից։ Այսպես, 2019 թ. Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար ամենաշատը եկել են ՌԴ-ից՝ 1,028, Իրանից՝ 177, Վրաստանից՝ 142, Ուկրաինայից՝ 138, Սիրիայից՝ 117, Լիբանանից 99, ԱՄՆ-ից՝ 76, Ղազախստանից՝ 44 հոգի։ Ժամանել են նաև մեկ տասնյակից ավելի այլ երկրներից, նաև՝ եվոպական։ 아르메니아 영주권을 취득하기 위해서 돌아온 대다수는 주로 디아스포라(아르메니아를 떠난 이민자) 출신이다. 그들은 주로 주변지역이나 우리와 가깝게 위치한 나라들로부터 공화국에 도착한다. 따라서, 2019년에 아르메니아 영주권을 취득하려는 가장 많은 것은 러시아로부터 1028명이고, 이란으로부터 177명, 조지아로부터 142명, 우크라이나로부터 138명, 시리아로부터 117명, 레바논으로부터 99명, 미국에서 76명, 카자흐스탄에서 44명이다. 또한, 10개국이상의 다른 나라나 유럽으로부터 도착하였다. 

 

 

Վերևում բերված ցուցանիշներից երևում է, որ ներգաղթյալների մեծ մասը Հայաստան են գալիս ցամաքային ճանապարհով և սովորաբար հնարավորություն ունեն իրենց անձնական օգտագործման գույքը մեքենաներով նույնպես բերել։ Նկարագրված իրողության պայմաններում գործող մաքսային վարչարարության մեղմացումը էական խթան կարող է դառնալ ներգաղթն ապահովելու համար։ 위에서 가져온 수치로부터 이민자들의 대부분이 육로로 아르메니아에 왔으며 보통 자신의 개인소지품을 자동차로도 가져올 기회가 있음을 보여준다. 묘사되어진 현실의 경우에 수행된 세관행정의 완화는 이민을 보장하기 위한 중요한 유인책이 될 수 있다.    

 

- ցամաքային ճանապարհով 육로로

- սովորաբար 보통

- հնարավորություն 기회

- անձնական օգտագործման գույք 개인소지품

- իրողություն 현실

- նկարագրել 묘사하다

- մեղմացում 완화

- խթան 유인책

 

 

Վերոհիշյալ խնդիրների լուծումներ է նախատեսում Ազգային ժողովի վերջին քառօրյայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը։ Ի թիվս այլ լրացումների, օրենսգրքում ավելացվել է 249.1 հոդվածը՝ «Մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունները» վերտառությամբ։ 위에 언급된 문제의 해결방안은 국회의 마지막 4일동안 "나의 단계" 파벌의 국회의원들에 의해 착수된 "세관규정에 대하여"의 법안에서 개정과 보완에 관한 법안의 초안이 채택될 것으로 예상된다. 다른 보안사항중에서도 제 249.1조 "일부 개인에 의해 수입되는 개인소지품의 관세특혜"의 제목으로 법률안에 추가되었다. 

 

- ի թիվս 이 중에서도

- արտոնություն 특혜

- վերտառություն 제목

 

 

ԱԺ-ի ընդունած այս փոփոխությունների համաձայն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարում Հայաստանում չեն եղել, կարող են վերադառնալ և իրենց հետ ներկրել մինչև 5 հազար եվրո արժողությամբ անձնական օգտագործման, այդ թվում նաև նոր գնված իրեր՝ դրա համար չվճարելով մաքսատուրք կամ հարկային որևէ վճար և անկախ նրանից, թե այն ուղեկցող, թե չուղեկցող ուղեբեռով է ներմուծելու։ Արտոնյալ ապրանքների մեջ այս դեպքում չեն մտնում տրանսպորտային միջոցները, վերջինիս ներմուծումը կարգավորվում է այլ իրավական գործիքով։ Այս արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել մեկ անգամ՝ երեք տարվա ընթացքում։ 국회에서 채택된 이 개정안에 따르면 최근 1년내에 아르메니아에 있지 않은 아르메니아의 국민들은 관세나 세금의 어떤 지불없이 새로 산 물품을 포함하여 그것들이 위탁수하물인지, 비위탁수하물인지에 상관없이 수입되는 최대 5000 유로에 상응하는 개인소지품을 반출 및 수입할 수 있다. 특혜품안에는 이런 경우 운송수단이 포함되지 않으며 후자의 수입은 다른 합법적 수단에 의해 규제되어진다. 국민 각자는 이런 특혜를 3년의 기간에 한번 사용할 수 있다. 

 

- անկախ 상관없이

- արտոնյալ ապրանքներ 특혜품

- իրավական 합법적

 

 

Նախագծի մյուս դրույթով սահմանվում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած ոչ քաղաքացի հայերը և այլ ազգերի ներկայացուցիչները, ովքեր վերջին 5 տարվա ընթացքում 915 օրը (3 տարի) հանրապետությունում չեն գտնվել, օրենքի ընդունումից հետո, մշտական բնակություն հաստատելու դեպքում, կկարողանան իրենց գույքը ներկրել Հայաստան՝ բնաիրային ողջամիտ և ցածր վճարումներով։ Այս դեպքում վերջիններիս կթույլատրվի Հայաստան ներկրել նաև անձնական օգտագործման տրանսպորտը, այն դեպքում, երբ ժամանելու պահի դրությամբ առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում այն իրենց է պատկանել։ Նախկին կարգավորումներով սահմանվում էր, որ որոշ արտոնություններից կարող էին օգտվել 5 տարի Հայաստանում չբնակված անհատները։ 이 계획안의 다른 조항에는 모든 아르메니아 국민들, 최근 5년동안 915일(3년) 공화국에 있지 않았던 아르메니아에 정착하기를 원하는 아르메니아 시민이 아닌 사람 및 다른 국가출신들은 법안의 채택이후 영주권을 취득한 경우에 자신의 재산을 합리적이고 저렴한 비용으로 아르메니아로 수입할 수 있을 것이다.  

 

- նախագիծ 프로젝트, 계획안

- դրույթ 조항, 의견

- գույք 재산

- բնաիրային 본연의 

- ողջամիտ 합리적인

 

 

Ընդունված օրենքի իմաստով, դիտարկված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս 184 օր և ավելի բնակված անձը համարվում է ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձ՝ անկախ ՀՀ-ում հաշվառում ունենալու հանգամանքից։

Արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստան ժամանելու պահին հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին՝ կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը։ Լիազոր գերատեսչությունը պետական համապատասխան մարմիններից ստացած փաստաթղթերի համադրմամբ որոշում կկայացնի ներգաղթյալին արտոնություններ տալու վերաբերյալ։ 채택된 법안에 따라 매년 관찰기간동안 보편적으로 아르메니아 밖에서 184일 이상 거주한 개인은 아르메니아의 등록사실과 관계없이 아르메니아에서 영구적인 거주지가 없는 자연인으로 여겨진다. 특혜의 제공받기 위해서 개인은 아르메니아에 도착하는 순간 60일이내에 외국에 거주한 사실을 확인하는 서류를 첨부하여 서면으로 신청서를 세관당국에 제출해야한다. 승인기관은 정부관련기관으로부터 받은 서류를 조합하여 이민자에게 특헤를 줄지에 대한 결정을 수행한다.    

 

- իմաստով 의미에서

- ընդհանուր առմամբ 보편적으로 

- լիազոր 인가된, 승인된

- գերատեսչություն 기관

 

 

Այս փոփոխություններն արվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման մասին» 2017թ. ապրիլի 11-ի պայմանագրով ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգքի 266-րդ հոդվածի 8-րդ մասի համապատասխան։ Համաձայնագրի վերոհիշյալ դրույթով սահմանված է ազգային օրենքներում արտոնություններ սահմանելու հնարավորությունը։ 이 변경사항은 2017년 4월 11일자 조약 "유라시아 경제통합 관세법의 채택에 대한"에 채택한 유라시아 경제통합관세법 제 266 조의 8항에 부합한다. 상기 협의서의 조항에 따라 국내법에서 특혜를 규정할 기회가 규정되었다.

 

- համապատասխան 해당하는

- միություն 통합 

 

Օրենսդրական այս փոփոխությունն էական ազդակ է Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացողների համար։ Այն կուժեղացնի նաև մերձավոր սփյուռքի կապերը մայր հայրենիքի հետ: 이런 법안의 변경은 아르메니아에서 영주권을 갖기를 희망하는 사람을 위한 중대한 신호이다. 이것은 또한 조국과 이민자간의 유대를 강화시킬것이다. 

 

 

 

Վերջին շաբաթվա կորոնավիրուսի դեպքերի թվի վերլուծությամբ ունենք աճի կայուն տեմպ․ Արսեն Թորոսյան: 최근 일주일간 코로나바이러스의 사례수를 분석하면 꾸준한 증가세를 가지고 있다. 아르센 토로시안:

 

- վերլուծություն 분석

- կայուն 꾸준한

- տեմպ 속도, 보폭

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, արձանագրել է, որ առկա է աճի կայուն տեմպ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 예레반, 4월 21일, 아르멘프레스: 아르메니아 보건부장관 아르센 토로시안은 분석결과 최근 일주일간 코로나바이러스 감염의 새로운 사례수가 꾸준한 증가세에 있는 것으로 기록되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대해 토로시안은 그의 페이스북 페이지에 게시하였다. 

 

«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%­ի սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800­ի սահմաններում»,- նշել է Առողջապահության նախարարը: Նա շեշտել է, որ այդ ամենը նշանակում է՝ բոլորը պետք է հավելյալ ջանքեր գործադրեն աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և զգոնությունը կորցնելու ու թուլանալու «իրավունք չունենք»: "분석에 따르면 최근 일주일간 코로나바이러스의 감염에 있어 새로운 사례수가 하루 3-4%의 제한선에서 오르내리며 꾸준한 증가세를 기록할 수 있습니다. 또한, 치료중인 사람도 700-800명의 제한선에서 대략 동일 수를 가지고 있습니다."라고 보건부장관은 언급했다. 그는 그 모든 것은 모든 사람이 증가세를 약화하기 위해 추가적인 노력을 기울여야하며 주의를 잃고 약화할 "권한을 가지지 않는다"라는 것을 의미한다고 강조하였다.

 

- տատանվել 요동치다, 변동하다, 오르내리다.

- մոտավորապես 대략

- հավելյալ 추가적인

- զգոնություն 경계, 주의

- թուլանալ 약화하다

 

 

Թորոսյանի խոսքով՝ հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում: 토로시안의 말에 따르면 지역이든, 예레반 의료기관이든 의료진의 사이에서 발생하는 최근 사례가 특히 걱정스럽다.  

 

«Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և, երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների: "의료진에 의한 개인보호수단의 사용은 다른 국민에 의한 것보다도 몇배나 더 중요하다. 그들은 첫번째 스스로가 환자의 감염원이 되어서는 안되도록 둘째, 그들은 계속해서 수많은 국민들에게 의료를 제공하는 그들의 중요한 임무를 할 수 있도록 스스로를 보호해야한다. 

 

- բազմապատիկ 배 -> բազմապատկել 곱하다

- վարակի աղբյուր 감염원

- պացիենտ 환자

- առաքելություն 임무

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments