휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 20일자) 본문
Հայաստանում հիասթափությունը ստեղծում են այն մարդիկ, որոնք սպասում էին, թե «փայ» կստանային. Փաշինյան: 아르메니아에서 실망은 "몫"을 받을 것이라 기대하는 사람들에 의해 만들어진다.
- հիասթափել 실망하다 -> հիասթափություն 실망
- փայ 몫
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում մեծ հիասթափություն է ստեղծվել, և դա ստեղծել են այն մարդիկ, որոնք ակնկալել են, որ հեղափոխությունից հետո իշխանությանը ծառայություններ մատուցելով ինչ-որ բան կստանան, կընդլայնեն իրենց ունեցածը կամ նրանք, որոնք մտածել են, որ այդ մարդկանց փոխարեն իրենք կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում: 예레반, 4월 20일, 아르멘프레스: 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 아르메니아에서 큰 실망이 만들어졌으며 그것은 혁명이후 정권에 서비스를 제공함으로써 무엇인가를 받고 자신들이 가진 것을 늘리거나 그 사람들 대신 자신이 될 것이라고 생각하는 사람들을 만들었다고 밝혔다. 아르멘프레스의 전언에 따르면 파쉬니안은 이에 대해 자신의 페이스북 페이지의 생방송에서 말하였다.
- նկատել 알리다, 밝히다.
- ակնկալել 기대하다
- հեղափոխություն 혁명, 개혁
- իշխանություն 정권, 권력
- մատուցել (서비스를) 제공하다, 봉사하다
- ընդլայնել 확장하다
- ուղիղ եթեր생방송
«Ես զարմացած եմ, թե մաֆիոզ մտածողությունը ինչքան խորն է նստած մեր մեջ: Որ հակահեղափոխականների մեջ նստած է, դա պարզ է, բայց նաև իրենց հեղափոխական համարող բազմաթիվ մարդկանց մեջ մաֆիոզ մտածելակերպն արմատացած է: Ամենատարբեր մարդկանց հետ շփման արդյունքում իմ ունեցած ամենատխուր եզրակացությունն է, որ մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ խորը արմատ ունի: Մաֆիոզ ասելով նկատի ունեմ կիսելու՝ Հայաստանը «կիսելու» մղումը, Հայաստանի ինչ-որ կտոր, ազդեցության ինչ-որ ոլորտ, եկամտի ինչ-որ հատված: Անընդհատ այդ մրցավազքը, այդ առաջարկը օդում կախված է՝ իսկ ե՞րբ ենք ի վերջո բաժանելու: Եվ երկու տարվա իմ վարչապետության ամենամեծ արդյունքը, ձեռքբերումը համարում եմ այն, որ ոչ մի վայրկյան չեմ մտել կիսելու այդ տրամաբանության մեջ»,-ասաց Փաշինյանը: 나는 마피아식 사고가 얼마나 깊게 우리안에 자리하는지에 대해 놀랐습니다. 그가 여느 반혁명가들 사이에 자리하고 있음이 분명하지만 자신들이 혁명가라고 여기는 많은 사람들 사이에 마피아식 사고방식은 뿌리깊게 자리잡고 있습니다. 다양한 사람들과 접촉한 결과, 내가 가진 커다란 슬픈 결론은 마피아식 사고가 우리의 현실안에 아주 깊게 뿌리내리고 있다는 것입니다. 마피아식으로 말하자면 아르메니아가 "나누어질" 분열, 아르메니아의 어떤 일부, 세력권, 수입의 어떤 부분이 나누어짐을 의미합니다. 끊임없는 그런 경주와 제안이 허공에 매달려있습니다. 언제즈음 우리는 결국 나누어질까요? 2년간 총리직을 하며 가장 큰 성과는 인수기간중에 단 1초도 그런 논리로 나누어지지 않았다는 것으로 여깁니다."라고 파쉬니안은 말했다.
- զարմանալ 놀라다
- մաֆիոզ 마피아식의
- մտածողություն 사고 -> մտածելակերպ 사고방식
- հակահեղափոխական 반혁명의 - հակա(반대의)+հեղափոխական(혁명의) -> հակահեղափոխություն
- համարել 여기다, 평가하다
- արմատացած 뿌리깊은
- ամենատարբեր 가장 다양한
- եզրակացություն 결론
- իրականություն 현실
- կիսել 나누다
- մղել 떨어지다 -> մղում 분열
- ազդեցություն 영향이 미치는 곳 -> ազդեցության ոլորտ 세력권, ազդեցության գոտի 영향권
- եկամուտ 수입
- հատված 부문
- անընդհատ 끊임없는
- մրցավազք 경주 - մրցել(경쟁하다)+ա+վազք(달리기)
- առաջարկ 제안
- տրամաբանություն 논리
Նա նկատեց՝ քանի որ բաժանման պրոցես չկա, ոչ մեկ փայ չի ստանում, հետևաբար դժգոհությունն ալիքաձև ամենուր տարածվում է: Վարչապետը շեշտեց՝ պետք է դուրս գալ երկիրը ազդեցության գոտիները, բիզնեսները, եկամուտները բաժանելու այդ խորը մտածելակերպից: «Այսօր Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, և այդ հիասթափությունը ստեղծում են այն մարդիկ, որոնք սպասում էին, որ կպահպանեն իրենց փայը, կմեծացնեին իրենց փայը, սպասում էին, որ ի վերջո փայ կստանան: Եվ այդ պրոցեսներից ոչ մեկը տեղի չի ունեցել ՀՀ-ում: Եվ սա այսօր մեր երկրում տրամադրության վրա ազդող ամենամեծ գործոնն է: Բոլորը՝ նրանք, որոնք սպասում էին, որ պետք է փայ ստանային, չպետք է կորցնեին իրենց փայը, նրանք, որոնք սպասում են, որ պետք է մեծացնեն իրենց փայը, հիասթափված են, քանի որ փայերի բաժանում չկա»,-ասաց նա: 그는 분열과정이 없기 때문에 아무런 몫도 받지 못했으며 결과적으로 불만은 물결처럼 모든 곳으로 퍼져나갔다고 지적했다. 총리는 국가는 영향권, 사업, 수입을 나눈다는 그러한 깊은 사고방식으로부터 벗어나야한다고 강조하였다. "오늘날 아르메니아에서는 커다란 실망감이 발생하고 있습니다. 그리고 그러한 실망은 그들의 몫이 보존하고 그들의 몫이 증가되기를 바랬던, 결국 몫을 받기를 기대하는 사람들에 의해 만들어집니다. 그러나 아르메니아에서는 그러한 과정에서 아무것도 일어나지 않았습니다. 그리고 그것은 오늘 우리나라의 분위기에 영향을 미치는 가장 커다란 요소입니다. 몫을 받아야만 하거나 자신들의 몫을 잃지 말아야한다고 생각하는 사람들, 자신이 몫이 증가되어야한다고 기대하는 사람들 모두 실망합니다. 왜냐하면 몫의 분배는 없기때문입니다."라고 그는 말했다.
- պրոցես 과정, process.
- ալիք 물결, 파도 -> ալիքաձև 물결형식으로
- գոտի 구역
- պահպանել 보존하다, 유지하다
Փաշինյանը նշեց նաև, որ բազմաթիվ մարդիկ, գործարարներ, երբ իրեն հարցնում են, թե ինչով կարող են օգտակար լինել, իր պատասխանն է՝ շատ աշխատեք, հաջողություն ունեցեք, հարկերը վճարեք, դրանով շատ մեծ օգուտ բերած կլինեք: 파쉬니안은 또한 수많은 사람들, 사업가들이 그에게 어떻게 유용할지를 물었을 때 그의 대답은 "열심히 일하고, 성공하고, 세금을 내고 그로 인해 더 많은 혜택을 가집시다" 였다고 언급했다.
Այդ շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից. Փաշինյան: 그러한 기회를 악용하는 사람들은 국가행정시스템으로부터 던져버려야한다.
- շանս 기회
- չարաշահած 남용하는, 악용하는
- նետվել 던져지다 -> դուրս նետել 내다버리다.
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեղափոխությունից հետո շանս է ստեղծվել նաև նախկին իշխանությունում աշխատած մի խումբ պետական պաշտոնյաների համար, որոնք կոռուպցիայի սիմվոլ չեն եղել: Սակայն ոմանք այդ շանսը չարաշահել են, և հիմա պետական կառավարման համակարգից նրանց դուրս գալու ժամանակն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 4월 20일, 아르멘프레스: 아르메니아에서 혁명후 이전 정권에서 일하던 한 무리의 부패의 상징이 아니었던 공무원들에게도 기회가 주어졌습니다. 하지만, 일부는 그러한 기회를 악용하였고 지금은 국가행정시스템으로부터 그들을 내쫓을 기회입니다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대해 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 그의 페이스북 페이지의 생방송에서 말했다.
- իշխանություն 권력, 정권
- կոռուպցիա 부패
- սիմվոլ 상징
- ոմանք 어떤, 일부
Նա նկատեց, որ շատերն իշխանությանը և իրեն մեղադրում են թավշյա գործելակերպ ունենալու մեջ: «Խոսքը վերաբերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն են ծավալել, հեղափոխությունից հետո շարունակել են գործել, շատերը մինչև հիմա շարունակում են գործել և դրա հետևանքները մենք տեսնում ենք: Այն, որ ամեն ինչ այդպես է, ոչ մի կասկած չկա»,-ասաց Փաշինյանը: 그는 많은 것들이 벨벳의 관행을 가지고 있다고 정권과 자신을 비난하고 있다고 언급했다. "그것에 대해 말하자면 국가행정시스템에서 수년간 부패한 정권의 오랫동안 활동을 확장해온 낡은 틀은 혁명이후 지속적으로 작동되었으며 많은 것들이 지금까지 계속해서 작동되고 있습니다. 그리고 그 결과를 우리는 보고 있습니다, 네, 모든 것은 의심할 여지없이 그렇습니다."라고 파쉬니안은 말했다.
- մեղադրել 비난하다
- թավշյա 벨벳 -> թավշյա հեղափոխություն 벨벳혁명(=신사혁명, 비폭력혁명)
- թավշյա գործելակերպ 벨벳
- կադր 틀, 뼈대
Վարչապետը հիշեցրեց՝ թավշյա աշխատաոճն իրենց գաղափարախոսությունն է: «Ովքեր մեզ մեղադրում են թավշյա լինելու մեջ, մոռանում են, որ մենք Հայաստանում իրականացրել ենք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Եվ այդ հեղափոխության համատեքստում ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Եվ այս ժամանակաշրջանը շատ լուրջ փորձություն է եղել մեզ համար՝ պարզելու, թե ինչքանով ենք մենք ընդամենը բառեր ասում և ինչքանով ենք հավատում մեր ասած բառերին: Թավիշը և վենդետայի բացակայությունը եղել է և շարունակում է մնալ մեր գաղափարախոսությունը: Իմ ընկալումը եղել է այն, որ հեղափոխությունը շանս է յուրաքանչյուր քաղաքացու համար, բոլորիս համար, որ ուղղվենք դեպի լավը, այդ թվում գրեթե բոլոր պետական պաշտոնյաների համար, որոնք իրենք իրենցով կոռուպցիայի սիմվոլ չեն եղել: Եվ հեղափոխությունից հետո այդ շանսը ստեղծվել է բոլորի համար: Եվ ես ասել եմ, որ բոլորը պետք է ունենան շանս՝ նոր Հայաստանի քաղաքացի դառնալու համար: Եվ այդ ընթացքում եղել են, և ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք այդ շանսից օգտվել են, և կան մարդիկ, որոնք այդ շանսը չարաշահել են: Եվ բնականաբար նրանք, ովքեր այդ շանսից օգտվել են, պետք է վայելեն իրենց որոշումը, իսկ այն մարդիկ, որոնք չարաշահել են, պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից»,-ասաց Փաշինյանը: 총리는 벨벳의 작업방식은 그들의 이념이라고 상기시켰다. "우리가 벨벳안에 있다고 비난하는 누군가는 우리가 아르메니아에 비폭력적인, 벨벳의, 민중혁명을 이행했음을 잊어버렸습니다. 그리고 그러한 혁명의 맥락에서 피의 복수가 없을것이라고 말했습니다. 그 기간은 우리가 말한 말들을 얼마나 믿는지, 우리가 단지 얼마나 많은 단어를 말하는지 확인하기 위한 우리에게 아주 심각한 경험이었습니다. 비폭력과 복수의 부재는 지속적으로 우리의 이념에 머물러 있습니다. 나는 혁명이 각각의 시민에게, 우리 모두에게 좋은 쪽으로 갈 수 있는, 그중에서 거의 모든 국가공무원에게 그들 자신이 부패의 상징이 아닐 수 있는 기회라는 것을 이해하고 있었습니다. 그리고, 혁명이후 그 기회는 모두에 의해 만들어졌습니다. 나는 모든 사람이 새로운 아르메니아의 국민이 될 기회를 가져야만 한다고 말했습니다. 그 기간 동안 나는 그 기회를 활용한 사람과 그 기회를 악용하는 사람을 보았습니다. 물론, 그 기회를 활용했던 사람은 그들의 결정을 즐기는 반면, 그 기회를 악용한 사람은 국가행정시스템으로부터 축출해야만 합니다." 라고 파쉬니안은 말했다.
- աշխատաոճ 작업방식
- գաղափարախոսություն 이념
- իրականացնել 수행하다
- բուռն 폭력적인 -> ոչ բռնի 비폭력적인
- ժողովրդական 대중의
- համատեքստ 맥락
- վենդետա 피의 복수
- բացակայություն 부재
- ընկալում 인지, 인식 -> Իմ ընկալումը եղել է այն, որ ~라는 것을 이해하고 있었다.
- պաշտոնյա 공무원
- բնականաբար 물론
- վայելել 즐기다
Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը: 파쉬니안은 벨벳혁명에 실망하는 사람들의 범위를 발표했다.
- շրջանակ 범위
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն անձանց շրջանակը, որոնք հիասթափություն են ապրել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։ 예레반, 4월 20일, 아르멘프레스: 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 2018년 아르메니아에서 발생했던 벨벳혁명이후 실망에 살아왔던 사람들의 범위를 발표했다. "아르멘프레스"의 전언에 따르면 파쉬니안은 이에 대하여 그의 페이스북의 생방송에서 말하였다.
«Հիմա Հայաստանում տեղի է ունենում «մեծ հիասթափություն»։ Ուզում եմ խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը։ "지금 아르메니아에는 "커다란 실망"이 발생하고 있습니다. 나는 혁명이후의 시대에서 매우 구체적인 이유를 가지고 있는 우리 사회의 이러한 계층에 대하여 말하고 싶습니다."라고 파쉬니안은 말했다.
- շերտեր 계층
- հետհեղափոխական 혁명이후의
Վարչապետը նշեց, որ այդ «մեծ հիասթափության» շրջանակում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, արևմտամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, ռուսամետները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ, ընկերներն ու բարեկամները։ 총리는 그런 "커다란 실망"은 이전 정권의 대변인, 친서방주의자, 정치세력, 권력지향적인 청년, 친러시아주의자, 과두정치가 또는 이전 과두정치가, 신뢰할만한 자금원을 박탈당한 언론인들, 성직자, 이민자단체, 물질적인 기대감으로 혁명에 참여했던 사람들, 친우들과 친척들에게서 지속되고 있다고 언급했다.
- ներկայացուցիչ 대변인, 대표
- արևմտամետներ 친서방주의자
- օլիգարխ 과두정치
- հուսալի 신뢰할만한
- ֆինանսավորում 자금조달 -> ֆինանսավորման աղբյուր 자금원
- զրկել 박탈하다
- հոգևորականություն 성직자
- սփյուռք 디아스포라(고국을 떠난 이민자들)
- կառույց 구조, 건물, 단체
- ակնկալիք 기대
«Արևմտամետները պետք է հիասթափվեին, որովհետև Հայաստանում արևմտամետ ուժեր չեն եկել իշխանության։ Ռուսամետները պետք է հիասթափվեին, որովհետև իշխանության ներկայացուցիչներն իրենց իշխանությունը նրանց հետ չէին կիսելու։ Պետք է հիասթափություն ապրեր օլիգարխիան կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ արտոնություններից։ Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։ Հոգևորականությունը, որովհետև, ինչքան ՀՀ-ում ընգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այդքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստաում հոգևոր կյանքի սակավությունը»,- նշեց վարչապետը։ 친서방주의자들은 실망했을 것입니다. 왜냐하면 아르메니아에서 친서방세력이 권력을 가지지 못했기때문입니다. 친러시아주의들은 실망했을 것입니다. 왜냐하면 권력의 대표자들은 그들과 자신의 권력을 나누려 하지 않았기때문입니다. 많은 특권을 박탈당한 과두정치가와 이전 과두정치가들은 실망했을 것입니다. 신뢰할만한 자금원을 박탈당한 언론인들, 성직자들, 왜냐하면, 아르메니아에서 이념적 권력의 존재사실이 강조될수록 아르메니아에서 영적 삶의 부족은 더욱 명확해지기 때문입니다." 라고 총리는 말했다.
- արտոնություն 특권
- ակնհայտ 명백한
- գոյություն 존재
- սակավություն 부족, 결핍
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեղափոխության հաջողության ապացույցն է այս հիասթափությունը։ 니콜 파쉬니안은 혁명의 성공적 증거가 이런 실망감이라고 덧붙였다.
- ապացույց 증거
Վարչապետի մոտ քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: 총리는 보건시스템의 5개년 개발전략안에 대해 논의하였다.
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 4월 20일, 아르멘프레스: 총리인 니콜 파쉬니안은 보건시스템의 5개년 개발전략안을 논의하기 위한 회담을 개최하였다. 아르메니아 총리실의 정보홍보부에서 "아르멘프레스"에 이에 대하여 알려왔다.
- խորհրդակցություն (정식)회담
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը: 보건부 장관인 아르센 토로시안은 프로젝트의 전략적 원칙, 근본적인 목적, 보건분야에서 기존의 문제, 전략적 방향에 대해 언급하였다. 이 프로젝트의 우선순위는 인구의 건강수준, 평균수명의 연장, 산모 및 아동의 사망률의 인구 사인감소, 일반적인 질명의 예방, 일차 보건서비스에 적용되지 않는 기본 원인의 파악과 제거, 양질의 의료를 제공하는 것에 있다고 언급하였다.
- անդրադառնալ 언급하다
- սկզբունք 원칙
- հիմնարար 근본적인 -> հիմնական 필수적인, 본질적인
- հիմնախնդիր (핵심, 기본)문제
- առաջնահերթություն 우선순위
- բնակչություն 인구
- մակարդակ 수준
- մահացության դեպքեր 사망률
- առավել 더
- տարածված 공통의, 광범위한, 널리 퍼진
- առաջնային 최초의, 기본적인
- բուժօգնություն 의료, 건강관리
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը, այդ թվում՝ նախագիծը դրանցով համալրելու նպատակով: 프로젝트에 대한 의견교환이 이루어졌으며 보건분야에서 존재하는 문제와 그것의 해결하기 위한, 그 중에서 프로젝트는 보충할 목적으로 가능한 단계가 논의되었다.
- շուրջ ~에 대하여, ~의 주위에
- համալրել 보충하다. (원래처럼) 다시 채우다
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը: «Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը», -ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց: 총리 파쉬니안은 프로젝트에 의해 예상되는 조치를 더욱 구체적이어야하며 산모와 아동의 건강관리에 존재하는 문제해결의 중요성을 강조하였다고 언급했다. "전략은 인간중심이어야하고 우리의 전략적 과제는 사람들의 건강관리입니다. 출산을 촉진하고, 연령에 따라 건강관리문제를 제기하고 그것의 해결방법에 상응하는 조치를 구현하고 사람들의 장수와 건강을 촉진하는데 최선을 다해야합니다."라고 국무총리는 말했다. 니콜 파쉬니안은 프로젝트를 수정하여 행동프로그램과 그것으로 계획된 단계의 명확한 시간표를 제출할 것을 지시하였다.
- գործողություն 행동, 조치
- մաքսիմալ 최대한
- ծնելիություն 출산
- խթանել 촉진하다
- համապատասխան 해당하는, 상응하는
- աշխատունակություն 1) 효율성, 2) 작업능력, 3) 건강
- լրամշակել 수정하다
- միջոցառում 조치, 행사
Փաշինյանը հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ է կարևորում գյուղատնտեսության ոլորտը: 파쉬니안은 위기방지행위의 맥락에서 농업분야에 중점을 두다.
- հակաճգնաժամային անելիքներ 위기방지행위
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ 예레반, 4월 20일, 아르멘프레스: 니콜 파쉬니안 총리는 4월 20일에 코로나바이러스의 결과를 중화시키기 위한 위기방지조치에 관한 정기회담을 개최하였다.
- անցկացնել 개최하다, 수행하다
- հետևանք 결과
- չեզոք 중립적인 -> չեզոքանել 중화하다 -> չեզոքացնել 중화시키다
- հերթական 정기
- խորհրդակցություն (정식)회담
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ 아르메니아 총리실의 정보홍보부가 "아르멘프레스"에 알려온 대로, 토론 주제는 농업을 지원하기 위한 현재의 프로그램이었으며 부문의 장기발전전망이었다. 관련부처의 대표들, 국회차장, 금융계, 과학계 및 사회단체의 대표자들은 회담에 참석하였다.
- տեղեկացնել (공식적으로) 알리다
- աջակցություն 지원
- միտվել 목표하다 -> միտված 목표로 하는
- ընթացիկ 현재의
- հեռանկար 전망
- շահագրգիռ 이해관계가 있는
- գերատեսչություն (특정서비스를 제공하는) 정부기관
- հասարակական շրջանակ 사회단체
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. 참석자들을 향해 파쉬니안 총리는 언급했다.
«Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, և քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաև ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ անելիքներ և օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել և որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»: 존경하는 동료여러분, 이러한 구성방식으로 우리는 전통적으로 위기방지조치를 논의하고 있으며 위기방지조치의 맥락에서 농업부문에 주목하고 있기 때문에 해당 부문과 직접적인 관련이 있는 동료들과 만나 어떤 업무와 작전으로 우리가 가진 문제를 장기, 중기 및 단기적으로 제거하여 해결할지 이해하기로 결정했습니다. 오늘 합의 도달하고 우리가 먼저 해야할 것에 관한 결정을 내려보도록 하겠습니다."
- գործընկեր 동료, 파트너
- ձևաչափ 구성방식
- ավանդաբար 전통적으로
- անմիջական 직접, 즉시
- պայմանավորվածություն 합의
- առնչություն 관계
- կայացնել 만들어지다
Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին և ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության և այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ և այլն։ 총리는 농업진흥을 실현하기 위한 국가지원 프로그램의 범위와 부문의 일반신용 포트폴리오를 언급한 띠그란 하차뜨리안 경제부장관에게 말을 넘겼다. 그런다음 장관은 목축업, 원예업, 묘목업, 종축개량업 및 다른 방향성을 가진 프로그램과 적용된 수단범위의 확장, 지원규모의, 신용자금유형의 확충 등을 포함한 특정분야의 발전을 위한 개발제안을 발표했다.
- անդրադառնալ 언급하다 -> անդրադարձել
- իրականացնել 실현하다
- ընդհանուր 일반적인
- պորտֆել 포트폴리오
- ճյուղ 나뭇가지, (정부)부처, (사업)분야
- մշակել 처리하다, 개발하다
- ներառել 포함하다
- անասնապահություն 목축업
- այգեգործություն 원예업
- տնկարանային տնտեսություն 묘목업
- տոհմային անասնաբուծություն 종축개량업
- կիրառվել 적용되다
- գործիքակազմ (어떤 목적을 이루기 위한) 도구, 수단 - գործիք(도구)+ա+կազմ(구성)
- օժանդակության ծավալ 지원규모
- գաղափար 유형, 모델
Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։ 그런후에 정부가 승인한 3차 행동의 범위에서 대출과정에 관한 정보를 발표했다. 대부분 온라인시스템으로 이루어졌으며 주로 최대 1백만드람까지 농장의 소액대출과 관련된 약7000건의 신청이 접수되었다. 일주일동안 대출은 원격으로 채점시스템을 통해 적극적으로 제공되고 있다. 모니터링에 따르면 정부의 지원프로그램으로 인해 농가대출에 관한 수요는 관심이 증대되고 있으며 2019년에 비해 올해의 대출규모는 증가할 것으로 예상된다.
- հաստատել 승인하다, 설립하다
- միջոցառում 행사, 행동
- գործընթաց 과정
- վարկավորել 돈을 빌리다 -> վարկավորում 대출
- ստացվել 접수되다
- առցանց 온라인
- հիմնականում 주로
- վերաբերել 관련하다. 관계하다.
- ակտիվ 적극적으로
- սքորինգ 채점
- մշտադիտարկ 모니터링, 관찰
- գյուղվարկեր 농가대출
- նկատմամբ ~을 향해
- համեմատ ~에 비해
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են մշակված առաջարկները և ընդհանրապես ստեղծված իրավիճակում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ քայլերը: Արծարծվել են գյուղվարկերի արդյունավետությանը, գյուղատնտեսական կարիքների համար դրանց նպատակային օգտագործմանը, վարկային ռեսուրսների ծավալի ավելացմանը, ինչպես նաև դրանց շղթայական ազդեցությանը՝ արտադրողականության աճին, ֆերմերային տնտեսությունների խթանմանը վերաբերող և այլ հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ զարգացման և արդյունավետության բարձրացման համատեքստում անդրադարձ է եղել նաև գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը։ Վերոնշյալ թեմաների առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտարկումներ: 다음으로 이 기간동안 개발안과 현재 상황에서 농업발전을 위한 단계를 논의하고자 흥미로운 의견교환이 이루어졌다. 그것들은 농가대출의 효율성과 농업에 필요한 목적으로의 사용, 대출금의 규모확충, 생산성 증가, 농가경제의 촉진 및 기타 문제의 연쇄효과와 같은 것을 논의했다. 농업분야의 장기적인 발전 및 효율성 향상의 맥락에서 그는 또한 농가경제의 확대를 언급했다. 상기 주제와 관련하여 많은 제안과 논평이 제시되었다.
- մշակված առաջարկ 개발안
- ընդհանրապես 일반적으로
- արծարծել 불붙이다. (병, 문제가)생기다.
- կարիք 필요
- ազդեցություն 효과
- ֆերմեր 농가 = գյուղացի
- խթանել 촉진하다
- առնչությամբ 관련하여
- դիտարկում 관찰, 논평
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները և հետևել դրանց պատշաճ իրականացմանը: 회담에서는 또한 농업의 연간예상작업량에 대해서도 언급되었다. 총리는 비료, 관개수, 디젤연료의 수요, 현재 규모, 가격형성과정에 관한 운영정보를 보고받았으며, 수입비료에 대한 부족분은 없으며 필요한 수요를 만족시키기 위한 충분한 물량이 존재한다고 언급되었다. 국무총리는 책임자에게 농업연도의 사전준비와 관련된 업무에 주의를 기울이고 적절한 이행이 따르도록 지시하였다.
- պարարտանյութ 비료
- դիզվառելիք 디젤 연료
- դեֆիցիտ 부족액, 적자, 결손
- բավարարել 만족하다
- խմբաքանակ 한회분
- պատասխանատուներ 책임자
Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար և նշել, որ կառավարությունը կուսումնասիրի և կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության՝ ոլորտի զարգացման օրակարգի առաջնահերթությունների շարքում, և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ այս ուղղությամբ անելիքները քննարկելու համար։ 의견교환을 요약하자면 총리는 효과적인 논의를 위한 참가자들에게 감사를 표했으며 정부는 제출된 제안과 논평을 연구하고 논의할 것이라고 언급했다. 농가경제의 확충을 제안함으로써 니콜 파쉬니안은 그 문제가 정부의 부문발전의제의 우선순위의 범위에 들어있음을 언급했으며 이에 대한 조치를 논의할 공동실무팀을 형성할 것을 제안하였다.
- ամփոփել 요약하다
- օրակարգ 의제
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ընդունվել է օրենք՝ Հայաստան ներգաղթը խթանելու համար: "아르메니아 공화국" 일보, 아르메니아 이민을 장려하는 법안이 채택되다.
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվում է, թե Հայաստանում ներգաղթն ապահովելու համար պետք է ստեղծված լինեին բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները և այն խթանող գործոնները: Բայց պարզվում է, որ մեր մաքսային օրենսգրքում մինչ օրս գործում են այնպիսի դրույթներ, որոնց համաձայն Հայաստան մշտական բնակության համար ժամանող մեր հայրենակիցները և նման ցանկություն հայտնած այլ ազգերի ներկայացուցիչներ պատկառելի մաքսավճարներ են մուծում սեփական տան ապրանքները Հայաստան բերելու համար՝ հաճախ այդ վճարումների մասին իմանալով վերջին պահին՝ մուտքի մաքսակետում: Փաստն անտրամաբանական է՝ հատկապես պետականորեն իր առջև բնակչության աճի խնդիր դրած պետության համար: Եթե նույնիսկ այս երևույթը շատ դեպքերում վճռորոշ դեր չի ունենում Հայաստանում մշտական բնակություն հաստատելու՝ անձանց որոշումների վրա, այնուամենայնիվ, ներգաղթի համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով էական բացթողում է: 예레반, 4월 20일, 아르멘프레스: 아르메니아에서 이민을 보장하기 위해서 가능한 모든 유리한 조건과 그것을 장려하는 요소가 갖추어진 것 같다. 하지만 우리의 세관법에는 지금까지 아르메니아 영주권을 위해 도착한 아르메니아인과 그와 같은 소망을 신청한 다른 국가의 국민들은 자신의 가정용품을 아르메니아로 가져오는데 종종 그 지불에 대하여 세관의 입구에서 마지막 순간에 알게되는 상당한 관세를 지불하고 있다는 의견이 작동하고 있는 것으로 밝혀졌다. 이러한 사실은 특히, 인구증가의 문제에 직면한 국가에서는 말이 안된다. 비록 이런 형상이 많은 경우에서 아르메니아에서 영주권을 결정하는 중요한 역할을 갖는 것이 아니더라도 사람들의 결정에 있어서 이러한 것들은 이민에 있어서 유리한 조건을 제공한다는 것은 중대한 누락이다.
- պարզվել 밝혀지다
- բարենպաստ 유리한, 호의적인
- մինչ օրս 오늘까지
- մշտական բնակություն 영주권
- պատկառելի 상당한
- մաքսավճար 관세
- մուծել 지불하다
- սեփական 자신의
- անտրամաբանական 비논리적인, 말이 안되는
- եթե նույնիսկ 비록 ~하더라도
- երեւույթ 현상
- հաստատել 정하다 -> բնակություն հաստատել 거처를 정하다
- վճռորոշ 결정적인
- էական 중요한
- բացթողում 생략, 누락
Իսկ ներգաղթ դեպի Հայաստան, չնայած փոքր ծավալներով, բայց կա և վերջին երկու տարվա համամասնություններով նույնիսկ այդ ցուցանիշների աճ է գրանցվել: 2017 թ. Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1,301 մարդ, ովքեր հատուկ և ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների հետ միասին կազմել են 6,042 մարդ: 2019 թ. արդեն Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 7,986, որից 2,079-ը ցանկացել են մշտապես բնակվել հանրապետությունում: Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար վերադարձածների գերակշիռ մասը մերձավոր սփյուռքի ներկայացուցիչներ են: Ներգաղթի խնդիրների լուծումներ է նախատեսվում Ազգային ժողովի վերջին քառօրյայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը»: 그리고, 아르메니아로의 이민은 비록 작은 규모이지만 존재하며 최근 2년간 그 지표는 증가한 것으로 기독되었다. 2017년 아르메니아에서 특별 및 임시 체류자격을 받은 사람을 포함한 6042명에 달하는 사람들에서 1301명이 영주권을 받았다. 2019년 아르메니아에서 거주자격을 받은 외국인의 수는 7986명에 달한다. 그중 2079명은 공화국에서 영구히 거주하기를 희망한다. 아르메니아 영주권을 취득하기 위해 돌아오는사람의 대다수는 디아스포라 출신이다. 이민 문제의 해결방안은 국회의 마지막 4일동안 "나의 발걸음" 파벌의 국회의원들에 의해 착수된 "세관절차에 대하여"의 법안에서 개정 및 보충에 대한 법안의 채택이 예상되어진다.
- համամասնություն 비율 -> համամասնություններով 꾸준히
- ցուցանիշ 지표
- կացության կարգավիճակ 거주자격 -> մշտական կացության կարգավիճակ 영주권
- գերակշիռ 지배적인, 우세한
- մերձավոր 가까운
- քառօրյա 4일간
- պատգամավոր 의원
- նախաձեռնած 착수된
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 22일자) (0) | 2020.04.22 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 21일자) (0) | 2020.04.21 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 18일자) (0) | 2020.04.18 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 17일자) (0) | 2020.04.17 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 16일자) (0) | 2020.04.16 |