휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 29일자) 본문
«Հրապարակ». «Էրեբունի» բժշկական կենտրոնի 200 բուժաշխատող մեկուսացված է, որից 23-ը՝ բժիշկ: "광장", "에레부니" 의료센터의 200명 의료 종사자가 격리되었다. 그중 23명은 의사이다.
«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» և «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ: "광장"신문은 "에레부니" 의료센터에서 수십명의 직원이 감염된 후 "나이리"의료센터는 어제 두개의 의료기관 "에레부니"와 "나이리"에서 직원에게 적어도 2주간 일터에 나오는 것을 허용하지 않도록 결정했다고 게재했다. 이 기간동안 그들은 코로나바이러스에 감염되었든, 그렇지 않든 분명해 질것이다.
- ԲԿ = բժշկական կենտրոն 의료센터
- բուժհիմնարկ 의료기관
- համատեղություն 조합 -> համատեղության կարգով 연이어, 조합하여
- ներկայանալ 출석하다
Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաև հղի բուժաշխատող կա»: 그리고 "에레부니"에서 의료종사자들은 다른 의료센터에서 이송된 환자 한명으로부터 감염되었다. 200명의 의료종사자들이 격리되었으며 그중 23명은 의사이다. 격리중인 사람들중 임신한 의료종사자가 한명 있다.
- պացիենտ 환자
- հղի 임신하다
Բավարար չափով ճկունություն ենք տալիս. բյուջեի օրենքի փոփոխությունների մասին: 충분한 유연성을 제공하고 있다. 예산법안의 변경에 대하여
- ճկունություն 유연성 - ճկուն(유연한)+-ություն
- բյուջե 예산
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությանը ծախսեր կատարելու առումով ճկունություն է տրվում միայն համավարակի հետ կապված միջոցառումների իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ապրիլի 29-ի նիստում նախագծի քննարկմանը: 예레반, 4월 29일, 아르멘프레스: 아르메니아 재정부 장관인 아똠 잔주하지안은 2020년 국가예산에 대한 법률에서 변경 및 보완을 이행하는 것과 관련한 법안초안에 따라 정부의 지출을 이행하는 관점에서 유연성은 오직 전염병과 연관된 대응조치의 구현을 위해서 제공됨을 확인한다. "아르멘프레스"의 보도에 따르면 잔주하지안은 이에 대하여 국회의 4월 29일 회기에 계획논를 확인했다.
- վստահել 신뢰하다 -> վստահեցնել 확신하다, 보증하다
- նախագիծ 계획
- ծախսել 소비하다, 이용하다
- առումով ~의 관점에서
Նա նկատեց, որ պատգամավորների շրջանում կա տարընկալում, թե առաջարկվող նախագծում սկզբունքորեն վերանայվում է ԱԺ-ի իրավասությանը վերապահվող գործառույթների զգալի մասը, որը կապված է բյուջեի կատարման նկատմամբ վերաբերմունքի արտահայտությանը: Նա ընթերցեց նախագծի առանցքային հատվածները, որպեսզի փորձի փարատել պատգամավորների մտահոգությունները: 그는 국회의원들 사이에는 제안되어진 초안에서 원칙적으로 예산집행을 위한 태도의 표현과 관련하여 국회의 권한이 가진 기능들의 상당부분이 재검토되는 것을 이해하고 있다고 지적했다. 그는 국회의원들의 우려를 잠식시키기 위해 초안의 주요 부분을 읽었다.
- պատգամավոր 대표, 의원
- տարընկալ 이해하기 쉬운
- շրջան 서클, 지역
- սկզբունքորեն 원칙적으로
- իրավասություն 사법권, 권한
- վերանայել 예측하다, 재검토하다
- վերապահել (판단을) 보류하다, (권한을) 가지다
- գործառույթ 기능
- զգալի 현저한 -> զգալի մասը 상당부분
- վերաբերմունք 자세, 태도
- արտահայտություն 표현
- առանցք 축, 중심점 -> առանցքային 주된
- հատված 부문
- ընթերցել 읽다
- փարատել 삭제하다
- մտահոգություն 걱정, 우려
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավել, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցերեց՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն այն միջոցառումներին, որոնք կապված են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով իրականացվող միջոցառումներին: 세계보건기구에 의해 펜데믹으로 인정된 코로나바이러스 감염, 그 질병의 결과, 경제적 중화를 포함하여 이를 제거할 목적으로 법안의 제 1 조와 제 3 조의 항목이 변경되었습니다. 동일 법안에서 예상되지 않았던 추가적인 접근방식의 포함, 예상되지 않았던 프로그램과 대응조치의 승인 및 법률 제 2 조에서 승인된 결손금액의 총액은 예상되어진 액면가인 6조 4850억 드람의 5%보다 증가되지 않는 것을 포함합니다."라고 잔주하지안은 말했으며 일반적으로 정부에산에서 예측된 대응조치뿐만아니라 그 대응조치를 언급하는 것이라 확신했다. 그것은 코로나바이러스의 감염에 대항한 싸움을 목적으로 구현되는 대응조치와 관련이 있다.
- կազմակերպություն 조직, 기구 -> Առողջապահության համաշխարհային կազմակերպություն WHO
- թվում 포함하여
- վերացնել 제거하다
- մուտք 접근, 입장
- ներգավել 포함하다
- հաստատել 설립하다, 설정하다, 승인하다
- հոդված 항목
- պակասուրդ 적자, 결손금액
- ընդհանուր 일반적인 -> ընդհանուր գումար 총액 -> ֆինանսավորման ընդհանուր գումար 총 자금
- անվանական 명목의 -> անվանական արժեք 액면가
- եղանակ 날씨, 방법
- ոչ թե, այլ միայն ~하는 것이 아니라 단지 ~것이다.
- ընդհանրապես 일반적으로
Նա վստահեցրեց, որ խոսքը չի վերաբերում բյուջեով նախատեսված մնացած բոլոր միջոցառումներին: «Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր, ճիշտ հակառակը՝ տալիս ենք բավարար չափով ճկունություն՝ համարժեքորեն արձագանքելու ստեղծվող և սպասվող զարգացումներին՝ այն տրամաբանությամբ, որ առկա է ներկա անորոշության պարագայում»,-եզրափակեց նախարարը: 그는 예산에 예측된 모든 대응조치에 적용되지 않음을 확신했다. "이 프로젝트로 통제할 수 없는 위험을 만들어내지 않고 있습니다. 반대로 그런 논리로 현재의 불확실성의 미래에 존재하는 것에 적절하게 대응할 수 있는 창조적이고 기대되는 개발에 충분한 유연성을 제공하고 있습니다."라고 장관은 결론지었다.
- գեներացնել 생성되다, 만들어내다 -> գեներացիա 세대
- կառավարել 통제하다 -> անկառավարելի 통제할 수 없는
- հակառակ ~와 반대로
- համարժեքորեն 적절히
Պատգամավորներից մի քանիսը ապրիլի 28-ի ԱԺ նիստում քննարկմանը մտահոգություն էին հայտնել՝ մասնավորապես նշել, որ նախագծով ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: 국회의원들중 일분는 4월 28일에 국회회기에서의 논의에 우려를 표명했다. 특히, 이 법안은 사실 가장 중요한 권한들중 하나인 행정부의 치줄을 통제할 권한이 의회에서 제거되었다는 것을 지적하였다.
- մտահոգություն 우려
- մասնավորապես 특히
- լիազորություն 권한
- խորհրդարան 의회
2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ, կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: 2020년 정부에산에 대한 법안에서 수정된 법안은 사실 전염병의 경제효과를 완화하기 위해 약 2600억 드람의 추가경정이 포함될 것으로 예상되었다. 사실, 약 1500억 드람의 패키지를 승인해야하는 것으로 제안되고 있다. 여기에서 250억 드람은 조건부로 유동성 문제의 해결 목적과 사회문제의 완화를 위해 사용되어질것이다.
- մեղմել 완화하다
- արժանացնել 마땅히 ~해야한다.
- ենթադրվել 추정되다
- պայմանական բաժանմամբ 조건부로
- ընթացիկ իրացվելիության խնդրի 유동성 문제의
Հայտարարվել է Երևանի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ: 예레반을 위한 100대의 버스구매 입찰이 발표되었다.
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի համար հայտարարվել է 12 մ երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 100 ավտոբուսի գնման մրցույթ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ 예레반, 4월 29일, 아르멘프레스: 예레반시는 100대의 전장 12미터, 저상, 장애를 가진 사람을 위한 맞춤형 버스의 구매입찰을 발표하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 예레반 시장인 하이크 마루챤은 발표하였다.
- հաշմանդամություն 장애
- հարմարեցված 맟춤형
«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում»,- նշել է Մարությանը: "코로나바이러스 전염병으로 야기된 시간적 제약이후 우리는 마침내 버스의 입찰을 발표합니다. 예레반 시청이 발표한 100대 버스의 입찰은 유럽의 재건개발은행의 공식페이지에 게시되었습니다. 입찰을 통해 우리는 12미터의 전장, 저상의, 장애를 가진 사람들을 위해 맞춤설계된, 천연가스용 엔지를 가진 100대의 버스를 보유할 것이라 예상합니다. 입찰패키지에는 이러한 최고의 국제표준이 세부항목으로 제시되고 제안되었습니다." 라고 마루챤은 언급했다.
- հարուցել 야기하다 -> հարուցած 야기된
- բարդություն (상황을 복잡하게 만드는) 문제, 제약
- պաշտոնական 공식
- շարժիչ 엔진
- միջազգ 국제 -> միջազգային չափանիշներ 국제표준
Մրցույթը բաց կլինի մինչև 2020 թ. հունիսի 12-ը: 입찰은 2020년 1월 12일까지 공개되어질 것이다.
2019 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հայտնել էր, որ նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս և նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով։ 2019년 12월 25일에 예레반 최고위 정기회기에서 예레반 부시장인 세르게이 하루추니안은 새로운 네트워크를 위해 대략 850대의 버스가 요구되어지며 그것들은 단계적으로 제공되어질 것이라고 예상된다고 공표하였다.
- պահանջել 요구하다
- ցանց 네트워크
- մատակարար 공급, 제공 -> մատակարարել 공급하다
Հայկ Մարությանը փետրվար ամսին հույս էր հայտնել, որ ընթացիկ տարվա աշնանը 100 միավոր ավտոբուս կլինի Երևանում։ 하이크 마루챤은 올해가을에 100대의 버스가 예레반에 있을 것을 2월에 희망하였다.
- ընթացիկ 현재
- միավոր 단위, (버스의) 대
Էկոնոմիկայի նախարարը երկրորդ եռամսյակում կանխատեսում է տնտեսական նվազ ցուցանիշներ; 경제부 장관은 2분기에 경제지표의 하락을 예상하다
- նվազ 감소, 하락
- կանխատեսել 예상하다
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2020թ. երկրորդ եռամսյակի սկզբից տնտեսական նվազ ցուցանիշների արձանագրում է կանխատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց ապրիլ 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Պետք է նկատի ունենանք, որ առաջին եռամսյակի երրորդ ամսվա երկու շաբաթն է միայն էապես կրել նոր կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցությունը: Այն փաստը, որ մենք առաջին եռամսյակում ունեցել ենք դրական տնտեսական ակտիվություն, առավելապես առաջին երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության և 2019 թվականի բարձր տնտեսական ակիտվության հետևանքն էր: Ցավոք, երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ, հույս ունենք, որ երրորդ եռամսյակից վերականգնումը կսկսվի»,- ասաց Խաչատրյանը: 예레반, 4월 29일, 아르멘프레스: 경제부 장관 띠그란 하차뜨리안은 2020년 2분기 초부터 경제지표의 하락이 기록될 것으로 전망했다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 장관은 4월 29일에 초청받은 기자회견에서 말하였다. "1분기 세번째 달의 2주간 근본적으로 신종 코로나바이러스의 부정적인 경제영향을 미쳤음을 상기해야만 합니다. 우리가 1분기에 긍정적인 경제활동을 가졌다는 것은 사실입니다. 주로 1분기의 두달간의 높은 경제활동과 2019년 높은 경제활동의 결과였습니다. 불행히도 2분기 초부터 이미 경제지표는 하락을 가져올것입니다. 2분기부터 회복이 시작되기를 바랍니다."라고 하차뜨리안은 말했다.
- սկիզբ 초기, 시작
- հրավիրել 초대하다
- մամուլի ասուլիս 기자회견
- նկատել 알리다
- էապես 근본적으로
- ակտիվություն (특별한 목적을 가진)활동
- առավելապես 대부분, 주로
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով: 경제활동지수는 올해 1월-3월에 2019년 동일시기에 비해 4% 증가했다. 명목상 평균월급은 아르메니아에서 190,136 드람이 되면서 1월-3월에 9.2%가 증가되었다. 공공부문에서 평균월급은 10.5% 증가했고 비공공부문에서는 7.7%이다. 대외무역량에서는 올해 1월-3월에 작년 같은 기간에 비해 대략 4% 감소하였다. 그러나 수출은 0.2% 증가한데 비해 수입은 6.2% 감소하였다.
- անվանական 명목상
- աշխատավարձ 급여 -> ամսական աշխատավարձ 월급
- ընդ որում 또한
- օղակ 부문
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 1일자) (0) | 2020.05.02 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 30일자) (0) | 2020.04.30 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 28일자) (0) | 2020.04.28 |
[아르메니아어] Learning Armenian Headstart 단어 및 요점정리(2) (0) | 2020.04.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 23일자) (0) | 2020.04.23 |