휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 30일자) 본문
Հայաստանը կարող է անցնել ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը: 아르메니아는 무증상환자를 입원시키지 않는 전략으로 전환할 수 있다.
- ասիմպտոմ 증상이 없는
- հոսպիտալ 병원 -> հոսպիտալացնել 입원시키다
- անցնել 1) 처리하다, 2) 건너가다, 3) 지나가다, 4) (이쪽에서 저쪽으로) 이동하다
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կոնորավիրուսով վարակման դեպքերի աճի տեմպերին և նշեց, որ վերջին օրվա ընթացքում վարակման ռեկորդային թիվ է արձանագրվել՝ 134 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը նշեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ի, բուժվածները՝ 929-ն են, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ է 1103 քաղաքացի: 예레반, 4월 30일, 아르멘프레스: 국무회의 초기에 보건부 장관인 아르센 토로시안은 코로나바이러스 감염사례의 증가율을 언급하면서 마지막 날동안 기록된 감염사례가 신규 134건임을 지적했다. "아르멘프레스"의 전언에 따르면, 장관은 총감염수는 2066건에 도달했고, 치료된 사람은 929명이며, 이 순간에 실제 치료중인 1103명의 시민이 있다고 지적했다.
- նիստ 상황, 회의, 양상
- տեմպեր 비율
- անդրադառնալ 언급하다
- ռեկորդային 기록의
- ընդհանուր 총
- փաստացի 실제의
- հսկողության 제어의, 통제의 -> բժշկական հսկողության տակ 치료중인
«Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը կազմում է 32, արհեստական շնչառության սարքերին միացված այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59: Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում, հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,- ասաց նախարարը: "불행히도, 우리는 2명의 사망건수를 가지고 있습니다. 다시말해, 총 사망자수는 32명에 달하며 지금 인공호흡기에 연결되어진 시민은 6명에 불과하며 최중증 환자는 17명, 중증환자는 59명입니다. 이런 상황이 지속되는 경우, 아마, 곧 무증상 사례로 전환하거나 혹은 경증 시민은 입원시키지 않는 전략으로 전환될 것입니다." 라고 장관은 말했다.
- այսինքն 즉, 다시말해
- կազմել 형성하다
- արհեստական շնչառության սարքեր 인공호흡기
- ընդամենը 불과, 단지
- ծանր վիճակ 위급한 상황, 중태, 중증 -> ծայրահեղ ծանր վիճակ 최중증 <-> թեթև վիճակ 경증
- իրադարձություն 사건, 발생하는 것
- զարգացում 진전, 발전
- սցենար 각본, 시나리오
- հավանաբար 아마
- թեթև 가벼운, 쉽게 -> թեթև վիճակ 경증
Թորոսյանի խոսքով՝ մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը փորձելու են առավելագույնս ձգել, քանի որ դա ապագայում բերելու է տարածման: «Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել՝ չնայած այս 134-ի մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք։ Մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել, հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել»,- ասաց Թորոսյանը՝ կոչ անելով բոլորին, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն և չհամարեն, որ վտանգն ամբողջությամբ անցել է: 토로시안의 말에 따라 접근방식은 그날에 그들은 최대한 늦추기 위해 노력할 것이다. 왜냐햐면 그것은 향후 확산을 가져올 것이기 때문이다. "우리는 비록 이 134건이 서로 연결되어 있는 사람들이지만 최근 5-6일간 이 비율을 늦출 수 있다고 가정합니다. 우리는 항상 장례식에 감염된 사람의 참여를 피하라고 했던 하나의 사례를 가지고 있습니다." 토로시안은 모두에게 요구하면서 말했다. 그러한 인식부족으로 사람들은 참석하고 완전히 위험에 처했다고 생각하지 않습니다.
- մոտեցում 접근
- ձգել 억제하다, 늦추다, 당기다
- ենթադրել 가정하다
- դեռ 1) 여전히, 2) 새로, 3) 최근에
- փոխկապակցել 서로 연결하다
- խուսափել 피하다
- հուղարկավորության 장례식의
- կոչ անել 부르다, 요구하다, 설득하다
- արարողություն 의식, 인식
- վտանգ 위험
- ամբողջությամբ 완전히
- մասնակցել 참석하다
Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան: 통제실은 여전히 활동분야를 개방할도록 프로그램을 변경하지 않았다. 아비니안.
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը դեռևս չի փոխում աստիճանաբար գործունեության ոլորտները բացելու ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 134 դեպք գրանցելու ցուցանիշին: 예레반, 4월 30일, 아르멘프레스: 통제실은 여전히 점진적으로 활동분야를 개방하도록 프로그램을 변경하지 않는다. 그것에 대하여 국무회의에서 부총리이자 상황통제실장인 띠그란 아비니안은 마지막 날동안 134건의 코로나바이러스 감염사례가 기록된 지표를 언급하면서 지적했다.
- աստիճանաբար 점차적으로
Ավինյանը նշեց, որ վարակվածների շրջանակը կոնկրետ է, սակայն չբացառեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված կարող են որոշումները փոխվել: «Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումները, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ: 아비니안은 확진자의 범위는 구체적이지만 감염확산의 역학관계에 따라 결정이 바뀔 수 있음을 지적했다. "우리는 병원에서 매우 심각한 문제를 가지고 있었을뿐만아니라 범위도 구체적입니다. 그럼에도 감염확산의 역학관계에 따라 우리의 결정이 변경되어질 수 있습니다. 나는 아직 그와 같은 변화가 필요없다고 생각합니다. 다가올 날들의 숫자와 사람의 범위는 우리에게 최종결정을 내릴 수 있게 허용할 것입니다." "아르멘프레스"의 보도에 따르면 띠그란 아비니안은 지금 이대로라면 필수 규칙의 준수로 중요분야를 개방하겠다는 5월 4일부터 경제활동의 유형에 대한 통제관의 결정이 변경되어질 것이라고 덧붙여 말했다.
- դինամիկա 역학관계
- բավականին 상당히
- Այդուհանդերձ 그럼에도 불구하고
- ավելացնել 추가하다
- էական 중요
- պարտադիր 필수
«Դեռևս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,- ասաց նա: 아직 다른 결정은 없습니다. 교육기관은 폐쇄될 것입니다. 문화와 오락분야에서는 중요제한이 운영될 것입니다.
- զվարճանք 오락, 엔터테이먼트
Վարչապետը կարևորում է վարակի կանխարգելման ուղղությամբ քաղաքացիների վարքագծային կաննոների պահպանումը: 총리는 감염을 예방하기 위한 시민의 행동규칙준수를 강조한다.
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ին ընտանիքով շրջել է Երևանում և նկատել, որ փողոցներում շատ մարդ է եղել: «Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, և եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։ 예레반, 4월 30일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 4월 29일 가족과 예레반을 돌아다녔으며 거리에 많은 사람이 있음을 알아차렸다. "무척 어려워질것입니다. 우리는 감염을 피하기 위한 여러가지 필수조건을 말했습니다. 하지만, 확실하게 이 조건은 지켜지지 않고 있으며 시민의 행동규칙에 대하여 알릴뿐만 아니라 그들이 준수하도록 그들에게 촉구할 수 없다면 우리는 실제적으로 문제를 가지게 될 것입니다." "아르멘프레스"의 보도에 따르면 총리는 말했다.
- պարտադիր 필수
- ակնհայտորեն 분명히
- իրազեկել 알리다
- քաջալերել 격려하다, 촉구하다
Կառավարության ղեկավարը նշեց, որ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում են նրա համար, քանի որ ակնհայտ է՝ այս վիճակը շարունակվելու է: «Առնվազն մինչև մյուս տարվա մարտ, ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել, ընդհանրապես որևէ պետություն չի կարող այդպես», - ասաց վարչապետը։ 정부책임자는 제한이 도입되었을 때 모든이의 희망은 한두달안에 감염을 극복되어질 것이었다고 언급했다. 니콜 파쉬니안은 제한에서 벗어난 것에 대해 그에게 말하고 있다고 언급하였다. 왜냐하면 이 감염이 지속될 것이라는 것은 분명하기 때문이다. "적어도 내년 3월, 4월까지 우리는 (감염)사례를 가지게 될것이고 1년간 폐쇄제도에서 살아갈 수 없습니다. 보통 어떠한 국가도 그렇게 할 수 없습니다." 총리는 말했다.
- ընդհանրապես 일반적으로
«Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ կգործարկվեն: "보행자호출" 모드를 가진 새로운 신호등이 운영될 것이다.
- հետիոտնային 보행자의 -> հետիոտնային կանչ 보행자 호출 -> հետիոտնային անցում 횡단보도
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 4월 30일, 아르멘프레스: 교통안전에 대한 보장 및 정비의 목적으로 2020년 4월 30일부터 수도의 4개 도로에서 정비되지 않은 횡단보도에 교통정비의 변경이 실행될 것이라고 예레반 시장실의 정보 및 홍보와 관련된 부서에서 "아르멘프레스"에 이에 대하여 알려왔다.
- երթևեկություն 교통 -> երթևեկության նշան 교통신호
- կազմակերպ 조직, 정비 -> կազմակերպել 조직하다, 정비하다
- կարգավորել 규정하다, 정비하다, 정상화하다
- աշխատակազմ 직원
- վարչություն 부서
«Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։ "몰도바로의 27/7번지, 노라가비트 1가의 6번로의 교차로부분, 글린가로의 19번지, 바바자니안로의 46.146번지입니다.
Նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։ 언급된 횡단보도에서 뿐만 아니라 아르샤꾸니아츠대로 12.15, 아차리안로에 근접한 레닌그라드안로 10번지, 트빌리시안 고속도로 73/2번지, 카나케르츠로의 117번지에는 장래에 운영될 "보행자호출" 모드로 작동되는 신호등이 설치되어 있습니다. 그러한 도로구간에서의 운송수단의 교통과 횡단보도에 보행자의 통행은 보행자의 개입으로 신호등이 조작될 것입니다.
- խճուղ 고속도로
- տեղակայվել 배치되다
- առաջիկայում 장래에
- ճանապարհահատվածներ 도로구간
- տրանսպորտային միջոց 운송수단
- տեղաշարժի հերթականություն 통행
- միջամտությամբ 개입으로
- լուսացույցի ազդանշաններ 신호등 = լուսացուցային օբյեկտներ
- կարգավորվել 조정되다
Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63,65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 동시에 바흐라미안대로와 에르츤끼안로의 교차로에와 즈카나케르츠로의 63.65번지에 있는 횡단보도에는 "보행자호출" 모드로 작동되는 신호등의 교체를 위한 작업이 진행되고 있습니다."라고 문자메세지에 적시해놓았다.
- հաղորդագրություն 문자메세지
Գազի գնագոյացում. կարգավորո՞ւմ, թե՞ շուկա: 가스의 가격책정, 규제인가 아니면 시장인가?
- գնագոյաց 가격책정
- կարգավորել 규제하다
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարիներ շարունակ, տարբեր ուժգնությամբ, հասարակության և փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ՀՀ-ում բնական գազի գների ձևավորման հարցը։ Էներգակիրների համաշխարհային շուկաներում ընթացող աննախադեպ զարգացումներն ավելի են ուժգնացրել հարցի շուրջ քննարկումները։ Խնդրո առարկայի հետ կապված արձագանքները հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում, դառնում քաղաքական շահարկումների առարկա։ «ՀՀ» օրաթերթի խնդրանքով հիմնախնդիրը մեկնաբանել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։ 예레반, 4월 30일, 아르멘프레스: 수년간, 다른 강도로, 아르메니아에서 천연가스의 가격형성문제는 사회 및 전문가집단의 주요관심사로 알려졌다. 세계의 에너지 시장에서 진행중인 전례없는 발전은 이 문제에 대한 논의를 더욱 강력하게 만들었다. 이 논쟁의 주제에 관한 반응은 종종 조작 성격을 띄고, 정치적인 동기의 주제가 되었다. "아르메니아 공화국" 일보의 요청에 따라 이 문제에 대해 경제학자이자 교수인 가긱 바르다니안은 논평하였다.
- շարունակ 지속
- ուժգին 강력한 -> ուժգնություն (지진의)규모, 강도
- հասարակություն 사회
- փորձագիտական 전문가
- հանրություն (특정)집단, 단체
- ուշադրություն 관심
- հայտնել 알려지다
- աննախադեպ 전례없는
- շուրջ 1) 주변에, 2) ~에 대해
- խնդիր 1) 문제, 2) 논쟁
- մանիպուլյատիվ (교묘하게) 조작하는
- բնույթ 성향
- շահարկում 추측, (어림)짐작
- խնդրանք 요청
- հիմնախնդիր (근본적인) 문제
- մեկնաբանել 논평하다
–Պարոն Վարդանյան, փորձագիտական շրջանակներում բնական գազի գնագոյացման տարբեր կողմեր են դիտարկվում. աշխարհաքաղաքական, առանձին երկրների միջև փոխհարաբերությունների մակարդակի ու որակի և այլն։ Իսկ ո՞րն է հարցի տնտեսագիտական կողմը։ 바르다니안씨, 전문가들 사이에는 천연가스의 가격형성에 있어 지정학적으로 개별나라들사이에 관계, 수준과 품질 등 다른 측면을 심사숙고하고 있습니다. 이 문제에 대한 전문가적인 측면은 무엇입니까?
- դիտարկել 심사숙고하다
- աշխարհաքաղաք 지리 -> աշխարհաքաղաքական 지정학적
- փոխհարաբերություն 관계
- մակարդակ 수준, 레벨
–Որևէ հումքային ապրանքի գնագոյացման հիմնավորման դիտարկման ժամանակ, տեղական թե միջազգային համատեքստում, ամենից առաջ հարկավոր է հիմնվել հումքի գնագոյացման ընդհանուր տեսության վրա՝ հաշվի առնելով գազի յուրահատկությունը։ Հատկանշական է, օրինակ, որ պետությունը, որպես կանոն, ավելի ակտիվ է կարգավորում շուկան և գնագոյացումը գազի հատվածում, քան նավթի կամ ածխի, ընդ որում, գազի արդյունահանումից շահույթի բաշխումը սովորաբար դուրս է հարկման միջոցով պետությանն ավանդական ռենտայի վճարման շրջանակից։ Քանի որ գազի շուկաներն ունեն ավելի լոկալ և տարածաշրջանային բնույթ, դրանք ավելի բարձր աստիճանով են ազդում առանձին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ասվածի համատեքստում, ի վերջո, կարևոր է հետևյալ հարցադրումը. «Ինչը պետք արտացոլի գազի գինը»։ Ավելի տարածված պատասխանն այն է, որ գները պետք է ձևավորվեն առաջարկի և պահանջարկի ինչ-որ հաշվեկշռի հիման վրա և միաժամանակ արտացոլեն ընդհանուր առմամբ հասարակության համար գազի լրացուցիչ օգտագործման այլընտրանքային ծախսերը։ Այդ իմաստով, տեսությունը հանգում է տնտեսական օպտիմալացմանը և կարող է հավասարապես կիրառվել ինչպես պետության կողմից գների կարգավորման համակարգի, այնպես էլ գնագոյացման շուկայական համակարգի համար։ Յոզեֆ Ստիգլիցն այս առումով նկատել է, որ կատարյալ մրցակցային և բոլոր արտաքին գործոնների ներքինացման պայմաններում, ապակենտրոնացված մրցակցային շուկայական միջավայրում առաջանում է հումքի աjն նույն գինը, որը սահմանում է «կատարյալ պլանավորման մարմինը», այսինքն, ՀՀ-ի պարագայում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ 어떤 원자재의 가격책정을 심사숙고할 때 현지 또는 국제적인 맥락에서 무엇보다도 원료가격책정의 일반적 조사위에 가스의 특이성을 고려하여 만들어져야합니다. 예를 들어, 일반적으로 국가는 석유나 석탄보다 가스부문에서 시장이나 가격형성을 더 규제하고 있습니다. 게다가, 가스생산으로 인한 이익분배는 일반적으로 세금을 통해 국가의 전통적인 임대료의 지불범위밖에 있다는 것은 주목할만합니다. 왜냐하면 가스시장이 현지 및 지역성향을 가질수록 그것들은 개별 국가의 사회적-경제적 상황에 더 크게 영향을 미치기 때문입니다. 위에 언급된 맥락에서 다음 질문이 중요합니다. "가스의 가격은 무엇을 반영해야하는가?" 보다 보편적인 대답은 가격은 수요와 공급에 근거하여 형성되어져야 하며 동시에 일반적으로 대중을 위한 가스의 추가사용을 위한 대체비용을 반영해야한다는 것입니다. 이런 의미에서, 이 이론은 경제적 최적화에 기반하며 국가에 의한 가격규제시스템뿐만 아니라 시장가격형성시스템에도 동등하게 적용됩니다. 요셉 스띠글리츠는 이와 관련하여 언급하였습니다. 완벽한 경쟁 및 모든 외부요인의 내재화 조건, 분산된 시장경쟁환경에서 "완벽한 계획기관", 즉, 아르메니아의 경우, 공공서비스 규제위원회에 의해 그런 동일한 원료가격이 형성됩니다.
- հումք 원료 -> հումքային ապրանք 원자재
- հիմնավորել 입증하다
- համատեքստ 문맥, 맥락
- ընդհանուր 보편적인
- հիմնվել 창설되다
- տեսություն 이론, 조사, 점검
- հատկանշական է 주목할만하다
- որպես կանոն 원칙적으로
- նավթ 석유
- ածխ 석탄
- ընդ որում 게다가, 더욱이
- շահույթ 이익 -> շահույթի բաշխում 이익분배
- ռենտա 임대
- աստիճան 정도
- ի վերջո 위에
- արտացոլի 반영하다
- տարածված 보편적인
- ձևավորվել 형성되다
- հաշվեկշռել 균형잡다 -> հաշվեկշիռ 균형 = հավասարակշռություն, բալանս
- հիման 근거, 기초
- ընդհանուր առմամբ 일반적으로
- հանգչել 안주하다, 꺼지다 -> հանգել (과거분사)
- օպտիմալացում 최적화, 가장 효과적인 상태
- հավասարապես 동등하게
- կիրառվել 적용되다
- այս առումով 이와 관련하여
- կատարյալ 완벽한(흠하나없는), 실제, 총
- մրցակից 경쟁자 -> մրցակցային 경쟁의
- արտաք 외부 -> արտաքին գործոն 외부요인
- ներքինացում 내면화, 내재화
- ապակենտրոնացված 분산된
- միջավայր 환경
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 공공 서비스규제위원회
–Ի՞նչ կառուցակարգերով է կատարվում գազի գնագոյացումը։ Ինչու՞, ի տարբերություն նավթի, գազի գնագոյացման շուրջ երբեմն առաջանում են խնդիրներ մատակարարների և գնորդների միջև։ Գնագոյացման ի՞նչ կառուցակարգ է գործում Հայաստանի պարագայում։ 가스가격은 어떤 구조로 이루어집니까? 왜 석유와는 다르게 가스가격에 대하여 공급자와 구매자 사이에 문제가 발생합니까? 아르메니아의 경우 가격형성은 어떤 구조로 운영됩니까?
- կառուցակարգ 구조
–Դեռևս XX դարի 80-ական թթ. ձևավորվեց նավթի համաշխարհային իրացվելի ապրանքային շուկան՝ նավթի գնագոյացման կայացած համակարգով հանդերձ, և սփոթային նավթային շուկաներում ձևավորվեց բորսային գնագոյացման գործիքակազմը։ Ի տարբերություն նավթի, գազի շուկան չի վերածվել համաշխարհային ապրանքային շուկայի։ Միայն Հյուսիսային Ամերիկայում և որոշ չափով Եվրոպայում գազի շուկան ձևավորվել է որպես իրացվելի ապրանքային շուկա։ Բնական գազի գնորդները ձեռնարկում են այդ ապրանքի շուկաների կառուցվածքի փոփոխությանը միտված ջանքեր, ինչը հանգեցնում է գազի ոլորտում երկարաժամկետ պայմանագրերի փոփոխության։ Հայաստանի պարագայում գազի գնագոյացումը կատարվում է կարգավորման, այլ ոչ թե շուկայական կառուցակարգի միջոցով։ Այդ մոտեցման դրական կողմն այն է, որ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում, անկախ էներգակիրների գների շուկայական տատանումներից, Հայաստան մատակարարվող գազի գինը մնում է կայուն, լինում է կանխատեսելի, ինչն էական է դեռևս ոչ մրցունակ ու ցածր արտադրողականությամբ տնտեսություն ունեցող երկրի համար։ Այս դեպքում, գազի գինը փոխկապակցված չէ նավթի գների հետ, հետևաբար, նավթի գների անկումը ինքնաբերաբար չի կարող հանգեցնել գազի գնի նվազման։ Ոչ ոք Հայաստանին չի արգելել Ռուսաստանի հետ կնքել, օրինակ, Չինաստանի պայմանագրի նման պայմանագիր (30 տարով, տարեկան 38 մլրդ խմ, գինը՝ 350 դոլար 1000 խմ-ի համար), որով գազի գինը ոչ միայն փոխկապակցված է նավթի գների հետ, այլև նախատեսված է «վերցրու կամ վճարիր» պայմանը. այսինքն, անկախ այն բանից, որ գազի տվյալ ծավալն անհրաժեշտ է, թե ոչ, առաքման ծավալը մնում է նույնը։ Մեր հասարկությունը պետք է մի բան լավ գիտակցի՝ թյուրըմբռնումից խուսափելու համար. գազի գնի ձևավորման հիմքում կարգավորումն է կամ շուկան։ XX세기의 80년대 세계적인 석유액체상품시장이 형성되었고 정비된 유가시스템과 함께 스팟유가시장에서는 증권거래소의 가격책정도구가 형성되었습니다. 석유와는 달리, 가스시장은 세계적인 상품시장으로 전환되지 않았습니다. 오직 북미와 일부 유럽에서 가스시장이 액체상품시장처럼 형성되었습니다. 천연가스의 구매자는 그러한 상품시장의 구조변화를 위한 노력에 착수하고 있으며 이것은 가스분야에서 장기계약의 변화를 이어지고 있습니다. 아르메니아의 경우, 가스가격의 책정은 시장구조를 통하는 것이 아닌 규제에 의해 실행됩니다. 이런 접근방식의 긍정적 측면은 계약에 명기된 전체기간동안 에너지시장의 가격변동과 관련없이 아르메니아에서 공급되는 가스가격은 안정적이고 예측가능하며 경쟁력이 없고 낮은 생산성을 가진 나라에서는 필수적이라는 것입니다. 이 경우, 가스가격은 석유가격과는 관련이 없으며 결과적으로 유가의 하락은 자동적으로 가스가격의 하락으로 이어질 수 없습니다. 아무도 아르메니아가 러시아와 계약을 체결하는 것을 금지하지 않았습니다. 예를 들어 중국의 계약과 같은 계약(30년동안 매년 380억 입방미터, 가격은 1000 입방미터당 350달러)에서 가스가격은 유가와 관련이 없을뿐만 아니라 "무조건적인 구매보증"조건이 제공됩니다. 다시말해, 가스의 필요공급량과는 상관없이 전달량은 동일하게 유지됩니다. 우리 사회는 오해를 피하기 위해 잘 알아야합니다. 가스가격형성의 기저에는 시장에 의한 규제가 있습니다.
- ի տարբերություն ~와는 달리
- ձևավորվել 형성되다
- իրացվելի ապրանք 액체상품
- հանդերձ 1) 의류, 2) ~와 함께
- կայանալ 발생하다
- բորսային 증권거래소의 -> բորսային գնագոյացման գործիքակազմ 증권거래소의 가격책정도구
- վերածվել 전환되다
- ձեռնարկ 안내책자, 기업 -> ձեռնարկել 착수하다
- հանգչել 안주하다, 꺼지다 -> հանգել (과거분사) -> հանգեցնել(사역동사)
- այլ ոչ թե ~가 아닌
- գործողություն 행위
- տատանում 변동
- մատակարար 공급자
- կայուն 안정적인
- կանխատեսելի 예층가능한
- արտադրողականություն 생산성
- փոխկապակցել 서로 연결하다, 관련하다
- հետևաբար 결과적으로
- ինքնաբերաբար 자동적으로
- կնքել 봉하다, (계약을)체결하다
- թյուրըմբռնում 오해
- խուսափել 피하다
- «վերցրու կամ վճարիր» պայմանը 무조건적인 구매를 보증하는 계약
–Ինչո՞վ է պայմանավորված այն, որ գազի գների վերանայման որոշումները մեծ հնչեղություն են ստանում հասարակության մեջ։ Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է առաջացնել գազի գնի բարձրացումը։ 가스가격의 재검토결정이 사회내에서 커다란 소리를 얻는 것은 무엇때문입니까? 가스가격상승은 어떤 사회-경제적 결과를 초래할 수 있습니까?
- հնչեղություն 소리
- պայմանավորված 기인되는, ~때문에 -> պայմանավորված է 좌지우지되다.
- բարձրացում 상승
–Հարցի կարևորությունը պայմանավորված է ինչպես երկրի էներգետիկ հաշվեկշռում գազի բարձր բաժնեմասով, այնպես էլ սոցիալական կայունության և արդյունաբերության մրցունակության, տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ, անվտանգության, միաժամանակ, էներգախնայողության ու էներգարդյունավետության բոլոր ծրագրերի տնտեսական կողմի վրա գազի գների ազդեցությամբ։ 2018 թ. բնական գազի բաժնեմասը էներգետիկ հաշվեկշռում կազմել է 65 տոկոս։ Ընդ որում, կախված այն բանից, թե ինչպիսին է սպառման կառուցվածքը, կարելի է գնահատել նաև այդ ազդեցության չափն ըստ սպառողների։ Այսպես, օրինակ, ՋԷԿ-երը 2018 թ. սպառել են գազի 30.7 տոկոսը և թողարկել էլեկտրաէներգիայի 43.4 տոկոսը, ճանապարհային տրանսպորտի և տնային տնտեսությունների բաժնեմասերը կազմել են համապատասխանաբար՝ 22.2 տոկոս և 22.3 տոկոս, արդյունաբերության բաժնեմասը՝ 9.1 տոկոս։ Հետևաբար, գազի գինը նշանակալիորեն ազդում է ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի 43.4 տոկոսի ինքնարժեքի, գազով աշխատող ճանապարհային տրանսպորտի և գազ սպառող տնային տնտեսությունների ծախսերի վրա։ Հետաքրքրությունն այս հարցի շուրջ առաջանում է պարբերաբար։ Սովորաբար քննարկումների ալիք է բարձրանում, երբ սկսվում են գազի մատակարարման պայմանագրի շուրջ հերթական բանակցությունները։ Այս տարի հարցն ավելի սրվեց, ինչը պայմանավորված էր համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմամբ։ Հատկապես մակրոտնտեսական հնարավոր հետևանքների նշանակալիության պատճառով է, որ ներկրվող գազի գնի վերաբերյալ որոշումները դժվար են կայացվում՝ առաջացնելով ինչպես փորձագիտական շրջանակների, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների ու տնային տնտեսությունների հիմնականում բացասական արձագանքները։ Գազի գնի բարձրացման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու միակ ճանապարհը այն զսպելը չէ, առավել ևս, որ դա ներքին տնտեսական քաղաքականության տիրույթից դուրս է։ Ավելի հեռանկարային և հուսալի են էներգախնայողության ու էներգարդյունավետության, վերականգնվող էներգիայի ծրագրերի իրագործումը, ամենուր տեխնոլոգիական նորագույն նվաճումների ներդրումը։ 질문의 중요성은 국가에너지균형에서 가스의 높은 점유율뿐만 아니라 사회적 안정성, 산업 경쟁력, 에너지, 안전, 동시에 에너지절약 및 에너지효율을 포함한 모든 경제프로그램의 경제적 측면에서 가스가격에 미치는 영향에 의해 좌우됩니다. 2018년 천연가스의 점유율은 에너지균형에 있어 65%를 차지하였습니다. 또한, 소비구조가 어떻냐와 관련하여 소비자에 따라 그 영향의 크기를 가늠할 수 있습니다. 예를 들어, 화력발전소는 2018년 가스의 30.7%를 소비하여 전력 43.4%를 생산하였습니다. 도로운송 및 내수경제의 점유율은 각각 22.2%와 22.3%, 산업의 점유율은 9.1%를 형성하였습니다. 결과적으로, 가스가격은 아르메니아에서 생산되는 전력의 43.4% 비용가격, 작업도로운송 및 가스를 소비하는 내수경제비용상 중요한 영향을 미치고 있습니다. 이 문제에 대한 관심은 정기적으로 발생합니다. 주로 가스공급계약에 대한 협상이 시작될 때 토론의 물결은 상승합니다. 올해 이 질문은 글로벌마켓의 에너지가격하락과 관련하여 더욱 첨예해졌읍니다. 특히, 거시경제적 결과에 상당한 영향을 미치기 때문에 전문가사이에서 뿐만아니라 경제주체 및 내수경제의 대다수가 부정적인 반응을 야기함으로 수입가스가격에 대한 결정을 내리기가 어렵습니다. 가스가격상승으로 인한 사회적-경제적 결과를 완화하기 위한 유일한 방법은 그것을 억제하는 것이 아닙니다. 더욱이, 그것은 내수경제정책의 범위에서 벗어난 것입니다. 에너지절약 및 에너지효율, 재생가능에너지프로그램의 구현은 어디에서나 최신기술성과의 도입에 있어 더욱 유망하고 신뢰할 수 있습니다.
- բաժնեմաս 점유, 공유
- սոցիալական կայունություն 사회적 안정성
- արդյունաբերության մրցունակություն 산업 경쟁력
- անվտանգություն 안전
- էներգախնայողություն 에너지절약
- էներգարդյունավետություն 에너지효율
- ընդ որում 또한
- գնահատել 평가하다
- ՋԷԿ = ջերմաէլեկտրակայան 화력발전소
- թողարկել 생산하다
- տնային տնտեսություն 내수경제
- համապատասխանաբար ~에 맞쳐, 각각
- նշանակալիորեն 중요하게
- ինքնարժեք 비용가격
- պարբերաբար 정기적으로
- բանակցություն 협상
- սուր 검 -> սրել 날카롭다 -> սրվել 날카로워지다 -> 악화하다, 높아지다
- անկում 하락
- հատկապես 특히
- նշանակալիություն 중요성
- կայանալ 만들어지다 -> կայացնել 책정되다
- հիմնականում 대부분
- զսպել 억제하다
- առավել ևս 더욱이, 게다가
- տիրույթ 도메인, 영역, 범위
- հեռանկարային 시각의, 관점의, 유망한
- վերականգնվող 재생가능한
- նվաճում 성과
–Ի՞նչ սկզբունքով է կատարվում ռուսական գազի գնագոյացումը։ Գնագոյացման քաղաքականությունն, արդյոք, քաղաքական ենթատեքստ ունի՞։ 러시아의 가스가격책정은 어떤 원칙으로 만들어집니까? 가격정책여부에 정치적 의도가 있습니까?
- սկզբունք 원칙
- ենթատեքստ 숨은 의미
- արդյոք 여부, 추측의 어기
–Ըստ որոշ փորձագետների (Ջ. Հենդերսոն, Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտ, Տ. Միտրովա, «Սկոլկովո»-ի կառավարման մոսկովյան դպրոցի Էներգետիկ կենտրոն, 2017)՝ Ռուսաստանում, շուկայական կառուցակարգերի և կարգավորման համատեղմամբ, ձևավորվել է եզակի հիբրիդային գնագոյացման մոդել, ինչով փորձ է արվել նվազեցնել մակրոտնտեսական ռիսկերը, բայց միևնույն ժամանակ բարձր մենաշնորհացված արդյունաբերության շրջանակներում ստեղծել խթաններ մրցակցության համար։ Դեռևս 2013 թ., Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի թողարկման մեկնարկի արարողության ժամանակ, «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխկապակցված է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ, այսինքն՝ խոսքը վերաբերել է կարգավորվող գնագոյացմանը։ Չնայած դրան, հետագայում տեղի ունեցան գազի գնի որոշ բարձրացումներ, իսկ ներկայիս 165 դոլար գինը՝ 2015 թ. դրա իջեցման ուղղությամբ վերանայման արդյունքն է։ Վերջին 15 տարիներին Հայաստան մատակարարվող գազը թանկացել է գրեթե երեք անգամ. 2006 թ. 110 դոլար (2005 թ.՝ 56 դոլար), 2009 թ.՝ 154 դոլար, 2010 թ.՝ 180 դոլար, 2013 թ.՝ 189 դոլար։ Թեպետ պետք է նկատել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման համար որոշակի զսպող գործոններ են հանդիսացել (ի տարբերություն ԱՊՀ որոշ երկրների և Վրաստանի) Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի օտարումը ռուսական կողմին, ինչպես նաև մինչև 2043 թ. «Գազպրոմ»-ին ՀՀ գազի ներմուծման նկատմամբ վերահսկողությունը վերապահելը։ 일부 전문가(J. Henderson, 옥스퍼드 에너지연구기관, T. Mitrova, "스콜코보"에 의해 관리되는 모스코바 학교의 에너지중심, 2017)에 따르면 러시아에서는 시장구조와 규제의 결합으로 유일한 하이브리드식 가격책정모델을 만들어 거시경제의 위험을 줄이려고 했지만 그와 동시에 독점산업의 틀에서 경쟁을 자극하게 만들었습니다. 2013년 흐라즈단의 화력발전소의 5기 출범식에 "가스프롬" 합자회사의 이사회 회장인 알렉세이 밀레는 아르메니아에 공급되는 가스가격이 러시아에서 운용하는 내수가격에 좌우된다고 언급했습니다. 다시말해서,규제된 가격책정으로 처리됩니다. 그럼에도 불구하고, 나중에 일부 가스가격상승이 발생했습니다. 2015년 당시가격은 165달러입니다. 그것은 감산을 고려한 결정입니다. 지난 15년간 아르메니아에 공급되는 가스는 거의 3배가 비싸졌습니다. 2006년 110달러 (2005년 56달러), 2009년 154달러, 2010년 180달러, 2013년 189달러입니다. 비록 아르메니아에 공급되는 가스가격의 상승에 대한 특정 억제요인이 있음을 주목해야하지만 (일부 독립국가연합과 조지아와는 달리), 흐라즈단 화력발전소의 5기에 대한 러시아쪽의 배제, 뿐만아니라 2043년까지 "가스프롬"에서 아르메니아 가스의 수입을 위한 통제권을 보유하는 것이 그것입니다.
- կառավարում 관리, 정부
- համատեղում 결합
- եզակի 유일한
- հիբրիդ 하이브리드
- միևնույն ժամանակ 그와 동시에
- մենաշնորհացնել 독점하다 -> մենաշնորհացված 독점된
- խթան 자극
- արարողություն 의식 -> թողարկման մեկնարկի արարողություն 출범식
- ԲԲԸ = Բաց բաժնետիրական ընկերություն 개방형 합자회사
- վարչության նախագահ 이사회
- հետագայում 나중에
- թեպետ 비록 ~이지만
- հանդիսանալ ~이다, 보이다.
- զսպել 억누르다, 억제하다
- ԱՊՀ = Անկախ Պետությունների Համագործակցություն 독립국가연합(CIS)
- օտարում 소외, 배제
- վերահսկողություն 통제, 제어
- վերապահել (권한을) 갖다
- ներմուծում 수입
Գազի գինը ՀՀ-ի համար կարգավորվող է, պատկերավորության համար, դա նման է «էկոնոմ» դասի ավիատոմսին. այն համեմատաբար էժան է, բայց դրա վերադարձը, թռիչքի ամսաթվի փոփոխությունը հնարավոր չէ։ ՀՀ-ի փխրուն տնտեսության պարագայում կանխատեսելի, շուկայական տատանումներից զերծ գնագոյացումը հիմնավորված է։ Միաժամանակ, փորձագիտական շրջանակներում բազմիցս բարձրացվում է ՀՀ-ին մատակարարվող գազի գնի նվազեցման հարցը, որպես փաստարկ դիտարկելով համաշխարհային շուկայում գազի գների անկումը։ Նման հարցադրումներ կատարելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ համաշխարհային շուկայում գազի և նավթի գների նվազումը գազի գնագոյացման ընդամենը մի կողմն են ներկայացնում։ Մինչդեռ գործում են տարբեր պայմանագրեր։ Այսպես, «Գազպրոմ»-ի Եվրոպական պայմանագրերի 32 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի կապակցված են նավթի կամ նավթի արտադրանքի զամբյուղի գնի հետ։ Բացի դրանից, «Գազպրոմի» պայմանագրերը (150 մլրդ խմ-ի) պաշտպանված են «take-or-pay» պայմանով (վերցրու կամ վճարիր. առաքումների որոշակի մակարդակի՝ գնորդների կողմից վճարման պարտավորությունները, անկախ հումքի նկատմամբ իրենց պահանջարկի)։ 2020 թ. բյուջեում «Գազպրոմը» արտահանման ելակետային գին է համարել 200 դոլարը (1000 խմ), այն կապակցելով նավթի գնի հետ (1 բարելը՝ 45 դոլար)։ Նավթի գների փոփոխության դեպքում գազի գինը վերանայվում է։ Առաջին վերանայումը եղել է 2020 թ. փետրվարի 1-ին և նորացված գնահատականը եղել է 175-185 դոլար։ Առաջիկայում այդ ելակետային հարաչափերը նախատեսվում է վերանայել։ 2020 թ. ապրիլի վերջին ռուսական գազը Եվրոպայում եղել է ավելի էժան, քան Ռուսաստանում. Եվրոպայի համար գործում է գնագոյացման շուկայական մոդելը, իսկ Ռուսաստանում կիրառվում է կարգավորման մոտեցումը։ Այսպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի (NBP) և Նիդեռլանդների (TTF) առավել իրացվելի եվրոպական հաբերում ապրիլի 22–ին հաջորդ օրվա առաքման գները 1000 խմ-ի համար կազմել են համապատասխանաբար՝ 43 դոլար և 67 դոլար։ Մեկ ամիս առաջ դրանք եղել են 100 դոլար և 95 դոլար։ 가스가격은 아르메니아를 위해 규제되며, 이미지화한다면 그것은 "이코노미"등급의 항공권과 같습니다. 그것은 비교적 저렴하지만 그것의 반환, 비행날짜의 변경은 불가능합니다. 아르메니아의 취약한 경제의 경우에는 예측가능하고 시장변동과 상관없이 가격책정이 정당화됩니다. 동시에 전문가들사이에는 글로벌마켓에서 가스가격의 하락을 고려하여 아르메니아에 공급되는 가스가격의 하락에 관한 질문이 자주 거론됩니다. 이와 같은 질의를 할 때, 주의해야합니다. 왜냐하면, 글로벌마켓에서 가스와 석유의 가격하락은 가스가격책정의 단지 한 측면만을 나타내기 때문입니다. 한편, 다른 계약들도 작용합니다. 따라서, "가스프롬"의 유럽계약의 32%는 전체적으로 또는 부분적으로 석유와 석유제품의 바스켓가격과 연결되어있습니다. 그외에도 "가스프롬" 계약(1500억 입방미터)는 "무조건적 구매보증" 조건으로 보호되어집니다. (무조건적 구매보증조건이란, 원자재의 수요와 상관없이 전송되는 특정수준에 대해 구매자가 그것을 지불할 의무). 2020년 예산에서 "가스프롬"의 FOB가격은 유가(1배럴당 45달러)와 관련지어 200달러(1000 입방미터)로 간주되었습니다. 유가의 변동이 있는 경우 가스가격은 재검토됩니다. 첫번째 검토는 2020년 2월 1일에 있었습니다. 갱신된 등급은 175-185 달러였습니다. 가까운 시일내에 그러한 초기한도는 재검토될 계획입니다. 2020년 4월말에 러시아산 가스는 유럽에서 시장가격모델 적용되며, 러시아에서 규제접근방식이 적용되기에 러시아보다 유럽에서 더 저렴했습니다. 예를 들어, 영국 NBP와 네덜란드 TTF의 가장 유동성이 높은 유럽가스정제에서 4월 22일에 다음날 배송가는 1000 입방미터당 각각 43달러와 67달러였습니다. 한달전 그것들은 100달러와 95달러였습니다.
- պատկերացնել 상상하다 -> պատկերավորություն 삽화, 실례
- ավիատոմս 항공권
- համեմատաբար 비교적
- համար 1) 숫자, 2) 사이즈, 3) (호텔)방, 4) ~하기 위해
- վերադարձ 반환
- փխրուն 취약한, 허술한
- զերծ ~로부터 떨어진, 관련없이
- հիմնավորված 정당화되다.
- բազմիցս 여러번, 자주
- փաստարկ 논쟁 -> փաստարկ դիտարկել 고려하다
- հարցադրում 질의
- ընդամենը 단지
- մինչդեռ 한편
- զամբյուղ 바스켓
- Բացի դրանից 이외에도
- պաշտպանել 보호하다
- առաքում 전달, 전송
- պարտավորություն 의무
- արտահանման ելակետային գին FOB 가격
- վերանայել 예측하다, (사후에) 비판하다
- գնահատական 등급
- ելակետային 처음의, 초기의
- հարաչափ 파라미터, 한도
- առավել 더, 훨씬
- համապատասխանաբար 각각
Հարցադրումներ են արվում «սահմանին» և «սահմանից այս կողմ» գազի գնի մեծ տարբերության մասին։ «Գազպրոմ Արմենինան» գործում է ՀՀ-ի օրենսդրության շրջանակներում։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը կարող են իրենց լծակներով պարզել, թե ինչ է կատարվում սահմանից այս կողմ։ Գնագոյացման տնտեսագիտական կողմի համար պատասխանատու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի մասնագիտական կարողությունները և գործունեության թափանցիկությունը չպետք է կասկածի տեղիք տան։ Բայց դատելով պարբերաբար հարցի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք երբեմն զերծ չեն պոպուլիզմից, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, խնդիրներ կան։ Նման քննարկումների ժամանակ դիտարկվում են հարցի ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև քրեական կողմերը։ Խոսքը վերաբերում է «սահմանից այս կողմ» գազի գնագոյացման կոռուպցիոն սխեմային։ Այդ առումով, հատկապես կարևոր է իրավապահ համակարգի արձագանքը. եթե դրանք անհիմն են, ապա այդպիսի հայտարարություններ արած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե հիմնավորված են, ապա պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված գործողություններ։ "국외"와 "국내"의 가스가격의 커다란 차이에 대해 질문을 가지게 됩니다. "가스프롬 아르메니아"는 아르메니아 법률의 틀안에서 운영됩니다. 결과적으로, 아르메니아 정부와 아르메니아 국회는 그들의 수단으로 국내에서 무슨일이 일어나고 있는지 알아낼 수 있습니다. 가격책정의 경제적 측면에 대해 공공서비스규제위원회는 책임을 지며 전문역량과 운영의 투명성에 의심의 여지를 주지 말아야합니다. 하지만, 정기적으로 문제에 대한 강화되는 논의로부터 판단해보면 그것들은 때때로 포퓰리즘이 없다고 가정할 수 있으나 여전히 문제가 있습니다. 그러한 논의중에 질문의 순수한 경제적 측면뿐만 아니라 범죄적 측면도 고려되고 있습니다. 그 말은 "국내"의 가스가격책정에서의 부패와 관련이 있습니다. 그런 의미에서, 특히, 법집행제도의 대응이 중요합니다. 그들이 근거가 없다면 그렇게 진술한 사람이 책임을 져야하고, 정당하다면 법으로 규정된 조치를 취해야만합니다.
- օրենսդրություն 법률
- լծակ 수단, 레버
- պարզել 알아내다
- պատասխանատու 책임을 지는
- մասնագիտական կարողություն 전문역량
- գործունեության թափանցիկություն 운영의 투명성
- տեղիք տալ 기회를 주다, 대의명분을 주다
- կասկած 의심 -> կասկածել 의심하다
- դատել 판단하다
- պարբերաբար 정기적으로
- ծավալվել 확장되다, 강화되다
- պոպուլիզմ 포퓰리즘,
- ենթադրել 가정하다
- զուտ 순수한, (돈의 액수에 대한) 순
- քրեական 범죄자
- վերաբերել 관련하다, 참조하다
- կոռուպցիոն 부패
- սխեմային (운영)계획, 제도
- իրավապահ 법집행
- անհիմ 근거없는
- ենթարկվել 복종하다, 진술하다
- հայտարարություն 발표
–Գազի գնի շուրջ տեղի ունեցող քննարկումների ժամանակ փորձագիտական շրջանակներում հաճախ հանդիպող փաստարկներ են դիտարկվում ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը։ 가스가격에 대해 발생하는 논의중 전문가들 사이에서 자주 거론되는 주장은 유럽경제연합과 집단안전보장조약기구에서 아르메니아의 회원자격이 고려되고 있는가입니다.
- ԵԱՏՄ = Եվրասիական տնտեսական միություն 유럽경제연합
- ՀԱՊԿ = Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն 집단안전보장조약기구
- անդամակցություն 회원자격
–Այդտեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Ահա, թե ինչու։ 2003 թ. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամագրվելուց հետո, 2-3 տարի անց մարդիկ տարակուսում էին. «Ի՞նչ օգուտ ունենք ԱՀԿ-ին անդամագրվելուց։ Արդեն քանի տարի է, ինչ անդամ ենք ու ոչ մի փոփոխություն չենք զգում»… Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է և, հետևաբար, ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել իր անդամակցությունն այս կամ այն միջազգային կազմակերպությանը, ինտեգրացիոն կառույցին։ Բայց, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, նույնիսկ ինքնաբավ, զարգացած երկրները համագործակցության կարիք ունեն. պետությունները սոցիալական էակներ համարվող մարդկանց միավորումներ են, որոնք, ինչպես և մարդիկ, հաղորդակցվելու, գործակցելու կարիք, պահանջմունք ունեն։ Այլապես՝ առաջանում է սոցիալական լարվածություն, ինչին ականատես ենք կորոնավիրուսի այս համավարակի ժամանակաշրջանում։ Այո, դժվար ու ցանկալի արագությամբ չեն ընթանում ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացները, մասնավորապես, էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորումը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թ.։ Ընդ որում, բնական գազի առումով, արդեն 2021 թ. նախատեսվում է ապրանքային բորսայի մեկնարկը։ 거기에는 놀랄만한 어떤 것도 없습니다. 그 이유는 이렇습니다. 2003년 세계무역기구에 아르메니아가 가입된 후 2-3년이 지나 사람들은 혼란스러워했습니다. "WTO에 가입한 후 어떤 이득이 있는가? 벌써 회원이 된지 몇년이 되었지만 어떤 변화도 느낄 수 없어." 아르메니아는 독립된 주권국가이며 결과적으로, 언제든지 이런저런 국제기구, 통합기구의 가입을 중단할 수 있습니다. 하지만 국제관행에서 보여주듯이, 자급자족하는 선진국도 협력이 필요합니다. 국가는 인간과 마찬가지로 의사소통을 하고, 협력하는 필요와 수요를 가진 사회적 존재로 여겨지는 인간들의 통합체입니다. 그렇지 않으면, 이 코로나바이러스의 전염병 기간동안 목격하고 있는 사회적 긴장감이 발생되고 있습니다. 네, 유럽경제연합의 범위에서 경제통합과정, 특히, 2025년에 완료될 예정인 공동에너지시장의 형성은 어렵고 바람직한 속도로 진행되고 있지 않습니다. 또한 천연가스의 관점으로 벌써 2021년에 상품거래소의 출시가 계획되었습니다.
- ԱՀԿ = Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը 세계무역기구
- անդամագրվել 가입되다
- տարակուսել 당황하다
- օգուտ 이익
- ցանկացած ժամանակ 언제든지
- ինտեգրացիոն 통합 -> ինտեգրացիոն կառույց 통합기구
- ինքնաբավ 자급자족
- գործակցել 협력하다 -> համագործակցություն 협력
- կարիք ունել 필요하다
- էակներ 존재, 인류
- միավորում 통합, 협회
- ինչպես և ~와 마찬가지로
- հաղորդակցվել 의사소통하다
- այլապես 그렇지 않으면
- լարվածություն 긴장
- ականատես 증인
- ցանկալի 바람직한
Նկատի ունենալով այս գլոբալ զարգացումները, մարտի 31-ին ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանից մի շարք հացահատիկային մշակաբույսերի արտահանման համար քվոտա սահմանել։ Մինչև հուլիսի 1-ը կասեցվել է ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս դրանց արտահանումը Ռուսաստանից։ Սա առաջին մեծ փորձությունն է ԵԱՏՄ-ի համար, ինչի հաջող հաղթահարումը անդամ երկրներին զերծ կպահի ռիսկերից, այդ մասով։ Ինչևէ, կարծում եմ, որ նման զարգացումներ կլինեն նաև էներգակիրների պարագայում։ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման առումով նշանակալի կլինի, մասնավորապես, գազի գնագոյացման փոխշահավետ քաղաքականության դերը։ Թեպետ 5 անդամ երկրներից 4-ը ծովային ելք չունեն, Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, հաշվի առնելով նաև գազի տարանցման 10 տոկոս վճարը։ Բայցևայնպես, Հայաստանի համար հատուկ արտոնություններ սահմանելը ԵԱՏՄ-ի պայմաններում կասկածահարույց է։ Չնայած նախատեսվում է կիրառել շուկայական գնագոյացման մոդել, ինչը գուցե հիմնավորված է այլ երկրների նկատմամբ խտրականությունը բացառելու տեսանկյունից, այդուհանդերձ, նպատակահարմար կարող է դիտարկվել գնագոյացման կարգավորումը, այն հաշվով, որպեսզի հավասար ու կանխատեսելի պայմաններ ստեղծվեն անդամ երկրների համար, քանի դեռ չեն ձևավորվել այն պայմանները, երբ ապակենտրոնացված մրցակցային շուկայական միջավայրում առաջանում է հումքի աjն նույն գինը, որը սահմանում է «կատարյալ պլանավորման մարմինը»։ 이러한 세계적 발전을 고려하여 3월 31일에 러시아연방정부는 러시아로부터 많은 곡식작물의 수출을 위해 할당제를 설정하기로 결정하였습니다. 7월 1일까지 유럽경제연합의 국경밖으로 러시아로부터 그것들의 수출은 일시중지되었습니다. 이것은 유럽경제연합에게는 첫번째 큰 시험입니다. 그와 관련된 성공적인 극복은 회원국가들에게 위험을 감수할 필요가 없습니다. 어쨌든 나는 에너지의 경우에도 그와 같은 발전이 있을거라 생각합니다. 유럽경제연합의 더 나은 발전측면에서 특히, 가스가격책정에 대한 상호이익정책의 역할이 중요합니다. 비록 5개의 회원국중 4개는 바다출구를 가지지 않지만 아르메니아는 구매에서 가스운송료 10%를 지불해야하는 특별한 조건에 있습니다. 그렇기는 하지만, 아르메니아에 대해 특별권한을 설정하는 것은 유럽경제연합의 조건에서 의심의 여지가 있습니다. 비록 다른 나라와의 차별을 배제하는 측면에서 정당화될 수 있는 시장가격책정모델이 적용될 계획이지만 그럼에도 불구하고, 회원국들을 위한 동등하고 예측가능한 조건들이 생성되기 위해서는 그러한 관점에서 가격책정규제를 고려할 수 있는 것이 편합니다. 그런 조건들이 형성되지 않는 한, 분산되어진 시장경쟁환경에서 원자재의 동일한 가격이 발생하며 이는 "완벽한 계획기관"으로 설정합니다.
- ՌԴ = Ռուսաստանի Դաշնություն 러시아연방
- հացահատիկ 곡식
- մշակաբույսեր 작물
- որոշում կայացրել 결정을 내리다
- քվոտա 쿼타, 할당제
- կասեցվել (일시)중지되다
- հետագա 여파, (미래로) 더나아가
- նշանակալի 중요한
- փոխշահավետ 상호이익
- ելք 출구, 입구
- առանձնահատուկ 특별한
- բայցևայնպես 그렇기는 하지만
- արտոնություն 특권
- խտրականություն 차별
- այդուհանդերձ 그럼에도 불구하고
- նպատակահարմար 편리한
- այն հաշվով
- հավասար 동등한
- քանի դեռ ~한
- ապակենտրոնացված 분산되어진
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 2일자) (0) | 2020.05.02 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 1일자) (0) | 2020.05.02 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 29일자) (0) | 2020.04.29 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 28일자) (0) | 2020.04.28 |
[아르메니아어] Learning Armenian Headstart 단어 및 요점정리(2) (0) | 2020.04.25 |