휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 1일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 1일자)

LifeChallenger 2020. 5. 2. 04:04
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա: 자유로운 이동제한은 5월 4일부터 해제되며 대중교통의 금지는 유지될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից: 예레반, 5월 1일, 아르멘프레스: 아르메니아에서 사람들의 자유로운 이동제한은 5월 4일 해제될것이며 대중교통의 금지는 유지될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 경제부 차관 바로스 시모니안은 기자회견에서 5월 4일에 유효되는 새로운 변경패키지를 소개하면서 이에 대하여 말하였다. 

 

- ասուլիս 기자회견

 

«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը: "특히, 자유로운 이동제한은 해제될 것입니다. 즉, 모든 시민은 아르메니아공화국의 영토에서 자유롭게 이동할 권리를 가지게 될 것입니다. 동시에 대중교통의 금지는 유지될 것입니다. 전염병확산과 연관되어진 일부 위험한 접근방식이 남아있기 때문입니다."라고 시모니안은 말했다. 

 

- միևնույն ժամանակ

 

Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերումԱյսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն: 그러한 패키지로 거의 모든 제한이 해제되며 일부 경제활동유형에 대한 제한은 유지될 것입니다. 특히, 그런 제한들은 소매와 도매거래에 적용될것입니다. 소매와 도매거래에는 거의 제한이 없으며 단지 거래가 실행되는 장소들만이 제한을 유지할 것입니다. 즉, 쇼핑몰, 백화점은 닫혀있을겁니다. 다만, 그 구역에 위치한 식품점, 식료품점, 약국뿐만아니라 농산물 시장은 운영될 것입니다.  

 

- մոլ 쇼핑몰

- հանրախանութ 백화점

- պարենային խանութ 식료품점

 

Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի: 모든 활동유형에서 제조업은 개방될 것입니다. 야외공간이 있는 그런 음식점, 카페, 바는 운영될 것입니다. 식물원, 동물원과 특수자연보호구역도 개방될 것입니다. 자연보호구역내 활동도 허용될 것입니다. 

 

- բացօթյա տարածք 야외공간

- բուսաբանական այգի 식물원

- կենդանաբանական այգի 동물원

- արգելոց 자연보호구역

 

Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից: 스포츠 시설의 활동은 스포츠행사의 개최를 위한 것 뿐만아니라 스포츠 클럽활동에 오직 프로운동선수의 참여로만 허용되어집니다. 세탁, 청소 및 드라이클리닝서비스를 포함한 개별서비스, 이발소와 미용실의 활동도 5월 4일부터 허용되어집니다. 

 

- բացառապես 오직

- վարսավիրանոց 이발소

- գեղեցկության սրահ 미용실

 

 

 

 

ԳԹԿ-ն տեղեկություն է հրապարակել բուհերի ընդունելության քննությունների վերաբերյալ: 평가 및 테스트 센터는 대학입시와 관련한 정보를 발표했다.

 

- ԳԹԿ = Գնահատման և թեստավորման կենտրոն 평가 및 테스트 센터

- բուհ 대학

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկություն է հրապարակել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա) 2020/2021 ուսումնական տարվա ըստ բուհերի և մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ: 예레반, 5월 1일, 아르멘프레스: 평가 및 테스트센터는 아르메니아 공화국 고등교육기관의 학사학위 및 지속적이고 통합된 교육프로그램을 갖춘 (기존) 2020/2021 교육년도 대학 및 전공별 입학시험목록에 대해 발표하였다. "아르멘프레스"의 정보에 따르면, 신청자는 입학시험 및 전공을 표시한 신청서를 평가 및 테스트센터에 5월 25일부터 6월 15일 18시까지 전자방식(온라인)으로 발송하고 공동검사를 위해 평가 및 테스트센터의 계정에 1500드람을 이체한다. 

 

- հաստատություն 기관

- բակալավր 학사 학위

- մասնագիտություն 전공

- ցանկ 목록

- դիմորդ 신청자

- նիշ 부호, 숫자 -> նշել 나타내다 -> նշում 지정, 표시

- դիմում-հայտ 신청서

- էլեկտրոնային եղանակով 전자방식으로

 

 

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը: 신청자는 입학신청서에 자신이 선택대로 희망하는 순서대로 무료 및 유료 교육시스템에 따라 전공을 등록한다. 입학신청서에 따라 신청자는 만약 선택한 모든 전공에 대하여 동일과목의 입시경쟁으로 규정된다면 하나 또는 여러 대학에 2개의 무료 및 8개의 유료 전공경쟁까지 참여할 수 있다.   

 

- ընտրություն 선택 

- ցանկանալ 원하다, 바라다 -> ցանկացած 

- հաջորդականություն 1) 연속성, 2) 순서 -> հաջորդականությամբ 순서대로

- մասնակցել 참여하다

- միևնույն 동일 -> միևնույն առարկայի քննություն 동일과목시험

 

 

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման: 신청자는 하나 이상의 입학신청서를 제출하는 것이 허용되지 않는다. 대학은 연령제한없이 중고등 교육, 초급전공교육이나 중급전공교육을 받은 사람을 받아드릴 수 있다. 

 

- միջնակարգ կրթություն 중고등 교육

- նախնական մասնագիտական կրթություն 초급전공교육

- միջին մասնագիտական կրթություն 중급전공교육

 

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում: 공동 대학내 시험은 한단계로 7월 1일에 10일동안 개최된다.

 

Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ: 무료 및 유료 교육 입학경쟁은 기본 및 추가의 두단계로 개최된다.

 

 

Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: 전공경쟁은 입학신청서의 첫번째 라인에 신청한 전공의 무료 및 유료교육신청 우선순위대로 개최된다. 

 

- տող 문장의 줄, 라인, 열

- գերակայությամբ 우선순위대로

 

Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր: 첫번째 등록된 전공경쟁에 통과하지 못한 신청자를 위한 경쟁은 언급된 전공에서 공석이 있는 경우 입학신청서에서 등록된 전공순서에 따라 개최된다. 

 

- հերթականություն 순서

- համապատասխան ~에 따라

- թափուր 비어있는

 

 

Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին: 입학신청서에 등록된 어느 전공에 (등록순서에 따라) 입학된 신청자는 등록되어진 다른 전공경쟁에 참여하지 못한다. 

 

Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում` մեդալակիր դիմորդներին. 입학경쟁 과목시험에서 동등한 점수가 있는 경우 순서에 따라, 메달을 수상한 신청자에게 이점이 주어진다.  

 

- մեդալակիր 메달 수상자

- առավելություն 이점

 

  • արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին. 예술분야에서 국제 및 국가경연대회 수상자에게
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին. 일반교육기관에서 10-12학년에 학습하는 동안 국가 학생과목올림피아에서 일등급 수료증을 받은 신청자에게 
  • ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով(*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին. 목록에서 주어진 전공라인에 있는 별표(*)가 있는 하나의 과목이 있는 경우에 졸업서류에서 가장 높은 성적을 가진 신청자에게, 그리고 별표(*)가 하나 이상인 졸업생의 경우 해당과목의 성적에서 산술평균이 가장 높은 점수를 가진 신청자에게  
  • պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին. 국가졸업시험에서 산술평균이 가장 높은 성적을 가진 신청자
  • տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին: 주어진 전공에 따라 중급전공교육을 받은 신청자

- դպրոցական 학교의, 학창시절, 학생

- դիպլոմ 졸업장, 수료증

- թվաբանական 산술

 

 

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը: 무료 및 유료 교육경쟁의 기본단계의 결과는 당해 7월 18일까지 요약된다.

 

- ամփոփել 요약하다

 

Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին: 대학내 시험의 결과에 따라 경쟁은 관련대학에서 개최된다. 경쟁의 결과는 공화국 입학위원회에서 승인된다. 그 후 대학총장은 학생들에게 통보한다.

 

- մրցույթ 경쟁, 경연, 대회

- հանձնաժողով 위원회

- հրամանագնել 명령하다

- միավոր 점수

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00: 공화국입학위원회에 의해 입학시험의 주요 단계의 경쟁결과가 승인된 후 대학에서 전공과의 공석이 있는 경우, 입학시험에서 긍정적인 점수를 받은, 하지만 경쟁에서 떨어진 지원자는 공석을 위한 경쟁에 참여할 수 있다. 공석을 위한 경쟁에 참여하기 위해서 신청자는 전공을 표시한 새로운 신청서를 평가 및 테스트센터에 전자(온라인)방식으로 7월 20일부터 7월 22일 18시까지 발송한다. 

 

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: 신청자는 입학신청서에서 무료 및 유료의 교육시스템에 따라 자신의 선택대로 희망하는 순서에 따라 공석을 가진 전공에 등록한다. 

 

Համաձայն ընդունելության դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝ 입학신청서의 신청자는 하나 또는 여러 대학의 유료전공의 공석을 위한 경쟁에 참여할 수 있다. 

  • եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր. 선택한 전공에 필요한 입학시험에서 긍정적인 점수를 획득하는 경우
  • եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում: 긍정적인 점수를 가진 시험이 주어진 전공을 위한 입학경쟁시험은 아니지만 주어진 전공시험목록에 포함된 경우

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը: 주어진 전공에 필요한 입학경쟁시험에서는 이점이 주어진다.

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին: 공화국 입학위원회는 대학에서 추가단계의 경쟁결과를 7월 25일에 승인한다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments