휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 19일자) 본문
Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը: 실내 서비스구역에서 마스크를 착용하지 않은 시민들에 대해 운영자에게 벌금이 부과된다.
- տնտեսավարող 운영자
- տուգանվել 벌금이 부과되다
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպասարկման այն փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրի, կտուգանվեն տնտեսավարողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագիծը: 예레반, 5월 19일, 아르멘프레스: 실내 서비스구역에서 시민들이 마스크를 착용하지 않으면 운영자에게 벌금이 부과된다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 법무부 차관 바헤 다니엘리안은 공개장소에서 마스크를 착용하지 않는 경우 벌금 1만 드람을 부과하는 법률초안이 논의되고 있는 정부에 의해 요청된 국회비상회의에서 말했다.
- արտահերթ 비상
- հրավիրվել (공식적으로) 요청하다
ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, հետաքրքրվեց՝ այսինքն բաց տարածքներում տուգանքը դառնում է 10 հազար դրամ, իսկ փակ տարածքներում տուգանք չի՞ լինելու: "번영아르메니아" 정당의 세르게이 바그라띠안은 논의되고 있는 초안을 언급하면서 실외에서 벌금이 10만드람이 되면 실내구역에서는 벌금은 없는지에 대해 관심을 가졌다.
- ԲՀԿ = «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 번영아르메니아 정당
- անդրադառնալ 언급하다
- այսինքն 다시말해, ~에 있어서와 같이
Փոխնախարարը՝ հիշեցրեց փոխվարչապետի որոշմամբ մայիսի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն: Հետևաբար նախագիծը վերաբերում է կոնկրետ այդ պահանջին: «Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչև 300 հազար դրամ: Այսինքն՝ սա վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերվում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, և նրանք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը: 차관은 5월 14일에 부총리의 결정에 따라 실외구역에서 마스크를 착용할 의무가 확립되었음을 상기시켰다. 따라서, 초안은 구체적인 그 요구와 관련된 것이다. "그리고 실내구역에서 마스크를 착용하는 것과 관련하여 현행법은 그와 같은 책임을 규정하고 있으며 특히 금융경제적 활동을 하는 특정유형의 규제에 대해 경제주체에게 10만드람에서 30만드람까지 책임이 있습니다. 다시말해 이것은 오직 실외구역에서 마스크의 착용을 준수하지 않는 것만 관련됩니다. 그리고 실내구역과 관련하여서는 경제주체가 책임이 있으며 그에 상응하는 책임을 가집니다."라고 다니엘리안은 말했다.
- պարտադիրություն 의무
- առկայություն 존재
- հետևաբար 따라서
- վերաբերել 처리하다, 관련하다
- գործող օրենք 현행법
- գործունեություն 활동
Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե ստուգող մարմինը տեսնում է, որ փակ տարածքում քաղաքացին դիմակով չէ, կարո՞ղ է տուգանել ընկերության տնօրենին՝ հաճախորդի դիմակ չունենալու համար: 바그라띠안은 만약 검열기관이 실내에서 마스크가 없는 시민을 보았다면 고객의 마스크가 없은 것에 대하여 기업대표에게 벌금을 부과할 수 있는지 관심을 가졌다.
- հաճախորդ 고객
Փոխնաարարը նշեց՝ փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են: Այսինքն՝ սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ: 차관은 언급했다. 실내는 경제주체의 우려대상이라고 언급했다. 다시말해, 서비스지역에서 시민들의 입장은 오직 마스크를 착용한 조건에서 허용되어야한다. 그리고 시민이 마스크를 착용하지 않았다면 경제주체는 책임이 따른다. 그 문제는 부총리의 결정으로 규제된다.
- հոգածություն 우려, 관심
- ենթարկվել 따르다, 순종하다
Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են ազատ տեղաշարժի մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ: 아르메니아에서 비상사태체제가 운영되지만 자유로운 이동에 관한 여러 규제는 해제되었다. 그러나 공공실외장소에서 마스크를 착용하는 것이 확립되었고 공공실내장소에서 마스크를 착용하는 의무적인 요구가 확립되었다.
Պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք մարզերում հիպոտեքով բնակարան ձեռք կբերեն: 국가는 해당 지역에서 모기지론 아파트를 구매하도록 자녀를 가진 가정을 지원할 것이다.
- հիպոտեք 담보 ->
- ձեռք բերել 구매하다
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։ 예레반, 5월 19일, 아르멘프레스: 자녀를 가진 가정을 위한 주택공급의 첫 국가지원프로그램의 틀안에서 주택담보대출로 아파트를 구매하려는 시민에게 일회성 금전지원이 제공될 것이다. 아르메니아 공화국 노동사회부의 홍보부로부터 "아르멘프레스"에게 전해온 바에 따르면 국가지원은 아파트 선급금의 자금을 조달하는데 도움이 될 것이다.
- միանվագ 일회성
- տրամադրվել 제공되다
- հասարակայնության հետ կապերի բաժին 홍보부처
- ֆինանսավորման 자금 조달
«Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: 둘이상의 미성년자 자녀를 가지고 주거용 부동산을 2020년 7월 1일 또는 그 후에 구매하려는 시민들은 지원에 대해 신청할 수 있습니다.
- անշարժ գույքը 부동산
Երկու երեխա ունենալու դեպքում՝ անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որն կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով: 2명의 자녀를 가진 경우, 부동산의 최대가격은 3000만드람이며 이는 가정에 있는 이후의 자녀당 계산하여 5백만 드람씩 증가합니다.
Քաղաքացու կողմից կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը: 시민에 의해 실행되는 선급금의 최소금액은 2차 시장으로부터 구매한 아파트 가치의 적어도 10% 이며 1차 시장으로부터 구매한 부동산의 경우에는 가치의 적어도 7.5%여야합니다.
- առնվազն 적어도
Մարզային բնակավայրերում ձեռք բերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։ 지역거주지에서 구매한 아파트의 경웨는 정부에 의해 최소 금전지원규모는 구매하는 아파트의 가치의 5%에 해당하지만 1백만드람을 초과하지 않습니다. 이후의 아이가 있는 경우 지원규모는 아파트 가치의 5% 정도 추가될 것이지만 50만드람을 초과하지 않습니다. 일회성 금전지원의 최대 규모는 2백만 드람에 달합니다.
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6մլնդրամ։
Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։ 만약 수혜자의 연령이 30세가 넘지 않았으면 일회성 금전지원은 30% 증가됩니다. 이런 경우 일회성 금전지원의 최대규모는 260만드람에 달합니다. 주택담보대출의 행동과정에서 아파트가 소외되는 경우, 국가지원금액은 반환될 수 있습니다.
- գործողություն 행동, (대규모) 기업
- օտարել 소외되다
- ենթակա է ~할 수 있다.
Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։ 수혜자로써 시민은 일회성 금전지원프로그램으로부터 오직 일회만 이용할 수 있습니다.
Նշենք, որ 2020 թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է դրամական աջակցություն 245 շահառուի համար: 2020년의 국가예산으로 이러한 목적의 프로그램을 위해 이미 금전지원을 245명의 수혜자에게 제공하였다는 것을 언급했습니다.
- նախատեսվել 제공되다, 예견하다
Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020 թ-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիպոտեքային վարկ վերցնել»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 주의하세요. 프로그램은 2020년 7월 1일부터 시작한다. 프로그램의 틀안에서 지원을 받기 위해 노동사회부에 신청할 필요는 없다. 시민은 주택담보대출을 받을 은행이나 신용기관에 신청해야합니다."라고 부처에서 제공하는 게시글에 말하고 있다.
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բաց տարածքում դիմակ չունենալու համար 10000 դրամ տուգանքի նախագիծը: 국회는 첫 강독회에서 실외구역에서 마스크를 착용하지 않는 것에 대하여 1만드람의 벌금을 부과하는 초안을 채택했다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: 예레반, 5월 19일, 아르멘프레스: 아르메니아 국회는 첫 강독회에서 정부에 의해 제출된 특히, 보다 완화된 자유로운 이동조건, 요구사항을 위반하는 것에 대한 보다 완화된 처벌을 정하도록 제안하는 법률초안을 채택했다. "아르멘프레스"의 보도에 따르면, 행정위반에 대한 법안에 보완 및 수정을 이행하는 것에 대한 법률초안은 정부에 의해 요청된 국회 비상회의에서 92건의 찬성, 1건의 기권표를 받았다.
- իրավախախտում 위반 -> վարչական իրավախախտում 행정위반
- ձեռնպահ ձայներ 기권표
Նախագծով մասնավորապես առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: 초안에는 특히 행정위반에 대한 법률 182.3 조에 다음의 내용으로 새로운 부분이 추가할 것을 제안되었다. 비상사태에 근거하여 선언된 비상사태동안 자유로운 이동조건, 요구사항을 위반하는 것은 정해진 최저임금의 10배의 규모로 벌금의 부과를 초래한다.
- հետևյալ բովանդակությամբ 다음의 내용으로
- առաջացնել 초래하다, 야기하다, 발생하다
- նվազագույն աշխատավարձ 최저임금
Գործող օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ ինչպես մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով: Սակայն ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, օրինակ՝ բաց տարածքներում դիմակի առկայությունը, որոնք համադրելի չեն, ասենք, կոնտակտավոր անձի կողմից մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով վերջինների հանրային վտանգավորությունը: ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ դրա համար էլ ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումների համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ: 현행법의 제 182.3조 10항은 행정책임을 규정하고 있다. 격리, 자가격리규칙의 위반에 대한 것뿐만 아니라 자유로운 이동권의 기타 제한에 대해서도 최저임금의 100배에서 250배까지의 금액으로 책임을 규정하였다. 하지만 현재 자유로운 이동의 일부 제한이 실시되고 있다. 예를 들어, 후자의 대중적 위험을 고려할 때 접촉한 사람에 의한 격리 또는 자가격리규칙을 위반하는 것과 비교할 수 없는 실외구역에서 마스크를 착용하는 것이다. 아르메니아 공화국 법무부의 차관 바헤 다니엘리안의 말에 따르면, 그래서 자유로운 이동의 일부 제한에 대해서 자유로운 이동조건 및 요구를 위반하는 것에 대해 1만드람의 금액으로 보다 완화된 처벌을 제안되었다. 특히, 그것은 상황통제실장의 결정에 따라 규정된 마스크의 요구사항을 나타낸다. 실외구역에서 그런 경우 현행법으로 벌금은 10만드람부터 25만드람이다. 지금 그와 같은 경우에 1만드람으로 규정하는 것이 제안되고 있다.
- իրավունք 권리
- -ապատիկ = -պատիկ ~의 배가 되는
- համադրելի 비슷한, 유사한, 비교할 수 있는
- կոնտակտավոր 접촉
- վտանգավորություն 위험
Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ստացման համար առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախատեսված է 3 ժամ, ևս 3 ժամ՝ գլխադասայաին հանձնաժողովի նիստի և եզրակացության համար: Այսպիսով երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս կկայանա այսօր՝ մայիսի 19-ին: 초안은 특별 강독회에서 논의되고 있다. 초안에 대한 서면 제안서를 접수하기 위한 첫 강독회에서 채택된 후 상임위원회의 회기 및 결정을 위해 3시간이 예상된다. 따라서 두번째 강독회에 대한 논의는 오늘 5월 19일에 열릴 것이다.
- եզրակացության 결론, 결정
Հայաստանում COVID-19-ի ասիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն. երկիրը փոխում է ռազմավարությունը: 아르메니아에서 코비드-19의 무증상 사례자는 집으로 보내질 것이다. 국가는 전략을 변경하였다.
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 예레반, 5월 19일, 아르멘프레스 : 아르메니아에서 몇일동안 코로나바이러스 질병의 검사에서 증상이 없거나 아주 약한 양성결과를 가진 수백명의 시민들은 격리장소에서 집으로 돌아갈 것이며 새로이 진단된 시민들은 호텔이나 병원에 격리되지 않을 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 보건부 장관 아르센 토로시안은 그의 "페이스북" 페이지에서 게시글을 게제하였다.
- ախտորոշվել 진단되다 -> ախտորոշված 진단된
«Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ, քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ, Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է: 주된 보건시스템의 친애하는 동료여러분, 도시의 종합병원의, 지방의 외래진료소 및 보건소의 친애하는 의료진 여러분, 몇일동안 코로나바이러스 질병의 양성판정을 받은 무증상이거나 아주 약한 증상을 가진, 수백명의 시민들을 격리장소에서 집으로 돌아갈 것이며 새로이 진단된 시민들은 호텔이나 병원에 격리되지 않을 것입니다. 그들의 집안 통제는 여러분 모두의 어깨에 떨어질 것입니다. 이전에 경미한 증상을 가졌던 급성호흡기 감염과 마찬가지로 우리 시민들의 통제입니다.
- առաջնային 기본적인, 주된
- հսկողություն 통제
Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից: 이 변경에는 두가지 상황과 관련이 있습니다. 첫째, 양성판정을 받은 시민들의 수가 매일 증가하고 있으며 둘째, 병상과 기타 자원의 효율적 사용측면에서 무증상 사례의 관리전략의 변경입니다.
- հանգամանք (주변)환경, 상황
- մահճակալ 침대, 침상, (병원의) 병상
- ռեսուրս 자원
- օպտիմալ 최적화
Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց: 이러한 전략의 변화를 원활히 수행하기 위해 아르메니아 보건부의 국립보건원은 코비드 양성환자들의 집안내 관리절차의 대규모 원격학습과정을 수행할 것입니다. 그것에 적극적으로 참여해주시기를 부탁드립니다.
- սահուն 원활하게
- Առողջապահության ազգային ինստիտուտը 국립보건원
- ընթացակարգ 절차
- դասընթաց 학습과정
ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե' մեթոդական հարցերի, թե' կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով։ 기본건강관리 링크와 병원시스템의 연결을 능동적으로 유지하기 위해 아르메니아 보건부의 세인트 그레고르 루사보리츠 의료센터에서는 의료진을 대상으로 한 콜센터가 설립될 것입니다. 거기에서 코로나바이러스 질환을 치료한 보다 많은 경험을 가진 의료전문가가 그들의 동료들에게 방법론적 문제이든, 구체적인 환자에 대해서든 조언을 제공할 것입니다. 콜센터에 대한 자세한 내용은 업무절차에 따라 여러분에게 제공될 것입니다.
- ԱԱՊ = առողջության առաջնային պահպանում 기본 건강관리
- օպերատիվ 무작위 접근
- կերպ 방법, 방식
- ԲԿ = բժշկական կենտրոն 의료센터
- հիմնվել 설립되다
- փոխանցել 제공하다
Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն: Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,- գրել է Թորոսյանը։ 여러분의 헌신과 책임감에 이 전세계적인 도전에 대항한 싸움이 달려있습니다. 우리 모두는 함께 이것을 극복해야합니다. 여러분의 노고에 감사드립니다."라고 토로시안은 게재했다.
- նվիրում 헌신
- հենվել 기대다, 의지하다
- մարտահրավեր 도전
- արդյունավետություն 능률, 생산성
Վարակակիրների թվի մշտական աճը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով․ COVID-19 Հայաստան. ՓԽ: 감염자의 수의 지속적인 증가는 정권의 무능력한 행동에 기인하고 있다. 코비드-19 아르메니아 팩트확인팀
- մշտական 꾸준히, 지속적으로
- ապաշնորհ 무능한
- ՓԽ = Փաստահավաք խումբ
Արտակարգ դրություն մտցնելու պահից Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ոչ թե նվազում, այլ մշտական աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով, կառավարության անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքով։ Այս մասին ասված է COVID-19 Հայաստան. Փաստահավաք խմբի Ֆեյսբուքյան գրառման մեջ։ 비상사태가 도입된 후로 아르메니아에서 코로나바이러스의 감염자 수는 감소하는 것이 아니라 꾸준한 증가가 기록되고 있다. 이는 정권의 무능한 행동, 정부의 안일하고 무책임한 태도에 기인한다. 이에 대하여 코비드-19 아르메니아 팩트확인팀은 페이스북 게시물에서 말하고 있다.
- գրանցել 기록하다
- անլուրջ 심각하지 않은, 안일한
- վերաբերմունք 태도
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 14-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու մասին կառավարության որոշմանը հաջորդեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունն առ այն, որ կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները պետք է փոխանցել իրավապահ մարմիներին՝ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։ 게시물에 따르면, 5월 14일 아르메니아에서 선언된 비상사태기간을 30일로 연장하는 것에 대한 정부의 결정에 이어 누가 그들의 뒤에 있는지 어떤 의도로 우리 국민에게 피해를 입히려고 하는지, 거짓과 근거없는 소문을 확산하는 자의 자료는 사법기관에 전달되어야한다는 보건부 장관 아르센 토로시안의 발표가 이어졌다.
- հաջորդել 뒤따르다, 뒤를 잇다
- կեղծ 거짓
- շարժառիթ 동기부여
- վնասել 피해를 입히다
«Հարկ ենք համարում նշել, որ դեռևս փետրվար և մարտ ամիսներին, երբ աշխարհում կորոնավիրուսը լայն թափով տարածվում էր, Հայաստանում մինչև մարտի 12-ը ներառյալ ընթանում էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզչություն, որի շրջանակում իշխանական կուսակցությունն անցկացնում էր հանրահավաքներ Հայաստանի ամբողջ տարածքում։ 세계에 코로나바이러스가 광범위하게 확산하고 있는 2월과 3월에 아르메니아에서 3월 12일까지 헌법개정을 위한 국민투표의 활발한 선전을 진행하고 있었고, 그 틀안에서 여당은 아르메니아의 전역에서 대규모 집회를 개체하고 있었음을 언급할 필요가 있다고 생각합니다.
- համարել 여기다, 간주하다 -> հարկ ենք համարում նշել 언급할 필요가 있다고 생각하다.
- ներառյալ 포함하다
- ընթանալ 진행하다
- սահմանադրության փոփոխություն 헌법개정
- հանրաքվե 국민투표
- քարոզչություն 선전, 선동
- իշխան 통치자, 왕 -> իշխանական 통치의 -> իշխանական կուսակցություն 통치정당, 여당
- հանրահավաք 랠리, (대규모) 집회
Առողջապահության նախարարն էլ իր ելույթներում հիմնական շեշտադրումը կատարում էր նրա վրա, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, պետք չէ հատուկ նշանակություն տալ այդ վիրուսին և այլն։ Հետևաբար, քաղաքացիների համար վտանգավոր և չհիմնավորված լուրերի տարածմամբ զբաղվել է հենց կառավարությունը»։ 보건부 장관도 그의 연설에서 코로나바이러스가 위험한 질병이 아니며, 그 바이러스에 특별한 의미를 부여할 필요가 없다는 것에 중점을 두었습니다. 따라서, 국민들에게 위험하고 근거없는 소문의 확산에 책임을 지어야하는 것은 바로 이 정부입니다."
- ելույթ 연설
- շեշտադրում 강조, 주안점, 역점 -> հիմնական շեշտադրումը 중점 -> շեշտադրումը կատարել 강조하다
- զբաղվել 의 책임을 지다
COVID-19 Հայաստան. Փաստահավաք խմբի անդամները համոզված են, որ «դավադրությունների տեսության» «առաջին տարածողները վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էին, ուստի առաջին հերթին նրանք պետք է իրավապահ մարմինների կողմից հրավիրվեն՝ պարզելու համար, թե ինչո՞վ էր պայմանավորված նման անպատասխանատու հայտարարություններ անելն, ինչը հասարակության շրջանում թուլացրեց զգոնությունը և առաջացրեց թերահավատություն կորոնավիրուսի նկատմամբ։ 코비드-19 아르메니아의 팩트체크팀의 구성원은 "음모이론"의 첫번째 확산자는 총리인 니콜 파쉬니안과 보건부 장관 아르센 토로시안이라고 확신합니다. 따라서, 먼저 어떤 이유로 그와 같은 무책임한 선언을 했는지 알아내기 위해서 그들이 사법기관에 의해 소환되어야만 합니다. 이는 대중사이에 인식을 약화시키고 코로나바이러스에 대한 회의론을 야기하였습니다.
- դավադրությունների տեսության 음모이론
- համոզված 확신하는
- հրավիրվել 소환되다, 초대를 받다
- առաջին հերթին 처음, 먼저
- պարզել 알아내다
- հասարակություն 사회, 대중
- թերահավատություն 회의론
Իրավապահ մարմինները պետք է նաև պարզեն՝ արդյոք իրավաչափ է թեթև ախտանշաններ ունեցող կորոնավիրուսի վարակակիրներին չմեկուսացնելու վերաբերյալ որոշումը»։ 사법기관은 또한 경미한 증상을 가진 코로나바이러스 감염자를 격리하지 않는 것에 대한 결정이 합법적인지 아닌지를 알아내야합니다.
- իրավաչափ 합법적으로
- արդյոք ~인지 아닌지
«Փաստացի, կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում տապալվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացն, ինչի պատճառով կորոնավիրուսի տարածումը դուրս եկավ վերահսկողությունից, սպառվեցին մեթոդներն ու միջոցները, որպես հետևանք էլ՝ վարակակիրների մեկուսացում անելու հնարավորություն կառավարությունն այլևս չունի և ստիպված է վարակակիրներին իրենց տներում մեկուսացնել՝ նպաստելով տան մյուս անդամների վարակվելուն և վարակի տարածման աղբյուր դառնալուն։ Կառավարության ձախողված քաղաքականության պատճառով այժմ վտանգված է հանրային առողջությունը», համոզված են Փաստահավաք խմբի անդամները։ 실제로 정부의 무능력한 행동의 결과로 코로나바이러스 확산를 방지하는 과정은 실패하였으며 이런 이유로 코로나바이러스의 확산은 통제를 벗어났으며, 결과적으로 수단과 방법은 소진되었습니다. 감염자를 격리할 기회가 정부는 더이상 가지고 있지 않고, 감염자를 그들의 집에서 격리하도록 해야했으며, 집의 다른 구성원의 감염되는 것에 기여함으로써 감염확산의 원인이 되도록하였습니다. 정부의 실패한 정책으로 인해 지금 공중보건이 위험받게 되었습니다."라고 팩트체크팀의 구성원들은 확신하고 있다.
- տապալվել 실패하다 = ձախողվել
- վերահսկողություն 통제
- սպառվել 지치다
- մեթոդներն ու միջոցները 수단과 방법
- ստիպել 강요하다
- աղբյուր 출처, 원인 -> վարակի տարածման աղբյուր 감염확산원인
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարել է, որ «Հայաստանում կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ոչ թե հասարակությունն, այլ կառավարությունն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նշենք, որ ողջունելի ենք համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացավ՝ կորոնավիրուսի տարածումն ազգային անվտանգության հարց է, այդուհանդերձ, Փաշինյանը շարունակում է չգիտակցել, որ այդ հարցի լուծման պատասխանատուն իշխանությունն է՝ առաջին հերթին ինքը»։ "코비드-19 아르메니아"의 팩트체크팀은 다시한번 밝혔다. "아르메니아에서 코로나바이러스 확산 및 그것의 결과에 대한 모든 책임은 대중이 아니라 개인적으로 니콜 파쉬니안이 이끄는 정부가 져야합니다. 니콜 파쉬니안이 마침내 코로나바이러스 확신은 국가안보문제라는 것을 이해했다는 사실을 환영하지만 그럼에도 불구하고 파쉬니안은 그 문제을 해결할 책임이 우선 자신인 정권에 있다는 것을 계속 깨닫지 못하고 있습니다.
- հերթական անգամ 다시 한번
- անձամբ 몸소, 개인적으로
- ողջունելի 환영하는 -> ողջունելի ենք համարում այն 그것을 환영하다
- այդուհանդերձ 그럼에도 불구하고
- գիտակցել 깨닫다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 21일자) (0) | 2020.05.21 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 20일자) (0) | 2020.05.20 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 18일자) (0) | 2020.05.18 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 17일자) (0) | 2020.05.18 |
[아르메니아어] 새로운 아르메니아에 대한 100가지 사실 (0) | 2020.05.17 |