휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 8일자) 본문
Չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով. ՏՄՊՊՀ նախագահ: 20 드람으로 수입된 마스크가 200 드람으로 판매되는 사례는 없습니다. 국가공정거래위원회 회장.
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բժշկական պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների շուկայում հարուցված վարույթները մոտ ժամանակներում կավարտվեն: Սակայն Հայաստանում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով: 예레반, 6월 8일, 아르멘프레스: 아르메니아에서 의료용 보호마스크와 장갑시장에서 시작된 소송절차는 가까운 시일내에 끝날 것이다. 하지만 아르메니아에서 20 드람으로 수입된 장갑이 200 드람에 판매되는 사례는 없다.
- հարուցվել 시작되다
- վարույթ 소송절차
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국회에서 기자들과의 대화에서 아르메니아 공화국의 국가공정거래위원회의 회장 게함 게보르기안은 확신했다.
«Երեք շուկաներում՝ դիմակի, ձեռնոցի, ալկոգելի, ուսումնասիրությունները շարունակվում են: Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ու նիտրի ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ: Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսավարողները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք»,-ասաց Գևորգյանը: 마스크, 장갑, 알코올의, 세개의 시장에서 조사는 계속될 것입니다. 의료용 또는 보호용 마스크 시장에서나 라텍스와 니트릴 장갑의 시자에서 시작된 소송절차는 계속될 것입니다. 첫 청문회가 개최되었습니다. 이제 다시 사업자들은 정보를 제출할 것입니다. 가까운 시일내에 소송절차가 끝날 것이라 생각합니다."라고 게보르기안은 말했다.
- լսում 청문회
- գերիշխել 지배하다
ՏՄՊՊՀ-ն նկատել էր, որ գնի որոշակի բարձրացում կա: Եվ այդ բարձրացման հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել են վարույթներ: Այն ժամանակահատվածը, որ ՏՄՄՊՀ-ն դիտարկել է, դիմակի գները եղել են 220 դրամի կարգի: Հանձնաժողովը դիտարկում է ողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ և մանրածախ վաճառք իրականացվում: «Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով: Այսինքն՝ հաշվի առնելով աշխարհում դիմակների դեֆիցիտը, Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով դիմակ, և դա ամբողջ աշխարհում: ԵԱՏՄ մյուս երկրներում նույն վիճակն է»,-ասաց Գևորգյանը: 국가공정거래위원회는 가격의 일부 상승은 있다고 언급했다. 그리고 그 상승에 근거하여 지배적인 지위를 이용한 사실에 의해 소송절차가 시작하였다. 국가공정거래위원회가 고려하는 동안, 마스크의 가격은 220 드람부근이었다. 위원회는 아르메니아에 얼마에 수입되는지, 얼마에 도소매되는지 전체적으로 검토하였다. "하지만, 한가지 아르메니아 공화국에서는 20 드람에 마스크가 수입되어 200 드람에 판매되는 사례는 없다는 것은 분명히 입증할 수 있습니다. 다시말해, 세계에 마스크 부족을 고려하면 아르메니아에 대략 10배 높은 가격의 마스크가 수입되었습니다. 유라시아경제연합의 다른 나라들에서도 같은 상황입니다."라고 게보르기안은 말했다.
- ուժով 힘으로, 강압적으로
- հարուցել (감정, 상황을) 초래하다, 야기하다, (감정을) 떠올려주다
- չարաշահել 남용하다, 이용하다
- դիտարկել 생각하다. 심사숙고하다
- ժամանակահատված = ժամանակի հատված 시간의 흐름, ~하는 동안
- կարգ 부근, 범위
- շղթա 사슬, 체인
- փաստել 드러나다, 입증하다
Նա հիշեցրեց, որ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո գինը բավականին իջել է: 그는 아르메니아에서 일부단계를 조정한후 가격은 크게 내려갔음을 상기시켰다.
Մետրոպոլիտենի կայարաններում ավտոմատ համակարգի ապարատների միջոցով 2 դիմակը վաճառվում է 200 դրամով: «Բայց անկախ ամեն ինչից, մենք անպայման կնայենք, կհասկանանք՝ արդյոք մարժաների փոփոխություն տեղի ունեցե՞լ է, թե ոչ, և արդյոք դրանք արդարացվա՞ծ են: Եթե գտնենք, որ տնտեսավարողները չարաշահել են իրենց դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-վստահեցրեց ՏՄՄՊՀ նախագահը: 지하철역에서는 자동시스템 장치를 통해 마스크 2개가 200 드람에 판매되고 있다. "하지만 무엇보다도, 우리는 정말 수익의 변화가 발생하였는지 그렇지 않는지, 그리고 그 것이 정당한지에 대해 확실히 살펴 조사할 것입니다. 사업가가 자신의 지위를 남용한 것이 발견된다면 무조건 책임을 져야할 것입니다."라고 국가공정거래위원회의 회장은 확언했다.
- ապարատ 장치, 기계
- անկախ ամեն ինչից 모든 것에 상관없이, 무엇보다도
- մարժա 수익
ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ: 국가공정거래위원회는 설탕시장에서 관찰되어진 디플레이션은 불균형한 것으로 평가하였다.
- գնանկում 가격하락, 통화수축
- ոչ համաչափ 불균형
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է: 예레반, 6월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가공정거래위원회는 여러 제품시장에서 소송절차를 시작하였으며 설탕시장에서 관찰되어진 가격감소는 그만큼 불균형한 것으로 평가되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국가공정거래위원회의 회장 게함 게보르기안은 이에 대하여 국회에서 기자들과 대화에서 보호장비를 제외하고 다른 시장에서 가격측면은 어떤 상황인지에 대한 문제를 언급하면서 말했다.
«Կան հարուցված վարույթներ՝ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի, բդի: Նաև որոշակի գործընթաց էինք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ գործընթացն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատել էինք ոչ այդքան համաչափ: Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, սակայն դա կապված է ոչ թե գնի բարձրացման, այլ ուրիշ երևույթի հետ»,-ասաց Գևորգյանը: "오일, 닭고기, 햄 등 여러 제품시장에서 시작된 소송절차들이 있습니다. 또한 어느 정도 과정이 설탕시장에서 시작되었습니다. 다만, 역공정이 발생하여 불균형이라 판단되는 가격감소가 있었습니다. 버터제품시장에서 또한 작업이 시작되었지만 그것은 가격상승이 아니라 어떤 다른 현상과 관련이 있습니다."라고 게보르기안은 말했다.
- ձեթ 기름
- բուդ 햄
- հակառակ 반대
- կարագ 버터
- երևույթ 현상
ՏՄՄՊՀ-ն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել է 44 ապրանքային շուկա: Գևորգյանի խոսքով՝ բացի մի քանի ապրաքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում: 국가공정거래위원회는 총 44개 제품시장을 연구하였습니다. 게보르기안의 말에 따르면 여러 제품외에 감귤류, 생강, 마스크, 기타 가격상승은 이 기간동안 감소하지 않았다.
- ընդհանուր առմամբ 총, 전반적으로
- կոճապղպեղ 생강
- ցիտրուսային մրգեր 감귤류
Նրա գնահատմամբ՝ դոլարի կուրսի տատանումը և ճանապարհածախսի որոշակի թանկացումը շատ փոքր ազդեցություն են թողել, գների էական բարձրացում չի եղել: «Ընդ որում, առաջին սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018, 2019 թթ. համեմատ այդ նվազումն ակնհայտ է»,-ասաց Գևորգյանը: 그의 평가에 따르면, 달러의 환율변동과 여행경비의 일부 가격상승은 매우 작은 영향을 미쳤으며 가격의 실질적인 상승은 없었다. "게다가, 1차 소비재에서 가격감소가 있습니다. 2018, 2019년에 비해 그 감소는 뚜렷합니다."라고 게보리기안은 말했다.
- գնահատել 평가하다
- դոլարի կուրսի տատանում 달러환율변동
- ճանապարհածախս 여행경비
- ակնհայտ 명백한
Նա վստահեցրեց, որ այս պահին որևէ դեֆիցիտ չկա: ՏՄՊՊՀ նախագահը հիշեց՝ միայն մի պահ եղավ կոճապղպեղի մասով, բացատրեց՝ բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց, և այն արագ սպառվեց մինչև նոր ներկրում տեղի ունեցավ: «Սկզբնական էտապում դիմակների հետ կապված էլ կար դեֆիցիտ, դա ամբողջ աշխարհում տիրող խնդիր էր, որովհետև այն երկրները, որոնք արտահանում են անում, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գևորգյանը: 그는 지금 어떠한 부족현상도 없다고 확신했다. 국가공정거래위원회의 회장은 잠시 생강에 대해 사람들이 즉시 큰 구매를 이행하였고 새로운 수입건이 발생하기 전에 그렇게 빨리 소진되었음을 설명하였다. "초기단계에서 마스크와 관련된 것도 부족현상이 있었습니다. 그것은 전세계에서 발생한 문제였으며 그것은 수출을 하는 다른 나라들이 수출을 하지 않았기 때문입니다. 왜냐하면 그들이 내수소비문제를 가졌기 때문입니다."라고 게보르기안은 말했다.
- բացատրել 설명하다
- միայն մի պահ 잠깐, 잠시동안
- միանգամից 즉시
- էտապ 단계
Ձորագյուղում կառուցվում է աղբավայր: 조라규흐에서 쓰레기 매립장이 건설되고 있다.
- աղբավայր 쓰레기 매립장
ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղական բյուջեի միջոցներով կառուցվում է նոր աղբավայր: 가바드, 6월 8일, 아르멘프레스: 게하르쿠니크 지역의 조라규흐 자치구에서 지방정부의 예산으로 새로운 쓰레기 매립장이 건설되고 있다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը, աղբավայրը կառուցվում է Ձորագյուղից 3 կիլոմետր հեռավորությամբ, արևմտյան հատվածում՝ համաձայն բնակավայրի գլխավոր հատակագծի: Աղբավայրի կառուցման համար տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 3 միլիոն դրամ: «Նախկինում համայնքի աղբը հավաքվում էր երեք տարբեր աղբավայրերում, որոնք այժմ մեր կողմից լիովին հողածածկված են: Նոր աղբավայրը ցանկապատվում է 150 գծամետր երկարությամբ: Փորվում է 2 մետր խորությամբ փոս՝ 1,500 քաեռակուսի մետր մակերեսով: Աղբավայրից հանված հողն օգտագործվում է դաշտամիջյան ճանապարհների հարթեցման նպատակով: Աղբավայրը շահագործման կհանձնվի այս տարվա հունիսի 20-ին», -նշեց համայնքի ղեկավարը: 조라규흐 자치구의 자치장 레비크 그리고리안이 "아르멘프레스"에 전해온 바에 의하면, 쓰레기 매립장은 주거지의 주된 건축계획에 따라 조라규흐로부터 3 킬로 떨어진 서쪽지구에 지어지고 있다. 쓰레기 매립장의 건설을 위해 지방예산자금으로부터 3백만 드람이 조달되었다. "과거에는 자치구의 쓰레기는 다른 3곳의 매립장에 모여졌습니다. 지금은 우리에 의해 완전히 매설되었습니다. 새로운 쓰레기 매립장은 150 라인미터 길이로 둘러쌓여 있습니다. 1,500 평방미터의 면적을 가진 2미터 깊이의 웅덩이를 팠습니다. 쓰레기매립장으로부터 제거된 흙은 현장의 도로의 평탄작업에 사용되어지고 있습니다. 쓰레기매립장은 올해 6월 20일에 완공될 것입니다."라고 자치장은 말했다.
- հատված 지구
- համաձայն ~에 따라
- հատակագիծ 건축계획
- լիովին 완전히
- հողածածկված 흙으로 덮혀
- ցանկապատ 울타리 -> ցանկապատել 울타리로 둘러쌓이다.
- գծամետր 라인 미터
- երկարություն 길이
- փորել 파다
- քաեռակուսի մետր 평방미터
- մակերես 면적
- հարթեցում 평탄작업
- շահագործման հանձնվել 완공되다
6월 8일자
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 10일자) (0) | 2020.06.10 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 9일자) (0) | 2020.06.09 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 7일자) (0) | 2020.06.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 5일자) (0) | 2020.06.05 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 4일자) (0) | 2020.06.04 |