휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 10일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 6월 10일자)

LifeChallenger 2020. 6. 10. 20:10
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

 

 

Գույքահարկի նախատեսվող փոփոխությունների արդյունքում Երևանի բյուջեն զգալիորեն կավելանա: 재산세의 계획된 변경으로 예레반의 예산은 큰폭으로 증가할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գույքահարկի սպասվող փոփոխությունների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ Երևանի բյուջեն կհամալրիվ հավելյալ եկամուտով՝ պայմանական 45-50 մլրդ դրամով: 예레반, 6월 10일, 아르멘프레스: 아르메니아에서 재산세에 대한 예상 변경의 실행으로 예레반 예산은 추가수입으로 조건부로 450-500억 드람이 보충될 것으로 예상된다. 

 

- համալրել 다시 채우다, 보충하다

- եկամուտ 수입, 소득

- պայմանական 조건부로

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Պապիկյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարցին: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 국토관리 및 인프라부의 장관 빠삐끼안은 이에 대하여 아르메니아 공화국 국회 상임 위원회의 공동회기에서 "아르메니아 공화국 2019년 정부예산집행에 대한" 연례보고의 수입 및 지출에 대한 사전논의중 "나의 발걸음" 정당의 국회의원 바라즈다뜨 바라뻬띠안의 질문에 대답하면서 말했다. 

 

«Գույքահարկի մասին օրենքի փոփոխություններ են կատարվում: Այս փոփոխություններն էականորեն, զգալիորեն փոխելու են թե Երևանի հնարավորությունները, թե համայնքների: Մասնավորապես ենթադրվում է, որ Երևան քաղաքի բյուջեն կարող է համալրվել 45-50 մլրդ դրամ հավելյալ եկամտով»,-ասաց Պապիկյանն ու նշեց՝ դա պայմանական թիվ է, սակայն որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հնարավորությունների մասն է խոսքը: 재산세에 대한 법률의 개정이 실행되고 있습니다. 이 개정안은 본질적으로, 중요하게 예레반의 가능성이든 지방자치구의 가능성이든 변화시킬 것입니다. 특히, 예레반 시예산는 450-500억 드람의 추가 수입을 보충할 수 있을 것으로 가정됩니다."라고 빠삐끼안은 말했으며 그것이 조건부 숫자임을 언급했으나 어떤 가능성의 부분을 말하는지 이해할 수 있다. 

 

- էականորեն 본질적으로

- զգալիորեն 중요하게

- որպեսզի ~하기 위해서

 

 

Նա նկատեց, որ հիմնական այն առանձնատները, վիլաներն ու պալատները, որոնք այդ հարկման հիմնական բեռի տակ են ընկնելու, գտնվում են Երևանում: Եվ այս հատվածի հարկերի ավելացումը նախարարը համարում է արդարացի: «Եվ Երևանի բյուջեի ընդլայնմանը զուգընթաց վերնայման ենթակա կլինեն քաղաքին տրվող դոտացիայի չափը և այլ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցները»,-ասաց նախարարը: 그는 그 주된 조세부담에 선택될 그러한 주된 개인주택, 빌라 및 가옥은 예레반에 위치하고 있다고 지적했다. 그리고 언급된 조세의 증가에 대해 장관은 공정성을 고려하고 있다. "그리고 예레반 예산의 확장과 병행하여 시민에게 주어지는 보조금의 규모와 기타 지방자치구의 균형잡힌 발전을 지원하는 재정적 수단으로 검토 대상이 될 것이다."라고 장관은 말했다. 

 

- առանձնատներ 개인주택

- պալատ 궁전, 가옥

- արդարացի 공정성

- զուգընթաց 병행

- ենթակա 대상

- դոտացիա (국가, 기관의) 보조금

- համաչափ 균형잡힌

 

 

 

 

 

Իշխանությունները խոստանում են զբաղվել ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ 2 տարուց: 당국은 2년안에 국영항공운송사를 설립하기로 약속하였다.  

 

- ավիափոխադրող 항공운송회사

 

Ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը կարելի է լուծել 2 տարուց: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 국영 항공운송회사의 생성에 관한 질문은 2년안에 해결될 수 있다. 이에 대하여 오늘 국회 상임 위원회의 공동회기에서 2019년 정부예산의 집행에 대한 보고논의때 국토관리 및 인프라부의 장관 수렌 빠삐끼안은 발표했다. 

 

- զեկույց 보고

 

 

Նա նշեց, որ Հայաստանում ավիացիայի ոլորտում 2019 թվականն աննախադեպ էր և բավականին հաջողակ նոր խաղացողների հայտնվելու տեսանկյունից: «Մենք կարողացել ենք հայկական շուկա ներգրավվել մի քանի եվրոպական բյուջետային ավիաընկերություններ և ապահովել քաղաքացիների համար հասանելի տոմսեր»,-ասաց Պապիկյանը: 그는 아르메니아에서 항공분야에서 2019년은 전례없는 한해였으며 새로운 플레이어의 등장이라는 관점에서 매우 성공적이었다고 지적했다. "우리는 아르메니아 시장에 여러 유럽예산의 항공사를 유치하고 국민들에게 유용한 티켓을 제공할 수 있었습니다." 라고 빠삐끼안은 말했다. 

 

- աննախադեպ 전례없는, 미증유의

- հայտնվել 등장하다

- տեսանկյուն 관점

- ներգրավվել 참여하다

- հասանելի 유용한

 

 

Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր չեն սահմանափակվել այդ «հաջողություններով» և կզբաղվեն ազգային ավիափոխադրողի ստեղծման հարցով: 그는 그것들이 의도적인 "성공"에 국한되지 않고 국내항공운송사의 설립에 대한 문제에 기여할 것이라고 확신했다. 

 

- մտադիր 의도하다 -> մտադիր լինել 의도하다

- զբաղվել 기여하다

 

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա սեփական քաղավիացիան՝ մնալով բաց այլ ավիաընկերությունների համար: Ընդ որում, խոսքը պետք է լինի իրական հայկական ավիափոխադրողի մասին, այլ ոչ թե վիրտուալ կամ ձևական գրանցված»,-ասաց Պապիկյանը: "나는 아르메니아가 민간한공을 가지고 다른 항공사에게 문호를 개방하도록 최선을 다할 것입니다. 게다가 가상이나 형식적인 등록이 아닌 실제 아르메니아 항공운송사에 대해 이야기해야만 합니다."라고 빠삐끼안은 말했다.   

 

- սեփական 민간의

- քաղավիացիա 민간항공

- վիրտուալ 가상의

 

Նա խոստացավ հետևողական լինել այդ հարցում: 그는 이 문제에 일관성을 가지겠다고 약속했다.

 

Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում խնդիրներին, ինչի պատճառով Հայաստանը հայտնվել է Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն անվտանգության «սև ցուցակում», ապա, նրա խոսքով, կարելի է միշտ մեղավորներ փնտրել, սակայն անհրաժեշտ է հասկանալ խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիներ փնտրել: 항공분야에서 어떤 문제들이 검토되고 있는지, 무엇때문에 아르메니아가 유럽위원회의 항공안전의 "블랙리스트"에 나타났는지, 그의 말에 따르면 항상 잘못은 찾을 수 있지만 문제를 이해하고 극복할 수 있는 방법을 찾아야만 한다.   

 

- մեղավորներ 범인, 잘못

 

«Խնդիրները մեկ օրում չեն ձևավորվել, և դրանք 2019-ի աշխատանքի արդյունքները չեն: Մենք այժմ պատասխանատվություն ենք կրում նախկին իշխանությունների ստեղծած խնդիրների համար»,-հավելեց Պապիկյանը՝ փորձելով արդարացնել քաղավիացիայի կոմիտեի և նրա նախագահ, այժմ Դանիայում ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի անհաջողությունը: "문제는 하루만에 형성되지 않았으며 그것들은 2019년 작업의 결과가 아닙니다. 우리는 지금 이전 정권이 만들어낸 문제에 대해 책임을 지고 있습니다."라고 빠삐끼안은 덧붙였다. 민간항공위원회와 지금 덴마크에서 휴가를 보내고 있는 그 회장에게 따테비크 레바지안의 실패에 대해 해명하려 노력하고 있다.

 

- արդարացնել 해명하다.

- ֆիզարձակուրդ = ֆիզիոլոգիական արձակուրդ 생리휴가

 

 

 

Տավուշում ամսական արտադրվում է 10 մլն դիմակ. նախատեսվում է ծավալները կրկնապատկել: 따부쉬에서 월간 1천만개의 마스크가 생산된다. 규모가 두배가 될 것으로 예상된다. 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում ամսական արտադրվում է 10 մլն պաշտպանիչ դիմակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 예레반, 6월 10일자, 아르멘프레스: 따부쉬에서 월간 1천만개의 보호마스크가 생산되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 기자들과의 대화에서 따부쉬의 지역장인 하이크 초바니안은 말했다. 

 

 

«Մենք ամսական արտադրում ենք մոտ 10 մլն դիմակ: Շուտով Հայաստան կներկրվեն ևս 2 հոսքագծեր, որոնք կկրկնպատկեն արտադրական ծավալները»,-ասաց Չոբանյանը: "우리는 대략 월간 1천만개의 마스크를 생산하고 있습니다. 곧 아르메니아에 2개의 생산라인이 수입될 것이며 이는 생산규모를 두배로 늘릴 것입니다."라고 초바니안은 말했다. 

 

- հոսքագիծ 공정라인, 생산라인

 

 

Նա նաև նշեց, որ Բերդում «Տավուշ տեքստիլ»-ում եղել են կորոնավիրուսի դեպքեր, անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են, դրանից հետո էական փոփոխություն չի եղել, գործարանը աշխատում է իր բնականոն հունով: 그는 또한 베르드에 있는 "따부쉬 섬유"공장에서 코로나바이러스 확진이 있었으며 즉시 대량검사가 실시되었으며, 확진자는 격리되었고, 그 이후 중대한 변화는 없었으며 공장은 정상적으로 작동되고 있다. 

 

- անմիջապես 즉시

- մասսայական 많은, 대량

- հուն 채널

 

Անդարդառնալով մարզում վարակվածների թվին՝ մարզպետը հայտնեց, որ այս պահի դրությամբ կա 133 վարակակիր, 26 հոգի գտնվում են ԲԿ-ներում, մեուսացվածների թիվը շուրջ 600 է: 지역내 감염자 수를 언급하면서 주지사는 현재시각으로 133명의 감염자가 있고 26명이 의료센터에 있으며 격리자 수는 대략 600명이라고 말했다. 

 

 

«Մենք ընդամենը երեկ բացեցինք Տավուշի մարզում առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ: Դա Դիլիջանի «Իրվինգ» բժշկական կենտրոնն է, որը կսպասարկի 50 հոգու՝ ստացիոնար ծառայությունում և 5 հոգու՝ ռեանիմացիոն ծառայությունում»,-ասաց Չոբանյանն ու համոզվածություն հայտնեց, որ այն բարձր որակի ծառայություն կմատուցի: 우리는 다만 어제 타부쉬 지역에 코로나바이러스 환자를 중점적으로 치료하는 첫 의료시설을 개관했습니다. 그것은 딜리잔의 "이르빈크" 의료센터로 50명에게 입원서비스를, 5명에게 소생치료를 할 것입니다."라고 초바니안은 말했으며 양질의 서비스를 제공할 것이라 확신을 표명했다.  

 

- ընդամենը 다만

- ստացիոնար 움직이지 않는, 입원의

- ռեանիմացիոն 소생법

- համոզվածություն 신념, 확신

 

 

 

ՊԵԿ-ը համաշխարհային ընկերությունների հետ քննարկել է էլեկտրոնային առևտուրը հարկելու մեխանիզմները: 국세청은 세계적인 기업과 전자상거래를 과세하는 메카니즘에 대해 논의하였다. 

 

- ՊԵԿ = Պետական եկամուտների կոմիտե 국세청

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը։ 예레반, 6월 10일, 아르멘프레스: 국세청은 경제협력개발기구의 전문가들의 지원에 따라 세계 선두적인 기술회사들과 온라인상거래서비스 분야에서 과세에 관한 해결책을 찾는 협상테이블에 모였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 국세청은 게시물을 게재하였다. 

 

- Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն 경제협력개발기구(OECD) 

- աջակցություն 지원

- բանակցություն 협상

- համախմբել 모이다

- առաջատար 선두적인, 가장 중요한 

 

 

 

Երկարատև բանակցություններից հետո, գործընկերային դաշտ ձևավորելու ամենօրյա աշխատանքի արդյունքում ՊԵԿ-ում կայացել է տեսակոնֆերանս ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Հայաստանն այսօր ունի եզակի հնարավորություն` էլեկտրոնային ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներին առաջարկելու բարենպաստ միջավայր՝ ինքնահայտարարագրվելու և հայաստանյան սպառողին մատուցած ծառայության դիմաց մեր երկրի բյուջե վճարելու ավելացված արժեքի հարկը: Ավելին՝ ՀՀ քաղաքացիներին մատուցված էլեկտրոնային ծառայությունների համար նախատեսված գինն իր մեջ արդեն ներառում է ավելացված արժեքի հարկը։ Ինքնահայտարարագրման այս համակարգի ներդրումը կապահովի պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, որը չի բերի այդ ծառայությունների գների փոփոխման։ 오랜 협상이후, 파트너쉽을 맺는 일상업무의 결과로 국세청에서  Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG 및 기타 회사와 같은 분야에서 최대규모 역할을 담당하는 회사의 대표와 화상회의를 개최하였다. 아르메니아에서는 오늘날 전자서비스분야의 세계적인 선두주자들에게 아르메니아 소비자에게 제공되는 서비스에 앞서 국가예산에 지불될 부가가치세를 자진신고할 유리한 환경을 제안하는 독특한 기회를 가지고 있다. 게다가 아르메니아 공화국의 국민들에게 제공되는 전자서비스에 대한 예상가격에는 부가가치세가 포함되어 있다. 이 자진신고 시스템의 도입은 국가예산의 추가적인 수입을 제공할 것이며 그것은 그 서비스가격의 변화에 부담을 주지 않을 것이다. 

 

- գործընկեր 파트너 -> գործընկերային դաշտ 파트너쉽

- տեսակոնֆերանս 화상회의

- դերակատար 배우

- ներկայացուցիչ 대표

- կայացել 개최하다

- եզակի 독특한, 유일한

- բարենպաստ 호의적인, 유리한

- ինքնահայտարարագրվել 스스로 선언하다, 자진신고하다

 

 

«Էլեկտրոնային առևտրի հարկումը մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Մեր երկիրը` ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, լավագույն տարբերակը գտնելու ճանապարհին է: Թվայնացման ոլորտի փորձը կոմիտեին թույլ կտա ստեղծել հաշվետվությունների ներկայացման և հարկերի վճարման հարմարավետ հարթակ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել ու ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները: 전자상거래에 대한 과세는 전 세계적에서 큰 도전이다. 우리나라가 직면하고 있는 가운데 아르메니아 공화국 국세청은 최선의 옵션을 찾고 있는 중입니다. 디지털분야의 시도는 위원회에게 보고서를 제출하고 세금납부의 편리한 플랫폼을 생성하도록 허용할 것입니다." 라고 국세청장의 대변인 미카엘 파샤얀은 강조하였다. 전자서비스를 제공하는 기관은 몇분안에 필요한 보고서를 작성하고 제출할 수 있을 것이다.

 

- մարտահրավեր 도전

- ի դեմս 면전에서

- հարթակ 플랫폼

 

 

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ` ազգաբնակչության քանակով Հայաստանին էականորեն գերազանցող շատ երկրներ չեն կարողանում նման համագործակցության եզրեր գտնել և ապահովել նշված ընկերությունների կողմից հարկերի վճարումը այդ երկրների պետական բյուջե, որովհետև իրենց հարկային մարմինները չունեն էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման համապատասխան փորձ և հնարավորություններ։ ՊԵԿ-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետներին և նրանց միջոցով՝ էլեկտրոնային ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններին ներկայացրել է մեր երկրի ձեռքբերումները և հնարավորությունները այս բնագավառում և հավաստիացրել, որ կհաջողի հարմարավետ և պարզ համակարգի ներդրման հարցում։ Սա է այն հիմնական նախապայմանը, որն անհրաժեշտ է այդ ընկերություններին ինքնահայտարարագրման և հարկերի վճարման համար։ 국세청의 정보기술부서장 아쇼뜨 무라디안의 생각에 따르면, 국내인구측면에서 아르메니아보다 훨씬 큰 많은 나라는 그와 같은 협력적 우위를 찾고 위에 언급한 회사에 의해 세금납부를 그 나라들의 국가예산에 제공할 수 없다, 왜냐하면 그들의 조세기관은 전자행정시스템의 생성에 상응하는 경험과 기회를 가지지 못했기 때문이다. 국세청은 경제협력개발기구의 전문가들과 그들을 통해 전자서비스분야의 선두적인 기업들에게 해당영역에서 우리나라의 성과와 기회를 제공하였으며 편리하고 신속한 시스템의 도입문제에 성공할 것임을 확신했다. 이것은 그 회사들에게 자진신고와 세금납부에 대한 필요하다는 기본전제이다.   

 

- տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 정보기술부서, IT부

- դիտարկել 생각하다, 고려하다

- էականորեն 크게

- գերազանցել 초과하다 

- համագործակցության եզրեր 협력적 우위

- ձեռքբերում 성과

- բնագավառում 해당영역

 

 

Առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում ներդրվեն ծառայությունների էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կար­գա­­­վո­րումներ­։ 국세청은 국제 모범사례에 따라 아르메니아에 도입될 서비스의 전자상거래에 대한 부가가치세의 과세시스템에 대해 가까운 장래에 입법안을 발표할 예정이다. 

 

- հանդես գալ 예정이다. 

- միջազգային լավագույն փորձին համահունչ 국제모범사례에 따라 

- ԱԱՀ = ավելացված արժեքի հարկ 부가가치세

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments