휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 30일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 30일자)
LifeChallenger 2020. 10. 30. 12:19
Ստեփանակերտում լսվում են ՊԲ-ի կողմից Ադրբեջանի դիվերսիոն խմբերի ոչնչացված զինամթերքի պայթյունի ձայները: 스테파나게르뜨에서 방위군에 의해 아제르바이잔의 파괴조를 괴멸하는 탄약의 총성이 들려오고 있다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լսվող պայթյունները Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի «Ֆեյսբուք»-ի: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아르차흐의 수도인 스테파나게르뜨에서 들려오는 폭발음은 방위군에 의해 아제르바이잔 파괴조의 작전지역에서 수색 및 괴멸을 위한 총성이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 방위군의 "페이스북"에서 발표하였다.
«Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են»,- ասված է հրապարակման մեջ։ "스테파나게르뜨와 인근 거주지에서 현재 들려오는 총성은 방위군 부대에 의해 적군의 파괴조의 작전지역에서 수색 및 표적공격의 결과로 인해 괴멸을 위한 총성이다."라고 공지글에 명시되었다.
ՊԲ-ն հայտնում է, որ դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է: 방위군은 파괴조의 괴멸작전이 지속되고 있다고 밝혔다.
Արցախի ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: 아르차흐 방위군은 밤에 상당수의 적의 장비와 인력을 파괴하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: 스테파나게르뜨, 10월 30일, 아르멘프레스: 아르차흐의 방위군 부대에 의해 야간동안 계속해서 적군의 연합군사기지영역에서 수색 및 진압작전을 하였으며 그로 인해 상당수의 적 장비와 인력을 파괴하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 알렸다.
- խմբավորում = խմբավորելը 연합
- տեղաբաշխել = որոշ կարգով բաշխել 순서대로 배부하다
- տեղաբաշխում 군사기지
- լրահետախուզում 수색
- խոցել 찌르다 -> կրակային խոցում 진압
«Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: "자정이후 적군의 군대는 남동쪽 방향에서 새로운 공격을 시도하였으며, 군부대에 의해 막혔습니다. 적군은 전선의 북쪽에서도 시도하였지만, 그 또한 막혔습니다. 그곳에서 적군은 심각한 피해를 입었습니다.
Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»,-նշել են ՊՆ-ից: 적군은 계속해서 민간거주지를 표적으로 삼았습니다. 현재 시각 적군의 연합기지의 수색 및 괴멸작전은 계속되고 있습니다." 라고 국방부는 알려왔다.
Արցախի հյուսիսային ուղղությամբ հարձակված Ադրբեջանը հետ է շպրտվել՝ ունենալով տասնյակ կորուստներ: 아르차흐의 북쪽방향에서 공격받은 아제르바이잔은 수십건의 손실을 입고 퇴각하였다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանը դիմել է հարձակման, սակայն հետ է շպրտվել՝ ունենալով կորուստներ: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아르차흐의 최전선 북쪽방향에서 아제르바이잔은 공격을 가하였지만 피해를 입고 퇴각하였다.
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է նա։ 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 알려왔다. "오늘 북쪽에서 적군은 보다 일찍 공격을 시작했으며, 현장에 수십의 시체를 남겨둔채 퇴각하였습니다." 라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 그는 말했다.
Հովհաննիսյանը հաղորդում է, որ հարավային ճակատում ևս ինտենսիվ մարտեր են։ 호브한니시안은 남쪽전선에서도 집중전투가 있었다고 보고하였다.
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը. Փաշինյան: 러시아 평화유지군은 최적의 해결책일 수 있지만 그것을 양측 모두가 동의해야만 한다. - 파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «The Telegraph»-ին տված հարցազրույցում: «Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», - ասել է Փաշինյանը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 러시아 평화유지군은 나고르노-카라바흐에서 사태에 대한 최적의 해결책이 될 수 있지만, 문제는 그것을 분쟁의 양측 모두에 의해 승인해야한다는 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 이에 대하여 "The Telegraph"와의 인터뷰에서 말하였다. "나는 분쟁지역에서 러시아 평화유지의 진입에 대해 찬성합니다. 하지만 문제는 분쟁지역에서 러시아 연방의 평화유지군의 주둔은 모든 분쟁 당사자에 의해 확인되어야합니다." 라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության դադարեցման համար: 총리는 또한 그의 생각으로는 유럽은 아제르바이잔에게 터키가 보여준 지원의 중단을 위해 더 많은 노력을 해야한다고 언급하였다.
Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը: 러시아는 나고르노-카라바흐에 맞서 싸우고 있는 시리아용병들이 러시아연방을 향해 "유입"되는 위험을 배제하지 않고 있다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 러시아 연방의 외무부는 나고르노-카라바흐의 싸움에 참전하고 있는 시리아와 리비아에서 온 용병들이 러시아를 향해 "유입"되는 위험을 배제하지 않고 있다.
«Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: "그러한 위험을 배제한다는 것은 의심할 여지없이 불가능합니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면, "RIA Novosti"와의 대담에서 러시아 연방의 차관보 올레크 시로몰로토브는 말하였다.
«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,-եզրափակել է նա: "테러리즘에 맞선 싸움에서 세부사항은 없습니다. 잠재적인 것을 포함하여 어떤 리스크를 분석하고 예방을 위해 일하는 것이 중요합니다. 러시아 법집행기관은 상황을 "손에 맥박을 유지하다"로 불리는 것처럼 면밀하게 추적하고 있습니다."라고 그는 결론지었다.
- մանրուք 세부사항
- կանխարգելել 예방하다
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ԼՂ հակամարտության գոտում նկատվում է Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող վարձկանների ակտիվ շարժ, ի դեպ՝ խոսքը գնում է արդեն հազարավոր արմատականների մասին: 러시아연방의 대외정보국장 세르게이 나리쉬낀은 일찍이 자신들이 가지고 있는 정보에 따라 나고르노-카라바흐 분쟁지역에서 중동의 국제테러조직의 일환으로 싸우고 있는 용병의 활발한 움직임을 보이며 그외에도 수천의 급진세력에 대해 말하여지고 있다고 발표하였다.
Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրել: 터키는 Bayraktar 드론에 현지에서 생산한 엔지를 설치할 계획이다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 터키의 방위산업부는 Bayraktar 유형의 드론에 현지에서 생산한 엔지를 설치할 계획에 대하여 발표하였다.
«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է BayKar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: Նա հայտնել է, որ շարժիչը մշակել է Tusaş Engine Industries ընկերությունը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 BayKar사의 기술이사 셀추크 바이라크타르가 발표하였다. 그는 엔진은 Tusaş Engine Industries사에서 개발되었다고 밝혔다.
Բայրաքթարը նշել է, որ ընկերությունը շարժիչի փորձարկումները սկսել են շաբաթներ առաջ: 바이라크타르는 그 회사는 엔진테스트를 몇주전에 시작했다고 언급하였다.
Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Bayraktar 드론은 아제르바이잔에 의해 아르차흐에 맞서 촉발된 침략에서 널리 사용되고 있다. 국제적인 압력으로 인해 여러 국가는 터키에게 Bayraktar의 부품을 제공하기를 거부하였다. 그외에도 아르차흐의 방공시스템은 여러번 이 유형의 드론의 격추에 대하여 발표하였다. 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안도 그의 "페이스북" 페이지에서 10번 이상 그와 같은 드론의 파괴에 대하여 밝혔다.
- ՀՕՊ = հակօդային պաշտպանություն 방공
Արցախի ՊԲ-ն Քարին տակից արևելք 1-2 գյուղից մաքրել է ադրբեջանական դիվերսանտներին: 아르차흐의 방위군은 카린에서 동쪽에 있는 1-2마을에서 아제르바이잔의 파괴조를 청소하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ուժերը Քարին տակից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրել են ադրբեջանական դիվերսանտներին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը FactorTV-ին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ հայկական հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են զինամթերքի մեծ պահեստ. հրետանու կրակից այրվել է դիվերսանտների բազա: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아르차흐의 방위군은 카린에서 동쪽에 위치한 1-2 마을에서 아제르바이잔의 파괴조를 청소하고 있다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 Factor TV와의 인터뷰에서 발표하였다. 그는 또한 아르메니아 정부부대는 대형 탄약고를 발견하였고, 포격으로 파괴기지가 불타고 있었다고 언급하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով դիվերսանտների խմբերով առաջանալու ադրբեջանական մարտավարության մասին Հովհաննիսյանը նշեց. «Բաց ճակատում դժվար է առաջանալը, մի քանի օր մենք տեսանք, որ ցանկացան Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան, և ուղիղ առճակատման չեն ցանկանում գնալ. դրա համար դիմում են դիվերսիոն գործողությունների՝ փորձելով շրջանցելով փոքր խմբերով առաջանալ: Դրանում կա ինչպես քաղաքական PR-ի, այնպես էլ ռազմական նշանակություն: Ռազմականը խուճապ տարածելու ու կապուղի կտրելու նպատակ ունի, իսկ քաղաքականը՝ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրի վրա՝ PR-ի համար»: "아르멘프레스"의 보도에 따르면, 파괴조에 등장하는 아제르바이잔 전술에 대하여 언급하면서 호브한니시안은 말했다. "열린 전선에서 등장하는 것은 어렵습니다. 며칠동안 우리는 피줄리 방향에서 마루뚜니를 향해 건너고 싶어한다는 것을 알았으며 직접적인 대결을 원하지는 않았습니다. 그것을 위해 우회해서 소규모로 등장하여 파괴공작에 의지하는 이유입니다. 거기에는 정치적인 선전뿐만 아니라 군사적 의미가 있습니다. 군부대는 공항을 퍼뜨리고 채널을 끊으려는 목적을 가지고 있으며 정치적으로 알리예프는 다른 곳에 PR을 위하여 깃발을 꽃고 있습니다."
Արցախի ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. Հրապարակվել է հարցաքննության տեսանյութը: 아르차흐의 방위군은 또다른 테러리스트를 체포하였다. 신문 동영상이 공개되었다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 방위군부대는 또 다른 테러리스트를 체포하였으며 잠깐의 신문은 아제르바이잔의 전선에서 테러리스트의 존재에 대해 의심할 여지가 없다.
- հպանցիկ = 짧은 순간
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցաքննության տեսանյութը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է և պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանա-արցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո նրան լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ նրանց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները: "아르멘프레스"의 보도한대로, 심문영상은 아르메니아 공화국의 국방부 언론담당비서 슈샨 스테파니안은 체포된 이슬람 극단주의 테러리스트 이름은 메흐레드 무함마드 알쉬헤르이라고 알리면서 공개하였다. 시리아 함마시에서 태어났으며 결혼하여 세명의 자녀가 있다고 말하였다. 그는 터키에 의해 250명의 다른 테러리스트와 함께 아제르바이잔-아르차흐 전선에 10월 19일에 등장했다고 인정하였다. 그들은 2000 달러의 급여를 말하였지만 지급되지 않았다. 부상당한후 그를 병사들은 버렸다. 그는 최전선에서 그들은 전방으로 가고 있으며, 2번째, 3번째 선도 이미 아제르바이잔 군인들은 전진하고 있다고 말했다. 전선으로 끌려오기전에, 그들은 터키군사교관이 그들과 함께 일하고 있던 캠프집회에 참석하였다.
Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից: 베르조르 방향에서 아제르바이잔군은 점령한 진지에서 공포에 질려 달아났다.
- խուճապահար = խուճապի մատնված = խուճապի մատնվել 극심한 공포를 느끼다
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի զինծառայողները, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել են Արցախի Բերձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아제르바이잔 군대의 병사들은 많은 인력손실을 입고 아르차흐 베르조르 시 방향에서 점령한 진지로부터 공포에 질려 달아났다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 정보본부가 밝혔다.
«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից»,- նշված է հրապարակման մեջ: "오늘 적은 바르조르 방향에서 최전선의 왼쪽에서 보다 활동적이었습니다. 전투행위의 과정에서 적들은 막대한 인력손실을 입고, 공포에 질려 점령한 진지로부터 도망쳤습니다."라고 공지글에서 언급하였다.
Արցախի առանձին հատվածներում շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ 아르차흐 일부 지역에서는 적의 파괴조에 대한 수색 및 진압작전이 계속되고 있다.
«Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշում է տեղեկատվական շտաբը: "포격으로 짜흐까베르트의 인근에서 적군의 군사장비 한대가 파괴되었습니다."라고 정보본부는 언급하였다.
Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել կոալիցիայի վտանգավոր խաղն Արաքս գետից հյուսիս ընկած հատվածներում: 아락스강 북부에서 아제르바이잔-터키-이스라엘 연합의 위험한 게임.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից դիվանագիտական մակարդակով կողմերին զգուշացրել է կարմիր գծերը չանցնելու մասին, ինչը, ինչպես հետագա գործընթացները ցույց տվեցին, անտեսվեց և այդ պատճառով Իրանի զինված ուժերի արագ արձագանքման զորքեր տեղակայվեցին սահմանի երկայնքով, հայտնում է իրանական Mashreghnews.ir լրատվական կայքը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 테헤란은 카라바흐의 전쟁 첫날부터 외교차원에서 당사자들에게 위험선을 넘지않도록 경고하였다. 이는 추가적인 전개상황이 보여주듯, 무시되었으며 그로 인해 이란의 군대의 신속 대응전력이 국경을 따라 배치되었다고 이란의 Mashreghnews.ir 언론사이트가 보도하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը, անդրադառնալով Ղարաբաղում կռվող ահաբեկիչների առկայությանը, գրել է. «Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններից Ղարաբաղյան հակամարտության գոտում կռվելու նպատակով եկած ահաբեկչական խմբավորումների հարյուրավոր անդամները և Իրանի հյուսարևմտյան սահմաններին կրակահերթերի տարափը ակնհայտ նշաններ են Ղարաբաղյան հակամարտությունում օտարերկրա ներկայության մասին, որը անշուշտ չի վրիպել Իրանի աչքից: Պաշտոնական Թեհրանում, տեսնելով Արաքս գետից հյուսիս ընկած և Իրանի սահմանների մոտ, և նույնիսկ հյուսիսարևմտյան իրանական որոշ նահանգներում Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և ահաբեկիչների մասնակցությամբ ձևավորված հակաիրանական կոալիցիայի ետևում ինչ է թաքնված, առաջինը սկսեցին կոչերը դիվանագիտական հարթությունից տեղափոխել գործնականի: "아르멘프레스"의 보도에 따르면, 사이트는 카라바흐에서 싸우고 있는 테러리스트의 존재를 언급하면서 다음과 같이 작성하였다. "시리아 북서부에서 카라바흐 분쟁지역에 싸울 목적으로 테러리스트 조직의 수백명 조직원이 왔으며 이란의 북서쪽 국경에서 발생한 총격사건은 카라바흐 분쟁에서 외국인의 존재에 대한 분명한 신호이며, 이란의 주의를 확실히 피하지 못하였다. 공식적으로 테헤란에서 아락스 강의 북쪽인근 그리고 이란 국경근처, 그리고 심지어 북서쪽 이란의 일부 지방에서조차 아제르바이잔, 터키, 이스라엘과 테러리스트의 참여로 형성된 반이란 연합의 뒤에 무엇이 숨겨졌는지 확인해보면 최초로 시작된 요청은 외교적 차원에서 실무적인 차원으로 이동하는 것이다.
- հակաիրանական կոալիցիայի ետևում 반이란 연합의 뒤에
- ետևում 뒤에
Իրանի դիվանագիտական կառույցը բազմիցս հանդես է եկել Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված կոչերով, սակայն, երբ Ադրբեջանի ուժերը առաջխաղացում ունեցան Ղարաբաղում, նույնիսկ Իրանի սահմանների մոտ տեղակայվեցին ահաբեկչական խմբեր և նաև հրետակոծվեցին Իրանի սահմանամերձ բնակավայրերը, անհանգստության առիթ տվեցին, և Իրանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց, ինչից հետո Իրանը սահմանի այդ հատվածում տեղակայեց իր զորքերը: 이란의 외교 사절단은 수없이 캅서스에서 긴장완화에 대해 촉구하였지만, 아제르바이잔 군대가 카라바흐로 진군하고 심지어 이란의 국경근처에 테러집단을 주둔시키고 또한 이란의 국경인근 거주지에 포격을 가하였을 때, 우려를 불러일으켰으며 이란의 입장이 극적으로 바뀌었고, 이후 이란은 국경의 지역에 그들의 군대를 배치하였다.
Հատկանշական է, որ Իրանի զինված ուժերի հրամանատարությունն անցած օրերին այցելեց սահմանային գոտի և հստակ հայտարարեց, որ թույլ չի տա, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտվի, և որ ցանկացած սպառնալիք և անկայունություն կստանա արժանի պատասխան: Ըստ լրատվական կայքին փոխանցված հավաստի տեղեկատվության՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող մի շարք ահաբեկչական խմբավորումներ այդ թվում՝ «Հաքարի», «Բույուք», «Սարիջալի», «Թուրաբադ» և այլ խմբեր, Իրանի զինված ուժերի անմիջական թիրախի և վերահսկողության տակ են: Մյուս կողմից էլ՝ Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկում են Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի հենակետեր դիտարկման նպատակով թռիչքներ կատարող ԱԹՍ-ները, և համապատասխան միջոցների ձեռնարկմամբ թույլ չի տրվում այս ամենի շղարշի տակ՝ Իսրայելի ներթափանցման ջանքերը Իրանի սահմանների մոտ»: 이란 군대의 사령부는 지난 며칠동안 국경지역을 방문하였으며 이 지역에 힘의 균형이 흐트러지는 것을 허용하지 않을 것이며 어떠한 위협과 불안정은 합당한 대응을 받을 것이라 분명히 밝힌 것은 주목할 만하다. 뉴스사이트에 제공된 신뢰할만한 정보에 따르면, 터키의 통제하에 있는 "하카리", "부유크", "사리짤리", "투라바트"와 기타단체를 포함한 여러 테러리스트 단체는 이란 군대의 직접적인 표적과 통제하에 있다. 반면에, 이란 군대는 완전히 아제르바이잔에 의해 아르메니아 군대의 기지를 감시할 목적으로 비행하는 드론을 통제하고 있으며 적절한 조치를 통해 이 모든 것의 베일뒤에 있는 이란의 국경근처에 대한 이스라엘의 침투노력을 허용하지 않을 것이다.
- հրամանատարություն = հրամանատարների անձնակազմ 사령부
- անկայունություն 불안정
- Մյուս կողմից էլ 반면에
Իրանական աղբյուրը նաև փոխանցում է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելն ահաբեկիչներին հովանավորելով և իբրև թե Ղարաբաղը ազատագրելու նպատակով՝ Արաքս գետի հարավային սահմաններին վտանգավոր խաղ են սկսել, և զարգացումների միտումը լավ ցույց է տալիս, որ այս կոալիցիայի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններն են, բայց հարկ է նշել, որ Թեհրանում քննարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` այս կոալիցիայի սցենարները կասեցնելու ուղղությամբ: 이란의 소식통은 또한, 터키, 아제르바이잔, 이스라엘은 테러리스트들을 후원함으로써 카라바흐를 해방하기 위한 목적으로, 아락스 강의 남쪽 국경에서 위험한 게임을 시작하였으며, 전개양상은 이러한 연합의 장단기 관점에서 이란의 북서쪽 국경에 인근한 지역에서 잘 보여지고 있지만 테헤란에서 이 연합의 시나리오를 막기 위해 모든 필요한 조치가 논의되고 있다는 점을 유념해야한다고 전해왔다.
- հովանավորել 후원하다, 지원하다
Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկներով պատերազմը պետք է տևեր մեկ շաբաթ, Ղարաբաղը կանգուն է. Փաշինյան: 아제르바이잔과 터키의 계산에 따라 전쟁은 일주일간 지속되어야했으나 카라바흐는 버티고 있다. -파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 나고르노-카라바흐에서 전쟁의 주요 선동자는 터키였다. 그들은 시리아로부터 용병과 테러리스트를 아제르바이잔으로 이송하였으며 또한 군사장비와 파키스탄으로부터 특정 무장단체를 포함하여 군대의 일부를 아제르바이잔으로 보내었다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 유럽의 여러 권위있는 언론매체와의 인터뷰에서 총리 니콜 파쉬니안은 말했다.
- հրձիգ 선동자
Վարչապետի խոսքով՝ նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: «Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում: 총리의 말에 따르면, 그들은 전격전을 통해 나고르노-카라바흐를 장악하는 임무를 맡았다. "또한, 그들의 계산에 따르면, 이 전쟁은 최대 일주일에서 10일간 지속되었어야 했지만 나고르노-카라바흐는 버티었꼬, 계속해서 싸우고 있으며, 자신의 권리를 위해 계속해서 싸울 것입니다. 왜냐하면 이것은 실제로 영토분쟁이 아니며, 이것은 권리에 관한 분쟁이기 때문입니다. 왜냐하면 아르메니아 사람들은 나고르노-카라바흐에서 수천년간 살고 있었으며, 그 모든 기간동안 그들이 다수였습니다. 나고르노-카라바흐에는 굉장한 아르메니아 문화유산인, 5세기 교회, 8세기, 10세기, 13세기 아르메니아 교회들이 있습니다."라고 총리는 아르메니아의 최초의 학교가 나고르노-카라바흐에서 건립되었음을 덧붙이면서 강조하였다.
- բլիցկրիգ = արագ պատերազմ 신속한 전쟁, 전격전
- ահռելի 굉장한
«Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: "그리고, 사실, 전쟁은 나고르노-카라바흐의 저항을 이 단계에서 기록했으며 터키의 제국정책을 기록하였습니다. 왜냐하면 이 문제는 현재 나고르노-카라바흐 문제의 논리와 틀을 벗어났기 때문임을 기록하는 것은 매우 중요하기 때문입니다. 또한 터키는 이곳에 나고르노-카바라흐 문제의 해결을 위해 아제르바이잔을 지원하기 위한 것이 아니라 자신의 제국주의 정책을 이어가기 위해 왔습니다. 이곳에서 발생하고 있는 것은 터키가 지중해에서, 그리스, 키프로스, 리비아, 시리아와 이라크에서 행하고 있는 정책의 연속입니다. 그리고 저의 기록은 그것이 제국주의 정책이라는 것을 다시 한번 보여줍니다. 왜냐하면, 남부캅서스에서 사실, 아르메니아인들은 자신의 제국주의 정책을 북동과 남동으로 이어가기 위한 터키의 길에 있는 마지막 장애물이기 때문입니다. 나의 평가는 동일하게 유지되고 있습니다. 만약 서구사회가 터키의 이러한 활동을 적절하게 평가하지 않는다면, 멀지 않은 미래에 비엔나 근처에 있는 터키를 기다려야합니다." 라고 니콜 파쉬니안은 말했다.
ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին; 미국은 아제르바이잔이 전제조건없는 휴전에 합의하는데 주저하고 있다고 확인했다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոբերտ Օ'Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 미국 대통령의 국가안보에 관한 고문 로베르트 오브라이언은 아제르바이잔이 나고르노-카라바흐 분쟁지역에서 전제조건없이 휴전을 설정하는데 합의하는 것을 주저하고 있다고 발표하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 로베르트 오브라이언은 로스엔젤러스의 아르메니아 공동체의 대표와의 회담에서 말하였다.
«Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Օ'Բրայենը: "양측은 휴전을 유지해야만 하지만 이것은 전제조건없이 휴전하는데 동의하는 것을 꺼려하는 아제르바이잔에게는 특히 그러합니다."라고 오브라이언은 말했다.
Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. մարտերը շարունակվում են: 아제르바이잔은 낮동안 여러 방향으로 공격을 감행하였다. 전투는 지속되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակը, նրան աջակցող թուրքական ուժերն ու վարձկան ահաբեկիչներն Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օրվա ընթացքում հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아제르바이잔 군대, 그들을 지원하고 있는 터키군과 용병-테러리스트는 아르차흐에 맞서 촉발한 전쟁에서 낮동안 여러 방향으로 공격을 개시하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 30일에 열린 기자회견에서 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Այսօր վաղ առավոտյան` ավելի վաղ, նույնիսկ, քան երբևէ սովորաբար լինում է, Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով: Նախ, հյուսիսային ուղղությամբ, ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ: Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել` դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց Հովհաննիսյանը: "오늘 이른 아침에, 심지어 평소보다 일찍, 아제르바이잔 군은 여러 방향으로 공격을 개시하였습니다. 우선 북쪽방향에서 길지 않은 포격이후 후방부대로 여러 진지방향으로 공격을 시도하였습니다. 즉각적으로 막혔으며 심각한 피해를 입은 후 퇴각하였습니다. 현장에는 상당한 수의 시체가 남겨졌습니다."라고 호브한니시안은 말했다.
Նա նշեց, որ մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ: 그는 남쪽방향에서 전투가 지속되고 있다고 언급하였다.
«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ: Առաջինը` Մարտունու Ճարտար համայնքի ուղղությամբ փորձել են ռազմաճակատը ճեղքել, մեր ԶՈւ-ն չի ընկրկել: Այս պահին դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են: Շուշիի մերձակա անտառային մի քանի գյուղերի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: "중앙방향에서 두차례 개별작전이 진행되었습니다. 첫번째는 마르뚜니의 차르따르 자치구방향으로 돌파를 시도하였으며 우리군은 후퇴하지 않았습니다. 현재 진지변경은 이 방향에서 없지만 전투는 지속되고 있습니다. 슈쉬의 인근 숲에 위치한 여러 마을방향으로 전투가 역시 진행되고 있습니다."라고 아르츠룬 호브한니시안은 말했다.
ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին: 미국은 나고르노-카라바흐에서 스칸디나비아 국가들의 평화유지군의 배치를 제안하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 미국 대통령은 나고르노-카바라흐에서 스칸디나비아 국가들의 평화유지군을 배치하는 것을 제안하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 로스엔젤러스의 아르메니아 공동체의 대표와의 회담과정에서 미국 대통령의 국가안보고문인 로베르트 오블라이언은 말했다.
«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար: Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կընդունեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակը: Մենք աշխատում ենք սկանդինավյան պետությունների կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելու մասով, որպեսզի հրադադարը պահպանվի»,- ասել է նա: "분쟁지역에서 무장한 평화유지군에는 민스크집단의 공동의장국뿐만 아니라 인근 국가들의 대표들이 포함되어서는 안됩니다. 터키의 어떠한 유형의 중재나 평화유지 역할은 미국뿐만 아니라 아르메니아를 위해서도 용납되지 않지 않습니다. 우리는 양측이 스칸디나비아의 평화유지군의 옵션을 받아들릴 것이라 고려하고 있습니다. 우리는 스칸디나비아의 국가들의 정부와 나고르노-카라바흐 평화유지군을 보내어 휴전을 유지하기 위해 일하고 있습니다.
ՄԻՊ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը; 인권수호자는 아제르바이잔에 의해 인이 함유된 무기의 사용여부를 확인하였다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 예레반, 10월 30일, 아르멘프레스: 아르메니아의 인권수호자의 긴급조사의 결과에 따라, 아르차흐의 인권수호자의 사실조사를 통해 아제르바이잔에 의한 인이 함유된 무기의 사용여부가 확인되었다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 인권수호자 아르만 타토얀은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: "아제르바이잔은 현재 자료에 따라, 화학무기원소를 가지고 있는 인이 함유된 무기를 사용하였습니다. 그것은 민간거주지에 인접한 숲을 향해 행하여졌습니다.
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: 아르메니아 인구너수호자의 긴급조사의 결과로, 아르차흐 인권수호자의 사실확인작업을 통해 이 사실뿐만 아니라 숲에 주간에도, 야간에도 무장한 공격조로부터 민간인이 보호되었다는 것도 밝혀졌습니다.
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- գրել է Թաթոյանը: 다시말해, 이 대량살상무기는 현재 아제르바이잔의 군대에 의해 주변환경과 민간주민에게 사용되어지고 있습니다. 그것의 사용은 그와 같은 조건에서 국제법의 명백한 금지에 속합니다."라고 타토얀은 작성하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 1일자) (0) | 2020.11.01 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 31일자) (0) | 2020.10.31 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 29일자) (0) | 2020.10.29 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 28일자) (0) | 2020.10.28 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 27일자) (0) | 2020.10.27 |