휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 28일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 28일자)
LifeChallenger 2020. 10. 28. 18:06
Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի որոշ ուղղություններում: 지역적으로 중요한 전투가 아르차흐 전선의 모든 방향에서 진행되고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ 스테파나게르뜨, 10월 28일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 10월 27일에 이어 28일 야간동안 비교적 지속적인 긴장상태가 유지되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 알려왔다.
«Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»,-նշում են ՊԲ-ից: "저녁에 적군은 계속하여 민간거주지를 포격하였습니다. 특히, 마르뚜니, 아스께란 지역의 위쪽에 위치한 마을들을 표적으로 삼았습니다. 현재 지역적으로 중요한 전투가 전선의 모든 방향에서 진행되고 있습니다. 방위군 부대는 계속하여 적군의 파괴조를 괴멸하는 작전을 수행하고 있습니다." 라고 방위군으로부터 알려졌다.
Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել. ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել թուրքերի և հայերի միջև: 프랑스에서 아르메니아 사람들은 도로를 막았다. 시위동안 터키인들과 아르메니아인들 사이에서 충돌이 발생하였다.
- միջադեպ 사건
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաք տանող A7 մայրուղին: Այդ ընթացքում թուրքեր են հայտնվել այդ տարածքում, և ծեծկռտուք է սկսվել: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 프랑스에서 살고 있는 아르메니아 사람들은 발란스 시로 향하는 A7 고속도로를 양쪽 방향에서 막았다. 이 과정에서 터키인들은 그 지역에 나타났으며 싸움이 시작되었다.
- ծեծկռտուք = միմյանց ծեծելը (상호간의) 싸움
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք այդպիսով ցանկանում են Ֆրանսիայի ուշադրությունը գրավել և պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:
Ֆրանսահայերը նաև պահանջում են տեղի հեռուստաալիքներով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի այդ տարբերակով իրենց բողոքն արտահայտեն: "아르멘프레스"의 보도에 따르면, 그들은 이런 방식으로 프랑스의 관심을 끌기를 원하고 있으며 아르차흐에서 터키-아제르바이잔의 테러공격에 대한 적절한 대응을 요구하고 있다. 프랑스주재 아르메니아인들 또한 그러한 식으로 자신들의 모든 항의를 표현하기 위해서 현지 TV 채널을 통해 생중계 되기를 요구하고 있다.
Մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց ուժերի ներածին չափով պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի կանգնի: 참가자들중 한명은 최선을 다해 국제사회가 일어날 수 있도록 모든 것을 할 준비가 되어있다고 언급하였다.
«Սահմանին մենք կորցնում ենք մեր 18-20 տարեկան երեխաներին, այդ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսի մեր ձայնը լսելի դառնա: Եթե հարկ լինի՝ օդանավակայաններ կփակենք, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- ասաց մասնակիցը: "우리는 국경에서 우리의 18-20세의 아이들을 잃고 있으며 그 때문에 우리는 우리의 소리가 들릴 수 있도록 무슨 일이든지 할 것입니다. 만약 필요하다면, 공항을 폐쇄할 것이고, 우리의 소리는 프랑스에게 들을 수 있게 해야합니다."라고 참가자들은 말했다.
Նրանք վանկարկում էին. «Արցախը մե՛րն է», «Հաղթելո՛ւ ենք», «Ալիևը դիկտատոր է», «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Ճանաչում», «Հայ զինվոր, մենք քեզ հետ ենք», «Փա՛ռք հայոց բանակին» և այլն: 그들은 소리쳤다. "아르차흐는 우리의 것이다." "우리는 승리할 것이다.", "알리에프는 독재자이다.", "에르도간과 알리에프는 테러리스트이다.", "인정하라.", "아르메니아 군인들이여, 우리는 당신들과 함께 할 것이다.", "아르메니아 군대에게 영광을." 등.
Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները Ֆրանսիայից և ամբողջ Եվրոպայից պահանջում էին կանգնեցնել պատերազմը, հայերին մոտեցան թուրքեր և սկսեցին սադրել: 시위하는 동안, 아르메니아 시위대가 프랑스와 전체 유럽을 향해 전쟁을 멈출 것을 요구하는 동안, 터키인들이 아르메니아인들에게 다가왔고 싸움이 시작되었다.
Վերջիններս մուրճով հարվածել են հայ ցուցարարների, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել: Լևոն անունով մի տղա կորցրել էր գիտակցությունը: 후자는 망치로 아르메니아 시위대를 공격하였으며 아르메니아 시위대는 그들을 공격하였다. 레온이라는 이름을 가진 한 소년은 의식을 잃었다.
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում, եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը: "우리는 평화로운 시위를 하고 있었는데 그들은 망치와 칼을 들고 와서, 우리를 공격하였습니다." 라고 아르메니아 시위대의 한명은 말했다.
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով և դանակներով հարձակվել են իրենց վրա: 시위의 또다른 참가자도 자신들은 평화롭게 시위하고 있었는데 교통체증속에 3명의 터키인이 와서, 망치와 칼로 그들을 공격하였다고 언급하였다.
«Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»,- նշեց մասնակիցը: "우리 친구의 머리를 공격하였지만 응분의 처분을 받았습니다. 3명도 구급차가 필요합니다."라고 참가자는 언급하였다.
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել են հայ տուժածին: 구급차가 현장에 도착하여, 먼저 가해자에게 응급조치를 하였고, 이후 아르메니아 피해자는 병원에 입업하였다.
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր: 경찰은 현장에 도착하였다.
Իրանի հարձակողական բրիգադի որոշ ստորաբաժանումներ կտեղակայվեն հյուսիսարևմտյան սահմաններին: 이란의 공격여단의 모든 부대는 북서쪽 국경에 배치될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն հայտնել է, որ բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումներ տեղակայվելու են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 이란의 육군의 북서부 지역의 총 사령관 알리 하쥐루는 육군의 제 321 기동타격여단의 모든 부대는 나라의 북서쪽 국경에 배치될 것이라고 밝혔다. "아르멘르페스"의 전언에 따르면, 이에 대하여 IRNA 통신사가 보도하였다.
Նա ընդգծել է, որ բանակը խստորեն պայքարելու է Իրանի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ: «Մեր թշնամիները թող իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն իրականացնեն, ձեռքները կկտրենք»,-նշել է Հաջիլուն: 그는 군은 이란의 안보에 대한 어떤 위협에 맞서 엄격하게 싸울 것임을 강조하였다. "이란의 안보에 대한 어떠한 행동을 취한다면, 우리는 손을 자를 것임을 우리의 적들에게 알게 할 것입니다." 라고 하지루는 말했다.
Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ F-16-ի կիրառման տեղեկությունների իսկությունը: 아르차흐에서 스테파나게르뜨를 향한 F-16의 운용에 대한 진위여부를 확인하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아르차흐에서 수도 스테파나게르뜨를 향한 터키 F-16 전투기의 운용에 대한 진위여부를 조사중에 있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 아르차흐 대통령 대변인 바흐람 포호시안은 말했다.
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն: 아르차흐 대통령의 대변인은 이에 대하여 조만간 알릴 것이라고 말했다.
Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն: 계엄령중에 특정행동에 대한 처벌이 엄격해질 것이다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 두번째 강독회와 총회에서 정부에 의해 제출된 계엄령, 전쟁기간중에 특정행동을 하는 것에 대하여 더욱 엄정한 처벌을 부과하는 것을 정의한 법안을 채택하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 형법에서 개정을 이행하는 것에 대하여 법안은 국회의 특별회기에서 아르메니아 공화국의 국방부 차관인 가브리엘 발라얀이 발표하였다.
Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մասնավորապես 327-րդ, 3271 , 3275, 3276 , 328-րդ, 356-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: 이 법안을 통해 형법의 여러 조항, 특히, 제 327, 327-1. 32-5, 327-5, 제 328 조, 제 356 조, 제 361 조, 제 362 조항에 규정된 행위에 대한 처벌을 수정하고 법적 제재에서 특정 설명이 도입하기를 제안하고 있다. 언급된 입법 이니셔티브로 계엄령, 전쟁의 기간에 특정 행위를 이행하는 것에 대해 더욱 엄격한 처벌을 예상되어진다.
- հստակություն = հստակ լինելը 명확하다
Այս նախաձեռնության հետ կապված գրավոր առաջարկներ չեն ստացվել: 이 이니셔티브와 관련된 서면제안서는 제출되지 않았다.
Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 69 կողմ ձայն: 법안은 국회 회기에서 투표로 69개의 찬성표를 받았다.
Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան` չնայած գայթակղությունը մեծ է. SOHR: 시리아의 용병들은 대부분 유혹이 큼에도 불구하고, 아제르바이잔으로 떠나기를 거부하였다. -SOHR
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն դժվարություններ են առաջացել նրանց հավաքագրման առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 시리아의 인권연구센터(SOHR)의 자료에 따르면, 터키정부에 의해 300명의 시리아 용병들이 아제르바이잔에 의해 나고르노-카라바흐 전쟁에서 싸우기 위해 모집되었지만, 이미 그들을 모집하는 측면에서 어려움이 야기되었다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 이에 대하여, 시리아의 인권연구센터는 성명을 발표하였다.
«Վարձկանները դժվարությունների առջև են կանգնած Ադրբեջանում, չնայած որ գայթակղությունը մեծ է այնտեղ գնալու: Մարդու իրավունքների հետազոտական սիրիական կենտրոնը շարունակում է հետևել թուրքական կառավարության կողմից վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, որտեղ վերջին օրերին ժամանել է ևս 300 վարձկանների նոր խումբ: "용병들은 그곳에 가는 것에 대하여 유혹이 큼에도 불구하고 아제르바이잔에 가기를 주저하고 있습니다. 시리아 인권연구센터는 계속해서 터키정부에 의해 용병들을 아제르바이잔으로 이송하는 것을 추적하고 있습니다. 최근에 300명의 새로운 용병단체가 있습니다.
Թուրքիան դժվարություններ ունի Լեռանին Ղարաբաղի պատերազմում նրանց ներգրավվելու առումով. գրոհայինների մեծ մասը հրաժարվում է կռվել, քանի որ նրանք գիտակցում են, որ այնտեղ հայտնվելու են բարդ պայմաններում: Դա կապված է մարդկային մեծ կորուստների, ինչպես նաև այն գործոնով, որ գրոհայիններից շատերը չեն իմացել, որ ադրբեջանական ուժերը շիա իսլամի կողմնակիցներ են»,- նշում է Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնը: 터키는 나고르노-카라바흐 전쟁에서 무장단체의 대다수가 싸우기를 거부하면서 그들이 참여하는 것에 어려움을 겪고 있습니다. 왜냐하면 그들은 거기에 어려운 상황에 처해질 것이라는 것을 알기 때문입니다. 그것은 커다란 인명손실을 초래할 뿐만 아니라 아제르바이잔군이 시아파의 이슬람 지지파인것을 무장세력들의 많은 이들이 몰랐기 때문입니다." 라고 시리아 인권연구센터는 언급하였다.
- ներգրավել = մասնակից դարձնել 일부가 되다, 참여하다
Կենտրոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 վարձկաններ, որոնցից 320-ը վերադարձել են, հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ՝ իրենց աշխատավարձից: 센터는 언급하였다. 나고르노-카라바흐 분쟁지역에서 전투에 참여시키기 위해 아제르바이잔으로 적어도 2350명의 용병이 이송되었으며, 그중 320명은 자신의 월급을 포함하여 모든 것을 거부하고 돌아왔다.
Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել: 알리예프는 전제조건없이 모스크바에서 파쉬니안과 협상할 준비가 되어있다고 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아제르바이잔의 대통령 일함 알리예프는 모스크바에서 아르메니아 총리 니콜 파쉬니안과 어떠한 전제조건없이 협상할 준비가 되어있다고 발표하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 "인터팍스"가 보도하였다.
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն ստանալու դեպքում դրական կարձագանքի: 아제르바이잔 대통령은 모스크바에서 협상에 참석하라는 초대를 받지 못했지만 그렇게 하는 경우 긍정적으로 대응할 것이라 강조하였다.
Նա հավելել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել և բանակցել Հայաստանի վարչապետի հետ՝ առանց որևէ նախապայմանի: 그는 모스크바로 떠나 아르메니아 총리와 어떠한 전제조건없이 협상할 것이라고 덧붙였다.
Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ: 아르메니아 측의 손실에 대한 일함 알리예프의 거짓발표:
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ենթադրությունները» հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների մասին աղերս չունեն իրականության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատության ստուգման կենտրոնը ուսումնասիրել է Ալիևի կեղծ պնդումները interfax-ին տված հարցազրույցում: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아르메니아와 아제르바이잔측의 손실에 대한 아제르바이잔 대통령 일함 알리예프의 "가정"은 현실과 관계가 없다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 정보통제센터는 Interfax와 가진 인터뷰에서의 알리예프의 거짓 주장을 조사하였다.
- ենթադրություն 가정
- աղերս 관계있는, 관련된
«Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի քանակը շատ ավելի մեծ է: "러시아 Interfax와 가진 인터뷰에서 아제르바이잔 대통령 일함 알리예프는 자신들의 가정에 따라 9월 27일에 시작된 전쟁에서 아르메니아 측은 5천명 이상의 인력손실을 입었다고 발표하였습니다. 아제르바이잔 군의 손실에 대해 말하면서 아르메니아 군대에서 사상자의 수가 훨씬 더 많다고 강조하였습니다.
Հայտնում ենք, որ Ադրբեջանի նախագահի «ենթադրությունները» աղերս չունեն իրականության հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, որն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է, հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սեփական կորուստների մասին։ Ներկայումս մեր զոհված զինծառայողների թիվը 1065 է»,- նշում է տեղեկատվության ստուգման կենտրոնը: 우리는 아제르바이잔 대통령의 "가정"이 현실과 아무런 관계가 없음을 알려드립니다. 그것이 "군사적 비밀"이라는 이유로 자신의 군사적 손실을 공개하지 않는 아제르바이잔 정부와는 달리, 아르메니아 측은 거의 매일 인명피해에 대해 발표하고 있습니다. 현재 우리 군의 사망자 수는 1065명입니다." 라고 정보통제센터는 언급하였다.
- Ի տարբերություն ~와는 달리
Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե ադրբեջանական բանակի զոհված զինծառայողների թիվն ավելի փոքր է՝ հայկական կողմի համեմատությամբ։ 아제르바이잔 군의 사망한 병사의 수가 아르메니아 측에 비해 더 적다는 것도 현실과 맞지 않습니다.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է նաև հակառակորդի կրած տեխնիկական և մարդկային կորուստները։ Ըստ հրապարակված վերջին տվյալների՝ հակառակորդն ունի 6749 զոհ»,- նշում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: "아르메니아 공화국의 국방부는 적군이 입은 군장비와 인력손실를 공개하였습니다. 공개된 최근 자료에 따르면, 적군은 6749명의 사망자가 있습니다." 라고 정보통제센터는 말하였다.
Ադրբեջանի հրապարակած ցուցակը հայկական կողմի զոհված զինծառայողների մասին կեղծ է: 아르메니아 측의 사망한 병사에 대한 아제르바이잔이 발표한 목록은 거짓이다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아제르바이잔 해커들은 사회에 심리적 압박을 가하고 의혹을 불러일으키기 위해 아르메니아 측의 사망한 병사들의 거짓 목록을 공개하였다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 정보안보 전문가 삼벨 마르띠로시안은 말했다.
- հաքեր 해커
- հոգեբանական ճնշում 심리적 압박
«Ռազմական դրության ժամանակ, բարեբախտաբար, փակ է ընտրողների ռեգիստրը, սակայն երկար տարիներ ոստիկանության կայքէջում ֆայլերով տեղադրվել են ընտրողների ցուցակները: Կարելի էր ամբողջ բազան ներբեռնել և օգտագործել: Պարզ է, որ ադրբեջանցիները նույնպես ներբեռնել են և հիմա այդ բազան ինչպես կցանկանան, կօգտագործեն»,- ասաց Մարտիրոսյանը: "게엄령기간에 다행히도 유권자등록부는 폐쇄되었습니다. 하지만 수년동안 경찰의 사이트에서 유권자 목록이 파일로 저장되어 있었습니다. 전체 데이터베이스를 다운로드하고 이용할 수는 있습니다. 아제르바이잔 사람들도 다운받아 지금 그 데이터베이스를 원하는대로 사용할 것입니다."라고 마르띠로시안은 말했다.
- ներբեռնել 다운로드하다
Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ Ադրբեջանը կոտրած հայկական ալիքներով և մեկնաբանություններում տարածում է այդ կեղծ ցուցակները: 정보보안 전문가는 언급하였다. 아제르바이잔은 획득한 아르메니아 채널을 통해 댓글에 그러한 거짓 목록을 퍼트리고 있다고 언급하였다.
Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ; 아제르바이잔 군대는 부지런히 테러 단체를 위한 기지를 만들고 있다. -방위군
- ջանադրաբար 부지런히
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 부지런히 테러집단의 기지를 건설하고 있으며, 그들의 행위는 아르메니아와 아르차흐의 국경에서 상황을 더욱 악화하고 불안정하게 할뿐만 아니라 이 지역 전체에 대한 위협을 가할 수 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르차흐 방위군의 언론국은 보도하였다.
«Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար»,- ասվում է ՊԲ տարածած հայտարարությունում։ "무선정찰 자료에 따라 터키-아제르바이잔의 용병, 테러리스트의 전술과 유선통화를 분석하고 무선정보를 결합한 결과로 최근 며칠동안 아르메니아 부대에 의해 전체 최전선의 방향에서 전술적 목적으로 퇴각한 결과에서 언급된 지역에서 아제르바이잔 군대는 부지런히 테러단체의 기지를 구축하고 있다는 것이 분명해졌다. 그들의 이러한 행동은 아르메니아와 아르차흐 국경에서 상황을 더욱 악화하고 불안정하게 할뿐 아니라 전체 지역에 대해 심각한 위협을 가할 수 있다.
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր: 아르메니아 공화국의 국가안보국은 아르차흐로부터 아르메니아로 무기와 탄약의 불법이전에 관한 여러 사례를 발견하였다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 최근 아르메니아 공화국의 국가안보국은 아르차흐 공화국으로부터 아르메니아 공화국으로 불법루트로 무기와 탄약을 이전하는 여러 사례를 발견하고 방지하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국가안보국 언론센터에서 알려온 바와 같이, 일부 경우에는 군사작전에 참여하고 있는 어떤 개인을 통해 유사한 조치를 취한 범죄조직과 관련된 개인도 연루되어 있었다.
- ենթամշակույթ 조직
«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը: 재차 강조하지만 이런 중요한 시기에 모든 불법행위의 허용불가합니다. 우리는 그러한 행위를 자제할 것을 강력히 권고합니다. 그것은 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 시민의 안전을 직접적으로 해칠 수 있습니다.
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 동시에 우리는 알려드립니다. 그와 같은 모든 현상은 아르메니아 공화국의 국가안보국 뿐만 아니라 아르메니아 공화국의 24시간 의 통제하에 있으며 그 자신들은 가장 강력한 조치의 사용으로 인해 적절한 법적 평가를 받게 될 것입니다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 30일자) (0) | 2020.10.30 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 29일자) (0) | 2020.10.29 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 27일자) (0) | 2020.10.27 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 26일자) (0) | 2020.10.26 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 25일자) (0) | 2020.10.25 |