휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 27일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 27일자)

LifeChallenger 2020. 10. 27. 13:38
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի որոշ ուղղություններում: 지역적으로 중용한 전투가 아르차흐 전선의 일부 방향에서 진행되고 있다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: 스테파나게르뜨, 10월 27일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 분쟁지역에서 10월 26일에 이어 27일 야간동안 비교적 지속적인 긴장상태를 유지하고 있다. "아르멘프레스"에게 아르차흐 공화국의 국방부가 알려온 바와 같이, 개별 지역에서 포병전투가 계속되고 있다. 

 

«Երեկոյան թշնամական ուժերն ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: "저녁에 적군은 적극적으로 드론을 운용하고 있으며, 그것들중 일부는 방위군 방공대에 의해 격추당하였습니다. 적군은 계속하여 민간 거주지를 포격하고 있으며, 특히, 마르뚜니, 마르따게르뜨 시와 아스께란 지역의 위쪽 마을을 표적으로 삼았습니다."

 

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»,-նշում են ՊՆ-ից։ 현재 지역적으로 중요한 전투가 전선의 일부 방향에서 진행되고 있습니다. 방위군 부대는 계속해서 작전-전술 상황을 통제하면서 앞에 놓인 전투임무를 수행하고 있습니다." 라고 방위군은 언급하였다. 

 

 

Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ՊՆ պաշտոնից. նա վիրավորվել է մարտական դիրքում: 짜랄 하르츄니안은 아르차흐 국방부 직위에서 해임되었다. 그는 전투기지에서 부상당하였다. 


- պաշտոն 직위

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Նույն պաշտոնին նշանակվել է Միքայել Արզումանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

스테파나게르뜨, 10월 27일, 아르멘프레스: 짜랄 하르츄니안은 전투진지에서 입은 부상으로 인하여 아르차흐 공화국의 국방부 장관의 직위에서 해임되었다. 해당 직위에는 미카엘 아르주마니안이 임명되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 대통령 아라이크 하루츄니안은 발표하였다.

 

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: "아르차흐 공화국의 헌법 제 93 조 4 항과 제 94 조 3항에 의거하여 저는 그에 따라, 짜랄 아나똘리 하루츄니안 중장을 아르차흐 공화국의 국방부 장관 - 방위군 사령관의 직위에서 해임하는 법령에 서명하였습니다. 

 

- Սահմանադրություն 헌법

- հրամանագիր 법령

- գեներալ-լեյտենանտ 중장

- գեներալ-մայոր 소장

 

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: 또한, 또 다른 법령에 따라, 미카엘 알베르뜨 아르주마니안 소장이 중장의 군사계급이 수여되어 아르차흐 공화국의 국방부 장관-방위군 사령관에 임명되었습니다. 

 

Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: 짜랄 하루츄니안의 해임결정은 시급한 상황이었으며, 근간 전투진지에서 그가 입은 부상으로 인하여 오해의 소지가 있어서는 안됩니다. 짜랄 아나또리의 쾌유를 기원하며 그가 곧 조국의 품으로 돌아올 것을 확신합니다.

 

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»,- նշում է Արայիկ Հարությունյանը: 저는 미카엘 아르주마니안이 새로운 직위에서 책임의 정도를 깨닫고 그러한 신뢰를 정당화하기 위해 노력과 정열을 아끼지 않을 것이라 확신합니다." 라고 아라이크 하루츄니안은 말했다. 

 

 

 

Ադրբեջանը հրետակոծել է ՀՀ-Իրան սահմանի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: 아제르바이잔은 아르메니아 공화국-이란 국경에 있는 아르메니아 국경수비대의 진지를 폭격하였다. 

 

- սահմանապահ ուղեկալ 국경수비대

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 예레반, 10월 27일, 아르멘프레스: 10월 27일 아침 10시부터 10시 15분경, 다시 한번 휴전체재를 위반하면서, 아제르바이잔 측은 무인항공기 (그것들중 하나는 아르메니아 공화국의 영토에 떨어졌다)와 미사일로 아르메니아 공화국의 이란과의 교차점에서 아르메니아 국경수비대의 진지를 공격하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여, 아르메니아 공화국의 국방부가 알려왔다. 

 

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: "휴전체재의 추가적인 위반과 아르메니아 공화국의 국경에 대한 포격을 기록한 것에 대해 아르메니아 공화국의 국방부는 아제르바이잔군을 향한 대응공격이 가해질 것이라고 발표하였습니다." 라고 공지에 명시되었다. 

 

- պատասխան հարվածներ

 

 

 

Հայկական կողմը ադրբեջանական կողմի զինտեխնիկայի հերթական խոցումների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: 아르메니아 측은 아제르바이잔 측의 군장비에 대한 추가적인 격추에 대한 영상을 공개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում ՊԲ տորաբաժանումները շարունակում են հաջողությամբ իրականացնել պատժիչ գործողություններ։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 접촉선에서 방위군 부대는 계속하여 성공적으로 징벌적 작전을 수행하고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 방위군이 알려왔다.

 

«Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ»,- նշում են ՊԲ-ից: "적은 계속하여 인명과 군장비에 대한 피해를 입고 있습니다." 라고 방위군이 알려왔다. 

 

 

 

 

 

 

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը: 일본정부는 아르메니아 공화국에 380만 달러의 지원금을 제공할 것이다. 국회는 비준을 마치었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 일본정부가 아르메니아 공화국의 정부에 대략 280만 드람의 지원금을 제공하는 것에 대하여 비준을 마치었다. 

 

- դրամաշնորհ = դրամական շնորհ 재정적 도움, 지원금

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 정부와 일본 정부간 "경제 및 사회발전에서" 보조금 지원협정을 비준하는 것에 대한 법안은 국회 회기에서 72개의 "찬성"표를 얻었다. 

 

Համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: Համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ: 협정은 아르메니아 공화국 정부와 일본 정부간 2020년 6월 30일에 체결되었다. 협정을 국회 회기에 제출한 아르메니아 공화국의 보건부 차관 아나히뜨 아바네시안은 이 협정을 아르메니아와 일본간 협력의 매우 좋은 예라고 간주하였다. 

 

«Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ տրամադրվող գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 47 մեքենա: "지원금은 대략 380만 달러에 달합니다. 정부는 이 돈을 전륜구동 구급차와 "이동 의료클리닉" 차량을 구매하는데 지출하는 것이 적절하다고 판단되었습니다. 특히, 산간지역에 주민들에게 양질의 의료지원을 제공하는 측면에서 가장 좋은 기여를 하게 될 것입니다." 라고 차관은 제공되어지는 자금의 범위에서 47대의 차량을 구매할 것이라고 덧붙이며 말하였다. 

 

 

 

ՀՀ սահմանի հարավային ուղղությամբ Ադրբեջանի բացած կրակի հետևանքով կան վիրավորներ: 아르메니아 공화국의 국경 남쪽 방향에서 아제르바이잔이 발포한 사격으로 인해 부상자가 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սահմանի հարավային ուղղությամբ Ադրբեջանի բացած կրակի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국경 남쪽방향에서 아제르바이잔이 쏜 총격으로 인해 부상자가 있다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 장관의 언론담당비서인 슈샨 스테파니안이 전해왔다. 

 

«Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ» -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում է Ստեփանյանը։ "적군은 계속해서 아르메니아 공화국의 남쪽 국경을 향해 총격을 가하고 있습니다. 부상자가 있습니다." 라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 스테파니안은 말했다. 

 

 

ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ: 아르메니아 공화국의 국경군은 예방조치를 취하여 적군에게 상당한 피해를 입혔다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 남쪽 방향에서 아제르바이잔의 침략을 막기 위해 아르메니아 공화국의 국경대는 예방조치를 취하여 적군에게 상당한 피해와 손실을 야기하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여, 아르메니아 공화국의 국방부장관 대변인 슈샨 스테파니안이 알렸다. 

 

Նա նշել է, որ հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ: 그녀는 적군은 해당 국경지역에서 드론을 사용했다고 언급하였다. 

 

 

«Հայավտոկայարանը» կհանվի մասնավորեցման ցանկից: "아르메니아 버스터미널"은 민영화 목록에서 제거될 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 2차 강독회와 총회를 통해 정부에 의해 제출된 "아르메니아 버스터미널"을 민영화 목록에서 제거하도록 제안하는 법안을 채택하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, "국가재산의 민영화에 대한 2017-2020년 프로젝트에 대한" 법을 개정하는 것에 대해 법안은 국회회기에서 아르메니아 공화국의 영토관리 및 사회기반시설부의 차관 아르멘 시모니안에 의해 제출되었다. 

 

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 73 «կողմ» ձայներ: 법안은 투표로 73개의 "찬성" 표를 받았다. 

 

Փոխնախարարը հիշեցրեց նաև, որ նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ: 차관은 부처에 의해 현재 공화국의 영토에서 통일된 노선망을 도입하고, 그에 따라 모든 자치구역은 양질의, 효율적이고 접근 가능한 교통서비스가 제공될 것임을 상기시켰다. 

 

 

Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ: 인터넷에서 아르메니아어로 말하는 "아제르바이잔인"은 실제로 아르메니아 공화국의 시민이며 어떠한 군사작전에 참여하고 있지 않다. -조사위원회

 

- ՔԿ = Քննչական կոմիտե 조사위원회

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ համացանցում տարածված տեսանյութում իբրև թե հայերեն վարժ տիրապետող «ադրբեջանցին» իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ 예레반, 10월 27일, 아르멘프레스: 조사위원회에 의해 입수된 자료에 따라, 인터넷에서 확산되고 있는 영상에서 마치 아르메니아어에 능통하다는 "아제르바이잔인"은 실제로 아르메니아 공화국의 시민이며 아제르바이잔 군대에 의한 군사작전에 어떤 개입도 하지 않았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 10월 27일에 기자회견중에 아르메니아 공화국의 조사위원회 범죄학부장인 라파엘 바드라니안은 말했다. 

 

- իբրև թե 마치

 

«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է։ Կան բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հիմնավորում են, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չունի ռազմագերու կարգավիճակ։ Դա ապատեղեկատվություն է»,- ասաց Վարդանյանը։ "아마도 그것은 잘못된 연출의 결과일 것입니다. 그 사람이 아르메니아 공화국의 시민이며 전쟁포로의 지위가 아니라는 것을 입증하는 수많은 사실자료가 있습니다. 그것은 잘못된 정보입니다." 라고 바르다니안은 말했다. 

 

- միգուցե 아마도

- ներկայացում 연출, 공연

 

 

 

Պետական դավաճանության և լրտեսության գործով կա երկու մեղադրյալ. նրանք կալանավորված են: 반역과 간첩행위로 두명이 기소되었다. 그들은 구금되었다. 

 

- Պետական դավաճանություն 반역

- լրտեսություն 스파이, 간첩(행위)

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող պետական դավաճանության և լրտեսության քրեական գործերով այս պահին կա երկու մեղադրյալ, նրանք կալանավորված են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։ 예레반, 10월 27일, 아르멘프레스: 국가안보국 조사부에서 수사중인 반역 및 간첩 협의로 현재 두명이 기소되었으며 그들은 구금되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 10월 27일에 개최된 기자회견에서 이에 대하여 국가안보국의 부국장인 아르멘 아바지안은 말했다. 

 

«Առաջին դեպքով բարձրաստիճան նախկին զինվորականը հավաքագրվել էր հակառակորդի կողմից, որի արդյունքում տվյալ պաշտոնատար անձը տարբեր զորամասերից հավաքել է տարաբնույթ տեղեկություններ և փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ Հայաստանի Հանրապետությունում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի, այդ թվում նաև այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքերով էլ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործերը նախաքննության փուլում են»,- ասաց Աբազյանը։  첫번째의 경우는 전직 고위급 군인이 적군에 의해 매수되었으며, 그에 따라 상기 공무원은 여러 군대로부터 다양한 정보를 수집하여 적군에게 전해주었습니다. 다른 경우는 외국시민이 아르메니아 공화국에서 기타 건물정보를 포함하여 동원, 기술, 운송이동에 관한 자료를 획득하였습니다. 두 사건 모두 관련 보고서를 근거로 국가안보국에서 형사사건이 시작되었습니다. 형사사건은 예비조사 단계에 있습니다." 라고 아바지안은 말하였다.   

 

- զորահավաք 동원

- բնույթ = հատկություն 건물

- հատկանիշ 

 

 

ԿԲ-ն պատերազմի և Covid-19-ի մեծ տեմպով տարածման արդյունքում կանխատեսում է ՀՆԱ-ի 7% անկում: 중앙은행은 전쟁과 COVID-19의 빠른 확산으로 인해 GDP의 7%가 감소할 것으로 예측하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը, պատերազմի և կորոնավիրուսի բարձր տեմպով տարածմամբ պայմանավորված, վերանայել է դեռ սեպտեմբերին կանխատեսած ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկման ցուցանիշը՝ կանխատեսելով շուրջ 7 տոկոս անկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 중앙은행은 전쟁과 코로나바이러스의 급속한 확산으로 인하여, 9월에 예상된 GDP의 6.2% 감소수치를 수정하여 약 7%의 감소로 예측하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 10월 27일의 기자회견에서 중앙은행장 마르띤 갈스띠안은 발표하였다.   

 

- վերանայել 예측하다

 

«2020-ի սեպտեմբերին Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի բարձր տեմպերով տարածումը ձևավորվել են բացասական միջավայր թե առաջարկի, թե պահանջարկի զարգացումների տեսանկյունից: Տնտեսական աճի տեսանկյունից նշված գործոնների ազդեցությունը գնահատվում է շուրջ 1 տոկոս»,-ասաց Գալստյանը: "2020년 9월에 아르차흐와 아제르바이잔의 접촉선을 따라 아제르바이잔에 의한 대규모 군사공격과 그와 함께 10월 상반기 코로나바이러스의 급속한 확산은 공급과 수요개발의 측면에서 부정적인 환경을 조성하였습니다. 경제성장의 관점에서 언급된 요소들의 영향은 대략 1%로 추정됩니다." 라고 갈스띠안은 말했다.  

 

- առաջարկ 공급

- պահանջարկ 수요

 

ԿԲ նախագահը պարզաբանեց՝ այսինքն` դեռ սեպտեմբերին ԿԲ-ի կանխատեսած տնտեսական անկմանը պետք է գումարել ևս 1 տոկոս: Այսպիսով, ԿԲ կանխատեսում է շուրջ 7 տոկոս անկում: (ԿԲ-ն սեպտեմբերին ՀՆԱ-ի անկումը կանխատեսում էր 6.2 տոկոս) 중앙은행장은 다시말해 9월에 중앙은행이 예측했던 경기하락은 1% 더 가산해야되어야 한다고 밝혔다. 따라서, 중앙은행은 대략 7% 감소를 예상하고 있다. (중앙은행은 9월에 GDP의 감소를 6.2%로 예상하였다.)

 

Գալստյանը նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի սեպտեմբերին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2 տոկոս գնաճի դիմաց, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս: Միևնույն ժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3 տոկոս: Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ գնահատվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի համավարակի տարածման նոր թափով և դրանից ածանցվող բարձր անորոշությունների պայմաններում համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի: Միևնույն ժամանակ ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր: Նման իրավիճակում ՀՀ հիմնական գործընկերներ երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այդուհանդերձ, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: 갈스띠안은 또한 2020년 9월에 0.2% 디플레이션이 기록되었으며, 이전년도 같은 달 0.2% 인플레이션에 비해, 12개월의 인플레이션은 1.4%에 해당한다고 알렸다. 동시에 12개월 정상적인 인플레이션은 소폭 상승하였으며 1.3%에 달한다. 3분기에 글로벌 경제에서 기록된 어느정도 긍정적인 발전에도 불구하고 9월-10월에 코로나바이러스 전염병 확산의 새로운 국면과 그것에서 파생되어진 높은 불확실성으로 인해 글로벌 수요와 경제활성화의 회복은 어느정도 지연될 것이다. 동시에 약한 인플레이션 환경은 원자재시장에서 유지되고 있습니다. 그와 같은 상황에서 아르메니아 공화국의 주요 파트너들은 국가의 중앙은행은 계속해서 확대통화정책(양적완화)을 수행하고 있습니다. 그럼에도 불구하고 중앙은행 이사회는 대외부문에서 아르메니아 공화국은 인플레이션 환경의 영향을 받지 않을 것으로 평가하였다.  

 

- գնանկ 디플레이션

- գնաճ 인플레이션

- բնականոն = բնական ընթացքին համապատասխան 자연스러운, 정상적인 

- ապրանքահումք = ապրանք + հումք 원자재

 

Երրորդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը և սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։ Չնայած հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը՝ ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել` առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խորը նվազմամբ: 3분기에 아르메니아 공화국에서 낮은 경제활동이 유지되고 있으며 9월에 이전년도의 같은 달 대비 경제활동의 7.5%가 감소하였으며 이는 주로 서비스 분야의 현저한 감소에 기인한다. 재정부양정책에도 불구하고 내수는 분기동안 주로 민간소비의 현저한 감소로 인하여 예상보다 어느정도 약해졌다. 

 

- առավելապես 주로

 

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: 아르메니아 공화국의 중앙은행 이사회는 9월 27일의 회기에서 리파이낸싱 비율을 변경하지 않고, 4.25%로, 아르메니아 공화국의 중앙은행에 의해 제공되어지는 지급준비율을 5.75%로 제한하기로 결정하였다. 공화국의 중앙은행에 의해 상업은행으로부터 예치되는 자금의 비율은 2.75%이다. 

 

- լոմբարդային տոկոսադրույք 지급준비율

 

 

 

Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին: 아제르바이잔은 이스라엘의 지시에 따라 이란의 분리주의 단체를 지원하고 있다.

 

- ցուցել 1) 보여주다, 2) 지시하다

- անջատողական = անջատական 분리주의

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին,֊ այդ մասին նշվել է իրանական «Օֆող» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ասր» հաղորդաշարում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아제르바이잔은 이스라엘의 지시에 따라 이란의 분리주의 단체를 지원하고 있다. 이에 대하여 이란의 "오포흐" TV 채널을 통해 방송되고 있는 "아스르" 프로그램에서 개최된 토론에 언급되었다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք իրանական ԶԼՄ-ները բավարար չափով լուսաբանում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, քննարկման մասնակիցներից մեկը պատասխանել է․ «Իրանում լրագրողների շրջանում ինքնագրաքննության պես մի բան է ձևավորվել, այսինքն՝ իրանական լրատվամիջոցները զգուշությամբ են մոտենում Ադրբեջանին և այնտեղ տեղի ունեցող զարգացումներին։ Այդ զգուշավորությունը կայանում է նրանում, որ իրանական ԶԼՄ-ները վախենում են, որ եթե անդրադարձ կատարվի Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Ադրբեջանն ավելի կմեծացնի Իրանի անջատողականներին ցուցաբերվող աջակցությունը»։ "아르멘프레스"의 보도에 따르면, 과연 이란 군대는 아제르바이잔에서 발생하고 있는 사건들을 적절하게 다루고 있는가에 대한 진행자의 질문에, 토론참가자들중 한명은 대답하였다. "이란에서 기자들 사이에 자기검열과 같은 것이 형성되었습니다. 다시말해 이란 언론매체는 아제르바이잔과 그곳에서 발생하고 있는 전개상황에 대해 조심스럽게 접근하고 있습니다. 주의해야할 점은 만약 아제르바이잔에서 일어나고 있는 상황을 다룬다면, 이후, 아제르바이잔은 이란의 분리주의자들에게 제공되는 지원을 확대할 것이라는 점을 이란의 언론매체가 두려워하고 있다는 사실에 있습니다." 

 

- հաղորդավար 진행자, 주최자, 사회자

- իրադարձություն 사건

- ինքնագրաքննություն = ինքն իրեն գրաքննելը 자기검열

- զգուշությամբ 조심스럽게

 

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը վերջին տարիներին «խավիարային դիվանագիտության» միջոցով Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում ձևավորել է այսպես կոչված «ադրբեջանական համայնքներ», որոնք եվրոպացի պաշտոնյաներին կաշառք բաժանելով զբաղվում են Ադրբեջանի «լոբբինգով»։ 이란의 소식통에 따르면, 아제르바이잔은 최근 몇해동안 "캐비어 외교"를 통해 미국, 유럽과 기타 국가들에서 "아제르바이잔 공동체"라고 불리는 것을 형성하였으며, 유럽 공무원들에게 뇌물을 제공함으로써 아제르바이잔을 위해 "로비"하고 있다. 

 

Այդ համատեքստում հաղորդման բանախոսը մտահոգություն է հայտնել, որ Իրանում թյուրքախոս բնակչության շրջանում անջատողականների մի խումբ է ձևավորվել, որն աջակցում է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին, այլ Իսրայելի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանի իշխող ռեժիմին։ 이러한 맥락에서 프로그램의 발표자는 이란에서 투르크어를 사용하는 사람들 사이에서 분리주의자 그룹이 형성되었고, 아제르바이잔 국민이 아니라 이스라엘의 영향을 받은 아제르바이잔의 통치체제를 지지하고 있다는 것에 우려를 표명하였다.  

 

- բանախոս 연사, 발표자

 

 

 

Սիրիացի վարձկանը հաստատել է ԼՂ հակամարտության գոտում պատերազմին գրոհայինների մասնակցությունը: 시리아 용병은 나고르노-카라바흐 분쟁지역에서 전쟁에 무장세력의 참여를 확인하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի զինվորները ձերբակալել են թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ պատմել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմին իրենց խմբավորումների մասնակցության և կորուստների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  արաբական «Ալ Հադաս» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում ձերբակալված Ամին Իմադ Էս-Սայիդը պատմել է, որ ինքը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, մինչ այդ եղել է Սիրիայի ազատ բանակում: Նա պատրաստություն է անցել Աֆրինում թուրք հրահանգիչների ղեկավարությամբ, ամսական 350 թուրքական լիրա (50 դոլար) աշխատավարձ է ստացել: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 시리아 군대의 군인은 친터키 무장세력들을 체포하였으며 신문과정에서 그들은 나고르노-카라바흐 분쟁지역에서 진행중인 전쟁에 자신들의 단체의 참여와 손실에 대해 이야기하엿다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아랍의 "알 하다스" TV 채널에서 준비한 보고서에서 체포된 아민 이마드 에스-사이드는 자신은 시리아의 자유군에 입대하기 이전 "술탄 무라드" 그룹의 구성원이라고 말하였다. 그는 아프린에서 터키교관의 지도에 따라 훈련을 받았으며, 월급 350 터키리라 (50달러)를 받았다. 

 

- ձերբակալել 체포하다

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող պատերազմում «Սուլթան Մուրադի» գրոհայինների մասնակցության մասին հարցին ի պատասխան հայտնել է, որ գրոհայիններին հավաքագրում են տարբեր խմբավորումներից: 나고르노-카라바흐 분쟁지역에서 진행중인 전쟁에서 "술탄 무라드" 무장세력들의 참여에 대한 질문에 무장세력들은 다양한 단체로부터 모집되었다고 대답하면서 밝혔다. 

 

«Նրանց հազարներով Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, գործուղումը՝ 3 ամիս, վճարում են 2000 դոլար, իսկ Լիբիայում գործուղման արժեքն է 1500 դոլար, ժամկետը՝ 6 ամիս»,- նշում է սիրիացի վարձկանը: "그들중 수천명은 터키로부터 아제르바이잔에 이송되고 있으며, 출장은 3개월간, 2000달러를 지불하고 잇으며 리비아에서 출장비용은 1500 달러, 기간은 6개월이다"라고 시리아 용병은 말하였다. 

 

- գործուղում 출장

 

Էս-Սայիդը պատմել է նաև հայկական զորքերի հետ մարտերում գրոհայինների մեծ կորուստների մասին: 에스-사이드는 또한 아르메니아 군대와의 전투에서 무장세력의 상당한 손실에 대해 말하였다. 

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը: 국회는 계엄령기간동안 개인과 법인의 부동산 이용에 관한 법안을 채택하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 첫번째 강독회를 통해 정부에 의해 제출된 계엄령기간동안 개인과 법인의 부동산 이용에 관하여 필요한 경우 그 부동산을 이용하는 것과 관련된 관계를 규제하는 법안을 채택하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, "계엄령의 법적체제에 대한" 아르메니아 공화국의 법률에서 개정을 보완하는 것에 대한 법안은 국회의 특별회기에서 아르메니아 공화국의 국방부 차관 가브리엘 발라얀이 제출하였다. 

 

«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրեց Բալայանը: "법안에 따르면, 법률에는 계엄령기간동안 개인과 법인의 부동산에 대한 이용에 관하여 필요한 경우에 그 부동산을 이용하도록 하는 것과 관련된 관계를 규제하는 것이 예상됩니다. 부동산을 이용하는 절차와 보장 사항이 자세히 설명되어 있습니다. 부동산의 이용으로 인해 재산이 손상되는 피해의 경우 적절한 보상을 주는 조건이 정의됩니다." 라고 발라얀은 발표하였다. 

 

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: 계엄령의 법적체제의 과정에서 계엄령을 통해 야기되는 문제들을 해결할 목적으로 만약 국가 소유에 위치한 해당 부동산이 충분하지 않는 경우 개인과 법인의 부동산을 이용할 수 있다. 또한, 특정상황, 긴급, 부동산이 위치한 장소와 기타 중요성을 갖는 다른 상황을 고려하는 것을 포함하여 부동산의 부적절성은 평가된다. 

 

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 կողմ ձայն:  법안은 찬성 70표를 받아 채택되었다. 

 

 

 

Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հետամուտ լինել ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: 폼페오는 아르메니아와 아제르바이잔 지도자에게 나고르노-카라바흐 분쟁의 외교적 해결을 추구할 것을 촉구하였다. 

 

- հետամուտ լինել 추구하다

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 미합중국의 국무장관 마이크 폼페이오는 아르메니아와 아제르바이잔 지도자와 가진 전화통화에 대해 그의 "트위터" 블로그에 게재하였다. 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը և հետամուտ լինել ԼՂ հակամարտության լուծմանը դիվանագիտական ճանապարհով: «Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ»,- գրել է Պոմպեոն: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 미합중국 국무장관은 아르메니아 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 대통령 일함 알리예프와 전화통화중에 휴전체제의 준수 보장의 이행과 나고르노-카라바흐의 분쟁해결을 외교방법을 통해 추구할 것을 촉구하였다. "아르메니아인과 아제르바이잔인은 평화속에 살아야만 한다."라고 폼페이오는 작성했다. 

 

 

Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը անսասան. ՀՀ վարչապետ: 아르차흐는 서 있을것이다. 왜냐하면 우리의 정신은 깨지지 않고, 우리의 의지는 흔들리지 않기 때문이다. - 아르메니아 공화국의 총리

 

- անկոտրել 깨지지 않다

- անսասան 흔들리지 않는

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց ժողովրդին: «Արմենպրես»-ն ուղերձը ներկայացնում է ամբողջությամբ. 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 조금 전 국민들에게 연설하였다. "아르멘프레스"는 메시지를 전체적으로 보여준다. 

 

- ուղերձով դիմել 연설하다

 

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Եղբայրներ և քույրեր. Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ "친애하는 국민여러분, 아르메니아 공화국의 자랑스러운 시민여러분, 자랑스러운 해외동포여러분, 형제자매여, 터키-아제르바이잔-테러리스트 군대가 아르차흐와 아르메니아인들에 맞선 전쟁이 이미 한달이 되었습니다. 

 

Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։ Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ: 아르차흐의 군대와 민간인들에게 이 기간동안 수천발의 포탄, 미사일이 발사되었으며, 수천대의 드론이 사용되어졌습니다. 적군은 탱크로, 비행기로, 헬리콥터로, 아제르바이잔사람들로, 테러리스트들로, 용병으로, 터키와 파키스탄의 특수부대들로 공격하였습니다. 한달 전, 그들은 아르차흐를 빠르게 정복하고, 아르차흐를 파괴하고, 무릎을 꿇리려는 임무를 그들 앞에 놓았습니다. 

 

- հատուկջոկատային 특수부대

- նվաճել 정복하다

 

Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ: Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը անսասան: 하지만, 오늘 아르차흐는 비록 부상을 당할지라도 여전히 거재하며, 이 모든 것은 무엇보다도 우리의 영웅적인 군대, 우리의 영웅적인 국민들, 우리의 영웅적인 사람들 덕분입니다. 이 잔인하지만 영웅적인 과정은 우리에게 자신감을 줍니다. 아르차흐는 서 있을 겁니다. 왜냐하면 우리의 정신은 부서지지 않고, 우리의 의지는 흔들리지 않기 때문입니다. 

 

- թեկուզ 비록 ~할지라도

- դաժան 잔인한

 

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին, փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին: 전쟁은 그들이 가진 환상이 붕괴되면서 매번 휴전을 배신적으로 위반하는 적으로 인해 그 연속의 매 순간마다 제자리를 맴돌고 있는 단계에 머물러 있습니다. 아제르바이잔의 군사정책 지도부는 자신들의 사회에 승리의 소식을 제공하고 있으며, 그들은 이미 오랫동안, 매일, 매분, 매초 아르차흐의 몰락, 자신들의 최종적이고 돌이킬 수 없는 승리에 대한 소식을 기대하고 있습니다.  

 

- ուխտադրուժ = ուխտադրժություն հանդիսացող 배신하는

- տեղապտույտ = տեղում պտտվելը 제자리를 맴도는 것

- փլուզել 붕괴하다

- սնել 먹이다

 

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները: Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:

Հենց այս պահը հասունացնելն է Արցախի պաշտպանության բանակի խնդիրը և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին: 하지만, 아제르바이잔 사회는 그러한 소식을 받지 못할 것이며, 그러한 소식의 끝없는 기다림은 아르차흐를 정복하기 위한 아제르바이잔의 계획을 무너뜨릴 것입니다. 아르차흐의 국민들, 아르메니아의 국민들, 전체 아르메니아 민족은 모든 나무, 모든 돌, 모든 센치미터와 모든 밀리리터를 위해 한명도 남김없이 싸울 것이며 적시에 정확하게 가해지는 반격은 적군에게 파괴적인 붕괴효과를 입힐 것입니다. 바로 지금 성숙해지는 것이 아르차흐 방위군의 임무이며 우리는 모든 것을 지원해야만 합니다. 우리는 아르차흐 공화국과 방위군의 옆과 후방에 있어야합니다. 

 

- քանդել 무너뜨리다

- անմնացորդ 완전히 (남김없이)

- հասունացնել = հասուն դարձնել 성숙해지다

- թև ու թիկունք 모든 곳에 

 

Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն: Ռազմական դրության, առավելևս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և որ կարևոր է նաև հանրային արգահատանքի: Որևէ բան, որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում: 위에서 언급한 문제를 해결하기 위해 우리는 국민의 힘을 통합하고 자제해야만 합니다. 계엄령, 특히 전투상황에서 명령을 무조건, 논리로 반박하는 것없이 수행해야하며 명령을 수행하지 않는 자, 명령을 수행하는 의지를 흔들려는 자는 가혹한 처벌을 받고, 책임을 지며, 대중의 외침에 주목해야합니다. 아무 것도, 아무 것도 그들에게 정당화 될 수는 없습니다. 왜냐하면 게임테이블에 조국과 국민의 운명이 있으며 우리는 아르차흐의 상실이나 아르메니아인들의 퇴거를 허용할 수가 없기 때문입니다. 

 

- շարադրել (장황하게) 설명하다

- կարգապահություն 자제력

- անվերապահորեն 무조건

- արգահատանք 연민, 동정

 

Սիրելի ժողովուրդ. 친애하는 국민여러분.

 

Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ անկեղծ ասած, տարօրինակ չթվա ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:

Երկու խնդիրն էլ լուծվալ են են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով: և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:: 나는 어제 나의 연설이 수많은 논란을 일으켰음을 잘 알고 있습니다. 또한 솔직하게 말해서, 저는 그것에 대해 행복하지 않습니다. 그 연설은 두가지 목적을 가지고 있습니다. 국제사회에 아르메니아 측의 건설적인 태도와 또한 아르차흐의 권리를 위해서 한명도 남김없이 싸우고자 하는 논지에 있는 아르메니아 국민들의 정신력을 보여주기 위함이었습니다. 두가지 문제는 조금은 상이하지만 매우 효과적인 방법으로 완전히 해결되었습니다. 또한 나는 여러분 모두에게 여러분의 결단에 대해 감사를 표하고 싶습니다.

   

- տեղյակ 인식하는, 잘 알고 있는

- հակասական գնահատականներ 모순된 평가, 논란

- կառուցողականություն 건설적인 태도

- հաստատակամություն 정신력, 결단성

 

Մեր խնդիրը ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: 우리의 문제는 어제 연설로 인해 생성된 에너지를 구체적인 작용으로 바꾸는 것입니다. 우리 모두는 아르차흐를 위해서이며, 모든 것은 아르차흐를 위해서입니다. 이것이 요즘 해야만 하는 논리입니다. 최근 모든 국가행정시스템은 조직의 격차를 해소하고 각 행정구역의 조치를 더욱 효과적으로 만들기 위해 노력하고 있습니다. 

 

Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:

և առավելևս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: 우리의 가능성은 무한하지 않지만 아르차흐 방위군은 그의 앞에 놓인 문제를 해결하기 위해서 충분할 정도로 무기와 잠재력을 가지고 있습니다. 네, 우리는 세상에 수많은 적군을 가지고 있지만, 또한 힘든 순간 우리의 곁에 서있고, 서있었고, 서있을 친구들을 가지고 있습니다. 감사합니다. 아르메니아 국민은 그러한 태도를 결코 잊지 않을 것입니다. 결코 잊지 않을 것입니다. 또한 특히, 이러한 배경에 맞서 우리는 우리의 의지를 강화하고, 우리의 의지를 단결시키고, 우리의 결단력과 헌신을 키우고, 우리의 결정을 입증하며, 우리의 국민, 아르차흐의 아르메니아 동포의 자결권을 보호해야만 합니다. 

 

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն ու մենք կհաղթենք: Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։ 이 전쟁은 우리 각자에게 절대적이고 대체할 수 없는 우선순위가 되어야하며 우리는 이길 것입니다. 이 전잰의 과정에서 세계의 카라바흐 분쟁에 관한 인식이 크게 바뀌었습니다. 주요 국제미디어는 이제 아제르바이잔과 터키가 공격하는 측임을 받아들이고 공개적으로 선언하고 있습니다. 아제르바이잔에 의한 테러리스트와 용병의 싸움은 이미 세계에 확인된 사실입니다. 

 

- դերակատար = 역할자, 미디어

 

Սա հնարավոր է դարձել, այդ թվում, մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը: 이것은 우리의 적절한 외교활동과 모두를 위한 건설적인 강조의 결과로 가능해졌습니다. 그러한 것들은 아제르바이잔이 이전에도, 지금도 타협할 준비가 되지 않았음을 보여주며 이러한 사실은 끝까지 싸우고 승리를 거두고, 승리를 누릴 수 있는 아르메니아 국민들의 권리를 국제적으로 합법화하고 있습니다. 

 

Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչինչից: Թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից: Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետև՝ 우리가 아무것도 두려워하지 않는다는 것에 동의하십시오, 우리는 자유롭고 행복한 우리의 미래를 위해 어떠한 내적, 외적 힘이 의심을 뿌리도록 허락하지 않을 것입니다. 우리는 심지어 우리의 잘못, 실수, 실패에도 포기하지 않을 것입니다. 이 모든 것은 위에 언급한 우리의 전략을 변하게 하지 않습니다. 왜냐하면, 

 

Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս, 우리는 폐배했었고, 여러번 패배했으며

և տեսել քմծիծաղը ստի, 미소가 거짓됨을 보았으며

Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, 하지만 우리의 의지는 돌보다도 강하고

Մեր ոգին հանձնվել չգիտի: 우리의 정신은 항복하는 것을 알지 못하며

 

և ուրեմն՝ դու հաղթող ես հայ ժողովուրդ: Գնա և վերցրու քո հաղթանակը, կանգնիր և կերտիր քո հաղթանակը: և վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե ոչ մի վայրկյան չի շեղվել և չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից: 그래서, 당신은, 아르메니아 국민들은 승자입니다. 가서 당신의 승리를 가져오십시오, 일어나 당신의 승리를 만드십시오. 또한 안심하십시오, 당신의 선택한 정부는 일분 일초도 벗어나지 않을 것이며, 이 승리의 길을 당신에게 보여줄 당신의 임무와 책임에서 벗어나지 않을 것입니다. 

 

 

 

 

 

Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ դաշինքը Իրանի դեմ նպատակներ ունի. Mashreghnews: 아제르바이잔, 터키, 테러리스트와 이스라엘이 참여한 동맹은 이란에 맞서 목적을 가지고 있다. -Mashreghnews

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ԶԼՄ-ներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչների տեղակայման կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Mashreghnews-ը նշել է, որ պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց Բաքվին հաջողվել է Ղարաբաղում որոշ տարածքներ գրավել միայն Թուրքիայի բազմակողմ աջակցության շնորհիվ։ 예레반, 10월 27일, 아르멘프레스: 이란의 언론매체는 나고르노-카라바흐 분쟁지역에서 아제르바이잔의 통제하에 위치한 영토에서 테러리스트의 배치에 관하여 우려를 표명하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, Mashreghnews는 전쟁이 시작된지 한달이 지나 터키의 다자간 지원 덕분에 바쿠가 카라바흐의 일부 지역을 점령했다고 언급하였다. 

 

Շեշտվել է, որ Իրանի հյուսիսում Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ քառակողմ դաշինք է ձևավորվել, որն Իրանի հետ կապված հետին նպատակներ ունի։ Ըստ կայքի, Բաքվին հաջողվել է ահաբեկիչների աջակցությամբ գրավել Իրանին սահմանակից որոշ տարածքներ, ինչը լուրջ վտանգ է Իրանի ազգային շահերի համար։ 이란의 북쪽에서 이란과 관련된 은밀한 동기가 있는 아제르바이잔, 터키, 테러리스트와 이스라엘의 참여로 4자동맹이 형성되었다고 강조하였다. 그 사이트에 따르면, 바쿠는 테러리스트의 지원으로 이란과의 국경에서 일부 지역을 점령하는데 성공하였으며 이는 이란의 국익에 심각한 위협이 되고 있다. 

 

«Բահարլին, Աղբանդը, Վասվասը. Իրանի սահմանի հարևանությամբ գտնվող այն կարևոր շրջաններից են, որ Բաքվի վերահսկողության տակ են անցել, և ահաբեկչական խմբեր են այնտեղ տեղակայվել։ Սա վկայում է, որ Արաքսի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները ավելի խորն են, քան ԼՂ պատերազմը»,-նշել է կայքը։ "바하린, 아그반드, 바스바스는 이란의 국경 근처에 위치한 이런 중요한 지역들중 하나입니다. 바쿠의 통제하에 있으며, 테러리스트 집단은 이곳에 배치되었습니다. 이것은 아라크스의 북쪽에서 발생한 전개상황은 나고르노-카라바흐 전쟁보다 심각하다는 것을 증명합니다."라고 사이트는 말했다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments