휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 2일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 2일자)
LifeChallenger 2020. 11. 2. 07:49
Արցախի դեմ ահաբեկիչների ներգրավումն ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է. ՀՀ ԱԳՆ: 아르차흐에 맞선 테러리스트의 개입은 테러리즘 확산의 완전히 새로운 표현이다. - 아르메니아 공화국 외무부
- դրսևորում = դրսևորելը = արտահայտություն 표현
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների` Արցախի Պաշտպանության բանակի կողմից գերեվարման փաստին։ 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아는 모든 관심을 가진 파트너와 협력하여 계속하여 국제테러리즘에 맞선 싸움을 위해 후속조치를 취할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이와 관련하여 아르메니아 공화국의 외무부는 아르차흐 방위군이 아제르바이잔에 의해 아르차흐에 맞선 군사행위를 위해 개입된 외국 무장테러리스트를 체포한 사실을 언급하면서 성명을 발표하였다.
- հետևողական քայլեր ձեռնարկել 후속조치를 취하다
- շահագրգիռ = շահագրգռություն ունեցող 관심을 가지는
«Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից: "11월 1일 전투행위과정에서 아르차흐 방위군 부대에 의해 아제르바이잔에 의해 아르차흐에 맞선 군사행위를 위해 개입한 자신을 시리아 이들리프 지방의 찌스르 알-후구르 지역의 지야디야 마을의 주민인 유슈프 알라베트 알 하지라고 소개한 두번째 외국 무장 테러리스트가 체포되었습니다. 10월 30일 아르차흐 방위군은 자신을 시리아 하마시 출신의 머허라프 무함마드 알 쉬하이르라고 소개한 또 다른 무장 테러리스트를 체포했었다고 말했습니다.
- նահանգ 지방
Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով: 아르메니아 측은 여러 번 터키에 의해 중동의 여러 "핫스팟", 특히, 시리아, 자신의 통제권하에 위치한 지역과 리비아로부터 아르차흐 국민들에 맞선 잔학행위를 수행할 목적으로 외국 무장테러리스트와 지하드주의자의 모집, 이 지역으로의 이송, 주둔에 대해 여러 번 제기하였습니다. 위에 언급된 사실은 현재 유럽안보협력기구의 민스크그룹 공동의장국의 특수청, 우리의 수많은 파트너와 국제사회 뿐만 아니라 이미 바로 테러리스트의 직접적인 증언에 의해 확인되었습니다.
- բազմիցս 여러 번, 자주
- բարձրաձայնել = բարձր ձայնով կանչել 큰 목소리로 부르다, 의사(감정)을 표현하다.
Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը: 그들의 증언에서 위에 언급한 테러리스트들은 자신들의 모집절차, "갸부르" (이교도)에 맞서 투쟁하기 위해 예상되는 월별 지불금과 각 "이교도"를 참수한 것에 대한 "상여금", 뿐만 아니라 자신들에 의해 실행되어질 테러계획에 대하여 자세한 정보를 제공하였습니다. 나고르노-카라바흐 분쟁지역에 지하드주의자의 이송은 분쟁을 종교적 성향으로 만들려는 터키-아제르바이잔 지도부의 의도를 설명합니다.
- անհավատներ 불신자, 믿지 않는 자, 이교도
- ակնկալել 예상하다 -> ակնկալվել 예상되다 -> ակնկալվելիք 예상되는
- պարգևավճար 보너스, 상여금
Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: 유럽안보협력기구 영토에 위치한 분쟁지역에서 중동으로부터 외국무장테러리스트와 지하드주의자를 배치한다는 것은 테러리즘의 확산의 완전히 새로운 표현입니다. 이는 국제 및 이 지역의 안보와 안정에 대한 심각한 위협입니다.
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»,-նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: 아르메니아는 국제테러리즘에 맞선 투쟁을 위하여 모든 관심을 갖는 파트너와 함께 계속해서 후속조치를 취할 것입니다." 라고 외무부 성명에 명시되었다.
Փոխվարչապետը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարեց աննախադեպ: 부총리는 전염병과 전쟁으로 인해 안정적인 거시환경의 보장을 전례없이 고려하였다.
- մակրոմիջավայր 거시환경
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 2019년, 2020년에 안정적인 거시환경을 보장될 수 있었는데 전염병뿐만 아니라 터키의 후원과 지원으로 아제르바이잔이 촉발한 전쟁으로 전례없는 일이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 대해" 아르메니아 공화국의 법안논의에서 아르메니아 공화국의 부총리 므헤르 그리고리안은 그와 같은 성명을 발표하였다.
Փոխվարչապետը ստեղծված իրավիճակում շատ կարևոր համարեց կենտրոնացնել բոլորի ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա: Նա հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները սկսվել են դեռ 2018-ին, 2019-ին իրականացվել են ոլորտային ռազմավարությունների, գլոբալ ռազմավարության բազմաթիվ ճշգրտումներ: 부총리는 현 상황에서 2021년 국가예산에 관한 법안논의과정에 모든 노력을 집중하는 것이 매우 중요하게 생각하였다. 그는 국가의 장기발전과 분야별 전략에 관한 수정작업은 2018년에 시작되었으며, 2019년에 분야별 전략과 글로벌 전략의 많은 조정이 이루어졌음을 상기시켰다.
«Մակրոտնտեսական կայունության ապահովումը իհարկե լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար: Սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացիայի արդյունքում, հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում»,-ասաց Գրիգորյանը: "거시경제의 안정성을 보장하는 것은 물론 투자유치와 경제성장의 잠재력을 높이기 위한 가장 진지하고 중요한 보증입니다. 중앙은행과의 긴밀한 협업을 통해, 통화 및 재정정책를 조정한 결과, 2019년, 2020년에 안정적인 거시환경을 제공할 수 있었습니다. 그것은 전염병뿐만 아니라 터키의 후원과 개입으로 아제르바이잔이 촉발한 전쟁의 조건에서 전례없는 일입니다."라고 그리고리안은 말했다.
- համագործակցել 협업하다
Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու, բայց և վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման և դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: 그는 2021년은 긴장된 해가 될 것임이 분명하다고 강조하였지만 공동작업으로 인해 모든 가능한 위험과 도전을 고려하여 그것을 효가적으로 무력화하고 대응할 수 있는 충분한 자원을 확보할 뿐만 아니라 국가의 사회-경제적 안정성과 안보를 보장함으로써 예산을 관리하는데 성공할 것임을 확신하였다.
«Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որը մենք պարտավոր ենք լուծել և որի հետ կապված, վստահ եմ, որ քննարկումների արդյունքում կգտնեք լուծումներ, արդյունավետությունն է: Ըստ էության մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականություններին համահունչ ծախսերի տրամաբանություն հնարավոր է եղել ապահովել մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Բայց մենք այսօր ունեք կորոնավիրուսի հետևանք, որին գումարվել է պատերազմական իրավիճակը, հետևաբար այդ հարցերի պատասխանը նույնպես պետք է գտնենք»,-ասաց փոխվարչապետը: "분명히 우리가 해결해야할 가장 큰 문제와 그것과 관련하여 나는 논의의 결과로 해결책을 찾을 수 있으며 그것이 효율성이라고 나는 믿습니다. 사실 우리의 모든 전략과 정책과 일치하는 지출논리는 우리의 공동작업으로 인해 보장될 수 있었습니다. 하지만 우리는 오늘날 코로나바이러스의 상황을 가지고 있으며, 그것에 전쟁상황이 추가되었습니다. 따라서 그 문제에 대한 답 또한 찾아야만 합니다."라고 부총리는 말했다.
Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր կլինի գտնել ու ապահովել անհրաժեշտ կայունությունը, և կլինի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա և շարունակել ապահովել կայունությունը և ներդրումների հոսքը, և իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետության մակարդակով, որը հնարավորություն կտա հասնել նպատակներին և հաղթահարել ընթացիկ մարտահրավերները: 그는 계속하여 안정성과 투자의 흐름을 유지할 수 있는 필요한 안정성을 찾아 보장할 수 있으며 재정적 균형을 유지할 수가 있으며, 또한 목표에 도달하고 현재의 도전을 극복할 수 있는 효율적인 수준에서 지출을 실행할 수 있다고 확신하였다.
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ: 내년 예산초안으로 자본프로그램의 구현을 위해 2150억 드람이 예상되었다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի համար բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년도 예산초안으로 예상된 자본 지출규모는 자본 지출을 수행하기 위한 역사적 국가 평균능력을 초과하였으며, 예상된 자금규모는 2150억 드람에 달한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 대한" 아르메니아 공화국의 법안논의에 대해 아르메니아 공화국의 재정부장관 아똔 짠주하지안이 밝혔다.
«2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Դա գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,-ասաց նախարարը: "2021년 예산안에서 자본 프로그램을 위한 예상된 자금규모는 2150억 드람 또는 예상되어지는 국내총생산(GDP)에서 3.2%에 달합니다. 그것은 자본지출을 실행하기 위한 우리나라의 역사적 평균능력을 초과하였다. 다시말해, 우리가 역사적으로 평균적으로 자본지출을 이행할 수 있는 것보다 조금은 더 높은 임계값을 갖는습니다."라고 장관은 말했다.
Բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021 թվականի բյուջեում դրվել է նաև մի միջանկյալ լուծում: Առանձին հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել: 확정예산으로 예상된 2150억 드람이외에도, 2021년 예산에서 임시 해결방안이 설정되었다. 별도의 부록으로 자본지출의 우선 순위 지출목록이 제안되었다. 그것은 연중 검토와 재배포가 가능함을 의미한다.
- հավելված 부록
- հանդիսանալ ~이다
Անդրադառնալով բյուջեի նախագծի ընդհանուր տրամաբանությանը՝ նախարարը նշեց՝ միանշանակ կանգ են առել այն որոշման վրա, որ նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան ընդհանրապես թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը և փորձել դրանց հակազդել: Հենց այս տրամաբանությունն է ընկած եղել բյուջեի նախագծի մշակման հիմքում: 예산안의 일반적인 논리를 언급하면서, 장관은 심지어 불확실한 상황에서 행동과 사건이 자연스럽게 전개되도록 일반적으로 허용하는 것보다 어떠한 계획을 세우는 것, 다시 말해서, 사건의 전개를 기다리거나 대응하려 노력하는 것보다 과정에 영향을 미치려는 것이 훨씬 낫다는 결정이 확실히 관심을 집중시킨다고 언급하였다. 바로 이러한 논리가 예산안을 설정한 근거가 되었다.
- միանշանակ 명확히, 확실히
- կանգ առնել 멈추다, 중지하다, 관심을 집중시키다
Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը: «Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը: 불확실성의 정도는 매우 높지만 심지어 이러한 경우에도 그런 논리가 이용되어진다. 거시적이든 예산범위이든 예측하기 위한 현대적이고 최신의 방법론이 사용되었다. 경제성장의 회복과 잠재력의 증가가 목표이다. "경제성장의 잠재력을 겨냥한 조치에 대한 대안은 없다. 왜냐하면 국가가 직면한 문제의 관점에서 최선의 해결방안에 도달하기 위한 유일한 길은 더 나은 경제를 갖는 것이다. 그리고 더 나은 경제를 갖는 것은 일회성 행위뿐만 아니라 경제성장의 잠재력증진도 가능하다."라고 짠주하지안은 말했다.
- մեթոդաբանություն 방법론
Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ: 예산안으로 2021년 4.8%의 경제성장이 예측된다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년 국가예산안에 따르면 2020년에 6%의 경제하락, 2021년에 4.8%의 경제성장이 예측되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 대한" 아르메니아 공화국의 법안논의에 이에 대하여 아르메니아 공화국의 재정부 장관 마똔 짠주하지안은 말했다.
«Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը: "제출된 안건에 따르면, 2020년에 경제성장은 마이너스 6% 규모가 예상되며, 2021년에 그것은 4.8%로 추정됩니다."라고 짠주하지안은 말했다.
Այսպիսով 2020-ի համար նախկինում կանխատեսված 2.6 տոկոս անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս: Ակնհայտ է, որ այս ցուցանիշները տարբերվում են ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված օրենքից: Չի բացառվում նաև հաջորդ տարվա կանխատեսման վերանայում: 따라서, 2020년 이전에 예측하였던 2.6% 감소는 6%에 달할 것으로 수정되었다. 이러한 지표들은 국회에 의하여 10월 채택된 법안과 다르다는 것은 분명하다. 내년 예측의 수정도 배제되지 않고 있다.
Պահանջարկի վերականգնմանը զուգահեռ, ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին: Արտաքին պահանջարկի կանխատեսումների վերանայումների ազդեցությունը 2020 թվականի տնտեսական աճի վրա գնահատվում է 0.9 տոկոսային կետ դրական մեծություն, իսկ 2021-ի համար՝ նույնքան բացասական: Նախարարի խոսքով՝ սա հանգեցրել է այս ցուցանիշի չեզոք ազդեցության գնահատման ՀՀ տնտեսության վրա: 수요의 회복과 병행하여 인플레이션이 목표수치의 하한선에 접근할 것이 가정되고 있다. 외부수요에 대한 예측 수정의 영향은 2020년 경제성장에 0.9% 포인트 플러스로 평가되며 2021년에는 마이너스로 추정되고 있다. 장관의 말에 따르면, 이것은 이러한 수치의 아르메니아 공화국의 경제에 대한 중립적 영향평가를 주도하였다.
Անդրադառնալով 2020-ի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման և ներդրումների կրճատմամբ: 2020년 지표를 참조하여, 장관은 전염병의 영향으로 인해 1분기에 GDP가 5.7% 감소하였다는 것을 상기시켰다. 주요 부정적 영향은 서비스분야에서 기록되었으며 수요의 감소에도 소비 및 투자감소에 의해 기인한다.
Տարեսկզբից տնտեսությունում արձանագրվել էին անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացումներ և աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատում, մինչդեռ մարտից դրանք կտրուկ դանդաղել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական ազդեցությամբ: Ամենից խորը տնտեսական անկումը գրանցվել է ապրիլին, դա որոշակիորեն մեղմվել է մայիսին՝ պայմանավորված որոշակի տնտեսական գործունեությունների սահմանափակումների վերացմամբ կամ մեղմամբ: Հուլիսին տնտեսական անկումը կրկին խորացել էր, սակայն օգոստոսին նկատվել է մեղմում: 연초부터 경제는 지난 연말의 낙관적 기대에 부합하는 발전을 기록하였으며 코로나바이러스 전염병의 경제에 대한 부정적 영향으로 인해 3월이후 그것들이 둔화되었음에도 불구하고 상대적으로 높은 성장률을 보였다. 가장 깊은 경제침체는 4월에 기록되었으며 그것은 특정 경제활동에 대한 제재 또는 완화로 인해 5월에 다소 완화되었다. 7월에 경제침체는 다시 심화되었지만 8월에 완화되었다.
- մինչդեռ 에도 불구하고
- որոշակիորեն 어느 정도
Կանխատեսվում է, որ երկրի պարտքը հաջորդ տարի կաճի: 국가부채는 내년에 증가할 것으로 예측된다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանխատեսվում է, որ Հայաստանի պարտքը 2021-ին թվականին կաճի, սակայն 2020-ի համեմատ այդ ցուցանիշը կարող է նվազել մոտ 1.7 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아의 부채는 2021년에 증가할 것으로 예측되지만 2020년에 비해 그 수치는 약 1.7% 감소할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의에서 이에 대하여 아르메니아 공화국의 재정부장관 아똔 짠주하지안은 말했다.
«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում: Եվ սա ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի ընթացքում: 2020-ը գնահատում ենք ճգնաժամային և չենք համարում, որ 2021-ին վերականգնումը միանգամից է տեղի ունենալու, հետևաբար բացառիկ է գնահատվում նաև 2021 թվկականը: Եվ դրանով պայմանավորված՝ մենք ունենալու ենք պարտքի աճ: Սակայն 2021-ի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020-ի հետ համեմատած՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը: 우리가 부채의 상대적이고 명목상의 지표에서 증가될 것이라는 것은 분명합니다. 또한 그것은 위기동안 재정예산정책이 선행되어야하는 방향입니다. 2020년은 위기로 평가되고 있으며 2021년에 회복이 한번에 일어날 것이라 생각하지 않습니다. 따라서, 2021년은 예외적일 거라 평가되고 있습니다. 또한 그것으로 인해 우리는 부채의 증가를 가질 것입니다. 하지만 2021년 예측되는 범위에서 2020년에 비해 우리는 대략 1.7% 포인트 부채지표의 상대적인 감소를 가질 수 있습니다."라고 장관은 말했다.
- հարկաբյուջետ 재정예산
- միանգամից 한번에, 당장
- հետևաբար 따라서
- բացառիկ 예외적
Նա հիշեցրեց նաև՝ ենթադրվում է, որ 2021 թվականի համար կունենանք տնտեսության վերականգնում և որոշակի տնտեսական աճ, ինչը տրամաբանական է դարձնում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավման սպասումը՝ շուրջ 0.5 տոկոսային կետով: 그는 또한 2021년에 경제회복과 어느정도의 경제성장을 가질 수 있을 거라 가정되다고 상기시켰다. 이는 세금-GDP 비율이 대략 0.5% 포인트 개선될 것으로 기대하는 것이 논리적이다.
Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով. ԿԲ նախագահ: 국가예산의 적자는 내년 GDP 대비 대략 2% 포인트 감소할 것이다. -중앙은행장
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկմանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 전체 수요에 있어 약간의 억제효과을 가짐으로써 2021년 아르메니아 공화국의 국가예산의 적자는 GDP 대비 대략 2% 포인트 감소할 것으로 추정된다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 중앙은행장 마르띤 갈스띠안은 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 대한" 아르메니아 공화국의 법안에 대하여 아르메니아 공화국의 중앙은행의 결론에 대한 논의에서 말했다.
- ազդեցություն 효과
Գալստյանը նախ նշեց, որ կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին, ըստ որոնց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքաականության սահուն կոնսոլիդացիայի և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը: 갈스띠안은 먼저 정부의 2021년 거시경제전망은 중앙은행의 전망과 매우 유사하며, 그에 따라, 전염병의 주정적 영향의 무력화, 대외 및 내수의 점진적인 회복뿐만 아니라 재정예산정책의 원활한 통합과 적절한 통화정책의 실행은 계속될 것이라고 언급하였다.
- կոնսոլիդացիա = համախմբում 통합
Գալստյանը հիշեցրեց, որ համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճում: Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե ներքին սպառողական և թե ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնումով: 갈스띠안은 상기시켰다. 국가예산을 기반으로 한 시나리오에 따라, 2021년 GDP의 실제 성장은 4.8%로 에상되며, 이는 공급측면에서 모든 경제부문의 성장이 반영될 것이다. 국내소비자와 투자의 지출뿐만 아니라 외부수요의 일부 회복에 따라 총 수요 또한 회복될 것이다.
ԿԲ նախագահի խոսքով՝ 2020 թվական ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թվականի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: Ինչպես համավարակի, ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ: Հետևաբար, 2021 թվականի համար ԿԲ-ն կարևորում է ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը: 중앙은행장의 말에 따르면, 2020년 확장 재정에산정책은 중기부채의 안전성 보장원칙에 따라 이끄는 2021년에 특정 억제정책의 시행에 이어질 것이다. 전염병과 계엄령의 영향 뿐만 아니라 2020년 국가자본투자의 저조한 성과로 인해 잠재적 국내총생산에 대한 어느 정도 손실을 입을 것이다. 따라서, 2021년에 중앙은행은 잠재적 경제성장의 가속화를 위한 재정예산정책의 실행을 보장하는 것을 중요하게 생각하고 있다.
- թերակատարում 저조한
«Այնուամենայնիվ, տնտեսության վերականգնումը չխաթարելու և մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը: Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- ասաց Գալստյանը: "그럼에도 불구하고 경제회복에 지장을 주지 않고 거시경제의 안정성을 도모하기 위해 또 다른 1년의 활용을 통해 재정예산규칙시스템에서 예상되어진 예외적 사례의 취급을 포함하여 2021년에 재정예산의 원활한 통합을 추진할 계획입니다. 언급된 정책하에 2021년 아르메니아 공화국의 국가예산의 적자는 총수요에 대해 다소 억제효과를 가짐으로써 GDP 대비 대략 2% 포인트 감소할 것입니다."라고 갈스띠안은 말했다.
ԿԲ-ն բյուջեի սահուն, ոչ թե կտրուկ կոնսոլիդացիան համարում է մակրոտնտեսական առումով խելամիտ: 2021 թվականին տնտեսության վերականգնմանն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021-ին հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0.6 տոկոսային կետով, արդյունքում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: 중앙은행은 예산의 급작스러운 통합이 아닌 원활한 통합이 거시경제적 측면에서 합리적이라고 생각한다. 2021년 경제회복과 그림자경제의 축소에 대한 행정의 지속적인 이행의 결과로 2021년에 세금이 GDP에서 0.6% 포인트 증가될 것이라 추정되고 있으며, 그 결과로 국가예산의 수입은 총 수요에 대해 억제 효과를 가질 것이다.
Ըստ ռազմական փորձագետների` Արցախում ցածր ինտենսիվությամբ մարտերը կարող են դեռ ամիսներ շարունակվել: 군사전문가에 따르면, 아르차흐에서 저강도는 갖는 전투는 몇개월간 지속될 수 있다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի ցածր ինտեսիվությամբ մարտերը, ժամանակ առ ժամանակ թեժանալով, կարող են դեռ ամիսներ շարունակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ 예레반, 11월 2일, 아르멘프레스: 보다 낮은 강도의 전투는 종종 가열되어 수개월간 지속될 수 있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 군사 전문가 Razm.info의 전문사이트의 편집자 카렌 브르타네시안은 말했다.
- թեժանալ = թեժ դառնալ 가열되다
«Դժվար է ինչ-որ հստակ ժամկետ մատնանշել, թե երբ կավարտվեն հարձակողական մարտերը, առավել ևս, չեմ կարծում, թե մարտերում մեծ կորուստներ կրած ստորաբաժանումների համալրումը դադարել է։ Այսինքն` ժամանակի ընթացքում Ադրբեջանը մարտի դաշտ նոր ստորաբաժանումներ նետելու ռեսուրս դեռ ունի` չհաշված Մերձավոր Արևելքից ներգրավվող վարձկաններին: Մարտերը դեռ երկար կշարունակվեն և կավարտվեն միայն երկու սցենարով. առաջին` եթե ընդունենք Ադրբեջանի ուլտիմատումը, երկրորդ` եթե արտաքին ուժեր խառնվեն»,- ասաց Վրթանեսյանը: "언제 공격전이 끝날지 어떤 구체적인 날짜를 지적하는 것은 어렵습니다. 전투에서 큰 손실을 입은 부대의 보충이 중단된다는 것을 더욱 더 생각하지 않습니다. 다시 말해, 시간이 지남에 따라, 아제르바이잔은 중동으로부터 개입된 용병을 제외하고서라도 전장에 새로운 부대를 투입할 자원을 여전히 가지고 있습니다. 전투는 오랫동안 지속될 것이며 단지 두가지 시나리오로 끝날 것입니다. 첫째, 아제르바이잔의 최후통첩을 받아들인다면, 둘째, 외부세력이 간섭한다면."라고 브르타네시안은 말했다.
- մատնանշել = մատով ցույց տալ 손가락으로 가르키다
- առավել ևս 더욱 더
- համալրում = համալրելը 채움
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ընգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ետևում կանգնած է Թուրքիան, և հենց այդ պետության պատճառով են խափանվել նախկինում ձեռք բերված հրադադարի երեք պայմանավորվածությունները: 군사 전문가 카렌 호브한니시안은 아제르바이잔이 촉발한 전쟁의 배후에는 터키가 있으며 바로 그러한 국가로 인해 이전에 체결된 3번의 휴전협정이 깨어졌다고 강조하였다.
«Միանշանակ, այստեղ Թուրքիան է որոշում կայացնողը, և պետք է նկատի ունենանք, որ նրա գերնպատակն էր դառնալ բանակցող կողմ կամ, գոնե, միջնորդ կողմ: Այնպես որ, այս երեք հրադադարի ձախողման պատճառը հենց Թուրքիան է: Ես բացառում եմ նաև, որ միջազգային որևէ ճնշման ներքո Ադրբեջանի նախագահը կգնա հումանիտար հրադադարի: Պարզապես, պետք է ռազմական գործողություններն այնպես դասավորվեն, որ արդեն ինքը ցանկություն հայտնի գնալ զինադադարի»,- նշեց փորձագետը: "확실히, 여기서 결정을 내리는 것은 터키입니다. 우리는 그들의 주요목표가 협상 당사자나 적어도 중재자가 되는 것임을 명심해야합니다. 그래서 이 3번의 휴전의 실패 이유는 바로 터키입니다. 나는 국제의 어떠한 압박에서 아제르바이잔의 대통령이 인도주의적 휴전으로 갈 것을 또한 배제합니다. 다만, 군사행위는 이미 스스로 정전을 갈망하는 방식으로 준비되어야합니다."라고 전문가는 말했다.
- գերնպատակ 주요목표
- գոնե 적어도
Անդրադառնալով Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, երբ իշխանությունները կորոնավիրուսի անվան տակ սահմանափակումներ են մտցնում մի խումբ բնակավայրերում՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդ քայլով նրանք փորձում են պաշտպանվել իրենց իսկ բնակիչներից և Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչներից: 아제르바이잔 내부에서 일어나고 있는 상황을 인용하면서, 당국이 코로나바이러스라는 이름아래 여러 거주지에서 제한을 가할 때, 호브한니시안은 언급하였다. 그러한 단게에서 그들은 주민들과 시리아로부터 데려온 용병-테러리스트로부터 자신을 보호하려 노력했다.
«Կորոնավիրուսի հետ կապված՝ քաղաքների կամ խոշոր բնակավայրերի ելքերը և մուտքերը փակելուց հետո Ադրբեջանն անցել է նաև կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մուտքերն ու ելքերը փակելուն: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այստեղ ոչ մի կապ չկա կորոնավիրուսի հետ: Վերջին շաբաթների ընթացքում ի սկզբանե ակնհայտ էր, որ նրանք ահաբեկչական գործողությունների վտանգ էին զգում: Միայն այս համատեքստում կարելի է այս հանգամանքը դիտարկել, այլ ոչ թե կորոնավիրուսի»,- ասաց Հովհաննիսյանը: "코로나바이러스와 관련하여, 도시나 대규모 거주지의 출입구를 차단한 이후 아제르바이잔은 중요한 군사적 의미를 갖는 시설의 출입구를 폐쇄하였습니다. 즉, 여기에서는 코로나바이러스와 어떠한 관련이 없다고 가정할 수 있습니다. 최근 몇주동안 처음부터 그들이 테러행위로 위협을 느꼈음이 분명합니다. 이러한 상황에서만 코로나바이러스가 아닌 상황을 고려할 수 있습니다."라고 호브한니시안은 말했다.
Առաջնագիծ մեկնելու համար կամավորագրված աղջիկները հստակ շարժվում են դեպի իրենց առջև դրված նպատակները: 최전선으로 떠나기 위해 자원입대하는 소녀들은 그들 앞에 놓인 목표를 향해 움직이고 있다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նարի Ներսիսյանն ու իր 4 ընկերուհիները որոշել են կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ներսիսյանն ասաց, որ առաջնագիծ մեկնելու ցանկությունն առաջացել է ավելի վաղ, իսկ մինչ այդ իրենք զբաղվել են կամավորական աշխատանքներով: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 나리 네르시시안과 그녀의 4명의 동료들은 자원입대하여 전장에 떠나기로 결정하였다. "아르멘프레스"와의 인터뷰에서 네르시시안은 최전선으로 떠나려는 욕구가 보다 일찍 일어났고 그로 인해 그들은 자발적으로 임무에 참여하였다고 말했다.
«Երկար ժամանակ փորձում էինք ինչ-որ կերպ գնալ ճակատ, օգնել զինվորներին ինչով կարող էինք։ Թիկունքում մեր գործունեությունը քիչ համարելով՝ որոշեցինք վճռական քայլերի դիմել՝ բանակին կամավորագրվել։ Վստահ էինք՝ մեզ նման շատ աղջիկներ ու կանայք կան։ Աղջիկներից երկուսի հետ ծանոթացել ենք կամավորության ժամանակ, երբ հասկացել ենք, որ ունենք նույն նպատակներն ու ցանկությունները»,- ասաց Նարի Ներսիսյանը: "오랫동안 우리는 어떤 방식으로든 전장에 가서 군인들을 돕기위해 노력하였습니다. 후방에서 우리의 행위가 적다는 것을 감안하여 군대에 자원입대하기로 결정적인 단계를 취하기로 결정하였습니다. 우리와 같은 많은 소녀들과 여성들이 있다고 확신합니다. 우리는 같은 목표와 열망을 가지고 있다는 것을 알게되었을 때 자원입대를 하는 동안 소녀들중 두명을 알게 되었습니다."라고 나리 네르시시안은 말했다.
Մարտական ծառայություն չանցած աղջիկները սկզբում ունեցել են մտահոգություններ այն առնչությամբ, թե ինչպե՞ս իրենց նախաձեռնությունը կընդունվի հասարակության կողմից և կկարողանա՞ն, արդյոք, հաղթահարել ընթացիկ փորձությունները: 군복무를 하지 않은 소녀들은 처음에는 자신들의 결단이 사회에서 어떻게 받아들여질지, 과연 당면한 시련을 극복할 수 있을지 그와 관련하여 걱정이 있었습니다.
- նախաձեռնություն 결단력
«Վախերը կապված էին ոչ միայն հասարակության կողմից ճիշտ չընկալվելու, այլև աղջիկների դիմացկունության հետ, բայց փորձը ցույց տվեց, որ բոլոր վախերն ավելորդ էին: Վստահ եմ, որ մեր քայլը կօգնի զինվորներին հասկանալու` իրենք մենակ չեն, մենք պատրաստ ենք զենք վերցնել ու կռվել իրենց կողքին»,- նշեց նա: "두려운 것은 사회에서 오해할 뿐만 아니라 소녀들의 인내와 관련이 있었지만 시도는 모든 두려움이 불필요하다는 것을 보여주었습니다. 저는 우리의 발걸음이 군인에게 그들이 혼자가 아님을 이해하는데 도움이 될 것이라 확신합니다. 우리는 무기를 들고 그들와 함께 싸울 준비가 되어있습니다."라고 그녀는 말했다.
- դիմացկունություն 인내, 참을성
Հինգ աղջիկների` առաջնագիծ մեկնելու ցանկությանը միացել են նաև մի խումբ այլ կանայք և աղջիկներ: Աղջիկներից բաղկացած կամավորական ջոկատ հավաքելու գործում նրանց իր աջակցությունն է ցուցաբերել նաև Պաշտպանության նախարարությունը: 다섯명의 소녀들은 최전선으로 떠날 욕망에 한 무리의 또 다른 여성과 소녀들에 합류하였다. 국방부는 또한 소녀들로 구성된 자원입대자를 모집하기 위해 그들을 지원하였다.
«Ստացանք հարյուրավոր նամակներ, և որպեսզի գործընթացն ավելի լուրջ ու կանոնակարգված բնույթ կրի, դիմեցինք Պաշտպանության նախարարություն: Այնտեղ ոչ միայն ընդունեցին մեր դիմում-խնդրանքը, այլև այդ օրվանից սկսած ամեն բանով աջակցեցին մեզ»,- ասաց Ներսիսյանը: "우리는 절차를 보다 진지하고 질서있게 만들기 위해 국방부에 신청하는수백통의 편지를 받았습니다. 그곳에서 우리의 요청을 받아드렸을 뿐만 아니라 그 날부터 시작하여 모든 것을 우리에게 지원해주었습니다."라고 네르시시안은 말했다.
ՊԲ-ն ձորերից մեկում արգելափակել ու ոչնչացրել է հակառակորդի վաշտը: 방위군은 협곡들중 한 곳에서 적군의 소대를 막고 파괴하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ, մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 11월 1일에 20시 30분부터 23시 40분 기간동안에 아제르바이잔-아르차흐의 접촉선 북서쪽 지역에서 치열한 전투가 진행되었스다. "아르멘프레스"의 전언에 따르면, 방위군의 페이스북 페이지에 특히, 방위군의 두 중심진지방향으로 아제르바이잔 측은 분대규모로 공격을 시작하였으며 완고한 국지전의 결과로 군부대에 의해 막혔다. 적은 큰 손실을 입고 도망쳤다. 도망치는 적은 협곡들중 한 곳에서 막혔으며 아르메니아 군은 저격사격으로 후자를 완전히 괴멸하는 작전을 계속하였다.
- հանգուցային 중심의
Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: 같은 방향에서 적군은 소대규모로 또 한번 공격을 개시하였으며, 이 또한 방위군에 의해 제때에 발견되어 취해진 유능한 조치덕분에 막혔다. 우리부대는 도망치는 적을 추격하고 그들을 섬멸하였다.
Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: 현재 전선의 언급된 지역에서 전술-전략적 상황은 완벽하게 방위군 부대의 통제하에 놓였다.
ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին: 러시아 연방의 외무부차관은 나고르노-카라바흐에서 스칸디나비아의 평화유지군을 배치하자는 미국의 제안을 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ ցանկացած դեպքում, բոլոր չափորոշիչները պետք է համաձայնեցված լինեն հակամարտության կողմերի հետ: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 러시아 연방은 나고르노-카라바흐에서 스칸디나비아 국가들의 평화유지군을 주둔시키자는 미국의 제안에 대해 충분한 정보를 가지고 있지 않다. "아르멘프레스"의 전언에 따르면, RIA Novosti가 보도한대로, 이에 대하여 러시아 연방의 외무부차관 안드레이 루덴꼬는 원할 경우에 모든 기준은 분쟁 당사자와 협의해야한다고 언급하면서 말했다.
- չափորոշիչ 기준
«Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն: "모든 가능한 메카니즘의 필요기준은 분쟁 당사자와 협의하여 합의되어야합니다."라고 루덴꼬는 말했다.
Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս առաջարկից, Ռուդենկոն նշել է, որ տեղյակ է այնքանով, որքանով, որ լրագրողները: 과연 모스크바는 미국의 이와 같은 제안에 대해 알고 있는지에 대한 문제에 대답으로, 루덴꼬는 기자들이 알고 있는 만큼 그만큼 알고 있다고 언급했다.
ՀՀ մուտք գործելիս անձը պետք է ներկայացնի 72 ժամ վաղեմության Covid-19-ի բացասական թեստ: 아르메니아 공화국의 입국시에 개인은 72시간의 법정기간에 COVID-19의 음성테스트를 제출해야한다.
- վաղեմություն = 법정기간
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 정부의 결정에 따라 아르메니아 공화국으로 입국시 자가격리 및 코로나바이러스 테스트를 통과하는 절차가 변경되었다. "아르멘프레스"에 이에 대하여 보건 및 업무검사기관에서 알려왔다.
- տեսչական = տեսուչ 검사관
Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության կորոնավիրուսի բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։
Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացնա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ 이에 따라, 아르메니아 공화국으로 입국시 개인은 최대 72시간 법정기간에 코로나바이러스 음성 테스트 및 그에 근거한 서류를 제출하면, 자가격리에서 해제된다. 만약 COVID 음성테스트가 없다면, 개인은 공항이나 육상의 국경 검문소에서 배치된 샘플링 지점에서 의무테스트를 통과하여야하며 PCR 검사의 음성결과를 받을 때까지 의무적으로 자가격리를 해야한다.
- առավելագույնը 최대
- ցամաքային 육상의
Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձևաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: Եթե վերը նշված սահմանված ձևի սերտիֆիկատ առկա չէ և հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: 정부의 새로운 결정에 따라, 아르메니아 공화국의 영토에 입국시 최대 72시간의 법정기간에 코로나바이러스(COVID-19) 진단의 PCR 검사의 음성결과를 확인하는 인증서가 제출해야한다. 인증서는 아르메니아나 러시아어 또는 영어로 되어야한다. 서명 및 날인된 양식에 첨부되어야하며, 여기에는 검사이행기관의 모든 연락처 정보, 관리자 이름, 검사받은 개인의 성명, 신분증 번호, 생년월일, 검사결과가 있어야한다. 보건 및 업무검사기관에 의해 국경검문소에서는 즉각적인 실험을 수행하여 (원격체온계, 외부검사, 감염의 전형적인 임상증상이 있는 경우 추가적인 질문을 포함하여) 인증서의 가용성을 확인한다. 검사결과에 따라, 개인은 해당 증상이 있는 경우 입원될 것이다. 위에 언급한 규정양식의 인증서가 없는 경우나 입원할 필요가 없는 경우, 다른 모든 경우에 개인은 공항에서나 육상의 국경검문소에 배치된 샘플링 검사소에서 PCR 검사를 위한 샘플링을 수행하며 PCR 검사의 음성결과를 받을 때까지 의무적 자가격리를 한다.
- զննություն 실험
Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ: ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: 샘플링 지점은 샘플링을 수행하고 개인의 자료를 입력하고 신분증에 기반하여 ARMED 시스템에 자가격리를 등록한다. 언급된 전화번호에 전화를 걸어 연락전화번호의 진위여부를 확인한다. 샘플링 이후 샘플링 지점에 의해 도착시 샘플링과 자가격리 등록을 확인하는 서류가 제공되어진다. PCR 검사는 도착하는 사람의 비용으로 수행된다. PCR 검사의 결과는 ARMED 시스템에 기록되며 검사를 받은 개인에게 48시간보다 늦지 않게 제공되어진다. PCR검사의 음성결과의 경우에 개인은 자가격리에서 벗어난다.
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է կորած զինծառայողին գտնելու պատրվակով խարդախության դեպքի բացահայտման մասին: 아르메니아 공화국의 국가안보국은 실종된 병사를 찾는다는 핑계로 사기사건의 발견에 대해 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국에 의해 실시되었던 전술조사조치의 결과로 인해 예레반 시의 주민이 이전에 여러번 사기를 저지른 혐의로 유죄판결을 받은 아르메니아 B은 병사 M가 2020년 9월 27일 아제르바이잔 공화국에 의해 아르차흐 공화국에 맞서 촉발한 전쟁에서 참전하던 중 실종되었다는 것이 알려지자 뇌물을 받는다는 핑계로 한 사기를 통해 많은 돈을 갈취한다는 동일한 의도로 M군의 친척 M.에게 신뢰를 줄 목적으로 속임수로 자신을 아르메니아 공화국의 국가안보국의 고위관리자로 소개하였고 공식적으로 실종된 군인를 수색하는 업무가 준비되었음을 표명하였음이 밝혀졌다.
- խարդախություն 사기
- դատապարտել 비난하다
- տեղեկանալ 알려지다
- անհետ կորել 실종되다
- կաշառք 뇌물
- հափշտակել 훔치다
- վստահություն ներշնչել 신뢰를 주다
- խաբեություն 속임수
- ի պաշտոնե 공식적으로
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ կենտրոնից, իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국가안보국 센터에서 알려온 바와 같이, 그의 범죄의도를 달성하기 위해서 B은 2020년 10월 28일에 여비를 구실로 친척 M으로부터 먼저 10만 드람을 요구하여 받았고 그런 후에 후자의 의식과 의지에 영향을 미치기 위해서 그를 오도함으로써 자신의 범죄의도를 달성할 목적으로 2020년 11월 1일에 친척 M에게 병사 M이 아르메니아 전쟁포로를 수감하는 아제르바이잔 공화국의 가발라 시에 포로로 잡혀 있으며 후자가 도시 바쿠로 이송될 준비가 되어있다고 말하였다. 그것을 방지하기 위해 M을 러시아 연방에 있는 그의 동료를 통해 다른 국가의 영토를 통해 아르메니아 공화국으로 이송하는 것을 조직하기 위해 B는 할부 지불조건으로 3천달러를 요구하였지만 수행된 전술조사 조치의 틀안에서 같은 날 19시경, 예레반 시의 가레긴 느즈데흐 광장에서 친척 M에 의해 1천달러를 받은 직후 그의 의지와 상관없이 범죄를 완수할 수 없이 아르메니아 공화국의 국가안보국에 의해 잡혔다.
- իրագործել 달성하다
- այնուհետև 그런 후에
- գիտակցություն 의식
- մոլորություն 미혹
- մղում = մղելը 하게 만들다
- մաս-մաս վճարել 할부로 지불하다
- անմիջապես 곧바로
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել է:
Ըստ նախնական տվյալների Հ. Բ.-ի նմանօրինակ վարքագծի արդյունքում տուժել են նաև այլ քաղաքացիներ, ձեռնարկվում են ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց գործողություններն անհատականացնելու և տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: 사건당시 아르메니아 공화국의 국가안보국의 조사부서에서 시작된 형사사건의 틀안에서 뇌물을 받을 구실로 대규모 사기를 저지른 혐의로 B는 체포되었다. 예비자료에 따르면 B의 유사한 행동으로 인해 또 다른 시민들이 피해를 입었으며 전체 피해규모를 파악하고, 범죄계획에 가담한 사람들의 행동을 개별화하며 피해자에게 발생한 물질적 피해를 보상하기 위해 적극적인 조사와 기타 법적 조치를 취하였다.
«Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր տուժել են այս և նմանատիպ հանցավոր գործողություններից, դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ 015 58 90 96 հեռախոսահամարով: Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ տարատեսակ կասկածելի գործարքների առաջարկներից և հիմք ընդունել բացառապես իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: "동시에 우리는 이와 유사한 범죄행위로부터 피해를 입은 사람들은 아르메니아 공화국의 국가안보국에 015-589-096 전화번호로 신청하실 것을 모든 시민들에게 권고합니다. 국가안보국은 현 상황을 감안하여 주의를 기울이고, 각종 의심스러운 거래제안을 자제하고 오직 권위있는 국가기관에 의해 제공되는 공식적인 정보만을 기준할 것을 재차 권고합니다."라고 공지글에서 말하였다.
2020թ․հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին ավելի քան 101 մլն դոլարի ռազմական և ռազմաօդային արտադրանք է վաճառել: 2020년 10월에 터키는 아제르바이잔에 1억 1백만 달러이상의 군용 및 공군제품을 판매하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շեշտակիորեն ավելացրել է դեպի Ադրբեջան պաշտպանական ու ռազմաօդային արտադրանքի արտահանումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 101 մլն 209 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հոկտեմբեր ամսվա արտահանումների մասին տվյալները։ 예레반, 11월 2일, 아르멘프레스: 터키는 아제르바이잔에 방위 및 공군제품의 판매를 크게 증가하였다. 최근 한달간 아제르바이잔은 1억 120만 9천달러의 방위 및 항공기 제품을 수입하였다. 이에 대하여 "아르멘프레스"는 터키의 수출자협의회의 공식사이트에 게재되어있는 10월 수출관련자료를 인용하여 보도하였다.
Նույն դասակարգչով նշված ոլորտի արտադրանքի արտահանումն Ադրբեջան 2020թ․վերջին մի քանի ամիսներին կազմել է համապատասխանաբար հուլիսին՝ ընդամենը 278 հզ դոլար, օգոստոսին՝ 36 մլն դոլար սեպտեմբերին՝ 77 մլն դոլար։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ 동일 분류에서 언급된 부문의 제품의 수출은 아제르바이잔 2020년 지난 몇개월에 각각 7월에 27만 8천달러, 8월에 36백만달러, 9월에 77백만달러에 달하였다. 9월 27일에 아제르바이잔에 의해 아르차흐 공화국에 맞서 촉발한 침략동안 터키의 공군과 군장비는 광범위하게 사용되었다.
- համապատասխանաբար = համապատասխան կերպով 각각
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց թուրքական F16 ինքնաթիռի կողմից հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է նաև թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Հայկական կողմերն, իրենց հերթին, բազմից տեղեկություններ են տրամադրել թուրքական անօդաչու սարքերի, մասնավորապես տասնյակից ավել Bayraktar TB-2 անօդաչուների խոցման վերաբերյալ։ Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: 9월 29일에 아르메니아 공화국은 터키의 F-16 전투기에의해 아르메니아 SU-25의 격추에 대해 발표하였다. 아제르바이잔 측은 터키의 다양한 유형의 드론, 특히 Bayraktar TB-2 공격형 드롬과 KARGU 4 프로펠러식 쿼드콥터를 광범위하게 활용하고 있다. 아르메니아 측은 차례로 터키산 드론, 특히 10여대 이상의 Bayraktar TB-2 드론의 격추에 대한 수많은 정보를 제공하였다. Bayraktar 드론들은 아제르바이잔에 의해 아르차흐에 맞서 촉발된 침량과정에서 널리 사용되고 있다. 국제적인 압박으로 인해 여러 국가들은 터키에 Bayraktar부품을 제공하기를 거부하였다.
- պտուտ 회전 -> պտուտականի կվադրոկոպտերներ 프로펠러식 쿼드콥터
Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 그외에도 아르차흐 방공부대는 여러 차례 이런 유형의 드론의 격추에 대해 발표하였다. 10대 이상의 그와 같은 드론의 파괴에 대해 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안도 "페이스북" 페이지에 게재하였다.
ՄԱԿ-ը նախազգուշացրել է ԼՂ հակամարտության գոտում բնակելի շրջանների վրա հարձակումների հետևանքների մասին: 유엔은 나고르노-카라바흐 분쟁지역에서 주거지역에 공격하는 행위에 대해 경고하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 유엔의 인권문제에 대한 고등판무관 미쉘 바첼레뜨는 나고르노-카라바흐 분쟁과정에서 주거지역을 향한 무차별적인 공격에 대해 그와 같은 행위가 전쟁범죄가 될 수 있음을 경고하면서 우려를 표명하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이 이에 대하여 바첼레트의 언론서비스가 성명을 발표하였다.
«Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»-ասված է հաղորդագրության մեջ: "고등 판무관은 나고르노-카라바흐 분쟁지역이나 그 주변 거주지역에서 무차별적인 공격에 대하여 우려를 표명하였으며, 이는 국제인권에 반하며 그것들이 전쟁범죄가 될 수 있음을 경고하였다."라고 성명에 명시되었다.
Հայկական կողմը տապալել է Ադրբեջանի հարձակողական գործողությունները. մարտերը շարունակվում են: 아르메니아 측은 아제르바이잔의 공격행위을 저지하였다. 전투는 지속되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը տապալել է օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր հարձակողական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 아제르바이잔이 촉발한 전쟁에서 아르메니아 측은 하루동안 아제르바이잔 군대의 모든 공경행위를 저지하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 11월 2일에 열린 기자회견에서 아르메니아 공화국 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 말했다.
«Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունուց հարավ` Ճարտարի ուղղությամբ: Կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Հովհաննիսյանը: "현재 전투는 지속되고 있습니다. 전반적으로 3-4곳 방향에서 있었던 오늘의 전체 공격행위는 저지되었습니다. 마르뚜니 방향에서 적은 마르뚜니 남쪽과 짜르따르 방향에서 1-2개의 진지를 가져가는데 성공하였습니다. 대대와 소대규모의 부대를 사용하였습니다. 항공기가 적극적으로 사용되었으며 여러 거주지가 폭격당했습니다."라고 호브한니시안은 말했다.
- գումարտակ 대대
- վաշտ 소대
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են: 국방부 대변인은 상황은 통제가능하며, 적군의 이동과 재집결이 목격되었으며 대체로 포격으로 요격하고 있다고 언급하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 4일자) (0) | 2020.11.04 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 3일자) (0) | 2020.11.03 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 1일자) (0) | 2020.11.01 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 31일자) (0) | 2020.10.31 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 30일자) (0) | 2020.10.30 |