휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 3일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 3일자)

LifeChallenger 2020. 11. 3. 16:49
반응형

출처 : 위키미디어

 

 

 

 

Թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ: 적은 "Smerch"에서 미사일을 마르뚜니와 슈시시 방향으로 발사하였다.  

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական հանգիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르차흐의 민간거주지에서 11월 2일에 이어 3일 야간에, 전반적으로 비교적 차분함을 유지하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국가비상사태부에서 알려왔다. 

 

«Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-նշված է հաղորդագրությունում: "새벽에 적은 공격을 재개하였으며 "Smerch"에서 마르뚜니와 슈시 시 방향으로 미사일을 발사하였습니다. 사상자는 없습니다. 다른 거주지에서 상황은 비교적 차분합니다."라고 공지사항에 언급되었다. 

 

 

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել: 국세청은 세금-GDP 예측되었던 수치보다 높은 목표를 설정하였다. 

 

- թիրախ 목표

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 계엄령에도 불구하고, 세금징수절차가 성공적으로 이행되고 있다. 국세청은 법에서 요구되는 것보다 세수징수에 대해 보다 높은 수치를 목표로 하고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의에 국세청장 에드바르드 호브한니시안은 말했다. 

 

Նա նշեց, որ բյուջեով նախատեսված 1 տրլն 320.5 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրման կատարողականի մասով սպասումները մի փոքր ավելի են: «Եվ որպես վարչարարություն իրականացնող կառույց՝ ՊԵԿ-ը թիրախավորել է ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա և՛ գերակատարել նշված պլանային ցուցանիշը, և՛ ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելի բարենպաստ, արդյունավետ արդյունքներ»,- ասաց Հովաննիսյանը: 그는 예산으로 책정된 1조 3205억 드람의 세수징수 성과에 대한 기대치가 조금 더 높다고 언급하였다. "또한 행정집행기관으로써 국세청은 보다 높은 수치를 목표로 하고 있으며 이는 언급된 계획수치를 초과하고 세금-GDP 비율보다 더 유리하고 효과적인 결과를 보장하는데 허용할 것입니다."라고 호브한니시안은 말했다. 

 

- գերակատարել 초과하다

 

Գործող օրենքով նախատեսված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 21.5 տոկոս, սակայն ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք ավելի բարձր թիրախ են սահմանել: Նա հույս հայտնեց, որ պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն և առաջիկա երկու ամիսը հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել նախատեսված ծրագրերը: 현행법에는 세금-GDP 비율을 21.5%로 규정되었지만 국세청장의 말에 따르면, 보다 높은 목표를 설정하였다. 그는 전쟁행위가 가능한 한 빨리 종식될 것이며 다음 두달에는 계획딘 프로그램을 완전히 수행하도록 허용될 것이라 바라고 있다. 

 

 

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում ԼՂ-ի դեմ. ՀՀ վարչապետ: 이스라엘은 과연 자신들이 오늘날 용병과 나고르노-카라바흐에 맞서 사실상 싸우고 있는 것이 아닌지 생각해봐야한다. -아르메니아 공화국의 총리

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «The Jerusalem Post»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 이스라엘은 현재 전쟁에서 아제르바이잔을 지원하는 문제에서 터키, 테러리스트와 시리아 용병과 같은 입장에 있으며, 결국 그러한 동맹에 참여하는 결과로 피해를 입을 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, "예루살렘 포스트"와의 독점 인터뷰에서 아르메니아 총리 니콜 파쉬니안은 언급하였다.  

 

Երևանից՝ տեսակապի միջոցով, «The Jerusalem Post»-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000: 예레반으로부터, 영상을 통해, "예루살렘 포스트"와의 인터뷰에서 파쉬니안은 예루살렘이 아제르바이잔에 군장비를 제공한 것에 관하여 맹렬히 비난하였다으며 그가 언급한 바와 같이 "아르메니아인들에 대한 대량학살이 나고르노-카라바흐에서 실행할 목적을 가지고 있다"고 언급하였습니다. 벌써 6주째, 대규모 전투행위가 아제르바이잔과 아르메니아 사이에서 진행되고 있다. 양측의 인명피해는 1500명에서 5000명으로 평가되고 있다.  

 

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»: 비록 이스라엘이 공식적으로 전투행위를 언급하고 있지 않으면, 외무부는 이스라엘을 그러한 분쟁으로부터 멀리 유지하려 노력하고 있으며, 파쉬니안은 이스라엘은 아주 적극적으로 분쟁에 참여하고 있다고 말했다. "왜냐하면 이스라엘의 드론은 활발하게 나고르노-카라바흐에 맞선 전쟁에서 활용되어지고 있기 때문이다."

 

- թեև 비록 ~

 

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ: 텔 아비부에 대사관을 개관한지 2주가 지난 10월 초, 아르메니아는 적에게 무기를 판매한 것에 대해 불만을 표현함으로써 항의 목적으로 이스라엘 대사를 초치하였다. 

 

- խորհրդակցություն 항의

 

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին», - ասում է վարչապետը, - «փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»: "나는 이스라엘이 다음에 대해 생각해야한다고 생각합니다."라고 총리는 말했다. "사실 용병과 테러리스트와 이스라엘은 사실상 동일한 입장에 있습니다. 이스라엘은 스스로 생각해야합니다. 스스로가 얼마나 편리한 입장에 있는지 생각해봐야합니다."

 

Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: 이스라엘은 또한 정말로 분쟁에서 그들의 말에 따라 시리아로부터 수천명의 용병이 아제르바이잔으로 나고르노-카라바흐에 맞서 싸우기 위해 이송했다고 하는 터키와 같은 입장이 되기를 원하는지 생각해봐야한다. 

 

Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: 아르메니아 대사와 전화통화이후 대통령 류벤 리블린은 그의 아르메니아 파트너에게 전화를 했고 인도적 도움을 제안했습니다. 과연 그 나라가 이스라엘의 인도적 지원에 관심에 있느냐는 질문에 파쉬니안은 비통하게 대답하였다. "평화로운 민간인을 표적으로 삼고 있는 용병들에게 무기를 팔고 있고 있는 나라에 의한 인도주의적 지원입니다. 나는 자신의 행동에 대한 논리의 연속으로써 이스라엘이 그러한 원조를 용병과 테러리스트에게 보내도록 제안합니다." 

 

- դառնությամբ 비통하게, 몹시

- աջակցություն 지원

 

Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը: 지난 10년동안 이스라엘은 아제르바이잔의 무기공급국가목록에서 1위를 차지하였으며, 러시아와 벨라루스가 뒤를 이었다. 이스라엘은 이란의 국경에 후자가 가지는 전략적 위치와 아제르바이잔이 이스라엘의 석유수요의 상당부분을 차지하고 있다는 사실을 감안할 때 아제르바이잔을 중요한 전략적 동맹으로써 간주하고 있다. 

 

 

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»: 이웃한 이란뿐만 아니라 러시아와 긴밀한 관계를 맺고 있는 아르메니아와 이스라엘 사이에는 최근 몇년동안 뜨거워졌으며 대사에게 전화를 하기전에 그들은 "따뜻한" 것으로 묘사될 수 있었다. 

 

 

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»: 니콜 파쉬니안은 터키와 시리아 용병의 개입은 분쟁에서 상황을 더욱 악화시켰다고 말했다. "그들의 존재는 나고르노-카라바흐만이 아닌 이 지역에서 위협입니다. 이란은 또한 그것을 위협으로 간주하고 있다고 발표하였습니다. 러시아 또한 그것은 위협으로 간주된다고 발표하였습니다."

 

- ներկայություն 존재

 

Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: 아르메니아의 총리는 지금까지 터키가 아제르바이잔에서 싸우기 위한 시리아용병을 모집하고 있다는 간접적인 증거만이 있었다고 말했다. 이제는 구체적인 증거가 있다, 왜냐하면 최근 두명의 용병이 나고르노-카라바흐의 방위군에 의해 체포되었기 때문이다. 

 

- մինչ այս 지금까지

- անուղղակ 간접적인

 

«Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար: "그들중 한명은 이미 포괄적인 증언을 하였으며 자신은 터키의 통제하에 있는 시리아 지역에 난민 수용소에서 살았다고 말했습니다. 그는 어떻게 그리고 어디에서 자신이 모집되었는지, 어떻게 그들이 공식 검문소를 통해 심문이나 확인없이 터키의 국경을 통과했는지 말했습니다." 니콜 파쉬니안은 터키에 의해 모집된 용병들은 월간 2000 달러를 약속받았다고 덧붙였다.  

 

- համապարփակ 포괄적인

 

Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ որ դա տարօրինակ հնչի»: 총리는 이런 상황이 특히 위험한지에 대한 이유와 국제사회가 이에 대응해야하는 이유와 그에 맞서 조치를 취해야한다고 말했다. 니콜 파쉬니안은 그것이 터키의 새로운 작업방식이라고 언급하였다. 그의 말에 따르면 "아무리 이상하게 들릴지라도 오스만 제국을 복원하기 위해", 시도하려는 "메카니즘"이다. 

 

Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»: 앙카라의 대외정책의 목표를 달성할 목적으로 터키의 통제하에 있는 시리아 지역에서 용병을 모집하는 그 "메카니즘"은 이미 리비아에서 상요되었으며, 지금은 나고르노-카라바흐에서 사용되고 있다. "또한 다음번에는 어디에서 사용될지 누가 알겠습니까?"

 

«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել: 국제사회가 반응하지 않는 한 "이것은 다양한 장소에서, 다양한 방식으로 사용되고 적용될 수 있는 완전히 새로운 메카니즘입니다." 

 

«Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», - ասում է ՀՀ վարչապետը: "나는 많은 아랍국가들을 포함하여 중동의 많은 국가들이 이런 현상을 적절하게 평가하고 그것이 국제사회와 안정에 대해 얼마나 위협이 되는지를 이해하면서 스스로 자신들의 이름으로 촉구하는 것을 기쁘게 생각합니다."라고 아르메니아 공화국의 총리는 말했다.  

 

Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան: 니콜 파쉬니안은 언급하였다. "국제안보시스템에서 일부 변화가 일어나고 있으며 그 변화는 하이브리드 전쟁의 요소가 포함됩니다. 용병은 그러한 전쟁에 참여하고 있습니다. 또한 그런 하이브리드 전쟁은 다양한 방식으로 나타날 수 있습니다. 그것은 우리가 나고르노-카라바흐에서 보는 것과 같은 모습을 가질 수 있습니다. 그것은 우리가 비엔나에서 또는 프랑스의 니스에서 보는 것과 같은 모습을 가질 수 있습니다." 그 도시들은 최근 테러리스트의 공격 목표가 되고 있다. 

 

 

 «Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - կանխատեսում է նա: "세계가 터키의 이런 새로운 행동에 반응해야하며 필요한 결론을 도출해야만 합니다. 왜냐하면 터키는 자신의 대외정책의 실현을 위해 이러한 새로운 방법을 다른 곳에서 사용하게 될 것입니다."라고 그는 예측하였다. 

 

«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»: "이스라엘은 과연 자신이 오늘날 용병과 나고르노-카라바흐에 맞서 싸우고 있지는 않는지 스스로에게 질문해야합니다. 과연 그것이 자신에게 편리한 입장인지?. 그렇다면, 신은 그와 함께 할 것입니다. 하지만 나는 어떤 결과가 있을 거라 생각합니다. 당신은 그 결과에 직면하게 될 것입니다. 

 

Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է: 파쉬니안은 터키의 "제국 야망"이라는 타켓에서 이스라엘의 등장은 시간상의 문제일뿐이라고 말했다. 

 

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»: 과연 어느 시점에 터키가 시리아의 용병들을 모으고 예루살렘을 향해 진군하기 위해 경고할지에 대한 질문에 총리는 대답하였다. 그는 어떤 구체적인 것에 대해 경고하지 않고, 이에 상응하는 "정치적 환경과 정치적 분위기의" 조성과 국제안보시스템에서 형성된 격차를 의미한다. 또한 격차, 통로, 헛점이 있다면, 이후 어느 누구라고 그러한 통로를 지나가려 할 것이다. 또한 그것이 하나 또는 둘의 개별적인 영역에 있을 필요는 없다. 그러한 이벤트는 가능한 모든 방향에서 일어날 것이다. 

 

 

Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը: 국가는 기업에게 전염병과 전쟁으로 야기된 문제의 해결을 지원하기로 약속하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ հասցեական քաղաքականությամբ կանի ամեն ինչ, որ բիզնեսին աջակցի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ճանապարհին: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 정부는 전염병과 전쟁으로 인해 야기된 문제를 해결하는 방법에서 목표정책으로 기업을 지원하는데 최선을 다할 것이라 확신하였다. 

 

- հասցեական = որոշ հասցեատեր ունեցող 수취인이 있는, 표적의

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의중에 이에 대하여 아르메니아 공화국의 경제부 장관 띠그란 하차뜨리안은 말했다. 

 

Նախարարը նախ նշեց, որ երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին: 장관은 먼저 두가지 주요 외부요소는 올해 경제상황에 영향을 미쳤으며 2021년에도 영향이 계속될 것이라 언급하였다. 첫째, 연초부터 전염병은 정부가 경제지원을 통해 수출, 중소기업의 개발문제, 관광업에 관한 다양한 행사에 주력한 패키지에서 본질적인 조정의 필요성을 초래하였다. 

 

 «Ապա՝ ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայում առնչվում է, հետևանքներին շարունակելու է առերեսվել նաև 2021 թվականի ընթացքում: Մենք անում ենք և անելու ենք առավելագույնը, որ մեր հասցեական քաղաքականության շնորհիվ հատկապես աջակցություն ցուցաբերենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետևանք են»,- ասաց Խաչատրյանը: "그후 나중에 계엄령은 민간부분이 현재 직면하고 있는 새로운 도전을 만들었으며 2021년에도 그러한 결과에 계속하여 직면하게 될 것입니다. 우리는 우리의 목표정책에 따라 이러한 특별상황의 결과로 발생한 문제의 해결을 위해 최선을 다할 것입니다."라고 하차뜨리안은 말했다.  

 

 

Տնտեսական քաղաքականության նպատակը 2021-ին լինելու է մրցունակության և արտադրողական աճը: 2021년에 경제정책의 목표는 경쟁력과 생산성의 증가입니다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաջորդ տարի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ է լինելու մրցունակության և արտադրողականության աճը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 내년의 경제정책의 주요 목표는 경쟁력과 생산성의 증가가 될 것이다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국회의 상임위원회 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의과정에서 이에 대하여 아르메니아 공화국의 경제부 장관 띠그란 하차뜨리안은 말했다. 

 

«2021-ի նպատակը մեր էկոնոմիկայի նախարարության հատվածում իրականացվող քաղաքականության մրցունակության և արտադրողականության աճն է լինելու: Եվ դա կառավարության ծրագրի տնտեսական քաղաքականության առանցքն է»,- ասաց նախարարը: "2021년의 목표는 우리 경제부에서 시행하는 정책의 경쟁력과 생산성의 증가가 될 것입니다. 또한 그것은 정부의 경제정책의 핵심입니다."라고 장관은 말했다. 

 

Նախատեսվում է ձեռներեցության զարգացում, գործարար և ներդրումային միջավայրի բարելավում, զբոսաշրջության, արդյունաբերության և գյուղատնտեսության մրցունակության աճ: Թիրախավորվելու են նաև հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը և որակի ենթակառուցվածքների բարելավումը: Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը հատուկ ուշադրության է արժանացնելու օտարերկրյա ներդրումների ուղղությամբ տարվող աշխատանքը: 기업가 정신의 개발, 기업의 투자환경의 개선, 관광, 제조 및 농업의 경제력의 증가가 예상도니다. 또한 공공투자의 효율성 향상과 인프라 품질의 개선을 목표로 하고 있다. 하차뜨리안의 말에 따르면, 정부는 외국인 투자를 향해 제공되는 업무에 특별한 관심을 기울일 것이다.    

 

- ձեռներեցություն 기업가 정신

 

 

Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը: 사이버보안과 인터넷 접근수준을 높일 계획이다.

 

- կիբեռանվտանգություն 사이버보안

- հասանելիություն 접근성

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 최첨단산업부는 2021년 여러 조치를 통해 나라에서 사이버보안의 수준을 향상시킬 계획이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 경제 및 재정과 예산에 관한 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년도 국가예산에 관한 "아르메니아 공화국의 법안논의과정에서 이에 대하여 최첨단산업부 장관 하코프 아르샤끼안은 말했다. 

 

«2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 9.1 մլրդ դրամ, այդ թվում՝ 1.1 մլրդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են: Այս հատկացումների շրջանակում նախարարությունը 2021-ին նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ»,- ասաց Արշակյանը: "2021년도 국가예산에 관한 법안에 따라 최첨단산업부는 장비유지보수 비용인 11억 드람을 포함하여 대략 91억 드람을 할당받을 예정입니다. 이런 할당량의 범위에서 부처는 2021년 여러 프로그램과 조치를 시행할 계획입니다."라고 아르샤끼안은 말했다. 

 

Նախատեսվում է, օրինակ, պաշտպանության ոլորտում իրականացնել հետազոտական և նախագծային աշխատանքներ: «Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում»,- ասաց նախարարը: 예를 들어, 방위산업분야에서 연구 및 설계작업을 실시할 계획입니다. "아르메니아에서 사이버보안과 인터넷 접근수준을 향상할 계획입니다."라고 장관은 말했다.

 

Նշված նպատակների իրագործման համար իրականացվելու են մասնագետների պատրաստման «Բուհ-մասնավոր համագործակցություն» (380 մլն դրամ), «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծագիր (1 մլրդ դրամ), «Հայկական վիրտուալ կամուրջ», որի շրջանակում տեղի և այլ երկրների ստարտափ ընկերությունների միջև կամուրջ կստեղծվի (1.18 մլրդ դրամ) և այլ ծրագրեր: 언급된 목표의 실행을 위해 전문가 교육의 "대학과 민간기업의 협력" (3억 8천만 드람), "아이디어에서 비지니스까지"의 보조금 프로그램 (10억 드람), "아르메니아 가상브리지"의 틀안에서 현지와 다른 국가의 스타트업 기업사이에 브리지를 조성하기 위한 (11억 8천만 드람) 및 기타 프로그램이 실시됩니다. 

 

 

Թուրք լրագրողը բացահայտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի պանթուրքական նկրտումները: 터키 기자는 아르차흐에 맞선 아제르바이잔의 침략에서 터키의 범투르크 야망을 밝혔다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նպատակներն ու ծրագրերը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 터키 기자 큐르샤드 쪼르루는 바쿠를 방문한 것에 대해 기사에서 아제르바이잔과 터키의 범투르크 목적과 계획을 폭로하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 기자의 기사는 하베르투르크에서 공개되었다. 

 

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատվիրակության հետ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին հոդվածում լրագրողը գրել է, որ «թեպետ շատ չի խոսվում, սակայն Ղարաբաղի պաքարը թյուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն ունի»։ 터키의 이전 총리 비날리 열더럼의 사절단과 함께 바쿠를 방문하고 아제르바이잔 대통령 일함 알리예프와 가졌던 회담에 대해 기사에서 기자는 다음과 같이 작성하였다. "비록 많이 거론되지는 않았지만, 카라바흐의 중요성은 투르크 세계에서 중요한 의미를 가집니다."

 

- թեպետ 비록 ~이지만

- պաքար ?

 

Քյուրշադ Զորլուն Ղարաբաղում ընթացող գործընթացը բացատրում է պանթյուրքիզմի տեսանկյունից, այն է՝ «Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Թավրիզ-Կասպից ծով առանցքում»։ 쿠르샤드 조르루는 카라바흐에서 진행하고 있는 과정을 범투르크의 관점에서 설명하고 있다. 그것은 "터키-나히제반-잔게주르-카스피해의 축"이다.

 

«Եթե այս խնդիրը ընդունելի սահմաններով լուծվի, շատ հավանական է, որ Եվրասիական տարածաշրջանում ուժային նոր հարաբերակցություն կհաստատվի»,- գրել է լրագրողը: "이 문제가 허용가능한 한도내에서 해결된다면, 유라시아 지역에서 새로운 관계가 설정될 가능성이 높다"라고 기자는 작성했다.

 

 

ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը: 미국은 터키의 "인지르리크" 군사기지를 떠나 그리스로 이전하는 것을 고려하고 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 미국은 전체 유럽대륙에서 회전식 또는 영구적인 군사주둔을 보장할 가능성을 고려하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, Ahval이 보도한 바와 같이, 이에 대하여 미국 국무부의 군사정치에 관한 차관 클락 쿠퍼는 말했다. 

 

- մայրցամաք 대륙

- ռոտացիոն 회전

 

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում: 미국의 한 고위관료는 "앙카라와의 관계에서 미국의 인내가 부족하다"라고 밝혔다. 미국은 터키의 "인지르리크" 군사기지에서 철수할 계획이라고 밝혔다. 미군은 그리스의 섬들중 한 곳에 주둔할 가능성이 있다.  

 

- համբերություն 인내, 참을성

 

 

Հայկական ուժերի ուղղությամբ Ադրբեջանի արձակած հրետանային կրակի մի քանի արկ ընկել է Իրանի տարածք: 아르메니아군을 향한 아제르바이잔이 발사한 여러 포탄이 이란의 영토에 떨어졌다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի արձակած հրետանային կրակի մի քանի արկ ընկել է Իրանի տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք»,-նշել է Շուշան Ստեփանյանը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아 부대를 향해 아제르바이잔이 발사한 여러 포탄이 이란 영토에 떨어졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스테파니안이 전해왔다. "아제르바이잔 측은 아르메니아 부대를 향해 포격을 하였습니다. 포탄들중 여러 발은 이란의 영토에 떨어졌습니다."라고 슈샨 스테파니안은 말했다.

 

 

Թուրք-քրդական հակամարտությունը բորբոքման նոր փուլ է մտնում: 터키-쿠르드 분쟁은 새로운 악화 단계로 접어들었다.

 

- բորբոքել (상황을) 악화시키다

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին մի քանի օրերին թուրքական մամուլում նկատելի է դառնում քրդական թեմատիկայի վերաբերյալ հրապարակումների ավելացումը։ Թուրք- քրդական հակամարտության ասպարեզները տեղափոխովում են ոչ միայն Իրաք ու Սիրիա, այլ նաև եվրոպական երկրների մայրաքաղաքներ։ 예레반, 11월 3일, 아르멘프레스: 최근 며칠동안 터키 언론에서 쿠르드족 주제에 대한 게시물의 증가가 눈에 띄게 되었다. 터키-쿠르드 분쟁지역은 이라크와 시리아 뿐만 아니라 유럽국가의 수도로 이전되고 있다. 

 

Հատկանշական է, որ նոյեմբերի 1-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամների և թուրքերի միջև բախումներ են եղել։ «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամները Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում երթ են կազմակերպել։ Տեղի ընտրությունը պատահական չի եղել․ Բեռլինի մոտ 200 հազար թուրքերի մեծ մասն ապրում է Կրոյցբերգ թաղամասում, այն թուրքերի կողմից ընդունված է անվանել «փոքր Ստամբուլ»։ 11월 1일에 독일의 수도 베를린에서 쿠르드족 인민당의 조직원들과 터키인들 사이에 충돌이 있었음은 주목할 만하다. "쿠르드 인민당"의 조직원들은 독일의 수도 베를린의 크로이츠베르크 구역에서 행진을 조직하였다. 장소의 선택은 우연이 아니었다. 베를린의 약 20만명의 터키인들 대부분은 크로이츠베르크 구에서 살고 있으며 그곳은 터키인들에 의해 "작은 이스탄불"로 불려지고 있다.

 

Ըստ «IHA» լրատվական գործակալության՝ թուրքական կողմը մեղադրել է «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամներին անկարգություններ հրահրելու մեջ, սակայն քրդական կողմն, իր հերթին, նշում է ցույցի խաղաղ բնույթն ու հայտարարում, որ տեղի թուրք խանութպաններ են կազմակերպել սադրանքները։ "IHA" 통신에 따르면, 터키측은 "쿠르드 인민당"의 조직원들이 불안을 조성하고 있다고 비난했지만 쿠르드 측은 차례로 평화로운 성격의 시위를 진행하였으며, 현지 터키 상점주인들이 도발을 하였다고 발표하였다.

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի ոստիկանությունը կարողացել է կանգնեցնել բախումները՝ խուսափելով ավելի մեծածավալ անկարգություններից և հնարավոր զոհերից։ «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամները երթի ժամանակ քայլել են իրենց դրոշներով, վանկարկել կուսակցության կարգախոսները։ Ըստ նույն կայքի տեղեկությունների՝ երթին է միացել նաև Ձախերի կուսակցության պատգամավոր Հաքան Թաշը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 베를린 경찰은 더 큰 폭동과 가능한 사상자를 피하면서 충돌을 막을 수 있었다. "쿠르드 인민당"의 조직원들은 행진중에 자신들의 깃발을 들고 걸었으며, 당의 구호를 외쳤따. 동일 사이트의 정보에 따르면, 좌파당 국회의원 하칸 타쉬도 행진에 참여하였다.

 

,,,,,

 

 

Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշին: 하루동안 적군은 아르차흐의 마르뚜니시 방향으로 군용기를 이용하여 슈쉬를 폭격하였다.  

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ 예레반, 11월 3일, 아르멘프레스: 전투작전과 병행하여 적군은 계속하여 민간거주지에 화력을 유지하고 있다.

 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르차흐의 국가비상사태부에 따르면, 하루동안 적군은 마르뚜니시 방향으로 군용기를 이용하여 슈쉬시를 폭격하였으며 샤후미안 지역에서 다연장로켓포의 미사일을 사용하였다. 예비자료에 따르면 사상자는 없다. 

 

 

Կադաստրային քարտեզների թերությունների շտկման նպատակով կիրականացվի ՀՀ տարածքի օդային նկարահանում: 지적도의 단점을 보완하기 위해 아르메니아 공화국의 영토의 항공촬영이 실시될 것이다. 

 

- կադաստրային քարտեզներ 지적도

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կադաստրային քարտեզներում տեղ գտած թերությունների ուղղման նպատակով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանում և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 지적도에서 발견되는 단점을 수정하기 위해 내년에 아르메니아 공화국의 전체 영토에 대한 항공촬영과 일부 국경인근 영토의 인공위성 촬영이 실시될 계획이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 지적위원회의 수장 수렌 토브마시안은 국회의 경제, 재정 및 예산 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의과정에서 말했다. 

 

«Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում»,-ասաց Թովմասյանը: "지적도에서 발견되는 단점을 수정하기 위해 아르메니아 공화국의 전체영토에 대한 항공촬영과 일부 국경인근 영토의 인공위성 촬영이 실시될 예정이빈다. 그것들은 지적도의 수정과정에 활용될 것입니다."라고 토브마시안은 말했다. 

 

Դրա համար նախապատրաստված է կառավարության որոշման նախագիծ: 이를 위해 정부의 결정안이 준비되었다.

 

 

 

Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան: 시리아 무장세력의 약 230명의 새로운 집단이 아제르바이잔으로 보내졌다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 시리아 무장세력의 약 230명의 새로운 집단이 나고르노-카라바흐에서 아르메니아 인들에 맞서 계속되는 전쟁에 참여하기 위해 아제르바이잔으로 보내졌다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 시리아 인권수호센터가 그의 소식통을 인용하여 보도하였다. 

 

Միաժամանակ նշվում է, որ սրան զուգահեռ առնվազն 22 գրոհային է փախել թեժ մարտերից և վերադարձել Սիրիա: 동시에 이것과 병행하여 적어도 22명의 무장세력이 치열한 전투에서 도망쳐 시리아로 돌아온 것으로 확인되었다. 

 

Կենտրոնը հայտնում է, որ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մնացածինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 3 սիրիացի զինյալի: Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է թափում ԼՂ-ի շրջան ավելի շատ զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողքին՝ կրոնական ուղղության և իրենց շրջանում մեծ կորուստների պատճառով: 센터는 밝혔다. 이 과정에서 240명의 무장세력이 살해당했으며 이중 183명의 시신은 시리아로 이송되었으며 나머지는 아제르바이잔에 남겨져 있다. 그외에도 아르메니아 군은 3명의 시리아 무장세력을 체포하였다. 터키는 나고르노-카라바흐 지역으로 더 많은 무장세력을 보내기 위해 노력하고 있지만, 그들 대부분은 종교적 문제와 자신들 지역에서 큰 손실이 초래되어 아제르바이잔을 위해 싸우기를 거부하고 있다. 

 

 

Ադրբեջանական ռեպորտաժը հաստատում է՝ հակառակորդի կրակակետերը տեղակայված են խաղաղ բնակավայրերում: 아제르바이잔의 보도는 적군의 발사목표가 민간거주지에 있음을 재확인하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Люди ռուսական նախագիծը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող պատերազմի ընթացքում ռազմաճակատի երկու կողմերում ապրող մարդկանց ապրումներն ու զգացողությունները: 예레반, 11월 3일, 아르멘프레스: The 피플 러시아 프로젝트는 나고르노-카라바흐 분쟁지역에서 계속되는 전쟁과정에서 전장의 양측에서 살고 있는 사람들의 삶과 감정을 보여주는 영상을 공개하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում նախագծի հեղինակներն օգտագործել են նաև ադրբեջանական CBC հեռուստաընկերության ռեպորտաժից կադրեր, որոնց մանրամասն ուսումնասիրությունը հաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը իրենց կրակակետերը տեղակայում են խաղաղ բնակավայրերում և այդտեղից կրակ արձակում հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: "아르멘프레스"의 보도에 따르면, 영상에서 프로젝트의 편집자는 아제르바이잔 CBC TV채녈의 보도에서 발췌한 장면을 사용했으며, 거기에서 자세히 보면 아르메니아 측의 수차례 이루어진 아제르바이잔 군대가 포병의 발사위치를 민간거주지에 배치하여 그곳으로부터 아르메니아 진지와 민간거주지를 향해 발사하고 있다는 진술이 재확인되고 있다.  

 

- կրակակետ = կրակային դիրքում տեղադրված հրանոթ 발사위치에 배치된 포병

 

Նախագծի կողմից օգտագործված կադրերում ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական Թարթառ շրջանի խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեջ, ցուցադրում է այրվող տան կադրեր, պնդում է, որ այդտեղ շատ վտանգավոր է, և իրենք ստիպված են հեռանալ: Հեռուստաընկերության նկարահանող խումբը, հավանաբար, այնքան է տարվել հայկական կողմի հասցեին խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեղադրանքներ հնչեցնելու մոլուցքով, որ չի նկատել, թե ինչպես է կադրում մնացել հենց ադրբեջանական բնակավայրից հայկական կողմի ուղղությամբ արձակված հրետանային կրակի դրվագը: 프로그램에서 사용되어진 장면에서 아제르바이잔 TV 채널의 기자는 아제르바이잔의 타르타르 지역의 민간 마을이 포격당하고 있다고 아르메니아측을 비난하고 있으며 집이 불타는 장면을 보여주고 있고, 그곳은 너무 위험하기에 떠나야한다고 주장하고 있다. TV의 촬영팀은 아마 아르메니아 측이 민간거주지를 포격하고 있다는 비난하는데 정신이 팔려서 바로 아제르바이잔의 군대로부터 아르메니아 측 방향으로 발사된 포격의 방송분이 어떻게 장면에 남았는지 알지 못했다. 

 

- հավանաբար 아마도 

- մոլուցք 사람이 자제력을 읽을 정도로 극도의 정신적 동요

- դրվագ 1회 방송분

 

 

Սա ևս մեկ անգամ հաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, որ ադրբեջանական զինուժը իր կրակակետերը տեղադրել է խաղաղ բնակավայրերում և հենց խաղաղ բնակավայրերից կրակ է բացում հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ՝ սեփական բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան: 이것은 아르메니아 측의 수차례 주장했던 아제르바이잔 군이 포병의 발사위치를 민간거주지에 배치하여 자신의 인구들을 살아있는 방패로 활용함으로써, 바로 그 민간거주지에서 아르메니아 진지와 민간거주지를 향해 발사하고 있다는 진술을 다시 한번 확인해준다. 

 

 

 

 

 

 

Հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում է իրականացրել, սակայն ոչնչացվել է և հետ շպրտվել: 적군은 여러 방향에서 공격을 실시하였지만 파괴당하고 퇴각하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերը վարձկանների հետ միասին շարունակել են հարձակվողական գործողությունները, սակայն կորցնելով զգալի տեխնիկա և կենդանի ուժ հետ են շպրտվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 나고르노-카라바흐에서 계속되고 있는 전쟁의 전장에서 거의 모든 방향에서 아제르바이잔 군대는 용병과 함께 공격행위를 계속하고 있지만, 상당한 장비와 인력을 잃고 퇴각하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 기자회견동안 말했다. 

 

Նա նշեց, որ տարբեր գյուղերի ուղղությամբ հակառակորդը շարունակել է դիվերսիոն ներթափանցման փորձերը, սակայն հաջողություններ չի գրանցել: 그는 다양한 마을방향으로 적군은 계속하여 파괴침투시도를 하고 있지만 성공을 거두지 못하고 있다고 언급하였다. 

 

«Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում իրականացնել, սակայն, կորցնելով զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել ելման բնագծեր: Ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները, հատկապես հրետանային կրակով շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը: "이른 아침에 마르뚜니 시의 남부에서 아제르바이잔의 군대의 부대는 장갑차, 공군, 포병의 지원으로 공격을 실행하려 노력했지만, 장갑차와 상당한 수의 인력을 잃고, 출발지점으로 퇴각하였습니다. 하루종일 우리의 부대는 특히, 포격으로 계속하여 적군을 파괴하였습니다. 

 

Հյուսիսայի ուղղությամբ` Քարվաճառի հատվածում, մի քանի անգամ հակառակորդը փորձել է ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի հայկական կողմի միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել և հեռահար կրակով ոչնչացվել է ու հետ շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը: 북쪽 방향으로 카르바짜르 지역에서 여러번 적군은 연락아래서 시체를 제거한다는 구실로 아르메니아 측의 중간지점을 향해 파괴침투를 실시하려 했지만, 발견되어 장거리 사격으로 파괴되고 퇴각하였습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

- ծխածածկույթ 연막 -> ծխածածկույթի քող 연막

- դիակ 시체

 

 

ՌԴ-ում հայտնել են Սիրիայում ահաբեկիչների կողմից Թուրքիայի դեմ սադրանք նախապատրաստելու մասին: 러시아에서 시리아에서 테러리스트에 의해 터키에 맞선 도발을 준비하는 것에 대하여 보도하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ահաբեկիչները մտադիր են հրետակոծել Իդլիբի շրջանը, իսկ հետո մեղադրել Սիրիայի կառավարական զինված ուժերին թուրքական զորքերին հարվածելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ադմիրալ Ալեքսանդր Գրինկևիչը: 예레반, 11월 3일, 아르멘프레스: 시리아의 테러리스트는 의도적으로 이들리프 지역을 포격하였으며 그런 후에 시리아의 정부군이 터키군에게 공격하고 있다고 비난하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, "RIA Novosti"를 인용하여, 이에 대하여 시리아에서 분쟁 당사자의 화해센터의 부국장인 알렉산드르 그린게비츠 제독은 브리핑중 발표하였다. 

 

- մտադիր 의도적으로

 

«Առկա տեղեկատվության համաձայն՝ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները ծրագրում են Իդլիբ նահանգի Թեդիլ բնակավայրում հրետակոծություն իրականացնել ականանետերի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով: Հրետակոծության հետևանքների տեսագրությունը ահաբեկիչները մտադիր են համացանցում տեղադրել իրենց ռեսուրսներում՝ սիրիական կառավարական ուժերին թուրքական զորքերի դիրքերին հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու նպատակով», -ասել է նա: "기존 정보에 따르면, 테러리스트 단체의 무장세력은 이들리프 지방의 테딜 거주지에서 박격포와 다연장로켓포를 통해 포격을 실시할 계획입니다. 테러리스트는 포격의 여파 영상을 시리아 정부군이 터키군의 진지를 공격하고 있다고 비난하기 위해 의도적으로 자신들의 출처가 있는 인터넷에 게시하려고 합니다. 

 

- ականանետ 박격포

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

반응형
Comments