휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 4일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 4일자)

LifeChallenger 2020. 11. 4. 13:26
반응형

출처 : 픽사베이

 

 

Ինչ է անհրաժեշտ պատերազմի ժամանակ և դրանից հետո ֆինանսական կայունությունը պահպանելու համար: 전쟁기관과 그후에 재정안정성을 유지하려면 무엇이 필요한가?

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր ռազմական գործողություն ազդեցություն է թողնում երկրի տնտեսության և հատկապես ֆինանսական համակարգի վրաԵվ սովորաբար արժեզրկվում է տվյալ երկրի ազգային արժույթը, քանի որ պատերազմական իրավիճակում 

կրճատվում են ներդրումները, արտահանման ծավալներն են որոշակի սահմանափակվում, կապիտալի 

արտահոսք է նկատվում: Բայց այդ ազդեցությունը այս կամ այն կերպ կարելի է մեղմել՝ հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունը: 예레반, 11월 4일, 아르메니아 공화국/아르멘프레스: 모든 군사작전은 국가의 경제와 특히, 재정시스템에 영향을 미친다: 또한 일반적으로 해당 국가의 국가통화가 평가절하된다. 왜냐하면 전쟁상황에서는 투자가 감소하고, 수출량이 어느 정도 제한되며, 자본 유출이 관찰되기 때문이다. 하지만 그러한 영향은 해당 국가의 특성을 고려하면 어떤 식으로든 완화될 수 있다. 

 

- ազգային արժույթ 국가통화

- արժեզրկել 평가절하하다

- այս կամ այն կերպ 어떤 식으로든

- առանձնահատկություն 특성

 

Հայաստանի պարագայում, այս պահի դրությամբ, կարող ենք ֆիքսել՝ պատերազմական այս օրերին մեր 

ֆինանսական համակարգը կայուն է, որովհետև երկրի բանկային համակարգը բավականին կայունացնող 

էֆեկտ է թողնում ֆինանսական հատվածի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով՝ մեր բանկային 

համակարգը կայուն է, ունի բավականին լուրջ տնտեսական անվտանգության երաշխիքներ, ակտիվների մեծ 

մասը լիկվիդային է, և դա, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում ֆինանսական ոլորտի վրա: 아르메니아의 경우, 현재 상황에서 우리는 이러한 전쟁시기에 우리의 금융시스템이 안정적이라 할 수 있다. 왜냐하면 국가의 은행시스템은 충분히 금융시스템에 안정적인 효과를 미치기 때문이다. 경제학자인 슈렌 빠르시안의 말에 따르면, 우리의 은행시스템은 안정적이며 매우 엄격한 경제적 안보보장을 가지고 있고, 자산의 대부분은 유동적이고 물론, 그것은 금융부문에 영향을 미친다.   

 

- ֆիքսել 포착하다

- էֆեկտ 효과

- երաշխիք 보장, 보증

- լիկվիդային 유동적

- բնականաբար 물론

 

«Բացի այդ, այս իրավիճակում էական գործոն է այն, թե պետությունը իր պարտքը որտեղից է վերցնում՝ դրսի՞ց, թե՞ ներսից, այսինքն՝ դոլարո՞վ, թե՞ դրամով»,- ասաց տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, թե վերջին 

տարիներին կառավարությունը փոխել է իր վարկային քաղաքականությունը և հիմնական շեշտադրումն արել 

է ներսի՛ց գումարներ հավաքելու ուղղությամբ: Այսինքն՝ դրամային պարտատոմս է թողարկում և դրամ է 

վերցնում շուկայից: Եվ հետագայում նաև դրամով էլ վճարում է: Սրանք գործիքներ են, որոնք զսպում են 

դրամի արժեզրկումը: "그외에도, 이런 상황에서 중요한 요소는 국가가 그의 부채를 밖에서인지, 안에서인지 어디에서 가져왔는지 입니다. 즉, 달러이냐, 드람이냐의 문제입니다."라고 경제전문가는 동시에 최근 몇년동안 정부는 신용정책을 변경하였으며 내부에서 자금을 조달하기 위해 중점을 두었다고 덧붙이면서 말했다. 즉, 드람 채권을 발행하고 시장으로부터 돈을 가져왔다. 또한, 향후에도 드람으로 지불한다. 이것들이 드람의 평가절하를 억제하는 방식이다. 

 

Այս իրավիճակում կայունության առումով էական նշանակություն է ունեցել նաև դրսից տարբեր տրանսֆերտների հոսքը դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ կամ անձնական տիրույթ: Այս ամենից զատ՝ կենտրոնական բանկն է որոշակի ներարկումներ արել այս ընթացքում: 이러한 상황에서 안전성 측면에 따라 "범아르메니아" 기금이나 개인 구좌 등의 밖으로부터 다양한 송금의 흐름은 중요한 의미를 갖는다. 이 모든 것외에도 중앙은행은 이 기간동안 특정 유입을 진행한다. 

 

- հիմնադրամ 펀드, 기금

- տիրույթ 소유, 영역, 도메인

- ներարկում 유입

 

Ֆինանսական համակարգի կայունությունը, անշուշտ, լավ է՝ տարիների հսկայածավալ աշխատանքի արդյունք,այնպիսի, որ նույնիսկ պատերազմական այս օրերին չխաթարվեց: Բայց հարկ է հաշվի առնել, որ, Աստված մի արասցե, պատերազմը կարող է ձգձգվել: Երկարաժամկետ հատվածում կայունության համար ի՞նչ է պետք 

անել: 금융시스템의 안정성은 수년간의 방대한 작업의 결과로 확실히 좋으며, 따라서 심지어 전쟁중인 요즘에도 방해받지 않는다. 하지만 신이 허락하지 않으면 전쟁은 지연될 수 있음을 명심해야한다. 장기적으로는 안전성을 위해 무엇을 해야만 할까?

 

- անշուշտ 확실히

- հսկայածավալ 방대한

- հարկ է հաշվի առնել, որ 명심해야한다.

- ձգձգվել 당겨지다, 지연되다

 

«Պետք է հասկանալ, որ երկարաժամկետ հատվածում այս իրավիճակը պահելը դժվար կլինի՝ տարբեր պատճառներով, որոնց մասին հիմա չենք խոսում, բայց որի հետևանքով հնարավոր է շուկայում որոշակի ճնշում լինի, և դրամն արժեզրկվի»,- ասաց Սուրեն Պարսյանը: Տարածաշրջանի բոլոր երկրների արժույթները կտրուկ արժեզրկվել են՝ թուրքականը, ադրբեջանականը, վրացականը, իրանականն ու ռուսականը: Դրա հետևանքով այդ 

երկրների ապրանքներն ավելի էժան են դարձել, քան հայկականը, որովհետև հայկական դրամը վերջին 

տարիներին պահպանել է իր փոխարժեքը: Սրա արդյունքում մեր տեղական արտադրողները վնասներ են կրում: "이것에 대해 지금 이야기하지 않는 다양한 이유로 장기적으로는 이 상황을 유지하기 어려울 것을 이해해야합니다. 하지만 그 결과로 시장에서 어느정도의 압력이 있으며 드람이 평가절하될 수 있습니다."라고 슈렌 파르시안은 말했다. 이 지역내 모든 국가들, 터키, 아제르바이잔, 조지아, 이란 그리고 러시아의 통화가 급격히 평가절하되었다. 결과적으로 그 나라들의 상품들은 아르메니아보다 더욱 저렴해졌다. 왜냐하면 아르메니아의 드람이 최근 몇년동안 환율을 유지했기 때문이다. 그 결과로 우리의 현지 생산자들은 손실을 입었다. 

 

- փոխարժեք 환율

 

«Այսինքն՝ մենք ուշ թե շուտ պարտադրված ենք լինելու վերանայել մեր դրամային քաղաքականությունը՝ 

տարածաշրջանում մրցունակ լինելու համար»,- նշեց նա: "다시말해, 우리는 조만간 이 지역에서 경쟁력을 가지기 위해서 우리의 통화정책을 검토해야 할 것입니다."라고 그는 말했다.  

 

- ուշ թե շուտ 조만간

 

Բայց դրամի արժեզրկումն էլ ներկրումը կթանկացնի, որը, իր հերթին, սոցիալական խնդիրներ կառաջացնի: 

Մեր դիտարկմանն ի պատասխան` տնտեսագետը բացատրեց. 하지만 드람의 평가절하는 수입제품을 비싸게 만들어, 사회문제를 초래할 것이다. 우리의 관찰에 대한 응답으로 경제학자는 설명하였다. 

 

«Այո, դրա համար էլ պետք է հավասարակշռություն ստեղծվի արտադրողների և սոցիալական էֆեկտի միջև: 

Ու սա շատ բարդ խնդիր է: Եվ պետք է իրականացվի աստիճանաբար, ոչ միանգամից: Ու չպետք է մենք զուտ սոցիալական խնդիրը լուծելու հաշվին արտադրողներին վնասենք: Եվ հակառակը՝ չպետք է արտադրողներին խրախուսելով վնասենք սոցիալապես խոցելի խմբերին: Այ հենց ա՛յդ բալանսը պետք է գտնվի: "네, 그렇기 때문에라도 생산자와 사회적 효과사이에 균형을 맞추어야합니다. 그리고 이것은 매우 어려운 문제입니다. 또한, 급진적이 아니라 점진적으로 실행되어야합니다. 그리고 우리는 사회문제를 해결하기 위해 생산자에게 필해를 입히지 말아야합니다. 반대로, 생산자를 장려함으로써 사회적 취약층에 피해를 입히지 말아야합니다. 그게 바로 균형을 찾아야합니다. 

 

- հավասարակշռություն 균형

 

Կառավարության տնտեսական քաղաքականությունն ու կենտրոնական բանկի դրամավարկային 

քաղաքականությունը պետք է ներդաշնակեցվեն: Օրինակ՝ պետական բյուջեով նախատեսված է, որ 2020 թ. 

գնաճը պետք է լինի 4.5 տոկոս, կենտրոնական բանկը իր համար թիրախ է դրել 1.9-2.0 տոկոսը»: 정부의 경제정책과 중앙은행의 통화정책은 조화를 이루어야합니다. 예를 들어, 국가예산에서 2020년 인플레이션은 4.5%이었지만 중앙은행은 1.9-2.0의 목표를 설정하였습니다."

 

- ներդաշնակեցվել 조화를 이루다

 

 

Երկրի զարգացմանն անհրաժեշտ այս աստիճանական փոփոխությունները թողնենք երկարաժամկետ 

հատվածին: Հիմա՛ ինչ քայլեր է պետք ձեռնարկել ֆինանսական կայունությունը հնարավորինս պահելու 

համար, եթե պատերազմը ձգձգվի: Զուգահեռ դիտարկենք նաև՝ այնպես է ստացվել, որ հիմա մեզ համար չկա 

«պատերազմի ժամանակ» ու «պատերազմից հետո». հաշվի առնելով թյուրքական քաղաքականությունը՝ հետո էլ հնարավոր պատերազմները չեն բացառվում: 국가 발전에 필요한 이러한 점진적인 변화는 장기적인 부문에 맡깁시다. 이제 전쟁이 지연된다면 가능한 한 재정 안전성을 유지하기 위해 어떤 조치를 취해야할까요? 이제 우리에게 "전쟁기간"과 "전쟁후"가 없다는 것을 받아드려진다고 병행하여 생각해봅시다. 터키의 정책을 고려하면 이후에도 가능한 전쟁은 배제되지 않는다. 

 

«Ուստի՝ մեզ թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ պատերազմից հետո էլ անհրաժեշտ է դրամ: Շա՛տ դրամ»,- ի 

պատասխան համառոտեց տնտեսագետը: Բայց այդ դրամի հայթայթումը չպետք է տեսնել պետական պարտքի ավելացման ճանապարհով. "따라서 우리에게는 전쟁기간이든, 전쟁후이든 돈이 필요합니다. 많은 돈이"라고 답하며 경제학자는 요약했다. 하지만 돈을 모집하는 것이 국가부채를 증가시키는 방식으로 보여서는 안된다. 

 

«Պետք է վերանայել հարկային քաղաքականությունը, անցնել պրոգրեսիվ համակարգի՝ շահութահարկի և եկամտահարկի համար, այն է՝ պետք է գործի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը: Շատ ունեցողը պետք է 

ավելի շատ մասնակցի պատերազմին և պատերազմի հետևանքների վերացմանը: Տեղի գումարները 

հավաքելու փոխարեն չպետք է նախընտրենք պարտքեր ներգրավելը»: "조세정책을 재검토하고, 이익세와 소득세에 대한 누진제도로 전환해야합니다. 그것은 "많은 것에서 많이, 적은 것에서 적게" 원칙이 작용해야합니다. 많이 가진 사람은 더 많이 전쟁과  전쟁의 결과를 없애기 위해 참여해야합니다. 현지 자금을 모으는 대신 부채에 참여하는 것을 선호하지 말아야합니다."

 

- պրոգրեսիվ 진보적인, 누진의 

- ներգրավել 참여하다, 포함하다

 

Տնտեսագետն ասաց նաև, թե ֆինանսական կայունությունը պահպանելու այլ ուղղություններ ևս կան: Իսկ ընդհանրապես յուրաքանչյուր երկրի ֆինանսական կայունության կարևոր բաղադրիչը 

եկամուտներն են՝ դրանք ավելանում են, թե պակասում, և եկամուտների ինչ նոր աղբյուրներ կան. ա՛յս 

հարցերն է հարկավոր դիտարկել: 전문가는 재정 안전성을 유지하는 다른 방법이 있다고 말했다. 그리고 일반적으로 모든 국가의 재정 안전성의 중요한 요소는 소득이며, 그것은 증가하거나 감소하며 어떤 새로운 소득원이 있는지 이런 질문을 고려해야한다.

 

- բաղադրիչ, (구성)요소, 성분

- դիտարկել 고려하다, 심사숙고하다

 

Մի խոսքով՝ այսօր և վաղը՝ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, մեր երկրին պետք է կայուն եկամտային աղբյուր: Իսկ դրա համար անհրաժեշտ է տեղական արտադրության զարգացմամբ տնտեսություն, և որ այդ տնտեսությունն ամեն պահի շատ արագ կարողանա վերափոխվել ռազմական ուղղության, և դրվի ռազմական ռելսերի: Եվ այս պահին կայուն ֆինանսական համակարգը մեզ չպետք է թուլացնի: Վաղվա 

ծրագրերը հենց այսօր պետք է գործի դրվեն: Կայուն և ուժեղ երկի՛րը միայն կարող է լինել մեր բանակի հզոր 

թիկունքը: Այսօր և միշտ: 요컨대, 오늘과 내일, 전쟁기간 및 전쟁후, 우리나라는 안정적인 수입원이 있어야합니다. 그리고 그러기 위해서는 지역생산의 발전을 통한 경제가 필요하며 그러한 경제는 계엄령 및 그런 군사체재하에서 언제든지 아주 빠르게 회복될 수 있다. 그리고 현재 안정적인 재정 시스템이 우리를 약화시켜서는 안된다. 내일의 계획은 바로 오늘 시작되어야한다. 안정적이고 강한 나라는 우리 군대의 강력한 배경일 수 있다. 

 

 

 

Իրավիճակը Արցախում. դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել: 아르차흐에서의 상황. 파괴조는 슈시를 향해 성공하는 듯했지만, 퇴각하였다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական ճակատային գծի բոլոր ուղղություններում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Ադրբեջանը շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ 스테파나게르뜨, 11월 4일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 전선의 모든 방향에서 11월 3일에 이어 4일 야간동안 상대적으로 안정적인 긴장상태를 유지하고 있다. 아제르바이잔은 방위군의 진지이외에도 민간 거주지에 계속하여 미사일 공격을 가하고 있다. 민간인들중에 사상자가 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국방부에서 알려왔다. 

 

«Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները»,-նշում են

ՊՆ-ից: "자정이후 적의 파괴조는 슈시방향에서 성공하는 듯 보였지만 방위군 부대와 예비군의 조직적인 저항에 직면하여 많은 피해를 입고 퇴각하였습니다. 현재 발견된 파괴조의 포위 및 괴멸작전이 계속되고 있습니다. 전술-전략 상황은 전체 전선을 따라 방위군 부대가 통제하고 있습니다."라고 국방부는 언급하였다. 

 

 

 

Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը: 알리예프는 국제사회의 요구를 무시하고 전제조건의 언어로 재차 말했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 일함 알리예프는 아르차흐를 향해 촉발한 전쟁을 종식에 대해 말하면서 전제조건없이 군사행위를 끝내라는 국제사회의 요구에도 불구하고 전제조건을 되풀이하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이탈리아 "La Repubblica" 신문과의 인터뷰에서 알리예프는 심지어 타협 방식으로 문제해결을 언급하며, 타협의 경우 먼저 예레반이 양보해야한다고 지적하면서 자신의 전제조건을 낭독하였다.  

 

- թելադրել = բարձրաձայն կարդալ 소리내어 읽다, 낭독하다

- անդրադառնալ 1) 영향을 미치다 (= ազդել), 2) 영향을 주다 (= ներգործել)

- կոմպրոմիս = փոխզիջություն 타협

 

Ադրբեջանի նախագահը, փաստացի, ևս մեկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը, նշելով, որ, եթե Հայաստանը գնա զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը: 아제르바이잔 대통령은 사실, 아르메니아가 양보한다면 그들은 오늘이라도 전쟁을 종식할 준비가 되어 있다고 말하면서 자신들이 전쟁을 일으켰음을 다시 한번 인정하였다. 

 

 

Դատական համակարգում ստացվող քաղաքացիական գործերի թիվը զգալիորեն աճել է: 사법부에 접수된 민사사건의 수가 크게 증가하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը համակարգում ստացվող քաղաքացիական գործերի թվի զգալի աճը կապում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմամբ: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 사법부 책임자인 까렌 폴라디안은 시스템에 접수된 민사사건수의 큰 폭의 증가는 사법부에 대한 대중의 신뢰 향상과 연결하였다.  

 

- Դատական դեպարտամենտ 사법부

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փոլադյանն այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների բյուջետային նածագիծը ներկայացնելիս: "아르멘프레스"의 보도에 따르면, 폴라디안은 이에 대하여 국회의 국가-법무 문제와 금융신용 및 예산문제에 관한 상임위원회의 공동회기에서 "아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한" 아르메니아 공화국의 법안논의과정에서 최고 사법위원회와 법원의 예산안을 제출하면서 말하였다. 

 

ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որակական ցուցանիշներով ինչպե՞ս կարելի է գնահատել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: «Օրինակ` վճռաբեկ բողոքների քանակը, դրանց աճը կամ նվազումը կապո՞ւմ եք հանրային վստահության հետ»,- հարցրեց պատգամավորը: 밝은 아르메니아 정당소속의 아르까디 하차뜨리안은 품질지표로써 사법시스템에 대한 대중의 신뢰를 어떻게 평가할 수 있는지에 대해 질의하였다. "예를 들어, 항소의 건수, 그것의 증가나 감소를 어떻게 대중의 신뢰와 연결하고 계십니까?" 라고 국회의원은 물어보았다. 

 

- վճռաբեկ բողոքներ 항소

- բողոք 불평 -> բողոքել 매도하다

 

 

Փոլադյանն արձագանքեց, որ հարցը զգայուն է: «Ես հակված եմ այն կարծիքին, որ դատական իշխանությունում ստացվող գործերը, նաև Վճռաբեկ դատարանում ստացվող բողոքների քանակի ավելացումը խոսում են դատարանի համակարգի նկատմամբ ավելի շատ վստահության մասին»,- ասաց նա ու ներկայացրեց թվային ցուցանիշներ: 폴라디안은 그 문제는 민감하다고 응답하였다. "저는 사법당국에 접수된 사건과 항소법원에 접수된 고소량의 증가는 사법시스템에 대한 더 많은 신뢰에 대해 말한다고 생각하는 경향이 있습니다."라고 그는 말하면서 디지털 지표를 제출하였다. 

 

Նրա խոսքով՝ վերջին 6 տարիներին ստացված 48 հազար 540 քաղաքացիական գործի նկատմամբ՝ այսօր արդեն տարվա կտրվածքով ստացվում են շուրջ 200 հազար քաղաքացիական գործեր, այսինքն` այս թիվը գրեթե 4-5 անգամ աճել է: «Եվ սա խոսում է այն մասին, որ ազգաբնակչությունը վերջնական արդյունքում իր խնդիրը փորձում է լուծել դատական համակարգի միջոցով»,-նշեց Փոլադյանը: 그의 말에 따르면, 최근 6년동안 접수된 48,540 민사사건에 대해 올해에만 이미 대략 20만건의 민사사건이 접수되었다. 즉, 이 수는 거의 4-5배 증가하였다. "또한 이것은 국민들이 최종 결과에서 자신의 문제를 사법시스템을 통해 해결하려 한다는 것을 보여줍니다."라고 폴라디안은 말했다.  

 

- կտրվածք 

 

Անդրադառնալով բյուջետային հայտին՝ նա ասաց. «2021-ի բյուջետային հայտը կազմել է 17 մլրդ 516 մլն 713 հազար դրամ: Դա գործադիր իշխանության մեր գործընկերների կողմից նվազեցվել է շուրջ 5.5 մլրդ դրամով, և քննարկման է թողնվել 12 մլրդ 128 մլն 719 հազար դրամ»: 예산신청서를 언급하면서 그는 말했다. "2021년 예산신청서는 175억 1671만 3천 드람에 달합니다. 그것은 행정부의 우리 파트너에 의해 대략 55억 드람이 감소되어 121억 2871만 9천 드람으로 논의되고 있습니다." 

 

- գործադիր իշխանություն 행정부

 

 

ՀՀ ոստիկանները Արցախից բերված ռազմամթերք են հայտնաբերել: 아르메니아 공화국의 경찰은 아르차흐에서 가져온 탄약을 발견하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰의 슈니크 지방청과 시시안 분청의 직원들은 운영자료를 실현하면서 11월 2일에 "UAZ" 브랜드의 차량한대를 세웠다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 경찰은 트렁크에서 공장번호가 있는 "칼라쉬니코프"의 기관총과 5.45mm 구경의 총 74발이 장전되어 있는 두개의 탄창뿐만 아니라 여러 구경의 317 발을 발견하였다고 보고하였다. 발견된 무기와 탄약은 압수되었다.

 

- մակնիշ 브랜드

- գնդացիր 기관총

- պահունակ 탄창

- փամփուշտ 총알

 

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ 경찰은 아르차흐에서 아르메니아로 불법으로 무기와 탄약을 이송하는 사건을 방지하고 밝히기 위해 계속하여 24시간 조치를 취하고 있다.

 

Մեկ այլ տեղեկատվության համաձայն, ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ 또 다른 정보에 따르면, 아르메니아 공화국 경찰청의 바이크 분청의 지원들은 운영자료를 인지하고 아르차흐에서 돌아온 사람을 수색하고 차량검사를 통해 공장번호가 있는 "칼라쉬니코프"의 권총, 소총, 헬멧, 방탄조끼, 군용칼, 기관총 및 권총의 총 15개의 탄창, 기관총과 권총의 총 700개 이상의 총알과 기타를 발견하였다.  

 

- ինքնաձիգ 권총 
- հրացան 소총
- սաղավարտ 헬멧
- զրահաբաճկոն 방탄복

- սվին-դանակներ 군용칼

- փամփշտատուփ 탄창

 

«Հարգելի քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են շուրջօրյա հսկողությունը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք»,-ասված է հաղորդագրության մեջ։ "존경하는 시민여러분, 다시 한번 주지시켜드립니다. 이 어려운 시기에 무기와 탄약류는 오직 전장에서만 필요합니다. 경찰의 다양한 부대의 직원들은 계속하여 24시간 무기와 탄약류를 아르차흐에서 아르메니아로 불법으로 이송하는 사건을 배제하기 위한 조치를 취하고 있습니다. 병행하여 설명업무도 수행되고 있습니다."라고 공지글에 명시되었다. 

 

 

 

 

 

Արցախի Պաշտպանության բանակը Ադրբեջանի ԶՈՒ գրոհող երեք տանկ է խոցել: 아르차흐 방위군은 아제르바이잔군의 공격하고 있는 탱크 3대를 격추하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը հարավային ուղղությամբ խոցել է Ադրբեջանի բանակի գրոհող երեք տանկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아르차흐 방위군은 남쪽방향에서 아제르바이잔군의 공격하고 있는 탱크 3대를 공격하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부장관 대변인 슈샨 스테파니안은 그녀의 "페이스북"의 페이지에 게재하였다. 

 

«Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ»,- գրել է Ստեփանյանը: "남쪽 방향에서 10시 30분경 적군의 공격하고 있는 탱크 3대를 공격하였습니다."라고 스테파니안은 게재하였다. 

 

 

Արցախի ՄԻՊ-ը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները: 아르차흐의 인권수호자는 토흐 마을에서 아제르바이잔의 군에 의해 참수당한 민간인의 자료를 확인하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아르차흐의 인권수호자 사무실은 토흐 마을에서 아제르바이잔에 의해 참수된 민간인의 자료를 검토하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 11월 4일에 열린 기자회견과정에서 아르차흐 인권수호자 아르딱 베글리리안은 말했다. 

 

«Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը: "토흐 마을의 민간인중 한명은 국제언론매체의 기자에게 자신의 이웃중 한명이 아제르바이잔 군인들에게 목을 잘렸을 뿐만 아니라 82살의 미샤 스테파니안이 죽임을 당했으며, 마요르라는 이름을 가진 민간인이 목을 잘렸다고 전했습니다. 일부 정보는 가지고 있지만 모든 정황을 아직 밝히지 못했으며 통계에는 이런 사례는 없습니다."라고 베글라리안은 말했다. 

 

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ լուրջ կասկածներ ունեն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բոլոր այն բնակավայրերում, որ մուտք է գործել ու գտել է քաղաքացիական անձ, նրանց հանդեպ կատարել է բազմաթիվ հանցագործություններ: 아르차흐 인권수호자는 아제르바이잔 군대는 그러한 모든 거주지에서 들어가 민간인을 찾아내어 그들에게 수많은 범죄를 저질렀다는 심각한 의혹이 있다고 언급하였다.

 

«Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի ու ցանկացած ձևով սպանելը, դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի է համարվում լայն հասարակայնության կողմից: Սա միջազգային հանրության հատուկ ուշադրությանն է արժանի: Վտանգը շատ մեծ է ցեղասպանության, եթե այս կարգի ատելություն կա ադրբեջանցի զինծառայողների շրջանում»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: "아제르바이잔에서는 그렇게 아르메니아인에 대한 뿌리 깊은 증오가 있으며 어떤 아르메니아인과 어떤 형태로 죽이는 것과 시체에 대해 학대하는 것은 널리 대중에 의해서 환영받고 있습니다. 이것은 국제사회의 특별한 관심을 받을만 합니다. 이런 방식의 증어가 아제르바이잔 군인들 사이에 있다면 대량학살의 위험이 매우 높습니다."라고 아르차흐 인권수호자는 말했다. 

 

 

 

Բերձորից հարավ-արևելք Ադրբեջանը հարձակման երկու ձախողված փորձ է կատարել, կորցրել մեծաքանակ զրահատեխնիկա: 베르조르에서 남동쪽에서 아제르바이잔은 공격에 있어 두차례 실패한 시도를 하였으며, 상당수의 장갑차를 잃었다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում նոյեմբերի 4-ին ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: 스테파나게르뜨, 11월 4일, 아르멘프레스: 베르조르 시에서 남동쪽에 위치한 전선지역에서 11월 4일 10시 30분경 아제르바이잔 군대는 장갑차를 투입하여 포격을 개시하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ` կասեցրել թշնամու հարձակումը: "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국방부가 알려온 바에 따르면, 방위군 부대는, 방어선을 넘어가 정해진 전투임무를 명확하게 수행하였으며 적군의 탱크 3대를 파괴하고 적의 공격을 막았다. 

 

«Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,-հայտնում են Արցախի ՊՆ-ից: "12시 55분경 적은 같은 방향에서 포격을 시작하였으며 탱크 2대와 보병전투차량 2대를 잃고 출발지점으로 퇴각하였습니다. 전선의 언급된 지역에서 현재 전투는 계속되고 있습니다. 방위군은 전술-전략적 상황을 통제하고 있습니다."라고 아르차흐 국방부는 밝혔다. 

 

 

Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: 아제르바이잔 사람은 사망자의 가족구성원에 대한 나쁜 대우에 대해 경고하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Շահին Յուսուբովն ահազանգել է Արցախի դեմ պատերազմում մահացածների ընտանիքների նկատմամբ երկրում վատ վերաբերմունքի մասին՝ մասնավորապես նշելով, որ զոհերի ընտանիքի անդամներին չեն ցուցաբերում համապատասխան վերաբերմունք և չեն հարգում նրանց վիշտը: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아제르바이잔의 페이스북 사용자 샤힌 유수보프는 아르차흐에 맞선 전쟁에서 사망자의 가족을 향한 나라에서 나쁜 대우에 대해 경고하였다. 특히 사망자의 가족구성원에게 적절한 대우를 보이지 않고 그들의 슬픔이 존중되지 않는다고 언급하였다. 

 

Նա պատմել է, որ պատերազմի ընթացքում Յասամալ շրջանից մահացած իր ընկերներից Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատացել է, և շտապ օգնություն են կանչել: «Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա: Մենք հեռախոսը վերցրած օպերատորին բացատրեցինք իրավիճակը: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 մանաթ, եթե ուզում եք գրանցենք ձեր կանչը: Ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից առանց ցավակցական որևէ խոսքի, հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի, ինչ է թե գումար չունի՞» ,- գրել է Յուսուբովը: 그는 전쟁과정에서 야사말 지역에서 죽은 그의 친구들중 이스라모프 엘빈 엘치노흘루의 어머니가 위독한 상태에 빠져 응급차를 불렀다고 말했다. "개인진료소의 모든 차량이 바빠서 2-3시간을 기다린 후 중앙진료원에 지원하였습니다. 우리는 전화를 받은 교환원에게 상황을 설명하였습니다. 그녀는 동정하지도, 신이 영혼을 밝게하신다고 말하지도 않았습니다. 처음 말은 이러했습니다. "아시다시피, 요청을 등록하기 위해서는 당신은 우리에게 100 마나트를 지불하셔야합니다." 돈을 보내고, 시간이 되어, 다시 어떠한 위로의 말도 없이 지불할 사람이 누구인지를 물었습니다. 한 방에 다섯사람이 남겨진 죽은자의 가족은 돈이 없어 죽어야합니까?"라고 유수보브는 작성했다.  

 

- ինքնազգացողություն = ինքն իրեն զգալը 건강상태

 

 

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ: 이란의 대통령은 국경근처의 테러리스트의 존재에 관하여 우려를 표명하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 이란 대통령 하산 로하니는 자국에서 이란의 국경 근처에 테러리스트가 없는 것이 매우 중요하다고 언급하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 로하니는 국무회의에서 나고르노-카라바흐에서 발생하고 있는 군사작전을 언급하면서 말하였다. 

 

«Մեր երկու հարևանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, և զինված ուժերն էլ զգոնությամբ վերահսկում են մեր սահմանների անվտանգությունը։ Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, և մեր սահմանների մոտ ահաբեկիչներ չլինելը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Ռոհանին: "우리의 두 이웃은 9월부터 군사적 갈등을 겪고 있습니다. 이 문제에서 우리 외무부는 적극적으로 참여하고 있으며, 군대 또한 우리 국경의 안보를 철저히 통제하고 있습니다. 우리 국경의 안보는 우리에게 아주 커다란 의미이며 우리의 국경근처에 테러리스트가 없음은 우리에게 매우 중요합니다."라고 로하니는 말했다. 

 

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի: 이란 대통령은 전쟁으로 인해 국가의 지정학적 국경이 변경되지 않기를 바랬다. 

 

«Իրանի տեսակետները երկու կողմին էլ ներկայացվել են, և արտգործնախարարությունը Ղարաբաղում բախումներին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար շատ հարմար նախագիծ է մշակել, և հույս ունենք, որ այն հաջողության կհասնի»,- ասել է Իրանի նախագահը: "이란의 견해가 양측에도 제시되었으며 외무부는 카라바흐에서 분쟁을 종식시키고 평화를 확립하기 위해 매우 편리한 계획은 설계하였으며 우리는 그것이 성공하기를 바랍니다."라고 이란 대통령은 말했다. 

 

 

ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի. Պուտին:러시아 연방은 나고르노-카라바흐 분쟁을 가능한 빨리 종식시키기 위해서 최선을 다하고 있다. -푸틴

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ազգային միասնության օրվան նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է հակամարտության շուտափույթ լուծման համար, շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և հույս է հայտնել, որ կհաջողվի հասնել արդյունքների, որոնք կբավարարեն բոլորին: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 나고르노-카라바흐 분쟁의 해결을 위해 러시아가 기울였던 노력에 대해 말하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, "RIA Novosti"를 인용하여, 러시아 연방의 국가통합일을 기념하는 화상회의에서 블라디미르 푸틴은 러시아는 아르메니아와 아제르바이잔과 접촉하며 분쟁의 빠른 해결을 위해 최선을 다하고 있다고 강조하였다. 또한, 모두를 만족시키기 위한 결과에 성공적으로 도달하기를 희망한다고 밝혔다. 

 

- գործադրել (영향력을) 행사하다

 

«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, ինչ մեզանից կախված է, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունն ավարտվի, և որքան հնարավոր է արագ, որպեսզի պահպանվի այն մարդկանց կյանքը, որոնք կանգնած են իրար դեմ և, ցավոք, մինչ այժմ իրար տեսնում են ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ, իրար դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաև խաղաղ բանակցային գործընթացի միջոցով»,- ասել է Պուտինը: "여러분은 러시아가 남부캅서스 분쟁을 종식시키기 위해서 또한 서로 대립하는 사람들의 생명을 구하기 위해 가능한 빨리 우리가 할 수 있는 최선을 다하고 있음을 알고 있습니다. 불행히도, 지금까지 서로에게 총뿌리를 겨누고 있으며, 겨눈 소총의 조준아래, 서로를 향해 그러한 목표를 달성하기 위해 무기를 사용하고 있습니다. 우리는 평화로운 협상절차를 통해서도 도달할 수 있다고 굳게 믿습니다."라고 푸틴은 말했다. 

 

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կապի մեջ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: 그는 러시아측은 아르메니아이든, 아제르바이잔이든 접촉을 하고 있다고 강조하였다. 

 

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել ... այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում ՝ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով», - եզրափակել է ՌԴ նախագահը: 나는 우리가 이 지역에서 살고 있는 모든 사람들이 만족한다는 기반위에 성공적인 결과에 도달하기를 희망합니다. 또한 그것은 평화로운 방법으로 도달할 수 있습니다."라고 러시아 연방 대통령은 결론지었다.

 

 

Տեսչական մարմինը սահմանային անցակետերում ստուգում է 72 ժամ վաղեմության բացասական թեստի փաստաթղթերը: 검사기관은 국경검문소에서 72시간의 법정기간에 음성테스트 문서를 확인하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային մյուս անցակետերում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ԱԱՏՄ էջից։ 예레반, 11월 4일, 아르멘프레스: "츠바르노츠" 공항과 기타 국경검문소에서 아르메니아 공화국 노무사찰단의 국경 의료 및 위생 검문소는 이미 새로운 기능을 실시하고 있으며 나라로 입국하는 개인이 최대 72시간 법정기간의 COVID 음성테스트와 그에 기반한 문서를 확인하고 있다. "아르멘프레스"는 이에 대하여 노무사찰단의 "페이스북"의 페이지로부터 확인하였다. 

 

- առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 노무사찰단

- բժշկասանիտարական 의료 및 위생의

- գործառույթ 기능

 

Բացասական թեստը և փաստաթղթերը ներկայացնելու դեպքում անձն ազատվում է ինքնամեկուսացումից։ 음성테스트와 문서는 제출하는 경우에 개인은 자가격리로부터 면제 받는다. 

 

«Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։ "규정된 증명서나 샘플링 사실을 증명하는 문서는 신분증명서와 함께 공항입구 근처에서 노무사찰단과 경찰관에게 제시합니다. 

 

Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։ 만약 COVID 음성 테스트가 없는 경우, 개인은 공항이나 국내 국경검문소에 위치한 샘플링 지점에서 의무적으로 테스트를 받아야합니다. 이런 경우, PCR 검사결과를 받을 때까지 의무적으로 자가격리 지시를 받게 되며, 자가격리 수칙 및 위반결과에 대해 통보받으며, 그에 대해 해당 양식의 서명된 서면통지서를 받게 됩니다. 그런 후에 오직 경찰관은 도착한 사람의 공항이탈을 허용합니다. 

 

- ծանուցագիր = գրավոր ծանուցում 서면통지서 

 

 

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ 입국하는 모든 시민들에 대해 노무사찰단에 의해 국경검문소에서 즉각적인 검사를 수행합니다. (원격 온도계, 외부검사, 감염의 특징적인 임상증상이 있는 경우 추가적인 질문을 포함하여)

 

 

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: 검사의 결과에 따라, 사람은 만약 해당 증상이 있으면 입원하게 됩니다. 

 

ԱԱՏՄ այս աշխատանքներին «Զվարթնոց» օդանավակայանում հետևել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Նրան ներկայացվել է գործընթացը, զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Տրվել է նոր գործառույթի ճշգրիտ և տեխնիկական խնդիրները բացառելով կազմակերպելու հանձնարարական»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 검사기관의 책임자인 하꼬프 아바기안은 노무사찰단의 이런 업무에 대해 "츠바르트노츠" 공항에서 따라다녔습니다. 그에게 절차를 소개받고, 조직적인 문제가 보고되었습니다. 새로운 기능의 정확하고 기술적인 문제를 배제하면서 구성하는 지시가 내려졌습니다."라고 게시글에 명시되었다. 

 

 

 

Քրդական աշխատավորական կուսակցությունը շարունակում է անհանգստություն պատճառել Թուրքիային: 쿠르드 노동당은 계속하여 터키에 우려를 초래하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Հաքքարիի նահանգապետարանը՝ նշելով, որ հարձակման ընթացքում սպանվել է 1, ծանր վիրավորում ստացել 2 հոգի: Տարածաշրջանում սկսվել են լայնածավալ գործողություններ: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 쿠르드 노동당의 무장세력은 11월 4일에 다연장로켓포로 터키 공화국의 하카르 지방의 데레직 지역을 공격하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 하카르 주지사는 공격과정에서 1명이 사망하고 2명이 중상을 입었다고 언급하면서 발표하였다. 이 지역에서 대규모 작전이 시작되었다.  

 

Հաքքարին ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման ամենաթեժ կետերից մեկն է: Այն գտնվում է պատմական Վան քաղաքից մոտ 200կմ հեռավորության վրա: Տարածաշրջանում վերջին ամենամեծ բախումները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որտեղ խաղաղ բնակիչների համար սահմանվել էր նաև պարետային ժամ: 하카리는 쿠르드노동당의 무장세력과 터키군대의 핫스팟중 하나이다. 이곳은 유서깊은 반시에서 약 200Km 떨어져 있다. 이 지역에서 마지막으로 가장 큰 충돌은 2017년 10월-11월에 발생하였으며 민간인에게는 통행금지가 부과되었다. 

 

 

Հակառակորդն օրվա ընթացքում հարձակման փորձեր են իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով: 적군은 하루동안 북쪽, 북동쪽 방향에서 공격시도를 하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին մի քանի ուղղություններով, այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարձակման փորձեր են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 나고르노-카라바흐에서 계속되고 있는 전쟁의 전장에서 하루종일 아제르바이잔 군대는 용병 테러리스트와 함께 북쪽, 북동쪽을 포함하여 여러 방향에서 공격시도를 감행하였다. "아르멘프레스"가 전한바와 같이, 이에 대하여 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 기자회견에서 말하였다. 

 

«Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,- նշել է Հովհաննիսյանը: "원칙대로, 소대 및 대대의 전술팀으로, 개별파괴조로 공격시도를 했습니다." 라고 호브한니시안은 언급하였다. 

 

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով: 국방부 대변인은 전투는 보로탄 강을 따라 남쪽 방향에서도 있었다고 덧붙였다. 

 

«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը: "특정 높이의 방향에서 대략 소대규모의 여러 장갑차로 공격을 시도하였지만 2-3대의 장갑차를 잃고 퇴각하였습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

- մոտավորապես 대략

 

ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի: 국방부 대변인은 또한 하루동안 전장에서 적군은 대규모가 아닌 수의 공군과 대포를 운용하였다고 덧붙였다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments