휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 5일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 5일자)

LifeChallenger 2020. 11. 5. 15:51
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Ադրբեջանը հրետակոծել է Մարտունին և Շուշին. տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են: 아제르바이잔은 마르뚜니와 슈시를 폭격하였다. 사상자에 대한 자료가 확인되고 있다. 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 스테파나게르뜨, 11월 5일, 아르멘프레스: 아제르바이잔은 중포로 마르뚜니시를 포격하고 있으며, 다양한 군사장비로 슈시를 포격하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국의 국가 비상사태부가 알려왔다. 

 

«Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ "자정이후 아르차흐의 민간거주지에서 비교적 차분한 상황이 유지되었습니다. 새벽에 적은 민간인과 민간시설을 표적으로 삼기 시작하였습니다.

 

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-նշում են ԱԻ պետական ծառայությունից։ 특히, 마르뚜니 시에는 중포를 사용하였으며, 다양한 군사무기로 슈시를 포격하였습니다. 사상자와 파손에 관하여 자료를 확인중에 있습니다."라고 국가 비상사태부에서 알려왔다.  

 

 

Ադրբեջանն ակտիվություն է դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում. ՊԲ-ն գրոհները կասեցրել է: 아제르바이잔은 동쪽, 남동쪽과 남쪽 방향에서 활동을 지속했다. 방위군은 공격을 막아냈다.

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական ճակատային գծի բոլոր ուղղություններում նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը: 스테파나게르뜨, 11월 5일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 전선의 모든 방향에서 11월 4일에 이어 5일 야간에 상대적으로 안정적인 긴장상태가 유지되었다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안이 알려왔다. 

 

«Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: "적군은 동쪽, 남동쪽 및 남쪽 방향에서 활동했습니다. 적군의 공격조에 의해 취해진 수차례 공격은 방위군 부대에 의해 성공적으로 막혔습니다. 적은 인명과 군장비에 심각한 피해를 입었습니다. 

 

Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում: 적은 북쪽 지역에서 두차례 공격조의 구성을 통해 공격시도를 취하였으나, 방위군에 의해 적시에 발견되어 파괴당했습니다. 낮동안 아르차흐의 민간 거주지는 계속해서 적군의 미사일 공격의 타켓이 되었습니다. 

 

Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Հովհաննիսյանը: 현재, 적군의 공격시도는 언급된 방향에서 계속되고 있습니다. 전술-전략적 상황은 모든 전선을 따라 방위군 부대에 의해 통제되고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 호브한니시안은 말했다. 

 

 

Արցախի ՊԲ-ն հետ է շպրտել արևելյան ուղղությամբ Ադրբեջանի գրոհը: 아르차흐 방위군은 동쪽방향에서 아제르바이잔의 공격을 격퇴했다.

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ուժերը Արցախի հետ ճակատային գծի արևելյան հատվածում նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: 스테파나게르뜨, 11월 5일, 아르멘프레스: 아제르바이잔 군대는 아르차흐와의 전선 동쪽 지역에서 11월 5일 10시 30분경, 장갑차를 사용하여, 공격시도를 착수하였다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국방부가 알려왔다. 

 

- զրահապատ 기갑의, 장갑의  

- ձեռնարկել 착수하다, 개시하다

 

«ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում թշնամին, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»,-տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն: "방위군 부대와 예비군의 능숙한 작전으로 인해 적은 전장에 장갑차 1대, 트럭 1대와 많은 수의 인력을 남기고, 퇴각하였습니다. 작전 상황은 방위군의 통제하에 계속 머물러 있습니다."라고 아르차흐 방위군은 전해왔다. 

 

- գրագետ = կարդալ-գրել իմացող 읽고 쓸 줄 아는, 교양이 있는, հմուտ 능숙한

 

 

 

Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի ազատազրկումը բողոքի առիթ է դարձել: 아제르바이잔에서 반정부 활동을 확대하고 있는 기자의 투옥은 시위의 원인이 되었다.  

 

- հակաիշխանական 반정부의

- ծավալել = ընդարձակել 확장하다, համակել 채우다

- ազատազրկում = ազատազրկելը 투옥

- առիթ 원인, 이유

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Նրան իշխանությունները մեղադրում են բռնաբարության հոդվածով, սակայն Սադըգովը, նրան աջակցողները դա համարում են շինծու մեղադրանք և հետապնդումների իրական պատճառ են համարում լրագրողի հակաիշխանական գործունեությունը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아제르바이잔에서 "Azel" 방송사의 편집장 아프간 사더고프는 7년 징역형을 선고받았다. 당국은 

그를 강간죄목으로 기소하였지만, 사더고프와 그의 지지자들은 그것을 허위 기소로 여기며 기자의 반정부활동이 박해의 실질적인 이유라고 생각한다. 

 

- բռնաբարություն 강간

- հոդված 기사

- մեղադրանք 비난 -> մեղադրել 비난하다, 기소하다

- հետապնդում 박해

 

Ադրբեջանի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Սադըգովի ազատությունը: Ըստ Սադըգովի կնոջ, նույն գործով մեղադրվող Սաքիթ Մուրադովն ազատության մեջ է, քանի որ նա ծառայում է իշխանության մեջ գտնվող «հայամետ» պաշտոնյաներին: Սադըգովը մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի ու բյուջեի թալանի մեջ: 아제르바이잔의 여러 지역에서 대중들은 사더고프의 석방을 요구하면서 큰 소란을 피웠다. 사더고프의 아내에 따르면, 같은 사건을 기소된 사키트 무라도브는 석방되었다. 왜냐하면 그는 당국내에 존재하는 "친아르메니아" 공무원들에게 복무하고 있기 때문이다. 사더고프는 당국을 부패 및 예산횡령협의로 고소하였다. 

 

«Դատավորը շատ «արդար» որոշում կայացրեց և Աֆգանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նույն հոդվածով մեղադրվող Մուրադովն ազատության մեջ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սադըգովի կինը՝ Սեվինչ Սադըգովան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: "판사는 매우 "공정한" 판결을 내렸고 아프간에게 7년의 징역형을 선고하였습니다. 같은 죄목으로 기소된 무라도브는 석방되었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 사더고프의 아내는 세빈츠 사더고바는 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.

 

 

 

Մարտական գործողություններին մասնակցած անձանց դեղերը տրամադրվում են անվճար. ՀՀ ԱՆ: 전투행위에 참여한 개인에게 약은 무료로 제공된다. -아르메니아 공화국의 보건부

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստավորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 정부의 제 318-N 결정안에 따라, 전투행위에 참여한, 자발적으로 떠난 사람들을 포함하여, 의료지원 및 기초 의약품의 목록에 있는 약품은 무료로 제공된다. 의약품은 관할구내 종합병원에서 제공되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 보건부는 예비군의 경우 개인은 예비보충대에서 발행한 징집병 증명서를 자신의 관할구내 종합병원에 제출해야한다.  

 

 

Թուրքիան հրապարակել է նոր Bayraktar TB2 ԱԹՍ-ների լուսանկարները: 터키는 신형 Bayraktar TB2 드론의 사진을 공개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի՝ Bayraktar-ների լուսանկարները։ 예레반, 11월 5일, 아르멘프레스: "바이카르"사의 기술보안 책임자이자 터키대통령 레제프 타이프 에르도간의 사위인 셀주크 바이라크타르는 소셜 네트워크에 신형 드론, Bayraktar의 사진을 공개하였다.

 

«Թաքվիմ» լրատվական կայքի բնութագրմամբ՝ «նոր Bayraktar ԱԹՍ-ները իրենց տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ համարվում են ամենալավը»։ "탁빔" 언론사의 사이트의 설명에 따르면, "신형 Bayraktar 드론은 기술적 특성으로 인해 최고로 여겨진다"

 

 

ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է դպրոցներում ներդնել մարզառազմական ճամբարների կարգը: 교육과학문화체육부는 학교에서 군사훈련캠프과정을 도입할 예정이다. 

 

- ԿԳՄՍ նախարարություն : կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 교육과학문화체육부

- ճամբար 캠프

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների վերանայման շրջանակում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아의 학교에서 "예비 군사훈련"이란 제목의 기준을 재검토하는 틀에서 군사훈련캠프과정을 도입할 예정이다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 이에 대하여 아르메니아 공화국의 교육과학문화체육부 차관 잔나 안드레아시안은 밝혔다. 

 

- առարկայի 제목의, 주제의 

- չափորոշիչ 표준, 기준

 

«Մինչև ռազմական դրությունը մենք արդեն նախատեսել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց, դրանցից մեկը նախնական զինվորական պատրաստության չափորոշիչներն են: Ինտենսիվ քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական բուհերի, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Դրա հիման վրա զգալի վերանայել ենք չափորոշիչները: Ամբողջությամբ հաշվի ենք առնում եղած բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ունենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: "계엄령이전에 우리는 이미 표준의 재검토과정을 계획하였으며, 그것들중 하나인 예비군사훈련의 기준입니다. 아르메니아 국방부, 군사대학, 비상사태부와 면밀히 논의하고 있습니다. 그것을 바탕으로 표준들을 대폭 수정하였습니다. 우리는 우리가 가진 문제점을 해결할 수 있도록 모든 위험과 도전을 완벽하게 고려하고 있습니다."라고 잔나 안드레아시안은 말했다.  

 

Նրա խոսքով՝ այստեղ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության հարցն է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների, որոնց ուսուցանումը դպրոցներում պետք  էապես բարձրացվի: 그녀의 말에 따르면, 여기에는 예비군사훈련의 문제일 뿐만 아니라 학교에서 크게 개선되어야하는 교육에 민방위를 위한 기본규칙에 대해 이야기하고 있다. 

 

«Չափորոշիչների վերանայման հետ միաժամանակ նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը, այսինքն՝ գործնական բաղադրիչը: Դա թույլ կտա, որ ոչ միայն տեսական գիտելիք փոխանցենք, այլև էապես բարելավենք պրակտիկ հմտությունները: Ուզում եմ շեշտել, որ խոսքը միայն ռազմագիտության մասին չէ, այլ քաղաքացիական պաշտպանության կարևոր գիտելիքների հմտությունների մասին է: Մեծ անելիք կա այդ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա: "기준의 수정과 동시에 우리는 즉, 실천적 요소인 훈련캠프과정의 도입을 계획하고 있습니다. 그것은 이론적 지식을 전할 뿐만 아니라 실용적인 능력을 크게 향상시키도록 허락할 것입니다. 나는 오직 군사과학에 대한 것이 아니라 민방위의 중요한 지식능력에 대한 것을 이야기하고 있다고 강조하고 싶습니다. 그러한 효율성을 향상시키기 위해 해야할 많은 것들이 있습니다."라고 그녀는 말했다. 

 

- հմտություն 능력

- քաղաքացիական պաշտպանություն 민방위

 

 

 

Մինչ Թուրքիան վարձկանների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան, 342 զինյալ թողել և վերադարձել է Սիրիա: 터키는 새로운 용병그룹을 아제르바이잔에 보냈지만, 342명의 무장세력은 모든 것을 버리고 시리아로 돌아왔다.

 

- զինյալ = զենք ու զրահ հագած 무기와 갑옷을 착용한

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 터키는 시리아 용병의 230명으로 구성된 새로운 그룹을 나고르노-카라바흐에 맞서 싸우기 위해 아제르바이잔으로 보냈지만, 342명의 무장세력은 모든 것을 버려두고 집으로 돌아왔다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 시리아의 인권수호센터는 보도하였다. 

 

Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ: Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 2 սիրիացի զինյալի: 11월 4일에 센터는 죽은 9명의 무장군인의 자료를 확인하였다. 이 과정에서, 센터에 따르면, 240명의 무장군인이 살해당했고, 그중 183명의 시신은 시리아로 이송되었으며, 나머지는 아제르바이잔에 남아있다. 그외에도, 아르메니아 군대는 2명의 시리아 무장군인을 체포하였다.  

 

 

Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է տեղափոխում դեպի ԼՂ-ի հետ սահման: 이란은 추가적인 부대와 군사장비를 나고르노-카라바흐와의 국경에 이전했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման: 예례반, 11월 5일, 아르멘프레스: 이란은 추가적인 부대와 군사장비를 나고르노-카라바흐와의 국경에 이전했다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이란 "Azariha"의 텔레그램 채널은 군사장비와 부대의 대열이 국경으로 움직이는 것이 등장하는 영상을 공개하였다. 

 

 

 

Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի քաղաքները: 알리예프는 아제르바이잔 군대가 아르차흐 도시를 타켓으로 삼고 있다는 것을 고백하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ալիևն ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, թե իբր հոկտեմբերի 10-ից հետո Ադրբեջանը դադարեցրել է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아제르바이잔 대통령 일함 알리예프는 아제르바이잔 군대가 아르차흐 공화국의 도시들을 표적으로 삼고 있다고 고백하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 알리예프는 스페인의 EFE 에이전시와의 인터뷰에서 10월 10일 이후 아제르바이잔은 민간거주지를 타켓으로 삼는 것을 중단했다고 언급하면서 말하였다. 

 

- գործակալություն 에이전시, 대행사

 

«Հոկտեմբերի 10-ից հետո մենք չենք թիրախավորում Լեռնային Ղարաբաղի քաղաքները: Մինչ այդ, այո, մենք դա ընդունում ենք»,- ասել է Ալիևը` հավելելով, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայկական կողմն իբր իր ռազմական ստորաբաժանումներն ու տեխնիկան տեղակայել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում:

Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ` ընդգծելով, որ այսքան տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն ցանկացել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: "10월 10일 이후 우리는 나고르노-카라바흐의 도시들을 목표로 하지 않았습니다. 그 이전에는, 그렇습니다. 우리는 그것을 받아드립니다."라고 알리예프는 그것은 아르메니아 측이 그의 군부대와 장비를 나고르노-카라바흐의 수도에 배치했던 이유로 이루어졌다고 덧붙이면서 말했다. 일함 알리예프는 수년동안 민스크 그룹의 공동의장국은 나고르노-카라바흐의 분쟁을 해결하기를 원하지 않았다고 강조하면서 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 구성방식에 대해, 다시 한번 그의 불만을 토로했다. 

 

 

- ձևաչափ 구성방식, 체재

 

 

Ադրբեջանում գերության մեջ մահացած Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: 아제르바이잔에서 수감중에 사망한 미샤 멜쿠미안의 죽음은 뇌손상으로 인한 것으로 밝혀졌다.

 

- գլխուղեղ 뇌

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանում գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 법의학 전문가의 사전 결론에 따라, 아제르바이잔에서 수감중에 사망한 84세의 미샤 멜쿠미안의 죽음은 뇌손상에 기인한 것으로 밝혀졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 11월 5일 기자회견동안 아르메니아 공화국의 조사위원회의 범죄학부장 라파엘 바르다니안은 말했다. 

 

«Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ»- ասաց Վարդանյանը: "법의학 전문가의 사전결론에 따라, 죽음은 뇌손상으로 밝혀졌습니다. 폭력에 의한 사망입니다."라고 바르다니안은 말했다. 

 

 

 

Սիրիացի վարձկանների ցուցմունքների համաձայն` Ադրբեջանը վախի դեմ դեղահաբեր է բաժանել գրոհայիններին: 시리아 용병의 증언에 따라, 아제르바이잔은 공포방지약을 군인들에게 나눠주었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկանների ցուցմունքի համաձայն` Ադրբեջանի զինված ուժերը վախի դեմ դեղահաբեր են բաժանել գրոհայիններին Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아에서 구금된 두명의 시리아 용병의 증언에 따라, 아제르바이잔의 군대는 아르차흐에 맞선 군사작전시기에 공포방지약을 군인들에게 나누어 주었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 11월 5일 기자회견에서 아르메니아 공화국 조사위원회 범죄학부장 라파엘 바르다니안은 말했다. 

 

«Իրենք չեն խոստովանել, որ անձամբ օգտագործել են, բայց ցուցմունք են տալիս, որ այն անձինք, ովքեր վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան դեղահաբեր, որոնք վախի դեմ են։ Իրենք տեսել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը վարձկաններին բաժանում է համապատասխան դեղահաբեր։ Կալանավորված երկու վարձկանն էլ պնդում են, որ բաժանվել են այդպիսի դեղահաբեր»,- ասաց Վարդանյանը: "자신들은 개인적으로 사용했다는 것을 인정하지 않았지만, 두려운 감정을 가지는 사람들은 자신들의 지도자와 아제르바이잔 군대의 병사들이 두려움을 방지하는 약이 있다고 말했다고 증언하였습니다. 그들은 아제르바이잔 군대의 병사들이 용병들에게 해당 약을 나누어주는 것을 목격하였습니다. 구금된 두명의 용병도 그와 같은 약을 배분받았다고 주장하였습니다."라고 바르다니안은 말했다. 

 

ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը նշեց, որ այդ հանգամանքը քննության ընթացքում չի անտեսվել: 국가안보국의 조사부국장 바즈겐 아베띠시안은 그러한 상황은 현재 조사과정에 무시되지 않았다고 언급하였다. 

 

«Բացի նյութական ֆինանսավորումից վարձկաններին քաջալերելու համար, որպեսզի նրանք մասնակցեն ռազմական գործողություններին, նրանց որոշակի արգելված հոգեմետ նյութեր են տրամադրվել։ Երկու վարձկաններից վերցվել են մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որպեսզի փորձաքննությամբ ունենանք այս հարցերի պատասխանները»,- ասաց Ավետիսյանը: "물질적 재정지원이외에도 용병들을 장려하기 위해, 그들은 군사작전에 참여하도록, 그들에게 특정 향정신성 물질이 제공되었습니다. 두명의 용병으로부터 머리카락, 소변, 혈액샘플을 채취하였으며, 이 문제에 대한 답을 검사로부터 얻기 위해서 적절한 검사가 지정되었습니다.:라고 아베띠시안은 말했다.  

 

- նյութական ֆինանսավորում 물질적 재정지원

 

 

Պետական դավաճանության ևս մեկ դեպք. Բաքվի հետախուզությունը ՀՀ քաղաքացուն հավաքագրել է Ստամբուլում: 국가반역죄의 또 다른 사건. 바쿠정보부는 아르메니아 공화국의 시민을 이스탄불에서 포섭하였다. 

 

- դավաճանություն 반역죄, 불륜, 배신

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 일관되고 적극적인 투쟁 끝에 외국정부의 특수기관에 의한 아르메니아 공화국의 주권, 영토보전 및 대외안보에 대한 정보활동의 탐지, 예방 및 저지하기 위해, 착수된 전술적 지능범죄와 관련된 행동의 결과로 반역죄의 또 다른 사건을 발견하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ, այդ կերպ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայություններին ցուցաբերել է օգնություն: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국가안보국의 언론센터에서 알려온 바에 따르면, 아르메니아 공화국의 국가안보국에 의해 충분한 자료가 획득되었다. 아르메니아 공화국의 시민 M.S.가 2015년 동안 해외근무를 목적으로 터키 공화국의 이스탄불시에서 머물렀으며, 그 나라에서 활동하고 있던 아제르바이잔 정보국의 시야에 들어왔고 후자의 작업원에 의해 포섭되었다. 2019년에 아르메니아로 돌아온 이후, 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 대외안보, 군대, 군사장비에 대한 정보를 획득하거나 부대인원, 무기, 탄약, 군사장비의 수 및 유형, 군부대와 그것들의 지휘부, 방어구역, 엔지니어링 구조, 장비 및 최근에는 인명피해 및 기타에 관한 것을 포함하여 이미 자신이 알고 있는 정보를 건네는 것에 관하여 자금을 제안받았다. 그는 그것을 받아들렸고, 스파이 활동을 통해 주어진 임무를 수행하였으며, 그 댓가로 다양한 규모의 자금을 받았다. 그와 같은 방식으로, 아르메니아 공화국의 영토보전과 대외안보를 헤치면서 적대행위를 수행하기 위해 외국특수국에 도움을 주었다.   

 

 

«Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը: "따라서, 특정 업무를 수행하기 위해 M.S.는 계속하여 범죄의도의 실행을 계속하기 위해서 이중 건강진단을 통해 군복무를 방해하는 제한을 제거하였으며, 그런 방식으로 다시 정보를 수집하고 적대행위를 수행하고 다른 국가로 전송할 목적으로 아르메니아 공화국의 군대에 입대하는 조치를 취하였습니다. 하지만, 이에 그는 성공하지 못했습니다. 왜냐하면 관련 기관에 의해 그의 고용신청이 거부되었기 때문입니다.

 

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ: 사건 당시 아르메니아 공화국의 국가안보국에서 아르메니아 공화국의 형법 제 299 조 1항에 따라 의도된 범죄의 특성으로 인해 형사사건이 시작되었다. 그런 틀에서 국가반역죄를 저지른 것에 직접적인 연루된 협의를 근거로 M.S.는 체포되었으며, 그 과정에서 자백진술을 했다. 

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: 아르메니아 공화국의 국가안보국은 헌법질서의 기초와 국가안보에 반하는 범죄의 예방, 저지 및 발견을 위해 일관적인 투쟁을 지속하고 있다. 

 

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության»,- նշված է հաղորդագրության մեջ: 동시에 국가안보국은 이 과정에서 아르메니아 공화국의 주권, 안보 및 영토보전을 위해 국가반역이나 간첩활동에 대해 자신들이 알게되는 정보를 당국에 신고하는 대중들의 폭넓은 참여를 기대하고 있다." 라고 공지글에 명시되었다.   

 

 

 

 

 

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքների վերաբերյալ: 아르츠룬 호브한니시안은 적 파괴조 괴멸작전에 대한 세부사항을 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի հարակից գյուղերի մոտակայքում և անտառներում ադրբեջանական դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ նկատել է՝ ինչպես է Ադրբեջանի նախագահը ներկայացնում, թե իբր ադրբեջանական զորքերը հարձակվում են Շուշիի վրա: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 대변인 아르츠룬 호브한니시안은 슈쉬 남쪽마을 근처와 숲에서 아제르바이잔 파괴조의 괴멸작전에 대해 세부사항을 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 공영방송사 "인터뷰"의 프로그램에서 아르츠룬 호브한니시안은 어떻게 아제르바이잔의 대통령이 마치 아제르바이잔 군대가 슈쉬를 공격하고 있다고 발표했는지 알아차렸다고 강조하였다. 

 

- հաղորդաշար 프로그램

- թե իբր 마치

 

«Այդպես նա կերակրում է սեփական հանրությանը, միջազգային հանրությունն է դա լսում: Բայց ես զարմացած եմ և այդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես: Փաստացի ի՞նչ է նշանակում հարձակվում են, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, օրինակ՝ 15-20 հոգանոց խմբերի, խփում ենք, իրենք փախչում են: Փախչում են այլ ուղղությամբ, մտնում են անտառներ, շրջանցում են մեկ այլ տեղից, որտեղ փորձում են գտնել դիմադրության թույլ տեղեր, գյուղեր գտնել, վնասել գյուղերը, դրոշներ դնել, նկարվել: Հետո մեր տղաները մոտենում են, նորից խփում են, իրենք փախչում են՝ տալով 1-2 զոհ կամ վիրավոր»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: "그렇게 그는 자신의 커뮤니티에 공급하며, 국제사회는 그것을 듣습니다. 하지만, 나는 놀랐습니다. 그리고 공격자를 수색하고, 찾아내고, 괴멸하는 그와 같은 전쟁의 형태를 알지 못합니다. 실제로 만약 우리가 그들을 수색하고, 찾아낸다면 공격하고 있다는 것이 무엇을 의미합니까? 예를들어, 15-20명의 그룹을 우리는 타격하고, 그들은 도망쳤습니다. 그들은 다른 방향으로 도망치고, 숲에 들어가고, 저항이 약한 또 다른 장소를 우회하였으며, 마을사람을 찾아내고, 마을사람을 피해입히고, 깃발을 꽃고, 사진을 찍었습니다. 그런 후 우리의 소년들은 들어가서 다시 타격하고 그들은 1-2명의 사망자나 부상자를 남긴채 도망칩니다." 라고 호브한니시안은 부연설명하였다.  

 

- կերակրել 먹이다, (영양분을) 공급하다, (감정, 생각 등을) 키우다

- սեփական 평범한, 올바른, -> սեփական հանրություն 자신의 커뮤니티

- հարձակվող 공격자

- ոչնչացնել = գոյությունը վերացնել 끝장내다, 존재를 없애다, 고장내다

- հարձակվել = հարձակում գործել, գրոհել 공격하다 

- խփել 타격하다

 

Նրա խոսքով՝ Շուշիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբերի պայմանական հարձակումը այնքան էլ լավ չի ստացվում: Հովհաննիսյանն ընդգծեց, որ նոյեմբերի 5-ին ամբողջ օրվա ընթացքում փորձել են մագլցել ժայռերը, որպեսզի Շուշի մտնեն: «Մագլցողները փոքր խմբեր են, 5-10, առավելագույնը՝ 20 հոգանոց: Տղաները խփում են նրանց, հետո մոտենում են, տեսնում են բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է չէ՞, որ սիմվոլիկ մի բան են ուզում անել, նկարել, որ մեկը մտավ Շուշի դրոշ դրեց: Նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, հիմա ուզում են մի բան անել, ցույց տալ, որ վերցրեցին, վերջ, բայց չեն կարողանում: Ինչ-որ մի տեղ փորձում են ճանապարհը կտրել, խփում ենք, փախչում են»,- ասաց նա: 그의 말에 따르면, 슈쉬 방향에서 아제르바이잔 파괴조의 재래식 공격은 그렇게 좋게 받아드려지지 않는다. 호브한니시안은 11월 5일 하루종일 슈쉬로 들어가기 위해 바위를 오르려 시도하였다고 강조하였다. "등반자는 소규모로 5-10명, 최대 20명입니다. 소년들은 그들을 타격한 후에 들어가서 모든이에게 깃발이 있음을 목격하였습니다. 누군가 슈쉬에 들어가 깃발을 꽃는 것을 상징적으로 사진찍고 하고 싶어한다는 것이 분명하지 않습니까? 11월 9일은 아제르바이잔에서 국기의 날입니다. 이제 가져가기 위한 무엇을 하고, 보여주고 싶어하지만, 그들을 할 수 없습니다. 그들이 길을 건너려고 하는 모든 곳에서 우리는 타격하고, 그들은 도망치고 있습니다."라고 그는 말했다. 

 

- պայմանական 종래의, 관습적인, 재래식의

- մագլցել ժայռեր 바위를 오르다

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս իրավիճակը նրանց համար կարող էր բարենպաստ լինել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: «Նախորդ 3-4 օրերին փորձեցին, չստացվեց դեպի Մարտունի դուրս գալ, որ կարողանան ամբողջ մայրուղիով վերահսկողություն սահմանել: Այդ դեպքում իրենց դիվերսիոն խմբերը կփրկվեին, այսինքն՝ կազատվեին առանձին կոտորվելու ճակատագրից: Հիմա չստացվեց, և իրենց առանձին խմբերի կոտորվելու ճակատագիրը շարունակվում է: Խնդիրը չեն լուծելու»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: 아르츠룬 호브한니시안은 이런 상황은 만약 마르뚜니 방향으로 돌파구를 만들 수 있다면 그들에게 유리하게 될 수 있다고 언급하였다. "지난 3-4일 동안 그들은 시도하였지만 모든 고속도로를 통제할 수 있어야 했기에 마르뚜니로 가지 못했습니다. 그 경우 그들 파괴조는 구원받을 것입니다. 즉, 개별 학살당할 운명에서 해방될 것입니다. 지금은 효과가 없으며 그들 개별그룹으로 학살당한 운명이 계속되고 있습니다. 그들은 문제를 해결하지 못할 겁니다."라고 아르츠룬 호브한니시안은 언급하였다. 

 

- բարենպաստ 유리한

- ճեղքում 돌파구

- մայրուղի 주도로, 고속도로

- կոտորվել 학살당하다

 

Անդրադառնալով Բերձորում տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ քաղաքում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով: Սակայն նա հավելեց, որ Լիսագոր գյուղի ուղղությամբ դեպի Շուշի խմբեր կան, որոնք նոյեմբերի 4-ի գործողության արդյունքում փախել մտել են անտառ: «Այսօր ամբողջ օրը ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով փորձել ենք, գտել ենք, խփել ենք, նորից փախել են»,- ասաց նա: 베르조르에서 일어난 상황을 언급하면서, 호브한니시안은 도시에서 모든 것은 정상이며 사람들은 자신들의 평범한 삶을 살고 있다고 확신하였다. 하지만 그는 리사고르 마을쪽에서 슈쉬로 공작조가 있으며, 그들은 11월 4일 작전으로 숲으로 도망쳐 들어갔다고 덧붙였다. "오늘 하루종일 박격포로, 대포로, 수색대로 시도하였습니다. 찾아내고 타격하고 그들은 도망쳤습니다. 

 

Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին գնում է ոչ կոնվենցիոնալ պատերազմ, որի ընթացքում հակառակորդը կիրառում է դիվերսիոն խմբեր, վարձկաններ, որին զուգահեռ փորձում է կենտրոնական և հյուսիսային հատվածներում կոնվենցիոնալ պատերազմ վարել՝ կիրառելով զրահատեխնիկա, հրետանի, ավիացիա և այլն:

Անդրադառնալով հայկական զինված ուժերի առաջնահերթ խնդրին՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայկական զինված ուժերը խնդիր ունեն բոլոր ուղղություններում պահել այն բարենպաստ բնագծերը, որպեսզի ռազմաճակատային բնագծի փոփոխություն չլինի, այդ ընթացքում գտնել և ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերին: 호브한니시안의 말에 따르면, 현재 비전통적인 전쟁이 벌어지고 있으며, 그 과정에서 적군은 파괴조, 용병을 사용하고 있으며, 그와 병행하여 중앙과 북쪽 지역에서 장갑차, 대포, 군용기와 기타를 이용하여 전통적인 전투를 운영하고 있습니다. 아르메니아 군대의 우선순위 임무를 언급하면서, 호브한니시안은 아르메니아 군대는 모든 방향에서 전선에 변화가 없도록 그러한 유리한 전선을 유지해야하며, 그 과정에서 적군의 파괴조를 찾아내어 파괴하는 임무를 가지고 있다고 강조하였다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments