휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 29일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 29일자)

LifeChallenger 2020. 12. 29. 14:31
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Փաշինյանը ներկայացրել է միակ տարբերակը, որի դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից: 파쉬니안은 전쟁을 피할 수 있는 유일한 옵션을 제시하였다.  

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառության մեջ դրված մտքին, թե ճկուն քաղաքականության պարագայում հնարավոր էր խուսափել պատերազմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ: 예레반, 12월 29일, 아르멘르레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 융통성 있는 정책으로 전쟁을 피할 수 있다는 시중에 떠도는 생각을 언급하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르메니아 공화국의 총리는 그의 "페이스북" 페이지에 올린 게시물을 통해 이 주제에 대해 언급하였다. 

 

- ճկուն 유연한, 융통성 있는

 

«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որեւէ ճշգրտման։ "융통성 있는 정책을 통해 전쟁을 피할 수 있다는 생각이 지속적으로 시중에 퍼져나가고 있습니다. 이 주제를 퍼트리는 사람들은 적어도 2015년, 2014년의 전례없는 단계적 확대에 앞서 그들이 행한 "융통성 있는" 정책의 결과로 왜 2016년의 전쟁을 피하지 못했는지에 대해 대답해야합니다. 수년간 아르메니아가 행한 "융통성 있는" 정책은 2016년 1월에 러시아의 제안을 시중에 퍼뜨려 나고르노-카라바흐의 지위에 대한 어떠한 승인없이 7개 지역의 반환을 진행하는 결과를 가져왔습니다. 

 

- էսկալացիա 단계적 확대 = escalatia 라틴어

- նախորդել = որևէ մեկից առաջ լինել 누군가의 앞에 있는

 

Ինչու՞ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետեւ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Ռուսաստանի եւ բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնվի (ունի չհամաձայնվելու համար անհրաժեշտ կարողություն) եւ ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ Եւ, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր եւ սա էր պատերազմի պատճառը, ինչու՞ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները եւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։ 왜 러시아는 그와 같은 제안을 했을까요? 한가지 분명한 이유는, 아르메니아가 행한 "융통성 있는" 정책의 결과로 마드리드 프로세스는 교착상태에 빠졌습니다. 왜냐하면 아르차흐는 아제르바이잔의 구성밖으로 상태는 오직 아제르바이잔의 동의하에만 가능하기 때문입니다. 러시아와 모든 사람들은 아제르바이잔이 그와 같은 옵션에 결코 동의하지 않을 것이고, (동의하지 않기 위해 필요한 능력을 가짐) 그래서 교착상태를 벗어날 방법을 찾아야만 했음은 분명합니다. 그런데, 2018년 이후 아르메니아가 행한 정책은 충분할 정도로 친러시아적이 아니었고, 이것이 전쟁의 이유라고 그들이 주장하는 것이 맞다면, 왜 2016년의 "충분할 정도로 친러시아" 정책의 조건에서 러시아의 제안이 탄생하였으며 4월 전쟁이 발생하였을까요? 

 

Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարեւանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ։ Նաեւ՝ ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծախելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը։ 전쟁을 피할 유일한 옵션이 있었습니다. 아르차흐의 지위에 대해 잊어버리고 그 지역들을 돌려주는 것입니다. 물론, 지금 이러한 옵션의 지지자들은 당연히 많아졌습니다. 하지만 그들은 이런 조건에서도 고리스의 인근에 위치한 에이바즐리 지역에서 아제르바이잔의 징후가 나타날 것이었다는 것을 고려하지 않았습니다. 또한 한 때 "땅을 팔아넘겼다"고 우리를 비난하였습니다. 지금도 의심스러운 발언으로 우리의 포로들의 생명을 위험속에 빠뜨리고 있습니다. 

 

«Ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու եւ ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։ Մեր մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել եւ պատշաճ պատրաստվել պատերազմին»,- գրել է Փաշինյանը։ "융통성 있는" 정책의 대변인들이 저지른 가장 큰 누락은 바로 그들이 수년간 전쟁을 피하고 아무런 전쟁 준비도 하지 않는 정책을 운영하고 있었다는 것입니다. 우리의 가장 큰 누락은 바로 2년 반동안 충분하게 강탈한 돈을 돌려받지 못하고 전쟁을 대비하지 못했다는 것입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

- ջատագով 대변인

- բացթողում 누락, 생략

 

 

Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու համար: 자선기금 대표가 횡령으로 기소되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 특수전담부서에서 실행하고 있는 대규모 수사 및 기타 사법조치로 인해 예레반 시에서 운영중인 자선기금들중 한 곳의 대표에 의해 문서위조와 대규모 횡령을 한 사건의 정황이 밝혀졌다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회의 공보처에서 알려왔다. 

 

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու, կառավարելու և կանխիկացնելու իրավասությամբ, հիմնադրամի սեփականությունն ի շահ իրեն օգտագործելու նպատակով, 2012-2014թթ. ընթացքում Դավթաշեն համայնքի մի շարք բնակիչների անվամբ կազմել է կեղծ բովանդակությամբ դիմումներ՝ բարեգործական հիմնադրամից իբր ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ: "수사를 통해 확보한 자료에 따라, 기부받은 기금의 재정자원을 관리하고, 운영하고 조직하는 권한을 갖는, 언급된 자선기금의 이사는 기금의 재산을 자신의 이익을 위해 편취할 목적으로 2012년-2014년 동안 다브타센 자치구의 여러 주민들의 이름을 도용하여 자선기금으로부터 재정지원을 받는 것에 대한 허위 신청서를 작성하였다. 

 

- տնօրինել 관리하다

 

Այնուհետև նրանց փոխարեն ստորագրելով՝ կազմել է կեղծ վճարային փաստաթղթեր՝ ելքի օրդերներ և բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկանքներ: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի տնօրենը հիմնադրամի բանկային հաշվից կանխիկացրել և վերոնշյալ անձանց տրամադրելու փոխարեն յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.099.254 ՀՀ դրամ՝ հիմնադրամին պատճառելով գույքային վնաս: 그런 다음 그들을 대신하여 서명함으로써 허위 지급서, 주문서 및 주민들에게 재정지원을 제공한 것에 대한 정보를 작성하였다. 언급된 문서를 근거로 자선기금의 대표는 기금의 은행계좌로부터 돈을 인출하고 언급된 사람들에게 제공하는 대신 사적으로 막대한 금액, 13.099.254 드람을 횡령하였으며 기금에 재산상의 피해를 초래하였다. 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: 확보한 충분한 증거에 따라, 자선기금의 대표를 아르메니아 공화국 형법 제 179 조 (횡령 또는 착복) 3 항의 1 및 제 325 조 (문서, 인쇄, 직인, 서류, 차량 등록번호판의 위조, 판매 또는 이용) 1조에 따라 기소하였다. 

 

- դրոշմ 인쇄물

 

 

Նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել. ՏՄՊՊՀ 오렌지, 귤, 키위 및 레몬의 가격 변동은 담합의 결과였다. - 공정거래위원회

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ 2020 թվականի փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումներով և դրանց նկատմամբ սպառողների պահանջարկով պայմանավորված ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետականկ հանձնաժողովից: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회의 결정에 따라 2020년 2월 1일부터 4월 7일에 채택된 기간동안 오렌지, 귤, 키위 및 레몬 가격의 변동과 그것에 대한 소비자 수요에 대해 취해진 조사의 결과로 행정소송의 틀안에서 담합을 체결한 것에 대해 "베스트 프루트 AM", "아르뜨 푸르트", "쁘로무트" 유한책임회사에 대해 과징금으로 약 39백만 드람이 부과되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 공정거래위원회에서 알려왔다. 

 

Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: 위원회는 언급된 회사들이 담합을 통해 해당 기간동안 신종 코로나바이러스 질환으로 기인된 상황동안에 가장 큰 수요가 있던 위에서 언급된 과일의 판매가격을 인상하였으며, 이는 특히 소매체인점에서 그러한 제품의 판매가격이 큰 폭의 인상을 초래하였다. 결정에 대한 자세한 내용은 다음 링크에서 찾을 수 있다. 

 

 

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը կալանավորվել է ընկերուհու սպանության մեղադրանքով: 아르마비르 지역의 34세 주민은 여자친구 살해혐의로 체포되다

 

- կալանավորվել 체포되다

- մեղադրանք 혐의, 기소

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 33-ամյա կնոջ սպանության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 아르마비르 지역의 조사부서에서 실시된 조사 및 기타 법적조치로 인해 33세 여성의 살해사건이 밝혀졌다. 아르마비르 지역의 34세 주민이 기소되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회 공보처에서 알려왔다. 

 

«Քննությամբ պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, 2020թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպել է ընկերուհուն: Վերջինս նշված վայր է եկել իր «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որտեղ 34-ամյա տղամարդը, սպանելու ուղղակի դիտավորությամբ, գործով չպարզված հրազենից կրակել և ապօրինաբար կյանքից զրկել է ընկերուհուն: "조사를 통해 34세 남성은 2020년 12월 25일, 20시 30분경 아다브나뚠 네르나메르쯔 고속도로에서 개인적인 문제에 대한 해명을 들을 목적으로 여자친구를 만났다. 후자는 "니산 떼아나" 브랜드의 차량으로 언급된 장소에서 왔으며, 그곳에서 34세의 남성은 죽일 직접적인 의도를 가지고 정체불명의 총기를 발사하여 불법적으로 여자친구를 살해하였습니다. 

 

- խճուղ 고속도로

- պարզաբանում 설명, 해명 = պարզաբանել 설명하다 = հասկանալի դարձնել 이해시키다

- սպանել 죽이다

- գործով չպարզված 정체불명의 

 

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, իսկ կնոջ ավտոմեքենայում՝ 2սմ երկարությամբ մետաղյա գնդակ: Առգրավվել են դեպքի պահին տղամարդու հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: 예비조사과정에서 탄알이 발견되었되었으며 여성의 차량에서 2mm 길이의 금속총알을 찾은 사건현장의 검사와 수색을 포함한 여러 수사조치가 이루어졌습니다. 사건당시 남성이 입었던 옷을 압수하였으며 샘플을 채취하였습니다. 그것들은 여러가지 시험이 지정되었습니다.  

 

- զննություն -> զննել 검사하다

- խուզարկություն 수색

- պարկուճ 탄알

- գնդակ 발사체, 총알

- առգրավվել 압수하다

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 확보된 충분한 증거를 바탕으로 34세의 남성은 아르메니아 공화국의 형법 제 104 조 (살해) 1조와 제 235 조 (불법적인 무기, 탄약, 폭발물 또는 폭발장치의 취득 및 판매, 보관, 운반 및 착용) 1항에 따라 기소되었습니다. 후자에 대해 예방조치로써 구금이 확정되었습니다. 예비조사는 계속됩니다."라고 공지문에 명시되었다. 

 

 

Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար: 세관검사원이 직권남용과 뇌물수수로 기소되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գարիկ Փիլիփոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը, ՀՀ քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի կողմից ապօրինի ճանապարհով ապրանքների ներմուծումը չկանխելու և թույլ տրվող մաքսային իրավախախտումները չարձանագրելու համար նրանից ստացել է կաշառք, ինչպես նաև նրա դրդմամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 특수조사국에서 조사된 형사사건의 예비조사를 통해 아르메니아 공화국의 국세청 동부세관부서의 고가반-쁘리볼뉴에 세관 1과의 검사관으로 재직중인 가릭 필리포시안은 아르메니아 공화국 시민 바르단 호브한니시안에 의해 불법적인 경로로 제품을 수입하는 것을 막지 않고 관세위반을 기록하지 않는 것에 대해 그로부터 뇌물을 받았을 뿐만 아니라 그것을 위해 그의 직권을 남용하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 특수조사국에서 알려왔다. 

 

- մաքսային կետ 세관

- իրավախախտում 위반

- պաշտոնեական լիազորություն 직권

 

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդան Հովհաննիսյանը, տեղեկացված լինելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ մեկ քաղաքացու անվամբ մինչև 25 կգ ուղեբեռը ներմուծվում է առանց մաքսազերծման, 2019 թվականին վաճառքի նպատակով կազմակերպել և իրականացրել է նշված չափաքանակը գերազանցող հագուստների ու կենցաղային իրերի ներմուծումը ԵՏՄ անդամ երկիր չհանդիսացող Թուրքիայից, սակայն, օրենքով նախատեսված մաքսային վճարներից խուսափելու նպատակով, Վ. Հովհաննիսյանը հավաքագրել է մի խումբ անձանց, որոնց միջև նշված ապրանքները բաժանել է 25 կգ-ը չգերազանցող չափաքանակներով և մաքսակետում դրանք ձևականորեն հայտարարագրել վերջիններիս անուններով: 제기된 혐의에 따르면, 바르단 호브한니시안은 알려진대로, 시민 한명이 최대 25 Kg의 수화물을 통관없이 수입하는 현행법에 따라, 2019년에 판매목적으로 유라시아 경제연합 회원국이 아닌 터키로부터 언급된 수량을 초과하는 의류와 가정용품의 수입을 조직하고 수행하였다. 하지만, 법률에서 정한 관세지불을 피할 목적으로 바르단 호브한니시안은 한무리의 사람을 모집하여 언급된 제품을 25 Kg를 초과하지 않는 수량으로 나누고 세관지점에서 그것들을 형식적으로 후자들의 이름으로 신고하였다. 

 

- տեղեկացված լինելը -> տեղեկցվածություն -> տեղեկացնել 알리다

- ուղեբեռ 수화물

- մաքսազերծել 통관

- ձևականորեն = ձևական կերպով 형식적으로

 

Մաքսային տեսուչ Գ. Փիլիփոսյանը, տեղյակ լինելով Վ. Հովհաննիսյանի կողմից վերը նշված եղանակով ապրանքներ ներմուծելու մասին, 2019 թվականի սեպտեմբերի 18-ից 2019 թվականի դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրել է վերջինիս կողմից մեծաքանակ ապրանքների ներմուծումը այլ անձանց անուններով և առանց մաքսային վճարների, որի դիմաց Վ. Հովհաննիսյանից անձամբ ստացել է կաշառք:   

Մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 5-6-ին` Գ. Փիլիփոսյանի հերթափոխի ժամանակ, Վ. Հովհաննիսյանը նույն եղանակով ներմուծել է 3.316.546 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների հերթական խմբաքանակը՝ խուսափելով այդ ապրանքների համար մաքսային վճարներ կազմող 1.042.511 ՀՀ դրամի մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ վճարելուց: 세관검사원 가릭 필리포시안은 바르단 호브한니시안에 의해 위에서 언급된 방식으로 상품이 수입되는 것에 대해 알고 있으면서 2019년 9월 18일부터 2019년 12월 6일까지 정해진 기간동안 후자에 의해 대규모 상품의 수입이 다른 사람들의 이름을 통하고 관세의 지불없이 허용하였다. 그에 대해 바르단 호브한니시안으로부터 개인적으로 뇌물을 받았다. 특히 2019년 12월 5-6일에 가긱 필리포시안의 근무시간에 바르단 호브한니시안은 같은 방식으로 해당 제품에 대한 관세지불에 해당하는 1,042,511 드람의 관세와 부가가치세 지불을 피하여 3,316,546 드람의 감정가격을 가진 상품의 추가수량을 수입하였다. 

 

- տեղյակ լինել 알고 있다, 인지하고 있다.

 

Գարիկ Փիլիփոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար, իսկ Վարդան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և մաքսային տեսուչին կաշառք տալու համար: 가긱 필리포시안은 직권남용과 뇌물수수 혐의로 아르메니아 공화국의 형법 제 208 조 1항과 제 311 조 2항에 따라 기소되었으며 바르단 호브한니시안은 아르메니아 공화국 형법 제 38-308 조와 제 312 조 1항에 따라 직권남용의 조장과 세관검사원에게 뇌물공여 혐의로 기소되었다. 

 

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին: 형사사건의 예비조사는 완료되었다. 사건의 기소의견으로 법원에 신변이 넘겨졌다.

 

 

 

ՏՄՊՊՀ-ն «Լենովո»-ին պատասխանատվության է ենթարկել անբարեխիղճ մրցակցության համար: 공정거래위원회는 "레노보"에게 불공정거래에 대해 책임을 물었다.

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախազգուշացում է կիրառել: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회는 "오아시스 컴퓨터" 주식회사의 신청을 기반으로 시작된 행정소송의 결과로 "레노보(베이징)"사에 대해 불공정행위에 대한 사전경고를 부과하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է որակվել Հայաստանի Հանրապետություն «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ներմուծման թույլտվություն տալու հարցում հստակ սահմանված պահանջվող փաստաթղթերի, տեղեկատվության տեսակների ցանկի, գնահատման չափորոշիչների բացակայությունը, ինչպես նաև կամայականության դրսևորումը: "아르멘프레스"에 공정거래위원회로부터 알려온 바와 같이, 아르메니아 공화국은 "레노보"의 등록상표를 가진 제품를 수입한 경제주체에게 수입허가를 부여하는 문제에대해 명확하게 정의된 요구서류, 정보유형목록, 평가기준에 대한 설명 뿐만 아니라 임의의 표현은 불공정행위로 간주하였다. 

 


 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments