휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 28일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 28일자)

LifeChallenger 2020. 12. 28. 10:48
반응형

출처 : 픽사베이

 

 

 

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Հադրութում մարտերի վերսկսման մասին լուրերին: 아르메니아 공화국의 국방부는 하드루트에서 전투재개에 대한 소식에 대답하였다.  

 

- արձագանքել 응답하다

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է լուրերին` նշելով. 예레반, 12월 28일, 아르멘프레스: 아제르바이잔의 여러 언론매체가 하드루트의 토흐 마을근처에서 아르메니아와 아제르바이잔의 군인사이에 재개된 전투에 대하여 보도하였다. 양측의 사상자에 대해 보도되었다. 아르메니아 공화국의 국방부는 이 소식을 언급하면서 응답하였다. 

 

«Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ 토흐 마을은 아제르바이잔 군대의 완전한 통제하에 있음을 알려드립니다. 아르차흐 방위군은 휴전체제를 엄격히 준수하고 있으며, 어떠한 부대에서도 언급된 지역에서 작전에 참여하지 않았습니다. 또한, 아르차흐 방위군 부대와 관련된 어떠한 비상사건이 보고되지 않았습니다. 

 

Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»։ 그럼에도 불구하고 아르메니아 측은 아제르바이잔의 정보도발과 관련된 개연성을 배제하지 않으면서 추가적인 정보를 밝히기 위해 노력하고 있습니다. 

 

- հավանականություն 개연성

 

 

 

Կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷն թափանցել է Հարավային Կորեա: 코로나바이러스의 "영국발" 변종이 한국에 침투하였다. 

 

- հիմնամանրԷ 변종

- թափանցել 침투하다

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷով վարակման առաջին դեպքերն են հաստատվել Հարավային Կորեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկության բնագավառի ղեկավարությանը:

Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման Կորեական գործակալության տվյալներով՝ հիմնամանրԷով երեք ախտահարվածներ, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեա Էին ժամանել Լոնդոնից: 예레반, 12월 28일, 아르멘프레스: 코로나바이러스의 "영국발" 변종에 관한 첫 감염사례가 한국에서 확인되었다. 이에 대하여 "아르멘프레스"가 전한 바와 같이, 연합뉴스는 국가의료당국의 지도부를 이용하여 보도하였다. 질병통제관리센터의 운영자료에 따르면, 처음으로 영국에서 발견된 변종을 가진 3건의 사례는 런던으로부터 한국에 도착하였다.   

 

- ախտահարել = ախտի՝ հիվանդության ենթարկել 질병에 시달리다. 병에 걸리다

 

Կորոնավիրուսի առաջին մուտացիան, որը, բժիշկների գնահատմամբ, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորական կորոնավիրուսից, հայտնաբերվել Է Անգլիայի հարավ-արեւելքում` սեպտեմբեր ամսին: Մի քանի երկրներ վիրուսի նոր հիմնամանրԷի տարածումից խուսափելու նկատառումներով դադարեցրել են ուղեւորափոխադրումները Մեծ Բրիտանիայի հետ: Չնայած ձեռնարկված միջոցներից, «բրիտանական» հիմնամանրԷն արդեն հայտնաբերվել Է Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայյում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 의사들의 추정을 통해 반 코로나바이러스보다 70% 이상 전염성이 강한 최초 코로나바이러스 변종은 10월에 영국의 남동부에서 발견되었다. 여러 나라들은 신종 바이러스 변이의 확산을 피할 목적으로 영국과의 여객운송을 중단하였다. 취하여진 조치에도 불구하고 "영굴발" 변이는 이미 프랑스, 스페인, 포르투갈, 벨기에, 네덜란드, 오스트리아, 일본, 남아공에서 발견되었다고 "인터팍스"는 보도하였다. 

 

- մուտացիա 돌연변이, 변종

- գնահատել 평가하다

- վարակիչ 전염성

 

 

Առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը. ՀՀ վարչապետն արտահերթ ընտրությունների մասին: 나는 모든 사람들의 목소리를 듣기 위한 메카니즘을 제안한다. 아르메니아 공화국의 총리가 조기선거에 대하여.

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում: 예레반, 12월 28일, 아르멘프레스: 정권의 운명은 국민들에 의해 정해져야하며 국민들의 의지을 보여주는 형식중 하나는 의회조기선거이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 뻬뜨로스 가자리안과 가진 인터뷰에서 언급하였다. 

 

«Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի: Եվ, ըստ էության, սա հանրային համերաշխություն ձևավորելու մի մեխանիզմ է: Ի վերջո, ինչի՞ մեջ է բանավեճը: Բանավեճը հետևյալի մեջ է՝ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: "나는 모든 사람의 목소리를 듣고 그러한 목소리의 상호관계를 재고 측정할 수 있는 메카니즘을 제안합니다. 그리고 실제로, 이것은 대중 연대를 형성하는 하나의 메카니즘입니다. 결국, 논쟁은 무엇입니까? 논쟁은 누가 정권의 운명을 정해야하는가에 있습니다. 나의, 그리고 아르메니아 공화국의 헌법에 따라 정해진 유권해석은 정권의 운명은 국민에 의해 결정되어야한다는 것입니다."라고 니콜 파쉬니안은 말했다. 

 

- հարաբերակցություն = փոխադարձ հարաբերություն 상호관계

- համերաշխություն 연대

- բանավեճ 논쟁

 

Հարցին, թե ինչ-որ կարևորագույն բաներ փոխվելու են մինչև ընտրություններ՝ Ընտրական օրենսգիրք, Սահմանադրություն, կայուն մեծամասնություն, տոկոսներ, վարչապետ Փաշինյանը նշեց, որ նաև դա պետք է դառնա քննարկման թեմա: Նրա խոսքով, այսօր կա խորհրդարանական մեծամասնություն, որով կարող են այդ հարցերը լուծել, քննարկել, «Իմ քայլը» խմբակցության ներսում գալ համաձայնության և լուծել։ 선거법, 헌법, 안정된 과반수, 비율 등 선거전 어떤 중요한 것이 바뀌는가에 대한 질문에 대해 총리 파쉬니안은 그것들은 토론주제가 되어야한다고 언급하였다. 그의 말에 따르면, 오늘 의회 다수결이 있으며 이를 통해 그러한 문제들을 해결하고 논의되며 "나의 발걸음" 정당의 회의에서 합의되고 해결될 것이라고 언급하였다. 

 

- օրենսգիրք 법전 -> ընտրական օրենսգիրք 선거법

 

«Բայց մենք ուզում ենք, որ նաև այդ թեմաներով լինի քննարկում, և մենք լսենք տեսակետներ: Բովանդակային քննարկում ունենանք ամեն ինչի մասին: Այսքան ժամանակ ես ո՜չ լրագրողների, ո՜չ որևէ մեկի հետ զրույցում չեմ խուսափել որևէ հարցից, որևէ հարցի պատասխանելուց: Մարդիկ պնդում են, որ դավաճան է, վանկարկում են և ինձ մեղադրում են դավաճանության մեջ, ես ասում եմ՝ շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ։ Թող մարդիկ որոշեն, ժողովուրդը որոշի՝ դավաճա՞ն եմ, թե՞ դավաճան չեմ: Ի՞նչ է, ես խուսափո՞ւմ եմ որևէ մեղադրանքից: Ընտրական օրենսգի՞րք՝ շատ լավ, ես իմ պատկերացումներն ունեմ, թե ինչպիսին դա պետք է լինի, թող մյուսներն էլ ասեն՝ ինչ պատկերացումներ ունեն։ Առաջին հերթին խորհրդարանական ուժերը, իհարկե, բայց նաև մյուս ուժերն էլ թող ասեն՝ ի՞նչ պատկերացում ունեն»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: "하지만, 우리는 그러한 주제를 가지고 논의할 것이며 우리는 의견을 듣고 싶습니다. 모든 것에 대한 포괄적인 토론을 가집시다. 오랫동안 나는 기자이든 누구이든 어떤 질문이나 그 질문에 대한 대답을 피하지 않았습니다. 사람들은 그가 배신자라고 하면 그들은 따라 외치며 나를 배신자라고 주장합니다. 나는 그러한 비난에 맞설 준비가 되어 있다고 말했습니다. 내가 배신자인지, 배신자가 아닌지를 사람들로 하여금 결정하도록, 국민들이 결정하도록 합시다. 무엇 때문에요? 내가 어떤 비난을 피하고 있나요? 선거법이요? 좋습니다. 나는 다른 사람으로 하여금 어떤 생각을 가지고 있는지 말하도록 해야한다는 생각을 가지고 있습니다. 우선 의회세력은 물론 다른 세력도 무슨 생각을 가지고 있는지 말하게 합시다.'라고 니콜 파쉬니안은 덧붙였다. 

 

- վանկարկել 구호하다, 연호하다 

 

 

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում արցախյան վերջին պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դարձնելը: 니콜 파쉬니안은 아르차흐의 최근 전쟁에 대한 모든 진실을 알게 하는 것이 중요하다고 생각한다. 

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ արցախյան վերջին պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատերազմի հետ կապված ամեն անգամ ի հայտ են գալիս դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման անհրաժեշտություն ունեն: 예레반, 12월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르차흐의 최근 전쟁에 대해 모든 진실을 알게 하는 것이 중요하다고 생각한다. "아르멘프레스'의 보도에 따르면, 공영TV와의 인터뷰에서 총리 니콜 파쉬니안은 전쟁과 관련한 에피소드가 있을 때마다 자세하게 설명할 필요가 있다고 언급하였다. 

 

«Ընդ որում, ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել։ Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է եղել: Բայց այս ամեն ինչը պետք է պարզաբանվի: Օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի»,-նշել է վարչապետը: "그런데, 지금은 판단을 할 수 없습니다. 어떤 것은 그렇게 말하여지지 않았고, 현실은 조금 다른 것이었습니다. 하지만 그 모든 것은 밝혀져야만 합니다. 예를 들어, 이틀전에 나는 최전선에서 돌아온, 동원해제된 시민들과 만났으며 그들은 본질을 밝힐 수 있는 에피소드를 말했습니다. 예를 들어, 그들은 어떻게 소대나 분대가 가서 소비된 무기와 탄약을 보충하려고 했다는 그와 같은 에피소드를 말했습니다. 그리고 그들에게 무기를 주는 것을 거부한 특정 개인의 이름을 거론하였으며 그들이 무장하기 위해서 무기창고문을 부섰을 때 그 창고에 모든 필요한 무기와 탄약으로 가득차 있는 것을 보았습니다. 만약 그렇게 확인되어진다면, 이것은 패배원인들중 하나입니다. 우리는 왜 그러한 것들이 발생했는지 이해해야합니다. 그리고 내가 확신하는 한가지는 무엇보다도, 우선 그 창고에 필요한 무기류가 가득 차 있었고, 특정개인이 그들앞에서 창고문을 잠구었으며 무기를 제공하는 것을 거부하였다는 것입니다. 이 에피소드는 밝혀져야만 합니다."라고 총리는 언급하였다.    

 

 


 

 

ՏՄՊՊՀ-ն ձու իրացնող 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառել; 공정거래위원회는 계란을 판매하는 7개 대기업에 대해 과징금을 부과하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար  «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: 예레반, 12월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회의 결정에 따라 계란유통분야에서 담합한 "루사베르뜨", "루사게르띠 엘리트", "근투니크", "아쉬따락 주", "바리안뜨 그룹" 유한책임회사, "아르즈누 또흐마인 ITC" 공개주식회사 및 "아락스 트르츠나파브리카" 폐쇄주식회사에 대해 1억 3백만 드람에 달하는 규모의 과징금을 부과하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։ "아르멘프레스"에 공정거래위원회가 전해온 바에 따르면, 행정소송의 틀안에서 실행되어진 조사와 사건에 있는 증거의 추적과 평가의 결과로 상기 언급된 회사들에 의해 2019년 12월 및 2020년 1월, 2월동안 담합을 통해 계란판매가격을 정기적으로 인하를 실시하였으며, 2020년 3월에 동일 운영자들에 의한 담합을 통해 가격의 인상에 대한 가격 변화를 꾀하였다.

 

«Միաժամանակ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել են համաձայնեցված գնային քաղաքականության վարքագծի դրսևորումներ ինչպես գնի միաժամանակյա նվազեցման, այնպես էլ բարձրացման մասով։ Նշենք նաև, որ ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։

Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9 –ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից»,- ասվում է հաղորդագրության մեջ: "동시에 2020년 4월 1일부터 8월 27일까지 언급된 기간에도 담합된 가격정책행위의 징후가 가격의 동시 인하뿐만 아니라 인상에도 보고되었다. 기업에 의해 실행된 가격변화는 제품원가의 변화를 통하거나 기타 경제요소에 의해 결정되지 않았으며 또한 원가의 변화에 비례하지 않음을 알려드립니다. 이러한 위반은 "계란"제품의 시장에서 경쟁구도에 부정적인 영향을 미쳤으며, 뿐만아니라 여러 중소생산규모를 가진 경제주체에게 피해를 주었으며 9개의 소규모 농장들을 시장에서 배제시켰습니다."라고 공지글에 명시되었다. 

 

 

ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից: 공정거래위원회는 기업에게 새해 할인과 프로모션과 관련하여 위반을 자제해줄 것을 촉구하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: 예레반, 12월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회는 경제주체에게 새해 빈번하게 적용되는 할인과 프로모션과정에서 공정거래에 관한 법률 조항을 엄격하게 준수하여 줄 것을 촉구하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՄՊՊՀ հորդորում է, մասնավորապես, ձեռնպահ մնալ ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, ինչպես նաև մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց: "아르멘프레스"의 보도에 따르면, 공정거래위원회는 특히, 제품가격에 대해 적용되는 할인에 대한 불안전한, 허위 또는 불완전한 정보를 제시할 뿐만 아니라 할인을 발표하기전 제품의 가격을 인위적으로 인상하는 것, 그런후 최대가격의 인상을 정해진 가격으로 판매하는 것을 자제해줄 것을 권고하였다. 

 

«Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ: "위원회는 다시 한번 언급된 모든 조치는 불공정경쟁의 표현이며, 이로 인하여 경제주체에 대해 언급된 행위에 대해 이전년도 수입의 최대 5% 규모의 과징금이 부과될 수 있음을 상기시켜드리빈다. 이러한 문제가 발생하는 경우 위원회에 신고하여주십시오."라고 공지글에 명시되었다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments