휴먼노마드
아르메니아 통관절차 2) 관세 및 기타 납부에 대하여 본문
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ
관세 및 기타 납부
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (Օրենգիրք) 46-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային վճարներն են՝ "유라시아 경제연합의 관세법에 대하여" 2017년 4월 11일자 협정서의 1항에 근거하여 유라시아 경제연합의 관세법 (법규) 제 46조에 따라 관세납부는 아래와 같다.
1) ներմուծման մաքսատուրքը. 수입관세
2) արտահանման մաքսատուրքը. 수출관세
3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ. 상품의 수입시 연합의 관세구역에서 부가되는 부가가치세
4) Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը). 연합의 관세구역내 상품을 수입할 때 부과되는 소비세 (소비세 또는 소비요금)
5) մաքսավճարները: 통관료
Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար վճարվում են միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր՝ Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան: 연합의 관세구역내 수입된 개인용도의 상품에 대해서는 법규 제 37조에 따라 균일요금에 따라 부과된 관세, 세금 또는 총 관세의 형태로 부과된 관세, 세금 등으로 납부된다.
Ներմուծման մաքսատուրք 수입관세
«Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի (Պայմանագիր) 25-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքը պարտադիր վճար է, որը գանձվում է Միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում: "유라시아 경제연합에 대하여" 2014년 5월 29일자 협정서 제 25조 2항에 따라 수입관세는 연합회원국의 세관당국에 의해 연합의 관세구역내 상품이 수입될 때 부과되는 의무부과금이다.
Պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում Միության անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի։ 협정서 제 28조 3항에 따라 연합의 내수시장활동의 틀에서 상품의 상호거래에 대해 연합 회원국은 조약에 규정된 경우를 제외하고 수입 및 수출관세, 비관세 규제조치, 특별보호, 대응 및 보상조치를 적용하지 않는다.
Պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն՝ Միության տարածքում կիրառվում են Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Միության միասնական մաքսային սակագինը, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և համարվում են Միության առևտրային քաղաքականության գործիքները: 조약 제 42조에 따라 연합내에는 유라시아 경제 위원회에 의해 승인되고 연합의 무역정책수단으로 간주되는 연합의 대외경제활동에 대한 통일된 상품명명법 및 연합의 공통 관세율이 적용된다.
- մաքսային սակագին 관세율
Միության միասնական մաքսային սակագնի շրջանակներում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի հետևյալ տեսակները՝ 연합의 통합 관세율의 틀에서는 수입관세율에 다음과 같은 유형이 적용된다.
1) ադվալորային՝ հաշվարկվում է հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով, 가치성 : 과세대상 제품의 과세가격대비 백분율로 계산되어진다.
2) յուրահատուկ՝ հաշվարկվում է ըստ ֆիզիկական հատկանիշների՝ հարկման ենթակա ապրանքների բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), 특성 : 과세대상 제품의 고유표현(수량, 질량, 부피 및 기타 특성)을 가진 물리적 특성에 따라 계산되어진다.
3) խառը՝ երբ զուգակցվում են 1-ին և 2-րդ ենթակետերում նշված երկու տեսակները: 혼용 : 1항과 2항에서 언급된 두가지 유형을 혼합하는 경우
- ադվալորային = արժեքային 가치
Միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցից, գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից՝ բացառությամբ Պայմանագրի 35-րդ, 36-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված դեպքերի։ 연합의 통합관세율에서 수입관세율은 동일하며 조약 제 35조, 36조 및 43조에서 규정한 경우를 제외하고 연합의 관세국경을 통해 상품을 운송하는 개인, 거래 유형 및 기타 상황에 의해 변경되지 않는다.
Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը, և որոնք կիրառվում են Միության միասնական մաքսային սակագնով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։ 연합의 관세구역에서 상품의 수입을 효과적으로 규제할 목적으로 필요한 경우, 시즌관세가 책정될 수 있으며, 그 적용기간은 1년에 6개월을 초과할 수 없으며 연합의 통합관세율에서 규정한 수입세를 대신하여 적용된다.
Պայմանագրի 26-րդ հոդվածի համաձայն՝ վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև։ 조약 제 29조에 따라 납부되어진(부과되어진) 수입세는 회원국의 예산에 회계 및 배분될 것이다.
Միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկն ու Միությն միասնական մաքսային սակագինը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշմամբ: 연합의 대외경제활동의 통일된 상품명명법 및 연합의 통합관세율은 유라시아경제위원회 심의회의 2012년 1월 16일자 결정안에 따라 규정되었다.
ՀՀ-ի համար Միության միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ ապրանքների անվանացանկին և դրույքաչափերին համապատասխան, սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ: 아르메니아 공화국에 대하여 연합의 통합관세율과 상이한 상품목록과 요율에 따른 수입세율은 유라시아 경제위원회 심의회의 2020년 4월 28일자 62 결정안에 따라 규정되었다.
Արտահանման մաքսատուրք 수출세
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր: "관세규정에 대한" 아르메니아 공화국의 법률 제 89조 3항에 따라, 아르메니아 공화국으로부터 수출된 상품에 대한 수출세율은 0%로 규정한다. 법률에 의거하여 아르메니아 공화국으로부터 수출되는 상품에 대해 다른 관세율을 규정할 수 있다.
Ավելացված արժեքի հարկ 부가가치세
ՀՀ հարկային օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: 아르메니아 공화국의 세법 제 58조에 따라 부가가치세는 아르메니아 공화국의 세법 제 60조에 따라 규정된, 과세대상으로 간주되는 거래 및 활동의 구현을 위한 아르메니아 공화국의 세법에 의해 규정된 절차, 규모 및 기간내에 정부의 예산으로 지급되는 주세이다.
ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ, ի թիվս այլոց, համարվում են նաև 아르메니아 공화국의 세법 제 60조 1항 3절 및 4절에 따라 부가가치세의 과세대상은 특히 다음 유형으로 간주된다.
1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը. "내수용 반출"의 통관절차에 따라 아르메니아 공화국내로 상품의 수입
2) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը: 유라시아경제연합의 회원국으로부터 아르메니아 공화국에 유라시아경제연합의 제품형태를 가진 상품의 수입.
ՀՀ հարկային օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը: 아르메니아 공화국의 세법 제 61조에 따라 "내수용 반출"의 통관절차에 따라 아르메니아 공화국에 상품을 수입하는 경우 부가가치세에 따른 과세기준은 유라시아 경제연합의 통합관세법에 의거하여 규정된 절차에 따라 결정된 과세가격, 관세 및 소비세에 따른 과세대상품목을 수입하는 경우, 또한 법규에서 정한 절차에 따라 계산된 소비세의 총합으로 간주된다.
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը: 유라시아 경제연합의 회원국으로부터 아르메니아 공화국에 유라시아 경제연합의 제품형태를 가진 상품을 수입하는 경우 부가가치세의 과세기준은 수입상품의 구매가로 책정되며, 소비세의 과세대상품목을 수입하는 경우 수입상품의 구매가와 법규에 의거하여 규정된 절차에 따라 계산된 소비세의 총합으로 책정된다. 아르메니아 공화국의 영토로부터 "수출" 통관절차에 따라 수출되거나 아르메니아 공화국의 영토로부터 유라시아 경제연합의 회원국에 수출된, 유라시아 경제연합의 제품형태를 가진 상품을 공급한 경우 부가가치세의 과세기준은 "통관에 관한" 아르메니아 공화국의 법률에 따라 규정된 절차를 통해 계산된 과세가격으로 간주한다.
ՀՀ հարկային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: 아르메니아 공화국의 세법 제 63조 1항에 따라 아르메니아 공화국의 세법 제 60조에서 규정된 부가가치세의 과세대상으로 간주되는 거래 및 활동에 대해 과세할 목적으로 부가가치세는 20%의 비율로 계산된다.
Ակցիզային հարկ 소비세
ՀՀ հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ ակցիզային հարկը ՀՀ հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: 아르메니아 공화국의 세법 제 82조에 따라 소비세는 아르메니아 공화국의 세법 제 84조에서 규정한 과세대상으로 간주되는 거래 및 활동의 구현을 위하여 아르메니아 공화국의 세법에서 정한 절차, 규모 및 기간에서 정부예산으로 지급되어진 주세이다.
ՀՀ հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ, ի թիվս այլոց, համարվում են նաև՝ 아르메니아 공화국의 세법 제 84조 1항 2절 및 3절에 따라, 소비세의 과세대상은 특히 아래와 같다.
1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն. "내수용 반출"의 통관절차에 따라 소비세의 과세대상품목의 아르메니아 공화국으로의 수입
2) ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: 유라시아 경제연합의 회원국으로부터 소비세의 과세대상, 유라시아 경제연합의 제품형태를 지닌 상품의 아르메니아 공화국으로의 수입
ՀՀ հարկային օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների դեպքում ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով: 아르메니아 공화국의 세법 제 85조에 따라, 아르메니아 공화국의 세법 제 84조에서 규정한 소비세의 과세대상으로 간주되는 거래 및 활동의 경우에 소비세의 상품의 수량(부피)로, 수출된 아르메니아 공화국의 세법 제 88조에서 규정한 고유측정단위로 계산된다.
ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են՝ 아르메니아 공화국의 세법 제 87조에 따라 소비세의 과세대상품목은 아래와 같다.
1) էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի). 에틸 알코올 (꼬냑을 제외하고)
2) սպիրտային խմիչքները. 알코올 음료
3) գարեջուրը. 맥주
4) գինին. 와인
5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները). 담배류 (산업용 담배대용품, 시가, 궐련을 포함한다)
6) քսայուղը. 윤활유
7) բենզինը. 가솔린
8) դիզելային վառելիքը. 디젤유
9) հում նավթը. 원유
10) նավթամթերքները. 석유제품
11) նավթային գազերը. 오일가스
12) գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի). 기타 기체탄화수소 (비활성 압축천연가스를 제외하고)
13) սեղմված բնական գազը: 압축천연가스
ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափերը: 아르메니아 공화국의 세법 제 88조에는 소비세율이 규정되어 있다.
Պետական տուրք 주세
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 90-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. "주세에 관한" 아르메니아 공화국의 법률 제 19.9조에 따라 세관당국에 의해 법률에서 정한 경우에 세관활동의 이행, 세관관리, 상품의 임시보관 뿐만 아니라 사전결정을 제공하기 위하여 주세는 "통관에 대한" 법률 제 90조에서 정의한 사람에게 다음과 같은 비율로 부과되어진다.
1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար 아르메니아 공화국의 국경을 통해 운송되는 제품 및 운송수단 뿐만 아니라 은행에 의해 이송되는 통화 및 외환의 통관이행 (상품 검사 및 등록은 제외한다) | բազային տուրքի 3.5-ապատիկի չափով 기본요금의 3.5배 |
2) ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների համար՝ 상품의 검사 및 계산에서, 파이프라인과 전력선을 운송하는 제품을 제외한다. ա. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար 동일한 세관신고서에 의해 신고된 1톤이하 상품의 통관에 대하여 |
բազային տուրքի չափով 기본요금 |
բ. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար 동일한 세관신고서에 의해 신고된 1톤을 초과한 상품에 대해 매 초과된 톤(또는 초과하지 않은)의 통관에 대하여 | բազային տուրքի 0.3-ապատիկի չափով 기본요금의 0.3배 |
3) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար 파이프라인과 전력선을 통해 매월 동일한 조건내에서 동일한 방향으로 운송되는 삼품의 통관에 대하여 | բազային տուրքի 500-ապատիկի չափով 기본요금의 500배 |
4) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար 아르메니아 공화국의 영토를 통해 상품의 환적, 매 100KM당 | բազային տուրքի 10-ապատիկի չափով 기본요금의 10배 |
5) մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝ 세관당국에 의한 임시보관에 대해 ա. օրական՝ մինչև մեկ տոննայի համար 하루 최대 1톤 |
բազային տուրքի չափով 기본요금 |
բ. մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար 1톤을 초과한 매 추가 톤(또는 그 이하)에 대해 | բազային տուրքի 0.3-ապատիկի չափով 기본요금의 0.3배 |
6) տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար՝ 운송수단의 통관에 대해 ա. մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաներ 최대 10인승 차량 |
բազային տուրքի 2-ապատիկի չափով 기본요금의 2배 |
բ. այլ տրանսպորտային միջոցներ 기타 운송수단 | բազային տուրքի 5-ապատիկի չափով 기본요금의 5배 |
7) մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների և ապրանքների ծագման երկրի վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման համար 세관당국에 의해 유라시아 경제연합의 관세법 및 "세관규정에 대한 법률에서 규정한 절차에 따라 상품의 분류, 수입상품의 과세가격 결정방법 및 상품의 원산지에 대한 사전결정에 대하여 | բազային տուրքի 30-ապատիկի չափով 기본요금의 30배 |
8) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար 세관당국에 의한 "세관규정에 대한" 법률에서 규정한 절차에 따라 미완성 또는 불안정한 상태를 포함하여 조립되지 않거나 구성되지 않은 상태로 뭉쳐 운송되는 상품의 분류에 대한 결정에 대하여 | բազային տուրքի 30-ապատիկի չափով 기본요금의 30배 |
* Խողովակաշար 파이프라인
Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է վերը նշված դրույքաչափերի կրկնապատիկի չափով: 세관당국이 규정한 장소 및 근무시간외 상품의 통관 또는 그와 관련된 개별 업무이행에 대해서 주세는 위에서 언급된 요율의 2배가 부과된다.
Բնապահպանական հարկ. 환경세
ՀՀ հարկային օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է: 아르메니아 공화국 세법 제 161조에 따라 환경세는 환경조치이행을 위해 필요한 자금을 형성할 목적으로 아르메니아 공화국 세법에 상응하는 국가예산에 납부하는 세금이다.
ՀՀ հարկային օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝ 아르메니아 공화국 세법 제 164조에 따라 환경세의 과세대상은 아래와 같다.
1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը. 대기중으로 유해물질의 방출
2) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը. 수자원으로 유해물질 및 화합물질의 방출
3) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝ 광물자원의 이용, 생산 및 소비
ա. հատուկ հատկացված տեղերում տեղադրելը, 특별지정장소에 배치
բ. հատուկ հատկացված տեղերում պահելը. 특별지정장소에 보관
4) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝ 환경에 피해를 주는 상품
ա. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, 아르메니아 공화국의 영토로 수입
բ. ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը: 수입업자 및 수출업자에 의한 아르메니아 공화국 영토에서 양도
* ընդերքօգտագործում = ընդերքի օգտագործումը 광물자원이용
ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում բնապահպանական հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնապահպանական հարկի գումարը: 아르메니아 공화국 세법 제 165조 1항에 따라 환경세에 관한 과세기준은 과세대상의 가격 또는 물리적 수량이나 특성으로 간주되며 이것을 바탕으로 아르메니아 공화국 세법에서 규정한 비율과 절차에 따라 환경세의 요금이 계산된다.
ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ արտանետման աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկով հարկման բազա, ի թիվս այլոց, համարվում է արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների տեսակը և բեռնատարողությունը: 아르메니아 공화국의 세법 제 165조 2항 2절의 c)항에 따라 배출원으로부터 대기중 유해물질의 배출에 관한 환경세의 과세기준은 특히 이동배출원으로 대기중 유해물질의 배출에 관해 아르메니아 공화국에 등록되지 않은 아르메니아 공화국에 반입되는 운송수단의 종류 및 적재를 대상으로 한다.
ՀՀ հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա, ի թիվս այլոց, համարվում է՝
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ 아르메니아 공화국 세법 제 164조 5항의 1절에 따라 환경에 피해를 주는 상품에 대한 환경세의 과세기준은 특히, 아르메니아 공화국의 영토로 수입되는 환경에 피해를 주는 상품에 대한 것으로 간주된다.
ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ այդ ապրանքների մաքսային արժեքը, 아르메니아 공화국 "내수용 반입에 관한" 세관절차에 따라 수입되는 환경에 피해를 주는 상품에 대해, 그 상품의 관세가격에 부과된다.
բ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար ՀՀ հարկային օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի): 유라시아 경제연합의 회원국으로부터 아르메니아 공화국으로 수입되는 환경에 피해를 주는 유라시아 경제연합의 제품상태를 가진 상품에 대해 아르메니아 공화국의 세법에서 규정한 절차에 따라 결정되어진 부가가치세의 과세대상에 부과된다. (해당 상품에 대한 아르메니아 공화국 세법 제 5조에서 규정한 절차에 따라 계산되어진 소비세없이)
Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածով, իսկ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածով: 이동배출원으로부터 대기중 유해물질의 배출에 관한 환경세의 요율은 아르메니아 공화국 세법 제 168조에 규정되어 있으며 환경에 피해를 주는 상품에 관한 환경세는 아르메니아 공화국 세법 제 171조에 따라 계산된다.
Ճանապարհային հարկ 도로세
ՀՀ հարկային օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է: 아르메니아 공화국 세법 제 183조에 따라 도로세는 아르메니아 공화국의 차량도로망의 개발, 아르메니아 공화국의 국가공용차량도로의 건설, 수리 및 유지를 위해 필요한 자금을 형성할 목적으로 아르메니아 공화국 세법에 상응하는 국가예산에 납부하는 세금이다.
ՀՀ հարկային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ, ի թիվս այլոց համարվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը: 아르메니아 공화국 세법 제 186조 1항 1절에 따라 도로세의 과세대상은 특히 아르메니아 공화국에 등록되지 않은 화물차량으로 아르메니아 공화국의 차량도로를 이용하는 대상에 부과한다.
ՀՀ հարկային օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը: Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տևողությունը՝ արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով: 아르메니아 공화국 세법 제 187조 1항 및 2항에 따라 도로세의 과세기준은 도로세의 과세대상의 가치 및 물리적 수량 또는 그 특성으로 계산되며, 이를 바탕으로 아르메니아 공화국 세법에서 정한 요율 및 절차에 따라 도로세의 요금이 계산된다. 아르메니아 공화국에 등록되지 않은 화물차량의 아르메니아 공화국의 차량도로에 관한 이용에 대해 도로세의 과세기준은 화물차량의 아르메니아 공화국의 입국 및 아르메니아 공화국에서의 체류기간이며 화물차량의 최대허용무게(톤단위로 표기한다)에 따라 일단위로 표시된다. (트레일러 및 세미트레일러 포함)
ՀՀ հարկային օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն մուտքի յուրաքանչյուր 15 օրվա համար՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածի նույն մասով սահմանված դրույքաչափերով: 아르메니아 공화국 세법 제 188조 1항에 따라 아르메니아 공화국에서 등록되지 않은 화물차량의 아르메니아 공화국의 차량도로의 이용에 대해 도로세는 아르메니아 공화국 입국 매 15일마다, 차량의 최대 허용무게에 따라 동일하게 규정된 요율로 계산된다.
Ներքին շուկայի պաշտպանության նպատակով կիրառվող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և այլ տուրքեր 내수시장 보호을 위해 적용되는 특별, 독점금지, 보조금 및 기타 세금
Պայմանագրի 48-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող և երրորդ երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միությունում կարող են ներմուծել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների, ինչպես նաև այլ միջոցների տեսքով՝ Պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված դեպքերում: 규약 제 48조에 따라 제조자의 경제적 이익을 보호할 목적으로 연합의 관세구역으로 수입되는 제3국의 원산지 제품과 관련하여 연합은 내수시장의 보호조치로 특별보호, 독점금지 및 보조금 뿐만 아니라 기타 조치로 규약 제 50조에 계획된 경우에 수입할 수 있다.
Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու կամ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխելու կամ չեղարկելու կամ միջոցը չկիրառելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից: 특별보호, 독점금지 또는 보조금 수단을 적용하거나 특별보호, 독점금지 또는 보조금수단을 수정 또는 취소하거나, 조치를 적용하지 않는 것에 대한 결정은 위원회에 의해 선택되어진다.
Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումն իրականացվում է Պայմանագրի 8-րդ հավելվածով սահմանված պայմաններով և կարգով: 특별보호, 독점금지 및 보조금 수단의 적용은 규약 제 8조에 규정된 조건 및 절차에 따라 이행된다.
Ապրանքը ներմուծելիս հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը նախորդում է ուսումնասիրություն, որն իրականացվում է Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից որպես ուսումնասիրությունների իրականացման համար պատասխանատու մարմին նշանակված մարմնի կողմից: 상품을 수입할 때 특별보호, 독점금지 또는 보조금 조치의 적용은 규약 제 8조에 따라 수행되며, 위원회에 의해 조사이행을 위한 책임기관으로 지정된 기관에 의해 조사가 선행되어져야한다.
Հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրումը և բաշխումն իրականացվում են Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան: 특별보호, 독점금지, 보조금 수단의 계산 및 분배는 규약 제 8조에 따라 수행되어져야한다.
Օրենգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ Միությունում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով ներքին շուկայի պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում այդ տուրքերը ենթակա են վճարման Օրենսգրքով սահմանված կարգով: 법규 제 71조에 따라 연합에서 특별, 독점금지, 보조금의 형태로 내수시장의 보호조치로 수입되는 경우 그 요금은 법규에서 정한 절차대로 지급되어야한다.
Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարող են հանդիսանում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց համար առաջացել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորություն այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ կիրառվում է ներքին շուկայի պաշտպանության միջոց՝ հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրք, հատուկ քվոտաներ ներմուծելու միջոցով: 특별, 독점금지, 보조금세는 해당 제품에 대해 특별, 독점금지, 보조금세를 지불할 책임이 있는 신고자 또는 기타 개인이 납부한다. 이와 같은 방식으로 내수시장의 보호조치가 적용된다.
Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկումն ու վճարումն իրականացվում են Օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 12-րդ գլխով և Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները: 특별, 독점금지, 보조금세의 계산 및 적용은 법규에 따라 수입되는 관세의 계산 및 적용에 대해 규정된 절차대로 수행된다. 법규 제 12조와 규약에서 정한 특성에 따라 계산한다.
Օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: 법규 제 12조의 규정은 연합의 관세구역으로 수입되는 개인용도의 제품에 대해서는 적용되지 않는다.
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeCustoms
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
아르메니아 통관절차 4) 과세가격에 대하여 (0) | 2021.08.01 |
---|---|
아르메니아 통관절차 3) 상품의 원산지에 대해 (0) | 2021.07.31 |
아르메니아 통관절차 1) 아르메니아의 수입신고절차 (0) | 2021.07.31 |
아르메니아의 새로운 일자리 플랫폼에 관한 기사(2021-07-16) (0) | 2021.07.16 |
아르메니아 관세법(1) - 관세법에 사용되는 주요개념 (0) | 2021.07.04 |