휴먼노마드

아르메니아 통관절차) 가정용 가스기기에 대한 수입규정 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

아르메니아 통관절차) 가정용 가스기기에 대한 수입규정

LifeChallenger 2021. 8. 18. 10:26
반응형

가정용 가스기기에 대한 수입규정

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 아르메니아 공화국 결정안

 

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1458-Ն 2006년 9월 7일 결정안 제 1458호

 

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

"가정용 가스기기의 안전에 관한" 기술규정승인에 관하여

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներմուծվող` կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերին ներկայացվող պահանջների կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. "표준화에 관한" 아르메니아 공화국의 법률 제 8조의 이행을 보장하기 위해 아르메니아 공화국에서 수출 뿐만아니라 수입되어진 가정용 가스기기에 대한 요구사항을 규제할 필요성으로 인해, 아르메니아 공화국 정부는 다음과 같이 결정한다. 

 

1. Հաստատել «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի: 부속서에 따라 "가정용 가스기기의 안전요건" 기술규정을 승인한다. 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ` 다음을 제외하고 본 결정안은 공표된 순간부터 6개월후 발효된다. 

ա) սույն որոշման հավելվածի V բաժնի 15-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից մեկ տարի հետո,  본 결정안이 채택된 날로부터 1년후 발효될 본 결정안의 부속서 섹션 5의 15항

բ) սույն որոշման հավելվածի VI բաժնի 133-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից հինգ տարի հետո: 본 결정안이 채택된 날로부터 5년후 발효될 본 결정안의 부속서 섹션 6의 133항

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 기술규정

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» "가정용 가스기기의 안전요건"

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ 적용범위

1. «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ գազի սարքերի վրա` "가정용 가스기기의 안전요건" 기술규정(이하 기술규정)의 유효성은 대외경제활동의 상품분류코드에 따라 다음과 같은 가스기기를 포함한다. 

 

ա) վառարաններ` ջեռուցման, ջեռուցման-եփման, վառարաններ` սնունդ պատրաստելու համար,
գազային վառելիքով 난방용, 가열조리용 스토브, 가스연료를 사용하는 조리용 스토브
7321 11, 7321 81,
բ) կենտրոնական ջեռուցման կաթսաներ` գազային վառելիքով 가스연료를 사용하는 중앙난방식
보일러
8403 10,
գ) ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ 비수반가스의 온수기 8419 11 000:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված կենցաղային գազի սարքերի (այսուհետ` գազի սարքեր) անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, տեղադրմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը: 본 기술규정에 따라 1항에서 규정한 가정용 가스기기(이하, 가스기기)의 안전, 표식, 포장, 설치 및 운용메뉴얼에 제시되는 요구사항 뿐만 아니라 적합성등록절차를 규정되었다. 

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն) (2항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները պարտադիր են գազի սարքեր արտադրող, տեղադրող, օգտագործող բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: 본 기술규정의 요구사항은 가스기기를 제조, 설치, 이용하는 모든 법인과 개인 및 개인사업자에게 의무사항이다. 

4. Գազի սարքերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման: 가스기기는 의무적합성평가 대상이다. 

(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն) (4항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 개념

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները` 본 기술규정에는 다음과 같은 개념들이 적용되었다.

գազի կենցաղային սարք` կենցաղում օգտագործման համար նախատեսված սարք, որտեղ գազի այրմամբ առաջացած ջերմային էներգիան օգտագործվում է սարքի նշանակությամբ նախատեսված կենցաղային կարիքների համար, 가정가스기기 : 기기의 목적이 가정용으로 의도된 가스연소에 의해 생성된 열에너지를 이용하는 가정용으로 계획된 기기

ծավալային ջրատաքացուցիչ` որոշակի ծավալով մետաղական անոթ, որտեղ լցված ջուրը տաքանում է գազային վառելիքի տված ջերմության հաշվին, 저장식 온수기 : 채워진 물을 가스연료의 제공된 열에 의해 가열하는 일정부피를 가진 금속용기

հոսքային ջրատաքացուցիչ` գազի սարք, որում շարժվող ջուրն առանց կանգառի տաքանում է գազային վառելիքի տված ջերմության հաշվին, 유동식 온수기 : 가스연료의 제공된 열에 의해 순환되는 물을 끊임없이 가열하는 가스기기

փոքր ծավալի ջրային ջեռուցման կաթսա` գազային վառելիքով աշխատող` մինչև 100 կՎտ ջերմային հզորությամբ ջրատաքացուցիչ կաթսա, 소형 온수보일러 : 가스연료에 의해 작동되는 100kW이하의 열용량을 갖는 온수보일러

ջեռուցման վառարան (կոնվեկտոր)` սարք` գազային այրիչով, որտեղ այրվող գազի ջերմությունը ջերմափոխանցման հետևանքով անցնում է այդ սարքը շրջապատող միջավայրին, 난방난로(대류식) : 연소가스의 열이 열전달방식을 통해 해당 장치를 둘러싼 주변으로 전달되는 가스버너가 있는 장치

ջեռուցման և եփման վառարան` ջեռուցման վառարան, որի վերևի հորիզոնական մակերևույթը նախատեսված է սննդի պատրաստման համար, 난방조리용 스토브 : 상부의 수평면이 조리용으로 계획된 난방스토브

սնունդ պատրաստելու վառարան` ստացիոնար տեղակայված գազօջախ, որն օգտագործվում է սննդի պատրաստման համար, 조리용 스토브 : 조리용으로 이용되는 고정설치된 가스스토브

գազի կոնդենսատ` բնական գազի ֆազային փոփոխության հետևանքով առաջացած հեղուկ ֆազ, 초경질유 : 천연가스의 갱정을 통해 생성된 액체상태의 가스(액상가스)

սահմանային գազ` հեղուկացված ածխաջրածնային գազ, որն օգտագործվում է գազի սարքի փորձարկման ժամանակ, 경계가스 : 가스기기의 시험에 사용되는 액화탄화수소

նմուշային գազ` բնական գազ` գազային ֆազում, որն օգտագործվում է գազի սարքի փորձարկման ժամանակ: 샘플가스 : 가스기기의 시험에 사용되는 기체상태의 천연가스

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 시장진입조건

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գազի սարքերի իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները: 아르메니아 공화국의 영토에서 가스기기를 판매할 시 의무적합성평가 대상제품에 관한 아르메니아 공화국의 법률에서 정한 조건을 준수해야한다. 

(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն) (6항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա գազի սարքերը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով, կամ համապատասխանության հայտարարագրով: 아르메니아 공화국 영토에서 의무적합성평가대상의 가스기기는 국가적합성표기 또는 적합성인증, 적합성선언에 따라 표시되어야한다. 

(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն) (7항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

 

IV. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ 가스기기의 분류

 

8. Գազի սարքերը, ըստ այրման համար անհրաժեշտ օդի մատուցման և ծխագազերի հեռացման համակարգերի, ստորաբաժանվում են` 가스기기는 연소에 필요한 공기의 공급 및 연기의 배출시스템에 따라 다음과 같이 세분화된다. 

Ա(A) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են այն սենքի ներսից, որտեղ տեղադրված են, և ծխագազերը չեն հեռացվում, տարածվում են նույն սենքի ներսում. 유형 A : 해당 유형의 장치는 연소에 필요한 공기를 설치된 실내에서 가져오나 연기를 제거되지 않고 동일 실내에 퍼진다. 

Բ(B) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են սենքի ներսից, իսկ ծխագազերը հեռացվում են մթնոլորտ. 유형 B : 해당 유형의 장치는 연소에 필요한 공기를 실내에서 가져오고 연기를 대기중으로 배출한다. 

Ց(C) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են դրսից (մթնոլորտային օդ), և ծխագազերը հեռացվում են դուրս: Դրանք փակ, հերմետիկ այրման խցով գազի սարքերն են, որոնք հիմնականում կիրառվում են բնակարանային ջերմամատակարարման համակարգերում. 유형 C : 해당 유형의 장치는 연소에 필요한 공기를 밖에서(대기) 가져오고 연기를 밖으로 배출한다. 주로 아파트 난방시스템에 적용되는 폐쇄형 밀폐연소가스장치이다. 

Դ(D) տեսակի` գազի սարքեր, ջրատաքացուցիչներ` ծխագազերի արհեստական հեռացմամբ, առանց ծխաքարշի: 유형 D : 굴뚝없이 연소가스를 인공방식으로 제거하는 가스기기 또는 온수기

 

Յուրաքանչյուր տեսակ իր հերթին բաժանվում է առանձին ենթատեսակների` կախված նրանից, թե ինչպես է իրականացվում օդի մատուցումը և ծխագազերի հեռացումը` արհեստական, թե բնական եղանակով, առանձին, թե ընդհանուր ծխատարով: 각 유형은 차례로 어떻게 공기가 공급되고 연기가 배출되는지에 따라, 자연방식인지 인공방식인지에 따라, 개별방식의 배기관인지 중앙방식의 배기관인지에 따라 개별 하위유형으로 나뉜다.  

 

V. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 가스기기에 대한 일반기술요건

 

9. Գազի սարքերը պետք է այնպես նախագծված լինեն, որպեսզի բնականոն շահագործման պայմաններում դրանց աշխատանքը վտանգ չներկայացնի մարդու կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին: 가스기기는 일반작동조건에서 그것들의 작동이 인명, 건강, 재산 뿐만 아니라 환경에 피해가 되지 않도록 설계되어져야한다. 

10. Գազի սարքերը պարտադիր պետք է ունենան գազի բնականոն այրումն ապահովող, գազի մուտքը գազայրիչ արգելափակող ավտոմատիկայով հագեցված սարքեր: 가스기기는 가스의 정상적인 연소를 보장하고, 가스유입을 차단하는 자동차단장치가 있어야한다. 

11. Գազի սարքերում օգտագործվող նյութերը պետք է համապատասխանեն շահագործման տեխնիկական, քիմիական և ջերմաստիճանային պայմաններին, որոնց բնութագրերը և դրանց վրա հնարավոր ազդեցության վնասակար հետևանքների բացակայությունը պետք է երաշխավորվեն արտադրողի կամ մատակարարի կողմից: 가스기기에 사용되는 재료는 작동에 관한 기술적, 화학적 및 온도조건에 부합해야하며, 사양 및 그것에 대한 잠재적인 부작용이 없음을 제조사 또는 공급자에 의해 보장되어야한다. 

12. Գազի սարքերի` սննդամթերքի և սանիտարական նպատակներով օգտագործվող ջրի հետ շփվող բաղկացուցիչ մասերի նյութերը չպետք է ազդեն սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջների և հիգիենիկ նորմերի վրա: 가스기기의 식품 및 위생목적으로 사용되는 물과 접촉되는 구성부품의 재료는 식품안전요구사항 및 위생기준에 영향을 미치지 않아야한다. 

 

ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ 가스기기의 표기 및 포장

 

13. Գազի սարքերը պետք է ունենան մականշվածք` հետևյալ տեղեկատվությամբ` 가스기기는 다음과 같은 정보를 포함한 표식을 가져야한다. 

ա) արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը, 제조사의 명칭 및 제조사의 상표 (존재하는 경우), 영업장소 

բ) գազի սարքերի պայմանական նշագիրը, տիպը կամ մակնիշը, 가스기기의 조건부 표시, 유형 또는 표식

գ) գազի տեսակը (բնական կամ հեղուկ), որով աշխատելու համար նախատեսված է տվյալ գազի սարքը, 작동을 위한 해당 가스기기의 가스 유형 (천연 또는 액화)

դ) գազի ճնշման անվանական մեծությունը` պասկալներով (Պա), 파스칼로 표기된 가스압력의 공칭값

ե) գազի սարքեր արտադրող կազմակերպության թողարկվող գազի սարքերի համարակալման համակարգով նախատեսված հերթական համարը, 가스기기를 제조하는 기업에서 제공된 가스기기의 번호등급시스템에서 의도된 일련번호

զ) արտադրման տարեթիվը և ամիսը: 제조연월

 

Մակնշումը պետք է կատարված լինի գազի սարքի տեղակայված վիճակում տեսանելի և այնպիսի եղանակով, որով կապահովվի դրա պահպանումը` գազի սարքի ծառայության ժամկետի ամբողջ ընթացքում: 표지는 가스기기가 설치된 상태에서 가스기기의 서비스기간동안 표지의 보존을 보장하는 형태로 육안으로 읽을 수 있어야한다.  

Գազի սարքերի տրանսպորտային մակնշումը պետք է իրականացնել «ԳՕՍՏ 14192» ստանդարտին համապատասխան, և պետք է մակնշված լինեն «Զգույշ, փխրուն է», «Վերև», «Պաշտպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները: 가스기기의 운송표기는 "GOST 14192"의 표준에 따라야하며, "파손 주의", "위로", "습기로부터 보호"의 행위표식이 표기되어야한다. 

 

13.1. Գազի սարքի էլեկտրական մասի մակնշումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` 가스기기의 전기부분의 표식은 최소한 다음과 같은 정보를 포함해야한다. 

ա) անվանական լարումը, հաճախականությունը և մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը, 정격전압, 주파수 및 공급특성기호

բ) էլեկտրական անվանական հզորությունը (վատտերով կամ կիլովատտերով), եթե բարձր է 25 Վ-ից, 25V보다 높다면, 정격전력 (와트 또는 킬로와트로)

գ) համապատասխան հալուն ներդիր ապահովիչի անվանական հոսանքը (ամպերներով) շարժիչ ունեցող սարքի համար, երբ հոսանքի ցատկը պահանջում է հոսանքի ավելի բարձր անվանական նշանակություն ունեցող ապահովիչ, քան մակնշված անվանական նշանակությունն է: Եթե համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանքը մակնշված է, իսկ հալուն ներդիրի տիպը ժամանակային հապաղումով է, ապա տեղեկությունները ժամանակի/հոսանքի բնութագրերի վերաբերյալ պետք է ներառել համապատասխան մակնշման մեջ, 전원서지가 공급정격전류보다 더 높은 정격전류를 가진 퓨즈를 요구할 때, 멜트형 삽입퓨즈의 정격전류(암페어로) 모터를 가진 기기를 표시

դ) պայմանանշանը խոնավության նկատմամբ պաշտպանության աստիճանի համար, եթե կիրառելի է: 해당하는 경우, 습기에 대한 보호등급기호 

(13.1-ին կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.1항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.2. Եթե սարքն ունի այլընտրանքային բաղադրիչ, որը կարող է ընտրվել հսկող (կառավարող) սարքի կողմից, ապա տրված անվանական մուտքային հզորությունը պետք է համապատասխանի հնարավոր առավելագույն բեռնվածքին: Միայն Բ (B) դասի, Ֆ (F) դասի կամ Հ (H) դասի նյութով մեկուսացված փաթույթներով շարժիչները պետք է մակնշել դրանց փաթույթի մեկուսացման դասի նշանակմամբ: 만약 기기가 컨트롤러에 의해 선택할 수 있는 대체구성요소를 가진 경우, 정격입력전력은 가능한 최대부하와 같아야한다. 다만, 클래스 (B), 클래스 (F) 또는 클래스 (H)의 재료를 가진 절연패키지가 있는 모터는 패키지의 절연클라스의 기호를 표기해야한다. 

(13.2-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.2항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.3. Եթե սարքի շարժիչն առանձին է մակնշված, ապա սարքի և շարժիչի մակնշումները պետք կատարվեն այնպես, որ կասկած չառաջանա անվանական նշանակության և բուն սարքն արտադրողի վերաբերյալ: 만약 기기의 모터가 별도로 표시되는 경우, 기기 및 모터의 기호는 정격전류와 원래의 기기에 대한 제조사에 대해 의심의 여지가 없는 방식으로 행해져야한다. 

(13.3-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.3항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.4. Պայմանանշանները պետք է կիրառել հետևյալ կերպ (մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը պետք է տեղադրել անվանական լարման կողքին). 기호는 다음과 같은 방식을 적용한다. (공급특성의 기호는 정격전압기호 옆에 위치해야한다)

(13.4-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.4항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.5. Գծային արտանցիչը պետք է նշել L տառով: Բացառապես չեզոք հաղորդիչի համար նախատեսված արտանցիչները նշվում են Ն (N) տառով: Հողանցման արտանցիչները` «հողի» պայմանանշանով: Այդ նշանները չեն դրվում պտուտակների, հանվող տափօղակների կամ այլ մասերի վրա, որոնք կարող են հանվել` հաղորդիչների միացած լինելու դեպքում: 선형단자는 문자 L로 표기한다. 배타적 중립 트랜스미터용으로 계획된 단자는 문자 Ն(N)으로 표기한다. 접지단자는 "접지" 기호로 표기한다. 해당 표식은 트랜스미터와 연결되어 있는 경우, 제거할 수 있는 나사, 와셔 또는 기타 부품으로 배치할 수 없다. 

(13.5-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.5항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.6. Էլեկտրական կառավարման (հսկման) միջոցները պետք է մակնշել այնպես, որ հստակ երևա, թե սարքի որ մասն են դրանք կառավարում (հսկում): 전기제어장치는 장치의 어떤 부분을 제어하는지에 대해 명확하게 표기되어야한다. 

(13.6-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.6항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.7. Փոխանջատիչների տարբեր դիրքերը և կառավարման (հսկման) մաս հանդիսացող էլեկտրական կառավարման միջոցների ու փոխանջատիչների տարբեր դիրքերն անհրաժեշտ է նշել թվերով, տառերով և այլ տեսանելի միջոցներով: Եթե թվերն օգտագործվում են տարբեր դիրքերը ցույց տալու համար, «անջատված» դիրքը պետք է ցույց տրվի «0» թվով, իսկ դիրքը ջեռուցման կամ սառեցման ավելի մեծ արդյունքի, արագության և այլնի համար պետք է ցույց տրվի ավելի մեծ թվով: «0» թիվը պետք է չօգտագործել ցանկացած այլ նշումների համար` բացառությամբ, եթե այն այնպես է տեղադրված և կապված այլ թվերի հետ, որ շփոթություն չառաջանա «անջատված» դիրքի նշումի հետ: 스위치의 상이한 위치 및 제어부분과 만나는 전기제어장치와 스위치의 상이한 위치는 숫자, 문자 및 기타 식별가능한 수단으로 표기되어야한다. 만약 숫자를 상이한 위치를 보여주기 위해 사용한다면, "점멸" 위치는 숫자 "0"으로 보여져야만 하며 표기위치는 가열 또는 냉각에 대한 더 큰 결과값, 속도 등은 더 큰 숫자로 보여져야한다. 숫자 "0"은 만약 그것이 다른 숫자와 함께 위치하거나 연결되어도 "점멸" 위치의 표식과 혼동되지 않는 경우를 제외하고 다른 어떤 표식과 함께 사용해서는 안된다. 

(13.7-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.7항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.8. Հաղորդագծի սխեման պետք է մակնշվի սարքի վրա տեղադրողի/սպասարկող ճարտարագետի համար հեշտորեն տեսանելի դիրքում: Հաղորդագծի մակնշումը պետք է լինի այնպիսին, որ այն հեշտորեն նույնականացվի հաղորդագծի սխեմայի հետ: Յուրաքանչյուր ներդիր (ապահովիչ) կամ ավտոմատ անջատիչ իր տուփի կամ կափարիչի վրա կամ մոտակայքում պետք է ունենա իր անվանական հոսանքի չջնջվող ցուցում` իր կողմից պաշտպանվող շղթային համապատասխան: Ցանկացած էլեկտրական բաղադրիչի վրա, որը նախատեսված է սպասարկման փոխարինման համար, պետք է մակնշել իր էլեկտրական բնութագրերը, օրինակ, էլեկտրաունակությունը, դիմադրությունը: 배선도는 기기 위에 설치자/서비스기술자가 쉽게 볼 수 있는 위치에 표기해야한다. 배선표식은 그것이 쉽게 배선도와 식별되도록 해야한다. 각각의 삽입물(퓨즈)나 회로차단기의 케이스나 덮개위 또는 주변에는 그것에 의해 보호되는 회로를 따라 해당 정격전류의 지울 수 없는 표식을 해야한다. 서비스 교체를 위해 의도된 어떤 전기구성요소에는 예를 들어 전기전도율, 저항같은 전기적 특성을 표기해야한다. 

(13.8-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.8항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.9. Հանրային ցանցից մատակարարման քուղը սարք մտցնելու մասում պետք է մշտապես ամրակցել նախազգուշացնող ծանուցում, իսկ ներկառուցված սարքերի համար` ներքին հաղորդագծի հանվող պանելի վրա: Ծանուցման մեջ պետք է շարադրել հետևյալը` «Սարքը պետք է առանձնացվի էլեկտրական սնումից սպասարկման որևէ գործողություն կատարելուց առաջ»: 공용 네트워크에서 공급선을 장치에 삽입하는 경우 장치에 경고 문구를 영구적으로 부착해야 하며 내장 장치의 경우는 내부 배선에 한다. 문구에는 "서비스를 수행하기 전에 기기를 전원 공급 장치에서 분리해야한다."라고 명시해야한다. 

(13.9-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.9항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

13.10. Կանաչ-դեղին, կապույտ և շագանակագույն ներկած ջիղեր ունեցող սարքի հետ սնուցվող ցանկացած ճկուն ջիղին պետք է ամրացնել պիտակ: Այդ պիտակում պետք է շարադրել հետևյալը` Կանաչ-դեղին` Հող, Կապույտ` Չեզոք, Շագանակագույն` Լարման տակ (հոսանատար): Բացի դրանից` օգտագործողի հրահանգներում և պիտակում պետք է ներառել հետևյալը` ըստ էության. «Քանի որ սույն սարքի հանրային ցանցից մատակարարման ուժային հաղորդալարում հաղորդալարերի գույները կարող են չհամապատասխանել Ձեր խրոցակում արտանցիչները նույնականացնող գունային մակնշումներին, կատարեք հետևյալը. Կանաչ-դեղին գույնի հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Ե (E) տառով կամ «հողի» պայմանանշանով մակնշված, կամ կանաչ, կամ կանաչ-դեղին գույնով ներկած արտանցիչին: Կապույտ գույնի հաղորդալարը պետք է միացնել Ն (N) տառով մակնշված կամ սև գույնով ներկած արտանցիչին: Շագանակագույն հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Լ (L) տառով մակնշված կամ կարմիր գույնով ներկած արտանցիչին: 녹색-노란색, 파란색-갈색으로 칠해진 회로를 가진 장치로 구동되는 모든 선에는 레이블이 지정되어야 한다. 해당 레이블에는 녹색-노란색 - 접지, 파란색 - 중성, 갈색 - 전압(전류)을 기재해야 한다. 그 외, 사용자 지침 또는 라벨에는 다음과 같은 내용이 포함되어야한다. "공용 네트워크에서 이 장치의 전원 공급 장치에 있는 전선의 색상이 소켓의 외부인자를 식별하는 색상 표시와 일치하지 않을 수 있으므로 다음과 같이 수행한다. 녹색-노란색 전선은 문자 E(E) 또는 "접지" 기호가 표시된 플러그에 연결되어야 하거나 또는 녹색 또는 녹색-노란색으로 칠해진 단자에 연결해야 한다. 파란색 전선은 문자 N(N)으로 표시되거나 이 색상으로 칠해진 단자에 연결해야 합니다. 갈색 전선은 문자 L(L)로 표시되거나 빨간색으로 칠해진 단자에 연결해야 한다. 

(13.10-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն) (13.10항은 2012년 12월 6일자 제 1536호 결정안에서 추가됨)

14. Գազի սարքերի բոլոր մշակված, բայց չլաքապատված արտաքին մասերը և խողովակապտուկների (շտուցերներ) ծայրերի պարուրակները պետք է լինեն կոնսերվացված` «ԳՕՍՏ 9.014» ստանդարտին համապատասխան, արտադրանքի 2-րդ խմբում ընդգրկված և տեղափոխման 2(C) կարգի պայմանների համար: 가스기기의 모든 가공되었지만 도색처리되지 않은 단자부품 및 케이블(플러그) 끝부분의 나사산은 "GOST 9.014" 기준에 따라 제품의 2번째 그룹에 포함되고 위치한 2(C) 규정의 조건에 부합해야한다. 

Խողովակապտուկի անցքը պետք է պաշտպանված լինի կեղտոտումից: 케이블의 구멍은 오염으로부터 보호되어 있어야한다. 

Մինչև տրանսպորտային տարայում տեղադրելը` յուրաքանչյուր գազի սարք և դրանց լրակազմի մասերը պետք է փաթեթավորված լինեն երկշերտ փաթեթավորման թղթով` դրա պահպանումն ապահովելու համար: 운송용기에 설치하기전, 각 가스기기 및 그것의 구성품은 안전하게 보관하기 위해서 양면포장지에 포장해야한다.

Յուրաքանչյուր գազի սարք պետք է համալրված լինի տեխնիկական և շահագործման հրահանգով (հրահանգներով): 각각의 가스기기는 기술 및 운용에 관한 지침서(운영지침)이 내포되어야한다. 

15. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող գազի սարքերի մասին սույն տեխնիկական կանոնակարգով ներկայացված տեղեկատվության տրամադրումը և շահագործման փաստաթղթի տեքստը` հայերենով: 제조사, 공급자 또는 그의 권한을 받은 대리인은 아르메니아 공화국에서 판매되는 아르메니아 공화국에서 제조되고 수입되는 가스기기에 관한 본 기술규정에서 정해진 아르메니아어로 된 정보의 제공 및 운용메뉴얼을 제공해야한다. 

 

ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 가스기기의 설계 및 구조에 대한 요구사항

 

16. Գազի սարքերը պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի շահագործման նորմալ պայմաններում չառաջանան դրանց անվտանգության վրա ազդող անկայունության ու վթարային իրավիճակներ և ձևափոխման հնարավորություններ: 가스기기는 정상적인 작동조건에서 안전에 영향을 미치는 불안전 및 긴급상황과 변경가능성이 발생하지 않도록 설계되어야만 한다. 

17. Գազի սարքերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի` 가스기기는 다음과 같이 설계되고 구성되어야한다. 

ա) հրդեհի պայմաններում բացառվի կամ առնվազն նվազագույնը լինի պայթյունի հնարավորությունը, 화재발생시 폭발가능성이 배제되거나 최소한 감소되어야한다.

բ) կանխվի հոսանքահարման հնարավորությունը, 감전의 가능성을 방지해야한다. 

գ) հսկող կամ կարգավորող սարքերի վթարը չհանգեցնի անվտանգությանն սպառնացող իրավիճակի: 제어 또는 통제장치의 고장으로 인한 안전을 위협하는 상황을 발생시키지 말아야한다. 

18. Գործարկման և շահագործման ընթացքում առաջացող գազի կոնդենսատը չպետք է ազդի սարքի անվտանգության վրա: 작동 및 운영되는 동안 발생되는 가스 콘덴세이트가 기기의 안전에 영향을 미치지 말아야한다.

19. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի այրման համար ներթափանցող օդի քանակը չգերազանցի կայուն այրում ապահովելու համար անհրաժեշտ օդի քանակը: 가스기기는 안정적 연소를 보장하는데 필요한 공기량을 넘어 연소를 위해 유입되는 공기량을 초과하지 않도록 구성되어야한다. 

20. Գազի սարքերին տրվող գազի ծախսի թույլատրելի տատանումների դեպքում դրանք պետք է շարունակեն անվտանգ աշխատանքը: 가스기기에 공급되는 가스의 허용소비량에 있어 그것들은 지속적으로 안정적인 작동을 해야한다. 

21. Ճնշման տակ աշխատող գազի սարքերի բոլոր բաղկացուցիչ մասերը, առանց անվտանգությանն սպառնացող ձևափոխման, պետք է դիմանան մեխանիկական և ջերմային լարումներին: 압력하에 작동하는 가스기기의 모든 구성요소들은 안전을 위협하는 변경없이 기계적, 열적 스트레스를 견뎌야한다.

22. Եթե գազի սարքերն ապահովված են անվտանգության և հսկող սարքերով, ապա անվտանգության սարքերի ղեկավարումը չպետք է իրականացվի հսկող սարքերի միջոցով: 만약 가스기기에 안전 및 제어장치가 있다면, 안전장치의 관리는 제어장치에 의해 수행되어서는 안된다. 

23. Գազի սարքերի բոլոր բաղկացուցիչ մասերը, որոնք տեղադրված կամ կարգաբերված են արտադրման փուլում, և դրանց վրա տեղակայման և շահագործման ընթացքում անթույլատրելի է ցանկացած ազդեցություն, ապա դրանք պետք է պաշտպանված լինեն հնարավոր պատահական ազդեցություններից: 제조단계에서 설계되고 조정되는 가스기기의 모든 구성요소는 설치 및 작동중에 어떠한 충격도 허용하지 않으며, 가능한 우발적 충격으로부터 보호되어야한다.  

24. Գազի սարքերի լծակները և այլ հսկող կամ կարգավորող սարքերի նշագրումը պետք է լինի պարզ և շահագործման ընթացքում տա համապատասխան հրահանգներ` ցանկացած սխալը բացառելու նպատակով: Դրանց կառուցվածքը պետք է բացառի պատահական ազդեցության հնարավորությունը: 가스기기의 레버 및 다른 제어 또는 통제장치의 표식은 단순해야하며 작동중 오류를 배제하기 위한 관련 지침을 제공해야한다. 그것들의 구성요소는 우발적 충격가능성을 배제해야한다. 

25. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի` 가스기기는 다음과 같이 구성되어야한다.

ա) տեղի չունենան գազի արտահոսքեր, 가스 누출이 없어야한다.

բ) բոցավառման և կրկնակի բոցավառման, ինչպես նաև բոցի մարման դեպքում գազի հոսակորուստները լինեն նվազագույն, որպեսզի կանխարգելվի գազի սարքերի ներսում չայրված գազերի կուտակումը: 점화 및 이중점화는 물론, 화염진화시 가스누출은 가스기기의 내부에서 연소되지 않은 가스가 축적되는 것을 방지하도록 최소화해야한다. 

26. Ներտնային տարածքներում և սենյակներում օգտագործման համար նախատեսված գազի սարքերը պետք է համալրված լինեն այդ տարածքներում չայրված գազերի վտանգավոր կուտակումների առաջացումը կանխարգելող հատուկ սարքերով, որոնք չափում են վնասակար նյութերի կոնցենտրացիաները և արգելափակում գազի հոսքը դեպի գազի սարք:

Թունավոր տարրեր պարունակող գազեր օգտագործող մեծ խոհանոցային գազի սարքերը պարտադիր պետք է համալրված լինեն նշված հատուկ սարքերով:

27. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի նորմալ շահագործման պայմաններում`

ա) բոցավառումն ու կրկնակի բոցավառումը լինեն առանց ճայթյունների և հանդարտ,

բ) բոցը լինի կայուն, և այրման արգասիքները չպարունակեն մարդու կյանքի և առողջության համար վնասակար նյութերի վտանգավոր կոնցենտրացիաներ,

գ) տեղի չունենա այրման արգասիքների պատահական ներթափանցում սենք:

28. Այրման արգասիքների հեռացման նպատակով ծխատար խողովակին միացվող գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի օդաքարշության նորմալ պայմանների խախտման դեպքում այրման արգասիքների վտանգավոր քանակությամբ հոսակորուստներ տեղի չունենան օգտագործման տարածքներ:

Ներտնային, ծխատար չունեցող ջեռուցման գազի սարքերը, այդ թվում` ջրատաքացուցիչները չպետք է առաջացնեն օգտագործման տարածքներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող շմոլագազի (CO) կոնցենտրացիաներ:

29. Արտադրվող և ներմուծվող բոլոր գազի սարքերը պետք է ապահովված լինեն տեղակայման և շահագործման հրահանգով (հրահանգներով):

30. Տեղակայման և շահագործման հրահանգը (հրահանգները) պետք է պարունակի (պարունակեն) գազի սարքի տեղակայման, կարգաբերման, շահագործման և սպասարկման համար բոլոր անհրաժեշտ վարվելակարգերը, ինչպես նաև ունենան անհրաժեշտ նախազգուշացնող ցուցումներ, որոնք պետք է նշված լինեն նաև փաթեթվածքի (սպառողական տարայի) վրա` գազի սարքի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

Շահագործման տեխնիկական հրահանգներում պետք է նշվեն`

ա) օգտագործվող գազի տեսակը,

բ) գազի ճնշումը,

գ) այրման համար անհրաժեշտ օդի քանակը և օդի մատուցման եղանակը,

դ) սույն տեխնիկական կանոնակարգի 26-րդ կետով նախատեսված հատուկ սարքերով չհամալրված սարքերում չայրված գազի վտանգավոր խառնուրդների առաջացման հնարավորության կանխարգելումը,

ե) այրման արգասիքների հեռացման եղանակը,

զ) ստիպողական քարշով այրիչների, ինչպես նաև նման այրիչներով համալրվող գազի սարքերի համար` դրանց բնութագրերը, հավաքակցմանը (մոնտաժմանը) ներկայացվող պահանջները, ինչպես նաև հնարավոր համակցությունների համար օգտագործվող սարքերի վերաբերյալ արտադրող կազմակերպության ցուցումները: Գազի սարքերի բռնակների և լծակների մակերևույթների ջերմաստիճանները պետք է անվտանգ լինեն դրանք շահագործող մարդկանց համար:

31. Ներտնային պայմաններում օգտագործման համար նախատեսված գազի սարքերի շահագործման ընթացքում դրանց արտաքին մասերի մակերևույթների ջերմաստիճանը, բացառությամբ այն մակերևույթների կամ բաղկացուցիչ մասերի, որոնք նախատեսված են ջերմության փոխանցման համար, չպետք է վտանգ ներկայացնեն օգտագործողների, հատկապես երեխաների համար` հաշվի առնելով փոխազդեցության հնարավոր տևողությունը:

32. Գազի սարքերի մաս հանդիսացող կցամասերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի տեղակայման հրահանգի համաձայն միացված լինելու դեպքում ճիշտ ծառայեն իրենց նպատակին:

33. Հատակներին կամ այլ մակերևույթներին մոտ գտնվող գազի սարքերի բաղկացուցիչ մասերի ջերմաստիճանը պետք է լինի այնպիսին, որպեսզի պատահական հպման ժամանակ այրվածք չառաջանա:

34. Շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվություն, հատկապես` շահագործման ցանկացած սահմանափակումների վրա շահագործող անձանց ուշադրությունը սևեռելու մասով:

Գազի սարքերի և փաթեթվածքների (սպառողական տարաների) վրայի նախազգուշացման վերաբերյալ նշանները և ցուցումները պետք է պարզ բնութագրեն օգտագործվող գազի տեսակը, գազի ճնշումը և շահագործման յուրաքանչյուր սահմանափակումը, ինչպես նաև բավարար օդափոխություն ունեցող տարածքներում գազի սարքերի տեղադրման վերաբերյալ պահանջները:

 

VI. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 가스기기에 대한 기술요건

 

ՄԻՆՉԵՎ 70 ԿՎՏ ՋԵՐՄԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՋՐԱՅԻՆ ԿՈՆՏՈՒՐՈՎ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԸ 최대 70KW의 수냉식 제어기능을 갖춘 가스기기

 

35. Մինչև 70 կՎտ ջերմային հզորությամբ ջրային կոնտուրով գազի սարքերը նախատեսված են բնակարանների (առանձնատների) ջեռուցման համար և աշխատում են ջրի բնական կամ հարկադրական շրջանառությամբ ու պատկանում են առավել վտանգ ներկայացնող արտադրանքի դասին:

36. Գազի` սույն խմբին պատկանող սարքերը դասակարգվում են ըստ`

ա) անվանական ջերմային հզորության` մինչև 70 կՎտ,

բ) օգտագործվող գազի տեսակի` բնական գազ, պրոպան, բութան և դրանց խառնուրդները,

գ) ջերմության փոխանցման եղանակի,

դ) ջրի շրջանառության եղանակի,

ե) տաքացվող ջրի ծավալի,

զ) այրման արգասիքների հեռացման եղանակի` Բ(B) տիպի,

է) ջրի աշխատանքային ճնշման` 70 կՊա և 70 կՊա-ից ավելի։

37. Գազի սարքերը պետք է ապահովեն`

ա) չոր, չխառնված այրման արգասիքների մեջ ածխածնի օքսիդի պարունակությունը ըստ ծավալային տոկոսի չպետք է գերազանցի 0.05 տոկոսը` նմուշային գազի համար, և 0.1 տոկոսը` սահմանային գազի համար,

բ) գազի սարքից դուրս եկող ծխագազերի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 1100C-ից,

գ) ղեկավարման բռնակների ջերմաստիճանները չպետք է գերազանցեն գազի սարքի տեղադրման սենքի ջերմաստիճանը` ավելի, քան 350C` մետաղական բռնակների համար, 450C` կերամիկական բռնակների համար, և 500C` պլաստմասսայե բռնակների համար,

դ) գազի սարքի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները չպետք է գերազանցեն դրա տեղադրման վայրի ջերմաստիճանը` 800C` իրանի ծորակի, կափարիչի, կողմնային և առջևի պատերի համար, 1200C` հետևի պատի համար, 500C` գազի սարքի տեղադրման վայրի հատակի համար, 600C` սենքի այն պատի համար, որին ամրացված է սարքը:

38. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի`

ա) հիմնական և բռնկման այրիչներին, ապահովիչ և կարգավորիչ սարքերին մոտենալու մատչելիությունը, ինչպես նաև դրանց դուրսհանումը` առանց հաղորդակցուղիներից գազի սարքի անջատման,

բ) բռնկման այրիչների վառման մատչելիությունը և անվտանգությունը,

գ) այրիչների աշխատանքի հսկման հնարավորությունը,

դ) հիմնական և բռնկման այրիչների տեղաշարժման հնարավորության բացառումը,

ե) մեկ տեսակի գազից այլ տեսակի գազի անցման հնարավորությունը` ծայրափողակի փոխման միջոցով և (կամ) դիաֆրագմայի տեղադրմամբ, կամ առաջնային օդի կարգավորմամբ:

39. Գազի սարքերը պետք է ունենան պատյան, որը փակում է առնվազն ջերմափոխանակիչը, հիմնական և բռնկման այրիչները:

40. Գազային այրիչի ծայրափողակի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի դրա փոխարինումը հնարավոր լինի միմիայն գործիքի միջոցով:

41. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի այրման արգասիքների հեռացումը ծխատարով:

42. Կառավարման բռնակները պետք է տեղադրվեն հարմար և օգտագործման համար լինեն մատչելի: Դրանց դիրքը պետք է լինի պարզ և տարբերակվող:

Եթե կառավարումը կատարվում է պտտման միջոցով, ապա բռնակի շարժումը դեպի «փակ է» դիրքը պետք է համընկնի ժամացույցի սլաքի շարժման ուղղության հետ:

43. Գազի սարքերը պետք է ունենան ջերմակարգավորիչ` 50-ից մինչև 900C սահմանների կարգավորմամբ` 50C կարգավորման սխալանքով:

44. Գազի սարքերի ջերմային հզորությունն անվանական հզորության նկատմամբ չպետք է լինի±5 տոկոսից ավելի:

45. Գազի սարքերի գազային հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:

46. Գազի սարքերի ջերմափոխանակիչը և ջրատար մանրակները պետք է լինեն ամուր և կիպ:

47. Վառելու ժամանակ բոցը պետք է տարածվի այրիչի ամբողջ կրակային մակերեսով` 2 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում:

48. Բռնկման այրիչի բոցը պետք է լինի կայուն, հիմնական այրիչի միացման ու անջատման ժամանակ օդի հոսքի արագության հորիզոնական բաղադրիչը պետք է լինի 2 մ/վ -ից ոչ ավելի:

49. Գազի սարքերի հիմնածորանները պետք է ապահովեն կայուն այրում` առանց բոցի թռիչքների և պոկումների:

50. Գազի սարքերը պետք է լինեն աշխատունակ` ծխատարում 2,94-ից մինչև 29,4 Պա ճնշման նոսրացման դեպքում:

51. Գազի սարքերը պետք է սարքավորված լինեն ապահովիչ և կարգավորիչ սարքերով, որոնք պետք է ապահովեն`

ա) գազի մատակարարումը հիմնական այրիչ` միայն բռնկման այրիչում 30 վ-ից ոչ ավելի ժամանակահատված բոցի առկայության դեպքում,

բ) գազի մատակարարման դադարեցումը` բռնկման այրիչի հանգումից 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում,

գ) գազի մատակարարման դադարեցումը` 10 վ-ից ոչ պակաս և 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում` ծխատարում քարշի բացակայության դեպքում,

դ) հիմնական այրիչի ավտոմատ արգելափակումը` բռնկման այրիչի բոցավառման ժամանակ,

ե) գազի մատակարարման դադարեցումը` ջրի հոսքի բացակայության դեպքում:

52. Գազի սարքերի ձայնի հզորության ճշտված մակարդակը դրանց աշխատելու ժամանակ չպետք է գերազանցի 55 դԲԱ-ն:

53. Գազի հաղորդակցուղիների հերմետիկության համար օգտագործվող նյութերը պետք է լինեն գազադիմացկուն: Հերմետիկացման միջոցների զանգվածի փոփոխությունն սկզբնականի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ ներթափանցելիություն, այդ թվում` «արագացված հնացման» պարագայում, չի թույլատրվում:

Կարծրությունը, «արագացված հնացումից» հետո, ըստ Շորի A-ի, չպետք է փոփոխվի 5 միավորից ավելի:

54. Գազի սարքերը փաթեթավորված վիճակում պետք է դիմանան 2,4*g միջին գերբեռնվածությանը (g-ն ծանրության ուժի արագացումն է) և 120 հարված/րոպե տրանսպորտային ցնցմանը:

55. Գազի սարքերի խափանման չափանիշներն են`

ա) ավտոմատիկայի տարրերի չգործարկվելը,

բ) ջրային և գազի հաղորդակցուղիների ապահերմետիկացումը,

գ) բոցի անջատման կամ թռիչքների առկայությունն այրիչների վրա:

 

ՄԻՆՉԵՎ 100 ԿՎՏ ՋԵՐՄԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԸ 최대 100KW의 열발생량을 가진 온수기 

 

56. Մինչև 100 կՎտ ջերմարտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները (այսուհետ` կաթսաներ) պատկանում են մինչև 0,4 ՄՊա և մինչև 950C տաք ջուր արտադրող Ց(C) տիպի կաթսաների դասին, որոնք օգտագործվում են բազմաբնակարան շենքերում, առանձնատներում և կոմունալ-կենցաղային նպատակներով հասարակական շենքերում:

57. Կաթսաները, հատվածաշարերը և արմունկները պետք է լինեն ամուր և հերմետիկ` տաքացվող ջրի աշխատանքային ճնշման պայմաններում:

58. Կաթսայի իրանը, դռները և մաքրման պատուհանների կափարիչները պետք է լինեն ճնշումադիմացկուն:

59. Կաթսայի պատյանի և դռների ճկված կամ դրոշմված մանրակների արտաքին մակերևույթները չպետք է պարունակեն ճաքեր, ուռուցիկներ, ծալքեր, ծլեպներ, սուր ծայրեր և անկյուններ:

60. Կաթսայի տաքացող մակերևույթների ստուգման (զննման) և մաքրման հնարավորությունը պետք է ապահովված լինի կաթսայի կամ գազայրոցային սարքերի լրիվ կամ մասնակի ապամոնտաժման պարագայում։

61. Կաթսաները պետք է ապահովված լինեն անվտանգության ապահովման ավտոմատ գազայրոցային սարքերով, որոնք անջատում են վառելիքի մատակարարումը` պաշտպանիչ սարքերի գործարկմամբ նախատեսված դեպքերում:

62. Կաթսաների պատրաստման համար օգտագործվող նյութերի ցանկը պետք է սահմանված կարգով հաստատված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

63. Կաթսայի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները պետք է լինեն`

պատյանինը` 600C -ից ոչ բարձր,

դռնակների և մաքրման պատուհանիկներինը` 1200C -ից ոչ բարձր,

կառավարման բռնակներինը` 450C -ից ոչ բարձր։

Կաթսայի տակ` հատակի ջերմաստիճանը պետք է լինի 700C -ից ոչ ավելի:

64. Կաթսաների լաքաներկային պատվածքների ջերմադիմացկունությունը պետք է համապատասխանի փաստացի շահագործման ջերմաստիճանային պայմաններին և պետք է սահմանված լինի կաթսաների շահագործման հրահանգում:

65. Փչող վառելիքաայրիչով և ջրի շրջանառության համար նախատեսված պոմպերով համալրված կաթսաների աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը հսկիչ կետերում չպետք է գերազանցի 80 դԲԱ-ն:

66. Ածխածնի և ազոտի օքսիդների (NO2-ի վերածած) կոնցենտրացիաները` չոր, ոչ նոսրացված բնական գազի այրման նյութերում (00C ջերմաստիճան և 760 մմ սնդ. ս. ճնշում) օդի հագեցվածության գործակցի 1 արժեքի հաշվարկով, չպետք է գերազանցեն`

մթնոլորտային այրիչներում`

ածխածնի օքսիդը` 120 մգ/մ3,

ազոտի օքսիդը` 240 մգ/մ3,

այրման համար նախատեսված օդի արհեստական մատակարարմամբ այրիչում`

ածխածնի օքսիդը` 120 մգ/մ3,

ազոտի օքսիդը` 150 մգ/մ3:

67. Էլեկտրասարքերով զինված կաթսաների անվտանգությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

ԳԱԶԻ ՀՈՍՔԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐԸ 유동식 가스온수기

 

68. Գազի հոսքային ջրատաքացուցիչ սարքերը (ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ) նախատեսված են տաք ջրամատակարարման համար` Դ (Ä) տիպի, որոնք կարող են օգտագործվել կենցաղում ու հասարակական սննդի օբյեկտներում և պատկանում են առավել վտանգ ներկայացնող արտադրանքի դասին:

69. Գազի սարքերը դասակարգվում են ըստ`

ա) ջերմային անվանական հզորության`

մինչև 9 կՎտ հզորության (փոքր հզորության),

17-ից մինչև 18 կՎտ, 21-ից մինչև 23 կՎտ և 26-ից մինչև 28 կՎտ հզորության (մեծ հզորության).

բ) դրանցում օգտագործվող գազի`

բնական գազով աշխատող սարքեր,

պրոպան, բութան գազերով և դրանց խառնուրդով աշխատող սարքեր.

գ) ծխնելույզով այրման արգասիքների հեռացման եղանակի.

դ) ջրի ճնշման (կարող են շահագործվել նորմալ ճնշման դեպքում):

Գազի սարքերը նախատեսված են այն ջրամատակարարման համակարգերին միացնելու համար, որոնցում ջրի առավելագույն ճնշումը կազմում է 600 կՊա:

70. Այրման չոր, չխառնված արգասիքների մեջ ածխածնի օքսիդի պարունակությունն ըստ ծավալային տոկոսի` նորմալ պայմաններում չպետք է գերազանցի 0.05 տոկոսը` նմուշային գազի համար, և 0.1 տոկոսը` սահմանային գազի համար:

71. Հեռացող ծխագազերի ջերմաստիճանը չպետք է լինի 1100C-ից ցածր:

72. Գազի սարքերի արտաքին մակերևույթների ջերմաստիճանը, բացառությամբ ծխահեռացման մասերի, չպետք է գերազանցի այդ սարքը շրջապատող միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի քան` 500C` պատյանի համար և 1000C` դիտման պատուհանի մոտ գտնվող պատյանի մասերի և բռնկիչի անցքի շրջակայքի համար:

73. Ղեկավարման բռնակների մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի դրանց շրջապատող միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի քան 200C` մետաղական բռնակների դեպքում, 300C` կերամիկական բռնակների և 350C` պլաստմասսայե բռնակների համար:

74. Ջրի հոսքի անջատման դեպքում ջրի ջերմաստիճանը չպետք է բարձրանա 200C-ից:

75. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի`

ա) բռնկիչ այրիչի վառելու մատչելիությունը և անվտանգությունը,

բ) այրիչի աշխատանքի դիտարկման հնարավորությունը,

գ) հիմնական և բռնկիչ այրիչների պատահական տեղաշարժի հնարավորության բացառումը,

դ) միացման և անջատման ժամանակ պատյանի սահմաններից դուրս հիմնական այրիչի բոցի արտանետման հնարավորության բացառումը,

ե) գազի սարքերից ջրահոսը` առանց հաղորդակցուղիներից անջատելու,

զ) գազի սարքերի կայունացված աշխատանքային ռեժիմի պայմաններում ջերմափոխանակիչի վրա ցողի առաջացման հնարավորության բացառումը,

է) գազի սարքերի միացումը գազային և ջրային հաղորդակցուղիներին` մանեկների կամ սևեռամանեկներով կցորդիչների միջոցով:

76. Գազի սարքերը պետք է ունենան առնվազն ջերմափոխանակիչը, բռնկիչը և հիմնական այրիչները ծածկող պատյան:

77. Գազի սարքերը պետք է ունենան ապահովիչ և կարգավորիչ սարքերն ու ծայրափողրակները կեղտոտումից բացառող գազի և ջրի զտիչներ (ֆիլտրեր):

78. Գազի սարքերի կառուցվածքում պետք է նախատեսված լինի ծխատարով այրման արգասիքների լրիվ հեռացման հնարավորություն:

79. Գազի սարքերի կառավարման բռնակները պետք է տեղադրված լինեն հարմար և մատչելի տեղում, դրանց դիրքը պետք է լավ տեսանելի լինի:

80. Եթե կառավարումը կատարվում է պտտման միջոցով, ապա բռնակի տեղափոխումը «բաց է» դիրքին, պետք է համընկնի ժամացույցի սլաքի պտտման ուղղության հետ:

81. Գազի ծախսի կամ գազի ճնշման (առկայության դեպքում) կարգավորիչները պետք է ապահովեն գազի հաստատուն ծախսը: Գազի ծախսի շեղումը, անվանական ճնշման դեպքում, մուտքում ճնշման փոփոխության նվազագույն և առավելագույն մեծություններով պայմանավորված, չպետք է գերազանցի ծախսի ±5 տոկոսը:

Բնական գազով, պրոպանով, բութանով և դրանց խառնուրդով աշխատող գազի սարքերի համար անհրաժեշտ է նախատեսել ծախսի կամ գազի ճնշման կարգավորիչի անջատման հնարավորություն:

82. Գազի սարքերի ջրի ծախսի կամ ճնշման (առկայության դեպքում) կարգավորիչը պետք է ապահովի ջրի հաստատուն ծախսի պահպանումը:

Ջրի ծախսի շեղումն անվանականից չպետք է գերազանցի ±10 տոկոսը` 50-ից մինչև 600 կՊա ճնշման դեպքում:

83. Գազի սարքերի հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:

84. Գազի սարքերի ջերմափոխանակիչը և ջրատար մանրակները պետք է լինեն ամուր և կիպ։

85. Վառելու ժամանակ բոցը պետք է տարածվի հիմնական այրիչի ամբողջ կրակային մակերեսով` առանց ճայթոցի, 2 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում:

86. Բռնկման այրիչի բոցը պետք է լինի կայուն` հիմնական այրիչի միացման ու անջատման ժամանակ և օդի հոսքի 2 մ/վ-ից ոչ ավելի հորիզոնական արագության դեպքերում:

87. Գազի սարքերի հիմնական և բռնկման այրիչները պետք է ապահովեն կայուն այրում` առանց բոցի թռիչքների և պոկումների:

88. Գազի սարքերը պետք է լինեն աշխատունակ` ծխատարում 1,96-ից մինչև 29,40 Պա ճնշման նոսրացման դեպքում:

89. Գազի սարքերը պետք է սարքավորված լինեն ապահովիչ և կարգավորիչ սարքերով, որոնք պետք է ապահովեն`

ա) գազի մատակարարումը հիմնական այրիչ` միայն բռնկման այրիչում 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում բոցի առկայության դեպքում,

բ) գազի մատակարարման դադարեցումը բռնկման այրիչի հանգումից 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում,

գ) գազի մատակարարման դադարեցումը 10-ից մինչև 60 վ ժամանակահատվածում ծխատարում քարշի բացակայության դեպքում,

դ) հիմնական այրիչի ավտոմատ արգելափակումը բռնկման այրիչի բոցավառման ժամանակ,

ե) գազի մատակարարումը հիմնական այրիչին` միայն ջրի հոսքի առկայության դեպքում: Ջրի ծախսի նվազման դեպքում ջրի ջերմաստիճանի տարբերությունը սարքի մուտքում և ելքում չպետք է գերազանցի 750C ջերմաստիճանը,

զ) ջրի ջերմաստիճանի տարբերությունը գազի սարքերի մուտքում և ելքում պետք է գտնվի 20-ից մինչև 500C տիրույթում:

90. Աշխատող գազի սարքերի ձայնային հզորության մակարդակը պետք է լինի 60 դԲԱ-ից ոչ ավելի:

91. Այն նյութերը, որոնք օգտագործվում են գազային հաղորդակցուղիների հերմետիկացման համար, պետք է լինեն գազակայուն: Հերմետիկացման նյութերի զանգվածի փոփոխությունը ելակետայինի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ ներթափանցելիություն, անգամ «արագացված հնացումից» հետո, չի թույլատրվում:

92. Գազի սարքերը փաթեթավորված տեսքով պետք է դիմանան 2,4*g միջին գերբռնվածությանը և 120 հարված/րոպե հաճախականությամբ տրանսպորտային ցնցումներին:

93. Գազի սարքերի ծառայության միջին ժամկետը պետք է լինի 12 տարվանից ոչ պակաս:

Վիճակի սահմանային չափանիշներն են`

ա) պատյանի քայքայումը,

բ) մանրակների և հավաքման միավորների փոխարինումը, որոնց գումարային արժեքը գերազանցում է գազի սարքերի արժեքի 75 տոկոսը:

94. Գազի սարքերի անխափան աշխատանքի միջին տևողությունը պետք է լինի 750 ժ-ից ոչ պակաս:

Խափանման չափանիշներն են`

ա) ապահովիչ և կարգավորիչ սարքերի չգործարկվելը,

բ) ջրային հաղորդակցուղիների ապահերմետիկացումը,

գ) սահմանված նորմերից ավելի գազի կորստի առկայությունը,

դ) բոցի պոկումների կամ թռիչքների առկայությունը,

ե) ջերմափոխանակիչի կողերի այրվելը:

 

ԳԱԶԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ 저장식 가스온수기

 

95. Գազի ծավալային ջրատաքացուցիչները պատկանում են Բ (B) խմբին և, ըստ ջրային մասի, լինում են բաց (մթնոլորտային) և փակ։ Վերջինիս մեջ ջրի ճնշումը չպետք է գերազանցի 600 կՊա-ն:

96. Գազի սարքերը կարող են աշխատել բնական գազով, պրոպան, բութան գազերով և դրանց խառնուրդով և բնական գազի ու վերջիններիս խառնուրդով:

97. Գազի սարքերի ջրային ծավալը չպետք է գերազանցի 500 լ-ն, իսկ ջերմային հզորությունը` 12 կՎտ-ն:

98. Գազի սարքի հուսալիությունը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով`

ա) սարքի միջին աշխատատևողությունը մինչև հրաժարումը` 750 ժ,

բ) ապահովիչ սարքերի միջին աշխատատևողությունը մինչև հրաժարումը` 15000 ցիկլ,

գ) ծառայության միջին ժամկետը` 14 տարվանից ոչ պակաս:

99. Սարքի հրաժարման ցուցանիշներն են`

ա) ջրային կոնտուրի կիպության ու ամրության խախտումը և գազի կոնտուրի ապահերմետիկացումը,

բ) այրիչների մոտ բոցի խզումը կամ նրա ցատկերը,

գ) ապահովիչ և կարգավորիչ սարքերի չգործարկումը։

Գազի սարքի շարքից դուրս գալու սահմանային ցուցանիշն է ջրի բաքի կիպության և ամրության կորուստը:

100. Գազի սարքերը փաթեթավորված տեսքով պետք է դիմանան 2,4 g միջին գերբռնվածությանը և 120 հարված/րոպե հաճախականությամբ տրանսպորտային ցնցումներին:

101. Սարքի պատյանի արտաքին մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 500C ջերմաստիճանը, իսկ այրման խցի շրջակայքում պատյանի ջերմաստիճանը պետք է լինի տվյալ միջավայրի ջերմաստիճանից 1000C-ից ոչ ավելի:

102. Ղեկավարման բռնակների մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի դրանց շրջապատող միջավայրի ջերմաստիճանը` 350C` ոչ ավելի մետաղական բռնակների դեպքում, 450C` կերամիկական բռնակների և 500C` պլաստմասսայե բռնակների համար:

103. Ղեկավարման բռնակները պետք է տեղադրված լինեն դրանց օգտագործման տեսակետից հարմար տեղերում, իսկ դրանց դիրքերը պետք է լինեն հստակ տարանջատված և, եթե գազի մատակարարման կարգավորումը դեպի գազի սարք իրականացվում է պտտվող փականի միջոցով, ապա գազի հոսքի դադարեցման դեպքում փականի պտտման ուղղությունը պետք է համընկնի ժամացույցի սլաքի պտտման ուղղությանը:

104. Անվանական ջերմային հզորությամբ աշխատող` սույն գազի սարքի ձայնային հզորության մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ-ն:

105. Սույն գազի սարքը պետք է կահավորված լինի ջրի գերտաքացումը կանխարգելող ինքնաշխատ անվտանգության ռելեով, որը տեղադրվում է ջրի հավանական բարձր ջերմաստիճանի տիրույթում և ավտոմատ աշխատում է 850C-ի դեպքում` բաց սարքերի համար, և 950C-ի դեպքում` փակ սարքերի համար:

106. Գազի սարքը պետք է կահավորված լինի նաև հետևյալ ավտոմատ և կարգավորող սարքերով, որոնք ապահովում են`

ա) գազի մատակարարումը հիմնական այրիչներին միայն բռնկիչ այրիչի բոցավառվելուց հետո 30 վ-ի ընթացքում,

բ) գազի հոսքի անջատումը` հիմնական և բռնկիչ այրիչների բոցը հանգչելու դեպքերում` 60 վ-ի ընթացքում,

գ) գազի հոսքի անջատումը` ծխատար ուղիներում քարշի բացակայության դեպքում` 10-ից մինչև 60 վ-ների ընթացքում,

դ) բռնկիչ այրիչի բոցավառման ընթացքում հիմնական այրիչի արգելափակումը:

 

ԳԱԶԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԸ 가스오븐

 

107. Գազի Բ(B) և Ց(C) տիպերի ջեռուցման վառարաններին ներկայացվող անվտանգության պահանջները և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն «ԳՕՍՏ Ռ 51377» ստանդարտով սահմանված նորմերին:

108. Ջեռուցման վառարանները պետք է սարքավորված լինեն գազի հոսքն անջատող ավտոմատ սարքերով, որոնք ավտոմատ կերպով աշխատում են հետևյալ դեպքերում`

ա) գազի հոսքի հանկարծակի ընդհատում,

բ) ծխատարում բավարար քարշի բացակայություն:

 

ԳԱԶՕՋԱԽՆԵՐ` ԿԵՆՑԱՂԱՅԻՆ. ՍՏԱՑԻՈՆԱՐ 고정식 가정용 가스난로

 

109. Սույն գազի սարքերը դասվում են Ա(A) տիպի գազի սարքերի թվին, որոնք տեղակայվում են սենքում, նախատեսված են սննդի պատրաստման համար և կարող են աշխատել ինչպես բնական գազով, այնպես էլ հեղուկ ածխածնային գազով:

110. Հիմնական պարամետրերն են`

ա) ածխածնի օքսիդի պարունակությունը չոր չնոսրացված այրման արգասիքներում, էտալոնային գազի համար` 625 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,05 %` ըստ ծավալի, և ոչ լրիվ այրման սահմանային գազի համար` համապատասխանաբար 1250 մգ/մ3 0,1%,

բ) ազոտի օքսիդի պարունակությունն այրման արգասիքներում` ոչ ավելի, քան 200 մգ/մ3,

գ) գազօջախի կողմնային մակերևույթների ջերմաստիճանը պետք է լինի դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 800C-ից ոչ բարձր, իսկ գազօջախի ներքևի հարթության ջերմաստիճանը` դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 600C-ից ոչ բարձր, և գազօջախի դիմացի պատի (նույնը` ապակու) ջերմաստիճանի գերազանցումը սենքի ջերմաստիճանի համեմատ` ոչ ավելի, քան 1000C-ն,

դ) սպասարկման պլաստմասսայե բռնակների ջերմաստիճանը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանից` առավել, քան 400C-ն,

ե) բալոնի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 450C-ն,

զ) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 1450C-ն,

է) կառավարման բռնակների հարթությունների ջերմաստիճանը հպման կետում չպետք է գերազանցի սենքի ջերմաստիճանը` ավելի, քան` մետաղի համար` 350C-ն, հախճապակու համար` 450C-ն, և պլաստմասսայի համար` 600C-ն,

ը) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 1450C-ն:

111. Գազօջախները պետք է աշխատեն բնական գազով` 1960 Պա անվանական ճնշմամբ, և (կամ) հեղուկ գազով` 2940 Պա անվանական ճնշմամբ:

112. Երկու հիմնական այրիչներով գազօջախները պետք է ունենան արագ գործողության մեկ այրիչ` 2,6 կՎտ և ավելի անվանական ջերմային հզորությամբ:

113. Սեղանին դնելու համար նախատեսված գազօջախներում այս մեծությունը կարող է իջեցվել մինչև 2,09 կՎտ-ի։

114. Երեք և ավելի հիմնական այրիչներով գազօջախները պետք է առնվազն ունենան`

ա) կիսաարագ մեկ այրիչ և արագ կամ գերարագ գործողության մեկ այրիչ,

բ) արագ կամ գերարագ գործողության 2 այրիչ, բայց այդ այրիչներից մեկի ջերմային հզորությունը «փոքր բոց» դիրքում պետք է համապատասխանի կիսաարագ գործողության այրիչի «փոքր բոց» դիրքի ջերմային հզորությանը: Միայն մեկ արագ կամ գերարագ գործողությամբ այրիչով գազօջախները, բացի սեղանին դնելու համար նախատեսվածներից, պետք է ունենան այրիչ` «փոքր բոց» դիրքով, 0.26 կՎտ-ին հավասար կամ պակաս ջերմային հզորությամբ:

115. Շահագործման և անվտանգության նպատակներով` գազօջախների կառուցվածքը պետք է նախատեսի հետևյալ լրացուցիչ հարմարանքները`

ա) ջեռոցի լուսավորման հարմարանք,

բ) գազօջախի հորիզոնական դիրքի կարգավորման հարմարանք,

գ) ջեռոցի այրիչի բոցի հսկման ապահովիչ հարմարանք,

դ) ջեռոցի դռնակի հրակայուն ապակի:

116. Գազօջախի գազի հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:

117. Տեխնիկական սպասարկման ընթացքում` ապամոնտաժման ենթակա գազի հաղորդակցուղիների մասերը պետք է հերմետիկ լինեն առնվազն հինգ անգամ ապամոնտաժման և նորից մոնտաժման պայմաններում:

118. Գազի հաղորդակցուղիների կիպացման նպատակով օգտագործվող նյութերը պետք է լինեն գազադիմացկուն: Կիպացնող նյութերի քաշի փոփոխությունն սկզբնականի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ թափանցելիության փոփոխություն, այդ թվում` նաև «արագացված ծերացումից» հետո չի թույլատրվում: «Արագացված ծերացումից» հետո նյութերի ամրության փոփոխությունը, ըստ Շորի A սանդղակի, չպետք է փոխվի 5 միավորից ավելի:

119. Գազօջախի իրանը պետք է լինի կոշտ: 500 Ն մեծությամբ հորիզոնական ներգործությամբ ուժի ազդեցությունը գազօջախի վերին մակերևույթին պետք է առաջացնի 2.5 մմ-ից ոչ ավելի առաձգական ձևափոխում (դեֆորմացիա): Գազօջախի իրանի վերին մակերևույթին այրիչների թվի և 250 Ն մեծությամբ ուժի ներգործության արտադրյալին հավասար ազդեցությունը չպետք է առաջացնի 1 մմ-ը գերազանցող առաձգական ձևափոխում (դեֆորմացիա) գազօջախի իրանի որևէ կետում:

120. Գազօջախի կառուցվածքը պետք է ապահովի ջեռոցի այրիչների բոցի տեսողական հսկումը ջեռոցի դռնակի փակ կամ բաց դիրքերում:

121. Հատակին դնելու համար նախատեսված գազայրիչների կառուցվածքը պետք է ապահովի ծորակների, ջերմակարգավորիչի և ապահովիչ հարմարանքի հանումը` առանց հավաքիչի (կոլեկտոր) քանդման:

122. Ապահովիչ հարմարանքով և (կամ) ջերմակարգավորիչով կահավորված գազօջախները պետք է ունենան գազի զտիչ (ֆիլտր):

123. Գազօջախի բաղկացուցիչ մասերը, այդ թվում` նաև կիպացնող նյութերը, որոնք գազօջախի շահագործման ընթացքում ենթարկվում են ջերմային, քիմիական և մեխանիկական ազդեցությունների, պետք է պատրաստված լինեն այնպիսի նյութերից (կամ ունենան ծածկույթներ, պատվածքներ), որոնք դիմացկուն են այդ ազդեցությունների նկատմամբ:

Սպիտակ սիլիկատային էմալների փայլունության գործակիցը պետք է լինի 80 տոկոսից ոչ պակաս: Լաքաքսուքային պատվածքների հարակցությունը (ադգեզիա) չպետք է գերազանցի 3 բալը (նիշը): Գունավոր գեղազարդային (դեկորատիվ) պատվածքները պետք է համապատասխանեն ընդունված տարբերակով հաստատված պատվածքի օրինակին (նմուշին):

124. Գազօջախները փաթեթավորված վիճակում պետք է դիմանան տրանսպորտային ցնցումներին` 2.4*g  միջին գերբեռնվածությամբ և 120 հարված/րոպե հաճախականությամբ:

125. Հուսալիության պահանջներն են`

հերմետիկության խախտումը (խափանման չափանիշ),

արտադրող կազմակերպության կողմից սահմանված շահագործման միջին ժամկետը:

126. Գազի սարքի ջեռոցի հիմնական այրիչը պետք է ապահովի ջեռոցի տաքացումը, ջերմակարգավորիչի բացակայության դեպքում. մինչև սենքի ջերմաստիճանը 2300C-ով գերազանցող ջերմաստիճանը, 20 րոպեից ոչ ավելի ժամանակում. ինչպես նաև մինչև առավելագույն ջերմաստիճանը` 2700C-ից ոչ ցածր և մինչև նվազագույն ջերմաստիճանը` 1600C-ից ոչ բարձր:

Ջերմակարգավորիչի առկայության դեպքում` (150±15)0C-ից մինչև (270±15)0C ջերմաստիճանը:

127. Ջեռոցի այրիչները պետք է ապահովեն գազի այրումն առանց բոցի պոկումների և թռիչքների, ինչպես նաև առանց բոցի դեղին լեզվակներ առաջանալու` գազի ճնշման նվազագույնից մինչև առավելագույնը փոփոխման ընթացքում:

128. Այրիչների բոցը պետք է կայուն լինի օդի հոսքի 2 մ/վ արագության դեպքում:

129. Ջեռոցի այրիչները միացված լինելու ընթացքում սեղանի գազօջախի այրիչները պետք է աշխատեն առանց բոցի պոկումների և ցատկերի:

130. Չի թույլատրվում այրիչի բաղկացուցիչ մասերի միացումների հատվածներից գազաօդային խառնուրդի արտահոսքը:

131. Օդի նախնական մատուցման կարգավորիչները (առկայության դեպքում) պետք է ապահովեն սահուն կարգավորում` առանց նշանակված ռեժիմի ինքնաբերաբար փոփոխությունների:

132. Հարակից այրիչների միջառանցքային հեռավորությունը կախված է ջերմային հզորությունից և պետք է կազմի`

ա) 230 մմ` կիսաարագ այրիչների, ինչպես նաև կիսաարագ և արագ, կիսաարագ և գերարագ այրիչների միջև,

բ) 190 մմ` կիսաարագ, արագ, գերարագ և օժանդակ այրիչների միջև:

133. Գազօջախները պետք է սարքավորված լինեն ապահովիչ սարքով, որն ավտոմատ կերպով աշխատում է գազի հոսքի հանկարծակի ընդհատման ժամանակ:

Ապահովիչ սարքի գործարկման ժամանակահատվածը պետք է լինի`

ա) բոցավառման այրիչը վառելիս`

ձեռքով միացնելիս` 10 վ-ից ոչ ավելի,

ավտոմատ միացնելիս` 60 վ-ից ոչ ավելի.

բ) բոցավառման այրիչը հանգչելիս` 80 վ-ից ոչ ավելի:

Ապահովիչ սարքը պետք է ապահովի նաև գազի հոսքի դադարեցումը զգայուն էլեմենտի շարքից դուրս գալու դեպքում:

134. Էլեկտրասարքավորմամբ կահավորված գազօջախները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված պահանջները։

 

ԳԱԶՕՋԱԽՆԵՐ` ԿԵՆՑԱՂԱՅԻՆ. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ 이동식 가정용 가스난로

 

135. Այս գազի սարքերը դասվում են Ա(A) տիպի գազի սարքերի թվին, որոնք նախատեսված են բացօթյա արշավային պայմաններում սննդի պատրաստման համար և կարող են աշխատել հեղուկ ածխածնային գազով:

136. Հիմնական պարամետրերն են`

ա) ածխածնի օքսիդի պարունակությունը չոր, չնոսրացված այրման արգասիքներում` 625 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,05 %` ըստ ծավալի,

բ) ազոտի օքսիդի պարունակությունն այրման արգասիքներում` 200 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,016 %` ըստ ծավալի,

գ) գազօջախի կողմնային մակերևույթների և գազօջախի ներքևի հարթության ջերմաստիճանի մեծությունը պետք է լինի դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 600C-ից ոչ բարձր,

դ) սպասարկման պլաստմասսայե բռնակների ջերմաստիճանը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանը` առավել, քան 400 C,

ե) բալոնի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 450C,

զ) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 1450C:

137. Տեխնիկական պահանջներն են`

ա) գազի սարքի մասերի նյութերը և պատվածքները, որոնք շփվում կամ հպվում են սննդամթերքին, չպետք է ազդեն սննդամթերքի որակի և հիգիենիկ նորմերի վրա.

բ) փաթեթավորված գազօջախը պետք է դիմանա տրանսպորտային ցնցումներին` 2,4*g միջին գերբեռնվածության և 120 հարված/րոպե հաճախականության.

գ) գազօջախի ամեն ծորակի կամ ասեղով ծորակի համար աշխատատևողությունը մինչև խափանումը պետք է լինի ոչ պակաս, քան 11000 ցիկլ.

դ) գազօջախում ներկառուցված կարգավորիչով բալոնի հեղուկ գազի համար նախատեսված ճնշման կարգավորիչի աշխատատևողությունը մինչև խափանումը պետք է լինի 6000 ցիկլից ոչ պակաս.

ե) խափանման չափանիշն է հերմետիկության խախտումը.

զ) այրիչը պետք է ապահովի գազի այրումը` առանց բոցի պոկման, թռիչքների և դեղին բոցի լեզուների.

է) այրիչի բոցը պետք է կայուն լինի օդի հոսքի 5 մ/վ արագության դեպքում։

Թույլատրվում է քամուց պահպանող սարքավորումների առկայությունը.

ը) չի թույլատրվում գազօջախի և դրա բաղկացուցիչ մասերի տեղաշարժումը գազօջախի աշխատանքի ժամանակ և ձեռքով տեղափոխումը.

թ) այրիչների միջառանցքային հեռավորությունը պետք է լինի 210 մմ-ից ոչ պակաս.

ժ) այրիչի ծորակները պետք է ապահովեն գազի ծախսի աստիճանական կարգավորումը.

ժա) ցածր ճնշման գազօջախների այրիչների ծորակները պետք է ունենան սահմանային դիրքերում («բաց է» և «փակ է») շարժման սահմանափակիչներ.

ժբ) ասեղով ծորակները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

բացման ժամանակ ասեղը չպետք է ընկնի իր բնից,

փակման ժամանակ ասեղը պետք է հենվի հենարանին,

փակման ուղղությունը պետք է նշված լինի սլաքով.

ժգ) ծորակների բռնակների բռնիչները կամ ծորակների բռնակների ցուցանակը` ցածր ճնշման գազօջախների համար ծորակների փակ դիրքում գտնվելու ժամանակ պետք է լինեն ուղղահայաց.

ժդ) ծորակի բռնակի պտույտը «բաց վիճակ» պետք է իրականացվի ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ:

 

VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ 적합성평가절차

(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն) (제목은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

 

138. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը: 본 기술규정의 요구사항에 가스기기의 적합성 평가를 위해 제조사 또는 아르메니아 공화국에서 그의 권한을 위임받은 대리인은 아르메니아 공화국 정부의 2014년 1월 16일자 제 56호 결정안에서 규정한 절차 A-1 또는 절차 Z-1를 준수해야한다. 

(138-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (138항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ա 1 절차 A-1 
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
제품의 내부제어 및 제어에 관한 내품실험

1. Արտադրանքի ներքին հսկողություն և հսկողության ներքո արտադրանքի փորձարկումը դա համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվության ներքո հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: 제품의 내부제어 및 제어에 관한 내품실험은 적합성 평가절차이며, 이를 통해 제조사는 본 절차의 2항, 3항, 4항 및 5항에 정해진 의무를 이행하고 보증하며, 그의 책임하에 해당 제품이 그에 관해 적용되는 기술규정의 요구사항을 충족한다는 선언을 한다.  
2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթերը, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում՝ 제조사는 제품의 적합성에 적용할 수 있는 요구사항의 평가를 가능하게 하고 위험분석 및 평가를 포함하는 기술문서를 개발한다. 
1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ. 기술문서는 가능한 경우 제품의 제조 및 작동에 대해 필요한 요구사항을 포함하고 규정한다.
2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները՝ 기술문서는 적용범위내에 최소한 다음과 같은 구성요소를 포함해야한다.  
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն, 제품에 관한 일반설명
բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր, 설계 및 제조도면, 하위시스템, 구성요소 및 체인절차
գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ, 제품의 작동(사용), 언급된 과정 및 절차를 이해하는데 필요한 묘사 및 설명
դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակի, 전체적으로 또는 부분적으로 적용된, 국가표준기관에 의해 참조한 관련 표준 및 필요한 기술사양목록
ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար, 관련 표준의 일부 적용에 있어 기술문서는 해당 제품에 적용된 해당 부속서를 포함해야한다.  
զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը, 만약 관련 표준이 적용되지 않았다면, 해당 해결책에 대한 묘사를 제공해야하며 이를 통해 기술규정의 요구사항에 관한 준수를 보장한다. 
է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ, 프로젝트의 계산결과, 수행되어진 실험에 관한 정보
ը. իրականացված փորձարկումների արձանագրությունը: 실시된 실험규약
3. Արտադրություն. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: 생산 : 제조사는 본 절차의 2항은 물론 해당 제품에 대해 적용되어진 기술규정의 요구사항을 참조함으로써 제조과정 및 검사(모니터링)을 통해 생산된 제품의 적합성이 기술문서를 보장하도록 필요한 모든 조치를 취해야한다. 
4. Արտադրանքի փորձարկում. Արտադրված յուրաքանչյուր արտադրանքի համար տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտադրողի կողմից, կամ վերջինիս անունից, իրականացվում են մեկ կամ մի քանի փորձարկումներ` արտադրանքի մեկ կամ մի քանի ցուցանիշների համար: Արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կամ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից կամ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` վերջինիս պատասխանատվության ներքո՝ 제품테스트 : 생산된 각각의 제품에 대해 기술규정에 정해진 요구사항에 관한 적합성을 검사할 목적으로 제조사에 의해 또는 후자의 이름으로 제품의 하나 또는 여러 지표에 관한 하나 또는 여러 테스트를 실시한다. 제조사의 선택에 따라 시험은 후자의 책임하에 공인된 적합성평가기관 또는 지정된 적합성 평가기관에 의해 실시되어야한다. 
1) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը` նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրանքի արտադրության ընթացքում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը: 시험이 지정된 기관에 의해 실시되는 경우, 제조사는 지정된 기관의 책임하에 제품의 생산과정에서 지정된 기관의 식별코드를 부착해야한다. 
5. Արտադրողը` կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում է յուրաքանչյուր արտադրանքին՝ 제조사는 적용된 기술규정의 요구사항을 충족하는 국가 적합성마크를 각 제품에 부착한다. 
1) արտադրողը կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար և պահում այն տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքը, որի համար այն կազմվել է. 제조사는 제품모델유형의 적합성에 대해 서면의 적합성선언서를 작성하며 시장출시후 10년 동안 
국가행정기관이 사용할 수 있도록 기술규정과 함께 보관해야한다. 적합성에 관한 서면 선언서는 해당 제품을 식별할 수 있어야하며, 그와 같이 작성되어야 한다. 
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում: 적합성에 관한 서면 선언서의 사본은 요청시 관련기관에 제공되어져야 한다. 
6. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով: 본 절차의 5항에 정해진 제조사의 의무는 만약 대리인의 위임장을 통해 규정된 경우 제조사의 이름 및 책임을 통해 그의 권한을 위임받은 대리인에 의해 실시될 수 있다. 

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Զ 1 절차 Z-1
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ 제품인증에 따른 책임

1. Արտադրանքի հավաստման վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ կետով, 3-րդ կետով, 6-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով սահմանված պարտականությունները, և իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ այն արտադրանքը, որոնց վրա տարածվում են սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված դրույթները համապատասխանում են դրանց նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: 제품의 인증에 기초한 적합성은 적합성평가절차이며, 이를 통해 제조사는 본 절차의 2항, 3항, 6항 1절 및 7항에 정해진 의무를 수행하고 그의 책임하에 해당 제품이 본 절차의 4항에 정해진 규정에 따라 해당 제품에 적용된 기술규정의 요구사항과 일치함을 선언한다. 
2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում: Տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ. 제조사는 제품의 적합성에 적용할 수 있는 요구사항의 평가를 가능하게 하고 위험분석 및 평가를 포함하는 기술문서를 개발한다. 기술문서는 가능한 경우 제품의 생산 및 작동에 대한 필요한 요구사항을 포함해야한다.
1) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում պետք է առնվազն ներառեն հետևյալ բաղադրիչները` 기술문서는 적용범위내에서 최소한 다음과 같은 구성요소를 포함해야한다. 
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն, 제품의 일반설명
բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր, 설계 및 제조도면, 하위시스템, 구성요소 및 체인절차
գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ, 제품의 작동(사용), 언급된 과정 및 절차를 이해하는데 필요한 묘사 및 설명
դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն, 전체적으로 또는 부분적으로 적용된, 국가표준기관에 의해 참조한 관련 표준 및 필요한 기술사양목록
ե. փոխկապակցված ստանդարտների մասնակիորեն կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար. 관련 표준의 일부 적용에 있어 기술문서는 해당 제품에 적용된 해당 부속서를 포함해야한다. 
2) եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը` 만약 관련 표준이 적용되지 않았다면, 해당 해결책에 대한 묘사를 제공해야하며 이를 통해 기술규정의 요구사항에 관한 준수를 보장한다.
ա. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ, 프로젝트의 계산결과, 수행되어진 실험에 관한 정보
բ. իրականացված փորձարկումների արձանագրություն. 실시된 실험규약
3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է տեխնիկական փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին: 제조사는 
시장출시후 10년 동안 국가행정기관이 사용할 수 있도록 기술규정과 함께 보관해야한다. 
3. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: 제조사는 해당 제품에 대해 적용되어진 기술규정의 요구사항을 참조하여 제조과정 및 모니터링을 통해 생산된 제품의 적합성이 기술문서를 보장하도록 필요한 모든 조치를 취해야한다. 
4. Հավաստում` արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին համապատասխանության հավաստման նպատակով արտադրողի կողմից ընտրված նշանակված մարմինն իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ. 인증 : 제품의 기술규정적용에 대한 요구사항에 적합성인증을 위한 제조사에 의해 선택되어진 지정기관은 필요한 시험과 검사를 실시해야한다.
1) նշված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով փորձաքննությունը և փորձարկումներն իրականացվում են արտադրողի ընտրությամբ կամ յուրաքանչյուր արտադրանքի համար, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 5-րդ կետում, կամ վիճակագրական հիմունքներով, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետում: 언급된 요구사항에 대한 적합성을 인증하기 위해 시험과 검사는 제조사의 선택 또는 각 제품에 대해 실시해야한다. 본 절차의 5항 또는 통계근거에 따라 정해진대로, 본 절차의 6항에 정해진대로 실시해야한다. 
5. Համապատասխանության հավաստում յուրաքանչյուր արտադրանքի փորձաքննության և փորձարկման միջոցով սույն ընթացակարգի իմաստով` 적합성 인증에서 각 제품의 시험 및 검사수단에 따라 본 절차가 의미하는 것에 따라 다음과 같이 실시한다. 
1) ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք` պետք է անհատապես ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկումների, կամ դրանց համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին. 전체 제품의 각 제품은 기술규정의 요구사항에 대한 적합성을 인증하기 위해 관련 표준 및 기술사양에서 정한 테스트 또는 관련 검사 및 그와 동등한 검사를 통해 개별적으로 검사해야 한다. 그와 같은 관련 표준 및 기술사양이 부재한 경우에는 관련 지정기관은 관련검사에 대해 무엇을 할지 결정해야한다. 
2) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը: 지정기관은 수행된 시험 및 검사를 근거하여 적합성인증서를 발급하고 확이된 각 제품에 대해 식별코드를 부여하거나 자신의 책임하에 식별코드를 첨부할 수 있다.
3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին: 제조사는 제품의 시장출시후 10년동안 적합성인증서의 가용성을 국가행정기관에 보장해야한다. 
 6. Համապատասխանության վիճակագրական հավաստում սույն ընթացակարգի իմաստով` 본 절차의 의미에 따라 적합성의 통계적 승인
1) արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական և մոնիթորինգի գործընթացներն ապահովեն արտադրության յուրաքանչյուր խմբաքանակի միասեռությունը (նույնատիպ), և իր արտադրանքը ներկայացնում է հավաստման` միասեռ (նույնատիպ) խմբաքանակի տեսքով. 제조사는 제조 및 모니터링과정이 제품의 각 패치에 대한 통일성(동일성)을 보장하고 해당 제품이 통일된(동일한) 패치의 인증형태로 제공되도록 모든 필요한 조치를 취해야한다.  
2) յուրաքանչյուր խմբաքանակից պատահական ընտրությամբ վերցրվում է նմուշ` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն: Նմուշառված ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է անհատապես ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկման, կամ դրանց համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով ինչպես նաև որոշելու համար, թե տվյալ խմբաքանակն ընդունվում է, թե մերժվում: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին. 샘플은 기술규정에서 정한 요구사항에 따라 무작위로 각 패치로부터 선택되어져야 한다. 샘플링된 전체 제품의 각 제품은 관련 표준 및 기술규정에서 정한 검사 및 관련 검사 또는 그에 해당하는 적절한 검사에 따라 기술규정에서 정해진 요구사항에 대한 적합성을 인증하기 위함은 물론 결정을 위해 해당 패치를 승인하거나 거부하기 위해 개별적으로 검사해야한다. 그와 같은 관련 표준 및 기술사양이 없는 경우 관련 지정기관은 어떻게 검사를 할지에 관해 결정해야한다. 
3) եթե խմբաքանակն ընդունվում է, ապա խմբաքանակի ամբողջ արտադրանքը համարվում է հաստատված` բացառությամբ նմուշառված այն արտադրանքի, որոնց փորձարկման արդյունքները եղել են անբավարար. 만약 패치가 승인되면, 샘플링된 해당 제품의 검사결과가 불합격일 때를 제외하고 패치의 전체 제품은 승인된 것으로 간주된다. 
 4) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը. 지정기관이 수행한 시험 및 검사를 기초하여 적합성 인증서 및 각 승인된 제품에 대한 자신의 식별코드 또는 자신의 책임하에 식별코드를 부착하는 것을 허용한다. 
5) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին, 제조사는 제품의 시장출시 후 10년동안 적합성 인증서의 가용성을 국가행정기관에게 보장해야한다. 
6) եթե խմբաքանակը մերժվում է, ապա նշանակված կամ իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները` այդ խմբաքանակի շուկայահանումը կանխարգելելու նպատակով. 만약 배치가 거절되면, 지정되거나 공인기관은 해당 패치의 시장내 판매를 방지하기 위한 필요한 조치를 취해야한다. 
7) խմբաքանակների հաճախակի մերժման դեպքում նշանակված մարմինը կարող է կասեցնել վիճակագրական հավաստումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ: 패치가 빈번히 거절되는 경우, 지정기관은 통계적 검증을 중단하고 적절한 조치를 취해야한다. .
7. Արտադրողն յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` կցում է վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին. 제조사는 만약 제품이 제품의 기술규정에서 적용하는 요구사항에 부합한다면 각 제품을 기술규정에서 정한 요구에 맞게 국가적합성마크를 부착하고 본 절차의 4항에서 언급한 지정기관의 책임하에 후자의 식별코드를 부착한다. 
1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում:  Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է. 제조사는 제품의 각 모델별 적합성에 대해 적합성에 대한 서면 선언서를 작성하고 국가행정기관이 제품의 시장출시후 10년동안 볼 수 있도록 해야한다. 적합성에 대한 서면 선언서는 해당 제품의 모델을 식별할 수 있어야한다. 
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում. 적합성에 대한 서면 선언서의 사본은 관련기관의 요청시 제공되어야한다. 
3) սույն ընթացակարգի 5-րդ կետում նշված նշանակված մարմնի համաձայնության դեպքում և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդը: 본 절차의 5항에 언급된 지정기관의 동의가 있는 경우와 후자의 책임을 통해 제조사는 제품에 지정기관의 식별코드를 부착할 수 있다. 
8. Նշանակված մարմնի համաձայնությամբ և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդն արտադրանքի արտադրական գործընթացի ընթացքում: 지정기관의 동의 및 후자의 책임하에 제조사는 제품에 지정기관의 식별코드를 제품의 제조공정동안 부착할 수 있다. 
9. Արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել իր լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և նրա պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով: Լիազոր ներկայացուցիչը չի կարող կատարել սույն ընթացակարգի 3-րդ կետով և 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտադրողի պարտականությունները: 제조사의 책임은 만약 대리인의 권한을 규정하였다면 그의 권한을 위임받은 대리인에 의해 제조사의 이름 및 그의 책임하에 수행될 수 있다. 권한을 위임받은 대리인은 본 절차의 3항과 6항의 1절에 정한 제조사의 책임을 대신할 수 없다.

 

 139. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը գազի սարքերի վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում: 제조사 또는 아르메니아 공화국에서 그의 권한을 위임받은 대리인은 본 기술규정의 요구사항에 부합하는 경우 아르메니아 공화국 정부 2013년 3월 14일자 제 337조에서 정한 국가적합성마크를 가스기기 및 포장 또는 라벨위, 그리고 공정에서 사용되는 광고자료에 표식을 부착해야한다.

(139-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (139항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

 

ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշման
아르메니아 공화국 정부의 2013년 3월 14일자 제 337호 결정안

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ) 기술규정의 요구사항에 대한 적합성승인에 관한 국가적합성마크의 샘플(설명)
 
1. Համապատասխանության նշանը բաղկացած է հետևյալ տառերից` Հ, Տ և Կ, ինչը համապատասխանաբար նշանակում է «Հայաստանի տեխնիկական կանոնակարգ»: 적합성마크는 다음과 같은 문자로 구분되어진다. H, T와 K, 이는 각각 "아르메니아 기술규정"을 의미한다. 
2. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը ներկայացված է N 1 ձևում: 적합성 마크의 그래픽 이미지는 부록 N-1의 형식에 제공되어진다. 
3. Համապատասխանության նշանը կիրառելիս պետք է ապահովվի համապատասխանության նշանի հստակությունը և տեսանելիությունը, ինչպես նաև մակնշվածքի ամրությունը: 적합성 마크의 적용에 있어 적합성마크의 명료함과 식별성은 물론 표시의 강도를 보장해야한다. 
4. Համապատասխանության նշանի տառերն իրարից տարանջատվում են սպիտակ ֆոնով: Համապատասխանության նշանի յուրաքանչյուր տառի արտաքին և ներքին շերտերը սև են` մեջտեղում տարանջատվելով սպիտակ ֆոնով: 적합성마크의 문자는 흰색배경으로 구분된다. 적합성마크의 각 문자의 외부 및 내부 레이어는 검정색이며 중간에 흰색배경으로 구분되어진다. 
5. Համապատասխանության նշանի բարձրության և լայնության միջև պետք է պահպանվի 2:5 հարաբերակցություն: Համապատասխանության նշանի բարձրությունը պետք է լինի 5 մմ-ից ոչ պակաս: 적합성마크의 높이와 폭사이는 2:5의 비율을 보장해야한다. 적합성 마크의 높이는 5mm이상이어야 한다. 
6. Համապատասխանության նշանի ներքևի մասում պետք է նշվի տվյալ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը: 적합성마크의 안쪽부분은 언급된 기관이 제공한 식별코드를 부착해야한다. 
Ձև 1. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկեր 예시 1) 적합성 마크의 그래픽 이미지

적합성인증마크 : 아르메니아

 

140. Համապատասխանության գնահատում` սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով լաքաներկանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: 적합성평가에서 인증을 수행한 지정된 적합성평가기관은 실험을 하기 위해 제조사의 아르메니아 공화국에서 그의 권한을 위임받은 대리인의 참여를 통해 페인트 샘플링을 수행한다. 

(140-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (140항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

141. Գազի սարքերի նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը։ 가스기기를 식별하는 과정에서 해당 제품 또는 포장용기위나 부착된 라벨에 행하여진 표식이 제품설명서(작동)에서 제공된 정보와 일치하는지를 확인한다.  

142. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան: 적합성평가절차에 따라 제공된 실험은 본 기술규정의 적용을 보장하는 방법을 설명하는 표준에 따라 수행되어져야 한다.

(142-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (142항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

143. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով: 인증을 수행하는 적합성평가에 지정된 기관은 신청인에게 적합성인증서를 발급할 때, 만약 인증서가 Z-1 적합성평가절차에 따라 실시되었다면, 해당인과 적합성인증서의 사용에 관한 계약을 체결한다. 

(143-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (143항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

144. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը` 적합성선언서의 유효기간은 다음과 같다. 

1) համապատասխանության գնահատման Ա1 ընթացակարգի դեպքում սահմանվում է 12 ամիս. 적합성평가 A1 절차의 경우는 12개월로 정해진다.

2) համապատասխանության գնահատման Զ1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 36 ամիս: 적합성평가 Z1 절차의 경우, 선언서와 인증서의 유효기간은 36개월로 정해진다. 

(144-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (144항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

145. Գազի սերտիֆիկացված սարքերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարին մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 143-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում և դեպքերում։ 인증된 가스기기의 적합성관리는 적합성인증서의 유효기간동안 1년에 한번 본 기술규정의 143항에 언급된 계약서에 정해진 기간과 경우에 실시된다. 

(145-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (145항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

146. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:  Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին: 적합성관리결과에 근거하여 인증을 수행한 적합성평가에 지정된 기관은 그에 의해 제공된 적합성인증서의 유효기간 또는 정지나 종료할 권리를 갖는다. 적합성인증서의 유효성을 정지하거나 종료하는 경우 인증을 수행하도록 적합성평가에 지정된 기관은 그에 대해 제조사에 통보하고 서면방식으로 검사를 실시한 관할기관에 통보하여야한다. 

(146-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (146항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

147. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։ 적합성인증서의 유효성을 정지하거나 종료하는 경우, 인증을 수행한 적합성평가의 지정기관은 그에 대해 제조사에게 통보하고 서면방식으로 검사를 실시한 관할기관에 통보하여야한다. 

(147-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն) (147항은 2015년 4월 2일자 제 356호 결정안에서 변경됨)

 

VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 측정기준의 통일성 보장

 

148. Գազի սարքերում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 가스기기에 측정기준에 대한 통일성을 보장하는 것은 "측정의 통일성 보장에 관한" 아르메니아 공화국의 법률에서 정한 절차에 따라 실시되어야 한다. 

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 국가통제

 

149. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ 본 기술규정의 요구사항에 대해 가스기기의 적합성 준수에 대한 국가통제는 "적합성평가에 관한" 아르메니아 공화국의 법률에 정해진 절차에 따라 실시되어야한다. 

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք "적합성평가에 관한" 아르메니아 공화국의 법률

 

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74473 

 

 

DocumentView

Համարը  ՀՕ-82-Ն Տեսակը  Պաշտոնական Ինկորպորացիա Տիպը  Օրենք Կարգավիճակը  Չի գործում Սկզբնաղբյուրը  ՀՀՊՏ 2004.06.30/34(333) Հոդ.795 Ընդունման վայրը 

www.arlis.am

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

 

 

 

반응형
Comments